ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 1993 թ. N 600
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման 2-րդ կետի և հաշվի առնելով պետական հոգատարության դրսևորումը հաշմանդամների առողջության վերականգնման հետ կապված լրացուցիչ ծախսերի և նրանց նյութական սպասարկման ծառայությունների բարելավման գործում, ինչպես նաև տրանսպորտի, կապի միջոցների, շենքերի ու մյուս կառույցների հարմարեցման և հաշմանդամների համար դրանց մատչելիության ապահովման նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հաշմանդամների վերականգնողական անհատական ծրագիրը (կցվում է):
2. Սահմանել, որ հաշմանդամների մասնագիտական ուսուցման, վերամասնագիտացման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կողմից` այդ նպատակով հանրապետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայավտոսերվիս» պետական ձեռնարկությանը` ապահովել հաշմանդամների տրանսպորտային միջոցների արտահերթ սպասարկումը և նորոգումը:
4. (կետն ուժը կորցրել է 30.10.03 N 1367-Ն)
5. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` տեխնիկական հնարավորության դեպքում 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին արտահերթ ապահովել հեռախոսներով, այդ թվում` հատուկ հեռախոսային սարքերով:
Սահմանել, որ հաշմանդամների հեռախոսների տեղադրման ծախսերը փոխհատուցվում են համապատասխան տեղական բյուջեների միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությանն ու բոլոր գործատուներին (անկախ սեփականության ձևից)` թույլատրել հաշմանդամներին անվճար, արտահերթ օգտվելու մարզական հատուկ գույքից, ինչպես նաև մարզական կառույցների ծառայություններից:
7. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը` տրանսպորտի, կապի և տեղեկատվական գործող միջոցների, ինչպես նաև սոցիալական ենթակառուցվածքի մյուս օբյեկտների հարմարեցման վերաբերյալ հաշմանդամների պահանջմունքի բավարարման նպատակով 1994 թվականից սկսել վերանայել հանրապետության քաղաքների և մյուս բնակավայրերի բարեկարգման, շենքերի ու կառույցների շինարարության ու վերակառուցման գործող նորմատիվային փաստաթղթերը` հաշվի առնելով հաշմանդամների համար դրանց մատչելիությունը: Ուժեղացնել վերահսկողությունը` սահմանված նորմաների շեղումներ և խախտումներ թույլ չտալու համար:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության ու սերտիֆիկացման վարչությանը` մշակել և 1994 թվականին ներդնել անհատական և հասարակական ուղևորատար տրանսպորտի, կապի, տեղեկատվական և հաշմանդամների համար նախատեսված արդյունաբերական այլ արտադրանքի անհրաժեշտ ստանդարտներ:
9. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին, ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին` 1994 թվականից նախատեսել նոր կառուցվող և վերակառուցվող բնակավայրերի բարեկարգումը, ինչպես նաև շենքերի և կառույցների վերակառուցումը` հաշմանդամների համար մատչելիության պահանջների ապահովման նպատակով:
10. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության և մյուս շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ մշակել հաշմանդամների կարիքների բավարարման նպատակով տրանսպորտային միջոցների պատրաստման և վերասարքավորման ծրագրերի հիմնական սկզբունքները, դրանց նկատմամբ լրացուցիչ պահանջները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` մարդասիրական օգնության կարգով պարենամթերք և արդյունաբերական ապրանքներ ստանալիս, հաշվի առնելով հաշմանդամների կարիքները, պարբերաբար, առաջնահերթ կարգով, որոշակի քանակի հատկացումներ կատարել համապատասխան կազմակերպությունների միջոցով հաշմանդամներին բաշխելու համար:
12. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` մարդասիրական օգնության տեղական հանձնաժողովների կազմում ընդգրկել նաև հաշմանդամների հայկական ընկերության աշխատողների:
Ուժեղացնել վերահսկողությունը և պահանջկոտությունը` հաշմանդամներին հատկացված պարենային և արդյունաբերական ապրանքները նրանց հասցնելու և նպատակային օգտագործելու համար:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հաշմանդամների վերականգնումը միջոցառումների համալիր է` ուղղված հաշմանդամների նվազ կամ կորսված մասնագիտական ֆունկցիաների վերականգնմանը, մասնագիտության ընտրությանն ու դրան ընտելանալուն և նախկին կամ նոր մասնագիտությամբ աշխատանքային գործունեությունը վերսկսելը հաշմանդամի համար հնարավոր դարձնելուն:
2. Վերականգնողական ծրագրում սահմանվում են վերականգնման միջոցառումների կոնկրետ ծավալները, տեսակները և ժամկետները, սոցիալական օգնության ձևերը, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև կենսագործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների և ծառայությունների տեսակները:
3. Վերականգնման հիմնական տեսակներն են` վերականգնողական թերապիան և վերականգնողական վիրաբուժությունը` հետագա պրոթեզավորմամբ (սոցիալական վերականգնում), մասնագիտական կողմնորոշումը, մասնագիտական ուսուցումը կամ վերաուսուցումը, արդյունավետ աշխատանքի տեղավորումը (մասնագիտական վերականգնում), կենցաղի կարգավորումը և սոցիալ-կենցաղային հարմարումը (սոցիալ-կենցաղային վերականգնում), սոցիալ-հոգեբանական վերականգնումը:
4. Վերականգնողական անհատական ծրագիրը հաշմանդամների կամ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և անձամբ հաշմանդամի մասնակցությամբ որոշում ու իրականացնում են պատգամավորների շրջանային, քաղաքային խորհուրդների գործկոմների կողմից լիազորված հիմնարկները` ԲԱՓՀ-երը, բուժհիմնարկները, բուժձեռնարկությունները, սոցիալական ծառայությունները (այսուհետև` բուժսոցիալական ծառայություն)` կլինիկական-փորձաքննական, մասնագիտական, հոգեբանական-ֆիզիոլոգիական և սոցիալ-միջավայրային ախտորոշման տվյալների հիման վրա (ձևը կցվում է):
5. Հաշմանդամների վերականգնողական անհատական ծրագիրը ենթակա է պարտադիր կատարման համապատասխան պետական մարմինների կողմից: Հաշմանդամ քաղաքացու համար վերականգնողական անհատական ծրագիրը կրում է երաշխավորական բնույթ:
II. Հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրի ֆինանսավորումը
6. Հաշմանդամների վերականգնողական անհատական ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է հանրապետական և տեղական բյուջեների, ինչպես նաև հասարակական ու այլ կազմակերպությունների և քաղաքացիների կամավոր մուծումների հաշվին:
7. Հանրապետական բյուջեի հաշվին ֆինանսավորվում են վերականգնողական անհատական ծրագիրը ձևավորող և իրականացնող հանրապետական ու տեղական պետական մարմինները և հիմնարկները` անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու համար:
8. տեղական բյուջեների հաշվին ֆինանսավորվում են վերականգնողական անհատական ծրագրում նախատեսված միջոցառումների անցկացումը և ծրագրի կազմումն իրականացնող հիմնարկների գործունեության հետ կապված ընթացիկ ծախսերը:
9. Վերականգնողական անհատական ծրագրի կազմման և դրա իրականացման համար լիազորված բուժսոցիալական ծառայությունը որոշում է ծրագրի իրականացման անհրաժեշտ միջոցառումների ընդհանուր ծախսերի չափը և բոլոր մասնակիցների բաժնային մասնակցությունը:
III. Պատասխանատվությունը հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը չկատարելու դեպքում
10. Վերականգնողական անհատական ծրագրի իրականացման միջոցառումները չկատարող պետական մարմինները, ձեռնարկությունները և հիմնարկները, որոնք կատարողներ են համարվում վերականգնողական անհատական ծրագրում, փոխհատուցման գումարի չափով միջոցներ են հատկացնում սոցիալական ապահովության մարմիններին` վերջիններիս ներկայացրած հաշիվներին համապատասխան:
11. Սոցիալական ապահովության մարմինների և վերականգնման միջոցառումներն իրականացնելու համար ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների միջև վեճերը լուծվում են դատական կարգով:
12. Վերականգնողական անհատական ծրագիրը մշակող բուժսոցիալական ծառայությունը պատասխանատվություն է կրում ծրագրի ձևավորման որակի և դրա կատարման կազմակերպման համար: Ծրագիրը որակով և ժամանակին (մեկամսյա ժամկետում) չկատարելու հետևանքով հաշմանդամին վնաս պատճառելու դեպքում, այդ մարմինները սահմանված դատական կարգով հաշմանդամներին փոխհատուցում են համապատասխան ծախսերը:
IV. Հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրի իրականացման վերահսկողությունը
13. Հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրի կատարման վերահսկողությունն իրականացնում է բուժսոցիալական ծառայությունը հաշմանդամների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների և արհմիությունների հետ համատեղ:
Ձև
ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
1. Ազգանունը, անունը, հայրանունը _____________________________
2. Տարիքը ______________ 3. Կրթությունը _______________________
4. Մասնագիտությունը ________________________________________
5. Աշխատանքի վայրը ________________________________________
6. Բնակության վայրը _________________________________________
ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
7. Կլինիկական-ֆունկցիոնալ ախտորոշումը ______________________
____________________________________________________________

8. Սոցիալ-միջավայրային բնութագիրը __________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
9. Մասնագիտական կարգավիճակը ____________________________
____________________________________________________________
____________________________________________________________
ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
|
10. Ընդունակության կորուստը (անհրաժեշտ է ընդգծել). |
|
|
10.1. ինքնասպասարկման |
(մասնակի, լրիվ) |
|
10.2. քայլելու |
(մասնակի, լրիվ) |
|
10.3. կողմնորոշման |
(մասնակի, լրիվ) |
|
10.4. շփման |
(մասնակի, լրիվ) |
|
10.5. իր վարքագծի նկատմամբ հսկողության |
(մասնակի, լրիվ) |
|
10.6. աշխատանքային գործունեության |
(մասնակի, լրիվ) |
11. Վերականգնման տեսակը.
11.1. բժշկական վերականգնում`
11.1.1. վերականգնողական թերապիա __________________________
____________________________________________________________
11.1.2. վերականգնողական վիրաբուժություն ____________________
____________________________________________________________
11.1.3. պրոթեզավորում (նշել տեղակայումը, մակարդակը)
11.2. սոցիալական վերականգնում`
11.2.1. օժանդակ կենցաղային-տեխնիկական միջոցներով ապահովում.
____________________________________________________________
____________________________________________________________
11.2.2. սոցիալական սպասարկման տարածքային կենտրոնների ծառայությունների մատուցում
11.2.3. բնակարանային-կենցաղային պայմանների փոփոխությունը հիվանդության առանձնահատկություններին համապատասխան
____________________________________________________________
____________________________________________________________
11.2.4. վերականգնման հատուկ հիմնարկներում ապրելու կամ լինելու անհրաժեշտությունը (նշել հիմնարկի տեսակը)
____________________________________________________________
11.2.5. շարժման օժանդակ կամ ինքնավար միջոցների հատկացում _______
_________________________________________________________________
_________________________________________________________________
11.2.6. հատկացվող տեխնիկական միջոցներից օգտվելու ուսուցում _______
_________________________________________________________________
_________________________________________________________________
11.2.7. կոնսուլտացիոն-իրազեկային և սոցիալ-իրավական օգնություն
_________________________________________________________________
_________________________________________________________________
11.2.8. նյութական օգնություն (բնամթերային կամ ֆինանսական) _______
_________________________________________________________________
11.2.9. դաստիարակություն և հանրակրթական ուսուցում մասնագիտական հիմնարկներում
11.3. մասնագիտական վերականգնում`
11.3.1. մասնագիտական կողմնորոշում (անհրաժեշտ է ընդգծել)
մասնագիտական կոնսուլտացիա
մասնագիտական հոգեբանական-ֆիզիոլոգիական ախտորոշում
մասնագիտության ընտրություն
11.3.2. մասնագիտական ուսուցում (անհրաժեշտ է ընդգծել)
արտադրությունում
ընդհանուր պրոֆիլի միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններում
մասնագիտացված պրոֆիլի միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններում
բարձրագույն ուսումնական հաստատություններում
11.3.3. արդյունավետ աշխատանքի տեղավորում (անհրաժեշտ է ընդգծել) սովորական արտադրության պայմաններում սահմանափակումներով
____________________________________________________________
____________________________________________________________
սովորական արտադրության պայմաններում` հատուկ սարքավորված աշխատատեղում
հատուկ ձեռնարկությունում
հատուկ արտադրամասում
տանը
11.3.4. աշխատանքային գործունեության համար օժանդակ տեխնիկական միջոցների տրամադրում
____________________________________________________________
____________________________________________________________
12. Վերականգնողական անհատական ծրագրի կատարումը դրվում է (նշել յուրաքանչյուր միջոցառման կատարողին)
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
13. Վերականգնողական անհատական ծրագրի անցկացման օպտիմալ ժամկետները (նշել ըստ յուրաքանչյուր միջոցառման)
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
14. Ֆինանսավորման աղբյուրներն ու ծավալները (նշել ըստ յուրաքանչյուր միջոցառման)
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
15. Վերականգնողական անհատական ծրագրի ընդհանուր արժեքը
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
ՓՈՒԼԱՅԻՆ ԷՊԻԿՐԻԶԸ
16. Վերականգնողական անհատական ծրագրի իրականացումը
նշված ժամկետներում լրիվ է իրականացված
նշված ժամկետներում լրիվ չի իրականացված
(ըստ յուրաքանչյուր միջոցառման նշել չկատարելու պատճառը)
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
17. Վերականգնողական անհատական ծրագրի արդյունավետությունը.
կլինիկական ֆունկցիոնալ ցուցանիշներ _________________________
____________________________________________________________
____________________________________________________________
սոցիալ-կենցաղային ցուցանիշներ ______________________________
____________________________________________________________
____________________________________________________________
մասնագիտական-արտադրական ցուցանիշներ ___________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
18. Վերականգնողական անհատական ծրագրի վերջնական արժեքը
____________________________________________________________
____________________________________________________________