ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 362
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա
Կարգավիճակ
Գործում է (22.09.1998-02.02.1999)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1992/6-7, հունիս, հուլիս 1992
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.06.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 1992 թվականի N 362

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն առընթեր արտագերատեսչական պահպանության վարչության բազայի վրա ստեղծել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական պահպանության վարչություն` արտաբյուջետային ֆինանսավորման սկզբունքով:

(1-ին կետն ուժը կորցրել է 02.02.99 N 42)

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական պահպանության վարչությունն իրականացնում է հատուկ նշանակության օբյեկտների պահպանությունը պայմանագրային հիմունքներով, համաձայն հավելվածի:

(2-րդ կետն ուժը կորցրել է 1999 թ. հունվարի 1-ից 22.09.98 N 599)

(2-րդ կետն ուժը կորցրել է 02.02.99 N 42)

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ համատեղ մեկամսյա ժամկետում նախապատրաստել և առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն պետական պահպանության վարչության ու պահպանության ենթակա օբյեկտների փոխհարաբերությունների և դրանց պահպանությունն իրականացնելու կարգի մասին:

(3-րդ կետն ուժը կորցրել է 02.02.99 N 42)

4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1966 թվականի մայիսի 17-ի «Հայկական ՍՍՀ հասարակական կարգի պահպանության մինիստրության միլիցիայի օրգաններին առընթեր արտագերատեսչական պահպանության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 180 որոշումը:

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 1992 թ.
հունիսի 25-ի N 362 որոշման

 

 

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարան

Պետական բանկեր

Թանկարժեք մետաղների և քարերի արդյունահանմամբ, վերամշակմամբ և առաքմամբ զբաղվող ձեռնարկություններ ու կազմակերպություններ

Խոշոր ջրամբարներ և խմելու ջրամատակարարման կառույցներ

Ստրատեգիական նշանակության կամուրջներ, թունելներ

Էլեկտրակայաններ (20 մեգավատից բարձր հզորությամբ)

Դեղանյութերի բազաներ և մոբռեզերվային պահեստներ

Ազգային գրադարան, պատկերասրահ, պատմության թանգարան, Մատենադարան

Ռադիո և հեռուստահաղորդման կայաններ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող այլ օբյեկտներ

Նավթամթերքների բազաներ (Հոկտեմբերյան, Գագարին, Մասիս)

Գազի պահեստարան (Կոտայքի շրջան)

Հացահատիկի էլևատորներ (Երևան, Սևան)

«Հայէներգո» ԱՄ-ի կենտրոնական դիսպետչերական ծառայություն

«Հայգազարդ» ԱՄ-ի կենտրոնական դիսպետչերական ծառայություն

«Հայգազ» ԱՄ-ի կենտրոնական դիսպետչերական ծառայություն

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ