ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԱՏԱՐԻՔ ԽՄԲԻ (3-6 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ) ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 105-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (30.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.11.09-2026.11.22 Պաշտոնական հրապարակման օրը 20.11.2026
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
09.11.2026
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«09» նոյեմբերի 2026 թ.

N 105-Ն

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԱՏԱՐԻՔ ԽՄԲԻ (3-6 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ) ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Նախադպրոցական տարատարիք խմբի 9-ժամյա կրթական ծրագիրը (3-6 տարեկանների համար նախատեսված)՝ համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Նախարար՝

 

11/9/2026

Ժ. ԱնդրեասՅԱՆ

 

 Հավելված

Կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2026 թվականի

նոյեմբերի 9-ի N 105-Ն հրամանի

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԱՏԱՐԻՔ ԽՄԲԻ ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ)

(3-6 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ)

 

I. ԲԱՑԱՏՐԱԳԻՐ

 

1. Ծրագիրը հասցեագրված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին, նախադպրոցական կրթության ոլորտի մասնագետներին՝ ուղղորդելու նրանց պլանավորելու և իրականացնելու տարատարիք խմբի (3-6 տարեկաններ) սաների հետ կազմակերպվող աշխատանքները՝ միտված նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորմանը, նախադպրոցական ուսումնական հաստատությունից դպրոց սահուն անցման ապահովմանը։

2. Ծրագիրը նախատեսված է 9-ժամյա, հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար։

3. Տարատարիք խմբի 3-6 տարեկանների կրթական հիմնական ծրագիրը կառուցված է ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչով» (այսուհետ՝ չափորոշիչ) պահանջների հիման վրա՝ այդ տարիքի սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ:

4. 3–6 տարեկան երեխաների տարատարիք խումբը ներառում է կրտսեր երկրորդ (3–4 տարեկան), միջին (4–5 տարեկան) և ավագ (5-6 տարեկան) նախադպրոցական տարիքի սաներին, որոնց հետ տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքները հիմնականում իրականացվում են համատեղ գործունեության ձևերի կազմակերպման, համագործակցության, փոխօգնության մոտեցման հիման վրա։

5. Տարատարիք խմբերի ձևավորումը սաների զարգացման համար ապահովում է նպաստավոր միջավայր, որտեղ առկա է սոցիալական փոխազդեցություն և զարգացման ավելի բարձր ցուցանիշ ունեցող երեխաները կարող են դառնալ տարիքով ավելի փոքր երեխաների համար զարգացման աղբյուր։ Տարբեր տարիքի երեխաների համատեղ կազմակերպվող աշխատանքները, գործունեության տարբեր ձևերում ներգրավվածությունը, համագործակցությունը նպաստում է սոցիալական փորձի փոխանցմանը ։

6. Տարատարիք խմբում փոքրերը սովորում են իրենցից ավագ սաներից, իսկ ավագ սաները՝ օգնելով իրենցից փոքրերին, ամրապնդում են սեփական պատկերացումներն ու կարողությունները, ձեռք են բերում պատասխանատվություն, առաջնորդության կարողություններ, դրսևորում են հոգատարություն։ Տարատարիք խմբերում ստեղծվում է անկաշկանդ հաղորդակցական միջավայր, որտեղ ավագ տարիքի երեխաների խոսքը փոքրերի համար դառնում է լեզվական մոդել․ տարբեր տարիքի երեխաների շփումը նպաստում է բառապաշարի ակտիվացմանը, կապակցված խոսքի զարգացմանը, հաղորդակցական կարողությունների ձևավորմանը, երկխոսության մշակույթի զարգացման։ Բացի այն, որ տարատարիք խմբերում երեխաներն ակտիվ շփվում, հաղորդակցվում են, ձևավորվում են նաև այնպիսի կարևոր բարոյակամային որակներ, ինչպիսիք են փոխօգնությունը, համբերատարությունը, պատասխանատվությունը, ինչպես նաև ապրումակցելու զգացումը։

7. Տարատարիք խմբի կրթական ծրագիրը ներառում է սանի՝

1) ֆիզիկական զարգացումը, առողջ ապրելակերպի վերաբերյալ պատկերացումների և առողջ կենսակերպին միտված սովորությունների ձևավորումը.

2) խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, մաթեմատիկական տարրական պատկերացումների զարգացումը, գրաճանաչության նախապատրաստումը.

3) ճանաչողության զարգացումը, փորձարարության և հնարամտության խթանումը, խաղային գործունեության խրախուսումը.

4) ազգային ինքնության, սեփական և այլոց իրավունքների և պարտականությունների մասին տարրական պատկերացումների ձևավորումը.

5) ուսման նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը.

6) անձնային աճը, հուզակամային ոլորտի զարգացումը, համատեղ գործունեության և համագործակցության խթանումը, սոցիալականացումը.

7) հիգիենիկ և ինքնասպասարկման կարողությունների, անվտանգ կենսագործունեության, կյանքի հմտությունների ձևավորումը:

8. 3–6 տարեկան սաների հետ աշխատանքը պահանջում է ուսումնադաստիարակչական գործընթացի ճկուն կազմակերպում, քանի որ նրանք տարբերվում են.

1) տարիքային և անհատական առանձնահատկություններով,

2) խոսքային և ճանաչողական զարգացման մակարդակով,

3) ինքնուրույնության աստիճանով,

4) ուշադրության կայունությամբ,

5) սոցիալական հմտությունների զարգացածության մակարդակով։

9. Կարևորվում է՝

1) ուսումնադաստիարակչական առաջադրանքների, հանձնարարությունների տարբերակումը՝ ըստ սաների հնարավորությունների, անհատական զարգացման առանձնահատկությունների,

2) համատեղ գործունեության կազմակերպումը՝ խրախուսելով ավագ տարիքի սաներին աջակցել փոքրերին,

3) համագործակցային միջավայրի կառուցումը, որտեղ յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա մասնակցելու համատեղ կազմակերպվող գործունեությանը,

4) խաղային մեթոդների կիրառումը։

10. Ծրագրում ներկայացված են թեմաներ «Ինձ շրջապատող աշխարհը» և «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչներից, ինչն ապահովում է թեմատիկ ուսուցման կազմակերպումը՝ նպաստելով ուսումնասիրվող նյութի վերաբերյալ սաների ամբողջական և համակարգված պատկերացումների ձևավորմանը, ծրագրային բաղադրիչների միջև կապերի ընկալմանը։

11. Ծրագրի բովանդակությունն ապահովում է 3-6 տարեկան սաների գիտելիքների, կարողությունների, հմտությունների, դիրքորոշումների և արժեքային համակարգի ձևավորումը՝ յուրաքանչյուր սանի զարգացման առանձնահատկությունների և կրթական կարիքի հաշվառմամբ։ Նախադպրոցական կրթության ավարտին դրսևորվող կարողունակությունները նպաստում են սահուն անցմանը դպրոցական ուսումնառությանը, տարրական դպրոցի կրթական ծրագրերի բովանդակության յուրացման արդյունավետությանը։

12. 4-6 տարեկանների կրթական հիմնական ծրագրին ներկայացվում են հետևյալ պահանջները՝

1) համապատասխանությունը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին,

2) կրթության աշխարհիկ բնույթը,

3) սաների և մեծահասակների համատեղ գործունեության ընթացքում անհատակողմնորոշված (երեխայակենտրոն) մոտեցման ապահովումը,

4) ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման դիդակտիկ սկզբունքների ապահովումը,

5) ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը։

 

 II. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

13. Ծրագրում ներկայացված են դաստիարակության և ուսուցման նպատակները, խնդիրները՝ ըստ ծրագրային բաղադրիչների, սաների առօրյայի կազմակերպման առանձնահատկությունները, վերջնարդյունքների ապահովման հիմքերը՝ սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ, զարգացնող միջավայրին ներկայացվող չափանիշները։

14. Ծրագրի նպատակներն են ՝

1) 3-6 տարեկան սաների տարիքային և անհատական առանձնահատկություններին համապատասխան՝ ֆիզիկական, մտավոր, հոգեկան և սոցիալ-անձնային զարգացման ապահովումը՝ ըստ չափորոշչով սահմանված ոլորտային վերջնարդյունքների,

2) նախադպրոցական կրթության ավարտին սաներից ակնկալվող կարողունակությունների ձևավորումը (գիտելիք, կարողություններ, հմտություններ, դիրքորոշում և արժեհամակարգ),

3) ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման գործում նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին աջակցումը։

15. 3-6 տարեկանների կրթական ծրագրով սահմանված մակարդակն ապահովվում է կրթության բովանդակային բաղադրիչների միջոցով, յուրաքանչյուր սանի զարգացման առանձնահատկությունների հաշվառմամբ և նրա կարիքների գնահատմամբ։

16. Նախադպրոցական տարիքի սաների կրթության բովանդակությունը ներառում է զարգացման հետևյալ ոլորտները`

1) շարժողական (Հապավումը՝ Շ).

2) խոսքի և հաղորդակցման (Հապավումը՝ ԽՀ).

3) իմացական (Հապավումը՝ Ի).

4) հուզական, սոցիալ-անձնային (Հապավումը՝ ՀՍԱ).

5) ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի (Հապավումը՝ ԻԱԱԱ) ։

17. 3-6 տարեկանների կրթական ծրագիրը նախատեսում է սանի առօրյայի՝ համատեղ գործունեությամբ կազմակերպվող 3 ձև`

1) խաղային գործունեություն.

2) պարապմունքներ՝ որպես ուսուցման կազմակերպման հատուկ ձև.

3) օրվա ընթացքում սանի ազատ ժամանակի տնօրինում։

18. Տարատարիք խմբում սաների հետ օրվա կանոնակարգային պահերին կազմակերպվող աշխատանքն արտացոլվում է ծրագրային 6 բաղադրիչում՝

1) Խոսքի զարգացում (ԽԶ)

2) Մաթեմատիկական տարրական պատկերացումներ (ՄՏՊ)

3) Ինձ շրջապատող աշխարհը (ԻՇԱ)

4) Կերպարվեստ և կառուցողական աշխատանք (ԿԿԱ)

5) Ֆիզկուլտուրա (Ֆ)

6) Երաժշտություն (Ե):

19. Ծրագրային բաղադրիչների զատումը պայմանական է, դրանք սերտորեն փոխկապակցված են: Սանի զարգացումը համակողմանի և լիարժեք է ընթանում, եթե բոլոր բաղադրիչների ուղղությամբ միաժամանակ և շարունակական աշխատանք է տարվում:

20. Ծրագրային բոլոր բաղադրիչներում արտացոլված վերջնարդյունքներն ուղղված են չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորմանն ու զարգացմանը՝

1) լեզվական և հաղորդակցական կարողունակություն.

2) ճանաչողական և շարժառիթային (մոտիվացիոն) կարողունակություն.

3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն.

4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն.

5) թվային և մեդիա կարողունակություն.

6) մշակութային կարողունակություն.

7) մաթեմատիկական և տեխնիկական կարողունակություն.

8) տնտեսական կարողունակություն.

9) ֆիզիկական կուլտուրայի և առողջության պահպանմանը միտված կարողունակություն:

 

 III. ՍԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ

 

21. Տարատարիք խմբի կրթական ծրագրի սույն բաժնում ներկայացված են նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված ոլորտային վերջնարդյունքները 3-4, 4-5 և 5-6 տարեկան սաների համար (Աղյուսակ 1)։

 

Աղյուսակ 1․

 

3-4 տարեկաններ

4-5 տարեկաններ

5-6 տարեկաններ

ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ

ա. սանը կարողանում է կատարել և զուգակցել հիմնական շարժողական գործողությունները,

բ. խաղում է շարժախաղեր՝ հիմնական շարժումների զուգակցմամբ (քայլք, վազք, ցատկ, նետում, սողանցում, մագլցում) առանց առարկաների և առարկաներով,

գ. գիտի շարժախաղերի և մարզաձևերի անվանումներ,

դ. խաղում է ջրային խաղեր,

ե. կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով,

զ. կատարում է ճիշտ կեցվածքի ձևավորման, հարթաթաթության կանխարգելման վարժություններ,

է. կատարում է պարզ զուգակցումներով պարային շարժումներ,

ը. պահպանում է հիգիենայի հիմնական պահանջները,

թ. ֆիզիկական դաստիարակության տարբեր ձևերում դրսևորում է ակտիվություն, համագործակցություն, կարգապահություն,

ժ. կարողանում է վարել եռանիվ հեծանիվ, ինքնագնաց, սահել սահնակով,

ժա․ ունի մատիտով, վրձնով, ծեփանյութով աշխատելու կարողություններ, փորձում է աշխատել մկրատով:

ա. սանը կարողանում է ճիշտ կատարել և զուգակցել հիմնական շարժումները,

բ. խաղում է շարժախաղեր՝ հիմնական շարժողական գործողություններով, մասնակցում է մարզախաղերի տարրերով փոխանցումավազքերին՝ դրսևորելով անհրաժեշտ շարժողական ակտիվություն,

գ. գիտի ամառային և ձմեռային մարզաձևերը, ճանաչում է հայ անվանի մարզիկներին․

դ. խաղում է ջրային խաղեր, ջրում կատարում է ոտքերի և ձեռքերի շարժումներ,

ե. կատարում է կեցվածքի շեղման, հարթաթաթությունը կանխարգելող վարժություններ,

զ. կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով, վերին ու ստորին վերջույթների, ուսագոտու, իրանի և որովայնի համար,

է. կատարում է պարզ պարային շարժումներ՝ դրսևորելով ռիթմի զգացողություն,

ը. ինքնուրույն կատարում է տարբեր բնույթի ֆիզիկական վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով,

թ.ֆիզիկական դաստիարակության տարբեր ձևերում դրսևորում է կարգապահություն, ակտիվություն, ընկերասիրություն, համագործակցություն, բարեկիրթ վարքագիծ և հարգանք,

ժ․ տիրապետում է սպորտային վարժություններին` սահում է սահնակով և դահուկներով, վարում է ինքնագնաց, եռանիվ և երկանիվ հեծանիվ,

ժա․ ունի մատիտով, վրձնով, մկրատով, ծեփանյութով աշխատելու կարողություններ:

ա. սանը կարողանում է ճիշտ կատարել հիմնական շարժումները, շարժողական գործողությունները (քայլք, վազք, ցատկեր, նետումներ, մագլցում, սողանցում) տարբեր պայմաններում,

բ. ինքնուրույն կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով, վերին և ստորին վերջույթների, ուսագոտու, իրանի և որովայնի համար,

գ. խաղում է տարբեր շարժախաղեր և մարզախաղեր, զուգորդում դրանց բնորոշ շարժողական գործողությունները` դրսևորելով անհրաժեշտ շարժողական ընդունակություններ,

դ. տարբեր պայմաններում կատարում է սպորտային վարժություններ՝ սահում է սահնակով և դահուկներով, վարում է ինքնագնաց, երկանիվ հեծանիվ, դրսևորելով անհրաժեշտ շարժողական կարողություններ և հմտություններ,

ե. ջրում կատարում է լողի տարրերով պարզ վարժություններ,

զ. կատարում է ճիշտ կեցվածքի ձևավորման և հարթաթաթությունը կանխարգելող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով,

է. կատարում է պարային շարժումներ՝ դրսևորելով ռիթմի զգացողություն և ռիթմոպլաստիկ շարժողական կարողություն,

ը. օրվա ընթացքում կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ, դրսևորում է շարժողական ակտիվություն,

թ. ինքնուրույն կամ մեծի օգնությամբ կատարում է առավոտյան հիգիենիկ մարմնամարզություն, ֆիզկուլտ-դադար,

ժ. ինքնուրույն կատարում է առարկաներով ֆիզիկական վարժություններ (գնդակ, ցատկապարան, օղ, մարմնամարզական փայտ),

ժա. կիրառում է կոփման միջոցներ, պահպանում է օրվա կանոնակարգին ներկայացվող պահանջները,

ժբ. ֆիզիկական ակտիվության բոլոր ձևերում դրսևորում է կարգապահություն, աշխատասիրություն, ազնվություն, ընկերասիրություն, փոխօգնություն, կամք, պատասխանատվություն, նախաձեռնություն, վճռականություն,

ժգ. գիտի օլիմպիական խաղերի ծագման և խորհրդանիշների մասին, ճանաչում է հայ և այլազգի անվանի մարզիկների,

ժդ. ունի պատկերացումներ օրգանիզմի վրա ֆիզիկական վարժությունների և սպորտի դրական ներգործության մասին,

ժե․ ունի մատիտով, վրձնով, ծեփանյութով աշխատելու հմտություններ:

ԽՈՍՔԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՈԼՈՐՏ

 ա. սանն ընկալում է ուրիշի բանավոր խոսքը և տալիս համարժեք պատասխաններ,

բ. տարբերում է հնչարտասանությամբ նման բառերը (տուն, շուն և այլն),

գ. ընկալում է բառի նշանակությունը, դրսևորում բառակազմության տարրական կարողություններ՝ բառերին ավելացնելով փոքրացնող վերջածանցներ (փիսիկ, շնիկ)։

դ. ինքնուրույն ձևակերպում և արտահայտում է սեփական մտքերը՝ նախադասություններում բառերը կիրառելով ճիշտ հաջորդականությամբ։

ե. ձևակերպում է հարցեր՝ կիրառելով «ո՞վ», «ի՞նչ», «որտե՞ղ», «ե՞րբ», «ինչու՞» բառերը,

զ. ընկալում է ներկայացված նկարի բովանդակությունը և վերարտադրում այն.

է. իրավիճակից ելնելով՝ իրականացնում է հաղորդակցում մեծահասակների և հասակակիցների հետ.

ը. արտաբերում է հայերենի հնչյունները:

ա. սանն ընկալում և վերարտադրում է լսած փոքրիկ պատմությունները,

բ. նկարագրում է առարկաները, երևույթները, դրանց միջև եղած պարզագույն կապերը. բանավոր խոսքում կիրառում այնպիսի առարկաների և երևույթների անվանումներ, որոնք իր անձնական փորձում չեն եղել.

գ. նկարների օգնությամբ կազմում է փոքրիկ պատմություններ, ամբողջացնում կիսատ թողնված միտքը,

դ. պատմում է սեփական փորձառության մասին,

ե. խոսքն արտահայտում է տարբեր արտահայտչամիջոցներով՝ փոխելով ձայնի ուժգնությունը, տեմպը, օգտվում է խոսքային դադարներից,

զ. քերականորեն ճիշտ է կազմում նախադասությունները՝ կիրառելով կապական միջոցներ,

է. դրսևորում է հետաքրքրություն գրքերի նկատմամբ, արտահայտում գրական ստեղծագործություն լսելու ցանկություն,

ը. հաղորդակցման ընթացքում ոչ միայն արտահայտում է սեփական վերաբերմունքը որևէ երևույթի նկատմամբ, այլև դրսևորում է դիմացինին լսելու կարողություն,

թ. տարբերում է հաղորդակցության անմիջական և միջնորդավորված ձևերը, պատկերացնում է տեխնոլոգիաների դերը հաղորդակցության մեջ:

ա. սանը հորինում և կապակցված ներկայացնում է փոքրիկ պատմություններ, նկարագրում և բացատրում է որևէ երևույթ,

բ. մտքերն արտահայտում է տրամաբանական հաջորդականությամբ՝ կիրառելով հոմանիշ, հականիշ բառեր,

գ. ընկալում է ներկայացված պատմության կառուցվածքը՝ տարբերելով սկիզբը, ընթացքը և ավարտը,

դ. տրված բառում տարբերում է առանձին հնչյուններ, դրանցով կազմում նոր բառեր, ընկալում է բառի վանկերը, վանկատում է բառը,

ե. ճանաչում է աշխարհը փորձարկումների, ինքնուրույն գործողությունների միջոցով, խմբավորում է առարկաները, պատկերներն ըստ ընդհանուր հատկանիշների,

զ. արտաբերում է ձայնավոր և բաղաձայն հնչյունները, ճանաչում է հայերենի տպագիր տառերը,

է. դրսևորում է հետաքրքրություն գրավոր խոսքի և ընթերցանության նկատմամբ,

ը. նախաձեռնում է հաղորդակցում մեծերի ու հասակակիցների հետ, հաղորդակցման ընթացքում գնահատում է ոչ միայն իր, այլև դիմացինի խոսքը՝ շտկելով սխալ արտաբերած հնչյունը, բառը կամ նախադասությունը,

թ. կողմնորոշվում է մեդիա տեղեկատվական դաշտում, հարցեր է տալիսլսած տեղեկատվության վերաբերյալ, դրսևորում է իր դիրքորոշումն ու վերաբերմունքը:

ԻՄԱՑԱԿԱՆ ՈԼՈՐՏ

ա. սանն ունի տարրական պատկերացումներ շրջապատող միջավայրի, բնության երևույթների, կենդանական ու բուսական աշխարհի և անկենդան բնության մասին,

բ. ունի տարրական պատկերացումներ փոխադրամիջոցների, մարդու կյանքում դրանց դերի մասին, տարբերում է մասնագիտությունները, դրանց հիմնական գործառույթները,

գ. մտապահում և վերարտադրում է ներկայացվող որոշակի տեղեկատվությունը,

դ. կողմնորոշվում է տարածության և ժամանակի մեջ,

ե. նկարագրում է առարկաների, երևույթների առանձին կողմերը,

զ. ունի առարկաների չափի, ձևի և քանակի վերաբերյալ որոշակի պատկերացումներ, ճանաչում է գույները, երկրաչափական մարմինները և պատկերները,

է. հասկանում է երևույթների միջև պատճառահետևանքային պարզագույն կապերը,

ը. դրսևորում է հասակակիցների հետ համատեղ գործելու ցանկություն, մտավոր ակտիվություն, հանդես է գալիս նախաձեռնողի դերում,

թ. կենտրոնացնում է ուշադրությունն առաջադրանքի, խաղի կանոնների պահպանման վրա,

ժ. դրսևորում է տարբեր նյութերով աշխատելու տարրական հմտություններ,

ժա. ունի տարրական պատկերացումներ ինչպես հայկական, այնպես էլ այլ ազգերի մշակութային տարրերի մասին:

ա. սանը ցուցաբերում է համրանքի, թվերի, քանակի իմացություն, թվաբանական պարզ խնդիրներ լուծելու կարողություն, կռահում է պարզ օրինաչափությունները,

բ. մասնակցում է համատեղ կազմակերպվող աշխատանքներին և ավարտին հասցնում առաջադրանքը,

գ. հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում դրսևորում է իմացական ակտիվություն, հայտնում է սեփական կարծիքը, դիրքորոշումը, վերաբերմունքը,

դ. ճանաչում է աշխարհը փորձարկումների, ինքնուրույն գործողությունների միջոցով, խմբավորում առարկաները, պատկերներն ըստ ընդհանուր հատկանիշների,

ե. հասկանում է շրջապատող աշխարհի և բնության երևույթների փոխկապվածությունը, ունի տարրական պատկերացումներ կենդանական աշխարհի և անկենդան բնության մասին,

զ. կարևորում է մարդու աշխատանքը, դրա արդյունքները,

է. ճանաչում է փոխադրամիջոցները, սպասքը, կահույքը, գիտի դրանց դերը մարդու կյանքում,

ը. ունի տարրական պատկերացումներ ազգերի մշակութային առանձնահատկությունների մասին,

թ. մեծահասակի օգնությամբ վերլուծում է տեղեկատվությունը և կատարում նպատակամետ ընտրություն:

ա. սանն առաջադրանքներ կատարելիս դրսևորում է ճանաչողական հետաքրքրություն և ստեղծագործական մոտեցում,

բ. ցուցաբերում է համրանքի, թվերի, քանակի, կարգային հաշվի իմացություն, լուծում է պարզ տրամաբանական խնդիրներ, կռահում է պարզ օրինաչափությունները, կազմում պարզ ալգորիթմներ՝ ներկայացնելով գործողությունների հաջորդականությունը,

գ.հասկանում է շրջապատող աշխարհի և բնության երևույթների փոխկապվածությունը, ունի տարրական պատկերացումներ բնության մասին,

դ. վերլուծում է երևույթների պատճառահետևանքային կապերը, ներկայացնում է իր պատկերացումներն ու վերաբերմունքը,

ե. նկարագրում և մեկնաբանում է շրջապատող միջավայրում ընթացող երևույթները, սեփական որոշումներն ու գործողությունները,

զ. մոդելավորում է առարկաները, հեքիաթի հերոսներին, բնության երևույթները պայմանական նշաններով, առանձին պատկերներով, տարբերում է ճանապարհային երթևեկության պարզ նշանները,

է. ունի պատկերացումներ տնտեսական պարզ հասկացությունների մասին, դրսևորում է գնահատողական վերաբերմունք աշխատանքի արդյունքի նկատմամբ, չափավորում է սեփական պահանջմունքները,

ը. գիտի իր հայրենի երկրի մասին, ճանաչում է ազգային, այդ թվում և այլ ազգերի մշակութային առանձնահատկությունները,

թ. դրսևորում է քննական վերաբերմունք ներկայացվող նյութի նկատմամբ, վերլուծում է այն, ընտրում է օգտակարը, կատարում է հետևություններ և այդ առնչությամբ արտահայտում իր կարծիքը,

ժ. դրսևորում է մեդիա և թվային գրագիտություն, նշում է իրական և մեդիա միջավայրերի տարբերությունները՝ մեդիայից ստացված տեղեկատվությունը համադրելով իրական կյանքին,

ժա. հասկանում է մեդիա գործիքների կիրառության բազմազանությունը, դրանց անհրաժեշտությունը, մեծահասակի աջակցությամբ հստակ նպատակով կարողանում է կիրառել դրանք կրթական և խաղային միջավայրում:

ՀՈՒԶԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼ-ԱՆՁՆԱՅԻՆ ՈԼՈՐՏ

ա. սանը կարողանում է ներկայացնել իր ցանկություններն ու հետաքրքրությունները, դրսևորում է իրավիճակին համապատասխանող հուզականություն,

բ. սոցիալական հույզերի միջոցով արտահայտում է իր վերաբերմունքը շրջապատող աշխարհին,

գ. հասակակիցների հետ հաղորդակցման դժվարությունները փորձում է լուծել մեծահասակների օգնությամբ, հասակակիցների հետ հարաբերություններում ձգտում է համառությամբ առաջ տանել սեփական ցանկություններն ու պահանջները,

դ. հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում ջանքեր է գործադրում սեփական վարքն ու հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, ձգտում է հաճոյանալ մեծահասակներին,

ե. կողմնորոշվում է սոցիալական միջավայրում, հարաբերություններում փորձում է պահպանել սոցիալական վարքի պահանջներն ու բարեկիրթ վարվեցողության կանոնները,

զ. գիտի իր սեռը, ունի պատկերացումներ իր և ուրիշների մասին, սիրում է պատմել իր հաջողությունների մասին:

ա. սանը տարբերակում է շրջապատող մարդկանց հուզական վիճակն ու զգացմունքները, համադրում է իր և մյուսների ցանկությունները,

բ. հասակակիցների և մեծահասակների հետ հարաբերություններում դրսևորում է ընդգծված վերաբերմունք, ընկալում է մարդկանց տրամադրվածությունն իր նկատմամբ, փորձում է դրսևորել հանդուրժողականություն, օգնելու, ապրումակցելու կարողություններ,

գ. մեծահասակների հետ շփվելիս պահպանում է բարեվարքության նորմերը,

դ. խմբային աշխատանքներում և խաղերում դրսևորում է համատեղ գործելու պատրաստակամություն, համագործակցելու ցանկություն, ակտիվ մասնակցում է մեծահասակների և հասակակիցների նախաձեռնություններին,

ե. հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում դրսևորում է ընդհանուր նպատակին միտված անձնային հատկություններ և սոցիալական կարողություններ՝ իր և ընկերների ցանկություններն ու գործողությունները համադրելու կարողություն, սեփական վարքը կարգավորելու փորձեր, համբերատարություն, ընկերոջը հասկանալու և աջակցելու պատրաստակամություն,

զ. ուսումնասիրում է իր անձի, ընտանիքի անդամների, շրջապատող մարդկանց առանձնահատկությունները, ցուցաբերում է հստակ վերաբերմունք ընտանիքում կամ մանկապարտեզում կատարվող իրադարձություններին,

է. դրսևորում է սեփական հույզերի ու գործողությունների, մտքերի և վերաբերմունքի մասին խոսելու պատրաստակամություն:

ա. սանն արտահայտում է իր հույզերն ու զգացմունքները խոսքային և ոչ խոսքային միջոցներով,

բ. տարբերակում և վերլուծում է իր ցանկություններն ու նախասիրությունները, կարողանում է ընտրել, հիմնավորել և բարձրաձայնել ընտրությունը,

գ. հասկանում և ընդունում է ընկերների հույզերն ու զգացմունքները, ցանկություններն ու նախասիրությունները,

դ. հարաբերություններում դրսևորում է սոցիալական զգացմունքներ, վերահսկում և կառավարում է իր հուզականությունը, կարողանում է հուզական մակարդակում կանխատեսել գործունեության արդյունքները,

ե. կառուցում է փոխվստահելի, գործընկերային հարաբերություններ մեծահասակների և հասակակիցների հետ, պահպանում է բարեվարքության կանոնները,

զ. հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում դրսևորում է ապրումակցման, համագործակցության և ինքնակառավարման հմտություններ,

է. ընկերների հետ հարաբերություններում դրսևորում է բարոյակամային հատկություններ և ինքնագնահատման տարրական հմտություններ,

ը. ունի սուբյեկտիվ վերաբերմունք արտաքին աշխարհի հանդեպ, ինքնավերլուծության է ենթարկում սեփական վարքագիծն ու անձնային հատկությունները,

թ. ունի տարրական պատկերացումներ սեփական իրավունքների ու պարտականությունների, հասարակական արդարության պարզագույն կանոնների և արժանապատիվ կեցության մասին, դրսևորում է սեր և նվիրվածություն հայրենի երկրի հանդեպ,

ժ․ ընդունում է մարդկանց միջև եղած տարբերությունները, դրսևորում է հանդուրժողականություն, հարգանք մշակութային առանձնահատկություններ ունեցող անձանց նկատմամբ:

ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՈԼՈՐՏ

ա. սանը դրսևորում է ինքնասպասարկման հմտություններ, հետևում և պահպանում է անձնական հիգիենայի հիմնական կանոնները,

բ. մեծահասակի ուղղորդմամբ սկսում է գիտակցել առողջության պահպանման ու առողջապահպան միջոցառումների անհրաժեշտությունը,

գ. դրսևորում է առողջ ապրելակերպի տարրական սովորություններ, ունի տարրական պատկերացում առողջ և անառողջ սննդակարգերի վերաբերյալ, նախընտրում է առողջ և օգտակար սնունդը,

դ. բարձրաձայնում է կամ վարքով ցույց է տալիս իրեն անհանգստացնող առողջական խնդրի մասին,

ե. մեծահասակի հիշեցմամբ հետևում է անվտանգության հիմնական կանոններին:

ա. սանը դրսևորում է անձնական հիգիենայի կանոնների պահպանման կարողություններ և ինքնասպասարկման հմտություններ,

բ. պահպանում է օրվա կանոնակարգը և հիգիենայի հիմնական պահանջները,

գ. գիտի առողջության պահպանման հիմնական կանոնները, տարբերակում է առողջ և անառողջ սնունդը, պատկերացում ունի սեփական սննդային ալերգիաների վերաբերյալ, պատկերացնում է օգտակար և վնասակար սովորությունների հետևանքները, դրսևորում է բացասական վերաբերմունք վնասակար սովորությունների հանդեպ,

դ. կարողանում է նկարագրել իր և մյուսների առողջական վիճակը, բացատրել հիվանդության հիմնական ախտանիշներն ու հնարավոր պատճառները,

ե. հասկանում է սեփական անձի, վարքի և կենսագործունեության անվտանգության հիմնական կանոնները և հաճախ առանց հիշեցման հետևում է դրանց,

զ. ծանոթ է անվտանգության կանոններին տանը, մանկապարտեզում, փողոցում, այլ վայրերում և մեծահասակի հիշեցումով հետևում է դրանց,

է. ծանոթ է երթևեկության հիմնական կանոններին և մեծահասակի հիշեցումով հետևում է դրանց,

ը. ունի տարրական գիտելիքներ ֆիզիկական ակտիվության և մարմնի կոփման կարևորության մասին:

ա. սանը դրսևորում է ինքնասպասարկման հմտություններ, ինքնուրույն պահպանում է անձնական հիգիենայի կանոնները,

բ. ընտրում է հագուստի, սանրվածքի իր տարբերակը,

գ. ունի տարրական պատկերացումներ առողջ սննդակարգի վերաբերյալ, դրական վերաբերմունք է դրսևորում առողջ սննդակարգի հանդեպ, կարողանում է խուսափել այնպիսի սննդամթերքի օգտագործումից, որի հանդեպ ունի սննդային ալերգիա,

դ. դրսևորում է ֆիզիկական ակտիվության կարողություններ, ներկայացնում է առողջության և կյանքի համար հնարավոր վտանգները,

ե. ունի տարրական գիտելիքներ աղետների, դրանց հետևանքների, դրանցից պաշտպանվելու կանոնների մասին,

զ. հետևում է երթևեկության հիմնական կանոններին,

է. ունի տարրական գիտելիքներ վնասակար սովորությունների, դրանց հետևանքների մասին,

ը. բացատրում է շրջակա միջավայրին խնամքով վերաբերվելու անհրաժեշտությունը,

թ. հիմնավորում է տանը, միջավայրում, փողոցում անվտանգության կանոններին հետևելու անհրաժեշտությունը,

ժ. հասկանում է բժշկի մոտ այցի անհրաժեշտությունը, ունի պարզ պատկերացումներ համավարակների և դրանցից պաշտպանվելու մասին,

ժա. ունի տարրական պատկերացումներ թվային անվտանգության կանոնների մասին, գիտակցում է սեփական պատասխանատվությունը դրանց հետևելու գործում,

ժբ. դրսևորում է քնի, հանգստի և աշխատանքի հիգիենիկ կանոնների պահպանման կարողություն։ Մեդիայի գործիքների օգտագործման ժամանակ պահպանում է հիգիենայի կանոնները:

 

IV. ՍԱՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

22. Կանոնակարգը օրվա ընթացքում գործունեության տեսակների՝ պարապմունքների, դաստիարակչական աշխատանքների ու գործունեության ազատ ձևերի կազմակերպման, սաների ֆիզիկական, մտավոր աշխատանքի, հանգստի ճիշտ հերթագայման և ծանրաբեռնվածության ներդաշնակ բաշխման նախագծումն է։

23. Օրվա կանոնակարգը սաների կյանքի կազմակերպման, համակողմանի զարգացման, առողջության ամրապնդման և դաստիարակության կարևոր պայման է։

24. Տարատարիք խմբի (3-6 տարեկաններ) օրինակելի կանոնակարգը ներկայացված է աղյուսակ 2-ում.

 

Աղյուսակ 2․

 

N

Կանոնակարգային պահեր

Հիմնական կանոնակարգ

Ամառային կանոնակարգ

1.

Սաների ընդունելություն, խաղեր, առավոտյան մարմնամարզություն

8.30 -9․30

8.30 -9․30

2.

Նախաճաշի նախապատրաստում, նախաճաշ

9․30- 9․55

9․30- 9․55

3.

Պարապմունքի նախապատրաստում

9․55- 10․05

9․55- 10․05

4.

Պարապմունք՝

առաջին

երկրորդ

երրորդ /ինքնուրույն գործունեություն/

10․05 - 10․35

10․45 -11․15

11․25 – 11․55

10․05 -10․35

5.

Զբոսանքի նախապատրաստում, զբոսանք (խաղեր, դիտումներ, աշխատանք)

11․55 -12․40

10․35-12․40

 (կոփիչ միջոցառումներ)

6.

Ճաշի նախապատրաստում, ճաշ

12.40 - 13․10

12.40 - 13․10

7.

Ազատ գործունեություն

13.10-13.40

13.10-13.40

8.

Ցերեկային քնի նախապատրաստում, քուն

13․40 -15․15

13․40 -15․15

9.

Աստիճանական արթնացում, վարժություններ արթնացումից հետո, ազատ խաղեր

15․15 -15․50

15․15 -15․50

10.

Հետճաշիկի նախապատրաստում, հետճաշիկ

15․50-16․10

15․50 -16․10

11.

Զբոսանք, խաղեր, տուն ճանապարհել

16․10 -17․30

16․10 -17․30

 

25. Յուրաքանչյուր նախադպրոցական ուսումնական հաստատություն կազմում է իր պայմաններին, առանձնահատկություններին համապատասխան կանոնակարգ։

26. Պարապմունքների բաշխման ցանկի կազմման ժամանակ անհրաժեշտ է պահպանել սաների ֆիզիկական և մտավոր աշխատանքների ճիշտ հերթագայումը, ծանրաբեռնվածության ներդաշնակ բաշխումը։

27. Տարատարիք խմբի (3-6 տարեկաններ) շաբաթական պարապմունքների բաշխման օրինակելի տարբերակը ներկայացված է աղյուսակ 3-ում:

 

Աղյուսակ 3․

 

Պարապմունքների

տեսակները

3-4 տարեկաններ

4-5 տարեկաններ

5-6 տարեկաններ

Խոսքի զարգացում

2 պարապմունք

2 պարապմունք

2 պարապմունք

Ինձ շրջապատող աշխարհը

1 պարապմունք

1 պարապմունք

2 պարապմունք

Մաթեմատիկական տարրական

պատկերացումներ

1 պարապմունք

1 պարապմունք

2 պարապմունք

Նկարչություն

1 պարապմունք

2 պարապմունք

2 պարապմունք

Ծեփակերտում

1 պարապմունք

1 պարապմունք

1 պարապմունք

Կառուցողական աշխատանք

/ապլիկացիա /հերթագայությամբ/

0,5 պարապմունք

0,5 պարապմունք

0,5 պարապմունք

0,5 պարապմունք

0,5 պարապմունք

0,5 պարապմունք

Ֆիզկուլտուրա

2 պարապմունք

2 պարապմունք

2 պարապմունք

Երաժշտություն

2 պարապմունք

2 պարապմունք

2 պարապմունք

Շաբաթական

ընդամենը`

11 պարապմունք

12 պարապմունք

14 պարապմունք

 

28. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում է օգոստոսի 31-ին:

29. Ավագ տարիքային խմբում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում է օգոստոսի 20-ին:

30. Պարապմունքներն անցկացվում են սեպտեմբերի 15-ից մինչև մայիսի 31-ը:

31. Սեպտեմբերի առաջին երկու շաբաթը հարմարման փուլ է, ուստի հատուկ պարապմունքներ չեն անցկացվում։

32. Յուրաքանչյուր պարապմունքի տևողությունը 3-4 տարեկան սաների համար 15-20 րոպե է, 4-5 տարեկանների համար՝ 20-25 րոպե, իսկ 5-6 տարեկանների համար՝ 25-30 րոպե է։ Պարապմունքների միջև ընկած ժամանակահատվածը 10 րոպե է։

33. Սաների կողմից ծրագրային նյութի յուրացման համար հաշվետու ժամանակահատված է սահմանվում յուրաքանչյուր եռամսյակը:

34. Չորրորդ եռամսյակի համար նախատեսված չէ պարապմունքների բաշխման ցանկ, քանի որ պարապմունքներն անցկացվում են ուսուցանված նյութի կրկնության ու ամրապնդման նպատակով: Այս եռամսյակում կարող է լրացվել բաց թողնված ծրագրային ծավալը:

35. Ամռան ամիսներին անցկացվում են կոփիչ միջոցառումներ:

 

  V. ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

36. 3–6 տարեկանը նպաստավոր է սաների խոսքի զարգացման համար։ Այս տարիքում խոսքը դառնում է ոչ միայն հաղորդակցման, այլ նաև մտածողության, ճանաչողության, սոցիալական հարաբերությունների և, առհասարակ, անձի ձևավորման կարևոր միջոց։

37. Խոսքն առաջին հերթին զարգանում է որպես սոցիալական հաղորդակցման միջոց, այնուհետև աստիճանաբար դառնում է մտածողության ներքին գործիք։ Ուստի, նախադպրոցական տարիքում սաների հետ կազմակերպվող գործունեության բոլոր ձևերը պետք է նպաստեն ակտիվ խոսքի ընդլայնմանը։

38. 3–6 տարեկանում սաների խոսքը բնութագրվում է հետևյալ առանձնահատկություններով.

1) խոսքի ինտենսիվ զարգացում,

2) բառապաշարի ընդլայնում խոսքի տարբեր մասերով,

3) նախադասությունների կառուցվածքի աստիճանական բարդացում,

4) երկխոսության, մենախոսության զարգացում,

5) խոսքի և մտածողության փոխկապված զարգացում,

6) խոսքի կարգավորող գործառույթի ձևավորում,

7) խոսքի միջոցով սոցիալական հարաբերությունների ընդլայնում,

8) լեզվի միավորների (հնչյուն, բառ, նախադասություն) գիտակցում։

39. Տարիքային այս փուլում սանը աստիճանաբար իրադրային խոսքից անցնում է ոչ իրադրային, առավել բովանդակային և կապակցված խոսքի։

40. 3-6 տարեկանում «Խոսքի զարգացում» (Հապավումը՝ ԽԶ) ծրագրային բաղադրիչի նպատակն է ձևավորել լեզվական և հաղորդակցական կարողություններ՝ նպաստելով սանի ինքնադրսևորմանն ու ինքնիրացմանը։

41. Նախադպրոցական տարիքում խոսքի զարգացման խնդիրներն են՝

1) Բառապաշարի ակտիվացում, ինչը ենթադրում է՝

ա․ նոր բառերի յուրացումը,

բ․ բառերի իմաստի ընկալումը,

գ․ բառապաշարի ընդլայնումը՝ ի հաշիվ պասիվ բառապաշարի ակտիվացման,

դ․ ընդհանրացնող հասկացությունների ձևավորումը։

2) Խոսքի հնչյունային կողմի զարգացում, որը ներառում է՝

ա․ մաքուր հնչարտասանության ձևավորումը,

բ․ հնչյունային լսողության զարգացումը,

գ․ խոսքի տեմպի և արտահայտչականության զարգացումը։

3) Խոսքի քերականական կառույցի զարգացում, ինչը ենթադրում է՝

ա․ բառակազմությունը,

բ․ նախադասությունների կազմումը,

գ․ քերականական ձևերի ճիշտ կիրառումը։

4) Կապակցված խոսքի զարգացում, երբ կարևորվում է՝

ա․ երկխոսության, մենախոսության ձևավորումը,

բ․ հարցադրումներ կատարելու կարողությունների ձևավորումը,

գ․ ինքնադրսևորման, ազատ խոսքարտահայտման զարգացումը,

դ․ հաղորդակցական կարողությունների, խոսքի մշակույթի ձևավորումը։

5․ Ծանոթացում գեղարվեստական գրականոթյանը, երբ շեշտադրվում է՝

ա․ գրքի, գեղարվեստական ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության ձևավորումը,

բ․ ստեղծագործությունն ընկալելու, ներկայացնելու կարողությունների ձևավորումը,

գ․ ստեղծագործության վերաբերյալ քննարկումներին մասնակցելու կարողության զարգացումը,

դ․ ստեղծագործությունից ստացված հույզերի դրսևորումը։

5) Տառաճանաչության զարգացում (ավագ նախադպրոցական տարիք)

ա․լեզվի միավորների գիտակցում,

բ․ հնչյունների առանձնացում, դրանցով նոր բառերի կազմում,

գ․ բառերը վանկատելու կարողության զարգացում,

դ․ հայերենի տառերը ճանաչելու կարողության ձևավորում։

42. Վերոնշյալ խնդիրները 3-6 տարիքային փուլում տարբեր կերպ են դրսևորվում։

43. 3-4 տարեկանում առավել շեշտադրվում է բառերի, պարզ նախադասությունների յուրացումը։ Այս փուլում էական է բառապաշարի ընդլայնումը, ճիշտ հնչարտաբերումը, 3-5 բառից բաղկացած պարզ նախադասությունների կառուցումը, երկխոսության իրականացումը, հարցեր տալու, դրանց պատասխանելու, զրույց նախաձեռնելու, լսելու կարողությունների ձևավորումը։

44. 4-5 տարեկանում էական է խոսքի կառուցվածքի, կապակցվածության զարգացումը։ Հիմնական աշխատանքները կազմակերպվում են բառապաշարի բովանդակային ակտիվացման, բառիմաստի ընկալման, նախադասություններ կազմելիս կապական միջոցների կիրառման, հնչյունների տարբերակման, դրանց հստակ արտաբերման, բառերը ճիշտ շեշտադրելու, խոսքի տեմպին հետևելու ուղղությամբ։ Կապակցված խոսքի ժամանակ կարևորվում է մենախոսության զարգացումը, կարճ պատմությունների ստեղծումը, վերապատմումը, նկարագրական խոսքին տիրապետելը, ինչպես նաև սեփական դիրքորոշումն արտահայտելու, դիմացինին լսելու կարողությունների ձևավորումը։

45. 5-6 տարեկանում կարևորվում է ազատ խոսքարտահայտումը, կապակցված, տրամաբանված խոսքը, լեզվական միավորների տարրական գիտակցումը (հնչյուն, բառ, նախադասություն), ինչպես նաև գրաճանաչությունը, երբ սանը ճանաչում է հայերենի տառերը (հիմնականում տպագիր մեծատառերը), հեշտությամբ վանկատում է բառերը, բառում առանձնացնում է հնչյունները, դրանցով կազմում է նոր բառեր, իսկ այդ բառերով՝ նախադասություններ։ Տարիքային այս փուլում սանը հարցերին տալիս է հիմնավոր պատասխաններ, արտահայտում է սեփակա կարծիքը, կիրառում է ընդհանրացնող բառեր, գործողությունները ճիշտ է արտահատում ժամանակային հաջորդականությամբ, դրսևորում է համագործակցային կարողություններ ։

46. 5-6 տարեկանում գաճանաչության խնդիրներն են՝

1) սովորեցնել ճիշտ օգտագործել «հնչյուն», «տառ», «բառ», «ձայնավոր հնչյուն», «բաղաձայն հնչյուն» եզրույթները,

2) սովորեցնել նախադասությունը տրոհել բառերի, բառերը բաժանել վանկերի,

3) նպաստել ձայնավոր և բաղաձայն հնչյունները տարբերելու կարողությունների զարգացմանը,

4) ամրապնդել բառի առաջին և վերջին հնչյուններն առանձնացնելու, դրանցով նոր բառեր անվանելու կարողությունները,

5) սովորեցնել ճիշտ դիրքով պահել գիրքը, տարբերել գրքի կամ տետրի շապիկը, թերթը, տողը,

6) ձևավորել հայերենի տպագիր տառերը ճանաչելու կարողություններ։

47. Ստորև ներկայացված է գեղարվեստական ստեղծագործությունների ցանկ, որը դաստիարակի հայեցողությամբ և սաների ցանկությամբ կիրառելի է պարապմունքների և ազատ գործունեության ընթացքում:

1) 3-4 տարեկաններ-պատմելու և ընթերցելու համար՝ Հովհ. Թումանյան՝ «Ուլիկը», Ս.Մուրադյան՝ «Գայլն ու աղվեսը», Ա.Բարտո՝ «Խաղալիքները», Ս. Կապուտիկյան՝ «Մաշան ճաշում է», Ս. Մուրադյան՝ «Թե ինչպես Ձմեռ պապիկը հալվեց», Ա. Մովսիսյան՝ «Մեր բանակը», Ռ.Ղարիբյան՝ «Փիսիկի գնդակը», Ա. Բարտո՝ «Լալկան աղջիկը», Ա.Ճուղուրյան՝ «Ուլիկը», Լ․ Պողոսյան՝ «Ես արդեն մեծ եմ», լիտվական ժող. հեքիաթ՝ «Թե ինչու կատուն միայն նախաճաշից հետո է լվացվում», ռուսական ժող. Հեքիաթ՝ «Ով աշխատի, նա կուտի», Էդ. Ավագյան՝ «Բարև, արջու՛կ», Լ. Պողոսյան՝ «Ինչու եմ փոքրիկ, չգիտեմ»։

2) Արտահայտիչ արտասանություն՝ Ղ. Աղայան՝ «Սագիկ»), Ա. Խնկոյան՝ «Բկլիկ ձկնիկ», Ս. Մուրադյան՝ «Իմ գնդակը», Ավ. Ճուղուրյան՝ «Իմ շնիկը», Ս. Կապուտիկյան՝ «Իմ տատին», «Գնացքը», «Աղվեսն ու սագը», «Ժամացույցը», Ղ. Աղայան՝ «Արև-արև ե՛կ, ե՛կ», «Մանուշակ», Ե․ Պետրոսյան՝ «Մեծացել եմ», Ա. Խնկոյան՝ «Ձմեռ պապի», Լ.Պողոսյան՝ «Մեծ և փոքր», Վ. Վարդանյան՝ «Իմ տիկնիկը», Հովհ.Թումանյան՝ «Արտուտիկ, Լ. Պողոսյան՝ «Ինչու եմ փոքրիկ, չգիտեմ», Հովհ. Շիրազ՝ «Մանուկներն ու սագը», Հ.Պողոսյան՝ «Ես թիթեռ եմ», Պ․ Խաչատրյան՝ «Ջուր տվեք ինձ»։

3) Վերապատմում՝ «Թե ինչու կատուն միայն նախաճաշից հետո է լվացվում» (լիտվական ժող. հեքիաթ), Հովհ. Թումանյան՝ «Ուլիկը», Ս.Մուրադյան՝ «Նապաստակը առյուծի պալատում», Ս.Մուրադյան՝ «Նապաստակն ու բադը», Ս.Մուրադյան՝ «Գայլն ու կոշկակար նապաստակը»։

4) Ստեղծագործական պատմումներ՝ «Իմ սիրելի խաղալիքը», «Աշուն», «Իմ շնիկը», «Ձմեռ», «Նոր տարի», «Իմ մանկապարտեզը», «Գարուն է», «Մայրիկների տոնը», «Կենդանաբանական այգում, «Ես ապրում եմ Երևանում»։

5) 4-5 տարեկաններ- պատմելու և ընթերցելու համար՝ Հ. Թումանյան՝ «Ամպն ու սարը», Ռ.Ղարիբյան՝ «Փիսիկների գնդակը», Լ.Պողոսյան՝ «Նունիկի փիսիկը», Ա. Մովսիսյան՝ «Խորամանկ կատուն և դյուրահավատ մկնիկը», Ա. Մովսիսյան՝ «Ընկերը», Ս. Մուրադյան՝ «Մե՞ծ եմ, թե՞ փոքր», Գ.Մովսիսյան՝ «Աշուն քեռին», Ա. Մովսիսյան՝ «Տոնածառն անտառում», Վ.Այգեկցի՝ «Աղվեսն ու հավերը», «Զատիկ»-հայկական ժող. տոն, Լև Տոլստոյ՝ «Երեք արջի հեքիաթը», Ա. Մովսիսյան՝ «Աղջիկն ու ծաղիկները», «Հայր մեր», «Աղոթք երեխաների», Վ.Անանյան՝ «Լորիկներ», Լ․ Պողոսյան՝ «Խաղալիքների ժողովը»։

6) Արտահայտիչ արտասանություն՝ Ղ. Աղայան՝ «Սագիկ», Ա. Խնկոյան՝ «Բկլիկ ձկնիկ», Ս. Մուրադյան՝ «Ընկերասերը», Ս.Մուրադյան՝ «Իմ գնդակը», Ս. Կապուտիկյան՝ «Գնացքը», Ս.Կապուտիկյան՝ «Մուկն ու կատուն»,» Ն. Հովնաթան՝ «Երևանը, Հ. Հայրապետյան՝ «Աշնան երգ», Աթ. Խնկոյան՝ «Ձմեռ պապի», Հ. Հայրապետյան՝ «Ձյունը», Ս. Մուրադյան՝ «Սահմանապահ եղբայրս», Ս.Կապուտիկյան՝ «Գրադարանում», Ս.Կապուտիկյան՝ «Շինարար Լևիկը», Ս.Կապուտիկյան՝ «Ժամացույցը», Ղ.Աղայան՝ «Ամիսներ և չորս եղանակ», Ս.Կապուտիկյան՝ «Ինձ լավ լսիր, ա'յ տիկնիկ», Հովհ.Թումանյան՝ «Համբարձման տոն», Ն.Միքայելյան՝ «Վարդավառ», Հովհ. Շիրազ՝ «Մանուկներն ու սագը»։

7) Վերապատմում՝ «Թե ինչու կատուն միայն նախաճաշից հետո է լվացվում» (լիտվական ժող. հեքիաթ) Հովհ. Թումանյան՝ «Ուլիկը», Ս.Մուրադյան՝ «Նապաստակը առյուծի պալատում», Ս.Մուրադյան՝ «Նապաստակն ու բադը», Ս.Մուրադյան՝ «Գայլն ու կոշկակար նապաստակը», Ս.Մուրադյան՝ «Գայլն ու աղվեսը», Հովհ. Թումանյան՝ «Շունն ու կատուն», Ստ.Զորյան՝ «Ճանապարհորդ Ջեկոն»։

8) Ստեղծագործական պատմումներ՝ «Իմ սիրելի խաղը», «Աշուն», «Իմ հայրենիքը Հայաստանն է», «Ձմեռ», «Նոր տարի», «Հայոց բանակը», «Գարուն է», «Մայրիկների տոնը», «Կենդանաբանական այգում», «Թանգարանում»։

9) 5-6 տարեկանների համար- պատմելու և ընթերցելու համար՝ Ղազարոս Աղայան՝ «Մեղուն ու աղավնին», Հովհաննես Թումանյան՝ «Ծիտը», «Բարեկենդանը», «Սուտլիկ Որսկանը», Խաչատուր Աբովյան՝ «Վատ ընկերը», Աթաբեկ Խնկոյան՝ «Անտերև ծառը», Պարույր Սևակ՝ «Հայոց լեռները», Լաուրա Պողոսյան՝ «Տառերի զրույցը», Գրիգոր Եղիկյան՝ «Տոնածառի հանդեսում», Դերենիկ Դեմիրճյան՝ «Պույ-պույ մկնիկ», Սուրեն Մուրադյան՝ «Հացթուխը», Լիպարիտ Սարգսյան - «Աստղիկ տատ», Ղազարոս Աղայան՝ «Արև», Հովհաննես Շիրազ՝ «Փոքրիկ հովիվը», Սիլվա Կապուտիկյան՝ «Ավոյի ծիլը», Պատվական Խաչատրյան՝ «Ծառի խնդրանքը», Լաուրա Պողոսյան՝ «Իմ մայրիկը ուրիշ է»։

10) Արտահայտիչ արտասանություն՝ Ղազարոս Աղայան՝ «Այդ ե՞րբ է լինում», «Հնձվորները», Հովհաննես Թումանյան՝ «Տերևաթափ», «Աշուն», Պարույր Սևակ՝ «Ուղտն ու ծիտը», Սարմեն՝ «Քաջ զինվորը», Սիլվա Կապուտիկյան՝ «Շինարար Լևիկը», «Իմ հայրենիքը», Սուրեն Մուրադյան՝ «Ով ինչ է երազում», «Տատն ու թոռը», «Էրեբունի», Լիպարիտ Սարգսյան՝ «Ինչ կլինի», «Լորին», Երվանդ Պետրոսյան՝ «Լիներ մի կատու, մի շուն», «Իմ երգ», «Գարուն», Լաուրա Պողոսյան՝ «Նոր տարի», «Աշուն», Ռ․ Ղարիբյան՝ «Անտառի բնակիչները, «Գարունն ինչով է գալիս», Աթաբեկ Խնկոյան՝ «Գարուն», «Ծիծեռնակ», Լաուրա Պողոսյան՝ «Գետակ» , «Փոքրիկ զինվոր եմ»։

11) Վերապատմում՝ Սիլվա Կապուտիկյան՝ «Այս գիրքը լավ կպահեմ», Ա․ Մանասյան՝ «Չորս եղանակ քույրիկներ», Մ․ Թարյան՝ «Ծիտիկները փրկեցին», Ղազարոս Աղայան՝ «Գայլն ու գառը», Հովհաննես Թումանյան՝ «Ոսկու կարասը», Աղասի Այվազյան՝ «Ճնճղուկը», Ն.Նաիրյան՝ «Անտառի աստղեր», Գեղեցիկ Մովսիսյան՝ «Տատիկի գնահատականը», «Ձվերը զատիկի համար»։

12) Ստեղծագործական պատմում՝ «Կիսատ պատմություն», «Ոսկե աշուն», «Տոնական հրավառություն «Իմ սիրելի խաղալիքը», «Իմ ընտանիքը», «Ես դպրոց եմ գնալու», «Հայ զինվորը» «Իմ ընկերները», «Իմ ծննդյան օրը», «Մայրիկի տոնը», «Իմ տունը Երևանն է», «Իմ հայրիկը», «Հայրենիքի պաշտպանը», «Իմ համակարգիչը» թեմաներով պատմվածքների հորինում:

48. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքները և կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ 3-4, 4-5 և 5-6 տարեկանների համար ներկայացված են աղյուսակ 4-ում։

 

Աղյուսակ 4․

 

3-4 տարեկաններ

4-5 տարեկաններ

5-6 տարեկաններ

Սանը պետք է՝

-մաքուր արտասանի մայրենի լեզվի հնչյունները` պահպանելով խոսքի ուժգնությունը, հնչերանգը,

-տարբերակի նույն հնչողությամբ կամ հանգավորմամբ բառեր,

-արտահայտիչ արտասանի բանաստեղծություններ, քառյակներ.

Սանը պետք է՝

-դրսևորի արտահայտիչ խոսք՝ փոխելով ձայնի տեմպը, արագությունը, ուժգնությունը,

-արտասանի բանաստեղծություններ, քառյակներ, հանելուկներ՝ համապատասխան առոգանությամբ.

Սանը պետք է՝

-մաքուր արտաբերի հայերենի հնչյունները,

-տրված բառում որոշի առաջին և վերջին հնչյունը,

-կազմի տրված հնչյունով բառեր,

-օգտվի խոսքարտահայտչամիջոցներից.

-ճիշտ օգտագործի խոսքի տարբեր մասերը,

-արտաբերի թեմային համապատասխան նոր բառեր, ընկալի դրանց իմաստը,

-հասկանա, տարբերակի և խոսքում կիրառի ընդհանրացնող բառեր (հագուստ, սպասք, կահույք, բանջարեղեն, միրգ, գազան, թռչուն).

-կիրառի հականիշ և հոմանիշ բառեր,

-նկարագրի առարկաներ՝ օգտագործելով ածականներ,

-համեմատի առարկաները՝ օգտագործելով ածականի համեմատության աստիճանները,

-կիրառի ընդհանրացնող բառեր.

-կիրառի հականիշ և հոմանիշ բառեր,

-նկարագրի առարկաներ՝ օգտագործելով ածականներ,

-համեմատի առարկաները՝ օգտագործելով ածականի համեմատության աստիճանները,

-կիրառի առարկա, հատկանիշ, գործողություն ցույց տվող բառեր,

-նկարագրի առարկաների, երևույթների նմանություններն ու տարբերությունները,

-հասկանա բառի փոխաբերական իմաստը,

-ընկալի ընդհանրացնող բառերի իմաստը,

-կիրառի սեղանային խաղերին առնչվող բառեր (շախմատ, շաշկի, լոտո և այլն).

-տիրարապետի բառակազմության տարրական կարողություններին,

-լրացնի նախադասության մեջ բաց թողնված բառը,

-ընտրի համապատասխան բառեր անավարտ միտքը լրացնելու համար,

-կիրառի խոսքում պարզ ընդարձակ և համառոտ նախադասություններ.

-բառին ավելացնի վերջածանցներ՝ ստեղծելով նոր բառեր,

-կառուցի քերականորեն ճիշտ խոսք՝ կապական միջոցների կիրառմամբ,

-նախադասության մեջ բառերը համաձայնեցնի թվով, դեմքով, ժամանակով.

-նախադասության մեջ առանձնացնի բառը,

-կազմի պարզ և բարդ նախադասություններ,

-փոխակերպի բառը («շուն» - «շնիկ», «ձյուն» – «ձնեմարդ» և այլն),

-խոսքում գոյականներն արտահայտի եզակի և հոգնակի ձևերով,

-պատմության մեջ առանձնացնի նախադասությունը,

-վանկատի բառը.

-ներկայացնի կիսատ թողած պատմության շարունակությունը,

-3-4 նախադասությամբ վերապատմի հեքիաթը, փոքրիկ պատմվածքը,

-նկարագրի նկարի բովանդակությունը որոշակի ուղղորդմամբ,

-ձևակերպի և արտահայտի սեփական մտքերը,

-ճիշտ ձևակերպի հարցեր,

-պատասխանի հարցերին,

-կատարի պարզ հրահանգներ և առաջադրանքներ,

-հաղորդակցվի ծանոթ մեծահասակների հետ,

-զրուցի իրեն ծանոթ հասակակիցների հետ,

-բացատրի առարկաների նշանակությունը,

-հետևի վարքի կանոններին,

-մասնակցի խաղերին և խաղային իրավիճակներին,

-մասնակցի 15-20 րոպե տևողությամբ տարբեր աշխատանքներին.

-ներկայացնի նկարի բովանդակությունը,

-հորինի պատմություն՝ նկարաշարերի կիրառմամբ,

-վերապատմի լսած պատմությունը և հեքիաթը՝ պահպանելով մայրենի լեզվի հնչյունների ճիշտ արտասանությունը և խոսքի քերականական կողմը,

-պատմելիս հաջորդաբար արտահայտի իրադարձությունների սկիզբը, ընթացքը և ավարտը,

-բեմականացնի ծանոթ հեքիաթից որևէ հատված,

-պատմի սեփական փորձից,

-ակտիվ մասնակցի իրեն հետաքրքրող խոսակցությանը, քննարկումներին,

-ձևակերպի իր կարիքները,

-արտահայտի որոշակի գրական ստեղծագործություն լսելու ցանկություն,

-արտահայտի մտքեր, զգացողություններ, զգացմունքներ, ցանկություններ տարբեր երևույթների մասին՝ հիմնավորելով դրանք,

-գիտակցի պատճառահետևանքային կապերը՝ համեմատելով ունկնդրած ստեղծագործության հերոսների արարքները,

-լսի դիմացինի խոսքը՝ առանց ընդհատելու,

-օգտագործի ոչ խոսքային հաղորդակցության միջոցներ,

-կատարի մի քանի քայլից բաղկացած հանձնարարություններ,

-փորձի լուծել իր առջև ծառացած խնդիրները.

-նախաձեռնի խոսակցություն հասակակիցների և մեծահասակների հետ,

-ուղղի համապատասխան հարցեր՝ տեղեկություններ ստանալու նպատակով,

-արտահայտի սեփական կարծիքը՝ դրսևորելով քննական վերաբերմունք և դիրքորոշում,

-հորինի փոքրիկ պատմություններ և դրանք ներկայացնի տրամաբանական հաջորդականությամբ,

-ամբողջացնի անավարտ պատմությունը,

-վերապատմի որոշ ստեղծագործություններ,

-կապակցված արտահայտի սեփական մտքերը,

-արտասանի որոշ ստեղծագործություններ,

-պատմի նկարի բովանդակությունը,

-արտահայտի իր հույզերն ու զգացմունքները խոսքով և հաղորդակցման ոչ խոսքային ձևերով,

-հասակակիցների և մեծահասակների հետ հարաբերություններում հետևի բարեվարքության կանոններին, օգտագործի բարեվարքություն արտահայտող բառեր.

-դրսևորի հետաքրքրություն գրքի, գրենական պիտույքների նկատմամբ,

-հասկանա գրքի նշանակությունը.

-հետաքրքրությամբ դիտի մանկական նկարազարդ գրքեր,

-ունենա տարրական պատկերացում տպագիր գրավոր խոսքի մասին,

-բռնի գիրքը ճիշտ դիրքով.

-ճանաչի հայերենի մեծատառ տպագիր տառերը,

-բացատրի հնչյունի և տառի տարբերությունը,

-տարբերի ձայնավոր, բաղաձայն հնչյունները,

-ցուցաբերի հետաքրքրություն գրելու գործընթացի նկատմամբ.

 

-կիրառի պարզագույն մեդիագործիքներ՝ ըստ անհրաժեշտության,

-լսի աուդիոհեքիաթներ և քննարկի դրանք,

-կատարի էլեկտրոնային խաղ- վարժություններ.

-նպատակային օգտվի մեդիա գործիքներից և հարցեր ուղղի դրանց վերաբերյալ,

-լսի և վերլուծի աուդիո հեքիաթներ՝ արտահայտելով սեփական կարծիքը, վերաբերմունքը,

-կատարի էլեկտրոնային խաղ-վարժություններ.

Կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ՝

Շ (ա), (գ), (թ),

ԽՀ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը)

Ի (գ), (ե), (է),(ը), (թ)

ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ)

ԻԱԱԱ (ա), (բ), (դ), (ե)

Կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ՝

Շ (գ), (թ),

ԽՀ (ա), (բ), (գ), (դ), (զ), (ը), (թ),

Ի (բ), (գ), (դ), (ե), (զ), (է),

ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), ԻԱԱԱ (ա), (բ), (գ), (ե), (զ), (է)

Կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ՝

Շ (ժբ), (ժգ), (ժդ)

ԽՀ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ),

Ի (ա), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), (ժա)

ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ)

ԻԱԱԱ (ա), (ե) (զ), (է), (ը), (թ), (ժա), (ժբ)

 

49. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի բովանդակությունը ներառում է հեքիաթներ, պատմվածքներ, հանելուկներ, շուտասելուկներ, սուտասելուկներ, ոտանավորներ, առակներ, ասացվածքներ, խոսքային, հաղորդակցական իրավիճակներ, քննարկումներ:

50. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների (զրույց, ոտանավորի ուսուցում և ամրապնդում, դիդակտիկ խաղ, պատմումների տեսակներ` ցուցումով, դաստիարակի օրինակով, նկարով, ստեղծագործական պատմումներ, վերապատմում, գեղարվեստական գրականության ունկնդրում, քննարկումներ, բանավեճ) մշակութային այցերի, Էքսկուրսիաների, զբոսանքների, տոների, միջոցառումների, բեմականացումների, թատրոնների, զվարճալիքների, ինքնուրույն գործունեության,աշխատանքային կենտրոններում կազմակերպվող աշխատանքի, բնության անկյունում կատարվող հերթապահության ընթացքում:

 

 VI. ԻՆՁ ՇՐՋԱՊԱՏՈՂ ԱՇԽԱՐՀԸ

 

51. 3–6 տարիքային փուլում սաներն ակտիվորեն ճանաչում և ուսումնասիրում են շրջապատող աշխարհը, հետաքրքրվում բնության երևույթներով, մարդկանց աշխատանքով, կենդանիներով, բույսերով, տարբեր առարկաներով և դրանց հատկություններով։

52. Տարիքային այս փուլում են ձևավորվում աշխարհի մասին առաջին համակարգված պատկերացումները, որոնք էական են անձի զարգացման համար։

53. «Ինձ շրջապատող աշխարհը» (Հապավումը՝ ԻՇԱ) ծրագրային բաղադրիչի նպատակն է`

1) ձևավորել նախադպրոցական տարիքի երեխաների պատկերացումները բնության, դրա բազմազանության, սոցիալական և առարկայական աշխարհի, բնություն-մարդ միասնության և փոխազդեցության մասին,

2) զարգացնել ճանաչողական հետաքրքրությունները, հետազոտական կարողությունները,

3) նպաստել շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար, պատասխանատու վերաբերմունքի, էկոլոգիական մշակույթի, բնապահպան վարքագծի ձևավորմանը,

4) նպաստել իմացական գործընթացների, հաղորդակցական հմտությունների զարգացմանը,

5) ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վերաբերյալ տարրական պատկերացումներ:

54. Ստորև, ըստ տարքիային փուլերի, առանձնացված են 3-6 տարեկան սաների համար վերոնշյալ նպատակից բխող խնդիրները, որոնք տարիքային յուրաքանչյուր փուլի համար աստիճանաբար ընդլայնվում են։

55. 3-4 տարեկանում առավել կարևորվում է սեփական անձի, շրջապատող միջավայրի մասին սանի պատկերացումների ձևավորումը։ Տարիքային այս փուլում «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են․

1) ձևավորել պատկերացումներ սեփական անձի մասին (անուն, ազգանուն, սեռ, տարիք),

2) ամրապնդել պատկերացումներն ընտանիքի անդամների, նրանց դերերի մասին,

3) նպաստել տարածության մեջ կողմնորոշվելու կարողությունների ձևավորմանը,

4) ընդլայնել պատկերացումներն անմիջական շրջապատի առարկաների մասին՝ դրանց անվանումը, գույնը, ձևը, նշանակությունը։

5) ծանոթացնել ընտանի և վայրի որոշ կենդանիների, բույսերի, տարվա եղանակների հիմնական առանձնահատկություններին,

6) ձևավորել բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի տարրական դրսևորումներ,

7) ձևավորել հասարակական վարքի և անվտանգության պարզ կանոնների մասին պատկերացումներ (ճանապարհին, տանը, խաղի ընթացքում),

8) զարգացնել հետաքրքրասիրությունը, դիտելու, համեմատելու, հարցեր տալու կարողությունները։

56. 4-5 տարեկանում կարևորվում է ճանաչողական փորձի ընդլայնումը, պատճառահետևանքային պարզ կապերի ըմբռնումը։ Հետևապես, տարիքային այս փուլում «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են․

1) ընդլայնել պատկերացումներն ընտանիքի, ազգակցական կապերի և մարդկանց մասնագիտությունների մասին,

2) ձևավորել պատկերացումներ հայրենի քաղաքի (գյուղի), երկրի, պետական խորհրդանիշների մասին,

3) նպաստել շրջակա աշխարհի ամբողջականության և փոխկապվածության մասին տարրական պատկերացումների ձևավորմանը,

4) խորացնել պատկերացումները կենդանի և անկենդան բնության երևույթների վերաբերյալ,

5) ձևավորել մարդու աշխատանքի, դրա կարևորության և նշանակության, փոխադրամիջոցների մասին տարրական պատկերացումներ,

6) սովորեցնել տարբերել տարվա եղանակային փոփոխությունները և դրանց պատճառահետևանքային կապերը,

7) ձևավորել տարրական էկոլոգիական պատկերացումներ և բնապահպանական վարք,

8) ընդլայնել պատկերացումները բույսերի, կենդանիների կենսակերպի և նրանց խնամքի մասին,

9) ձևավորել հասարակական վարքի կանոնների պահպանման հմտություններ,

10) զարգացնել դիտելու, համեմատելու, դասակարգելու և պարզ ընդհանրացումներ կատարելու կարողությունները։

57. 5-6 տարեկանում կարևորվում է աշխարհի մասին առավել ամբողջական սանի պատկերացումների ձևավորումը։ Տարիքային այս փուլում «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են․

1) ձևավորել ամբողջական պատկերացում մարդու, հասարակության և բնության փոխկապակցվածության մասին,

2) ընդլայնել պատկերացումները հայրենի երկրի, դրա խորհրդանիշների, պատմամշակութային արժեքների և ավանդույթների մասին,

3) խորացնել պատկերացումները բնության օրինաչափություններիեղանակային փոփոխությունների և բնական երևույթների վերաբերյալ,

4) ձևավորել տարրական հետազոտական և ճանաչողական կարողություններ՝ հարցեր առաջադրելու, ենթադրություններ կատարելու, եզրակացություններ ձևակերպելու միջոցով։

5) զարգացնել տարածության և ժամանակի վերաբերյալ պատկերացումները,

6) ձևավորել բնապահպան և պատասխանատու վարք, առողջ ապրելակերպի տարրական հմտություններ,

7) խորացնել անվտանգության կանոնների վերաբերյալ պատկերացումները (ճանապարհային երթևեկություն, արտակարգ իրավիճակներ, անձնական անվտանգություն),

8) զարգացնել սոցիալական և քաղաքացիական տարրական գիտակցումը, սեփական համայնքին պատկանելիության զգացումը։

58. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքները, բովանդակությունը և կապը նախադպրոցական պետական կրթական չափորոշչի հետ ներկայացված է աղյուսակ 5-ում։

 

Աղյուսակ 5․

 

3-4 տարեկաններ

4-5 տարեկաններ

5-6 տարեկաններ

Սանը պետք է՝

-իմանա իր անունն ու ազգանունը, իր մասին խոսի առաջին դեմքով,

-ունենա պատկերացումներ ուրիշների մասին, ճանաչի ընտանիքի անդամներին, հասակակիցներին, ընկերներին

Սանը պետք է՝

-ներկայացնի իր ընտանիքը, ընտանիքի անդամներին, նրանց անուններն ու ազգանունները,

-խոսի ընկերների մասին՝ կարևորելով ընկերասիրությունը

Սանը պետք է՝

-բնութագրի իրեն, նկարագրի իր նախասիրությունները,

-իմանա իր և իր ընտանիքի անդամների մասին,

-ներկայացնի իր ընկերներին՝ դրսևորելով ընկերասիրություն

-իմանա իր սեռը,

-խոսի իր նվաճումների մասին,

-անվանի իր մարմնի մասերը,

-ճանաչի և անվանի որոշ հիգիենիկ պարագաներ,

-ինքուրույն կիրառի հիգիենիկ պարագաները,

-ճանաչի և անվանի զգայարանները,

-ուսումնասիրի շրջապատող միջավայրը զգայարանների միջոցով,

-ճանաչի հիմնական հույզերը,

-դրսևորի իրավիճակին համապատասխան հուզականություն (ուրախություն, տխրություն, զայրույթ և այլն).

-ունենա սեռադերային պատկերացումներ իր մասին,

-իմանա իր մարմնի մասերը,

-հետևի անձնական հիգիենային,

-իմանա զգայարանները, դրանց նշանակությունը,

-անվանի հիմնական հույզերը,

-բացատրի սեփական հույզերի պատճառները,

-ապրումակցի դիմացինին, դրսևորի սեփական հույզերը.

-իմանա հիգիենայի պահպանման կանոնները, հետևի անձնական հիգիենային,

-իմանա զգայարաննների դերն ու նշանակությունը,

-արտահայտի իր հույզերը և զգացմունքները խոսքային և ոչ խոսքային միջոցներով.

-կողմնորոշվի նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքում,

-ճանաչի նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակիցներին,

-իմանա որոշ մասնագիտություններ,

-ճանաչի և անվանի խաղալիքների տեսակներ,

-նկարագրի առարկաների առանձին կողմերը,

-տարբերի և անվանի հիմնական և մի քանի բաղադրյալ գույներ,

-ճանաչի և անվանի հագուստի որոշ տեսակներ,

-ինքնուրույն հանի և հագնի հագուստի որոշ տեսակներ,

-ճանաչի և անվանի սպասքի որոշ տեսակներ,

-օգտվի սպասքից,

-ճանաչի և անվանի կահույքի որոշ տեսակներ.

-տարբերի ամառային, ձմեռային հագուստը,

-ճանաչի իրեն շրջապատող առարկաները՝ սպասք, կահույք, խաղալիքներ,

-ճանաչի որոշ մասնագիտություններ, դրանց դերը, համապատասխան աշխատանքային գործիքները

-իմանա իրեն պատկանող և շրջապատող որոշ առարկաների ձեռք բերման, պատրաստման եղանակները (հագուստ՝ տարվա եղանակին համապատասխան, կահույք, սպասք, գրենական պիտույքներ, խաղալիքներ),

-իմանա, որ դրամն անհրաժեշտ է գնումներ կատարելու համար,

-իմանա՝ ինչով են զբաղվում տարբեր մասնագիտությունների մարդիկ,

-ընդունի մարդկանց միջև եղած տարբերությունները.

-ունենա պատկերացումներ տոների մասին, մասնակցի դրանց,

-ունենա տարրական պատկերացումներ հայկական և այլ ազգերի մշակութային տարրերի մասին.

-ունենա պատկերացումներ հայրենի երկրի, մայրաքաղաքի, իր բնակավայրի ( քաղաք/գյուղ, փողոց, տուն) մասին,

-իմանա իր հասցեն,

-ճանաչի իր երկրի պետական դրոշը, զինանշանը, օրհներգը,

-ունենա պատկերացումներ ազգային տոների, ծեսերի մասին,

-ճանաչի ազգային հագուստի (տարազ) որոշ տարրեր,

-իմանա իր մանկապարտեզի անվանումը, ճանաչի աշխատակիցներին,

-կողմնորոշվի մանկապարտեզի շենքում, բակում, ծանոթ միջավայրում

-ներկայացնի իր տունը, իմանա իր հասցեն, մանկապարտեզը, փողոցը, քաղաքը/գյուղը, հայրենիքը,

-ճանաչի դրոշը, զինանշանը և օրհներգը,

-ճանաչի հայրենիքի որոշ տեսարժան վայրեր,

-իմանա ազգային որոշ ծեսերի և տոների մասին,

-ճանաչի մի քանի հայ նշանավոր գործիչների,

-պատկերացում ունենա սպորտի և Օլիմպիադայի մասին,

-ճանաչի մի քանի այլ ազգերի տարազներ

-ճանաչի և անվանի որոշ վայրի և ընտանի կենդանիների, նրանց ձագերին,

-ներկայացնի կենդանիների օգտակարությունն ու նշանակությունը մարդու համար,

-ճանաչի որոշ ընտանի և վայրի թռչունների, տարբերի` ըստ իրենց արտաքին տեսքի,

-ճանաչի և անվանի որոշ միջատների.

-ճանաչի ընտանի, վայրի կենդանիներին, նրանց ձագերին, ներկայացնի նրանց օգտակարությունն ու նշանակությունը,

-ճանաչի որոշ ջրային կենդանիների, իմանա դրանց առանձնահատկությունները,

-ճանաչի և տարբերի թռչուններին ըստ արտաքին տեսքի (աղավնի, հավ, թութակ),

-իմանա որոշ միջատների, դրանց կառուցվածքը.

-ճանաչի ընտանի կենդանիներին, ներկայացնի նրանց մարմնի կառուցվածքը, ապրելակերպը և օգտակարությունը,

-ճանաչի վայրի կենդանիներին, ներկայացնի նրանց մարմնի կառուցվածքը, առանձնահատկություններին ու կենսակերպը,

-ճանաչի թռչունների մի քանի տեսակ, ներկայացնի մարմնի մասերը, ծածկույթը,

-ճանաչի միջատների մի քանի տեսակ, ներկայացնի մարմնի մասերը, իմանա դրանց նշանակությունը,

-ճանաչի կենդանի օրգանիզմների կենսակերպի բազմազանությունը (ջրային, երկկենցաղ, օդային, ցամաքային),

-համադրի, գտնի բուսական և կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչների նմանություններն ու տարբերությունները,

-ճանաչի ջրային կենդանիներին, դրանց առանձնահատկությունները,

իմանա ջրային և ցամաքային կենդանիների տարբերությունները.

-ճանաչի և անվանի որոշ ծաղիկներ,

-ճանաչի ծառերի որոշ տեսակներ և դրանց կառուցվածքը,

-ճանաչի և անվանի որոշ մրգեր,

 -ճանաչի և անվանի որոշ հատապտուղներ,

-ճանաչի և անվանի մի քանի բանջարեղեն,

-ըստ արտաքին տեսքի և համի տարբերակի միրգը, բանջարեղենը.

-ճանաչի և անվանի ծաղիկներն ըստ արտաքին տեսքի և գույնի (վարդ, կակաչ, մանուշակ և այլն),

-ճանաչի պտղատու և դեկորատիվ ծառերի տեսակները, իմանա դրանց կառուցվածքը (արմատ, բուն, ճյուղ, տերև, պտուղ),

-իմանա թփերի մասին,

-իմանա անտառի, դրա բնակիչների մասին,

-ճանաչի և անվանի մրգերը, բանջարեղենը,

-իմանա մրգերի և բանջարեղենի օգտակարությունը մարդու առողջության համար,

-տարբերի մրգերը, բանջարեղենը՝ թե՛ համով, թե՛ արտաքին տեսքով,

-ճանաչի հատապտուղները և անվանի դրանք,

-ճանաչի և անվանի որոշ սնկեր.

-ճանաչի և անվանի շրջակա միջավայրի բուսական աշխարհի որոշ ներկայացուցիչների անունները,

-ներկայացնի բույսերի (ծաղիկների, ծառերի, թփերի) աճման համար անհրաժեշտ պայմաններն ու դրանց կարևորությունը մարդու կյանքում,

-ճանաչի և թվարկի ծաղիկները (սենյակային, պարտեզի, դաշտային)

-ներկայացնի ծաղիկների բազմացման եղանակներն ու խնամքի ձևերը,

-ճանաչի ծառերի տեսակները,

-հասկանա դեկորատիվ և պտղատու ծառերի տարբերությունները,

-ներկայացնի ծառերի կառուցվածքը, կարևորությունն ու օգտակարությունը,

-բացատրի անտառի դերն ու նշանակությունը մարդու կյանքում,

-ճանաչի սնկերի որոշ տեսակներ,

-խնամքով վերաբերվի բույսերին.

-ունենա տարրական պատկերացում առողջ և անառողջ սննդի վերաբերյալ,

-նախընտրի առողջ և օգտակար սնունդը.

-ունենա տարրական պատկերացումներ առողջ/անառողջ սննդի, վիտամինների մասին,

-ունենա տարրական պարկերացումներ առողջ ապրելակերպի, առողջության ամրապնդման հարցում սպորտի կարևորության մասին

-տարբերի առողջ և անառողջ սնունդը,

-կարևորի առողջ ապրելակերպը

-ճանաչի տարվա եղանակները և բնության որոշ երևույթներ,

-անվանի և ճանաչի բնության տարրերը՝ ջուր, օդ, արև և այլն,

-ընկալի բնության երևույթների պատճառահետևանքային տարրական կապերը,

-նկատի բնության գեղեցկությունը,

-դրսևորի հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ,

-դրսևորի ճիշտ վարքագիծ բնության գրկում,

-մասնակցի 10-15 րոպե տևողությամբ աշխատանքներին

-իմանա տարվա եղանակները (գարուն, ամառ, աշուն, ձմեռ), նկարագրի դրանցում տեղի ունեցող փոփոխությունները,

-ճանաչի և անվանի բնության տարրերը (ջուր, օդ, արև և այլն)` ներկայացնելով դրանց նշանակությունը,

-ընկալի բնության երևույթների պատճառահետևանքային տարրական կապերը,

-նկատի բնության գեղեցկությունը,

-դրսևորի հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ,

-կարևորի մարդու աշխատանքը բնության մեջ,

-դրսևորի բնապահպան վարքագիծ,

-մասնակցի հողամասում 20-25 րոպե տևողությամբ աշխատանքներին.

-բացատրի բնության եղանակային երևույթները և դրանցում կատարվող փոփոխությունները,

-նկարագրի անկենդան բնության տարրերը, ներկայացնի բնության առանձին երևույթները՝ կայծակ, ամպրոպ, դրսևորի անվտանգ վարքագիծ,

-ներկայացնի բնության առանձին երևույթների վտանգները (անձրև, ձյուն, կայծակ, ամպրոպ, կարկուտ, մառախուղ), երևույթների միջև գտնի պատճառահետևանքային կապերը,

-ընդգծի արևի դերն ու նշանակությունը՝ բույսերի, կենդանիների և մարդկանց համար,

-ուսումնասիրի ջրի հատկությունները տարբեր վիճակներում, շրջանառությունը բնության մեջ,

-մեկնաբանի նյութերի շրջանառությունը բնության մեջ՝ տերևների քայքայվելը և վերածվելը հողի,

- իմանա օդի, հողի, ջրի հատկությունների, դրանց նշանակության մասին,

-պարզաբանի բնական պաշարների կարևորությունը, մարդու կողմից դրանց ճիշտ օգտագործման ձևերի անհրաժեշտությունը,

-հասկանա աղտոտված միջավայրի ազդեցությունը մարդու, կենդանական ու բուսական աշխարհի վրա,

-հասկանա մարդու առողջության և շրջակա միջավայրի փոխկապակցվածությունը,

-ցուցաբերի խնայողական վերաբերմունք,

-ճանաչի երկրագնդի մոդելը՝ որպես ողջ մարդկության միասնական տուն,

-դրսևորի տարրական պատկերացումներ տիեզերքի, մոլորակների մասին,

-մեկնաբանի արգելոցների դերն ու անհրաժեշտությունը,

-իմանա Կարմիր գրքի մասին,

-հասկանա մարդու՝ որպես բնության մի մասնիկի կապը կենդանական և բուսական աշխարհի հետ,

-բացատրի բնության մեջ մարդու աշխատանքի կարևորությունը,

-արժևորի բնության գեղեցկությունը և դրսևորի այն պահպանելու ճիշտ վարքագիծ.

-ունենա պատկերացումներ լուսակրի մասին, ճանաչի երթևեկության որոշ կանոններ,

-մեծահասակի հիշեցմամբ պահպանի անվտանգության կանոնները,

-ճանաչի և անվանի փոխադրամիջոցների որոշ տեսակներ.

-հետևի առողջության և անվտանգության պահպանման կանոններին,

-ճանաչի երթևեկության պարզ նշանները, կանոնները,

-իմանա փոխադրամիջոցները, դրանց դերը մարդու կյանքում,

-մեծահասակի օգնությամբ հետևի երթևեկության կանոններին,

-դրսևորի անվտանգ վարքագիծ.

-իմանա փոխադրամիջոցների տեսակներ, երթևեկության որոշ պարզ նշաններ, հետևի երթևեկության պարզ կանոններին,

-ցուցաբերի անվտանգ վարքագիծ,

-բացատրի իր գործողությունները և դրանց պատճառները,

-ցուցաբերի անվտանգության կանոնների մասին տարրական պատկերացումներ և հետևի դրանց,

-թվարկի և նկարագրի որոշ աղետներ,

-իմանա աղետների դեպքում ինչ վարքագիծ դրսևորի.

 

-կառուցի խաղային փոխհարաբերություններ, խաղի հետաքրքիր սյուժեներ,

-հորինի և խաղա դերային խաղեր,

-խաղի մեջ կատարի դերաբաշխումներ,

-հետևի խաղի կանոններին՝ խաղը հասցնելով ավարտին,

-իմանա սեղանային մի քանի խաղեր,

-մասնակցի խաղերին և խաղային իրավիճակներին,

-խոսի իր հաջողությունների մասին.

-մասնակցի խաղերին և խաղային իրավիճակներին,

-հետևի նախապես քննարկված կանոններին,

-հետևի սեղանային խաղերի կանոններին (շախմատ, շաշկի, լոտո, դոմինո և այլն)՝ մտովի կազմելով պարզ ալգորիթմներ,

-կատարի էլեկտրոնային խաղ-վարժություններ՝ հետևելով մեդիայի անվտանգության կանոններին.

 

-դրսևորի բարեկիրթ վարքագիծ,

-համագործակցի հասակակիցների հետ, անհրաժեշտության դեպքում օգնի նրանց,

-դրսևորի ինքնասպասարկման հմտություններ, ինքնուրույն հանի և հագնի հագուստը,

-հասկանա սեփական իրավունքներն ու պարտականությունները,

-հասկանա սեփական արարքների հետևանքները,

-հետևի անվտանգ վարքի կանոններին.

-կայացնի որոշումներ և մեկնաբանի դրանք,

-բանակցի, համագործակցի հասակակիցների հետ,

-հետևի ընդունելի վարքագծի կանոններին,

-դրսևորի բարեկիրթ վարքագիծ,

-գնահատի իր և մյուսների արարքները, դրանց հետևանքները,

-կիրառի կոնֆլիկտիների լուծման տարբեր միջոցներ,

-իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, կիրառի դրանք.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ես և իմ ընտանիքը»

«Ես և իմ ընկերները»

«Իմ մարմինը»

«Անձնական հիգիենա»

«Զգայարաններ»

«Ուրախ, տխուր և բարկացած մարդուկներ»

«Մանկապարտեզում»

«Խաղալիքների աշխարհում»

«Հագուստ»

«Սպասք»

«Կահույք»

«Առողջ, անառողջ սնունդ»

«Մասնագիտություն»

 «Ծաղիկներ»

«Ծառեր»

«Մրգեր, հատապտուղ»

«Բանջարեղեն»

«Կենդանիներ»

«Թռչուններ»

«Միջատներ»

 «Բնության երևույթներ»

«Արև»

«Գույների աշխարհում»

«Տոներ»

 «Փողոց, լուսակիր, փոխադրամիջոց»

«Անվտանգ վարքագիծ»

«Ես և իմ ընտանիքը»

«Ես և իմ ընկերները»

«Իմ մարմինը, անձնական հիգիենա»

«Զգայարաններ»

«Հույզեր»

«Հայաստանն իմ տունն է»

«Տոներ»

«Իմ տունը, իմ փողոցը, իմ քաղաքը/գյուղը»

«Իմ մանկապարտեզը»

«Խաղեր»

«Հագուստ»

«Սպասք, կահույք»

«Առողջ, անառողջ սնունդ, վիտամիններ»

«Առողջ ապրելակերպ և սպորտ»

«Մասնագիտություններ»

«Ծաղիկներ»

«Պտղատու ծառեր»

«Դեկորատիվ ծառեր»

«Անտառ»

«Թփեր»

«Սնկեր»

«Միրգ, հատապտուղ»

«Բանջարեղեն»

«Ընտանի կենդանիներ»

«Վայրի կենդանիներ»

«Թռչուններ»

«Միջատներ»

«Տարվա եղանակներ, բնության երևույթներ»

«Ջուր, օդ, հող»

«Ջրային աշխարհ»

«Արև, դրա նշանակությունը»

«Փոխադրամիջոց, երթևեկության կանոնները»

 «Անվտանգ միջավայր,անվտանգ վարքագիծ»

«Բարեկիրթ վարքագիծ»

«Իմ իրավունքներն ու պարտականությունները»

 

«Ես և իմ ընտանիքը»

«Ես և իմ ընկերները»

«Իմ մարմինը, անձնական հիգիենա»

«Զգայարաններ»

«Իմ հույզերը»

«Հայաստանն իմ տունն է»

«Տեսարժան վայրեր»

«Տոներ»

«Իմ տունը, իմ փողոցը, իմ քաղաքը/գյուղը»

«Իմ մանկապարտեզը»

«Խաղեր»

«Հագուստ»

«Սպասք, կահույք»

«Առողջ, անառողջ սնունդ, վիտամիններ»

«Առողջ ապրելակերպ, սպորտ»

«Մասնագիտություններ»

«Ծաղիկներ»

«Դեկորատիվ և պտղատու ծառեր»

«Անտառ»

«Թփեր»

«Սնկեր»

«Ընտանի կենդանիներ»

«Վայրի կենդանիներ»

«Թռչուններ»

«Միջատներ»

«Տարվա եղանակներ, բնության երևույթներ, բնության օրացույց»

«Ջուր, ջրի հատկությունները»

«Ջրային աշխարհ»

«Օդ»

«Հող»

«Մոլորակներ»

«Արև, դրա նշանակությունը»

 «Փոխադրամիջոցներ, երթևեկության կանոնները»

«Անվտանգ միջավայր, անվտանգ վարքագիծ»

«Բարեկիրթ վարքագիծ»

«Իմ իրավունքներն ու պարտականությունները»

Կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ՝

Շ (գ), (ը), (թ),

ԽՀ (ա), (դ), (ե), (է),

Ի (ա), (բ), (գ), (դ), (ե), (է), (ը), (թ), (ժա),

ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ),

ԻԱՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե)

Կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ՝

Շ (ա), (բ),

ԽՀ (բ), (դ), (ը), (թ),

Ի (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը),

ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), ԻԱԱԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը)

Կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ՝

Շ՝ (ը), (թ), (ժբ), (ժգ), (ժդ),

ԽՀ՝ (ե), (ը), (թ),

Ի՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (Է), (ը), (թ), (ժ), (ժա),

ՀՍԱ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ),

ԻԱԱԱ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), (ժա), (ժբ)

 

59. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են պարապմունքների, մշակութային այցերի, նախագծային աշխատանքի, փորձարարության, էքսկուրսիաների, զբոսանքների, տոների, միջոցառումների, աշխատանքային կենտրոններում, բակում, բանջարանոցում, բնության անկյունում կազմակերպվող աշխատանքի և ինքնուրույն գործունեության ընթացքում:

 

 VII. ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈւՄՆԵՐ

 

60. Նախադպրոցական տարիքը երեխայի ճանաչողական զարգացման կարևորագույն փուլերից է, որի ընթացքում ձևավորվում են շրջակա աշխարհի մասին նախնական պատկերացումները։ Այդ համակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մաթեմատիկական տարրական պատկերացումները, որոնք հիմք են ոչ միայն մտածողության, տրամաբանության զարգացման, այլ նաև տարիքային հաջորդ փուլին բնորոշ ուսումնական գործունեության արդյունավետ իրականացման համար։

61. Մաթեմատիկական տարրական պատկերացումները երեխայի մոտ ձևավորվող նախագիտելիքն է քանակի, թվի, բազմության, մեծության, ձևի, տարածության և ժամանակի վերաբերյալ։ Դրանք երեխային հնարավորություն են տալիս ոչ միայն հասկանալ առարկաների հատկություններն ու հարաբերությունները, այլև զարգացնում են մտածողությունը, վերլուծելու, համեմատելու, ընդհանրացնելու, եզրահանգումներ կատարելու, խնդիրներ լուծելու, պարզ ալգորիթմներ կազմելու կարողությունները ։

62. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» (Հապավումը՝ ՄՏՊ) ծրագրային բաղադրիչի նպատակն է սաների տարրական մաթեմատիկական պատկերացումների ձևավորմամբ զարգացնել տրամաբանական մտածողությունը, ճանաչողական հետաքրքրությունները։

63. Առաջադրված նպատակից բխում են հետևյալ խնդիրները․

1) ձևավորել դրական վերաբերմունք և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ,

2) ստեղծել անհրաժեշտ զարգացնող միջավայր և բարենպաստ պայմաններ սաների տրամաբանության, ալգորիթմական մտածողության զարգացման համար,

3) խթանել սանի ինքնուրույն գործունեությունը,

4) ամրապնդել նախաթվային հասկացությունները,

5) խորացնել առարկաները՝ ըստ հատկությունների (չափ, ձև, գույն) համեմատելու կարողությունը,

6) ընդլայնել երկրաչափական մարմինների և պատկերների վերաբերյալ նախագիտելիքը,

7) սովորեցնել ճանաչել թվանշանները և տարբերակել թիվ ու թվանշան հասկացությունները,

8) ամրապնդել տարածության և ժամանակի վերաբերյալ պատկերացումները,

9) սովորեցնել կատարել ուղիղ և հետ հաշիվ,

10) ծանոթացնել թվի միավոր կազմին,

11) ձևավորել պատկերացում նախորդ, հաջորդ հասկացությունների, կից թվերի, կենտ ու զույգ թվերի մասին,

12) ծանոթացնել կարգային հաշվին,

13) ծանոթացնել թվաբանական գործողությունների («+», «–», «=») և համեմատության նշաններին («>», «», «=»),

14) սովորեցնել կատարել պարզ մաթեմատիկական գործողություններ և լուծել պարզ տրամաբանական խնդիրներ,

15) սովորեցնել տարբերակել «մաս» և «ամբողջ» հասկացությունները, մասերից ստանալ ամբողջ և ամբողջը բաժանել մասերի,

16) նպաստել գործնական առաջադրանքների կատարման ընթացքում հուզականության, կարգապահության, փոխօգնության ձևավորմանը։

64. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի բովանդակությունը ենթադրում է մինչթվային և թվային հասկացությունների ձևավորումը։

65. Մինչթվային հասկացություններն են՝

1) մեծություն («մեծ–փոքր», «երկար–կարճ», «լայն–նեղ», «բարձր–ցածր», «ծանր–թեթև»),

2) ձև (երկրաչափական մարմինների ու պատկերների ճանաչում և անվանում․ «շրջան», «եռանկյուն», «քառակուսի», «ուղղանկյուն», «ձվածիր», «բազմանկյուն», «գունդ», «խորանարդ», «գլան», «կոն», «բուրգ»):

66. տարածական հասկացություններ («վերև–ներքև», «աջ–ձախ», «առաջ–հետև», «մեջտեղում», «կողքին», «հեռու–մոտ»),

67. ժամանակային հասկացություններ («առավոտ», «ցերեկ», «երեկո», «գիշեր», «այսօր», «երեկ», «վաղը», «շաբաթվա օրերը», «տարվա եղանակները»)։

68. Թվային հասկացություններն են՝

1) քանակ («մեկ - շատ», «ավելի շատ», «ավելի քիչ», բազմությունների համեմատություն, հաշիվ),

2) թիվ և թվանշան (թվերի անվանում, թվերի հաջորդականություն, թվի կազմ, թվանշանի ճանաչում)։

69. Տարատարիք խմբում մաթեմատիկական տարրական պատկերացումների ձևավորմանը միտված աշխատանքների կազմակերպման ժամանակ էական է հաշվի առնել հետևյալը․

1) սանն առավել հեշտ է յուրացնում մաթեմատիկական հասկացությունները, երբ դրանք ներկայացվում են առարկաների, խաղալիքների, նկարների և դիդակտիկ նյութերի միջոցով,

2) մաթեմատիկական տարրական պատկերացումներն արդյունավետ են ձևավորվում գործունեության տարբեր ձևերում սաների ակտիվ մասնակցությամբ՝ խաղեր, փորձեր, փորձարկումներ, գործնական առաջադրանքներ՝ բխելով սաների տարիքային և անհատական առանձնահատկություններից,

3) փոխուսուցման կազմակերպումը, երբ ավագ տարիքի սաները սովորեցնում են փոքրերին, օրինակ՝ օգնում են հաշվելու, առարկաները համեմատելու, խմբավորելու ընթացքում։

70. 3-4 տարեկանում շեշտադրվում է առարկաներով համեմատություններ կատարելու, խմբավորելու կարողությունների ձևավորումը՝ միտված «մեծ-փոքր», «երկար-կարճ», «բարձր-ցածր», «լայն-նեղ», «վրա», «տակ», «մեջ», «առաջ», «ետ», ինչպես նաև «մեկ», «շատ», «ավելի», «պակաս», «հավասար» հասկացությունների ընկալմանը, մինչև 3-ի սահմաններում հաշվի յուրացումը, «շրջան», «քառակուսի», «եռանկյուն» երկրաչափական պատկերների ճանաչումը։

71. 4-5 տարեկանում էական է դառնում թվի համապատասխանեցումն առարկաների քանակին, «որքանո՞վ է շատ կամ քիչ» հարցադրման ընկալումը, մինչև 5-ի սահմաններում հաշվի, թվի կազմի յուրացումը, առարկաների դասակարգումն ըստ ձևի և մեծության, տարածական, ժամանակային հասկացությունների ընկալումը։

72. 5-6 տարեկանում շեշտադրվում է մինչև 10-ի սահմաններում ուղիղ, ետ հաշիվը, կարգային հաշվի, թվի կազմի յուրացումը, պարզ օրինաչափությունների շարունակումը, ժամանակային, տարածական հասկացությունների ընկալումը, տրամաբանական պարզ խնդիրների համար լուծումների առաջադրումը։

73. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային վերջնարդյունքները, բովանդակությունը և կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ ներկայացված է աղյուսակ 6-ում։

 

Աղյուսակ 6․

 

3-4 տարեկաններ

4-5 տարեկաններ

5-6 տարեկաններ

-ընկալի շատ, քիչ, մեկ, այնքան, որքան, մեծ, փոքր, չափով հավասար, երկար, կարճ, երկարությամբ հավասար, բարձր, ցածր, բարձրությամբ հավասար, լայն, նեղ, լայնությամբ հավասար, հաստ, բարակ, հաստությամբ հավասար հասկացությունների իմաստը,

-ճանաչի երեք հիմնական գույները (կարմիր, կապույտ, դեղին) և մի քանի բաղադրյալ գույն (կանաչ, շագանակագույն, նարնջագույն, վարդագույն, մանուշակագույն),

-ճանաչի և անվանի պարզ երկրաչափական մարմիններ և պատկերներ (գունդ, խորանարդ, բուրգ, շրջան, քառակուսի, եռանկյուն)

-համեմատի առարկաներն առդրման և վերդրման ճանապարհով,

-համեմատի և համադրի առարկաները՝ ըստ 1 հատկանիշի (գույնի, չափի կամ ձևի),

-խմբավորի միատեսակ առարկաներ.

-նկարագրի առարկաները, համեմատի առարկաները` ըստ հատկանիշի (2 հատկանիշ),

-խմբավորի առարկաները՝ ըստ հատկանիշի (2 հատկանիշ),

-առդրման, վերդրման եղանակներով համեմատի առարկաները՝ նշելով դրանց մեծության հետ կապված հատկանիշները,

-նկարագրի առարկաներն ըստ հատկանիշների,

-համեմատի առարկաները՝ ըստ հատկանիշների (չափ, ձև, գույն) տարբեր եղանակներով (առդրում, վերադրում, համադրում),

-խմբավորի առարկաները ՝ ըստ հատկանիշների (չափ, ձև, գույն)

-որոշի առարկայի մեծությունը, ծավալը՝ պայմանական չափումների միջոցով,

-ճանաչի և անվանի երկրաչափական մարմինները և պատկերները («խորանարդ», «գլան», «գունդ», «շրջան», «եռանկյուն», «քառակուսի», «ուղղանկյուն»),

-որոշի երկրաչափական պատկերների կողմերի, գագաթների և անկյունների քանակը,

-հայտնաբերի շրջապատում երկրաչափական պատկերների նման առարկաներ,

-կառուցի երկրաչափական պատկերներով նոր պատկեր.

-ճանաչի և անվանի երկրաչափական մարմինները և պատկերները (խորանարդ, բուրգ, գունդ, գլան, կոն, շրջան, ձվածիր, եռանկյուն, քառակուսի, ուղղանկյուն, բազմանկյուն),

-ստանա նոր պատկերներ տարբեր երկաչափական պատկերներից,

-ընկալի «անկյուն», «գագաթ», «կողմ», «եզր», «կենտրոն» հասկացությունները,

-ստեղծի նոր համադրություններ.

-ստեղծի մասերից ամբողջական պատկերներ,

-ամբողջը բաժանի հավասար և անհավասար մասերի.

-տարբերակի մաս և ամբողջ հասկացությունները, ամբողջը բաժանի 2 և 4 հավասար և անհավասար մասերի՝ ծալման և կտրման միջոցով, մասերից ստանա ամբողջ,

-գտնի օրինաչափություններ առարկաների, երևույթների միջև.

-տարբերակի «աջ», «ձախ», «առաջ», «հետ», «վերև․, «ներքև», «հեռու», «մոտ․, «վրա», «տակ» բառերի իմաստը,

-հասկանա առավոտ, գիշեր հասկացությունները՝ կապելով դրանք իր գործողությունների հետ.

-տարբերի տարածական ուղղությունները՝ «աջ», «ձախ», «վերև», «ներքև», «առաջ», «ետ», «վրա», «տակ», «հեռու», «մոտ», «ներս», «դուրս»,

-կիրառի տարածություն բնութագրող հասկացություններ («աջ», «ձախ», «վերև», «ներքև», «առաջ», «ետ», «հեռու», «մոտ», «վրա», «տակ», «ներս», «դուրս»).

-տարբերակի տարածական ուղղությունները, կարողանա շարժվել նշված ուղղությամբ՝ կողմնորոշվելով տարածության մեջ.

-տարբերի և կիրառի ժամանակային հասկացությունները՝ օրվա մասերը («առավոտ», «կեսօր», «երեկո», «գիշեր»), երեկ, այսօր, վաղը, շաբաթ, շաբաթվա օրեր, ամիս, տարի.

-կողմնորոշվի ժամանակի մեջ՝ ըստ նշանակության կիրառելով «առավոտ», «կեսօր», «երեկո», «գիշեր», «երեկ», «այսօր», «վաղը», «շաբաթ», «ամիս», «տարի», «եղանակ» և «օրացույց» բառերը,

-տարբերի շաբաթվա օրերը, ամիսները և տարվա եղանակները և դրանց հաջորդականությունը.

-կատարի համրանք 3-ի սահմանում,

-կատարի ուղիղ և հետ հաշիվ 3-ի սահմանում,

-ընտրի շրջապատում միատեսակ շատ և մեկ առարկա,

-առանձնացնի խմբից մեկ առարկա.

-կատարի ուղիղ և hետ համրանք 5-ի սահմանում,

-հասկանա առանձին տարրերով ներկայացնի մինչև 5 թվերի քանակական կազմությունը,

-ճանաչի 1-5-թվանշանները,

-տարբերի նախորդ թվերը՝ 1-5-ի սահմանում, և հաջորդ թվերը՝ 1-4-ի սահմանում,

-գիտի 2-5 թվերի միավոր կազմը,

-ներկայացնի կից թվերը՝ 1-4-ի սահմանում,

-կատարի պարզ թվաբանական գործողություններ 5-ի սահմանում,

-ձևակերպի հարցեր՝ կիրառելով «քանի՞», «որքա՞ն» բառերը,

-համեմատի միատեսակ առարկաների քանակը՝ անկախ առարկաների հատկությունից (ձև, չափ, գույն, նյութ).

կատարի 1-10 ուղիղ և հետ համրանք,

-կատարի համրանք առանձնացված երկու թվի սահմանում,

-կատարի կարգային համրանք,

-ճանաչի և անվանի 0- 9 թվանշանները,

-հաշվի առարկաները և նշի դրանց քանակը,

-ներկայացնի նախորդ թվերը՝ 10-ի սահմանում և հաջորդ թվերը՝ 9 սահմանում,

-ներկայացնի կից թվերը՝ 10-ի սահմանում,

-ներկայացնի կենտ և զույգ թվերը՝ 10-ի սահմանում,

-իմանա 5 - 10 թվերի միավոր կազմը,

-հարաբերակցի պատկերների քանակը համապատասխան թվանշանին,

-կատարի պարզ մաթեմատիկական գործողություններ,

-համեմատի միատեսակ առարկաների քանակը՝ անկախ առարկաների հատկություններից (ձևից, չափ, գույն, նյութ).

-մտապահի և վերարտադրի ներկայացված որոշակի տեղեկատվությունը,

-տիրապետի տարբեր նյութերով աշխատելու տարրական հմտություններին.

-կատարի մաթեմատիկական բովանդակությամբ էլեկտրոնային խաղ-վարժություններ,

-որոշի տրամաբանական պարզ խնդիրներ՝ ինչպես ինքնուրույն, այնպես էլ հասակակիցների հետ քննարկելու, համագործակցելու արդյունքում.

-իրականացնի առարկաների, երևույթների մոդելավորում,

-կիրառի մոդելներ և պայմանական նշաններ՝ գործնական աշխատանքներ կատարելիս,

-ճանաչի և կիրառի թվաբանական գործողությունների և համեմատության նշանները,

-կատարի մաթեմատիկական էլեկտրոնային խաղ-վարժություններ,

-ներկայացնի իրական և մեդիա միջավայրների միջև առկա նմանություններն ու տարբերությունները՝ հետևելով թվային անվտանգության կանոններին,

-կատարի տրամաբանական առաջադրանքներ,

-վերլուծի երևույթների միջև առկա պատճառահետևանքների կապերը,

-գտնի տրամաբանական խնդիրների լուծման տարբերակներ, ինչպես ինքնուրույն, այնպես էլ հասակակիցների հետ քննարկելու, համագործակցելու արդյունքում,

-

-կազմի պարզ ալգորիթմներ,

-դրսևորի ինքնուրույնություն, կարգապահություն, հուզականություն, փոխօգնություն գործնական առաջադրանքների կատարման ընթացքում.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

«Երկրաչափական մարմիններ, պատկերներ»

«Մեծություն»

«Ժամանակային հասկացություններ»

«Տարածական հասկացություններ»

««Մեկ», «շատ», «ոչ մի» քանակական հասկացություններ»

«Ուղիղ և հետ հաշիվ՝ 1-3 սահմանում»

«1-3 թվանշաններ»

«Երկրաչափական մարմիններ, պատկերներ»

 «Մեծություն»

 «Ժամանակային հասկացություններ»

 «Տարածական հասկացություններ»

«Ուղիղ և հետ հաշիվ՝ 1-5 սահմանում»

 «1-5 թվանշաններ»

 «Թվի միավոր կազմ»

 «Հաջորդ, նախորդ թվեր»

 «Կից թվեր»

«Տրամաբանական պարզ խնդիրներ»

 «Երկրաչափական պատկերներ, մարմիններ»

«Մեծություն»

 «Ժամանակային հասկացություններ»

«Տարածական հասկացություններ»

«Թվանշան (0-9)»

«Ուղիղ և հետ հաշիվ»

«Կարգային հաշիվ»

«Թվի կազմություն»

«Հաջորդ և նախորդ թվեր»

«Կից թվեր»

«Կենտ ու զույգ թվեր»

«Թվաբանական գործողության և համեմատության նշաններ»

«Մաս և ամբողջ»

«Օրինաչափություններ»

«Տրամաբանական խնդիրներ»

«Պարզ ալգորիթմներ»

Կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ՝

Ի (ա), (ե), (զ), (է),

ՀՍԱ (ա), (բ), (գ),(դ)

Կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ՝

Շ (թ),

ԽՀ (բ), (ը), (թ),

Ի (ա), ( բ), ( գ), (դ),

ՀՍԱ ( գ), ( դ), ( ե),

ԻԱԱԱ (ե), (զ)

Կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ՝

Շ՝ (ժբ),

ԽՀ՝ (ե), (թ),

Ի՝ (ա), (բ), (գ), (դ), (զ), (թ), (ժ), (ժա),

ՀՍԱ՝ (դ), (ե), (զ), (է),

ԻԱԱԱ՝ (ժա), (ժբ)

 

74. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների, էքսկուրսիաների, զբոսանքների, մշակութային այցերի, ինքնուրույն գործունեության, հերթապահության և աշխատանքային կենտրոններում կատարվող աշխատանքի ընթացքում:

 

VIII. ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ

 

75. Անձի տարիքային զարգացման ոչ մի շրջանում ֆիզիկական դաստիարակությունն այնպես ցայտուն չի ներգործում առողջության, ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստվածության, ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնման և սոցիալականացման վրա, ինչպես նախադպրոցական տարիքում։

76. Ֆիզիկական դաստիարակության բազմազան միջոցներն արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է կիրառել համակողմանի մոտեցում, կանոնավոր համագործակցել ծնողների հետ։

77. «Ֆիզկուլտուրա» (Հապավումը՝ Ֆ) ծրագրային բաղադրիչի խնդիրներն են`

1) առողջության ամրապնդումն ու պահպանումը, օրգանիզմի կոփումը և դիմադրողականության բարձրացումը, հենաշարժողական ապարատի ամրապնդումը, ճիշտ կեցվածքի ձևավորումը և հարթաթաթության կանխարգելումը, ֆիզիկական ներդաշնակ զարգացումը, օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգի բարելավումը,

2) կենսականորեն անհրաժեշտ շարժողական կարողությունների և հմտությունների /քայլք, ցատկ, սողանցում, մագլցում, նետում, քայլք` դահուկներով, հեծանիվ վարել, լող/ ձևավորում, ինչպես նաև դրանց տեխնիկայի ճիշտ կատարում,

3) շարժողական ընդունակությունների /արագաշարժության, դիմացկունության, մկանային ուժի, ճարպկության, հավասարակշռության, կոորդինացիայի/ մշակում,

4) շարժախաղերի և մարզախաղերի տարրերի ուսուցում, խաղային գործողությունների ձևավորում, զարգացում,

5) շնչառական և մանր մոտորիկայի զարգացման վարժությունների ուսուցում,

6) տեսական գիտելիքների հաղորդում ֆիզիկական վարժությունների օգտակարության, ֆիզկուլտուրայի պատմության, օլիմպիական խաղերի, առողջ ապրելակերպի վերաբերյալ,

7) անձի բարոյակամային դրական գծերի` ինքնուրույնության, ակտիվության, ընկերասիրության, համագործակցության դաստիարակում:

78. Սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրներն իրականացվում են ռեժիմի, սննդի, կուլտուր-հիգիենիկ ունակությունների ու հմտությունների, ինչպես նաև կոփման միջոցառումների փոխկապակցությամբ։

79. Սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրներն իրականացվում են հիմնականում շարժողական նպատակային ռեժիմի պայմաններում, որի հիմքում ընկած են տարբեր ձևերով կազմակերպվող ֆիզկուլտուրայի ամենօրյա միջոցառումները, սաների ազատ, ինքնուրույն շարժողական գործողությունը։

80. Ծրագրում տրված են նաև շարժողական ընդունակությունների մշակման, մարմնի ճիշտ կեցվածքի ձևավորման, հարթաթաթության կանխման և շնչառությունը կարգավորող վարժություններ, որոնք պետք է իրականացվեն նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական ամբողջ աշխատանքի ընթացքում:

81. Օրվա ընթացքում շարժողական ռեժիմը ապահովվում է մարմնամարզական վարժությունների և երաժշտառիթմիկ պարապմունքների միջոցով, ըստ որի առաջադրվող նյութը բովանդակում է սպորտային վարժությունների պարզ ձևեր, նմանողական շարժումներ, ազգային պարային շարժումների տարրեր և այլն:

82. Շարժողական ընդունակությունների մշակման և շարժողական կարողությունների ու հմտությունների զարգացման համար վարժություններն ընտրվում են` հաշվի առնելով սաների անհատական և տարիքային հնարավորությունները, պարապմունքների և առօրյա աշխատանքների կազմակերպման համար ստեղծված պայմանները։

83. Ծրագրով նախատեսվում է ամեն օր` մինչև նախաճաշ անցկացնել առավոտյան մարմնամարզություն, որի համալիրները պետք է կառուցվեն ծանոթ, պարզ, մատչելի, դինամիկ, ուշադրությունը կենտրոնացնող, համազարգացնող, նմանողական խաղային վարժություններից և պարային շարժումներից:

84. Սանի ինքնուրույն շարժողական գործունեությունը պայմանավորված է ակտիվությունը խթանող բազմազան պարագաների առկայությամբ՝ բակում և շենքի ներսում: Առաջարկվում է լայնորեն օգտագործել ծանոթ, ժողովրդական շարժախաղեր, մարզական տարրերով խաղեր ու սպորտային վարժություններ:

85. Սաների ֆունկցիոնալ հնարավորություններն ընդլայնելու, շարժողական կարողությունները զարգացնելու նպատակով անհրաժեշտ է կիրառել արշավներ, հեռավոր զբոսանքներ՝ օգտվելով բնական արգելքներից:

86. Ֆիզիկական դաստիարակության աշխատանքներն ամփոփելու նպատակով ծրագրով առաջարկվում է անցկացնել ժամանցներ, մարմնամարզական հանդեսներ, մարզական-մասսայական, առողջության օր, տասնօրյակներ։

87. Ծրագիրը իրականացնելիս անհրաժեշտ է կարևորել հետևյալ հանգամանքները․

1) Նպատակաուղղված մշակել շարժողական ընդունակությունները, որոնք էականորեն կնպաստեն հիմնական շարժողական գործողությունների արագ և տեխնիկապես ճիշտ տիրապետմանը։

2) Հնարավորինս հաճախ ֆիզկուլտուրայի պարապմունքներն անցկացնել բակում:

3) Անհրաժեշտ է սովորեցնել սաներին գիտակցաբար հսկել սեփական շարժողական գործողությունների կատարման ընթացքը։

4) Արձակուրդների ընթացքում, տոն օրերին անհրաժեշտ է պահպանել շարժողական ռեժիմը, մշտապես հանձնարարել տնային առաջադրանքներ, որում պետք է ընդգրկված լինեն նաև շնչառական և ընդհանուր դիմացկունությունը մշակող վարժություններ։

5) Առանձնահատուկ ուշադրություն դարձնել տեսական գիտելիքների հաղորդմանը և դրանց կիրառմանը գործնականում։

88. Նախադպրոցականները ֆիզիկական կուլտուրայի պարապմունքներին պետք է մասնակցեն սպորտային համազգեստով և մարզակոշիկներով, ձմռանը՝ տաք մարզահագուստով և տաք կոշիկներով։

89. Դահլիճում և մարզահրապարակում պետք է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ պահանջները և անվտանգության կանոնները։

90. Կարևոր է ապահովել սաների նպատակահարմար շարժողական ակտիվությունն ամբողջ օրվա ընթացքում՝ օգտագործելով շարժախաղերը և ֆիզիկական վարժությունները, ինչպես նաև ստեղծելով համապատասխան պայմաններ և շարժողական գործունեությունը խթանող միջավայր։

91. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում ֆիզիկական դաստիարակությունն իր մեջ ներառում է տարբերակված մոտեցում երեխաների նկատմամբ՝ նրանց ռեժիմի, սննդի, կոփման միջոցառումների, ֆիզիկական վարժությունների և խաղերի ընտրության ժամանակ։ Ընդ որում, հաշվի է առնվում տարիքը, առողջական վիճակը, ֆիզիկական զարգացումն ու պատրաստվածությունը, երեխաների հոգեբանական զարգացման անհատական առանձնահատկությունները։

92. 3-4 տարեկան սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրներն են ՝

1) նպաստել սաների առողջության պահպանմանը և ամրապնդմանը, օրգանիզմի կոփմանը,

2) ձևավորել ճիշտ կեցվածք, հարթաթաթության կանխարգելում,

3) ամրապնդել շարժողական կարողությունները և հմտությունները,

4) սովորեցնել գտնել իր տեղը խմբային վարժությունների կատարման ժամանակ,

5) սաներին ծանոթացնել մարզական վարժություններին, նրանց մեջ առաջացնել մարզագույքից օգտվելու ցանկություն,

6) նպատակաուղղված մշակել սաների շարժողական ընդունակությունները /արագաշարժություն, ճարպկություն, ուժ, դիմացկունություն/,

7) ժամանակի և տարածության մեջ կողմնորոշմանը, հավասարակշռության պահպանմանը,

8) ուսուցանել ձեռքերով և դաստակներով կատարվող վարժությունները՝ գնդակով, օղով, մարզափայտով, դրոշակով,

9) խթանել սաների շարժողական ակտիվությունը (օրվա ընթացքում այն պետք է կազմի 10-ից 11 հազար քայլ)։

93. 4-5 տարեկան սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրներն են՝

1) նպաստել սաների առողջության պահպանմանը և ամրապնդմանը,

2) ձևավորել ճիշտ կեցվածք, համաչափ, ներդաշնակ մարմնի կառուցվածք,

3) սովորեցնել վարժությունների կատարման ժամանակ ճիշտ շնչել և արտաշնչել առանց շնչարգելումների,

4) քայլել ձեռքերի ազատ և բնական շարժումներով, կեցվածքը պահել ուղիղ, քայլքի ժամանակ ամրապնդել ձեռքերի և ոտքերի համաձայնեցված շարժումներ,

5) վազել թեթև, ռիթմիկ, հրվելով թաթերով և արտահայտչական ճախրումով,

6) զարգացնել շարժումների կատարման ճշգրտությունը,

7) սովորեցնել տեղից ցատկել ճիշտ ելման դրությունից, թափով, առաջ հրվել, զուգակցելով ձեռքերի շարժումները և փափուկ վայրէջք կատարել,

8) նետումների ժամանակ սովորեցնել ընդունել ճիշտ ելման դրություն, առարկան նետել համապատասխան ուղղությամբ,

9) ֆիզիկական վարժությունների հիմնական շարժումների, խաղերի, ընդհանուր զարգացնող վարժությունների յուրացման միջոցով ընդլայնել, հարստացնել սաների շարժողական փորձը,

94. 5-6 տարեկան սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրներն են՝

1) առողջության պահպանում և ամրապնդում, օրգանիզմի դիմադրողականության բարձրացում, հենաշարժողական ապարատի ամրապնդում, ճիշտ կեցվածքի ձևավորում, ֆունկցիոնալ համակարգի բարելավում,

2) հիմնական շարժողական գործողությունների տեխնիկապես ճիշտ կատարում (քայլք, վազք, ցատկ, նետում),

3) շարժախաղերի, մարզախաղերի և սպորտային վարժությունների տիրապետում,

4) շնչառական և մանր մոտորիկայի զարգացման վարժությունների ուսուցում,

5) տեսական գիտելիքների հաղորդում առողջ ապրելակերպից, օլիմպիական խաղերից, ֆիզիկական վարժությունը ինքնուրույն կատարման և մարդասիրական դրսևորումների մասին,

6) սանի բարոյակամային հատկությունների՝ կարգապահության, ընկերասիրության, ինքնուրույնության, համագործակցության դաստիարակում,

7) սաների շարժողական ակտիվության խթանում (օրվա ընթացքում այն պետք է կազմի 13-ից 14 հազար քայլ)։

8) ֆիզիկական վարժությունների, հիմնական շարժումների, խաղերի, ընդհանուր զարգացնող վարժությունների յուրացման միջոցով ընդլայնել, հարստացնել սաների շարժողական փորձը,

9) նպատակաուղղված մշակել սաների բոլոր շարժողական ընդունակությունները /արագաշարժության, ճարպկության, հավասարակշռություն, ուժ, ճկունություն, դիմացկունություն և այլն/ զարգացնել ժամանակի և տարածության մեջ կողմնորոշումը, աչքաչափը։

95. Նախադպրոցական տարիքի սաների հիմնական շարժողական գործողությունների կատարման որակի գնահատման ցուցանիշները (քայլք, վազք, տեղից հեռացատկ, ավազապարկի նետում) տրված են համապատասխանաբար աղյուսակներ 7, 8, 9, 10-ում.

 

Աղյուսակ 7.

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ (քայլք 10մ)

 

Գնահա

տում

Գլխի և մարմնի դիրքը

Ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը

Ոտնաթաթի դիրքը

Քայլքի ուղղության պահպանումը

Արդյունք

վրկ

Բարձր

Իրանը և գլուխը պահում է ուղիղ:

Ձեռքերն առանց ավելորդ լարվածության ցած կախված են, շարժումները համաձայնեցված են ոտքերի շարժումների հետ:

Ոտնաթաթը դնում է կրունկից թաթ:

Պահպանվում է քայլքի ճիշտ ուղղությունը:

 

Ցածր

Իրանը ճոճում է դեպի աջ և ձախ, իջեցվում է գլուխը և ուսերը: Մարմինը թեքված է առաջ:

Ձեռքերի շարժումները լրիվ չեն համաձայնեցվում ոտքերի շարժումների հետ:

Ձեռքերը տարածում է:

Ոտնաթաթերն առաջնային մասով թեքված են ներս (ծուռթաթ):

Ոտքերը ծնկային և կոնքազդրային հոդերում խիստ ծալված են:

Ոտնաթաթը դնում է ուղիղ, այլ ոչ թե կրունկից թաթ:

Չի պահպանվում քայլքի ճիշտ ուղղությունը:

 

Միջին

Իրանի շարժումները չեն համապատասխանում դրական գնահատականին: Մեկ տարրի

բացասական դրսևորում:

Ձեռքերի շարժումների ոչ հստակ, արտահայտված կատարում:

Մեկ կամ մի քանի տարրերի բացասական դրսևորում ` մյուս տարրերի ճիշտ կատարման դեպքում:

Մեկ կամ մի քանի տարրերի սխալ կատարում` մյուս տարրերի ճիշտ կատարման դեպքում:

Մասամբ է պահպանվում շարժման ուղղությունը:

 

 

Աղյուսակ 8.

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ (վազք 30 մ)

 

Գնահա

տում

Շարժումների կոորդինացիա

Ռիթմայնություն

«Ճախրում»

Արդյունք

վրկ

Բարձր

Իրանը և գլուխը պահել ուղիղ, ձեռքերն ուղիղ անկյան տակ ծալված, ձեռքերի հստակ շարժումներ առաջ ու հետ:

Ուղղագիծ կամ հավասարաչափ վազք`

ոտքերն առանց դոփելու:

Ակնհայտ տարբերվող «թռիչք», ոտքերի բավարար ծալում ծնկային հոդերում:

 

Ցածր

Իրանի ճոճում դեպի աջ և ձախ, գլուխը ցած պահած, ձեռքերը տարածած, ձեռքերի հետ ու առաջ շարժումների ոչ հստակ կատարում, ոտքերը ծնկային հոդերում կիսածալված են:

Ոտքերի դոփում. Քայլի անհամաչափություն, ոչ ուղղագիծ վազք:

«Ճախրում»-ի բացակայություն` երկհենում. Անընդհատ այս կամ այն ոտքը հպում է գետնին:

 

Միջին

Միջանկյալ բոլոր վիճակներում կամ ձեռքերի, ոտքերի, իրանի շարժումները չեն համապատասխանում դրական գնահատականին.

 Բացասական մեկ տարրի առկայություն մյուս տարրերի դրական գնահատականի դեպքում:

Բացասական մեկ կամ մի քանի տարրերի առկայություն` մյուս տարրերի դրական կատարման դեպքում, օրինակ` ուղղագիծ, բայց մանր ու վազք:

Ոչ հստակ «ճախրում», ոտքերի անբավարար ծալում ծնկային

հոդերում:

 

 

Աղյուսակ 9.

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ (տեղից հեռացատկ)

 

Գնահատում

Հրում

«Ճախրում»

Վայրէջք

Արդյունք սմ

Բարձր

Ձեռքերի ռիթմիկ նախապատրաստական շարժումների առկայություն, ոտքերի ծալում և մեկնարկի դինամիկ դիրք, հրում` երկու ոտքով միաժամանակ:

Հրման պահին ձեռքերի թափահարում առաջ–վերև,

արտահայտված «ճախրում»:

Փափուկ և ճկուն վայրէջք` ոտնաթաթերից կրունկների վրա, կիսածալված ոտքերով:

 

Ցածր

Ձեռքերի նախապատրաստական շարժումների բացակայություն,

ոտքերի ոչ արտահայտված ծալում, երկու ոտքերով ոչ միաժամանակյա հրում:

Հրման պահին ձեռքերի թափահարման բացակայություն,

 ճախրման փոխարեն` քայլ:

Վայրէջք ուղիղ ոտքերով,

վայրէջքի ժամանակ հավասարակշռության բացակայություն. Որևէ ուղղությամբ վայր ընկնել:

 

Միջին

Հրման ոչ բավարար արտահայտված առանձին տարրեր կամ բացասական (կատարված տարրերի առկայություն` մյուս տարրերի դրական կատարման դեպքում):

Ձեռքերի փոքր թափահարում,

անբավարար «ճախրում»:

Վայրէջքի միջանկյալ

վիճակներ` ոչ բավարար

դրական:

 

 

Աղյուսակ 10.

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

(150-200 գրամ ավազապարկի նետում)

 

Գնահատում

Ելման դրություն

Թափահարում

Նետում

Իրանի դարձում

Արդյունք

մ

Բարձր

Աջ ձեռքով նետելիս ուղղակեցվածք ձախ կողմով, աջ ոտքը կիսածալված:

Ձեռքի զատում դեպի նետման հակառակ կողմ` համարյա ուղղված վիճակով:

Շարժումն իրականացվում է համարյա ուղղված ձեռքով, հետևից առաջ ուղղությամբ` «գլխի հետևից»:

Իրանի շարժում` նետումն իրականացնող ձեռքի հետևից. Շարժումն ավարտվում է դեպի մյուս կողմ դարձում կատարելով` նետման ուղղությամբ:

 

Ցածր

Ուղղակեցվածքի բացակայություն

նետման ուղղությամբ:

Դեպի կողմ ձեռքի զատման բացակայություն:

Նետումը բացակայում է:

Նետումից հետո

բացակայում է

իրանի դարձումը:

 

Միջին

Ուղղակեցվածքի բացակայությանը բնորոշ միջանկյալ դիրքեր:

«Աշխատող» ձեռքի ճիշտ թափահարմանը համապատասխանող

բոլոր դիրքերը:

Դրական գնահատականի համար պահանջվող նետող ձեռքի շարժումներից տարբերվող բոլոր մյուս շարժում

ները:

Իրանի դարձման անբավարար կատարում` առանց արտահայտված եզրափակող փուլի:

 

 

96. 3–6 տարեկան սաների ֆիզիկական պատրաստվածության հիմնական ցուցանիշները՝ ըստ առանձին շարժողական թեստերի, տարանջատված ըստ սեռի և ուսումնական տարվեսկզբի ու տարեվերջի ներկայացված են աղյուսակ 11,12,13-ում։

 

Աղյուսակ 11.

 

Շարժողական գործողություն

3-4 տարեկաններ

Տղաներ

Աղջիկներ

Տարվա սկիզբ

Տարվա վերջ

Տարվա սկիզբ

Տարվա վերջ

Վազք 10 մ ընթացքից

3.4 վրկ․

2.6 վրկ

3.5 վրկ

2.7 վրկ

30 մ վազք բարձր մեկնարկից

10.7 վրկ

9.7 վրկ

10.7 վրկ

9.7 վրկ

Տեղից հեռացատկ

51.5 սմ

70.6 սմ

50.5 սմ

70.2 սմ

Ավազապարկի նետում (150 գրամ) աջ ձեռքով

2.1 մ

4.0 մ

2.0 մ

3.7 մ

Ավազապարկի նետում (150 գրամ) ձախ ձեռքով

1.5 մ

3.0 մ

1.9 մ

2.7 մ

 

Աղյուսակ 12.

 

Շարժողական գործողություն

4-5 տարեկաններ

Տղաներ

Աղջիկներ

Տարվա սկիզբ

Տարվա վերջ

Տարվա սկիզբ

Տարվա վերջ

Վազք 10 մ ընթացքից

2.7 վրկ․

2.2 վրկ

2.9 վրկ

2.3 վրկ

30 մ վազք բարձր մեկնարկից

9.5 վրկ

8.1 վրկ

10.2 վրկ

8.9 վրկ

Տեղից հեռացատկ

77.1 սմ

97.4 սմ

70.5 սմ

90.2 սմ

Ավազապարկի նետում (150 գրամ) աջ ձեռքով

3.5 մ

5.1 մ

3.2 մ

4.1 մ

Ավազապարկի նետում (150 գրամ) ձախ ձեռքով

2.1 մ

4.0 մ

2.0 մ

3.5 մ

90 մ վազք

32.1 վրկ․

29.5 վրկ․

32.1 վրկ․

29.5 վրկ․

 

Աղյուսակ 13.

 

Շարժողական գործողություն

5-6 տարեկաններ

Տղաներ

Աղջիկներ

Տարվա սկիզբ

Տարվա վերջ

Տարվա սկիզբ

Տարվա վերջ

Վազք 10 մ ընթացքից

2.7 վրկ․

2.1 վրկ

2.8 վրկ

2.2 վրկ

30 մ վազք բարձր մեկնարկից

8.6 վրկ

7.9 վրկ

8.9 վրկ

8.1 վրկ

Տեղից հեռացատկ

86.3 սմ

100.4 սմ

77.6 սմ

100.1 սմ

Ավազապարկի նետում (150 գրամ) աջ ձեռքով

3.9 մ

6.9 մ

3.5 մ

6.4 մ

Ավազապարկի նետում (150 գրամ) ձախ ձեռքով

3.0 մ

5.1 մ

2.9 մ

4.7 մ

120 մ վազք

37.9 վրկ․

31.2 վրկ․

37.9 վրկ․

31.2 վրկ․

 

97. 3-6 տարեկանների խմբում իրականացվում են կոփման հետևյալ միջոցառումները՝

1) օդային լոգանքները պետք է անցկացնել ամբողջ տարվա ընթացքում: Օդային լոգանքը զուգակցվում է հիգիենիկ մարմնամարզության հետ 10-15 րոպե է։

2) Արևային լոգանքների ընդունման օգտակարությունն ավելի բարձր է առավոտյան ժամը 9.00-11.00-ն ընկած ժամանակահատվածում: Արևային արարողությունները պետք է սկսել 5-6 րոպեից, ապա այն անհարժեշտ է մեծացնել աստիճանաբար և հասցնել մինչև 10-15 րոպեի:

3) Ջրային արարողությունների մեջ են մտնում՝ ջրցանումը, ջրշփումը, մինչև գոտկատեղը լվացվելը, լողը:

4) Ընդհանուր ջրցանում կամ ցնցուղ. նախ պետք է ջերմաստիճանը լինի 34°C, ապա այն աստիճանաբար իջեցնել և հասցնել մինչև 24 °C-ի։ Ջրցողումը նույնպես պետք է կատարել 34 °C ջրով: Նախապես պետք է կազմակերպել երեխաների ջրաշփումը, ապա՝ ջրցանումը, և վերջում անցնել լողի: Ջրային լոգանքները պետք է անցկացնել այն ժամանակ, երբ արտաքին միջավայրի ջերմաստիճանը 21 °C-ից ցածր չէ։

98. Ջրային կոփման ժամանակ խորհուրդ տրվող ցուցումները տրված են աղյուսակ 14-ում:

 

 Աղյուսակ 14.

 

Կոփման օրը

Ջրի սկզբնական ջերմաստիճանը

1-3

37-34 °C

4-7

33-32 °C

8-11

31-30 °C

12-15

29-28 °C

16-20

27-26 °C

21-25

25-24 °C

26-30

23-22 °C

 

99. 3-6 տարեկան սաների խմբի ֆիզիկական դաստիարակության համար անհրաժեշտ գույքի ցանկը տրված է աղյուսակ 15-ում:

 

Աղյուսակ 15.

 

 Գույքի անվանումը

Քանակ

1. Մոմլաթե ուղի (220.35սմ)

1 հատ

2․ Սայլակներ, կառքեր

5 հատ

3. Ճոճանակներ–սանդուղքներ

2 հատ

4. Զամբյուղներ՝ առարկաների նետման համար

2 հատ

5. Կարճ գունավոր ժապավեններ (երկարությունը 50-60 սմ)

50 հատ

7. Ավազով լցված պարկեր (քաշը՝ 150 - 200 գրամ)

8 հատ

8. Ռետինե գնդակներ (տրամագիծը՝ 20 — 25 սմ)՝

25 հատ

9.Ռետինե գնդակներ (տրամագիծը 6-8 սմ)

10 հատ

10. Հողմաղացներ-պտուտաններ

10 հատ

11. Մարմնամարզական փայտիկներ (երկարությունը 75 -80 սմ)`

10 հատ

12. Օղակներ (տրամագիծը 55-65 սմ)

15 հատ

13. Օղակներ (տրամագիծը 100 սմ)`

2 հատ

14. Օղակներ (տրամագիծը 40 սմ)

2 հատ

15. Սահնակներ

10 հատ

16. Դրոշակներ

30 հատ

17. Կարճ հյուսված քուղ (Երկ. 75 սմ)

30 հատ

18․ Քուղ (երկարությունը 15-20սմ)

1 հատ

19. Փետրագնդակ (անհրաժեշտ պարագաններով)

2 հավաքածու

20. Կեգլի

6 հատ

21․ Խորանարդիկներ (20. 20 սմ)

2 հատ

22. Օղականետիչ

3 հատ

23. Ավազով լցված պարկեր (քաշը 400 գրամ)

2 հատ

24.Ռետինե գնդակներ (տրամագիծը՝ 10 —12 սմ)

10 հատ

25. Օղախաղ (սերսո)

3 հատ

26. Ցատկապարան (երկ. 120 –150 սմ)

10 հատ

27. Ցատկապարան (երկ. 300 սմ)

1 հատ

28. Հոկեյի մական

30 հատ

100. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչով պայմանավորված վերջնարդյունքները, բովանդակությունը և կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ ներկայացված են աղյուսակ 16-ում։

 

 Աղյուսակ 16.

 

3-4 տարեկաններ

4-5 տարեկաններ

5-6 տարեկաններ

Սանը պետք է՝

– դրսևորի արագաշարժություն, ցատկունակություն, ճարպկություն,

– դրսևորի համագործակցություն, ընկերասիրություն,

– դրսևորի նախաձեռնություն, ակտիվություն և ինքնուրույնություն՝ ֆիզիկական դաստիարակության տարբեր ձևերում.

Սանը պետք է՝

– խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի կարգապահություն,

– խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի ակտիվություն,

– խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի ընկերասիրություն, համագործակցություն,

– խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի բարեկիրթ վարքագիծ և հարգանք դիմացինի նկատմամբ.

Սանը պետք է՝

– ակտիվ շարժողական գործունեության ընթացքում դրսևորի շարժողական ընդունակություններ և հմտություններ,

– դրսևորի կարգապահություն և բարոյական որակներ ֆիզիկական ակտիվության տարբեր ձևերում,

– դրսևորի առողջ ապրելակերպի պահպանման վարքագիծ.

– վարի եռանիվ հեծանիվ՝ ըստ համապատասխան առաջադրանքի,

– վարի ինքնագնաց.

– վարի ինքնագնաց,

– վարի եռանիվ և երկանիվ հեծանիվ.

– վարի սահնակ, հեծանիվ, ինքնագնաց՝ դրսևորելով շարժողական հմտություններ.

– պահպանի մաքրություն,

– պահպանի հավասարակշռությունը տարբեր իրավիճակներում,

– պահպանի ռեժիմային պահերին ներկայացվող պահանջները.

– պահպանի հավասարակշռությունը

– պահպանի մարմնի և գլխի ճիշտ դիրքը քայլքի ժամանակ, ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը

– պահպանի շարժումների կոորդինացիան, ռիթմայնությունը վազքի ժամանակ.

-դրսևի առողջ ապրելակերպի պահպանման վարքագիծ,

-պահպանի մարմնի և գլխի ճիշտ դիրքը քայլքի ժամանակ, ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը,ոտնաթաթը դնում է կրունկից և պահպանում է քայլքի ուղղությունը

-պահպանի շարժումների կոորդինացիան, ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը, ռիթմայնությունը վազքի ժամանակ.

-

– կատարի վարժություններ առարկաներով և առանց առարկաների,

– կատարի ջրընտելացման վարժություններ, քայլի և վազի ջրում.

– կատարի հիմնական շարժումները,

– կատարի ջրում կոորդինացված շարժումներ,

– կատարի մկանային և ոսկրային համակարգի զարգացմանը նպաստող սպորտային վարժություններ, առաջադրանքներ,

– առարկաներով կամ առանց դրանց կատարի ֆիզիկական վարժություններ,

– կատարի հեռացատկ՝ ոտքերի և ձեռքերի եռանդուն աշխատանքով,

– ընդունի ճիշտ ելման դրություն և կատարի նետում՝ ըստ հանձնարարականի.

– կատարի ընդհանուր զարգացնող վարժություններ,

– կատարի բացազատում՝ տողանում և շրջանում,

– կատարի աջ և ձախ դարձումներ,

– կատարի թափավազքով հեռացատկ և բարձրացատկ,

– նպատակային կատարի կեցվածքի զարգացմանն ու ձևավորմանն ուղղված վարժություններ,

– կատարի ռիթմիկ պարային շարժումներ,

– ինքնուրույն կատարի առավոտյան մարմնամարզություն, տնային հանձնարարություն, կեցվածքի ձևավորման և հարթաթաթության կանխարգելման վարժություններ,

– կատարի հեռացատկ՝ ոտքերի և ձեռքերի եռանդուն աշխատանքով, վայրէջքը կատարի կրունկերի վրա ծալված ոտքերով,

– ընդունի ճիշտ ելման դրություն և կատարի նետում ըստ հանձնարարականի, սահուն կատարի նետման բոլոր փուլերը,

– կատարի վարժություններ՝ կարճատեսության կանխարգելման համար.

   

– գործունեության տարբեր ձևերում ազատ կիրառի հիմնական շարժումները՝ քայլք, վազք, ցատկ, սողանցում, մագլցում, նետում.

– քայլի և վազի ռիթմիկ,

– քայլի և վազի շարասյունով՝ պահպանելով տարածությունը, ըստ հրահանգի փոխելով շարժման ուղղությունը.

   

– գնդակը նետի հորիզոնական նշանակակետին․

-ընդունի ճիշտ ելման դրություն և կատարի նետում՝ ըստ հանձնարարականի․

- ընդունի ճիշտ ելման դրություն և կատարի նետում՝ ըստ հանձնարարականի, սահուն կատարի ներտման բոլոր փուլերը․

– ցատկի զույգ ոտքով տեղում և առաջ շարժվելով,

– տեղից հեռացատկի 40 սմ և ավելին.

-կատարի հեռացատկ՝ ոտքերի և ձեռքերի եռանդուն աշխատանքով.

--կատարի հեռացատկ ոտքերի և ձեռքերի եռանդուն աշխատանքով, վայրէջքը կատարի կրունկերի վրա ծալված ոտքերով.

– մագլցի մարզապատի վրա՝ մեծահասակի օգնությամբ և հսկողությամբ

-մագլցի մարզապատի վրա.

-մագլցի մարզասանդուղքով վեր.

– սողանցի արգելքների տակով և մարզանստարանի վրայով.

-սողանցի հորիզոնական և թեք տեղադրված մարզանստարանի վրայով.

-սահի մարզանստարանի վրայով.

– խաղա շարժախաղեր քայլով, վազքով, ցատկով, նետումներով, սողանցումով, նետելով-բռնելով,

– անվանի շարժախաղեր

– կատարի ջրընտելացման վարժություններ, քայլի և վազի ջրում

– մասնակցի շարժախաղերին.

– խաղա շարժախաղեր,

– խաղա ջրային խաղեր,

– մասնակցի գնդակով ակտիվ խաղերի.

– խաղա շարժախաղեր և մարզախաղեր,

-խաղա ջրային խաղեր.

– սահի սահնակով.

– սահի սահնակով և դահուկներով.

– վարի սահնակ, հեծանից, ինքնագնաց՝ դրսևորելով շարժողական հմտություններ.

--դրսևորի նախաձեռնություն, ակտիվություն և ինքնուրույնություն՝ ֆիզիկական դաստիարակության տարբեր ձևերում.

-խաղալիս և առօրյայում ճիշտ զուգակցի շարժողական գործողությունները.

-ակտիվ շարժողական գործունեության ընթացքում դրսևորի շարժողական ընդունակություններ և հմտություններ.

 

- հասկանա շարժումների հաջորդականությունը.

-հասկանա և բացատրի ֆիզիկական ակտիվության դրական ազդեցությունն օրգանիզմի վրա.

 

– իմանա ամառային և ձմեռային մարզաձևեր,

– իմանա, թե որ մարզաձևերը տարվա որ եղանակի համար են նախատեսված,

– իմանա որոշ հայտնի մարզիկների անուններ տարբեր սպորտաձևերում,

– ճանաչի հայ անվանի մարզիկներին.

-իմանա օլիմպիական մարզախաղերի ծագման պատմությունը,

--թվարկի ամառային, ձմեռային մարզաձևեր, հայ և արտասահմանյան անվանի մարզիկներին.

 

- օգտվի մարզագույքից.

– օգտվի մարզական գույքից,

օգտվի մարզական գույքից և պարագաներից.

 -կատարի ջրընտելացման վարժություններ, քայլի և վազի ջրում.

– խաղա ջրային խաղեր,

– կատարարի ջրում կոորդինացված շարժումներ.

– օգնությամբ կամ ինքնուրույն լողա.

 -պահպանի ռեժիմային պահերին ներկայացվող պահանջները.

-պահպանի ռեժիմային պահերին ներկայացվող պահանջները.

– հետևի ռեժիմային պահերին.

   

-պատկերացում ունենա օրգանիզմի վրա ֆիզիկական վարժությունների և սպորտի դրական ներգործության մասին.

- դրսևորի արագաշարժություն, ցատկունակություն, ճարպկություն.

- խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի ակտիվություն.

– ցուցադրի արագաշարժության, դիմացկունության, ճարպկության, հավասարակշռության, մկանային ուժի մշակման վարժություններ.

- դրսևորի համագործակցություն, ընկերասիրություն.

- խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի ընկերասիրություն, համագործակցություն.

– կարևորի ընկերասիրությունը, արդարասիրությունը, կարգապահությունը, ընկերների հետ համագործակցությունը

- պահպանի հավասարակշռությունը տարբեր իրավիճակներում:

- պահպանի մարմնի և գլխի ճիշտ դիրքը քայլքի ժամանակ, ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը,

-պահպանի շարժումների կոորդինացիան, ռիփմայնությունը վազքի ժամանակ:

– պահպանի մարմնի և գլխի ճիշտ դիրքը քայլքի ժամանակ, ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը, ոտնաթաթը դնի կրունկից և պահպանի քայլքի ուղղությունը,

– պահպանի շարժումների կոորդինացիան, ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը, ռիթմայնությունը վազքի ժամանակ, պահպանի ճախրման փուլը վազքի ընթացքում:

ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈՒՆ

Հիմնական շարժումներով վարժություններ

Շարում և շարափոխում․ շարասյան, շրջանի, շարքի կազմում՝ ենթախմբերով և ամբողջ խմբով (դաստիարակի օգնությամբ, ցուցումով և ինքնուրույն)։ Շարքում իր տեղը գտնել։

Քայլք․ ծնկները վեր բարձրացնելով, ոտնաթաթերի վրա, կից քայլերով՝ առաջ, կողմ։ Քայլք շարասյունով և շրջանում՝ միմյանց հետևից, զույգերով։ Քայլել դաստիարակի առաջադրանքով՝ դադարներով, կքանստելով, առարկաները շրջանցելով, «զիգզագաձև»։

Վազք․ շարասյունով՝ պահպանելով տարածությունը, փոխելով ուղղությունը, փոքր խմբերով և ամբողջ խմբով՝ հրապարակի մի ծայրից մյուսը։ Արագ վազք մինչև 10-20 մ։ Բռնել վազողին։ Անընդմեջ վազք 50-60 վրկ։

Ցատկ․ եռանդուն վերցատկեր՝ ձգտել ձեռքերով հասնել առարկային, որը կախված է։ Ցատկել 4-6 զուգահեռ գծերի վրայով (դրանց միջև տարածությունը 25-30 սմ)։ Ցատկել մի շրջանից մյուսը։ Ցատկել զույգ ոտքի վրա՝ առաջ շարժվելով (2-3 մ)։ Տեղից հեռացատկ՝ 40 սմ։ Ցատկեր մեկ ոտքի վրա։ Ցատկել 5 սմ բարձրությամբ առարկայի վրայով։ Ցատկել 15-20 սմ բարձրությունից։

Նետում․ գնդակը գլորել առարկաների միջով, նշան բռնելով (հեռավորությունը՝ 1,5 մ)։ Գնդակը նետել հատակին և որսալ հետցատկից հետո (2-3 անգամ)։ Գնդակը նետել հորիզոնական նշանակետին (հեռավորությունը՝ 1,5-2 մ) երկու ձեռքով ցածից և կրծքից, ձախ և աջ ձեռքով։ Գնդակը նետել 1,2 մ բարձրությամբ ուղղահայաց թիրախին ձախ և աջ ձեռքով 1,5-2 մ հեռավորությունից։

Սողանցում և մագլցում․ չորեքթաթ սողալ գետնին դրված առարկաների միջով, դրանց շուրջը։ Սողանցել 40 սմ բարձրությամբ առարկաների տակով։ Քայլել հատակին դրված գերանի վրայով: Մագլցել սանդուղքով, մարզապատով։

Հավասարակշռություն․ քայլել ուղիղ, նեղ «ճանապարհով» (լայնությունը՝ 15-20 սմ, երկարությունը՝ 2-2,5 մ)։ Քայլելով անցնել հատակին դրված աստիճանի ձողերի վրայով, միջով։ Վազքի ժամանակ, համաձային տրվող ազդանշանի, կանգ առնել (կքանստել) և այնուհետև շարունակել վազքը, բարձրանալ մարզանստարանին, ձեռքերը բարձրացնել վեր, նայել ձեռքերին։ Փորձել կատարել «Ծիծեռնակ»։ Պտտվել երկու կողմերով՝ թափահարելով թաշկինակը, ժապավենը։

Պարային վարժություններ․ շարժումները սկսել և ավարտել երաժշտության հետ մեկտեղ։ Նվագակցությամբ քայլել և վազել ռիթմիկ։ Փոխել շարժումները երաժշտության բնույթին համապատասխան։

 

Ընդհանուր զարգացնող վարժություններ

 

Ձեռքերի և ուսագոտու համար․ - ձեռքերը դնել գոտկատեղին։ Ձեռքերը կողմերից բարձրացնել վեր, հաջորդաբար իջեցնել մեկ ձեռքը, ապա մյուսը, երկու ձեռքերը միասին։ Առարկան մեկ ձեռքից փոխանցել մյուսը՝ առջևում, մեջքի ետևում, գլխավերևում։ Ծափ տալ առջևում և ձեռքերը «թաքցնել» մեջքի ետևում։

Ոտքերի համար․ բարձրանալ ոտնաթաթերին։ Ոտքը թաթով դնել առաջ, ետ, կողմ։ Կատարել 2-3 կիսակքանիստ՝ իրար ետևից։ Կքանստել՝ ձեռքերը տանելով առաջ, ձեռքերով հենվելով ծնկներին, ձեռքերով գրկելով ծնկները և գլուխը հպելով ծնկներին։ Հերթականությամբ բարձրացնելով ծնկում ծալված ոտքը, ծափ տալ ծնկատակում։ Քայլել հատակին դրված ձողի վրայով։

Իրանի համար․ գնդակը միմյանց փոխանցել գլխի վրայով (առաջ և ետ)։ Ձեռքերն առաջ ուղղված դառնալ աջ և ձախ։ Նստել՝ հենվելով ձեռքերի վրա դեպի ետ, ծալելով ծնկները, ոտքերը ձգել դեպի կուրծքը և տարածել (ոտքերը կրծքին մոտեցրած պահին գրկել ծնկները)։ Նստած դիրքով թեքվել առաջ։ Ծնկներին հենված թեքվել առաջ։ Մեջքին պառկած դիրքով երկու ոտքերը միաժամանակ բարձրացնել վեր, իջեցնել, ոտքերով նմանակել հեծանիվ վարելու շարժումներին։ Մեջքի վրայից շրջվել փորի վրա և հակառակը։ Փորի վրա պառկած արտակորվելով բարձրացնել ուսերը՝ ձեռքերը կողմ տանելով։

 

Շարժախաղեր

 

Վազքով․ «Վազեք ինձ մոտ», «Թռչունը և թռչնակը», «Մկներն ու կատուն», «Վազեք դրոշակի մոտ», «Գտիր քո գույնը», «Գնացք», «Բրդոտ շունը», «Թռչունները բնում»։

Ցատկերով․ «Ցատկել պահպանելով հանձնարարված ուղղությունը», «Բռնիր մոծակը», «Ճնճղուկներն ու կատուն», «Թփից թուփ»։

Սողանցումով և մագլցելով․ «Թուփը և ճուտիկները», «Մկները նկուղում», «Ճագարները», «Կապիկները»։

Նետելով և բռնելով․ «Ով ավելի հեռու կնետի պարկը», «Շրջանի մեջ», «Խփիր կեգլիին», «Պահպանիր առարկան»։

Տարածության մեջ կողմնորոշվելով․ «Գտիր քո տեղը», «Գուշակիր՝ ով որտեղից է կանչում», «Պահպանիր առարկան»։

Հիմնական շարժումներով վարժություններ

Շարում և շարափոխում․ ինքնուրույն շարժվել ենթախմբերով և ամբողջ խմբով։ Կազմել շրջան,զույգերով, տողան՝ միասյուն շարքից։ Հավասարվել կողմնորոշիչով (հատակին նշված գծով)։ Դարձումներ աջ, ձախ, ետ։

Քայլք․ թաթերի, կրունկների, ներբանների արտաքին կողմի վրա՝ փոքր և լայն քայլերով։ Քայլել օձաձև՝ տեղադրված առարկաների միջով և ջեռքերի տարբեր դիրքերով (գոտկատեղին, կողմ, մեջքի ետևում)։ Կից քայլեր առաջ, կողմ և ետ։ Քայլքի հերթագայումը վազքով, ցատկով՝ ձեռքերի տարբեր դիրքերով։ Քայլել շարասյունով, փոխելով տեմպը և ուղղությունը՝ ուղղապահի փոփոխմամբ։

Վազք․ ոտնաթաթերին, ծնկները վեր բարձրացնելով, լայն քայլերով, շարասյունով, զույգերով, տարբեր ուղղություններով, շրջանով, միմյանց ձեռք բռնած, “օձաձև", շրջանցելով առարկաները, փոխելով շարժման ուղղությունը և տեմպը։ Վազելով բռնել իր խաղընկերոջը և խուսափել նրանից տարբեր իրադրություններում։ Դանդաղ վազք 1-1,5 ր։ Վազել 40-60 մ միջին արագությամբ (3-4 անգամ); Վազքը հերթագայել քայլքով 80-120 մ վազքահեռավորություններում (2-3 անգամ)։ Դանդաղ վազք տեղանքում 240 մ։ Մաքոքավազք՝ 3 անգամ 5-ական մ։

Ցատկ․ երկու ոտքի վրա տեղում, ոտքերը միասին, ոտքերը զատած, պտտվելով իր շուրջը։ 20 ցատկ (2-3 անգամ) ընդմիջումներով։ Ոստյուններ առաջ, շրջանից-շրջան։ Ցատկ մեկ ոտքի վրա (աջ, ձախ)։ Ցատկ 5-10 սմ բարձրությամբ առարկաների վրայով։ Հաջորդականորեն ցատկել 4-6 գծերի միջով (գծերի հեռավորությունը միմյանցիծ 40-50 սմ)։ Տեղից հեռացատկ։ Ցատկ 20-30 սմ բարձրությունից։ Ցատկել կարճ ցատկապարանով։

Նետում․ առարկաների միջով միմյանց գլորել գնդակները, օղակները։ Գնդակի վերնետում և որսում (3-4անգամ)։ Գնդակը միմյանց փոխանցել ցածից, գլխի վրայով և որսալ (հեռավորությունը 1,5 մ)։ Գնդակը նետել երկու ձեռքով՝ 2մ հեռավորության վրա գտնվող արգելքի վրայով։ Գնդակը նետել հեռու (տարվա վերջին՝ 3,5-6,5 մետրից ոչ պակաս)։

Սողանցում և մագլցում․ սողանցում՝ առնվազն 10 մ։ Սողանցում աջ և ձախ կողքով առարկաների տակով, առարկաների միջով։ Սողանցում հորիզոնական և թեք տեղադրված մարզանստարանի վրայով՝ փորի վրա ձգվելով ձեռքերով։ Չորեքթաթ շարժվել՝ հենվելով ներբանների և ափերի վրա։ Մագլցել մարզապարանով՝ աջ և ձախ։

Հավասարակշռություն․ քայլել գծի վրա՝ ավազե պարկը դրված գլխին։ Դարձումներ սահմանափակ մակերեսի վրա ։ Քայլեր մարզանստարանի վրայով՝ ձեռքերը տարբեր դիրքերով։ Վազքից անմիջապես հետո բարձրանալ մարզանստարանին՝ պահպանելով հավասարակշռությունը։ Պահպանել հավասարակշռությունը՝ թաթերին կանգնած, ձեռքերը վեր, մեկ ոտքին կանգնած, ձեռքերը գոտկատեղին, կողմ դրություններով։ Պտտվել երկու կողմերով՝ ձեռքերը գոտկատեղին կամ կողմ դիրքերով։

 

Ընդհանուր զարգացնող վարժություններ

 

Ջեռքերի և ուսագոտու համար․ ձեռքերը բարձրացնել առաջ, կողմ, վեր և իջեցնել։ Ձեռքերը առաջ և կողմ դրություններում սեղմել և բացել մատները, պտտացնել դաստակները։ Ձեռքերը հերթականությամբ բարձրացնել առաջ և վեր, իջեցնելով՝ թափով տանել ետ։ Արմունկն ծալված կատարել շրջանաձև պտույտներ։

Ոտքերի համար․ բարձրանալ ոտնաթաթերին և կանգնել։ Ոտքերը հերթականությամբ դնել առաջ՝ սկզբում կրնկի, ապա թաթի վրա և կատարել երեք դոփյուն։ Կքանստել՝ ձեռքերը գոտկատեղին, կողմ, առաջ։ Ծնկային հոդում ծալված ոտքն ուղղել, կրկին ծալել և իջեցնել։ Ձգել թաթերը, ծալել ներբանը։ Ոտքի մատներով հավքել պարանը, ներբանով բռնել և տեղից տեղ տեղափոխել առարկաները։

Իրանի համար․ ձեռքերը գոտկատեղին՝ թեքվել կողմ։ Ձեռքերը տանել կողմ (թափով և սահուն)։ Կանգնել ոտքերը միասին, կողմ տարածած, թեքվել առաջ՝ մատնելով հասնել ոտնաթաթերին։ Թեքվել կողմ՝ ծնկներին կանգնած դիրքից գնդակը գլորել իր առանցքի շուրջը։ Բարձրացնել մեկ ոտքը, ծնկատակով առարկան փոխանցել մեկ ձեռքից մյուսը։ Նստել և կանգնել՝ ոտքերը խաչաձև դրությամբ։ Մեջքի վրայից շրջվել փորի վրա, վեր պարզած ձեռքերով առարկան բռնած։ Փորի վրա պառկած բարձրացնել առաջ պարզած ձեռքերը, ուսերը և գլուխը։

Շարժախաղեր

Վազքով․ «Ինքնաթիռ», «Գունավոր ավտոմոբիլներ», «Արջի մոտ՝ անտառում», «Ծիտիկները և կատուն», «Գտիր քո զույգը», «Իջեցրու չխկչխկանը», «Անտուն նապաստակը», «Բռնոցի»։

Ցատկերով․ «Նապաստակները և գայլը», «Աղվեսը հավանոցում», «Մոխրագույն նապաստակը լվացվում է»։

Սողանցումով և մագլցելով․ «Հովիվը և նախիրը», «Թռչունների չուն», «Փիսիկները և շնիկները»։

Նետելով և բռնելով․ «Գցիր-բռնիր», «Հարվածի՛ր մականին», «Գնդակը ցանցի վրայով»։

Տարածության մեջ կողմնորոշվելով․ «Գտի՛ր որտեղ է պահված», «Գտի՛ր և լռիր», «Ով գնաց», «Տապկնոցի»։

Սահնակ – սահել սահնակով բլրակից։ Բարձրանալ (սահնակով) բլրակի վրա։ Արգելակել ընթացքը՝ բլրակից ցած սահելիս։

Դահուկաքայլք – շարժվել առաջ՝ հաջորդական կից քայլերով՝ իրար ետեվից, քայլել անհարթ տեղանքով։ Կատարել դարձումներ տեղում, կանգնած, շրջվել երկու կողմի վրա։ Ելնել բլրակին՝ կից քայլերով, ուղիղ, թեք և զիգզագ։ Ինքնուրույն վերցնել դահուկները և դնել տեղը։ Հանել և հագնել դահուկները, դրանց տանել թևի տակ։ Դահուկներով անցնել 0,5-1 կմ։

Խաղեր - «Որքան հեռու, այնքան լավ», «Դարպասիկներ», «Կարուսելն անտառում»։

Հեծանիվ – վարել երկանիվ և եռանիվ հեծանիվը՝ ուղիղ ճանապարհով առաջ, շրջաձև, կատարել դարձումներ՝ աջ-ձախ։

Խաղեր ջրում – «Ձկնկուլներ», «Փայտահատը ջրում», «Կարուսելներ», «Ֆուտբոլ ջրում», «Վազք գնդակի ետևից», «Ցույց տուր կրունկներդ».

Լողալ ռետինե օղակներով։

Հիմնական շարժումներով վարժություններ

Շարում և շարափոխում շարասյան տողանի, երկշարքի, շրջանի ինքնուրույն կազմում: Միասյուն շարքի շարափոխում երկսյուն, եռասյուն շարքերի: Դարձումներ տեղում՝ աջ, ձախ: Շարասյան մեջ հավասարվել տողանի գծով, ոտնաթաթերով: Բացազատվել ձեռքերն առաջ պարզած: Տողանում և շրջանում բացազատվել ձեռքերը կողմ պարզած:

Քայլք. տարբեր եղանակներով՝ կիսակքանիստ, կրնկից՝ թաթի վրա, կից քայլերով, փոխելով ձեռքերի դրությունը (վեր, առաջ, կողմ, ծափեր): Քայլել միասյուն, երկսյուն շարքերով: Քայլել 3-4մ փակ աչքերով:

Վազք. ոտնաթաթերի վրա՝ ծնկները վեր բարձրացնելով, փոքր ու լայն քայլերով, արգելքներ հաղթահարելով (շրջանցելով, ցատկով, սողանցումով): Վազել շարասյուններով՝ միասյուն և երկսյուն, շարափոխումով՝ ըստ ազդանշանի փոխելով տեմպը: Դանդաղ վազք՝ 1.5-2ր: Միջին արագությամբ վազք՝ 60-100մ (2-3 անգամ): Վազքի հերթագայում քայլքով: Դանդաղ վազք տեղանքում՝ 320մ: Արագացված վազք՝ 10մ (3-4 անգամ): Արագացված վազք՝ 10մ (3-4 անգամ): Մաքոքավազք՝ 3 անգամ 10-ական մ:

Ցատկ. տեղում՝ երկու ոտքով, ոտքերը խաչաձև, ոտքերը կողմ տարածելով, մեկ ոտքը առաջ, մյուսը՝ ետ, հաջորդաբար աջ և ձախ ոտքերի վրա՝ 30-40-ական ցատկ (2-3 անգամ): Ցատկով շարժվել առաջ՝ 3-4 մ: Զույգ ոտքի վրա ցատկով հաղթահարել 15-20սմ բարձրությամբ 5-6 առարկա: Առաջ շարժվելով ցատկել մեկ ոտքի վրա (աջ, ձախ): Հեռացատկ տեղից: Ցատկ 30սմ բարձրությունից՝ նշաձգված տեղում վայրէջքի պայմանով: Թափավազքով բարձրացատկ: Թափավազքով հեռացատկ: Վարժություններ ցատկապարանով, այն պտտելով առաջ և ետ:

Նետում. Գնդակի վերնետում, հարվածում հատակին և որսում երկու ձեռքով, առնվազն 10 անգամ՝ իրար ետևից: Գնդակով հարվածել հատակին և բռնել ձեռքով (4-5 անգամ): Գնդակը փոխանցել մեկ ձեռքից մյուսը, նետել և որսալ ծափ տալով: Գնդակով հարվածել հատակին (առնվազն 10 անգամ)՝ տեղում և առաջ շարժվելով (5-6մ): Գնդակը փոխանցել միմյանց (ցածից, գլխի վրայից, կրծքից, ցատկով) և որսալ (կանգնած, նստած): Գլորել լցված գնդակները (1 կգ): 3-4 մ հեռավորությունից գնդակը նետել հորիզոնական և ուղղահայաց նշանակետին (2 մ բարձրությամբ տեղակայված թիրախ): Նետել հեռուն՝ 5-9 ոչ պակաս:

Սողանցում և մագլցում. գլխով հրելով գնդակը՝ չորեքթաթ սողանցել 3-4 մ: Սողանցել ետ՝ նախաբազուկների և ծնկների վրա հենվելով: Սահել մարզանստարանի վրայով՝ ծնկներին հենվելով: Շարժվել առաջ մարզանստարանին նստած դիրքով՝ ձեռքերի և ոտքերի օգնությամբ: Սահել մարզանստարանի վրայով. փորին պառկած դիրքով: Մագլցել սանդուղքով վեր: Պարանից բռնած կախվել, կանգնած, բարձրանալ թաթերին: Պարանը բռնել գլխից վեր և փորձել ոտքերը կտրելով հատակից՝ մնալ օդում կախված:

Հավասարակշռություն. անցնել սահմանափակ տարածությունը կից քայլերով՝ մեկ ոտքի կրունկը դնել մյուսի թաթի մոտ: Նույնը՝ ավազով պարկը գլխին: Նույնը՝ թեք տեղադրված մարզանստարանի վրայով՝ ուղիղ և կողքի: Վազքով բարձրանալ թեք տեղադրված մարզանստարանին և քայլել թաթերի վրա: Քայլել մարզանստարանի վրայով, շրջանցելով գնդակները, կքանստել նստարանի կենտրոնում, դնել ու հավաքել ավազե պարկեր, գլորել գնդակները: Մարզանստարանին կանգնած բարձրանալ ոտնաթաթերին և իջնել ներբանին, դարձումներ: Կանգնել մեկ ոտքի վրա (մյուսը տանել ետ, ձեռքերը կողմ-վեր) «Ծիծեռնակ» վարժությունը: Վազքից ցատկից հետո կքանստել թաթերին, ձեռքերը տարածել կողմ, կանգնել մեկ ոտքի վրա, ձեռքերը գոտկատեղին: Քայլել շրջված մարզանստարանի ձողի վրայով: Պտտվել զույգերով միմյանց ձեռք բռնած:

Պարային վարժություններ. ըստ երաժշտության փոխել շարժումը: Հաջորդաբար ոտքերը դնել կրնկին, ապա դոփել ոտքերով: Երաժշտական պարզ, ռիթմիկ պատկերն արտահայտել ծափերով, ձեռքերը սահուն բարձրացնելով վեր և իջնելով առաջ և կողմ:

 

Ընդհանուր զարգացնող վարժություններ

 

Ձեռքերի և ոսագոտու համար. ելման դրություններ՝ ձեռքերը կրծքի առջև, ձեռքերը ուսերին (արմունկները ցած և կողմ): Ձեռքերը կրծքի առաջ ելման դրությունից ձեռքերը տանել կողմ, առաջ, արմունկները ծալել: Ձեռքերը ուսերին ելման դրությունից ձեռքերը բարձրացնել վեր, տանել կողմ՝ ափերը վեր: Ձեռքերը գլխին ելման դրությունից ձեռքերը տանել կողմ, բարձրացնել վեր: Ձեռքերը բարձրացնել առաջ ու վեր, մատները իրար միացած, պտտել դաստակները: Ձեռքերը բարձրացնել վեր-ետ՝ մեկընդմեջ և միաժամանակ: Բարձրացնել և իջացնել դաստակները, սեղմել և բացել մատները:

Ոտքերի համար. քայլել տեղում, ոտքերի թաթերը գետնից չկտրելով: Կքանստել մի քանի անգամ իրար ետևից, ամեն անգամ ավելի ու ավելի խորը՝ ձեռքերը բարձրացնելով վեր մեջքի ետևում, ծնկներին:

Ոտնարմատներով բռնել փոքր առարկաներ, բարձրացնել և իջեցնել, տեղափոխել տեղից տեղ: Կից քայլերով շարժվել կողմ, կրունկների վրա: Ոտքի թաթերով հենվել փայտիկներին, ճոպանին:

Իրանի համար. կանգնել պատի մոտ, հպվել պատին ծոծրակով, ուսերով, մեջքով, նստատեղով և կրունկներով, ձեռքերը բարձրացնել վեր և իջեցնել: Մեջքով հենվել մարզապատին, ձեռքերով բռնել ձողը (ազդրի բարձրության) և բարձրացնել ծնկային հոդում ուղղված ոտքը: դեմքով կանգնել մարզապատի առջև, ձեռքերով բռնել ձողը (ազդրի բարձրության) և թեքվել առաջ: Իրանի պտույտներ՝ ձեռքերի տարբեր շարժումներով: Թեքվել առաջ՝ ձգտել դաստակի ափերը հասցնել հատակին: Հիմնական կանգ դրությունում մեջքի ետևում հյուսված մատներով դաստակները բարձրացնել հնարավորինս վեր: Թեքվել առաջ և ձախ ձեռքերը վեր բարձրացված դիրքով: Կքանստած դրությունում ընդունել մեկ ոտքին նստած, մյուսը տարածած կողմ դրությունը: Ծնկներին կանգնած դրությունից ընդունել հատակին նստած աջ և ձախ կողմերով: Մեջքին պառկած դրությամբ շարժել ոտքերը (խաչաձևելով, ձգելով դեպի կուրծքը): Փորի վրա պառկած դրությունում հենվել ձեռքերի վրա, բարձրացնել գլուխը և ուսերը: Ձգվել ձեռքերով՝ մարզանստարանի վրա:

Կեցվածքի ձևավորման վարժություններ. ուղիղ կեցվածքով, քայլ տեղում, ոտնաթաթերի վրա։ Հիմնական կանգ, ձեռքերը գոտկատեղին, գլխին որևէ առարկա, /խորանարդիկ, ավազե բարձիկ / դրված, բարձրանալ ոտնաթաթերին, արմունկները տանել հետ։ Ոտքերը զատած, ձեռքերը ցած, գլխին խորանարդիկ, կատարել իրանի դարձում աջ և ձախ, կանգնել ուղահայաց հարթության մոտ /մարզապատ/՝ նրան հպվել թիակներով, ուսերով, նստատեղով, կրունկերով, ձեռքերը դանդաղ բարձրացնել վեր, կողմերից և իջեցնել։ Նույն դրությունից կատարել քայլ առաջ, առանց խախտելու ընդունած կեցվածքը և վերադառնալ ելման դիրության: Մեջքով հպվելով հարթության, /պատ մարզապատ/ դանդաղ առաջ բարձրացնել ծնկային հոդովծալված աջ ոտքը և իջեցնել նույնը, կատարել ձախ ոտքով։ Մեջքով դեպի մարզապատը, կանգնած դիրքից կՔանստել և բարձրանալ, գլխին որևէ առարկա /խորանարդիկ, ավազե բարձիկ/ և այլն, դրված, քայլել տեղում և առաջ շարժվելով:

Հարթաթաթության կանխարգելման վարժություններ. քայլք ոտնաթաթերին՝ ծնկները վեր բարձրացնելով, քայլք կրունկների վրա, քայլք ոտնաթաթերին, կողնային մասերով, ոտնաթաթերի մատները սեղմել, քայլ հատակին դրված պարանի վրայով։ Բարձրանալ ոտնաթաթերին, իջնել կրունկներին, ոտնաթաթերի ներս և դուրս պտույտներ /աջ և ձախ, առանձին-առանձին/։ Մարզանստարանին նստած դրությունից, ոտնամատների ծալում և ողղում, ոտնաթաթի շարժումներ, ներս-դուրս, վեր-վար, ոտքերով գլորել, լցված գնդակը:

 Շարժախաղեր

Վազքով. «Բռնոցի», «Անկյունիկներ», «Զույգերով վազք», «Մկան թակարդ», «Մենք ուրախ տղաներ ենք», «Սագեր-կարապներ», «Կատարիր պատկեր», «Ծածանները և գայլաձուկը», «Խորամանկ աղվեսը», «Առ ու փախիր», «Դատարկ տեղ», «Հնարամիտները», «Անտուն նապաստակ», «Գել-գել»:

Ցատկերով. «Հատակին չմնաս», «Ով ավելի լավ կցատկի», «կարթը», «Թմբից- թումբ», «Ով ավելի փոքր ցատկ կանի», «Կլասս», «Հոպ-հոպ», «Կաղ արագիլ», «Էծ-էծ», «Էծակռիվ»:

Մագլցումով,սողանցումով. «Ով ավելի շուտ կհասնի դրոշակին», «Արջը և մեղուները», «Հրշեջները սովորում են», «Ծիտը կարին», «Աղվեսի բույն»:

Նետումներով. «Որսորդները և նապաստակները», «Նետիր դրոշակի մոտ», «Նետիր օղակի մեջ», «Խփիր գնդակին», «Խփիր կեգլիին», «Գնդակը վարողին», «Գնդակի դպրոց», «Սերսո», «Զարնենք դառնանք», «Յոթ քար», «Գայլն ու ոչխարը»:

Էստաֆետներ. «Էստաֆետ զույգերով», «Գնդակը վարիր առանց կեգլիներին դիպչելու», «Գնդակը նետիր օղակի մեջ»:

Արգելքների հաղթահարում. արագ վազք-սողանցում-քայլք մարզանստարանի վրայով-ցատկ արգելքի վրայով-վազք:

Մարզախաղերի տարրեր

Բասկետբոլ. գնդակը նետել միմյանց կրծքի մոտից՝ երկու ձեռքով: Վարել գնդակը աջ և ձախ ձեռքերով: Գնդակը նետել օղակի մեջ երկու ձեռքով՝ կրծքի մոտից: Յուրացնել թիմային խաղի կանոնները:

Բադմինտոն. Գնդակը նետել ձեռնաթիակով (ռակետով)՝ այն ուղղելով որոշակի ուղղությամբ: Խաղալ դաստիարակի հետ:

Ֆուտբոլ. գնդակը վարել աջ և ձախ ոտքով՝ որոշակի ուղղությամբ: Գնդակը անցկացնել առարկաների միջով (շրջանցել): Գնդակը գլորել փոսիկների մեջ դարպասը: Գնդակը մի քանի անգամ իրար ետևից խփելով գնդակը փոխանցել միմյանց զույգերով:

Մականախաղ. տափօղակը գլորել մականով հանձնարարված ուղղությամբ միմյանց (զույգերով):

Դահուկներ. Դահուկներով քայլել փոփոխական սահընթացքով՝ հերթականությամբ սահելով աջ և ձախ ոտքով: Քայլել տեղանքում: Բարձրանալ բլրակ՝ աստիճանաձև, իջնել կքանստած: Խաղեր՝ «Ով առաջինը կկատարի դարձում», «Բարձրացրու», «Հասիր», դահուկներով անցնել 1-1,5 կմ հանգիստ տեմպով:

Լող․ Լողալ ջրի երեսին կրծքի և մեջքի վրա, արտաշնչել ջրի մեջ։ Նստել կամ պառկել, ձեռքերով հենվել հատակին և ոտքերը շարժել վեր վար։ Ոչ խորը տեղում լողալ ազատ ոճով 10-15 մետր։

Խաղեր ջրում՝․ «Շատրվան», «Ծովն ալեկոծվում է», «Գնացք և թունել», «Բռնել ջուրը»։

Աչքերի վարժություններ․

1. Թարթել աչքերը:

2. Ամուր փակել և հետո բացել:

3. Նայել աջ, հետո՝ ձախ:

4. Նայել վերևի աջ անկյունը, հետո՝ ձախ ներքևի անկյուն:

Կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ՝

Շ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (ը), (թ), (ժ),

ԽՀ (ա), (դ), (ե), (է),

Ի (գ), (դ), (է), (ը), (թ),

ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ),

ԻԱԱԱ (ա), (բ), (գ), (դ), (ե):

Կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ՝

Շ (ա),( բ) ,(գ), (դ, (ե), (զ), (ը), (թ), (ժ),

ԽՀ (բ ), (ը)

Ի (բ),(գ),(զ), (թ),

ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (է), ԻԱԱԱ -(ա),( բ), (գ) (դ), (ե), (զ), (ը):

Կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ՝

Շ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), (ժա), (ժբ), (ժգ), (ժդ),

ԽՀ (ը), (թ),

Ի (ա), (բ), (դ), (ե), (թ), (ժա)

ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ),

ԻԱԱԱ (ա), (բ), (գ), (դ), (է), (թ), (ժ):

 

101. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի ուղղությամբ իրականացվող աշխատանքի ձևերն են՝ ֆիզկուլտուրայի պարապմունքներ, ֆիզկուլտ-առողջարարական աշխատանքներ, առավոտյան մարմնամարզություն, քնից հետո վարժանքներ, օդային, ջրային և արևային կոփիչ արարողակարգեր, ֆիզկուլտ-րոպեներ /դադարներ/, ֆիզիկական վարժություններ, շարժախաղեր, զբոսանքներ, արշավներ, ինքնուրույն շարժողական գործունեություն, ակտիվ հանգիստ, ֆիզկուլտուրային ժամանցներ, տոներ, առողջության օրեր:

 

IX. ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

 

102. Երաժշտությունը առանձնահատուկ տեղ է գրավում նախադպրոցական տարիքի սաների գեղագիտական դաստիարակության գործում։ Երաժշտական տպավորությունները հարստացնում են նրանց հույզերը և զարգացնում շրջակա աշխարհի գեղարվեստական ընկալման կարողությունը: Երաժշտության միջոցով տեղի է ունենում նաև աշխարհաճանաչողություն, քանի որ երաժշտական ստեղծագործությունների հիմքը բնությունն է, մարդկային հույզերն ու ապրումները:

103. Երաժշտական ստեղծագործությունները մի կողմից սանին օգնում են ճանաչելու շրջական աշխարհը, մյուս կողմից՝ ազդում են նրա զգացմունքների, մտածողության և շրջական աշխարհի նկատմամբ վերաբերմունքի վրա, նպաստում նրա աշխարհայացքի ձևավորմանը: Իսկ երաժշտությունից ստացած տպավորություններն ու հույզերը սաների հուզական ոլորտը ձևավորելու ամենաարդյունավետ միջոցներից են, երեխան կյանքում և արվեստի մեջ դրսևորում է զգայուն և արձագանքող վերաբերմունք գեղեցիկի նկատմամբ:

104. Տարատարիք խմբերի երաժշտական դաստիարակությունը նույնպես ունի իր առանձնահատկությունները, պետք է երաժշտության պարապմունքները այնպես կազմակերպել, որպեսզի ապահովվի բոլոր խմբերի կրթական վերջնարդյունքները և զարգացման ծրագրերը:

105. «Երաժշտություն» (Հապավումը՝ Ե) ծրագրային բաղադրիչի նպատակն է՝

1) բացահայտել և զարգացնել երեխաների երաժշտական ընդունակությունները,

2) ձևավորել և զարգացնել սաների երաժշտական գիտելիքները, հմտությունները և արժեքային համակարգը,

3) ձևավորել և զարգացնել սաների երաժշտագեղագիտական ճաշակը,

4) երաժշտության միջոցով շարունակել ընդլայնել նրանց գիտելիքները շրջակա միջավայրի մասին,

5) սեր և հետաքրքրություն առաջացնել երաժշտության նկատմամբ:

106. Երաժշտությունը կարևոր նշանակություն ունի սանի մտավոր, անձնային և գեղագիտական զարգացման գործում: Երաժշտության հուզականությունը, ելևէջները այնպիսին են, որ հնարավորություն են ընձեռում համադրելու ծրագրում տեղ գտած բոլոր պարապմունքների հետ:

107. Գործունեության ձևերի խնդիրները՝

1) Ունկնդրում`

ա․ ձևավորել և զարգացնել երաժշտությունը ուշադիր ունկնդրելու, ընկալելու, մտապահելու և դրան հուզականորեն արձագանքելու ունակություն,

բ․ ձևավորել երաժշտության բնույթը զգալու, ծանոթ ստեղծագործությունները ճանաչելու և ստացած տպավորությունները ներկայացնելու կարողություն,

գ․ ձևավորել և զարգացնել երաժշտության արտահայտչամիջոցները՝ տեմբրը, ռիթմը, տեմպը, դինամիկան, ռեգիստրը զգալու և տարբերելու կարողություն,

դ․ ձևավորել հնչյունները ըստ բարձրության տարբերելու կարողություն:

ե․ ձևավորել և զարգացնել երաժշտության տեսակները տարբերելու կարողություն:

2) Երգեցողություն`

ա․ ձևավորել և զարգացնել երգը ճիշտ կեցվածքով, շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության, մաքուր ինտոնացիայով, առոգանությամբ, արտահայտիչ, մենակ կամ խմբով երգելու կարողություն,

բ․ ձևավորել և զարգացնել երգը երաժշտության դաստիարակի հետ սկսելու և ավարտելու կարողություն,

գ․ ձևավորել և զարգացնել ծանոթ երգերը նախանվագից, մեղեդուց, երգի տարբեր հատվածներից ճանաչելու կարողություն,

դ․ ձևավորել ընկերների կատարումը սկզբից մինչև վերջ ունկնդրելու ցանկություն և կարողություն:

3) Երաժշտաշարժական վարժություններ`

ա․ ձևավորել երաժշտության ռիթմին և բնույթին համապատասխան շարժվելու կարողություն,

բ․ ձևավորել և զարգացնել շրջանով, զույգերով շարժվելու և երաժշտության մասերի փոփոխությանը համապատասխան շարժումները փոփոխելու կարողություն,

գ․ բարելավել քայլքի տեսակները՝ կից, թաթերի վրա, վազքը,

դ․ ձևավորել՝ շարժման սկիզբը և ավարտը երաժշտության սկզբին ու ավարտին համապատասխանեցնելու կարողություն։

4) Պար`

ա․ ձևավորել և զարգացնել երաժշտության բնույթին համապատասխան պարագաներով պարային շարժումներ կատարելու, զույգերով պարելու կարողություն,

բ․ բարելավել պարային շարժումները՝ թեթև վազել, ձեռքերը ճոճելով պտտվել, կատարել դաստակի պտույտներ՝ երաժշտության ռիթմին համապատասխան,

գ․ ձևավորել և զարգացնել ծանոթ պարային շարժումները ազատ պարերում օգտագործելու կարողություն:

5) Խաղ`

ա․ ձևավորել և զարգացնել երաժշտական խաղերին արձագանքելու կարողություն

բ․ ձևավորել և զարգացնել կենդանիներին բնորոշ շարժումները նմանակելու կարողություն,

գ․ ձևավորել և զարգացնել երգը, պարը, խաղը բեմադրելու կարողությունը,

դ․ ձևավորել և զարգացնել թատերական, մանկական ներկայացումները ընկալելու և հուզական արձագանք տալու մշակույթ՝ օգտագործելով դեմքի արտահայտությունները (դիմախաղը)։

5) Նվագ բնական, մանկական նվագարաններով

ա․ ձևավորել և զարգացնել մանկական նվագարանները, դրանց տեսակները, անվանումները, հնչերանգները տարբերելու կարողություն,

բ․ ձևավորել և զարգացնել սանի ռիթմի զգացողությունը ռիթմական նվագարանների միջոցով,

գ․ ձևավորել և զարգացնել տարբեր նվագարաններով նվագելու կարողություններ,

դ․ ձևավորել և զարգացնել պատկերացումներ նվագախմբի մասին։

6) Հորինում (իմպրովիզացիա)՝

ա․ ձևավորել և զարգացնել պարերում, խաղերում հանպատրաստից շարժումներ կատարելու կարողություն,

բ․ ձևավորել և զարգացնել երաժշտության ներքո պարային և խաղի հերոսներին բնորոշ շարժումներ կատարելու կարողություն,

գ․ ձևավորել երաժշտական ստեղծագործությանը ռիթմական նվագակցություն հորինելու կարողություն,

դ․ զարգացնել ստեղծագործական երևակայությունը:

7) Մատների մարզանք`

ա․ երաժշտության ներքո ամրացնել սաների ափերի և մատների մկանները՝ նպաստելով նվագելու, նկարելու, պարելու և այլ կարողությունների զարգացմանը։

8) Երաժշտառիթմական շարժում (ռիթմական զգացողության զարգացում)`

ա․ Երաժշտության ներքո, պարագաներով կամ առանց պարագաների, ռիթմական շարժումների, ծափերի, ճտտոցների, դոփյունների միջոցով ձևավորել և զարգացնել սաների ռիթմն ու լսողությունը, ուշադրության կենտրոնացումը, հիշողությունը, ճարպկությունը։

9) Երաժշտական թերապիա`

ա․ երաժշտության միջոցով նպաստել սաների առողջական համակարգի ձևավորմանը լարվածության թուլացմանը։

108. Ստորև ներկայացվում է «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի նյութերի ցանկը՝

1) Ունկնդրում

 ա․ ժողովրդական («Լորիկ», մշակումը՝ Կոմիտասի, «Փայտե ձիուկ», մշակումը՝ Կոմիտասի, «Հայկական շուրջպար», «Համոն», «Ջան ծաղիկ», «Քոչարի», «Հոյ, Նազան».

բ․ կոմպոզիտորական («Կաքավիկ» խոսք՝ Հ. Թումանյանի, երաժշտ.՝ Կոմիտասիб «Աշնան տերևները», երաժշտ.՝ Մ. Միրզայանի, «Բադիկ ջան, բադիկ» խոսք՝ Գ. Մովսիսյանի, երաժշտ՝. Յ. Յուզբաշյանի, «Կլոր պար», երաժշտ.՝ Գ. Չթչյանի, «Կարապների պարը» երաժշտ՝. Պ. Չայկովսկու, «Փոքրիկ ձիավորը» երաժշտ՝. Դ. Կաբալևսկու, «Ցատկապարան» երաժշտ՝. Ա. Խաչատրյանի, «Աշնանային վալս» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ՝. Ն. Սահակյանի, «Թզուկների երթը» երաժշտ՝. Է. Գրիգի, «Քայլերգ», երաժշտ՝. Ա. Խաչատրյանի, «Փաթիլների պար» երաժշտ՝. Դ. Շոստակովիչի, «Ծաղրածու» երաժշտ՝. Դ. Կաբալևսկու, «Մենուետ» երաժշտ՝. Բոկկերինի, «Տիկնիկի հիվանդությունը» երաժշտ.՝ Պ. Չայկովսկու, «Գարնան սպասում» խոսք.՝ Ն. Միքայելյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, «Ուրախ-տխուր» երաժշտ.՝ Լ. Վ. Բեթհովենի)

2) Երգեցողություն

ա․ ժողովրդական («Հավիկ», «Սար-սար» մշակումը՝ Կոմիտասի, «Ծափիկ-ծափիկ», Անձրև, անձրև», «Ծաղիկ ջան», «Վարդի ծառ», «Լորիկ», «Կովկասի քաջեր», «Խնոցի» խոսք՝ Հ. Թումանյանի, «Մառան մտա», «Ջան գառնուկ» ժողովրդական, մշակումը՝ Կոմիտասի)

բ․ կոմպոզիտորական («Ծափ-ծափ», երաժշտ.՝ Ալ Օհանյանի, «Նախշուն հավիկ», խոսք՝ Գ. Գեղունու, երաժշտ.՝ Ա. Օհանյանի, «Հեյ աշուն», խոսք և երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Ձմեռ», խոսք՝ Մ. Միրզայանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Ձմռան» երգ, խոսք՝ Գ. Բորյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Թռչունները», խոսք՝ Աղաբաբի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Ես թիթեռ եմ», խոսք՝ Մ. Վշտունու, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Գարուն եկավ», խոսք՝ ժող., երաժշտ.՝ Ռ. Մելիքյանի, «Մայրիկիս տոնը», խոսք՝ Ա. Մարաշյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի,«Քայլերգ», երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, «Փիսիկ», խոսք՝ Ա. Խնկոյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, «Մեղու», խոսք.՝ Ա. Խնկոյանի, երաժշտ.՝ Մ. Մազմանյանի, «Սագիկ», խոսք՝ Ա. Հայրապետյանի, երաժշտ.՝ Մ. Մազմանյանի, «Փոս ենք փորում», խոսք՝ Հ. Հայրապետյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Նոր տարի», խոսք՝ Հ. Հայրապետյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Թիթեռ», խոսք՝ Մ. Վշտունու, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Բկլիկ ձկնիկ», խոսք՝ Ա. Խնկոյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Աղվես» Ս. Մուրադյան, Լ. Զալինյանի. «Անտառի բնակիչները» շարքից, «Գայլ» Ս. Մուրադյան, Լ. Զալինյանի. «Անտառի բնակիչները» շարքից, «Արջուկ» -Ս. Մուրադյան, Լ. Զալինյան. «Անտառի բնակիչները» շարքից, «Աշնան տերևները» խոսք, երաժշ.՝ Մ. Միրզայանի, «Տոնածառ», երաժշ.՝ Մ. Միրզայանի, «Անտառի տնակները», երաժշ՝. Ս. Գալիկյանի, «Ոզնի» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ՝. Ն Սահակյանի, «Խաղաղություն» խոսք՝ Պ. Խաչատրյանի, երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Վերելակ» խոսք՝, Հ. Միտոյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Սևանա թագուհի» խոսք՝ Հ. Միտոյանի, երաժշտ՝. Ն. Սահակյանի, «Սկյուռիկի երգը» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ՝. Ն. Սահակյանի, «Ծիլը, ծիտը մեկ Էլ ես» խոսք՝ Պ. Խաչատրյանի, երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Թիթեռ» Խոսք և երաժշտ՝ Լ. Զալինյանի, «Զատիկ» խոսք՝ Հ. Միտոյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Սիրելի ձմեռ» խոսք և երաժշտ.՝ Ա. Մովսիսյանի, «Անձրև» խոսք ՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Նոր տարվա երգ» խոսք և երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Շնորհավոր» խոսք և երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Գաթա թխեմ» խոսք՝ Գ․ Եղիկյանի, երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Ծաղկազարդ» խոսք և երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Տոնածառ» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Նապաստակի երգը» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Է. Միհրանյանի, «Շլդիկ նապաստակ» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Գորտ» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Ջրաշուշան» խոսք՝ Հ. Միտոյանի երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Թզուկի երգը» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Է. Միհրանյանի, «Հեքիաթների աշխարհում» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Նոր տարի» խոսք՝ Լ. Պողոսանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Փաթիլներ» խոսք և երաժշտ.՝ Ա․ Հովաննիսյանի, «Լավաշ» խոսք՝ Հ. Միտոյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Բարության ծառ» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Լ. Համբարձումյանի, «Աշուն» խոսք և երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Աշուն» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Աշուն» խոսք՝ Ա․ Ստեփանյանի, երաժշտ.՝ Ա․ Հովհաննիսյանի, «Նռան երգը» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝Ն. Սահակյանի, «Ծիածան» խոսք և երաժշտ.՝ Լ. Զալինյանի, «Մայրիկն այսօր ուշացել է» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Հովանոց» խոսք՝ Հասմիկ Միտոյանի երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Իմ ձիուկը» խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Ունեմ խոսք» խոսք՝ Մ. Սահակյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Ձմեռ պապի շուտ արի խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Զատիկ» խոսք՝ Մ. Սահակյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Բարև, տերև» խոսք՝ Մ. Սահակյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Անձրևից մի վախեցեք» խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Գարնան գույները» խոսք՝ Տ. Զաքարյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Ես և շնիկը» խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Աշուն է» խոսք՝ Արևշատ Ավագյանի, երաժշտ.՝ Լ. Համբարձումյանի, «Տիկնիկ ծաղրածուն» խոսք՝ Լ. Դուրյանի, երաժշտ.՝ Լ. Համբարձումյանի, «Ձյունը» խոսք՝ Սիլվա Կապուտիկյանի, երաժշտ.՝ Լ. Համբարձումյանի, «Նունիկի փիսիկը» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Տեսեք ձյունը գալիս է» խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Այ, իմ սոխակ» խոսք՝ Մ. Սահակյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Անձրև, անձրև» խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի)

3) Երաժշտառիթմական շարժումներ, պար, խաղ՝ («Հոյ, Նազան» ժողովրդական, «Նորվեգական պար» երաժշտ՝. Էդվարդ Գրիգի, «Հայկական շուրջպար» ժողովրդական, «Ջան, ծաղիկ» ժողովրդական, «Մեզ հյուր են եկել»,«Ճանաչի՛ր նվագարանը», «Տաք և սառը», «Արձագանք», «Ու՞ր է գնում տիկնիկը», «Աքլորը» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, բեմականացումը՝ Կարինե Ղազարյանի, «Գնդակով խաղ» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, բեմականացումը՝ Կ. Ղազարյանի:

4) Երաժշտաշարժական վարժություններ` («Ցատկապարան» երաժշտ.՝ Արամ Խաչատրյանի, «Քայլերգ» երաժշտ․՝ Ռոբերտ Շումանի, «Քայլերգ» երաժշտ․՝ Սերգեյ Պրոկոֆևի, «Էկոսեզ» երաժշտ․՝ Ի․ Գումելի)

5) Պար (Զանգեզուրի քայլերգ» երաժշտ.՝ Արամ Խաչատրյանի, «Շալախո» ժողովրդական, «Քոչարի» ժողովրդական, «Նազ պար» երաժշտ.՝ Սարգիս Բարխուդարյանի,«Նուբար» երաժշտ՝ ժողովրդական, «Հայկական շուրջպար» երաժշտ՝ ժողովրդական, «Հոյ, Նազան» ժողովրդական, «Շալախո» երաժշտ.՝ ժողովրդական, «Վեր-վերի» երաժշտ.՝ ժողովրդական, «Պար դափերով», երաժշտ.՝ ժողովրդական, «Էենզելի» երաժշտ.՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, «Պոլկա», երաժշտ.՝ Մ. Գլինկայի, «Պոլկա», երաժշտ.՝ Ս. Ռախմանինովի)

6) Խաղ («Շլդիկ-մլդիկ նապաստակ» - երաժշտ.՝ Արեգ Լուսինյանի, խոսք.՝ Լաուրա Պողոսյանի,«Խաղ դափերով», «Ում շրջանը շուտ կհավաքվի», «Գուշակի՛ր շարժումներից», «Կատարի՛ր ինչպես ես», «Որ նվագարանն է»)

7) Նվագ բնական, մանկական նվագարաններով` Նվագարաններով կամ ծափերով վերարտադրել սովորած երգերի ռիթմական պատկերը:

109. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչով պայմանավորված վերջնարդյունքները և կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ ներկայացված են աղյուսակ 17-ում։

 

Աղյուսակ 17.

 

 3-4 տարեկաններ

 4-5 տարեկաններ

 5-6տարեկաններ

 Ունկնդրում

Սանը պետք է՝

-Հետաքրքրություն ցուցաբերի ունկնդրվող երաժշտության նկատմամբ:

Սանը պետք է՝

-Հետաքրքրություն ցուցաբերի ունկնդրվող երաժշտության նկատմամբ:

-Ունկնդրի և ընկալի երաժշտական ստեղծագործությունը:

Սանը պետք է՝

-Ունկնդրի, ընկալի երաժշտական ստեղծագործությունը և տարբերի ազգային երգերը:

-Ունկնդրի ստեղծագործությունը և որոշի երաժշտության բնույթը:

-Ունկնդրի և որոշի երաժշտության բնույթը, արտահայտչամիջոցները՝ դինամիկան, տեմպը:

-Ունկնդրի և տարբերի երաժշտության բնույթը, որոշի արտայտչամիջոցները՝ դինամիկան, տեմպը, ռիթմը, ռեգիստրը:

-Ճանաչի ծանոթ երաժշտական ստեղծագործությունները, կռահի ստեղծագործությունը տարբեր հատվածներից:

-Ճանաչի ծանոթ երաժշտական ստեղծագործությունները, կռահի ստեղծագործությունը նախանվագից, տարբեր հատվածներից:

-Ճանաչի մի քանի կոմպոզիտորների և նրանց մանկական ստեղծագործությունները, տարբերակի երաժշտու

թյան բնույթի փոփոխությունը:

-Արտահայտի երաժշտական ստեղծագործություններից ստացած տպավորությունները՝ հուզականորեն արձագանքելով դրանց:

-Արտահայտի երաժշտական ստեղծագործություններից ստացած տպավորությունները հուզականորեն, նկարագրի իր զգացողությունները:

-Ունկնդրի հայ և այլ ազգերի երաժշտական ստեղծագործություններ, նկարագրի իր տպավորությունները կամ ներկայացնի, գույներով, նկարելով:

-Տարբերի երաժշտական հնչյունները ըստ բարձրության (բարձր, ցածր):

-Տարբերի երաժշտական հնչյունները ըստ բարձրության (բարձր, ցածր):

-Տարբերակի երաժշտական արտահայտչամիջոցները՝ հնչյունի բարձրությունը, ռիթմը, հնչերանգը, ռեգիստրը:

-Ճանաչի երաժշտության տեսակները (երգ, պար, քայլերգ):

-Ճանաչի և տարբերի երաժշտության տեսակները՝ (երգ, պար, քայլերգ):

-տարբերի երաժշտության տեսակները՝ (երգ, պար, քայլերգ) և բնութագրի դրանք:

-Դրսևորի սեր և հետաքրքրություն երաժշտության ունկնդրման հանդեպ:

-Դրսևորի սեր, հետաքրքրություն տարբեր բնույթի և տեսակի երաժշտության ունկնդրման հանդեպ:

-Դրսևորի սեր և հետաքրքրություն կազմակերպված ազգային տոների և ավանդույթների ընթացքում հնչող երաժշտության հանդեպ:

 Երգեցողություն

-Երգի ճիշտ շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության:

-Երգի ճիշտ շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության, մաքուր ինտոնացիայով, հստակ արտասանելով երգի բառերը:

-Երգի ճիշտ կեցվածքով և շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության, մաքուր ինտոնացիայով, արտահայտիչ դիմախաղով, երգչային առոգանությամբ:

-Որոշի երգի բնույթը, տեմպը, ուժգնությունը:

-Որոշի երգի բնույթը, տեմպը, ուժգնությունը, տեսակը:

-Որոշի երգի արտահայտչամիջոցները, տարբերի երգի տեսակները:

-Ճանաչի ծանոթ երգերը մեղեդուց, երգի տարբեր հատվածներից:

-Ճանաչի ծանոթ երգերը նախանվագից, մեղեդուց, երգի տարբեր հատվածներից:

-Ճանաչի ծանոթ երգերը, նախանվագից, մեղեդուց, երգի տարբեր հատվածներից, նվագակցությունից:

-Սկսի և ավարտի երգը երաժշտության դաստիարակի հետ միաժամանակ:

-Սկսի և ավարտի երգը երաժշտության դաստիարակի և հասակակիցների հետ միաժամանակ:

-Սկսի և ավարտի երգը երաժշտության դաստիարակի և հասակակիցների հետ միաժամանակ,

ցուցաբերի հետաքրքրու

թյուն երգեցողության նկատմամբ:

-Երգի գործիքային նվագակցությամբ, մենակ կամ խմբով:

-Երգի գործիքային նվագակցությամբ, կամ առանց նվագակցության, որպես մենակատար, կամ խմբով:

-Երգի գործիքային նվագակցությամբ, կամ առանց նվագակցության, որպես մենակատար, կամ խմբով:

-Ներկայացնի, թե ինչ է երգչախումբը:

-Բացատրի, թե ինչ է երգչախումբը:

-Բացատրի, թե ինչ է երգչախումբը, ով է խմբավարը:

-Դրսևորի հետաքրքրություն ընկերների կատարումների նկատմամբ:

-Դրսևորի հետաքրքություն ընկերների կատարումների նկատմամբ և արձագանքի:

-Դրսևորի հետաքրքություն ընկերների կատարումների նկատմամբ, արձագանքի և մեկնաբանի:

 Երաժշտաշարժական վարժություններ

-Շարժվի երաժշտության բնույթին և ռիթմի համապատասխան:

-Շարժվի երաժշտության բնույթին, ռիթմին և տեմպին համապատասխան:

-Հստակ կատարի երաժշտաշարժական վարժությունները:

-Երաժշտության փոփոխությանը համապատասխան փոխի շարժումները:

-Ինքնուրույն փոխի շարժումները երաժշտության փոփոխությանը համապատասխան:

-Ինքնուրույն փոխի շարժումները երաժշտության փոփոխությանը համապատասխան:

-Կողմնորոշվի ժամանակի և տարածության մեջ:

-Կատարի քայքի տեսակները՝ քայլի զույգերով, կազմի շրջան՝ մեծացնելով և փոքրացնելով:

-Կատարի քայքի տեսակները՝ քայլի զույգերով, կազմի շրջան՝ մեծացնելով և փոքրացնելով, քայլի տարբեր ուղղություններով:

-Շարժվի երաժշտության ռիթմին և տեմպին համապատասխան, համակարգված, ճկուն՝ հուզականորեն արձագանքելով երաժշտությանը։

-Կանգ առնի երաժշտության ավարտին:

-Սկսի և կանգ առնի երաժշտության սկզբին և ավարտին համապատասխան:

-Ընկալի երաժշտության տեմպի, ռիթմի, դինամիկայի, փոփոխությունը և շարժվի դրանց համապատասխան, համակարգված:

- Ճկուն կատարի երաժշտաշարժական վարժությունները:

 Պար

-Կատարի տարբեր բնույթի պարերի տարրեր:

-Կատարի տարբեր պարային տարրերը և պարեր:

-Իմանա տարբեր պարերի տեսակները և պարի:

-Կատարի պարային շարժումներ՝ (պտույտներ մենակ, զույգերով, շուրջպար):

-Պտտվի ձեռքերը ճոճելով, դաստակով կատարի պտույտներ:

-Կատարի պարային շարժումներ՝ (պտույտներ մենակ, զույգերով, շուրջպար):

-Պտտվի ձեռքերը ճոճելով, դաստակով կատարի պտույտներ, -տիրապետի պարային քայլքի տարբեր տեսակներին:

-Տիրապետի պարային քայլքի տարբեր տեսակներին՝ կից, փոփոխական, արագ, կրունկների վրա, ոտնաթաթերին, մենակ, զույգերով:

-Երկու շարասյունից կազմի երկու փոքր շրջան, ապա՝ մեկ մեծ շրջան:

-Օտագործի ծանոթ պարային շարժումները ազատ պարերում:

-Օգտագործի ծանոթ պարային շարժումները և պարային քայլքի տեսակները ազատ պարերում:

-Իմանա հայկական ազգային և այլ ազգերի որոշ պարերի անվանումներ և պարի: -Տիրապետի պարային շարժումներին, իմանա ձեռքերի ոտքերի դիրքերը:

-Պարի, օգտագործելով պարին համապատասխան պարագաներ՝ ժապավեն, փուչիկ:

-Պարի, օգտագործելով պարին համապատասխան պարագաներ՝ ժապավեն, փուչիկ, գնդակ, օղակ:

-Պարի, օգտագործելով պարին համապատասխան պարագաներ՝ ժապավեն, փուչիկ, գնդակ, օղակ, ռիթմական նվագարաններ:

 

-Տարբերի բնույթով հակադիր երաժշտությունը և համապատասխանաբար փոփոխի պարային շարժումները:

-Տարբերի բնույթով հակադիր երաժշտությունը և համապատասխանաբար փոփոխի պարային շարժումները,

-Համապատասխանեցնի

իր շարժումները

պարընկերների շարժումներին:

 

-Իմանա, թե ինչ է պարախումբը:

-Ներկայացնի, թե ինչ է պարախումբը:

 Խաղ

-Արտահայտիչ կերպով փոխանցի կենդանիներին բնորոշ շարժումները:

-Արտահայտիչ կերպով փոխանցի կենդանիներին բնորոշ նմանողական շարժումները, օգտագործի դիմախաղը:

-Հուզականորեն արձագանքի երաժշտական խաղերին:

-Երաժշտության ներքո նմանակի հեքիաթի հերոսներին, օգտագործի դիմախաղը:

-Խաղի ընթացքում հուզականորեն արձագանքի երաժշտությանը՝ օգտագործելով դիմախաղը:

-Խաղի ընթացքում հուզականորեն արձագանքի երաժշտությանը՝ օգտագործելով դիմախաղը, արտահայտի իր հույզեր բառերով, արձագանքի նաև ընկերների հույզերին:

-Խաղի ընթացքում

 արտահայտի իր հույզերն ու զգացմունքները բառերով և հաղորդակցման ոչ բառային ձևերով, հասկանա:

-Ընկալի ընկերների հույզերն ու զգացմունքները և արձագանքի:

-Բեմականացնի երգը, պարը, խաղը:

-Բեմականացնի երգը, պարը, խաղը, ցուցադրելով հույզերը և դիմախաղը:

-Բեմականացնի երգը, պարը, խաղը, ցուցադրելով հույզերը և դիմախաղը: Դրսևորի ինքնակառավարման կարողություններ:

 Նվագ մանկական նվագարաններով

-Իմանա նվագարանների անվանումները, ճանաչի նվագարանները հնչերանգներով (հարվածային, փողային)

-Իմանա նվագարանների անվանումները, ճանաչի նվագարանները հնչերանգներով (հարվածային, փողային, լարային, ստեղնաշարային):

-Իմանա նվագարանների տեսակները, ճանաչի նվագարանների հնչերանգները, ներկայացնի հայկական ազգային նվագարանները:

-Բնական նվագարաններով կատարի պարզ ռիթմական պատկերներ(ծափերով):

-Բնական և ռիթմական նվագարաններով կատարի պարզ ռիթմական պատկերներ,

տարբերակի երկար և կարճ երաժշտական հնչունները:

-Բնական և ռիթմական նվագարաններով կատարի պարզ ռիթմական պատկերներ:

-Տարբերակի երկար և կարճ երաժշտական հնչունները:

-Նվագի մանկական նվագարաններով:

-Նվագի մանկական նվագարաններով պարզ ռիթմական պատկերներ (գդալ, դափ, չխչխկան):

-Նվագի մանկական նվագարաններով պարզ մեղեդիների ռիթմական պատկերներ (գդալ, դափ, չխչխկան):

-Նվագի մանկական ազգային նվագարաններով պարզ մեղեդիների ռիթմական պատկերներ (գդալ, դափ, չխչխկան):

-Իմանա թե ինչ է նվագախումբը:

-Ներկայացնի, թե ինչ է նվագախումբը:

-Ներկայացնի, թե ինչ է նվագախումբը:

- Նվագի փոքրիկ նվագախմբերում:

-Կառուցի փոխվստահելի, գործընկերային հարաբերություններ մեծահասակների և հասակակիցների հետ:

 Երաժշտառիթմական շարժում

-Ծափերով կամ դոփյուններով նվագակցի ունկնդրվող կամ կատարվող ստեղծագործությանը:

-Բնական և ռիթմական նվագարաններով նվագակցի ունկնդրվող կամ կատարվող ստեղծագործությանը:

-Բնական և ռիթմական նվագարաններով նվագակցի ունկնդրվող կամ կատարվող ստեղծագործությանը:

կատարի ստեղծագործության բնույթին համապատասխան պարային շարժումներ:

-Կարողանա միաժամանակ երգի պարելով:

-Կարողանա միաժամանակ երգի պարելով, պարի նվագելով:

-Կարողանա միաժամանակ երգի պարելով, պարի նվագելով, երգի նվագելով կամ երեքը միասին:

 Հորինում(իմպրովիզացիա)

-Հորինի պարային և խաղի հերոսներին բնորոշ շարժումներ:

-Հորինի պարային, խաղի հերոսներին բնորոշ շարժումներ և ռիթմական նվագակցություն:

-Հորինի պարային, խաղի հերոսներին բնորոշ շարժումներ և ռիթմական նվագակցություն:

-Հորինի պարզ մեղեդի և երաժշտական խաղ:

 Մատների մարզանք

-Կատարի մատների մարզանք երաժշտության բնույթին համապատասխան:

-Կատարի մատների մարզանք երաժշտության բնույթին, տեմպին համապատասխան:

-Կատարի մատների մարզանք երաժշտության բնույթին, տեմպին, ռիթմին համապատասխան:

 Երաժշտական թերապիա

-Ունկնդրի երաժշտությունը և շարժումների միջոցով արտահայտի իր հույզերը:

-Ունկնդրի կամ կատարի երաժշտությունը և շարժումների միջոցով արտահայտի իր հույզերը:

Երաժշտության ունկնդրման կամ կատարման ընթացքում արտահայտի իր հույզերը, զգացողությունները շարժումների միջոցով:

Կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ՝

Շ (ա), (զ), (է), (թ)

ԽՀ (ա), (դ), (ե), (է)

Ի (գ), (դ), (ե), (է), (ը), (թ), (ժա)

ՀՍԱ (ա), (բ), (դ), (դ), (ե),

ԻԱԱԱ (ա), (ե)

Կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ՝

Շ (ա), (ե), (զ), (է), (թ)

ԽՀ (բ), (ե), (ը), (թ)

Ի (բ), (գ), (դ), (ե), (ը), (թ)

ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (է) ԻԱԱԱ (ա), (ե), (զ)

Կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ՝

Շ (ա), (բ), (զ), (է), (ժբ),

ԽՀ (բ), (ե), (ը),

Ի (ա), (գ), (դ), (ե), (ը), (թ), (ժ), (ժա),

ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (ժ),

ԻԱԱԱ (ա), (դ), (թ), (ժա):

 

110. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի բովանդակությունը ներառում է՝

1) ունկնդրում՝ ուրախ, տխուր ինտոնացիաներ, երաժշտական ժանրեր, հակադիր բնույթի երաժշտություն, հնչյունի բարձրություն, ռիթմ, տեմպ, ուժգնություն, ռեգիստր, հնչերանգ, մեղեդի, կոմպոզիտորներ, ստեղծագործություններ, ազգային տոներ, ավանդույթներ, ծեսեր:

2) Ձայնավարժություն, երգեցողություն՝ ճիշտ կեցվածք և շնչառություն, բնական ձայն, մաքուր ինտոնացիա, հնչյունների անվանումներ, երգչային առոգանություն, արտահայտիչ դիմախաղ:

3) Երգչախումբ, երգի տեսակներ:

4) Երաժշտաշարժական վարժություններ՝ երաժշտառիթմական գործունեություն, կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ:

5) Պար՝ քայլքի տեսակներ, պարային դիրքեր, պարային շարժումներ, թռիչքներ, պտույտներ, ծափեր,պարի բեմադրում:

6) Խաղ՝ երաժշտադիդակտիկ, խաղեր, խաղերգեր, հեքիաթի հերոսների նմանակում երաժշտության ներքո:

7) Նվագ բնական, մանկական նվագարաններով՝ բնական, մանկական նվագարաններ, դրանց անվանումները, հնչերանգները, նվագախմբի ստեղծում:

8) Հորինում (իմպրովիզացիա)՝ երաժշտառիթմիկ պատկերների, պարզ մեղեդու, պարային շարժումների, երաժշտական խաղի հորինում:

9) Մատների մարզանք՝ մատների մարզանք երաժշտության բնույթին, տեմպին, ռիթմին համապատասխան:

10) Երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում)՝ երգել պարելով, պարել նվագելով, երգել նվագելով կամ երեքը միասին, ծափերով նվագակցել:

11) Երաժշտական թերապիա՝ առողջական համակարգի խթանում, լարվածության թուլացում:

111. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ պարապմունք (ունկնդրում, ձայնավարժություն, երգեցողություն, երաժշտաշարժական վարժություններ, պար, խաղ, նվագ մանկական նվագարաններով, հորինում (իմպրովիզացիա), մատների մարզանք, երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում), երաժշտական թերապիա), տոներ, զվարճալիք, զբոսանք, էքսկուրսիա, մշակութային այցեր:

 

  X. ԿԵՐՊԱՐՎԵՍՏ ԵՎ ԿԱՌՈւՑՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

 

112. Կերպարվեստային գործունեությունը նախադպրոցական տարիքում երեխայի ստեղծագործական ինքնարտահայտման, շրջակա աշխարհի ճանաչման և գեղագիտական զարգացման միջոց է։ Երեխան նկարելու, ծեփելու, ապլիկացիայի, կառուցողական աշխատանքի միջոցով ոչ միայն ստեղծում է պատկերներ կամ առարկաներ, այլև արտահայտում է իր տպավորությունները, հույզերը, վերաբերմունքը շրջապատի նկատմամբ։

113. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» (Հապավումը՝ ԿԿԱ) ծրագրային բաղադրիչը ներառում է նկարչությունը, ծեփակերտումը, ապլիկացիան և կառուցողական աշխատանքը:

114. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» բաղադրիչի հիմնական նպատակն է՝

1) նպաստել գեղեցիկի նկատմամբ հուզական վերաբերմունքի ձևավորմանը,

2) ձևավորել շրջակա աշխարհի վերաբերյալ գեղարվեստական ընկալում,

3)նպաստել կերպարվեստային ստեղծագործությունների վերաբերյալ պատկերացումների ձևավորմանը,

4) զարգացնել սանի ստեղծագործական, գեղագիտական և կառուցողական կարողությունները,

115. Ծրագրային բաղադրիչը ենթադրում է՝

1) կերպարվեստական գործունեությունների նկատմամբ սանի հետաքրքրության ձևավորում,

2) արվեստի մասին պատկերացումների ձևավորում,

3) գեղագիտական զգացմունքների զարգացում,

4) գեղեցիկը նկատելու, արժևորելու կարողության ձևավորում,

5) գեղագիտական ճաշակի ձևավորումը,

6) գույնի, ձևի, չափի, տարածության ընկալման զարգացում,

7) նկարելու, ծեփելու, կառուցելու կարողությունների ձևավորում,

8) ստեղծագործական մտածողության, երևակայության խթանում,

9) ձեռքի մանր մկանների, շարժումների և համակարգված գործողությունների զարգացում,

10) սեփական մտահղացմամբ աշխատելու, արդյունքը ներկայացնելու կարողությունների ձևավորում։

116. 3-6 տարեկանում «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» բաղադրիչի շեշտադրումները 3-4, 4-5 և 5-6 տարիքային փուլերում տարբեր են՝ պայմանավորված սաների տարիքային զարգացման առանձնահատկություններով։

117. 3–4 տարեկանների համար հիմնականում շեշտադրվում է զգայական փորձի հարստացումը, գույների ճանաչումը, պարզ գծերի և ձևերի ստեղծումը, մանր մկանախմբերի, շարժումների զարգացումը։ Տարիքային այս փուլում սաները հիմնականում ծանոթանում են անհրաժեշտ նյութերին, սովորում ճիշտ կիրառել «կերպարվեստային գործիքները», կատարել պարզ գործողություններ, ստեղծում են ծանոթ առարկաների պարզ պատկերներ։

118. 4–5 տարեկանում շետադրվում է պատկերային մտածողության զարգացումը, առարկաների, երևույթների ամբողջական պատկերումը, ստեղծագործական գործողությունների նպատակային կազմակերպումը։ Էական է դառնում պատկերների կառուցվածքային ամբողջականությունն ընկալելու, պատկերելու, գույները նպատակային ընտրելու, պարզ կոմպոզիցիաներ ստեղծելու, նպատակային գործողություններ կատարելու կարողությունների ձևավորումը։ Սաները պատկերում են ոչ միայն առանձին պարզ առարկաներ, այլև իրավիճակներ արտահայտող տեսարաններ, ընտրել գույներ, կառուցել ըստ օրինակի կամ մտահղացմամբ։

119. 5–6 տարեկանում առավել ընդգծվում է սաների ստեղծագործական ինքնուրույնությունը, առարկաների առանձին մասերի ընկալման և պատկերման, նպատակին հասնելու համար գործողությունների պլանավորման, դրանք հաջորդական կատարելու, աշխատանքի արդյունքը հիմնավորելու կարողությունների ձևավորումը։ Տարիքային այս փուլում սանը կարողանում է ինքնուրույն ընտրել նյութը, պլանավորել աշխատանքը, ստեղծել ամբողջական և ինքնատիպ աշխատանքներ։ Էական է դառնում սանի կատարած աշխատանքներում գեղարվեստական արտահայտչականությունը։

120. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքները և կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ ներկայացված են աղյուսակ 18-ում։

 

Աղյուսակ 18․

 

3-4 տարեկաններ

4-5 տարեկաններ

5-6 տարեկաններ

Նկարչություն

Սանը պետք է՝

-ճանաչի և անվանի նկարչական նյութերը, միջոցները և նպատակային կիրառի դրանք,

-ճիշտ բռնի և օգտագործի մատիտն ու թուղթը,

-նկարի՝ օգտագործելով թղթի ամբողջ մակերեսը,

-աշխատի վրձնահպումներով, վրձնահարվածներով,

-մատիտով պատկերի ուղիղ, թեք, հորիզոնական, ալիքաձև, գծեր (խոտեր, ճանապարհ, ցանկապատ, ծառեր և այլն),

-նկարի շրջանաձև, քառակուսի, ուղղանկյունաձև պատկերներ (գունավոր վագոններ, դրոշակներ, արև, գնդակ…),

-նկարի մեծ ու փոքր, երկար ու կարճ առարկաներ,

-բնօրինակից նկարի 1 առարկա,

-նկարի բնության երևույթներ, մարդ կամ կենդանի՝ գլուխ և մեկ գծով պատկերված վերջույթներ, հեքիաթից իրեն դուր եկած պատկերը,

-կատարի աշխատանքներ ուրվանկարներով և ստվերագծերով (ալիքաձև գծերով զարդարել կամ նախշազարդել հագուստը, ներկել տնակը, արևը, ամպերը, միրգը...),

-գունավորի պատկերը` փորձելով չանցնել պատկերի ուրվագիծը,

-նկարի կետագծերով և ըստ օրինակի,

-ներկայացնի նկարած կերպարի արտահայտչականությունը (արևը փայլում է, Գնդիկ Բոքոնիկը ծիծաղում է),

-կիրառի ոչ ավանդական նկարչական տեխնիկաներ (ծեփոն, թելեր, ծալված թուղթ, սպունգ, մատներ, ափ և այլն),

-տարբերի և անվանի հիմնական (կարմիր, դեղին, կապույտ) և մի քանի բաղադրյալ գույներ (կանաչ, շագանակագույն, նարնջագույն, վարդագույն, մանուշակագույն), տարբերի սևն ու սպիտակը,

-երկու գույնի միախառնմամբ ստանա նոր գույն,

-ավարտին հասցնի սկսած աշխատանքը,

-պահպանի ճիշտ կեցվածք նկարելու ընթացքում, պահպանի հիգիենայի կանոնները,խնամքով օգտագործի նկարչական նյութերը.

Նկարչություն

Սանը պետք է՝

-պատկերի առանձին առարկաներ և այդ առարկաների պատկերներին ավելացնելով այլ պատկերներ` ստանա թեմատիկ կոմպոզիցիաներ, պարզ նատյուրմորտ,

-պատկերի տարբեր առարկաներ, կատարի համեմատական վերլուծություն առարկայի ձևի, մեծության, դիրքի, կառուցվածքի վերաբերյալ,

-պատկերի առարկան ըստ նմուշօրինակի և բնօրինակի (1-3 առարկա),

-կատարի աշխատանքներ ուրվանկարներով և ստվերագծերով,

-պատկերի բնօրինակից, մտահղացմամբ և երևակայությամբ պարզ թեմաներ` ընդգծելով առարկաների հիմնական հատկանիշները` կառուցվածքը, գույնը, ձևը,

-նկարի բնության երևույթներ, մարդ, կենդանի, նախշազարդի հագուստը, սպասքը,

- բուսական, կենդանական և երկրաչափական պատկերների համադրությամբ ստանա տարբեր զարդանախշեր,

-ստանա նոր գույներ և նրբերանգներ,

-օգտագործի մի քանի ներկանյութ միաժամանակ` մոմամատիտ և ջրաներկ, գունավոր մատիտներ, յուղամատիտ և ջրաներկ,

-օգտագործի գծամատիտը և ռետինը,

-կիրառի ոչ ավանդական նկարչական տեխնիկաներ (ծեփոն, թելեր, ճմրթված թուղթ և այլն),

-պատկերի առարկաներ երկրաչափական ձևերով /եռանկյուն, շրջան, ձվածիր, ուղղանկյուն, քառակուսի/,

-նկարելիս կիրառի տարբեր գույներ,

-օտագործի տարբեր նկարչական նյութեր,

-բացահայտի և գնահատի գեղեցիկը,

-ավարտին հասցնի սկսած աշխատանքը,

- համագործակցի խմբային աշխատանքում, դրսևորի ճանաչողական հետաքրքրություն և ակտիվություն առաջադրանքներ կատարելիս,

-պահպանի ճիշտ կեցվածք նկարելու ընթացքում,

-խնամքով օգտագործի նկարչական նյութերը, կոկիկ պահի աշխատասեղանը.

Նկարչություն

Սանը պետք է՝

-պատկերի առարկաներ, ընդգծի առարկայի մեծությունը և համաչափությունը, ցույց տա բարձրությունը, լայնությունը և խորությունը,

-պատկերի առանձին առարկաներ և այդ առարկաներին ավելացնելով այլ պատկերներ` ստանա թեմատիկ կոմպոզիցիա,

-պատկերի նատյուրմորտ՝ պահպանելով առարկաների հարաբերական մեծությունը, դիրքը, ճիշտ ընտրի գունային գամման,

-պատկերի ձմռան, գարնան, ամռան, աշնան տեսարան՝ բնությունից կատարած դիտարկումների հիման վրա,

-ներկայացնի բնության գեղեցկությունը, երևույթները տարվա տարբեր եղանակներին նկարելու միջոցով,

-նկարի հեքիաթից որևէ սյուժե, մարդ, կենդանի՝ մարմնի տարբեր դիրքերով, օգտագործի սպիտակ կամ բաց գույնի ֆոներ,

-աշխատի վրձնի ամբողջ մազափնջով, ծայրով, եզրով, վրձնահպումներով, վրձնահարվածներով,

-օգտագործի գուաշ, ջրաներկ, տարբեր գույների միացության եղանակով ստանա նոր գույն, օգտագործի գուների տարբեր երանգներ,

-օգտագործի սպիտակ կամ բաց գույնի ֆոներ,

-բուսական, կենդանական և երկրաչափական պատկերների համադրությամբ ստանա տարբեր զարդանախշեր,

-պատկերի մարդու մարմնի տարբեր շարժումներ (տղան՝ ձեռքերը վեր բարձրացրած, աղջիկը՝ պարելիս և այլն),

-նկարի բնօրինակից, երևակայությամբ, մտահղացմամբ, հիշողությամբ,

-օգտագործի նկարչության ոչ ավանդական տեխնիկաներ (թելեր, սպունգ, բամբակ և այլն),

-համագործակցի խմբային աշխատանքում, դրսևորի ճանաչողական հետաքրքրություն և ակտիվություն առաջադրանքներ կատարելիս,

-ճանաչի և գնահատի հայ և արտասահմանյան նկարիչների ստեղծագործությունների որոշ լավագույն նմուշներ,

-բացահայտի և գնահատի գեղեցիկը,

-աշխատի մաքուր և կոկիկ,

-գնահատի ընկերների աշխատանքը, արտահայտի և մեկնաբանի սեփական կարծիքը վերջինիս վերաբերյալ,

-պահպանի ճիշտ կեցվածք նկարելու ընթացքում,

- խնամքով օգտագործի նկարչական նյութերը.

-ավարտին հասցնի սկսած աշխատանքը.

Ծեփակերտում

-իմանա ծեփանյութի հատկությունները (փափուկ է, կարելի է բաժանել մասերի, մասնատել, միացնել),

-ճիշտ օգտագործի ծեփատախտակը, կերտաձողը, անձեռոցիկը (լաթը),

-կիրառի ծեփակերտման պարզ տեխնիկաներ, կատարի տարբեր գործողություններ ծեփամածիկով, խմորով՝ մասից առանձնացնի փոքր մասեր, ափերով տափակեցնի ծեփանյութը, տեղադրի իրար վրա, միացնի առանձին մասերը, հարթեցնի, միացնի գլանի եզրերը,

-ծեփի պարզ առարկաներ՝ գնդաձև (գնդակ, միրգ, արև...), գլանաձև (ձողիկներ, պարան, բլիթ, կոնֆետ), տափակ (լոշիկ, ափսե),

-բնօրինակից ծեփի մի քանի մասերից բաղկացած առարկա կամ կենդանի՝ նմանեցնելով երկրաչափական մարմինների կամ պատկերների,

-ծեփի մի ամբողջական կտոր ծեփոնից մարդու և կենդանու մարմին և վերջույթներ (գլուխը՝ առանձին),

-կոկիկ պահի սեղանը, աշխատանքի ավարտին մաքրի անձեռոցիկով ձեռքերը, ծեփատախտակը, կերտաձողը,

-ավարտին հասցնի աշխատանքը.

Ծեփակերտում

-իմանա և կիրառի ծեփակերտման պարզ տեխնիկաներ,

-ծեփակերտի պարզ կառուցվածք ունեցող առարկաներ՝ ըստ նմուշօրինակի, բնօրինակի, հիշողությամբ,

-ստեղծի տարբեր առարկաներ՝ միավորելով դրանք ընդհանուր կոմպոզիցիայի մեջ,

-ծեփակերտի ըստ նմուշօրինակի,

-ստանա դետալներ ծեփելու, միմյանց միացնելու և ստացված հատվածը հարթեցնելու միջոցով տարբեր առարկաներ /«սունկ», «ծաղիկ», «մարդուկ», «նապաստակ»/,

-ծեփակերտման միջոցով ստանա դեկորատիվ -կիրառական արվեստի պարզագույն նմուշներ՝ «սափոր», «ծաղկաման», «սպասք»,

-զարդանախշի կերտաձողի օգնությամբ,

-ներկայացնի իր և ընկերների աշխատանքները,

-օգտագործի ծեփատախտակը, կերտաձողը, անձեռոցիկը՝ ըստ անհրաժեշտության,

-կոկիկ պահի աշխատասեղանը.

Ծեփակերտում

-ճանաչի ծեփանյութերի հատկությունները, ինքնուրույն ընտրի նյութեր ու գործիքներ,

-դրսևորի ծեփակերտման ունակություններ,

-ծեփակերտի ծանոթ առարկաներ՝ ըստ նմուշօրինակի, բնօրինակի, հիշողությամբ, միավորելով դրանք ընդհանուր կոմպոզիցիայի մեջ,

-աշխատի տրված թեմայով,

-ստեղծի երևակայական հարթ և ծավալային աշխատանքներ,

-ներկայացնի կերպարին բնորոշ նշաններ՝ ձողիկի միջոցով տալով դրան արտահայտչականություն,

-ծեփակերտման միջոցով ստանա դեկորատիվ-կիրառական արվեստի պարզագույն նմուշներ,

-զարդանախշի ծեփակերտած առարկաները կերտաձողի օգնությամբ, ստեղծի պարզ նախշեր, պատկերի արտահայտչականություն,

-նախագծի թեմատիկ տարբեր կոմպոզիցիաներ,

-համադրի մասերը, ստանա ամբողջական պատկեր,

-ստեղծի պարզ նախշեր,

-մեկնաբանի և վերլուծի իր և ընկերների աշխատանքները,

-դրսևորի համապատասխան հույզեր, զգացմունքներ,

-աշխատի մաքուր և կոկիկ.

Ապլիկացիա

-ճանաչի և անվանի օգտագործվող նյութերը՝ գունավոր թուղթ, սոսինձ, անձեռոցիկ,

-աշխատի թղթով (կտրի, պատռի, սոսնձի),

-օգտագործի թղթի ամբողջ մակերեսը,

-ճանաչի թղթի կենտրոնը, վերևի, ներքևի անկյունները,

-ընտրի գույներ՝ պատկերվող առարկաներին համապատասխան,

-նախապես կտրված պատկերներից կազմի պարզ պատկերներ, կոմպոզիցիաներ ըստ նմուշօրինակի,

-պատրաստի երկրաչափական պատկերներից զոլակի վրա կազմի պարզ նախշեր (օրինաչափություն) և կոկիկ սոսնձի,

-պատրաստի երկրաչափական ձևերից (շրջան, քառակուսի) զոլակի վրա սոսնձի առարկայական պատկերներ (գնդակ, սունկ, տնակ և այլն),

-կտրտված դետալները ճիշտ սոսնձի թղթի մակերեսին (ծաղիկ, գնդակ, տերևաթափ, ձնեմարդ),

-մեծի հիշեցմամբ հետևի անվտանգության պահպանման հիմնական կանոններին,

-նյութերն օգտագործի խնամքով.

Ապլիկացիա

-օգտագործի մկրատ՝ թղթից կտրելով ուղիղ, կարճ, երկար զոլակներ, ինչպես նաև ուղիղ գծով և անկյունագծով,

-զոլակներից ստանա տարբեր պատկերներ (ցանկապատ, նստարան, աստիճան, ծառ, թուփ և այլն),

-սոսնձի տարբեր պատկերներ,

-երկրաչափական մի պատկերից ստանա մեկ այլ պատկեր, կտրելով անկյունները (քառակուսի պատկերից՝ շրջան, ուղղանկյունից՝ ձվաձև և այլն),

-մկրատով կորացնելով թղթի անկյունները՝ ստանա օվալաձև պատկերներ (բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ, ծաղիկներ),

-ստանա, փակցնի պատկերներ՝ թռչուններ, կենդանիներ, ծաղիկներ, միջատներ, տնակներ,

-մկրատով ինքնուրույն կտրված պատկերներից կազմի պարզ կոմպոզիցիաներ,

-պատկերի ՀՀ դրոշը,

-ստանա զարդանախշ՝ պահպանելով գույնի և նախշի ռիթմիկ դասավորվածությունը,

-աշխատի մաքուր և կոկիկ,

-դրսևորի համատեղ գործելու պատրաստակամություն.

Ապլիկացիա

-պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա տարածական պատկերացում,

-դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն,

-նկարագրի և բացատրի աշխատանքի ընթացքը, օգտագործի նյութերը խնայողաբար,

-տիրապետի թուղթը կտրելու, փակցնելու կարողություններին,

-տիրապետի դեկորատիվ արվեստի տարրերին,

-անվանի գույները,

-ստեղծի գունագեղ և տարբեր ձևերի նախշեր,

-փորձարկի տարբեր նյութեր՝ հետաքրքիր աշխատանքներ ստանալու նպատակով, ստեղծի կոլաժներ,

-ստեղծի տարբեր պատկերներ՝ ըստ նմուշօրինակի, բնօրինակի, հիշողությամբ, երևակայությամբ,

-ստեղծի տարբեր տեսարաններ (ծաղկամանի մեջ ծաղիկներ, անտառային պատկեր, աշնանային ծառ)՝ գունավոր թղթերով կտրատված պատկերներից,

-տիրապետի դեկորատիվ արվեստի տարրերին՝ ստեղծելով կոմպոզիցիաներ, զարդանախշեր՝ ուղղանկյան, զոլակի, կամ շրջանի մեջ,

-կտրի և գունազարդի սեղանային, ստվերային թատրոնների համար տարբեր ստվերապատկերներ,

-ստեղծի համաչափ ձևի առարկաներ (պար բռնած մարդուկներ)՝ կտրատելով մի քանի շերտ ծալած թուղթը,

-ստեղծի խճանկարային պաննո գունավոր թղթից,

-մասնակցի համատեղ աշխատանքին (օրինակ՝ այգու տեսարանի ստեղծում), օգտագործի տարբեր լրացուցիչ նյութեր (բնական նյութեր, թելեր, կտորներ և այլն).

Կառուցողական աշխատանք

-տարբերի և անվանի կառուցողական, շինարարական նյութերը (խորանարդ, աղյուս, սալիկ),

-համեմատի նյութերը, իմանա բնորոշ հատկանիշները,

-կառուցի շինություն տարբեր եղանակներով՝ ըստ օրինակի, ըստ խոսքային հրահանգի,

-տարբերի շինության մասերն ըստ չափերի (մեծ-փոքր, երկար-կարճ, բարձր- ցածր, լայն-նեղ),

-կիրառի իր կառուցած շինությունները խաղի մեջ,

-օգտագործի բնական նյութեր (չոր ճյուղեր, աշնանային տերևներ, կոներ, շագանակ, ընկույզի կեղև, ծղոտ, ավազ և այլն).

Կառուցողական աշխատանք

-ճանաչի, անվանի շինարարական նյութերը (աղյուս, խորանարդ), դրանց հատկությունները (ամրություն, ձև, չափ),

-վերլուծի կառույցը` առանձնացնելով հիմնական մասերը, տարբերի դրանց հարաբերական չափը և ձևը, որոշի տարածության մեջ դրանց դասավորվածությունը, մեկը մյուսի նկատմամբ հարաբերությունը,

-կառուցի ինչպես մանր, այնպես էլ՝ խոշոր շինարարական նյութերով,

-կառուցի շինություն տարբեր եղանակներով (ըստ օրինակի, ցուցադրման, խոսքային հրահանգի),

-տարբերի շինության մասերն ըստ չափերի (մեծ-փոքր, երկար-կարճ, բարձր- ցածր, լայն-նեղ),

-օգտագործի բնական նյութեր (չոր ճյուղեր, աշնանային տերևներ, կոներ, շագանակ, ընկույզի կեղև, ծղոտ, ավազ և այլն),

-կատարի աշխատանք թափոններով՝ ծեփոն, թելերից մնացած կոճեր, տարբեր տեսակի փոքր տուփեր և այլ առարկաներ,

-օրիգամի տեխնիկայով՝ թղթի ծալադրման միջոցով, պատրաստի պարզ մոդելներ՝ կենդանիներ, թռչուններ, միջատներ,

-թղթե գլաններից պատրաստի պարզ մոդելներ,

-մաքուր պահի շրջապատը և աշխատանքային սեղանը.

Կառուցողական աշխատանք

-հասկանա և գնահատի գեղեցիկը,

-դրսևորի հետաքրքրություն գեղարվեստական գործունեության նկատմամբ,

-կերպարվեստային գործունեության տարբեր տեսակների հանդեպ դրսևորի համապատասխան հույզեր, զգացմունքներ,

-դրսևորի ստեղծագործական մոտեցում առաջադրանքներ կատարելիս,

-դրսևորի գեղագիտական ճաշակ,

-ունենա տարբեր կառուցողական նյութերով տարբեր շինություններ կառուցելու կարողություն,

-հասկանա իր առջև դրված խնդիրները,

-անդրադառնա և արձագանքի սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին,

-ստեղծի մատնային թատրոնի համար կերպարներ թղթից կամ կտորից,

-պատրաստի պարզ մոդելներ՝ օրիգամի տեխնիկայի կիրառմամբ (կառուցի նավակ, ինքնաթիռ, գլխարկ, էջանիշ, տուփ, աղաման, կարապ, դրամապանակ, բաժակ, դիմակ, բացիկ, տոնածառի խաղալիքներ, հովհար, անձրևանոց և այլն),

-կիրառի ստեղծագործական տարբեր եղանակներ՝ նյութը պատկերավոր և ընկալելի դարձնելու համար,

-կառուցի տարատեսակ շինություններ՝ կիրառելով տարբեր նշանակության կառուցողական նյութեր,

-կառուցի շինություն տարբեր եղանակներով՝ ըստ օրինակի, ցուցադրման, խոսքային հրահանգի, երևակայությամբ,

-վերլուծի կառույցը` առանձնացնելով հիմնական մասերը, տարբերի դրանց հարաբերական չափը և ձևը,

-կառուցի տարբեր տեսարաններ՝ մեկ կամ մի քանի տարբեր տեսակի բնական նյութեր օգտագործելով,

-ստեղծի հեքիաթի թեմաներով սյուժետային պատկերներ,

-օգտագործի տարբեր տեսակի բնական նյութեր և կենցաղային թափոններ, (ուլունքներով հավաքի վզնոց, ծաղիկ, դեկորատիվ բույսերից հավաքի ծաղկեփունջ և այլն),

-աշխատի մաքուր և կոկիկ.

Կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ՝

Շ (ը), (ժ)

ԽՀ (ա), (ե), (է)

Ի (ա), (բ), (գ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), (ժա)

ՀՍԱ (ա), (բ), (դ), (զ)

ԻԱԱԱ (ա), (բ), (ե)

Կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ՝

Շ (թ)

ԽՀ (բ), (գ), (ը), (թ)

Ի (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը)

ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (է) ԻԱԱԱ (ա), (բ), (ե), (զ)

Կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ՝

Շ (ժբ)

ԽՀ (ա), (բ), (ե), (թ)

Ի (ա), (գ), (դ), (ե), (զ), (ը), (թ), (ժ), (ժա),

ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (ժ),

ԻԱԱԱ (ա), (դ), (ը), (ժա)

 

121. Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների, մշակութային այցերի, կենտրոններում աշխատանքի զբոսանքների, էքսկուրսիաների ինքնուրույն գործունեության կազմակերպման միջոցով:

 

 XI. ԶԱՐԳԱՑՆՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

122. Տարատարիք խմբում ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպումն էապես պայմանավորված է զարգացնող առարկայական միաջավայրի գրագետ կազմակերպմամբ։ Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով 3-6 տարեկանների համար սահմանվում են զարգացնող միջավայրին ներկայացվող հետևյալ պահանջները՝

1) հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների գեղագիտական զարգացման համար. առկա են գեղագիտական ձևավորումներ. նկարներ, վերատպություններ, ժողովրդական ստեղծագործության նմուշներ, սաների, մեծերի աշխատանքների ցուցահանդեսներ և այլն.

2) ստեղծված են պայմաններ սաների խոսքի զարգացման համար, առկա է մանկական գրադարան.

3) առկա են նկարների հավաքածուներ և խոսքի զարգացմանն ուղղված սեղանի խաղեր.

4) ստեղծված են պայմաններ սաների երաժշտական գործունեության համար.

5) առկա են երաժշտական գործիքներ, նվագարաններ և երաժշտադիդակտիկ խաղեր.

6) ստեղծված են պայմաններ բնության, հասարակության, պատմության, մշակույթի մասին սաների պատկերացումների զարգացման համար.

7)հաստատությունում առկա է պետական խորհրդանիշների անկյուն (դրոշ, զինանշան, օրհներգ).

8) առկա են ազգային կենցաղային առարկաների նմուշներ, ազգային տարազներով

տիկնիկներ.

9) ստեղծված են պայմաններ սաների էկոլոգիական դաստիարակության համար, առկա են դիտողական պարագաներ, բնական նյութեր, բնության երևույթները նկարագրող պաստառներ.

10) հաստատությունում առկա են կանաչապատման անկյուններ (սենյակային բույսեր), ստեղծված են պայմաններ բույսերի խնամքի և աճեցման համար (այգի, բանջարանոց, ծաղկանոց և այլն).

11) առկա է առանձին տարածք կենդանի բնության համար (ձմեռային այգի, կենդանական անկյուն և այլն).

12) ստեղծված են պայմաններ սաների թատերական գործունեության համար. առկա են թատերական բեմականացումների կազմակերպման համար անհրաժեշտ պարագաներ, օժանդակ հարմարություններ.

13) ստեղծված են պայմաններ սաների կառուցողական գործունեության զարգացման համար. առկա են մանր (սեղանային) և խոշոր (հատակի) կառուցողական նյութեր, տարբեր տեսակի հավաքածուներ (կոնստրուկտորներ, մոզաիկաներ), կտրվածքներով նկարներ, բնական նյութեր.

14) առկա են նյութեր և սարքավորումներ սաների մոտ թվի, մեծության, տարածական և ժամանակային պատկերացումների ձևավորման համար (թվանշաններ, կշեռքներ, չափման միավորներ գրատախտակ, օրացույց, ժամացույց, ավազի, արևային ժամացույց և այլն).

15) առկա է համակարգիչ՝ մեդիագրագիտության և մեդիաանվտանգության կանոններին տիրապետելու համար անհրաժեշտ հավելվածներով.

16) առկա են նյութեր և սարքավորումներ սաների փորձարարական աշխատանքների համար (գլոբուս, քարտեզ, մակետներ, նկարների հավաքածուներ, մագնիս, սեղանային տպագիր խաղեր և այլն).

17) հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների ֆիզիկական զարգացման համար. առկա են ֆիզիկական ակտիվության համար անհրաժեշտ սարքավորումներ, մարզական գույք, դեկորատիվ կամ իսկական լողավազան.

18) առկա են երթևեկության կանոններին ծանոթացնող դիդակտիկ խաղեր և խաղալիքներ, ստեղծված են պայմաններ՝ երթևեկության կանոնները կիրառելու համար.

19) գործունեության տարբեր տեսակների ընթացքում սաների զարգացման համար (մտավոր, զգայաշարժողական, հուզակամային) առկա են սյուժետային խաղային հավաքածուներ, դիդակտիկ խաղեր (լոտո, դոմինո, շախմատ, նկարների հավաքածուներ) և խաղալիքներ.

20) ստեղծված են անվտանգ պայմաններ սաների անհատական և համատեղ ակտիվության դրսևորման համար.

21) ստեղծված են պայմաններ սաների առողջության պահպանման և ամրապնդման համար.

22)առկա են հատուկ տարածքներ սաների հետ տարվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման համար.

23) ստեղծված են ֆիզիկական հարմարեցումներ սաների զարգացման առանձնահատկություններին համապատասխան.

24) ստեղծված են պայմաններ շարժունակության խանգարումներ ունեցող սաների համար.

25) առկա են հարմարեցված աթոռ սեղանով, կանգնակ, սայլակ, քայլակ, տարբեր չափսերի բարձեր, աթոռակներ՝ նստելու ճիշտ դիրք ապահովելու համար, հարմարեցված սպասք․ (սպասքի ադապտացիաներ), հարմարեցված գրենական պիտույքներ.

26) բակային տարածքում և հողամասում առկա են խաղային սարքավորումներ.

27) առկա է ծրագրամեթոդական գրականության անկյուն աշխատողների և ծնողների համար:

123. Հաստատությունում առկա են խելամիտ հարմարեցումներ սաների կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան:

124. Գրականության ցանկ

1) «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք, 2020։

2) «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ», 2021։

3) «Նախադպրոցական կրթական հիմնական ծրագիր» (Ավագ խումբ), Երևան, 2025։

4) «Նախադպրոցական կրթական հիմնական ծրագիր» (Միջին խումբ), Երևան, 2025։

5) «Նախադպրոցական կրթական հիմնական ծրագիր» (Կրտսեր երկրորդ խումբ), Երևան, 2025։

6) Առաքելյան Ռ. Ֆիզկուլտուրայի պարապմունքները մանկապարտեզի ավագ խմբում (5-6 տարեկան), -Երևան, «Աստղիկ Գրատուն», 2008, -48 էջ:

7) Չիբուխչյան Ս․ Տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացման պարապմունքները մանկապարտեզի ավագ խմբում, -Երևան, 2014։

8) Выготский Л. С. Мышление и речь. Москва: Лабиринт. 1999.

9) Белошистая А. В. Формирование и развитие математических способностей дошкольников. Москва: Владос. 2005.

10) Доронова Т. Н. Разновозрастная группа детского сада. Москва: Просвещение. 2007.

11) Запорожец А. В. Избранные психологические труды. Том 1. Москва: Педагогика. 1986.

12) Козлова С. А., Куликова Т. А. Дошкольная педагогика. Москва: Академия. 2015.

13) Комарова Т. С. Изобразительная деятельность в детском саду. Программа и методические рекомендации. — Москва: Мозаика-Синтез, 2016.

14) Лыкова И. А. Изобразительная деятельность в детском саду: планирование, конспекты занятий, методические рекомендации. — Москва: Карапуз, 2009.

15) Михайлова З. А. Игровые занимательные задачи для дошкольников. Санкт-Петербург: Детство-Пресс. 2000.

16) Пиаже Ж. Избранные психологические труды, Москва: Международная педагогическая академия, 1994.

17) Смирнова Е. О. Детская психология. Москва: Владос. 2003.

18) Усова А. П. Обучение в детском саду. Москва: Просвещение. 1981.

19) Щербакова Е. И. Теория и методика математического развития дошкольников. Москва: Академия. 2005.

20) Яшина В. И. и др. Методика развития речи и обучения родному языку дошкольников, -Москва, 2000.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 նոյեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան