ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունվարի 2023 թվականի N 21-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 26.11.26 N 1728-Ա)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
1․1. Սույն որոշման առաջին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքի («Տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր» ցանկի 2-րդ կետի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է 2026 թվականի մարտի 6-ի լիզինգի թիվ 2603 597 պայմանագրով սահմանված «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո դրանք հանձնվելու են «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։
(1.1-ին կետը լրաց. 26.11.26 N 1728-Ա)
1․2․ Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագրերը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:
(1.2-րդ կետը լրաց. 26.11.26 N 1728-Ա)
2. Սահմանել, որ՝
1.1) Ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքները, այդ թվում՝ լիզինգատու կազմակերպության կողմից «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնված ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշմամբ սահմանված սահմանափակումները․
1.2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի դեկտեմբերի 6-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 5-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։
(2-րդ կետը խմբ. 26.11.26 N 1728-Ա)
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
05.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի հունվարի 5-ի N 21-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
(վերնագիրը խմբ. 26.11.26 N 1728-Ա)
|
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը՝ 10 նիշի մակար- դակով |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա-վորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտա-հանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու-թյուններ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
|
1. |
7210701000 |
Սպիտակ հարթ թիթեղ |
Անագապատ կամ քրոմապատ, լաքապատ և տպագրված լաքապատ, առանց պոլիմերային ծածկույթի, թերթերով՝ 600 մմ-ից ավելի լայնությամբ |
կգ |
25 000 000 |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ |
20 000 000 000 |
|
|
2․ |
7210122000 |
Սպիտակ հարթ թիթեղ |
Անագապատ, չլաքապատ, առանց պոլիմերային ծածկույթի, գլանափաթեթով կամ թերթերով՝ 600 մմ-ից ավելի լայնությամբ |
կգ |
25 000 000 |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ |
15 000 000 000 |
|
|
3. |
7210904000 |
Սպիտակ հարթ թիթեղ |
Անագապատ, տպագրված, առանց պոլիմերային ծածկույթի, թերթերով` 600 մմ-ից ավելի լայնությամբ |
կգ |
6 000 000 |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ |
2 000 000 000 |
|
|
4. |
7408191000 |
Պղնձալար |
1 մմ-1.5 մմ լայնական հատվածքով, մետաղյա բանկաների կարերի զոդման համար |
կգ |
300 000 |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ |
1 000 000 000 |
|
|
5. |
8309909009 |
Մետաղյա լաքապատված կափարիչներ |
Մետաղյա բանկաների համար, ոչ պտուտակավոր |
կգ |
10 000 000 |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ |
9 000 000 000 |
|
|
6. |
3214101009 |
Խտացնող մածուկ |
Հերմետիկացման մետաղյա կափարիչների համար |
կգ |
400 000 |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ |
500 000 000 |
|
|
7. |
3904220009 |
Пластизоль (պլաստիկացված պոլիվինիլքլորիդ) |
Պտուտակավոր կափարիչների համար (twist off) (поливинилхлорид пластифици-рованный), |
կգ |
900 000 |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ |
1 800 000 000 |
|
|
8. |
3907999000 |
Պաշտպանիչ պատվածք փոշու տեսքով |
Բարդ պոլիեթերային հիմքով, մետաղյա բանկաների կարերի համար |
կգ |
40 000 |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ |
150 000 000 |
|
|
9. |
3208101000 |
Անգույն լաք պոլիեթերների հիմքով |
Մետաղյա բանկաների համար |
կգ |
20 000 |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ |
100 000 000 |
|
|
10. |
4819100000 |
Ստվարաթղթե տուփեր |
Որպես փաթեթավորման մատերիալ օգտագործելու համար |
կգ |
1 000 000 |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ |
300 000 000 |
|
|
11. |
3403990000 |
Պլաստիկական քսանյութ |
Մետաղյա բանկաների համար |
կգ |
2000 |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ |
10 000 000 |
|
|
12. |
4808100000 |
Ծալքավոր թուղթ և ստվարաթուղթ՝ գլանափաթեթներ ով կամ թերթերով |
Որպես փաթեթավորման մատերիալ օգտագործելու համար |
կգ |
230 000 |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ երկրներ |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ երկրներ |
80 000 000 |
|
|
13. |
4804119000 |
Կրաֆտ թուղթ գլանափաթեթներ ով կամ թերթերով |
Որպես փաթեթավորման մատերիալ օգտագործելու համար |
կգ |
100 000 |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ երկրներ |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ երկրներ |
35 000 000 |
|
|
14. |
7210500000 |
Հարթ թիթեղ՝ սև մետաղից |
Քրոմապատ, չլաքապատ, առանց պոլիմերային ծածկույթի, գլանափաթեթ-ներով` 600 մմ-ից ավելի լայնությամբ |
կգ |
500 000 |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ երկրներ |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ երկրներ |
150 000 000 |
|
|
15. |
3208109000 |
Լաք՝ բարդ պոլիեթերների հիմքով |
Մետաղյա թիթեղների լաքապատման համար |
կգ |
700 000 |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ երկրներ |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ երկրներ |
800 000 000 |
|
|
16. |
3814009000 |
Ջրիկացուցիչ |
Լաքերի համար |
կգ |
200 000 |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ երկրներ |
Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան ԵՄ երկրներ |
200 000 000 |
|
|
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
|
1. |
8427201909 |
HANGCHA Ավտոբեռնիչ՝ եղանավոր բռնիչով Մոդել՝ CPQYD35- XRW22 |
1 մետրից ավելի վերելքի բարձրությամբ |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
11 000 000 |
|
|
2. |
8462330000 |
Թվային կառավարմամբ հոսքագիծ` մետաղե հարթ թիթեղների ձևածքային կտրման համար Մոդել՝ HL1200BS3 |
Արտադրական գիծը նախատեսված է մետաղե հարթ թիթեղների ձևածքային կտրման համար |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
200 000 000 |
Լիզինգի պայմա-նագիր թիվ 2603 597 |
|
3. |
8458190000 |
Խառատային հորիզոնական հաստոց, մեխանիկական կառավարմամբ CA6136 մոդելի |
Խառատային հորիզոնական հաստոց, մեխանիկական կառավարմամբ CA6136 մոդելի |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
4 000 000 |
|
|
4. |
8460129009 |
Մետաղների հարթահղկման հաստոց՝ թվային կառավարմամբ MY3060 մոդելի |
Մետաղների հարթահղկման հաստոց՝ թվային կառավարմամբ MY3060 մոդելի |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
4 000 000 |
|
|
5. |
8459590000 |
Բարձակա-ֆրեզերային հաստոց՝ մեխանիկական կառավարմամբ, H4 մոդելի |
Բարձակա-ֆրեզերային հաստոց՝ մեխանիկական կառավարմամբ, H4 մոդելի |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
3 000 000 |
|
|
6. |
8462900099 |
Հիդրավլիկ մամլիչ, տարբեր նյութերից պատրաստված արտադրատես-ակների մշակման համար, մեխանիկական կառավարմամբ Y81-30 մոդելի |
Հիդրավլիկ մամլիչ, տարբեր նյութերից պատրաստված արտադրատեսակ-ների մշակման համար, մեխանիկական կառավարմամբ Y81-30 մոդելի |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
1 500 000 |
|
|
7. |
8458190000 |
Խառատային հորիզոնական հաստոց` մեխանիկական կառավարմամբ, CY6150B/2000 մոդելի |
Խառատային հորիզոնական հաստոց` մեխանիկական կառավարմամբ, CY6150B/2000 մոդելի |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
6 000 000 |
|
|
8. |
8462330000 |
Կտրող մեքենա HENGLI HL-YC640 |
Մետաղյա թիթեղների ավտոմատ կտրման համար՝թվային ծրագրային կառավարմամբ |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
52 000 000 |
|
|
9. |
8427201909 |
Ավտոբեռնիչ՝ եղանավոր բռնիչով JAC CPCD 100 |
1 մետրից ավելի վերելքի բարձրությամբ |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
15 000 000 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
51 421 500 000 |
||||||||
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 26.11.2026, N 1728-Ա | 05.01.2023, N 21-Ա | |
| 26.03.2026, N 363-Ա | 05.01.2023, N 21-Ա | |
| 18.09.2025, N 1332-Ա | 05.01.2023, N 21-Ա | |
| 23.01.2025, N 67-Ա | 05.01.2023, N 21-Ա | |
| 31.10.2024, N 1709-Ա | 05.01.2023, N 21-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|