ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԱՏԱՐԻՔ ԽՄԲԻ (4-6 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ) ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 108-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (30.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.11.09-2026.11.22 Պաշտոնական հրապարակման օրը 20.11.2026
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
09.11.2026
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«09» նոյեմբերի 2026 թ.

N 108-Ն

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԱՏԱՐԻՔ ԽՄԲԻ (4-6 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ) ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Նախադպրոցական տարատարիք խմբի 9-ժամյա կրթական ծրագիրը (4-6 տարեկանների համար նախատեսված)՝ համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Նախարար՝

 

11/9/2026

Ժ. ԱնդրեասՅԱՆ

 

 

Հավելված

Կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի 2026 թվականի

նոյեմբերի 9-ի N 108-Ն հրամանի

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԱՏԱՐԻՔ ԽՄԲԻ ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ)

(4-6 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ)

 

I. ԲԱՑԱՏՐԱԳԻՐ

 

1. Ծրագիրը հասցեագրված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին, նախադպրոցական կրթության ոլորտի մասնագետներին՝ ուղղորդելու նրանց պլանավորելու և իրականացնելու տարատարիք խմբի (4-6 տարեկաններ) սաների հետ կազմակերպվող աշխատանքները՝ միտված նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորմանը, նախադպրոցական ուսումնական հաստատությունից դպրոց սահուն անցման ապահովմանը։

2. Ծրագիրը նախատեսված է 9-ժամյա, հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար։

3. Տարատարիք խմբի (4-6 տարեկանների) կրթական հիմնական ծրագիրը կառուցված է ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչով» (այսուհետ՝ չափորոշիչ) պահանջների հիման վրա՝ նշված տարիքի սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ:

4. 4-6 տարեկան երեխաների տարատարիք խումբը ներառում միջին (4–5 տարեկան) և ավագ (5-6 տարեկան) նախադպրոցական տարիքի սաներին, որոնց հետ տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքները հիմնականում իրականացվում են համատեղ գործունեության ձևերի կազմակերպման, համագործակցության, փոխօգնության մոտեցման հիման վրա:

5. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպումը տարատարիք խմբերում հիմնավորվում է նաև համագործակցային մանկավարժության շեշտադրումներով՝ ավելի արդյունավետ է ընթանում տարիքով տարբերվող սաների սոցիալականացումը, ավագ և կրտսեր խմբակիցների միջև ձևավորվում են դրական փոխհարաբերություններ, փոխօգնության, աջակցության պատրաստակամություն, հաղորդակցման և համագործակցության հմտություններ։ Նպատակային ուսուցման գործընթացը տարատարիք խմբերում կազմակերպվում է ենթախմբերով։

6. 4-6 տարեկան սաների կրթական հիմնական ծրագիրը ներառում է սանի՝

1) ֆիզիկական զարգացումը, առողջ ապրելակերպի վերաբերյալ պատկերացումների և առողջ կենսակերպին միտված սովորությունների ձևավորումը.

2) խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, մաթեմատիկական տարրական պատկերացումների զարգացումը, գրաճանաչության նախապատրաստումը.

3) ճանաչողության զարգացումը, փորձարարության և հնարամտության խթանումը, խաղային գործունեության խրախուսումը.

4) ազգային ինքնության, սեփական և այլոց իրավունքների և պարտականությունների մասին տարրական պատկերացումների ձևավորումը.

5) ուսման նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը.

6) անձնային աճը, հուզակամային ոլորտի զարգացումը, համատեղ գործունեության և համագործակցության խթանումը, սոցիալականացումը.

7) հիգիենիկ և ինքնասպասարկման կարողությունների, անվտանգ կենսագործունեության, կյանքի հմտությունների ձևավորումը [1]։

7. Ծրագրում հաշվի են առնված երեխայակենտրոն ուսուցման ու դաստիարակության, շարունակական կրթության ապահովման պահանջները։

8. Սաների համակողմանի, այն է՝ ֆիզիկական, մտավոր, բարոյական, գեղագիտական, աշխատանքային, տնտեսագիտական, էկոլոգիական, իրավական, սեռային դաստիարակության խնդիրների իրականացումը տարատարիք խմբերում բխում է հասարակության զարգացման արդի պահանջներից, համակցված իրագործվում է ծրագրային առանձին բաղադրիչներում և միտված է նախադպրոցական կրթության վերակառուցմանն ու նորացմանը՝ չափորոշչում զարգացման ոլորտներով սահմանված կրթական վերջնարդյունքների ապահովմամբ և կարողունակությունների ձևավորմամբ:

9. Տարատարիք խմբի կրթական ծրագիրը նպատակուղղված է նախադպրոցական տարիքի ավարտին կարողունակ սանի ձևավորմանը և նրա սահուն անցմանը դպրոցական ուսումնառությանը:

10. Ծրագրում ներկայացված են թեմաներ «Ինձ շրջապատող աշխարհը» և «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչներից, ինչն ապահովում է թեմատիկ ուսուցման կազմակերպումը՝ նպաստելով ուսումնասիրվող նյութի վերաբերյալ սաների ամբողջական և համակարգված պատկերացումների ձևավորմանը, ծրագրային բաղադրիչների միջև կապերի ընկալմանը։

11. Ծրագրի բովանդակությունն ապահովում է 4-6 տարեկան սաների գիտելիքների, կարողությունների, հմտությունների, դիրքորոշումների և արժեքային համակարգի ձևավորումը՝ յուրաքանչյուր սանի զարգացման առանձնահատկությունների և կրթական կարիքի հաշվառմամբ։ Նախադպրոցական կրթության ավարտին դրսևորվող կարողունակությունները նպաստում են սահուն անցմանը դպրոցական ուսումնառությանը, տարրական դպրոցի կրթական ծրագրերի բովանդակության յուրացման արդյունավետությանը։

12. 4-6 տարեկանների կրթական հիմնական ծրագրին ներկայացվում են հետևյալ պահանջները՝

1) համապատասխանությունը չափորոշչին,

2) կրթության աշխարհիկ բնույթը,

3) սաների և մեծահասակների համատեղ գործունեության ընթացքում անհատակողմնորոշված (երեխայակենտրոն) մոտեցման ապահովումը,

4) ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման դիդակտիկ սկզբունքների ապահովումը,

5) ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը։

 

II. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

13. Ծրագրում ներկայացված են 4-6 տարեկան սաների դաստիարակության և ուսուցման նպատակները, խնդիրները՝ ըստ ծրագրային բաղադրիչների, սաների առօրյայի կազմակերպման առանձնահատկությունները, սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ վերջնարդյունքների ապահովման հիմքերը, զարգացնող միջավայրին ներկայացվող չափանիշները։

14. Ծրագրի նպատակներն են՝

1) 4-6 տարեկան սաների ֆիզիկական, հոգեկան և սոցիալ-անձնային զարգացման ապահովումը՝ ըստ չափորոշչում զարգացման ոլորտներով սահմանված վերջնարդյունքների:

2) Ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման գործում աջակցումը նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին։

3) Նախադպրոցական կրթության ավարտին սաներից ակնկալվող կարողունակությունների ձևավորումը (գիտելիք, կարողություններ, հմտություններ, դիրքորոշում և արժեհամակարգ)։

15. 4-6 տարեկանների կրթական հիմնական ծրագրով սահմանված մակարդակն ապահովվում է ծրագրային բաղադրիչների, զարգացման ոլորտներով սահմանված վերջնարդյունքների արձանագրմամբ, նախադպրոցական տարիքի ավարտին՝ սաների կարողունակությունների դրսևորմամբ։

16. Նախադպրոցական տարիքի սաների կրթության բովանդակությունը ներառում է զարգացման հետևյալ ոլորտները`

1) շարժողական (Հապավումը՝ Շ).

2) խոսքի և հաղորդակցման (Հապավումը՝ ԽՀ).

3) իմացական (Հապավումը՝ Ի).

4) հուզական, սոցիալ-անձնային (Հապավումը՝ ՀՍԱ).

5) ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի

 (Հապավումը՝ ԻԱԱԱ) [2]։

17. 4-6 տարեկանների կրթական հիմնական ծրագիրը նախատեսում է սանի առօրյայի՝ համատեղ գործունեությամբ կազմակերպվող 3 ձև`

1) խաղային գործունեություն.

2) պարապմունքներ՝ որպես ուսուցման կազմակերպման հիմնական ձև.

3) օրվա ընթացքում սանի ազատ ժամանակի տնօրինում [2]։

18. Տարատարիք խմբում սաների հետ օրվա կանոնակարգային պահերին կազմակերպվող աշխատանքն արտացոլվում է ծրագրային 6 բաղադրիչում՝

1. Խոսքի զարգացում (Հապավումը՝ ԽԶ).

2. Ինձ շրջապատող աշխարհը (Հապավումը՝ ԻՇԱ).

3. Մաթեմատիկական տարրական պատկերացումներ (Հապավումը՝ ՄՏՊ).

4. Կերպարվեստ և կառուցողական աշխատանք (Հապավումը՝ ԿԿԱ)

5․ Ֆիզկուլտուրա (Հապավումը՝ Ֆ).

6. Երաժշտություն (Հապավումը՝ Ե):

19. Ծրագրային բաղադրիչների զատումը պայմանական է, դրանք սերտորեն փոխկապակցված են: Սանի զարգացումը համակողմանի և լիարժեք է ընթանում, եթե տարվում է միաժամանակ և շարունակական աշխատանք է բոլոր բաղադրիչների ուղղությամբ։

20. Ծրագրային բոլոր բաղադրիչներում արտացոլված վերջնարդյունքներն ուղղված են զարգացման ոլորտներով սահմանված վերջնարդյունքներին և նախադպրոցական տարիքի ավարտին չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորմանն ու զարգացմանը։ Դրանք են՝

1) լեզվական և հաղորդակցական կարողունակություն.

2) ճանաչողական և շարժառիթային (մոտիվացիոն) կարողունակություն.

3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն.

4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն.

5) թվային և մեդիա կարողունակություն.

6) մշակութային կարողունակություն.

7) մաթեմատիկական և տեխնիկական կարողունակություն.

8) տնտեսական կարողունակություն.

9) ֆիզիկական կուլտուրայի և առողջության պահպանմանը միտված կարողունակություն [2]:

 

III. ՍԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ

 

21. Տարատարիք խմբի կրթական ծրագրի սույն բաժնում ներկայացված են չափորոշչով սահմանված ոլորտային վերջնարդյունքները 4-5 և 5-6 տարեկան սաների համար (Աղյուսակ 1)։

 

Աղյուսակ 1․

 

4-5 տարեկաններ

5-6 տարեկաններ

ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ

ա. սանը կարողանում է ճիշտ կատարել և զուգակցել հիմնական շարժումները,

բ. խաղում է շարժախաղեր՝ հիմնական շարժողական գործողություններով, մասնակցում է մարզախաղերի տարրերով փոխանցումավազքերին՝ դրսևորելով անհրաժեշտ շարժողական ակտիվություն,

գ. գիտի ամառային և ձմեռային մարզաձևերը, ճանաչում է հայ անվանի մարզիկներին․

դ. խաղում է ջրային խաղեր, ջրում կատարում է ոտքերի և ձեռքերի շարժումներ,

ե. կատարում է կեցվածքի շեղման, հարթաթաթությունը կանխարգելող վարժություններ,

զ. կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով, վերին ու ստորին վերջույթների, ուսագոտու, իրանի և որովայնի համար,

է. կատարում է պարզ պարային շարժումներ՝ դրսևորելով ռիթմի զգացողություն,

ը. ինքնուրույն կատարում է տարբեր բնույթի ֆիզիկական վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով,

թ.ֆիզիկական դաստիարակության տարբեր ձևերում դրսևորում է կարգապահություն, ակտիվություն, ընկերասիրություն, համագործակցություն, բարեկիրթ վարքագիծ և հարգանք,

ժ․ տիրապետում է սպորտային վարժություններին` սահում է սահնակով և դահուկներով, վարում է ինքնագնաց, եռանիվ և երկանիվ հեծանիվ,

ժա․ ունի մատիտով, վրձնով, մկրատով, ծեփանյութով աշխատելու կարողություններ:

ա. սանը կարողանում է ճիշտ կատարել հիմնական շարժումները, շարժողական գործողությունները (քայլք, վազք, ցատկեր, նետումներ, մագլցում, սողանցում) տարբեր պայմաններում,

բ. ինքնուրույն կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով, վերին և ստորին վերջույթների, ուսագոտու, իրանի և որովայնի համար,

գ. խաղում է տարբեր շարժախաղեր և մարզախաղեր, զուգորդում դրանց բնորոշ շարժողական գործողությունները` դրսևորելով անհրաժեշտ շարժողական ընդունակություններ,

դ. տարբեր պայմաններում կատարում է սպորտային վարժություններ՝ սահում է սահնակով և դահուկներով, վարում է ինքնագնաց, երկանիվ հեծանիվ, դրսևորելով անհրաժեշտ շարժողական կարողություններ և հմտություններ,

ե. ջրում կատարում է լողի տարրերով պարզ վարժություններ,

զ. կատարում է ճիշտ կեցվածքի ձևավորման և հարթաթաթությունը կանխարգելող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով,

է. կատարում է պարային շարժումներ՝ դրսևորելով ռիթմի զգացողություն և ռիթմոպլաստիկ շարժողական կարողություն,

ը. օրվա ընթացքում կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ, դրսևորում է շարժողական ակտիվություն,

թ. ինքնուրույն կամ մեծի օգնությամբ կատարում է առավոտյան հիգիենիկ մարմնամարզություն, ֆիզկուլտ-դադար,

ժ. ինքնուրույն կատարում է առարկաներով ֆիզիկական վարժություններ (գնդակ, ցատկապարան, օղ, մարմնամարզական փայտ),

ժա. կիրառում է կոփման միջոցներ, պահպանում է օրվա կանոնակարգին ներկայացվող պահանջները,

ժբ. ֆիզիկական ակտիվության բոլոր ձևերում դրսևորում է կարգապահություն, աշխատասիրություն, ազնվություն, ընկերասիրություն, փոխօգնություն, կամք, պատասխանատվություն, նախաձեռնություն, վճռականություն,

ժգ. գիտի օլիմպիական խաղերի ծագման և խորհրդանիշների մասին, ճանաչում է հայ և այլազգի անվանի մարզիկների,

ժդ. ունի պատկերացումներ օրգանիզմի վրա ֆիզիկական վարժությունների և սպորտի դրական ներգործության մասին,

ժե․ ունի մատիտով, վրձնով, ծեփանյութով աշխատելու հմտություններ:

ԽՈՍՔԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՈԼՈՐՏ

ա. սանն ընկալում և վերարտադրում է լսած փոքրիկ պատմությունները,

բ. նկարագրում է առարկաները, երևույթները, դրանց միջև եղած պարզագույն կապերը. բանավոր խոսքում կիրառում այնպիսի առարկաների և երևույթների անվանումներ, որոնք իր անձնական փորձում չեն եղել.

գ. նկարների օգնությամբ կազմում է փոքրիկ պատմություններ, ամբողջացնում կիսատ թողնված միտքը,

դ. պատմում է սեփական փորձառության մասին,

ե. խոսքն արտահայտում է տարբեր արտահայտչամիջոցներով՝ փոխելով ձայնի ուժգնությունը, տեմպը, օգտվում է խոսքային դադարներից,

զ. քերականորեն ճիշտ է կազմում նախադասությունները՝ կիրառելով կապական միջոցներ,

է. դրսևորում է հետաքրքրություն գրքերի նկատմամբ, արտահայտում գրական ստեղծագործություն լսելու ցանկություն,

ը. հաղորդակցման ընթացքում ոչ միայն արտահայտում է սեփական վերաբերմունքը որևէ երևույթի նկատմամբ, այլև դրսևորում է դիմացինին լսելու կարողություն,

թ. տարբերում է հաղորդակցության անմիջական և միջնորդավորված ձևերը, պատկերացնում է տեխնոլոգիաների դերը հաղորդակցության մեջ:

ա. սանը հորինում և կապակցված ներկայացնում է փոքրիկ պատմություններ, նկարագրում և բացատրում է որևէ երևույթ,

բ. մտքերն արտահայտում է տրամաբանական հաջորդականությամբ՝ կիրառելով հոմանիշ, հականիշ բառեր,

գ. ընկալում է ներկայացված պատմության կառուցվածքը՝ տարբերելով սկիզբը, ընթացքը և ավարտը,

դ. տրված բառում տարբերում է առանձին հնչյուններ, դրանցով կազմում նոր բառեր, ընկալում է բառի վանկերը, վանկատում է բառը,

ե. ճանաչում է աշխարհը փորձարկումների, ինքնուրույն գործողությունների միջոցով, խմբավորում է առարկաները, պատկերներն ըստ ընդհանուր հատկանիշների,

զ. արտաբերում է ձայնավոր և բաղաձայն հնչյունները, ճանաչում է հայերենի տպագիր տառերը,

է. դրսևորում է հետաքրքրություն գրավոր խոսքի և ընթերցանության նկատմամբ,

ը. նախաձեռնում է հաղորդակցում մեծերի ու հասակակիցների հետ, հաղորդակցման ընթացքում գնահատում է ոչ միայն իր, այլև դիմացինի խոսքը՝ շտկելով սխալ արտաբերած հնչյունը, բառը կամ նախադասությունը,

թ. կողմնորոշվում է մեդիա տեղեկատվական դաշտում, հարցեր է տալիսլսած տեղեկատվության վերաբերյալ, դրսևորում է իր դիրքորոշումն ու վերաբերմունքը:

ԻՄԱՑԱԿԱՆ ՈԼՈՐՏ

ա. սանը ցուցաբերում է համրանքի, թվերի, քանակի իմացություն, թվաբանական պարզ խնդիրներ լուծելու կարողություն, կռահում է պարզ օրինաչափությունները,

բ. մասնակցում է համատեղ կազմակերպվող աշխատանքներին և ավարտին հասցնում առաջադրանքը,

գ. հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում դրսևորում է իմացական ակտիվություն, հայտնում է սեփական կարծիքը, դիրքորոշումը, վերաբերմունքը,

դ. ճանաչում է աշխարհը փորձարկումների, ինքնուրույն գործողությունների միջոցով, խմբավորում առարկաները, պատկերներն ըստ ընդհանուր հատկանիշների,

ե. հասկանում է շրջապատող աշխարհի և բնության երևույթների փոխկապվածությունը, ունի տարրական պատկերացումներ կենդանական աշխարհի և անկենդան բնության մասին,

զ. կարևորում է մարդու աշխատանքը, դրա արդյունքները,

է. ճանաչում է փոխադրամիջոցները, սպասքը, կահույքը, գիտի դրանց դերը մարդու կյանքում,

ը. ունի տարրական պատկերացումներ ազգերի մշակութային առանձնահատկությունների մասին,

թ. մեծահասակի օգնությամբ վերլուծում է տեղեկատվությունը և կատարում նպատակամետ ընտրություն:

ա. սանն առաջադրանքներ կատարելիս դրսևորում է ճանաչողական հետաքրքրություն և ստեղծագործական մոտեցում,

բ. ցուցաբերում է համրանքի, թվերի, քանակի, կարգային հաշվի իմացություն, լուծում է պարզ տրամաբանական խնդիրներ, կռահում է պարզ օրինաչափությունները, կազմում պարզ ալգորիթմներ՝ ներկայացնելով գործողությունների հաջորդականությունը,

գ.հասկանում է շրջապատող աշխարհի և բնության երևույթների փոխկապվածությունը, ունի տարրական պատկերացումներ բնության մասին,

դ. վերլուծում է երևույթների պատճառահետևանքային կապերը, ներկայացնում է իր պատկերացումներն ու վերաբերմունքը,

ե. նկարագրում և մեկնաբանում է շրջապատող միջավայրում ընթացող երևույթները, սեփական որոշումներն ու գործողությունները,

զ. մոդելավորում է առարկաները, հեքիաթի հերոսներին, բնության երևույթները պայմանական նշաններով, առանձին պատկերներով, տարբերում է ճանապարհային երթևեկության պարզ նշանները,

է. ունի պատկերացումներ տնտեսական պարզ հասկացությունների մասին, դրսևորում է գնահատողական վերաբերմունք աշխատանքի արդյունքի նկատմամբ, չափավորում է սեփական պահանջմունքները,

ը. գիտի իր հայրենի երկրի մասին, ճանաչում է ազգային, այդ թվում և այլ ազգերի մշակութային առանձնահատկությունները,

թ. դրսևորում է քննական վերաբերմունք ներկայացվող նյութի նկատմամբ, վերլուծում է այն, ընտրում է օգտակարը, կատարում է հետևություններ և այդ առնչությամբ արտահայտում իր կարծիքը,

ժ. դրսևորում է մեդիա և թվային գրագիտություն, նշում է իրական և մեդիա միջավայրերի տարբերությունները՝ մեդիայից ստացված տեղեկատվությունը համադրելով իրական կյանքին,

ժա. հասկանում է մեդիա գործիքների կիրառության բազմազանությունը, դրանց անհրաժեշտությունը, մեծահասակի աջակցությամբ հստակ նպատակով կարողանում է կիրառել դրանք կրթական և խաղային միջավայրում:

ՀՈՒԶԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼ-ԱՆՁՆԱՅԻՆ ՈԼՈՐՏ

ա. սանը տարբերակում է շրջապատող մարդկանց հուզական վիճակն ու զգացմունքները, համադրում է իր և մյուսների ցանկությունները,

բ. հասակակիցների և մեծահասակների հետ հարաբերություններում դրսևորում է ընդգծված վերաբերմունք, ընկալում է մարդկանց տրամադրվածությունն իր նկատմամբ, փորձում է դրսևորել հանդուրժողականություն, օգնելու, ապրումակցելու կարողություններ,

գ. մեծահասակների հետ շփվելիս պահպանում է բարեվարքության նորմերը,

դ. խմբային աշխատանքներում և խաղերում դրսևորում է համատեղ գործելու պատրաստակամություն, համագործակցելու ցանկություն, ակտիվ մասնակցում է մեծահասակների և հասակակիցների նախաձեռնություններին,

ե. հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում դրսևորում է ընդհանուր նպատակին միտված անձնային հատկություններ և սոցիալական կարողություններ՝ իր և ընկերների ցանկություններն ու գործողությունները համադրելու կարողություն, սեփական վարքը կարգավորելու փորձեր, համբերատարություն, ընկերոջը հասկանալու և աջակցելու պատրաստակամություն,

զ. ուսումնասիրում է իր անձի, ընտանիքի անդամների, շրջապատող մարդկանց առանձնահատկությունները, ցուցաբերում է հստակ վերաբերմունք ընտանիքում կամ մանկապարտեզում կատարվող իրադարձություններին,

է. դրսևորում է սեփական հույզերի ու գործողությունների, մտքերի և վերաբերմունքի մասին խոսելու պատրաստակամություն:

ա. սանն արտահայտում է իր հույզերն ու զգացմունքները խոսքային և ոչ խոսքային միջոցներով,

բ. տարբերակում և վերլուծում է իր ցանկություններն ու նախասիրությունները, կարողանում է ընտրել, հիմնավորել և բարձրաձայնել ընտրությունը,

գ. հասկանում և ընդունում է ընկերների հույզերն ու զգացմունքները, ցանկություններն ու նախասիրությունները,

դ. հարաբերություններում դրսևորում է սոցիալական զգացմունքներ, վերահսկում և կառավարում է իր հուզականությունը, կարողանում է հուզական մակարդակում կանխատեսել գործունեության արդյունքները,

ե. կառուցում է փոխվստահելի, գործընկերային հարաբերություններ մեծահասակների և հասակակիցների հետ, պահպանում է բարեվարքության կանոնները,

զ. հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում դրսևորում է ապրումակցման, համագործակցության և ինքնակառավարման հմտություններ,

է. ընկերների հետ հարաբերություններում դրսևորում է բարոյակամային հատկություններ և ինքնագնահատման տարրական հմտություններ,

ը. ունի սուբյեկտիվ վերաբերմունք արտաքին աշխարհի հանդեպ, ինքնավերլուծության է ենթարկում սեփական վարքագիծն ու անձնային հատկությունները,

թ. ունի տարրական պատկերացումներ սեփական իրավունքների ու պարտականությունների, հասարակական արդարության պարզագույն կանոնների և արժանապատիվ կեցության մասին, դրսևորում է սեր և նվիրվածություն հայրենի երկրի հանդեպ,

ժ․ ընդունում է մարդկանց միջև եղած տարբերությունները, դրսևորում է հանդուրժողականություն, հարգանք մշակութային առանձնահատկություններ ունեցող անձանց նկատմամբ:

ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՈԼՈՐՏ

ա. սանը դրսևորում է անձնական հիգիենայի կանոնների պահպանման կարողություններ և ինքնասպասարկման հմտություններ,

բ. պահպանում է օրվա կանոնակարգը և հիգիենայի հիմնական պահանջները,

գ. գիտի առողջության պահպանման հիմնական կանոնները, տարբերակում է առողջ և անառողջ սնունդը, պատկերացում ունի սեփական սննդային ալերգիաների վերաբերյալ, պատկերացնում է օգտակար և վնասակար սովորությունների հետևանքները, դրսևորում է բացասական վերաբերմունք վնասակար սովորությունների հանդեպ,

դ. կարողանում է նկարագրել իր և մյուսների առողջական վիճակը, բացատրել հիվանդության հիմնական ախտանիշներն ու հնարավոր պատճառները,

ե. հասկանում է սեփական անձի, վարքի և կենսագործունեության անվտանգության հիմնական կանոնները և հաճախ առանց հիշեցման հետևում է դրանց,

զ. ծանոթ է անվտանգության կանոններին տանը, մանկապարտեզում, փողոցում, այլ վայրերում և մեծահասակի հիշեցումով հետևում է դրանց,

է. ծանոթ է երթևեկության հիմնական կանոններին և մեծահասակի հիշեցումով հետևում է դրանց,

ը. ունի տարրական գիտելիքներ ֆիզիկական ակտիվության և մարմնի կոփման կարևորության մասին:

ա. սանը դրսևորում է ինքնասպասարկման հմտություններ, ինքնուրույն պահպանում է անձնական հիգիենայի կանոնները,

բ. ընտրում է հագուստի, սանրվածքի իր տարբերակը,

գ. ունի տարրական պատկերացումներ առողջ սննդակարգի վերաբերյալ, դրական վերաբերմունք է դրսևորում առողջ սննդակարգի հանդեպ, կարողանում է խուսափել այնպիսի սննդամթերքի օգտագործումից, որի հանդեպ ունի սննդային ալերգիա,

դ. դրսևորում է ֆիզիկական ակտիվության կարողություններ, ներկայացնում է առողջության և կյանքի համար հնարավոր վտանգները,

ե. ունի տարրական գիտելիքներ աղետների, դրանց հետևանքների, դրանցից պաշտպանվելու կանոնների մասին,

զ. հետևում է երթևեկության հիմնական կանոններին,

է. ունի տարրական գիտելիքներ վնասակար սովորությունների, դրանց հետևանքների մասին,

ը. բացատրում է շրջակա միջավայրին խնամքով վերաբերվելու անհրաժեշտությունը,

թ. հիմնավորում է տանը, միջավայրում, փողոցում անվտանգության կանոններին հետևելու անհրաժեշտությունը,

ժ. հասկանում է բժշկի մոտ այցի անհրաժեշտությունը, ունի պարզ պատկերացումներ համավարակների և դրանցից պաշտպանվելու մասին,

ժա. ունի տարրական պատկերացումներ թվային անվտանգության կանոնների մասին, գիտակցում է սեփական պատասխանատվությունը դրանց հետևելու գործում,

ժբ. դրսևորում է քնի, հանգստի և աշխատանքի հիգիենիկ կանոնների պահպանման կարողություն։ Մեդիայի գործիքների օգտագործման ժամանակ պահպանում է հիգիենայի կանոնները:

IV. ՍԱՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

22. Կանոնակարգը օրվա ընթացքում գործունեության տեսակների՝ պարապմունքների, դաստիարակչական աշխատանքների ու գործունեության ազատ ձևերի կազմակերպման, սաների ֆիզիկական, մտավոր աշխատանքի, հանգստի ճիշտ հերթագայման և ծանրաբեռնվածության ներդաշնակ բաշխման նախագծումն է։ Կանոնակարգի ճիշտ կառուցվածքի հիմնական սկզբունքը դրա համապատասխանությունն է սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններին՝ չբացառելով նաև անհատական մոտեցման սկզբունքը (քնի տևողություն, գործունեության տեմպ, նախասիրություններ և այլն)։

23. Օրվա կանոնակարգը սաների կյանքի կազմակերպման, համակողմանի զարգացման, առողջության ամրապնդման և դաստիարակության կարևոր պայման է։

24. Տարատարիք խմբի (4-6 տարեկաններ) օրինակելի կանոնակարգը ներկայացված է աղյուսակ 2-ում.

 

Աղյուսակ 2․

 

N

Կանոնակարգային պահեր

Հիմնական կանոնակարգ

Ամառային կանոնակարգ

1.

Սաների ընդունելություն, խաղեր առավոտյան մարմնամարզություն

8.30 -9․30

8.30 -9․30

2.

Նախաճաշի նախապատրաստում, նախաճաշ

9․30 - 10․00

9․30 - 10․00

3.

Պարապմունքի նախապատրաստում

Պարապմունք առաջին

Պարապմունք երկրորդ

Պարապմունք երրորդ/ ինքնուրույն գործունեություն

10․00 -10․10

10․10 - 10․35

10․45 -11․10

11․20 - 11․45

10․00 -10․10

10․10 -10․35

4.

Զբոսանքի նախապատրաստում, զբոսանք (խաղեր, դիտումներ, աշխատանք)

11․45 -12․30

10․35 -12․30

(կոփիչ միջոցառումներ)

5.

Ճաշի նախապատրաստում, ճաշ

12․30 - 13․00

12․30 - 13․00

6.

Ազատ գործունեություն

13․00 -13․30

13․00 -13․30

7.

Ցերեկային քնի նախապատրաստում, քուն

13․30 -15․15

13․30 -15․15

8.

Աստիճանական արթնացում, վարժություններ արթնացումից հետո, ազատ խաղեր

15․15 -15․50

15․15 -15․50

9.

Հետճաշիկի նախապատրաստում, հետճաշիկ

15․50 -16․10

15․50 -16․10

10.

Զբոսանքի նախապատրաստում զբոսանք,խաղեր,տուն ճանապարհել

16․10 -17․30

16․10 -17․30

25. Յուրաքանչյուր նախադպրոցական ուսումնական հաստատություն կազմում է իր պայմաններին, առանձնահատկություններին համապատասխան կանոնակարգ։

26. Պարապմունքների բաշխման ցանկի կազմման ժամանակ անհրաժեշտ է պահպանել սաների ֆիզիկական և մտավոր աշխատանքների ճիշտ հերթագայումը, ծանրաբեռնվածության ներդաշնակ բաշխումը։

27. Տարատարիք խմբի (4-6 տարեկաններ) շաբաթական պարապմունքների բաշխման օրինակելի տարբերակը ներկայացված է աղյուսակ 3-ում:

 

Աղյուսակ 3.

 

N

Պարապմունքների տեսակները

4-5 տարեկաններ

5-6 տարեկաններ

1․

Խոսքի զարգացում

2 պարապմունք

2 պարապմունք

2․

Ինձ շրջապատող աշխարհը

1 պարապմունք

2 պարապմունք

3․

Մաթեմատիկական տարրական պատկերացումներ

1 պարապմունք

2 պարապմունք

4․

Նկարչություն

2 պարապմունք

2 պարապմունք

5․

Ծեփակերտում

1 պարապմունք

1 պարապմունք

6․

Կառուցողական աշխատանք, ապլիկացիա

0,5 պարապմունք
0,5 պարապմունք

0,5 պարապմունք
0,5 պարապմունք

7․

Ֆիզկուլտուրա

2 պարապմունք

2 պարապմունք

8․

Երաժշտություն

2 պարապմունք

2 պարապմունք

9․

Շաբաթական ընդամենը

12 պարապմունք

14 պարապմունք

28. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում է օգոստոսի 31-ին:

29. Ավագ տարիքային խմբում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում է օգոստոսի 20-ին:

30. Սեպտեմբերի առաջին երկու շաբաթը հարմարման փուլ է, ուստի հատուկ պարապմունքներ չեն անցկացվում:

31. Պարապմունքներն անցկացվում են սեպտեմբերի 15-ից մինչև մայիսի 31-ը։

32. Յուրաքանչյուր պարապմունքի տևողությունը 25 րոպե է, պարապմունքների միջև ընկած ժամանակահատվածը 10 րոպե է։

33. Սաների կողմից ծրագրային նյութի յուրացման համար հաշվետու ժամանակահատված է սահմանվում յուրաքանչյուր եռամսյակը:

34. Չորրորդ եռամսյակի համար նախատեսված չէ պարապմունքների բաշխման ցանկ, քանի որ պարապմունքներն անցկացվում են ուսուցանված նյութի կրկնության ու ամրապնդման նպատակով: Բաց թողնված ծրագրային ծավալը կարող է լրացվել չորրորդ եռամսյակում:

35. Ամռան ամիսներին անցկացվում են կոփիչ միջոցառումներ:

 

V. ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

36. 3–6 տարեկանը նպաստավոր է սաների խոսքի զարգացման համար։ Այս տարիքում խոսքը դառնում է ոչ միայն հաղորդակցման, այլ նաև մտածողության, ճանաչողության, սոցիալական հարաբերությունների և, առհասարակ, անձի ձևավորման կարևոր միջոց։

37. Նախադպրոցական տարիքում սաների հետ կազմակերպվող գործունեության բոլոր ձևերը պետք է նպաստեն ակտիվ խոսքի ընդլայնմանը։

38. Տարատարիք խմբի (4-6 տարեկաններ) «Խոսքի զարգացում» (Հապավումը՝ ԽԶ) ծրագրային բաղադրիչի նպատակն ձևավորել լեզվական և հաղորդակցական կարողություններ՝ նպաստելով սանի ինքնադրսևորմանն ու ինքնիրացմանը։

39. Ծրագրային բաղադրիչն ապահովում է լեզվի հնչյունային համակարգի բարելավման, բառապաշարի հարստացման և ակտիվացման ձևավորման, քերականական կառուցվածքի յուրացման, կապակցված խոսքի զարգացման աշխատանքների կազմակերպման հաջորդականությունը:

40. Խոսքի զարգացման պարապմունքների, գործունեության տարբեր ձևերի՝ շրջապատող միջավայրի, բնության հետ ծանոթացման, ինչպես նաև գեղարվեստական գրականության ստեղծագործությունների ընթերցումների ընթացքում, առօրյայում դաստիարակը սաների գիտակցությանն է հասցնում այն գաղափարը, որ առարկաները և երևույթները արտահայտվում են բառերի միջոցով և ունեն որոշակի նշանակություն: Իսկ մտքի առավել ճշգրիտ արտահայտման համար անհրաժեշտ է ընտրել իմաստով համապատասխան բառեր:

41. Տարատարիք խմբում խոսքի զարգացման խնդիրներն են`

1) խոսքի հնչյունային մշակույթի դաստիարակումը,

2) բառապաշարի հարստացումը և ակտիվացումը,

3) խոսքի քերականական կողմի, լեզվի միավորների մասին տարրական պատկերացումների ձևավորումը,

4) կապակցված խոսքի զարգացումը,

5) մանկական գեղարվեստական գրականության ծանոթացումը։

42. Ծրագրային այս բաղադրիչը շեշտադրում է «Զարգացնող խոսքային միջավայր»-ի կառուցումը՝ միտված սաների խոսքի ինքնակազմակերպմանը, ազատ խոսքարտահայտմանը։

43. Խոսքի հնչյունային մշակույթի դաստիարակում- Խոսքի հնչյունային մշակույթի դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքներն տարատարիք խմբում միտված են՝

ա. մայրենի լեզվի բոլոր հնչյունների ճիշտ արտաբերմանը, խոսքի արտահայտչականությանը,

բ. հնչյունային լսողության զարգացմանը, ս-զ, ս-ց, շ-ժ, չ-ց, ս-շ, զ-ժ, մ-ն, կ-տ, դ-տ, դ-թ, գ-ք, լ-ր(ռ) հնչյունախմբերի ճիշտ արտաբերմանը,

գ. ձայնային ապարատի, խոսքային շնչառության զարգացմանը,

դ. խոսքային արտահայտչամիջոցներից և խոսքի առոգանությունից ճիշտ օգտվելու ունակությունների զարգացմանը:

44. Խոսքի հնչյունային մշակույթի դաստիարակության համար անհրաժեշտ է՝

1) ամրապնդել ձայնավոր և բաղաձայն հնչյունների ճիշտ արտաբերումը և մշակել

2) շփական, պայթական, հնչյունների արտասանությունը և զարգացնել հնչարտասանական ապարատը,

3) նպաստել որոշակի հնչյունով սկսվող բառերի տարբերակմանը և անվանմանը,

4) շարունակել աշխատանքն խոսքի առոգանության ուղղությամբ,

5) կատարելագործել բառերի և բառակապակցությունների հստակ արտաբերումը,

6) զարգացնել արտահայտիչ խոսքը,

7) սովորեցնել ճիշտ արտասանել բառերը:

45. Բառապաշարի հարստացման և ակտիվացման համար անհրաժեշտ է՝

1) հարստացնել և ակտիվացնել բառապաշարը` հատկանիշ և գործողություն ցույց տվող բառերով՝ խորացնելով շրջապատող աշխարհի առարկաների ու երևույթների մասին գիտելիքները և պատկերացումները,

2) զարգացնել նշանակությամբ հակառակ իմաստ ունեցող (հականիշ), օրինակ` «ուժեղ-թույլ», «արագ-դանդաղ», «կանգնել-վազել», հոմանիշ բառեր ընտրելու, բառերն այլ բառերով փոխարինելու կարողությունը՝ «ուրախ-զվարթ», «թռչել-ցատկել», նպաստել ընդհանրացնող բառերի կիրառմանը,

3) սովորեցնել անվանել նյութական իմաստ արտահայտող բառեր' «փայտ», «մետաղ», «ապակի», ձևավորել առարկաները ճիշտ անվանելու, դրանք ըստ հատկանիշի (նյութ, ձև, գույն, չափ) դասակարգելու կարողություններ,

4) սովորեցնել հասկանալ հանելուկների, հումորային շուտասելուկների, նկարելուկների, խնդուկների նշանակությունը, բացատրել առակների, ասացվածքների փոխաբերական իմաստը,

5) բառապաշարը հարստացնել և ակտիվացնել սեղանային խաղերին ( շախմատ, շաշկի, լոտո, փազլ) առնչվող բառերով,

6) զարգացնել ընդհանրացնող բառը ճիշտ հասկանալու և խոսքի մեջ այն կիրառելու կարողությունը։

46. Խոսքի քերականական կողմի ձևավորման համար անհրաժեշտ է՝

1) ստեղծել պայմաններ քերականորեն ճիշտ խոսք կառուցելու համար,

2) խրախուսել 5 տարեկանին բնորոշ բառաստեղծման երևույթը,

3) օգնել սաներին կազմել պարզ և բարդ նախադասություններ` համաձայնեցնելով բառերը թվով, դեմքով, ժամանակով,

4) սովորեցնել օգտագործել բառերի փաղաքշական ձևեր` միևնույն առարկայի անվանման ժամանակ (շուն-շնիկ, ձուկ-ձկնիկ, տուն-տնակ ...),

5) ամրապնդել գոյականի եզակի թիվը հոգնակիի վերածելու, հոլովներից ճիշտ օգտվելու, բայերը ճիշտ կիրառելու կարողությունը։

47. Խոսքի զարգացման այս խնդիրները միտված է նախադասությունները ճիշտ կազմելու, բառերի հաջորդականությունը նախադասությունների մեջ ընկալելու, բառերը ձևափոխության ենթարկելու սաների կարողությունների ձևավորմանը։

48. Կապակցված խոսքի զարգացման համար անհրաժեշտ է՝

1) զարգացնել երկխոսություն վարելու, զրույցներին ակտիվորեն մասնակցելու, միջամտելու, երկխոսություն և մենախոսություն կառուցելու կարողությունները,

2) խթանել ինքնուրույն խոսքը՝ նպաստել մտքերն ինքնուրույն, տրամաբանական հաջորդականությամբ արտահայտելու կարողության ձևավորմանը,

3) սովորեցնել ինքնուրույն պատասխանել հարցերին և հարցեր տալ,

4) սովորեցնել նկարագրել առարկան, երևույթները, իրադարձությունները՝ ընկալելով գործողությունների սկիզբը, ընթացքը և ավարտը,

5) զարգացնել գեղարվեստական ստեղծագործությունը կապակցված, ճիշտ հաջորդականությամբ, ինքնուրույն և արտահայտիչ վերապատմելու, նկարագրական, սյուժետային պատմվածք կազմելու, սեփական փորձից պատմություններ հորինելու կարողությունները,

6) սովորեցնել բեմականացնել փոքրիկ հեքիաթ¬ներ կամ հեքիաթից որևէ հատված,

7) սովորեցնել վերապատմել պարապմունքների ժամանակ ընթերցված կամ արդեն ծանոթ փոքրիկ հեքիաթներ և պատմվածքներ,

8) սովորեցնել ավարտել անավարտ պատմությունը՝ ցուցաբերելով ստեղծագործականություն և ինքնուրույնություն,

9) սովորեցնել բնութագրել իր արտաքին տեսքը, ներկայացնել իր անվան նշանակությունը, բնութագրական հատկանիշները։

49. Խոսքի զարգացման այս խնդիրները միտված են մտքերը տրամաբանական հաջորդականությամբ ինքնուրույն արտահայտելու, երկխոսելու, մենախոսելու կարողությունների ձևավորմանը։

50. Ծանոթացում մանկական գեղարվեստական գրականությանը-Գեղարվեստական գրականության հետ ծանոթացման խնդիրն առանցքային դեր ունի սանի խոսքի զարգացման գործընթացում: Այն ենթադրում է՝

1) ձևավորել հետաքրքրություն գեղարվեստական գրականության տարբեր ժանրերի հանդեպ (հեքիաթ, պատմվածք, առակ, ոտանավոր)՝ ծանոթացնելով գրողների, բանաստեղծների, հայ մանկագիրների, ինչպես նաև ժողովրդական ստեղծագործություններին,

2) զարգացնել գրական ստեղծագործությունների իմաստն ըմբռնելու, դրանց բովանդակությունը հուզականորեն արտահայտելու կարողությունը,

3) զարգացնել ստեղծագործության բովանդակության վերաբերյալ սեփական վերաբերմունքն արտահայտելու կարողությունը,

4) ձևավորել հանելուկներ հորինելու, դրանց բառային արտահայտության համառոտ, պատկերավոր ձևերը գտնելու կարողություններ,

5) սովորեցնել արտահայտիչ, հուզականորեն արտասանել ոտանավորը, օգտվել տրամաբանական դադարներից, շեշտադրումներից և այլն,

6) զարգացնել գեղարվեստախոսքային գործունեությունը, ձևավորել կատարողական ընդունակություններ,

7) ձևավորել աուդիո հեքիաթներ լսելու և դրանք քննարկելու կարողություններ։

51. Սաների խոսքի զարգացման պարապմունքների կազմակերպման համար, ինչպես նաև առօրյա գործունեության ընթացքում առաջարկվում է գրական ստեղծագործությունների հետևյալ ցանկը: Դաստիարակն իր հայեցողությամբ կարող է ընտրել և համարժեք ստեղծագործություններով լրացնել տվյալ ցանկը:

1) Պատմելու և ընթերցելու համար- «Ամպն ու սարը» -Հ. Թումանյան, «Փիսիկների գնդակը» -Ռ.Ղարիբյան, «Նունիկի փիսիկը» -Լ.Պողոսյան, «Ով աշխատի, նա կուտի» -ռուսական հեքիաթ, «Այոն ու ոչը» -Հ.Հայրապետյան, «Ծիտիկի երգը»- Լ. Թարգյուլ, «Բարի գայլուկը» -Ա. Մովսիսյան, «Խորամանկ կատուն և դյուրահավատ մկնիկը» -Ա. Մովսիսյան, «Ընկերը» -Ա. Մովսիսյան, «Ծիտը» -Հովհ. Թումանյան, «Մե՞ծ եմ, թե՞ փոքր» -Ս. Մուրադյան, «Աշուն քեռին» -Գ.Մովսիսյան, «Տոնածառն անտառում» -Ա. Մովսիսյան, «Աղվեսն ու հավերը» -Վ.Այգեկցի, «Թե ինչպես Ձմեռ պապիկը հալվեց» -Ս. Մուրադյան, «Մեր բանակը» -Ա. Մովսիսյան, «Չորս ցանկություն» -Կ.Ուշինսկի, «Եղանակ քույրերը» -Ս Մարշակ, «Բարեսիրտ շունը»- Ավ. Իսահակյան, «Լավ ընկերը» -Ա.Մովսիսյան, «Աղջիկն ու սունկերը»-Լ.Տոլստոյ, «Ծաղիկների թագուհին»-Ա. Մովսիսյան, «Ծիածանի ծնունդը»-Ա. Մովսիսյան, «Զատիկ»-հայկական ժող. տոն, «Գառնիկ ախպերը»-Հովհ. Թումանյան, «Ճանապարհորդ Ջեկոն»-Ստ.Զորյան, «Ագռավն ու աղվեսը»-Վ.Այգեկցի, «Երեք արջի հեքիաթը»-Լև Տոլստոյ, «Սուտլիկ որսկանը»-Հովհ. Թումանյան, «Կենդանիների վեճը»-Ղ. Աղայան, «Վատ ընկերը»- Խ.Աբովյան, «Գիշերն անտառում» -Սիմակ, «Մանուշակը»-Գ.Մովսիսյան, «Աղջիկն ու ծաղիկները»- Ա. Մովսիսյան, «Հայր մեր», «Աղոթք երեխաների», «Լորիկներ» -Վ.Անանյան, «Խաղալիքների ժողովը», «Ինչու տխրեցին»- Լ․ Պողոսյան:

Ղազարոս Աղայան - «Մեղուն ու աղավնին», Հովհաննես Թումանյան - «Ծիտը», Խաչատուր Աբովյան - «Վատ ընկերը», Աթաբեկ Խնկոյան - «Անտերև ծառը», Պարույր Սևակ - «Հայոց լեռները», Նանսեն Սիքայելյան - «Աշնան նկար», Երվանդ Պետրոսյան - «Քամին ու փուչիկը», Յուրի Սահակյան - «Պայմանը», Լաուրա Պողոսյան - «Տառերի զրույցը», Գ․ Մովսիսյան «Սուտն ու ճշմարտությունը» Հովհաննես Թումանյան - «Բարեկենդանը», «Սուտլիկ Որսկանը», Պարույր Սևակ - «Շունն ու գայլը», Գրիգոր Եղիկյան - «Տոնածառի հանդեսում», Ավետիք Իսահակյան - «Երջանիկ խրճիթը» «Բարեսիրտ շունը», Դերենիկ Դեմիրճյան - «Պույ-պույ մկնիկ», Վիկտոր Վարդանյան- «Տնակը», «Ծիտը», Ժնևա Կոնդակչյան - «Ծիտիկ» Սուրեն Մուրադյան - «Հացթուխը», Լիպարիտ Սարգսյան - «Աստղիկ տատ», Ղազարոս Աղայան - «Արև», Հովհաններս Թումանյան - «Ձախորդ Փանոսը», Պարույր Սևակ ֊ «Արագիլը», Հովհաննես Շիրազ - «Փոքրիկ հովիվը», Ս. Օրբելյան - «Մայր ծիծեռնակը», Սիլվա Կապուտիկյան - «Ավոյի ծիլը» Ժ.Կոնդակչյան ֊ «Խելոք տղան», Պատվական Խաչատրյան - «Ծառի խնդրանքը», Լաուրա Պողոսյան «Իմ մայրիկը ուրիշ է», «Մեծերի օրինակով»։

2) Արտահայտիչ արտասանություն -«Սագիկ»-Ղ. Աղայան, «Բկլիկ ձկնիկ» -Ա. Խնկոյան, «Այս բոլորին»-Հ. Հայրապետյան, «Բադիկ»-Ռ.Պատկանյան, «Ընկերասերը»-Ս. Մուրադյան, «Իմ գնդակը» -Ս.Մուրադյան, «Իմ շնիկը»-Ավ. Ճողորյան, «Գնացքը»-Ս. Կապուտիկյան, «Մուկն ու կատուն»-Ս.Կապուտիկյան, «Կատու»-Հ. Աղաբաբ, «Երևանը» -Ն. Հովնաթան, «Աշնան երգ»-Հ. Հայրապետյան, «Աշուն»-Հ. Հայրապետյան, «Ձմեռ պապի»-Աթ. Խնկոյան, «Ձյունը»- Հ. Հայրապետյան, «Սահմանապահ եղբայրս» -Ս. Մուրադյան, «Գրադարանում»-Ս.Կապուտիկյան, «Հացթուխը»-Ս.Մուրադյան, «Շինարար Լևիկը» -Ս.Կապուտիկյան, «Ժամացույցը»-Ս.Կապուտիկյան, «Ամիսներ և չորս եղանակ»-Ղ.Աղայան, «Ոսկե ձվիկը»-ռուսական հեքիաթ, «Գրիչը»-Հովհ. Թումանյան, «Հայոց լեզու»-Ռ. Ղարիբյան, «Վագրն ու կատուն»-Պ.Սևակ, «Որ մեծանամ» -Ս.Կապուտիկյան, «Կարծում եք, թե կատա՞կ է»-Ս.Կապուտիկյան, «Ինձ լավ լսիր, ա'յ տիկնիկ»-Ս.Կապուտիկյան, «Համբարձման տոն»-Հովհ.Թումանյան, «Վարդավառ»-Ն.Միքայելյան, «Արտուտիկ»-Հովհ.Թումանյան, «Մանուշակ»-Ղ.Աղայան, «Մեղու»-Ներսես Շնորհալի, «Անհաշտ ծաղիկներ» -Հոբոս- Ապեր, «Ծաղիկներ» -Հովհ. Թումանյան, «Ծիծեռնակ» -Աթ. Խնկոյան, «Ձնծաղիկ»-Ն. Հովնաթան, «Մայիս»-Հ. Հայրապետյան, «Ձնծաղիկ»-Հ. Հայրապետյան, «Մայր ճնճղուկը», «Նկարիչ արջը», «Շլդիկ, մլդիկ նապաստակ», «Հյուրասեր Նունիկը», «Ու՞ր է գնում Նելլին փոքրիկ» -Լ. Պողոսյան, «Մանուկներն ու սագը»-Հովհ. Շիրազ, «Պարտեզ» «Կատու»-Ս. Կապուտիկյան, «Մայիս», «Գարուն», «Մեծամիտ Աքլորը» -Վ. Վարդանյան, «Բարի տուն» -Հ. Բաբաջանյան:

Ղազարոս Աղայան - «Այդ ե՞րբ է լինում», «Հնձվորները», Հովհաննես Թումանյան - «Տերևաթափ», «Աշուն», Պարույր Սևակ - «Ուղտն ու ծիտը», Հովհաննես Շիրազ - «Ի՞նչ դառնալ», Հայրապետ Հայրապետյան - «Աշուն», «Աշնան երգը», Սարմեն - «Քաջ զինվորը», Գրիգոր Եղիկյան - «Փուշը», Սիլվա Կապուտիկյան - «Շինարար Լևիկը», «Իմ հայրենիքը», Սուրեն Մուրադյան - «Ով ինչ է երազում», «Տատն ու թոռը», «Էրեբունի», Լիպարիտ Սարգսյան - «Ինչ կլինի», «Լորին», Երվանդ Պետրոսյան - «Երգ բառերի մասին», «Բարև, բարև, բարև», էդուարդ Միլիտոնյան - «Լուսակիրը», «Տերևները», Գ․ Սարյան «Ցողիկը», Պ․ Խաչատրյան «Ջուրը», Ն. Միքայելյան «Կամ, կամ, կամ», Ղազարոս Աղայան - «Արի', դու արի'», Հովհաննես Թումանյան - «Արևը», «Ծաղիկները», «Շունն ու կատուն», Սիլվա Կապուտիկյան - «Իմ սահնակը», «Երգ հայրենիքիս մասին», Սուրեն Մուրադյան - «Սահմանապահ մեծ եղբայրս», «Իմ մայրիկը», Երվանդ Պետրոսյան - «Լիներ մի կատու, մի շուն», «Իմ երգ», «Գարուն», Յուրի Սահակյան - «Խուտուտ-մուտուտ», Լաուրա Պողոսյան - «Նոր տարի», «Աշուն», Գեղեցիկ Մովսիսյան - «Տատիկներին», Վ․ Վարդանյան «Աշխատում ենք», Է․ Մկրտչյան «Աշխատանքը», «Լուսակիրը», Ա․ Խնկոյան «Գարուն», Ռ․ Ղարիբյան «Անտառի բնակիչները, «Գարունն ինչով է գալիս», Աթաբեկ Խնկոյան - «Գարուն», «Ծիծեռնակ», Գևորգ Դոդոխյան - «Մանուշակ», Հայրապետ Հայրապետյան - «Ձնծաղիկ», «Մայիս», «Գարնան երգը», «Սարյակի տունը», Սարմեն - «Մանուկների աշխարհը», Վազգեն Տալյան - «Մայրիկիս օգնեմ», Մկրտիչ Կորյուն - «Վարդաբույր մայիս», «Լորիկ», Հակոբ Աղաբաբ - «Ձնծաղիկ», Գրիգոր Եղիկյան - «Զատիկը», Գուրգեն Գաբրիելյան - «Ամպիկի երգը», Սուրեն Մուրադյան - «Իմ մայրիկը», էդուարդ Միլիտոնյան - «Զանգակածաղիկ», էդուարդ Ավագյան - «Բողբոջը», «Անձրևը», Լիպարիտ Սարգսյան - «Մեր այգում» Լաուրա Պողոսյան ֊ «Գետակ» , «Փոքրիկ զինվոր եմ», «Այծն ուսուցիչ» «Հեքիաթների աշխարհում» , «Խաղաղություն», «Երևան» , Յուրի Սահակյան - «Անձրև»:

3) Վերապատմում՝ «Թե ինչու կատուն միայն նախաճաշից հետո է լվացվում» -լիտվական ժող. հեքիաթ, «Ուլիկը»-Հովհ. Թումանյան, «Նապաստակը առյուծի պալատում» -Ս.Մուրադյան, «Նապաստակն ու բադը»-Ս.Մուրադյան, «Գայլն ու կոշկակար նապաստակը» -Ս.Մուրադյան, «Գայլն ու աղվեսը» -Ս.Մուրադյան, «Գառնիկ ախպերը» -Հովհ. Թումանյան, «Շունն ու կատուն»-Հովհ. Թումանյան, «Ճանապարհորդ Ջեկոն» -Ստ.Զորյան, «Ով աշխատի, նա կուտի»-ռուսական ժող. հեքիաթ, «Լեզուն կտրած ծիտիկը» -Հովհ. Թումանյան:

Հովհաննես Թումանյան - «Գառնիկ ախպերը», Վախթանգ Անանյան - «Միջօրեին», Սիլվա Կապուտիկյան - «Այս գիրքը լավ կպահեմ», Գեղեցիկ Մովսիսյան - «Ի՞նչ պատահեց, երբ Սիմաֆորը քնեց», Ա․ Մանասյան «Չորս եղանակ քույրիկներ», Մ․ Թարյան «Ծիտիկները փրկեցին», Ղազարոս Աղայան - «Գայլն ու գառը», Հովհաննես Թումանյան - «Ոսկու կարասը», «Լեզուն կտրած ծիտիկը», Ստեփան Զորյան - «Շամոն», «Մի գիշեր անտառում», Աղասի Այվազյան ֊ «Ճնճղուկը» Ն.Նաիրյան - «Անտառի աստղեր», Գեղեցիկ Մովսիսյան - «Տատիկի գնահատականը», «Ձվերը զատիկի համար», Միխայիլ Պրիշվին - «Անձրևը»։

4) Ստեղծագործական պատմումներ՝ «Իմ սիրելի խաղը», «Աշուն», «Իմ հայրենիքը Հայաստանն է», «Ձմեռ», «Նոր տարի», «Հայոց բանակը, «Գարուն է», «Մայրիկների տոնը», «Կենդանաբանական այգում», «Թանգարանում»։

Փառանձեմ Պողոսյան ֊ «Կիսատ պատմություն», «Ոսկե աշուն», «Տոնական հրավառություն», «Իմ սիրելի խաղալիքը», «Իմ ընտանիքը», «Ես դպրոց եմ գնալու», «Հայ զինվորը» «Իմ ընկերները», «Իմ ծննդյան օրը», «Մայրիկի տոնը», «Իմ տունը Երևանն է», «Իմ հայրիկը», «Հայրենիքի պաշտպանը», «Իմ համակարգիչը», թեմաներով պատմվածքների հորինում:

52. Գրաճանաչություն (5-6 տարեկաններ)- Ավագ նախադպրոցական տարիքում խոսքի զարգացման և դպրոցի նախապատրաստման կարևոր խնդիր է գրաճանաչության նախապատրաստումը, որը ենթադրում է` ծանոթացում պատմությանը, նախադասությանը, բառին, հնչյունին, վանկին, ինչպես նաև հայերենի տառերին։

53. Գրաճանաչության նախապատրաստական շրջանում հատուկ աշխատանք է տարվում պատմությունից նախադասությունը, նախադասությունից բառերն առանձնացնելու, բառը վանկերի, հնչյունների բաժանելու և այդ հնչյունների շարքից անհրաժեշտ հնչյունը ճանաչելու ուղղությամբ:

54. Գրաճանաչության խնդիրներն են՝

1) ձևավորել պատկերացում պատմության և նախադասության մասին,

2) սովորեցնել նախադասությունը տրոհել բառերի, բառերը բաժանել վանկերի,

3) ծանոթացնել «նախադասություն», «բառ» եզրույթներին,

4) սովորեցնել վանկատել բառերը,

5) գաղափար տալ հնչյունի մասին, սովորեցնել հնչերանգով առանձնացնել հնչյունը,

6) գաղափար տալ ձայնավոր և բաղաձայն հնչյունների մասին,

7) սովորեցնել ճիշտ օգտագործել «հնչյուն», «տառ», «բառ», «ձայնավոր հնչյուն», «բաղաձայն հնչյուն» եզրույթները,

8) ամրապնդել պատկերացումներն այն մասին, որ հնչյուններն ու վանկերը բառի մեջ, իսկ բառերը՝ նախադասության մեջ արտասանվում են որոշակի հաջորդականությամբ,

9) սովորեցնել կատարել երեք և չորս հնչյուն ունեցող բառերի հնչյունային վերլուծություն՝ սահմանել վերլուծվող բառերի հնչյունների հաջորդականությունը, անվանել առանձնացված հնչյունները՝ բառի մեջ իրենց հնչեղության համապատասխան,

10) ամրապնդել բառի առաջին և վերջին հնչյուններն առանձնացնելու, դրանցով նոր բառեր անվանելու կարողությունները,

11) ովորեցնել ճիշտ դիրքով պահել գիրքը, տարբերել գրքի կամ տետրի շապիկը, թերթը, տողը,

12) ձևավորել հայերենի տպագիր տառերը ճանաչելու կարողություններ։

55. Տարատարիք խմբի (4-6 տարեկաններ) «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքները և կապը չափորոշչի հետ ներկայացված են աղյուսակ 4-ում.

 

Աղյուսակ 4․

 

4-5 տարեկաններ

5-6 տարեկաններ

Սանը պետք է՝

1. կիրառի հականիշ և հոմանիշ բառեր,

2. նկարագրի առարկաներ՝ օգտագործելով ածականներ,

3. համեմատի առարկաները՝ օգտագործելով ածականի համեմատության աստիճանները,

4.կիրառի ընդհանրացնող բառեր,

5. բառին ավելացնի վերջածանցներ՝ ստեղծելով նոր բառեր,

6. ավարտի նախադասության միտքը,

7. կառուցի քերականորեն ճիշտ խոսք՝ կապական միջոցների կիրառմամբ,

8. նախադասության մեջ բառերը համաձայնեցնի թվով, դեմքով, ժամանակով,

9. արտահայտի գոյականի հոգնակի թիվը, հոլովական ձևերը,

10. ներկայացնի նկարի բովանդակությունը,

11. հորինի պատմություն՝ նկարաշարերի կիրառմամբ,

12. վերապատմի լսած պատմությունը և հեքիաթը՝ պահպանելով մայրենի լեզվի հնչյունների ճիշտ արտասանությունը և խոսքի քերականական կողմը,

13. պատմելիս հաջորդաբար արտահայտի իրադարձությունների սկիզբը, ընթացքը և ավարտը,

14. բեմականացնի ծանոթ հեքիաթից որևէ հատված,

15. դրսևորի արտահայտիչ խոսք՝ փոխելով ձայնի տեմպը, արագությունը, ուժգնությունը,

16. երևակայությամբ պատմի պատմություններ,

17. պատմի սեփական փորձից,

18.արտասանի բանաստեղծություններ, քառյակներ, հանելուկներ՝ համապատասխան առոգանությամբ,

19. նկարագրի առարկաներ, երևույթներ, իրադարձություններ,

20. ակտիվ մասնակցի իրեն հետաքրքրող խոսակցությանը,

21. ձևակերպի և առաջադրի իրավիճակային հարցեր՝ հասակակիցների և մեծահասակների հետ հաղորդակցվելիս,

22. վերահսկի սեփական խոսքի արտահայտչականությունը՝ անհրաժեշտության դեպքում փոխելով ձայնի առոգանությունը,

23. բացատրի իր յուրաքանչյուր գործունեությունը (խաղային, կենցաղային և այլն),

24. ձևակերպի իր կարիքները,

25. արտահայտի որոշակի գրական ստեղծագործություն լսելու ցանկություն,

26. հետաքրքրությամբ դիտի մանկական նկարազարդ գրքեր,

27. անվանի սիրելի հեքիաթը,

28. արտահայտի մտքեր, զգացողություններ, զգացմունքներ, ցանկություններ տարբեր երևույթների մասին՝ հիմնավորելով դրանք,

29. տարբերակի պատճառահետևանքային կապերը՝ համեմատելով ունկնդրած ստեղծագործության հերոսների արարքները,

30. տարբերակի տպագիր գրավոր խոսքը,

31. բռնի գիրքը ճիշտ դիրքով,

32. ձևացնի, թե կարդում է՝ մատը տողերի վրայով սահեցնելով,

33. կազմի համատեղ պլաններ հասակակիցների հետ,

34. փորձի լուծել իր առջև ծառացած խնդիրները,

35. կիրառի պարզագույն մեդիագործիքներ՝ ըստ անհրաժեշտության,

36. լսի աուդիոհեքիաթներ և քննարկի դրանք,

37. կատարի էլեկտրոնային խաղ- վարժություններ,

38. օգտագործի ոչ խոսքային հաղորդակցության միջոցներ,

39. մասնակցի 20-25 րոպե տևողությամբ տարբեր աշխատանքներին,

40. մասնակցի խաղերին, քննարկել դրանց հետ կապված հարցեր,

41. հետևի նախապես քննարկված կանոններին՝ դրսևորելով պատշաճ վարքագիծ,

42. կատարի մի քանի քայլից բաղկացած հանձնարարություններ,

43. լսի դիմացինի խոսքը՝ առանց ընդհատելու,

44. խոսքի միջոցով լուծի կոնֆլիկները,

45. ներգրավվի գործունեության տարբեր ձևերում։

Սանը պետք է՝

1․ կիրառի հականիշ և հոմանիշ բառեր,

2․ ուղղի համապատասխան հարցեր՝ տեղեկություններ ստանալու նպատակով,

3․ նկատի և շտկի հասակակիցների և մեծահասակների խոսքը,

4․ արտահայտի սեփական կարծիքը՝ դրսևորելով քննական վերաբերմունք և դիրքորոշում,

5․ հորինի փոքրիկ պատմություններ և դրանք ներկայացնի տրամաբանական հաջորդականությամբ,

6․ ամբողջացնի անավարտ պատմությունը,

7․ պատմի հեքիաթներ, ավանդույթներ,

8․ վերապատմի որոշ ստեղծագործություններ,

9․ կապակցված արտահայտի սեփական մտքերը,

10․ նախաձեռնի խոսակցություն հասակակիցների և մեծահասակների հետ,

11․ նկարագրի առարկաներ՝ օգտագործելով ածականներ,

12․ համեմատի առարկաները՝ օգտագործելով ածականի համեմատության աստիճանները,

13․ կիրառի առարկա, հատկանիշ, գործողություն ցույց տվող բառեր,

14․ նկարագրի առարկաների, երևույթների նմանություններն ու տարբերությունները,

15․ արտասանի որոշ ստեղծագործություններ,

16․ տարբերակի առարկաներն ըստ հատկանիշների,

17․ պատմի նկարի բովանդակությունը,

18․ պատմության մեջ առանձնացնի նախադասությունը,

19․ նախադասության մեջ առանձնացնի բառը,

20․ վանկատի բառը,

21․ վանկերով կազմի բառեր,

22․ տարբերի «բառ», «հնչյուն» եզրույթները,

23․ իմանա, որ բառը կազմված է հնչյուններից,

24․ ճանաչի հայերենի մեծատառ տպագիր տառերը,

25․ բացատրի հնչյունի և տառի տարբերությունը,

26․ մաքուր արտաբերի հայերենի հնչյունները,

27․ տրված բառում որոշի առաջին և վերջին հնչյունը,

28․ տարբերի ձայնավոր, բաղաձայն հնչյունները,

29․ կազմի տրված հնչյունով բառեր,

30․ հասկանա բառի փոխաբերական իմաստը,

31․ ընկալի ընդհանրացնող բառերի իմաստը,

32․ կիրառի սեղանային խաղերին առնչվող բառեր (շախմատ, շաշկի, լոտո և այլն),

33․ կազմի պարզ և բարդ նախադասություններ,

34․ փոխակերպի բառը («շուն» - «շնիկ», «ձյուն» – «ձնեմարդ» և այլն),

35․ կազմի գոյականի հոգնակի ձևերը,

36․ ցուցաբերի հետաքրքրություն գրելու գործընթացի նկատմամբ,

37․ օգտվի խոսքարտահայտչամիջոցներից,

38․ նպատակային օգտվի մեդիա գործիքներից և հարցեր ուղղի դրանց վերաբերյալ,

39․ լսի և վերլուծի աուդիո հեքիաթներ՝ արտահայտելով սեփական կարծիքը, վերաբերմունքը,

40․ պատասխանի հեռախոսազանգերին ըստ էության, և իրականցնի նպատակային զանգեր,

41․ կատարի էլեկտրոնային խաղ-վարժություններ,

42․ արտահայտի իր հույզերն ու զգացմունքները խոսքով և հաղորդակցման ոչ խոսքային ձևերով,

43․ հասակակիցների և մեծահասակների հետ հարաբերություններում հետևի բարեվարքության կանոններին, օգտագործի բարեվարքություն արտահայտող բառեր,

44․ խոսքով ներկայացնի շրջապատող միջավայրի և բնության երևույթների փոխկապակցվածությունը,

45․ օգտագործի տնտեսական պարզ բառապաշար,

46․ բանակցի կոնֆլիկտների ժամանակ,

47․ մասնակցի 25-30 րոպե տևողությամբ տարբեր աշխատանքներին,

48․ հետևի խմբի պարզ կանոններին:

Շ - (գ), (թ),

ԽՀ - (ա), (բ), (գ), (դ), (զ), (ը), (թ),

Ի - (բ), (գ), (դ), (ե), (զ), (է),

ՀՍԱ - (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է),

ԻԱԱԱ - (ա), (բ), (գ), (ե), (զ), (է)

Շ(ժբ), (ժգ), (ժդ),

ԽՀ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), Ի (ա), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), (ժա),

ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ),

 ԻԱԱԱ (ա), (ե) (զ), (է), (ը), (թ), (ժա), (ժբ)

 

56. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի բովանդակությունը ներառում է հեքիաթներ, պատմվածքներ, հանելուկներ, շուտասելուկներ, սուտասելուկներ, ոտանավորներ, առակներ, ասացվածքներ, խոսքային, հաղորդակցական իրավիճակներ, քննարկումներ:

57. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների (զրույց, ոտանավորի ուսուցում և ամրապնդում, դիդակտիկ խաղ, պատմումների տեսակներ` ցուցումով, դաստիարակի օրինակով, նկարով, ստեղծագործական պատ¬մումներ, վերապատմում, գեղարվեստական գրականության ունկնդրում, քննարկումներ, բանավեճ) մշակութային այցերի, Էքսկուրսիաների, զբոսանքների, տոների, միջոցառումների, բեմականացումների, թատրոնների, զվարճալիքների, ինքնուրույն գործունեության,աշխատանքային կենտրոններում կազմակերպվող աշխատանքի, բնության անկյունում կատարվող հերթապահության ընթացքում:

 

VI. ԻՆՁ ՇՐՋԱՊԱՏՈՂ ԱՇԽԱՐՀԸ

 

58. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչը նպաստում է սաների աշխարհայացքի ընդլայնմանը, բնության, դրանում առկա երևույթների, կապերի ընկալմանը, ինքնաճանաչմանը, մարդու և բնության միասնության կարևորության ընկալմանը։

59.Տարատարիք խմբի (4-6 տարեկաններ) «Ինձ շրջապատող աշխարհը» (ԻՇԱ) ծրագրային բաղադրիչի նպատակներն են՝

1) զարգացնել սեփական անձի և շրջակա միջավայրի մասին պատկերացումները,

2) ձևավորել էկոլոգիական նախագիտելիք, բնության և հասարակության միասնության մասին նախնական պատկերացումներ,

3) ձևավորել շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունք և բնապահպան վարքագիծ,

4) նպաստել սանի իմացական գործընթացների, ճանաչողական հետաքրքրությունների, հաղորդակցական հմտությունների զարգացմանը,

5) ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վերաբերյալ տարրական պատկերացումներ:

60. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են՝

1) ընդլայնել իմացական հետաքրքրությունները շրջապատող աշխարհի մասին,

2) խորացնել պատկերացումները սեփական անձի, ընտանիքի, ընկերների, մանկապարտեզի, փողոցի, քաղաքի, գյուղի, տեսարժան վայրերի, հայրենիքի, երկրագնդի մասին,

3) ձևավորել պատկերացումներ տիեզերքի, մոլորակների մասին,

4) խորացնել պատկերացումներն ազգային տոների, ծեսերի մասին,

5) ամրակայել սաների գիտելիքները պետական խորհրդանիշների մասին,

6) ձևավորել պատկերացումներ սեփական իրավունքների և պարտականությունների մասին,

7) ձևավորել հիգիենիկ կանոններին հետևելու կարողություններ ,

8) ամրապնդել պատկերացումները զգայարանների մասին, ամրակայել հույզերի մասին պատկերացումները,

9) խորացնել շրջապատող առարկաների (կահույք, սպասք, գրենական պիտույքներ, խաղալիքներ, հագուստ) ձեռք բերման, պատրաստման եղանակների վերաբերյալ սաների պատկերացումները,

10) խորացնել սաների պատկերացումները ընտանի կենդանիների, նրանց ձագերի, սնվելու և վարքի առանձնահատկությունների, բնության անկյան, ակվարիումի բնակիչների, թռչունների մասին,

11) ամրապնդել և ընդլայնել պատկերացումները վայրի կենդանիների մասին,

12) ընդլայնել պատկերացումները միջատների մասին,

13) զարգացնել բանջարեղենը, մրգերը, հատապտուղները տարբերելու և անվանելու կարողությունը,

14) հարստացնել պատկերացումներն առողջ, անառողջ սննդի, վիտամինների մասին,

15) ընդլայնել շրջապատում հանդիպող դեկորատիվ և պտղատու ծառերի, սենյակային բույսերի մասին գիտելիքները,

16) ձևավորել բույսերի կառուցվածքի, առանձնահատկությունների, դրանց բազմացման համար անհրաժեշտ պայմանների մասին,

17) ամրակայել տարվա եղանակների, բնության օրացույցի, եղնակաների հերթագայությամբ պայմանավորված բնության սեզոնային փոփոխությունների մասին սաների պատկերացումները,

18) խորացնել սաների պատկերացումներն անկենդան բնության (ջուր, հող, անձրև, ձյուն, քամի) մասին,

19) ձևավորել բնության երևույթների միջև պատճառահետևանքային կապերը հասկանալու կարողություն,

20) ձևավորել բնության մեջ պատշաճ վարքագիծ դրսևորելու կարողություն,

21) ձևավորել պատկերացում Կարմիր գրքի մասին,

22) խորացնել սաների պատկերացումները մասնագիտությունների, դրանց կարևորության մասին,

23) ամրակայել պատկերացումները երթևեկության պարզ նշանների, կանոնների, փոխադրամիջոցների մասին,

24) ձևավորել անվտանգ վարքագիծ,

25) ձևավորել աղետների (հրդեհ, երկրաշարժ) ժամանակ գրագետ վարքագիծ դրսևորելու կարողություն,

26) ամրապնդել պատկերացումներն առողջ ապրելակերպի, որոշ սպորտաձևերի մասին,

27) սեղանային խաղերի կազմակերպմամբ (շախմատ, շաշկի, լոտո, դոմինո և այլն) նպաստել ալգորիթմական մտածողության զարգացմանը,

28) ձևավորել մեդիայից օգտվելու տարրական կարողություններ՝ հետևելով անվտանգության կանոններին։

61. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքները, բովանդակությունը և կապը չափորոշչի հետ ներկայացված են աղյուսակ 5-ում:

 

Աղյուսակ 5․

 

4-5 տարեկաններ

5-6 տարեկաններ

Սանը պետք է՝

-ներկայացնի իր ընտանիքը, ընտանիքի անդամներին, նրանց անուններն ու ազգանունները,

-խոսի ընկերների մասին՝ կարևորելով ընկերասիրությունը.

Սանը պետք է՝

-բնութագրի իրեն, նկարագրի իր նախասիրությունները,

-իմանա իր և իր ընտանիքի անդամների մասին,

-ներկայացնի ընկերներին՝ դրսևորելով ընկերասիրություն.

-ունենա սեռադերային պատկերացումներ իր մասին,

-իմանա իր մարմնի մասերը,

-հետևի անձնական հիգիենային,

-անվանի հիմնական հույզերը,

-բացատրի սեփական հույզերի պատճառները.

-ապրումակցի դիմացինին, դրսևորի սեփական հույզերը.

-իմանա զգայարանները, դրանց դրանց

նշանակությունը.

-իմանա հիգիենայի պահպանման կանոնները, հետևի անձնական հիգիենային.

-արտահայտի իր հույզերը և զգացմունքները խոսքային և ոչ խոսքային միջոցներով.

- իմանա զգայարանների դերն ու նշանակությունը.

-ճանաչի որոշ մասնագիտություններ, դրանց դերը, համապատասխան աշխատանքային գործիքները

-հորինի և խաղա դերային խաղեր,

- տարբերի ամառային, ձմեռային հագուստ,

--դրսևորի ինքնասպասարկման հմտություններ, ինքնուրույն հանի և հագնի հագուստը,

-ճանաչի իրեն շրջապատող առարկաները՝ սպասք, կահույք, խաղալիքներ.

-իմանա, որ դրամն անհրաժեշտ է գնումներ կատարելու համար,

-իմանա՝ ինչով են զբաղվում տարբեր մասնագիտությունների մարդիկ,

-ընդունի մարդկանց միջև եղած տարբերությունները,

-մասնակցի խաղերին և խաղային իրավիճակիներին,

- իմանա իրեն պատկանող և շրջապատող որոշ առարկաների ձեռք բերման, պատրաստման եղանակները (հագուստ՝ տարվա եղանակին համապատասխան, կահույք, սպասք, գրենական պիտույքներ, խաղալիքներ).

-ունենա պատկերացումներ հայրենի երկրի, մայրաքաղաքի, իր բնակավայրի ( քաղաք/գյուղ, փողոց, տուն) մասին,

-իմանա իր հասցեն,

-ճանաչի իր երկրի պետական դրոշը, զինանշանը, օրհներգը,

-ունենա պատկերացումներ ազգային տոների, ծեսերի մասին,

-իմանա իր մանկապարտեզի անվանումը, ճանաչի աշխատակիցներին,

-կողմնորոշվի մանկապարտեզի շենքում, բակում, ծանոթ միջավայրում.

-ներկայացնի իր տունը, իմանա իր հասցեն, մանկապարտեզը, փողոցը, քաղաքը/գյուղը, հայրենիքը,

-ճանաչի դրոշը, զինանշանը և օրհներգը,

-ճանաչի հայրենիքի որոշ տեսարժան վայրեր,

-իմանա ազգային որոշ ծեսերի և տոների մասին,

-ճանաչի մի քանի հայ նշանավոր գործիչների.

-ճանաչի ընտանի, վայրի կենդանիներին, նրանց ձագերին, ներկայացնի նրանց օգտակարությունն ու նշանակությունը,

-ճանաչի և տարբերի թռչուններին ըստ արտաքին տեսքի (աղավնի, հավ, թութակ),

-իմանա որոշ միջատների, դրանց կառուցվածքը.

-ճանաչի ընտանի կենդանիներին, ներկայացնի նրանց մարմնի կառուցվածքը, ապրելակերպը և օգտակարությունը,

-ճանաչի վայրի կենդանիներին, ներկայացնի նրանց մարմնի կառուցվածքը, առանձնահատկություններին ու կենսակերպը,

-ճանաչի թռչունների մի քանի տեսակ, ներկայացնի մարմնի մասերը, ծածկույթը,

-ճանաչի միջատների մի քանի տեսակ, ներկայացնի մարմնի մասերը, իմանա դրանց նշանակությունը,

-համադրի, գտնի բուսական և կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչների նմանություններն ու տարբերությունները.

-ճանաչի և անվանի ծաղիկներն ըստ արտաքին տեսքի և գույնի (վարդ, կակաչ, մանուշակ և այլն),

-իմանա անտառի, դրա բնակիչների մասին,

-ճանաչի և անվանի մրգերը, բանջարեղենը,

-իմանա մրգերի և բանջարեղենի օգտակարությունը մարդու առողջության համար,

-տարբերի մրգերը, բանջարեղենը՝ թե՛ համով, թե՛ արտաքին տեսքով.

-ճանաչի և անվանի շրջակա միջավայրի բուսական աշխարհի որոշ ներկայացուցիչների անունները,

-ներկայացնի բույսերի (ծաղիկների, ծառերի, թփերի) աճման համար անհրաժեշտ պայմաններն ու դրանց կարևորությունը մարդու կյանքում,

-ճանաչի և թվարկի ծաղիկները (սենյակային, պարտեզի, դաշտային)

-բացատրի անտառի դերն ու նշանակությունը մարդու կյանքում,

-խնամքով վերաբերվի բույսերին.

-ունենա տարրական պատկերացումներ առողջ/անառողջ սննդի, վիտամինների մասին

-տարբերի առողջ և անառողջ սնունդը,

-կարևորի առողջ ապրելակերպը.

-իմանա տարվա եղանակները (գարուն, ամառ, աշուն, ձմեռ), նկարագրի դրանցում տեղի ունեցող փոփոխությունները,

-ճանաչի և անվանի բնության տարրերը (ջուր, օդ, արև և այլն)` ներկայացնելով դրանց նշանակությունը,

-ընկալի բնության երևույթների պատճառահետևանքային տարրական կապերը,

-նկատի բնության գեղեցկությունը,

-դրսևորի հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ,

-կարևորի մարդու աշխատանքը բնության մեջ,

-դրսևորի բնապահպան վարքագիծ,

-մասնակցի հողամասում 20-25 րոպե տևողությամբ աշխատանքներին.

-բացատրի բնության եղանակային երևույթները և դրանցում կատարվող փոփոխությունները,

-նկարագրի անկենդան բնության տարրերը, ներկայացնի բնության առանձին երևույթները՝ կայծակ, ամպրոպ, դրսևորի անվտանգ վարքագիծ,

-ներկայացնի բնության առանձին երևույթների վտանգները (անձրև, ձյուն, կայծակ, ամպրոպ, կարկուտ, մառախուղ), երևույթների միջև գտնի պատճառահետևանքային կապերը,

-ընդգծի արևի դերն ու նշանակությունը՝ բույսերի, կենդանիների և մարդկանց համար,

-ուսումնասիրի ջրի հատկությունները տարբեր վիճակներում, շրջանառությունը բնության մեջ,

-մեկնաբանի նյութերի շրջանառությունը բնության մեջ՝ տերևների քայքայվելը և վերածվելը հողի,

- իմանա օդի, հողի, ջրի հատկությունների, դրանց նշանակության մասին,

-հասկանա աղտոտված միջավայրի ազդեցությունը մարդու, կենդանական ու բուսական աշխարհի վրա,

-հասկանա մարդու առողջության և շրջակա միջավայրի փոխկապակցվածությունը,

-ցուցաբերի խնայողական վերաբերմունք,

-դրսևորի տարրական պատկերացումներ տիեզերքի, մոլորակների մասին,

-իմանա Կարմիր գրքի մասին,

-հասկանա մարդու՝ որպես բնության մի մասնիկի կապը կենդանական և բուսական աշխարհի հետ,

-բացատրի բնության մեջ մարդու աշխատանքի կարևորությունը,

-արժևորի բնության գեղեցկությունը և դրսևորի այն պահպանելու ճիշտ վարքագիծ.

-հետևի առողջության և անվտանգության պահպանման կանոններին,

-ճանաչի երթևեկության պարզ նշանները, կանոնները,

-իմանա փոխադրամիջոցները, դրանց դերը մարդու կյանքում,

-մեծահասակի օգնությամբ հետևի երթևեկության կանոններին,

-դրսևորի անվտանգ վարքագիծ

-իմանա փոխադրամիջոցների տեսակներ, երթևեկության որոշ պարզ նշաններ, հետևի երթևեկության պարզ կանոններին,

-ցուցաբերի անվտանգ վարքագիծ,

-բացատրի իր գործողությունները և դրանց պատճառները,

-ցուցաբերի անվտանգության կանոնների մասին տարրական պատկերացումներ և հետևի դրանց,

-թվարկի և նկարագրի որոշ աղետներ,

-իմանա աղետների դեպքում ինչ վարքագիծ դրսևորի

-կառուցի խաղային փոխհարաբերություններ, խաղի հետաքրքիր սյուժեներ,

-հետևի խաղի կանոններին՝ խաղը հասցնելով ավարտին,

-խոսի իր հաջողությունների մասին.

-մասնակցի խաղերին և խաղային իրավիճակներին,

-կատարի էլեկտրոնային խաղ-վարժություններ՝ հետևելով մեդիայի անվտանգության կանոններին.

-դրսևորի բարեկիրթ վարքագիծ,

-համագործակցի հասակակիցների հետ, անհրաժեշտության դեպքում օգնի նրանց,

-հասկանա սեփական իրավունքներն ու պարտականությունները,

-հասկանա սեփական արարքների հետևանքները,

-հետևի անվտանգ վարքի կանոններին,

- ունենա պատկերացումներ ազգային տոների, ծեսերի մասին.

-կայացնի որոշումներ և մեկնաբանի դրանք,

-բանակցի, համագործակցի հասակակիցների հետ,

-հետևի ընդունելի վարքագծի կանոններին,

-դրսևորի բարեկիրթ վարքագիծ,

-գնահատի իր և մյուսների արարքները, դրանց հետևանքները,

-կիրառի կոնֆլիկտիների լուծման տարբեր միջոցներ,

-իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, կիրառի դրանք,

- իմանա ազգային որոշ ծեսերի և տոների մասին.

ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ

«Ես, իմ ընտանիքը և իմ ընկերները»

«Իմ մարմինը, անձնական հիգիենա»

«Զգայարաններ»

«Հույզեր»

«Հայաստանն իմ տունն է»

«Իմ տունը, իմ փողոցը, իմ քաղաքը/գյուղը»

«Իմ մանկապարտեզը, խաղեր»

«Սպասք, կահույք»

«Հագուստ»

«Առողջ, անառողջ սնունդ, վիտամիններ»

«Առողջ ապրելակերպ, սպորտ»

«Մասնագիտություններ»

«Ծառեր, ծաղիկներ»

«Անտառ»

«Միրգ, հատապտուղ, բանջարեղեն»

«Ընտանի կենդանիներ»

«Վայրի կենդանիներ»

«Թռչուններ»

«Միջատներ»

«Տարվա եղանակներ, բնության

երևույթներ»

«Ջուր, օդ, հող»

«Արև, դրա նշանակությունը»

«Փոխադրամիջոց, երթևեկության կանոնները»

«Անվտանգ միջավայր, անվտանգ վարքագիծ»

«Բարեկիրթ վարքագիծ»

«Իմ իրավունքներն ու ու պարտականությունները»

«Տոներ»

«Ես, իմ ընտանիքը և իմ ընկերները»

«Իմ մարմինը, անձնական հիգիենա»

«Զգայարաններ»

«Իմ հույզերը»

«Հայաստանն իմ տունն է»

«Իմ տունը, իմ փողոցը, իմ քաղաքը/գյուղը»

«Իմ մանկապարտեզը, խաղեր»

«Առողջ, անառողջ սնունդ, վիտամիններ»

«Առողջ ապրելակերպ, սպորտ»

«Սպասք, կահույք»

«Հագուստ»

«Մասնագիտություններ»

«Ծառեր, ծաղիկներ»

«Անտառ»

«Ընտանի կենդանիներ»

«Վայրի կենդանիներ»

«Թռչուններ»

«Միջատներ»

«Տարվա եղանակներ, բնության երևույթներ, բնության օրացույց»

«Ջուր, ջրի հատկությունները»

«Օդ, հող»

«Մոլորակներ»

«Արև, դրա նշանակությունը»

«Փոխադրամիջոցներ, երթևեկության կանոնները»

«Անվտանգ միջավայր, անվտանգ վարքագիծ»

«Բարեկիրթ վարքագիծ»

«Իմ իրավունքներն ու պարտականությունները» «Տոներ»

Կապը չափորոշչի հետ՝

Շ (գ), (թ),

ԽՀ (ա), (բ), (գ), (դ), (զ), (ը), (թ),

Ի (բ), (գ), (դ), (ե), (զ), (է),

ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), ԻԱԱԱ (ա), (բ), (գ), (ե), (զ), (է)

Կապը չափորոշչի հետ՝

Շ (ժբ), (ժգ), (ժդ)

ԽՀ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ),

Ի (ա), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), (ժա)

ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ)

ԻԱԱԱ (ա), (ե) (զ), (է), (ը), (թ), (ժա), (ժբ)

 

62. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են պարապմունքների, մշակութային այցերի, նախագծային աշխատանքի, փորձարարության, էքսկուրսիաների, զբոսանքների, տոների, միջոցառումների, աշխատանքային կենտրոններում, բակում, բանջարանոցում, բնության անկյունում կազմակերպվող աշխատանքի և ինքնուրույն գործունեության ընթացքում:

 

VII. ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐ

 

63. Նախադպրոցական տարիքը երեխայի ճանաչողական զարգացման կարևորագույն փուլերից է, որի ընթացքում ձևավորվում են շրջակա աշխարհի մասին նախնական պատկերացումները։ Այդ համակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մաթեմատիկական տարրական պատկերացումները, որոնք հիմք են ոչ միայն մտածողության, տրամաբանության զարգացման, այլ նաև տարիքային հաջորդ փուլին բնորոշ ուսումնական գործունեության արդյունավետ իրակաացման համար։

64. Մաթեմատիկական տարրական պատկերացումները երեխայի մոտ ձևավորվող նախագիտելիքն է քանակի, թվի, բազմության, մեծության, ձևի, տարածության և ժամանակի վերաբերյալ։

65. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» (Հապավումը՝ ՄՏՊ) ծրագրային բաղադրիչի նպատակն է սաների տարրական մաթեմատիկական պատկերացումների ձևավորմամբ զարգացնել տրամաբանական մտածողությունը, ճանաչողական հետաքրքրությունները։

66. Տարատարիք խմբի (4-6 տարեկաններ) «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են՝

1) ձևավորել դրական վերաբերմունք և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ,

2) ստեղծել անհրաժեշտ զարգացնող միջավայր և բարենպաստ պայմաններ սաների տրամաբանության, ալգորիթմական մտածողության զարգացման համար,

3) խթանել սանի ինքնուրույն գործունեությունը,

4) ամրապնդել նախաթվային հասկացությունները,

5) խորացնել առարկաները՝ ըստ հատկությունների (չափ, ձև, գույն) համեմատելու կարողությունը,

6) ընդլայնել երկրաչափական մարմինների և պատկերների վերաբերյալ նախագիտելիքը,

7) սովորեցնել ճանաչել թվանշանները և տարբերակել թիվ ու թվանշան հասկացությունները,

8) ամրապնդել տարածության և ժամանակի վերաբերյալ պատկերացումները,

9) սովորեցնել կատարել 1-5-ի (միջին ենթախումբ) և 1-10-ի (ավագ ենթախումբ) սահմանում ուղիղ և հետ հաշիվ,

10) ծանոթացնել թվի միավոր կազմին,

11) ձևավորել պատկերացում նախորդ, հաջորդ հասկացությունների, կից թվերի, կենտ ու զույգ թվերի մասին,

12) ծանոթացնել կարգային հաշվին,

13) ծանոթացնել թվաբանական գործողությունների («+», «–», «=») և համեմատության նշաններին («>», «<», «=»),

14) սովորեցնել կատարել պարզ մաթեմատիկական գործողություններ և լուծել պարզ տրամաբանական խնդիրներ,

15) սովորեցնել տարբերակել «մաս» և «ամբողջ» հասկացությունները, մասերից ստանալ ամբողջ և ամբողջը բաժանել մասերի,

16) նպաստել գործնական առաջադրանքների կատարման ընթացքում հուզականության, կարգապահության, փոխօգնության ձևավորմանը։

67. Ծրագրային բաղադրիչը ներառում է հետևյալ բաժինները՝

1) Նախաթվային՝- մեծություն, ձև, տարածական հասկացություններ, ժամանակային հասկացություններ։

2) Թվային՝ -քանակ և հաշիվ։

68. «Մեծություն» բաժնի նպատակն է ամրապնդել «մեծ-փոքր», «հաստ-բարակ», «երկար-կարճ», «լայն-նեղ», «բարձր-ցածր» հասկացությունները։ Սաներին սովորեցնել պայմանական չափիչների օգնությամբ (զոլակներ, թելեր, բաժակ և այլն) որոշել առարկայի մեծությունը, երկարությունը, լայնությունը, բարձրությունը, հաստությունը, ինչպես նաև հեղուկ և սորուն մարմինների ծավալը։

69. «Երկարություն» -սաները համեմատում են առարկաներն ըստ երկարության՝ երկար-կարճ, հավասար։

70. «Բարձրություն» -սաները ձեռք են բերում առարկաներն ըստ բարձրության (բարձր-ցածր, հավասար) համեմատելու կարողություններ։ Էական է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ սաները չշփոթեն առարկաների բարձրությունը և երկարությունը։

71. «Լայնություն» -սաները համեմատում են առարկաներն ըստ լայնության (լայն-նեղ, հավասար)։

72. «Հաստություն» -սաները սովորում են համեմատել առարկաներն ըստ հաստության (հաստ-բարակ, հավասար)։ Այստեղ ևս կարևոր է, որպեսզի սաները չշփոթեն առարկաների լայնությունը և հաստությունը։

73. «Ձև» բաժինը սովորեցնում է ճանաչել, տարբերել և անվանել երկրաչափական մարմիններն ու պատկերները (գունդ, խորանարդ, գլան, կոն, բուրգ, շրջան, ձվածիր, եռանկյուն, քառակուսի, ուղղանկյուն, բազմանկյուն):

74. «Տարածական հասկացություններ» բաժինը նպաստում է տարածության մեջ կողմնորոշմանը, տարածական պատկերացումների (ձախ, աջ, վերև, ներքև, առջև, հետև, հեռու, մոտ, մեջտեղ, վրա, տակ, ներս, դուրս) ամրապնդմանը և խորացմանը։

75. «Ժամանակային հասկացություններ» բաժինը նպաստում է ժամանակի մեջ կողմնորոշմանը, օրվա տարբեր ժամանակահատվածների (առավոտ, կեսօր, երեկո, գիշեր, շաբաթվա օրեր, տարվա եղանակներ և ամիսներ) մասին պատկերացումների ամրապնդմանը։

76. Քանակ և հաշիվ» բաժնի նպատակն է՝

1) սովորեցնել կատարել քանակական ուղիղ և հետընթաց, տարբեր զգայարաններով համրանք 10-ի սահմանում․

2) սովորեցնել կատարել նշված թվից համրանք՝ ինչպես ուղիղ, այնպես էլ՝ հետ, միջակայքային (ինտերվալային) համրանք' առանձնացված երկու թվի սահմանում' 2-7, 5-9, 6-10, 10-7, 9-4 և այլն,

3) սովորեցնել տիրապետել կարգային, դասական համրանքի կարողություններին (պատասխանել` «ո՞ր», «որերո՞րդ» հարցերին),

4) նպաստել առարկայի դիրքը և տեղը շարքում որոշելու կարողության զարգացմանը,

5) զարգացնել նախորդ և հաջորդ թվերի հարաբերությունները հասկանալու կարողությունը, սովորեցնել գտնել յուրաքանչյուր թվի նախորդը և հաջորդը,

6) խթանել հաշվելիս թիվը հաշված առարկաների անվան հետ հարաբերակցելու կարողությունը ,

7) սովորեցնել հասկանալ թվի անկախությունը առարկաների ձևից, գույնից, տեսակից, չափսից, գրաված դիրքից, տարածությունից և հաշվելու ուղղություններից,

8) նպաստել 1-9 թվանշանները, թվաբանական գործողությունները («--», «+», «=»), համեմատության («<», «>», «=») նշանները ճանաչելու, անվանելու և թվաբանական գործողություններ (ավելացնել, պակասեցնել) կատարելու կարողությունների ձևավորմանը,

9) ներկայացնել թվի կազմության ձևերը (առանձին տարրերով՝ 5-ը կազմված է 1.1.1.1 և նորից 1 և այլն),

10) սովորեցնել բաժանել առարկան 2 և 4 հավասար, ապա անհավասար մասերի և մասերից ստանալ ամբողջը:

77. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային վերջնարդյունքները, բովանդակությունը և կապը չափորոշչի հետ ներկայացված է աղյուսակ 6-ում.

 

Աղյուսակ 6․

 

4-5 տարեկաններ

5-6 տարեկաններ

Սանը պետք է՝

-խմբավորի առարկաները՝ ըստ հատկանիշի (2 հատկանիշ),

-առդրման, վերդրման եղանակներով համեմատի առարկաները՝ նշելով դրանց մեծության հետ կապված հատկանիշները.

Սանը պետք է՝

-համեմատի և խմբավորի առարկաները՝ ըստ հատկանիշների (չափ, ձև, գույն) տարբեր եղանակներով (առդրում, վերադրում, համադրում),

-որոշի առարկայի մեծությունը, ծավալը՝ պայմանական չափումների միջոցով.

-ճանաչի և անվանի երկրաչափական մարմինները և պատկերները («խորանարդ», «գլան», «գունդ», «շրջան», «եռանկյուն», «քառակուսի», «ուղղանկյուն»),

-որոշի երկրաչափական պատկերների կողմերի, գագաթների և անկյունների քանակը,

-հայտնաբերի շրջապատում երկրաչափական պատկերների նման առարկաներ.

-ճանաչի և անվանի երկրաչափական մարմինները և պատկերները (խորանարդ, բուրգ, գունդ, գլան, կոն, շրջան, ձվածիր, եռանկյուն, քառակուսի, ուղղանկյուն, բազմանկյուն),

-ստանա նոր պատկերներ տարբեր երկաչափական պատկերներից,

-ընկալի «անկյուն», «գագաթ», «կողմ», «եզր», «կենտրոն» հասկացությունները.

-ստեղծի մասերից ամբողջական պատկերներ,

-ամբողջը բաժանի հավասար և անհավասար մասերի.

-տարբերակի մաս և ամբողջ հասկացությունները, ամբողջը բաժանի 2 և 4 հավասար և անհավասար մասերի՝ ծալման և կտրման միջոցով, մասերից ստանա ամբողջ.

-տարբերի տարածական ուղղությունները՝ «աջ», «ձախ», «վերև», «ներքև», «առաջ», «ետ», «վրա», «տակ», «հեռու», «մոտ», «ներս», «դուրս».

-տարբերակի տարածական ուղղությունները, կարողանա շարժվել նշված ուղղությամբ՝ կողմնորոշվելով տարածության մեջ.

-տարբերի և կիրառի ժամանակային հասկացությունները՝ օրվա մասերը («առավոտ», «կեսօր», «երեկո», «գիշեր»), երեկ, այսօր, վաղը, շաբաթ, շաբաթվա օրեր, ամիս, տարի.

-կողմնորոշվի ժամանակի մեջ՝ ըստ նշանակության կիրառելով «առավոտ», «կեսօր», «երեկո», «գիշեր», «երեկ», «այսօր», «վաղը», «շաբաթ», «ամիս», «տարի», «եղանակ» և «օրացույց» բառերը,

-տարբերի շաբաթվա օրերը, ամիսները և տարվա եղանակները և դրանց հաջորդականությունը.

-կատարի ուղիղ և հետ համրանք 5-ի սահմանում,

-հասկանա առանձին տարրերով ներկայացնի մինչև 5 թվերի քանակական կազմությունը,

-տարբերի նախորդ թվերը՝ 1-5-ի սահմանում, և հաջորդ թվերը՝ 1-4-ի սահմանում,

-գիտի 2-5 թվերի միավոր կազմը,

-ձևակերպի հարցեր՝ կիրառելով «քանի՞», «որքա՞ն» բառերը,

-համեմատի միատեսակ առարկաների քանակը՝ անկախ առարկաների հատկությունից (ձև, չափ, գույն, նյութ).

կատարի 1-10 ուղիղ և հետ համրանք,

-կատարի համրանք առանձնացված երկու թվի սահմանում,

-կատարի կարգային համրանք,

-ճանաչի և անվանի 0- 9 թվանշանները,

-հաշվի առարկաները և նշի դրանց քանակը,

-ներկայացնի նախորդ թվերը՝ 10-ի սահմանում և հաջորդ թվերը՝ 9 սահմանում,

-ներկայացնի կենտ և զույգ թվերը՝ 10-ի սահմանում,

-իմանա 5 - 10 թվերի միավոր կազմը,

-հարաբերակցի պատկերների քանակը համապատասխան թվանշանին,

-համեմատի միատեսակ առարկաների քանակը՝ անկախ առարկաների հատկություններից (ձևից, չափ, գույն, նյութ).

-կատարի մաթեմատիկական բովանդակությամբ էլեկտրոնային խաղ-վարժություններ.

-կիրառի մոդելներ և պայմանական նշաններ՝ գործնական աշխատանքներ կատարելիս,

-կատարի մաթեմատիկական էլեկտրոնային խաղ-վարժություններ,

-կատարի տրամաբանական առաջադրանքներ,

-վերլուծի երևույթների միջև առկա պատճառահետևանքների կապերը

-դրսևորի ինքնուրույնություն, կարգապահություն, հուզականություն, փոխօգնություն գործնական առաջադրանքների կատարման ընթացքում.

ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ

«Երկրաչափական մարմիններ, պատկերներ»

«Մեծություն»

«Ժամանակային հասկացություններ»

«Տարածական հասկացություններ»

«Ուղիղ և հետ հաշիվ՝ 1-5 սահմանում»

«1-5 թվանշաններ»

«Թվի միավոր կազմ»

«Հաջորդ, նախորդ թվեր»

«Կից թվեր»

«Տրամաբանական պարզ խնդիրներ»

«Մեծություն»

«Երկրաչափական պատկերներ, մարմիններ»

«Մաս և ամբողջ»

«Ժամանակային հասկացություններ»

«Տարածական հասկացություններ»

«Թվանշան (0-9)»

«Ուղիղ և հետ հաշիվ»

«Կարգային հաշիվ»

«Թվի կազմություն»

«Հաջորդ և նախորդ թվեր»

«Կից թվեր»

«Կենտ ու զույգ թվեր»

«Թվաբանական գործողության և համեմատության նշաններ»

«Օրինաչափություններ»

«Տրամաբանական խնդիրներ»

«Պարզ ալգորիթմներ»

Կապը չափորոշչի հետ՝

Շ (թ), ԽՀ (բ), (թ), Ի (ա), (դ)

ՀՍԱ ( գ), ( դ), ( ե), ԻԱԱԱ (զ).

Կապը չափորոշչի հետ՝

Շ (ժբ), ԽՀ (թ), Ի (ա), (բ), (գ), (թ), (ժ)

ՀՍԱ (ե), (զ), (է), ԻԱԱԱ (ժա).

78. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների, էքսկուրսիաների, զբոսանքների, մշակութային այցերի, ինքնուրույն գործունեության, հերթապահության և աշխատանքային կենտրոններում կատարվող աշխատանքի ընթացքում:

 

VIII. ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ

 

79. Անձի տարիքային զարգացման ոչ մի շրջանում ֆիզիկական դաստիարակությունն այնպես ցայտուն չի ներգործում առողջության, ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստվածության, ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնման և սոցիալականացման վրա, ինչպես նախադպրոցական տարիքում։

80. Ֆիզիկական դաստիարակության բազմազան միջոցներն արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է կիրառել համակողմանի մոտեցում, կանոնավոր համագործակցել ծնողների հետ։

81. Ֆիզկուլտուրա (Հապավումը՝ Ֆ) ծրագրային բաղադրիչի խնդիրներն են`

1) առողջության ամրապնդումն ու պահպանումը, օրգանիզմի կոփումը և դիմադրողականության բարձրացումը, հենաշարժողական ապարատի ամրապնդումը, ճիշտ կեցվածքի ձևավորումը և հարթաթաթության կանխարգելումը, ֆիզիկական ներդաշնակ զարգացումը, օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգի բարելավումը,

2) կենսականորեն անհրաժեշտ շարժողական կարողությունների և հմտությունների (քայլք, ցատկ, սողանցում, մագլցում, նետում, քայլք` դահուկներով, հեծանիվ վարել, լող) ձևավորում, ինչպես նաև դրանց տեխնիկայի ճիշտ կատարում,

3) շարժողական ընդունակությունների /արագաշարժության, դիմացկունության, մկանային ուժի, ճարպկության, հավասարակշռության, կոորդինացիայի/ մշակում,

4) շարժախաղերի և մարզախաղերի տարրերի ուսուցում, խաղային գործողությունների ձևավորում, զարգացում,

5) շնչառական և մանր մոտորիկայի զարգացման վարժությունների ուսուցում,

6) տեսական գիտելիքների հաղորդում ֆիզիկական վարժությունների օգտակարության, ֆիզկուլտուրայի պատմության, օլիմպիական խաղերի, առողջ ապրելակերպի վերաբերյալ,

7) անձի բարոյակամային դրական գծերի` ինքնուրույնության, ակտիվության, ընկերասիրության, համագործակցության դաստիարակում:

82. Սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրներն իրականացվում են հիմնականում շարժողական նպատակային ռեժիմի պայմաններում, որի հիմքում ընկած են տարբեր ձևերով կազմակերպվող ֆիզկուլտուրային ամենօրյա միջոցառումները, սաների ազատ, ինքնուրույն շարժողական գործողությունը։

83.Ծրագրում տրված են նաև շարժողական ընդունակությունների մշակման, մարմնի ճիշտ կեցվածքի ձևավորման, հարթաթաթության կանխման և շնչառությունը կարգավորող վարժություններ, որոնք պետք է իրականացվեն նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական ամբողջ աշխատանքի ընթացքում:

84. Օրվա ընթացքում վարժությունների և երաժշտառիթմիկ պարապմունքների միջոցով, ըստ որի առաջադրվող նյութը բովանդակում է սպորտային վարժությունների պարզ ձևեր, նմանողական շարժումներ, ազգային պարային շարժումների տարրեր և այլն:

85.Շարժողական ընդունակությունների մշակման և շարժողական կարողությունների ու հմտությունների զարգացման համար վարժություններն ընտրվում են` հաշվի առնելով սաների անհատական և տարիքային հնարավորությունները, պարապմունքների և առօրյա աշխատանքների կազմակերպման համար ստեղծված պայմանները։

86. Ամեն օր, մինչև նախաճաշ անցկացնել առավոտյան մարմնամարզություն, որի համալիրները պետք է կառուցվեն ծանոթ, պարզ, մատչելի, դինամիկ, ուշադրությունը կենտրոնացնող, համազարգացնող, նմանողական խաղային վարժություններից և պարային շարժումներից:

87. Սանի ինքնուրույն շարժողական գուրծունեությունը պայմանավորված է ակտիվությունը խթանող բազմազան պարագաների առկայությամբ՝ բակում և շենքի ներսում: Առաջարկվում է լայնորեն օգտագործել ծանոթ, ժողովրդական շարժախաղեր, մարզական տարրերով խաղեր ու սպորտային վարժություններ:

88. Սաների ֆունկցիոնալ հնարավորություններն ընդլայնելու, շարժողական կարողությունները զարգացնելու նպատակով անհրաժեշտ է կիրառել արշավներ, հեռավոր զբոսանքներ՝ օգտվելով բնական արգելքներից:

89. Ֆիզիկական դաստիարակության աշխատանքներն ամփոփելու նպատակով՝ ծրագրով առաջարկվում է անցկացնել ժամանցներ, մարմնամարզական հանդեսներ, մարզական-մասսայական, առողջության օր, տասնօրյակներ։

90. Ծրագիրը իրականացնելիս անհրաժեշտ է կարևորել հետևալ հանգամանքները.

1. Նպատակաուղղված մշակել շարժողական ընդունակությունները, որոնք էականորեն կնպաստեն հիմնական շարժողական գործողությունների արագ և տեխնիկապես ճիշտ տիրապետմանը։

2. Հնարավորինս հաճախ ֆիզկուլտուրայի պարապմունքներն անցկացնել բակում:

3. Անհրաժեշտ է սովորեցնել սաներին գիտակցաբար հսկել սեփական շարժողական գործողությունների կատարման ընթացքը։

4. Արձակուրդներին, տոն օրերի ընթացքում անհրաժեշտ է պահպանել շարժողական ռեժիմը, մշտապես հանձնարարել տնային առաջադրանքներ, որում պետք է ընդգրկված լինեն նաև շնչառական և ընդհանուր դիմացկունությունը մշակող վարժություններ։

5. Առանձնահատուկ ուշադրություն դարձնել տեսական գիտելիքների հաղորդմանը և դրանց կիրառմանը գործնականում։

91. Նախադպրոցականները ֆիզիկական կուլտուրայի պարապմունքներին պետք է մասնակցեն սպորտային համազգեստով և մարզակոշիկներով, ձմռանը՝ տաք մարզահագուստով և տաք կոշիկներով։

92. Դահլիճում և մարզահրապարակում պետք է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ պահանջները և անվտանգության կանոնները։

93. Կարևոր է ապահովել սաների շարժողական ակտիվությունն ամբողջ օրվա ընթացքում՝ օգտագործելով շարժախաղերը և ֆիզիկական վարժությունները, ինչպես նաև ստեղծել համապատասխան պայմաններ և շարժողական գործունեությունը խթանող միջավայր։

94. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում ֆիզիկական դաստիարակությունն իր մեջ ներառում է տարբերակված մոտեցում սաների նկատմամբ՝ նրանց ռեժիմի, սննդի, կոփման միջոցառումների, ֆիզիկական վարժությունների և խաղերի ընտրության ժամանակ։ Ընդ որում, հաշվի է առնվում տարիքը, առողջական վիճակը, ֆիզիկական զարգացումն ու պատրաստվածությունը, սաների հոգեբանական զարգացման անհատական առանձնահատկությունները։

95. Համընդհանուր խնդիրներից առանձնացվում են 4-6 տարեկանն սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրները.

1) նպաստել սաների առողջության պահպանմանը և ամրապնդմանը,

2) ձևավորել ճիշտ կեցվածք, համաչափ, ներդաշնակ մարմնի կառուցվածք,

3) սովորեցնել վարժությունների կատարման ժամանակ ճիշտ շնչել և արտաշնչել առանց շնչարգելումների,

4) քայլել ձեռքերի ազատ և բնական շարժումներով, կեցվածքը պահել ուղիղ,

5) վազել թեթև, ռիթմիկ, հրվելով թաթերով և արտահայտչական ճախրումով,

6) զարգացնել շարժումներ կատարման ճշգրտությունը,

7) սովորեցնել տեղից ցատկել ճիշտ ելման դրությունից, թափով, առաջ հրվել, զուգակցելով ձեռքերի շարումները և փափուկ վայրէջք կատարել,

8) նետումների ժամանակ սովորեցնել ընդունել ճիշտ ելման դրությունը, առարկան նետել համապատասխան ուղղությամբ,

9) ֆիզիկական վարժությունների հիմնական շարժումների, խաղերի, ընդհանուր զարգացնող վարժությունների յուրացման միջոցով ընդլայնել, հարստացնել սաների շարժողական փորձը,

10) նպատակաուղղված մշակել սաների բոլոր շարժողական ընդունակությունները (արագաշարժության, ճարպկության, հավասարակշռություն, ուժ, ճկունություն, դիմացկունություն և այլն), զարգացնել ժամանակի և տարածության մեջ կողմնորոշումը, աչքաչափը:

96. Նախադպրոցական տարիքի սաների հիմնական շարժողական գործողությունների կատարման որակի գնահատման ցուցանիշները (քայլք, վազք, տեղից հեռացատկ, ավազապարկի նետում) տրված են համապատասխանաբար աղյուսակներ 7, 8, 9, 10-ում.

 

Աղյուսակ 7.

 

4-6 ՏԱՐԵԿԱՆ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ (քայլք 10մ)

 

Գնահա-

տում

Գլխի և մարմնի դիրքը

Ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը

Ոտնաթաթի դիրքը

Քայլքի ուղղության պահպանումը

Արդյունք

վրկ

Բարձր

Իրանը և գլուխը պահում է ուղիղ:

Ձեռքերն առանց ավելորդ լարվածության ցած կախված են, շարժումները համաձայնեցված են ոտքերի շարժումների հետ:

Ոտնաթաթը դնում է կրունկից թաթ:

Պահպանվում է քայլքի ճիշտ ուղղությունը:

 

Ցածր

Իրանը ճոճում է դեպի աջ և ձախ, իջեցվում է գլուխը և ուսերը: Մարմինը թեքված է առաջ

Ձեռքերի շարժումները լրիվ չեն համաձայնեցվում ոտքերի շարժումների հետ:

Ձեռքերը տարածում է:

Ոտնաթաթերն առաջնային մասով թեքված են ներս (ծուռթաթ):

Ոտքերը ծնկային և կոնքազդրային հոդերում խիստ ծալված են:

Ոտնաթաթը դնում է ուղիղ, այլ ոչ թե կրունկից թաթ:

Չի պահպանվում քայլքի ճիշտ ուղղությունը:

 

Միջին

Իրանի շարժումները չեն համապատասխանում դրական գնահատականին: Մեկ տարրի բացաս

ական դրսևորում

Ձեռքերի շարժումների ոչ հստակ, արտահայտված կատարում:

Մեկ կամ մի քանի տարրերի բացասական դրսևորում ` մյուս տարրերի ճիշտ կատարման դեպքում:

Մեկ կամ մի քանի տարրերի սխալ կատարում` մյուս տարրերի ճիշտ կատարման դեպքում:

Մասամբ է պահպանվում շարժման ուղղությունը:

 

Աղյուսակ 8.

 

4-6 ՏԱՐԵԿԱՆ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ (վազք 30 մ)

 

Գնահա-

տում

Շարժումների կոորդինացիա

Ռիթմայնություն

«Ճախրում»

Արդյունք

վրկ

Բարձր

Իրանը և գլուխը պահել ուղիղ, ձեռքերն ուղիղ անկյան տակ ծալված, ձեռքերի հստակ շարժումներ առաջ ու հետ:

Ուղղագիծ կամ հավասարաչափ վազք`

ոտքերն առանց դոփելու:

Ակնհայտ տարբերվող «թռիչք», ոտքերի բավարար ծալում ծնկային հոդերում:

 

Ցածր

Իրանի ճոճում դեպի աջ և ձախ, գլուխը ցած պահած, ձեռքերը տարածած, ձեռքերի հետ ու առաջ շարժումների ոչ հստակ կատարում, ոտքերը ծնկային հոդերում կիսածալված են:

Ոտքերի դոփում. քայլի անհամաչափություն, ոչ ուղղագիծ վազք:

«Ճախրում»-ի բացակայություն` երկհենում. անընդհատ այս կամ այն ոտքը հպում է գետնին:

 

Միջին

Միջանկյալ բոլոր վիճակներում կամ ձեռքերի, ոտքերի, իրանի շարժումները չեն համապատասխանում դրական գնահատականին.

 բացասական մեկ տարրի առկայություն մյուս տարրերի դրական գնահատականի դեպքում:

Բացասական մեկ կամ մի քանի տարրերի առկայություն` մյուս տարրերի դրական կատարման դեպքում, օրինակ` ուղղագիծ, բայց մանր ու վազք:

Ոչ հստակ «ճախրում», ոտքերի անբավարար ծալում ծնկային

հոդերում:

 

Աղյուսակ 9.

 

4-6 ՏԱՐԵԿԱՆ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ (տեղից հեռացատկ)

 

Գնահա-տում

Հրում

«Ճախրում»

Վայրէջք

Արդյունք սմ

Բարձր

Ձեռքերի ռիթմիկ նախապատրաստական շարժումների առկայություն, ոտքերի ծալում և մեկնարկի դինամիկ դիրք, հրում` երկու ոտքով միաժամանակ:

Հրման պահին ձեռքերի թափահարում առաջ–վերև,

արտահայտված «ճախրում»:

Փափուկ և ճկուն վայրէջք` ոտնաթաթերից կրունկների վրա, կիսածալված ոտքերով:

 

Ցածր

Ձեռքերի նախապատրաստական շարժումների բացակայություն,

ոտքերի ոչ արտահայտված ծալում, երկու ոտքերով ոչ միաժամանակյա հրում:

Հրման պահին ձեռքերի թափահարման բացակայություն,

 ճախրման փոխարեն` քայլ:

Վայրէջք ուղիղ ոտքերով,

վայրէջքի ժամանակ հավասարակշռության բացակայություն. որևէ ուղղությամբ վայր ընկնել:

 

Միջին

Հրման ոչ բավարար արտահայտված առանձին տարրեր կամ բացասական (կատարված տարրերի առկայություն` մյուս տարրերի դրական կատարման դեպքում):

Ձեռքերի փոքր թափահարում,

անբավարար «ճախրում»:

Վայրէջքի միջանկյալ

վիճակներ` ոչ բավարար

դրական:

 

Աղյուսակ 10.

 

4-5 ՏԱՐԵԿԱՆ ՍԱՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ

ԳՆԱՀԱՏՈՒՄ

(150-200 գրամ ավազապարկի նետում)

 

Գնահա-տում

Ելման դրություն

Թափահարում

Նետում

Իրանի դարձում

Արդյունք

մ

Բարձր

Աջ ձեռքով նետելիս ուղղակեցվածք ձախ կողմով, աջ ոտքը կիսածալված:

Ձեռքի զատում դեպի նետման հակառակ կողմ` համարյա ուղղված վիճակով:

Շարժումն իրականացվում է համարյա ուղղված ձեռքով, հետևից առաջ ուղղությամբ` «գլխի հետևից»:

Իրանի շարժում` նետումն իրականացնող ձեռքի հետևից. շարժումն ավարտվում է դեպի մյուս կողմ դարձում կատարելով` նետման ուղղությամբ:

 

Ցածր

Ուղղակեցվածքի բացակայություն

նետման ուղղությամբ:

Դեպի կողմ ձեռքի զատման բացակայություն:

Նետումը բացակայում է:

Նետումից հետո

բացակայում է

իրանի դարձումը:

 

Միջին

Ուղղակեցվածքի բացակայությանը բնորոշ միջանկյալ դիրքեր:

«Աշխատող» ձեռքի ճիշտ թափահարմանը համապատասխանող

բոլոր դիրքերը:

Դրական գնահատականի համար պահանջվող նետող ձեռքի շարժումներից տարբերվող բոլոր մյուս շարժումները:

Իրանի դարձման անբավարար կատարում` առանց արտահայտված եզրափակող փուլի:

 

Շարժողական գործողությունների կատարմանը ներկայացվող պահանջները տրված են աղյուսակ 11-ում և 12-ում.

 

Աղյուսակ 11.

 

4–5 տարեկան սաների ֆիզիկական պատրաստվածությանն առաջադրվող պահանջները

 

Շարժողական գործողություն

Տղաներ

Աղջիկներ

Տարվա սկիզբ

Տարվա վերջ

Տարվա սկիզբ

Տարվա վերջ

Վազք 10 մ ընթացքից

2.7 վրկ․

2.2 վրկ

2.9 վրկ

2.3 վրկ

30 մ վազք բարձր մեկնարկից

9.5 վրկ

8.1 վրկ

10.2 վրկ

8.9 վրկ

Տեղից հեռացատկ

77.1 սմ

97.4 սմ

70.5 սմ

90.2 սմ

Ավազապարկի նետում (150 գրամ) աջ ձեռքով

3.5 մ

5.1 մ

3.2 մ

4.1 մ

Ավազապարկի նետում (150 գրամ) ձախ ձեռքով

2.1 մ

4.0 մ

2.0 մ

3.5 մ

90 մ վազք

32.1 վրկ․

29.5 վրկ․

32.1 վրկ․

29.5 վրկ․

Աղյուսակ 12.

 

5–6 տարեկան սաների ֆիզիկական պատրաստվածությանն առաջադրվող պահանջները

 

Շարժողական գործողություն

Տղաներ

Աղջիկներ

Տարվա սկիզբ

Տարվա վերջ

Տարվա սկիզբ

Տարվա վերջ

Վազք 10 մ ընթացքից

2.7 վրկ․

2.1 վրկ

2.8 վրկ

2.2 վրկ

30 մ վազք բարձր մեկնարկից

8.6 վրկ

7.9 վրկ

8.9 վրկ

8.1 վրկ

Տեղից հեռացատկ

86.3 սմ

100.4 սմ

77.6 սմ

100.1 սմ

Ավազապարկի նետում (150 գրամ) աջ ձեռքով

3.9 մ

6.9 մ

3.5 մ

6.4 մ

Ավազապարկի նետում (150 գրամ) ձախ ձեռքով

3.0 մ

5.1 մ

2.9 մ

4.7 մ

120 մ վազք

37.9 վրկ․

31.2 վրկ․

37.9 վրկ․

31.2 վրկ․

97. 4-5 տարեկանների խմբում իրականացվում են կոփման հետևյալ միջոցառումները՝

1) օդային լոգանքները պետք է անցկացնել ամբողջ տարվա ընթացքում: Օդային լոգանքը զուգակցվում է հիգիենիկ մարմնամարզության հետ 10-15 րոպե է։

2) արևային լոգանքների ընդունման օգտակարությունն ավելի բարձր է առավոտյան ժամը 9.00-11.00-ն ընկած ժամանակահատվածում: Արևային արարողությունները պետք է սկսել 5-6 րոպեից, ապա այն անհարժեշտ է մեծացնել աստիճանաբար և հասցնել մինչև 10-15 րոպեի:

3) ջրային արարողությունների մեջ են մտնում՝ ջրցանումը, ջրշփումը, մինչև գոտկատեղը լվացվելը, լողը:

4) ընդհանուր ջրցանում կամ ցնցուղ. նախ պետք է ջերմաստիճանը լինի 34°C, ապա այն աստիճանաբար իջեցնել և հասցնել մինչև 24 °C-ի։ Ջրցողումը նույնպես պետք է կատարել 34 °C ջրով: Նախապես պետք է կազմակերպել երեխաների ջրաշփումը, ապա՝ ջրցանումը, և վերջում անցնել լողի: Ջրային լոգանքները պետք է անցկացնել այն ժամանակ, երբ արտաքին միջավայրի ջերմաստիճանը 21 °C-ից ցածր չէ։

98. Ջրային կոփման ժամանակ խորհուրդ տրվող ցուցումները տրված են աղյուսակ 13-ում.

 

 Աղյուսակ 13

.

Կոփման օրը

Ջրի սկզբնական ջերմաստիճանը

1-3

37-34 °C

4-7

33-32 °C

8-11

31-30 °C

12-15

29-28 °C

16-20

27-26 °C

21-25

25-24 °C

26-30

23-22 °C

 

99. Տարատարիք խմբի (4-6 տարեկաններ) ֆիզիկական դաստիարակության համար անհրաժեշտ գույքի ցանկը տրված է աղյուսակ 14-ում։

Աղյուսակ 14-ում։

 

 Գույքի անվանումը

Քանակ

1. Փետրագնդակ (անհրաժեշտ պարագաններով)

2 հավաքածու

2․ Խորանարդիկներ (20. 20 սմ)

2 հատ

3. Կեգլի

6 հատ

4. Օղականետիչ

3 հատ

5. Ավազով լցված պարկեր (քաշը 400 գրամ)

2 հատ

6. Ռետինե գնդակներ (տրամագիծը՝ 20 -25 սմ)

5 հատ

7.Ռետինե գնդակներ (տրամագիծը՝ 10 -12 սմ)

10 հատ

8. Ռետինե գնդակներ (տրամագիծը՝ 6 - 8 սմ)՝

10 հատ

9. Մարմնամարզական փայտիկներ (երկարությունը՝ 75 – 80 սմ)

3 հատ

10. Սահնակներ

10 հատ

11. Օղախաղ (սերսո)

3 հատ

12. Ցատկապարան (երկ. 120 -150 սմ)

10 հատ

13. Ցատկապարան (երկ. 300 սմ)

1 հատ

14. Հոկեյի մական

30 հատ

15. Կարճ հյուսված քուղ (երկ. 75 սմ)

30 հատ

16. Քուղ (երկ. 15 - 20 մետր)

1 հատ

17. Դրոշակներ

30 հատ

100. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքները, վարժությունները և կապը չափորոշչի հետ ներկայացված են աղյուսակ 15-ում.

 

Աղյուսակ 15.

 

4-5 տարեկաններ

5-6 տարեկաններ

Սանը պետք է՝

– խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի կարգապահություն,

– խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի ակտիվություն,

– խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի ընկերասիրություն, համագործակցություն,

– խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի բարեկիրթ վարքագիծ և հարգանք դիմացինի նկատմամբ։

Սանը պետք է՝

– ակտիվ շարժողական գործունեության ընթացքում դրսևորի շարժողական ընդունակություններ և հմտություններ,

– դրսևորի կարգապահություն և բարոյական որակներ ֆիզիկական ակտիվության տարբեր ձևերում,

– դրսևորի առողջ ապրելակերպի պահպանման վարքագիծ։

– վարի ինքնագնաց,

– վարի եռանիվ և երկանիվ հեծանիվ։

– վարի հեծանիվ, ինքնագնաց։

– պահպանի հավասարակշռությունը

– պահպանի շարժումների կոորդինացիան, ռիթմայնությունը վազքի ժամանակ։

 

– կատարի հիմնական շարժումները,

– կատարի ջրում կոորդինացված շարժումներ,

– կատարի մկանային և ոսկրային համակարգի զարգացմանը նպաստող սպորտային վարժություններ, առաջադրանքներ,

– առարկաներով կամ առանց դրանց կատարի ֆիզիկական վարժություններ,

– ընդունի ճիշտ ելման դրություն և կատարի նետում՝ ըստ հանձնարարականի։

– կատարի ընդհանուր զարգացնող վարժություններ,

– կատարի աջ և ձախ դարձումներ,

– կատարի թափավազքով հեռացատկ և բարձրացատկ,

– նպատակային կատարի կեցվածքի զարգացմանն ու ձևավորմանն ուղղված վարժություններ,

– ինքնուրույն կատարի կեցվածքի ձևավորման և հարթաթաթության կանխարգելման վարժություններ,

– կատարի հեռացատկ՝ ոտքերի և ձեռքերի եռանդուն աշխատանքով, վայրէջքը կատարի կրունկերի վրա ծալված ոտքերով,

– ընդունի ճիշտ ելման դրություն և կատարի նետում ըստ հանձնարարականի,

– կատարի վարժություններ՝ կարճատեսության կանխարգելման համար։

 

– գործունեության տարբեր ձևերում ազատ կիրառի հիմնական շարժումները՝ քայլք, վազք, ցատկ, սողանցում, մագլցում, նետում։

– սողանցի հորիզոնական տեղադրված մարզանստարանի վրայով։

 

– խաղա շարժախաղեր,

– խաղա ջրային խաղեր։

– խաղա շարժախաղեր և մարզախաղեր,

– խաղա ջրային խաղեր։

– սահի սահնակով և դահուկներով։

 

– հասկանա շարժումների հաջորդականությունը։

– հասկանա ֆիզիկական ակտիվության դրական ազդեցությունն օրգանիզմի վրա։

– իմանա ամառային և ձմեռային մարզաձևեր,

– իմանա, թե որ մարզաձևերը տարվա որ եղանակի համար են նախատեսված,

 

– ճանաչի հայ անվանի մարզիկներին։

 
 

– օգտվի մարզական գույքից,

– օգտվի մարզական գույքից և պարագաներից։

   
 

– հետևի ռեժիմային պահերին։

 

– թվարկի ամառային, ձմեռային մարզաձևեր, հայ և արտասահմանյան անվանի մարզիկներին։

 

– պատկերացում ունենա օրգանիզմի վրա ֆիզիկական վարժությունների և սպորտի դրական ներգործության մասին։

 

– ցուցադրի արագաշարժության, դիմացկունության, ճարպկության, հավասարակշռության, մկանային ուժի մշակման վարժություններ։

 

– կարևորի ընկերների հետ համագործակցությունը։

 

– պահպանի մարմնի և գլխի ճիշտ դիրքը քայլքի ժամանակ, ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը, ոտնաթաթը դնի կրունկից և պահպանի քայլքի ուղղությունը,

– պահպանի շարժումների կոորդինացիան, ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը, ռիթմայնությունը վազքի ժամանակ, պահպանի ճախրման փուլը վազքի ընթացքում։

ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ

Հիմնական շարժումներով վարժություններ

Շարում և շարափոխում․ ինքնուրույն շարժվել ամբողջ խմբով։ Կազմել շրջան,զույգերով, տողան՝ միասյուն շարքից։ Հավասարվել կողմնորոշիչով (հատակին նշված գծով)։ Դարձումներ աջ, ձախ, ետ։

Քայլք․ թաթերի, կրունկների, ներբանների արտաքին կողմի վրա՝ փոքր և լայն քայլերով։ Կից քայլեր առաջ, կողմ և հետ։ Քայլքի հերթագայումը վազքով, ցատկով՝ ձեռքերի տարբեր դիրքերով։ Քայլել շարասյունով։

Վազք․ ոտնաթաթերին, ծնկները վեր բարձրացնելով, շարասյունով, տարբեր ուղղություններով, շրջանով, շրջանցելով առարկաները։ Վազելով բռնել իր խաղընկերոջը և խուսափել նրանից տարբեր իրադրություններում։ Դանդաղ վազք 1-1,5 ր։ Վազել 40-60 մ միջին արագությամբ (3-4 անգամ); Վազքը հերթագայել քայլքով 80-120 մ վազքահեռավորություններում (2-3 անգամ)։

Ցատկ․ երկու ոտքի վրա տեղում, ոտքերը միասին, ոտքերը զատած, պտտվելով իր շուրջը։ 20 ցատկ (2-3 անգամ) ընդմիջումներով։ Ոստյուններ առաջ, շրջանից-շրջան։ Ցատկ 5-10 սմ բարձրությամբ առարկաների վրայով։ Հաջորդականորեն ցատկել 4-6 գծերի միջով (գծերի հեռավորությունը միմյանցիծ 40-50 սմ)։ Տեղից հեռացատկ։ Ցատկ 20-30 սմ բարձրությունից։ Ցատկել կարճ ցատկապարանով։

Նետում․ առարկաների միջով միմյանց գլորել գնդակները։ Գնդակի վերնետում և որսում (3-4անգամ)։ Գնդակը միմյանց փոխանցել ցածից, գլխի վրայով և որսալ (հեռավորությունը 1,5 մ)։ Գնդակը նետել երկու ձեռքով՝ 2մ հեռավորության վրա գտնվող արգելքի վրայով։ Գնդակը նետել հեռու (տարվա վերջին՝ 3,5-6,5 մետրից ոչ պակաս)։

Սողանցում և մագլցում․ Սողանցում աջ և ձախ կողքով առարկաների տակով։ Սողանցում հորիզոնական և թեք տեղադրված մարզանստարանի վրայով՝ փորի վրա ձգվելով ձեռքերով։ Չորեքթաթ շարժվել՝ հենվելով ներբանների և ափերի վրա։ Հավասարակշռություն․ քայլել գծի վրա՝ ավազե պարկը դրված գլխին։ Քայլեր մարզանստարանի վրայով՝ ձեռքերը տարբեր դիրքերով։ Պահպանել հավասարակշռությունը՝ թաթերին կանգնած, ձեռքերը վեր, մեկ ոտքին կանգնած, ձեռքերը գոտկատեղին, կողմ դրություններով։

Ընդհանուր զարգացնող վարժություններ

Ձեռքերի և ուսագոտու համար․ ձեռքերը բարձրացնել առաջ, կողմ, վեր և իջեցնել։ Ձեռքերը առաջ և կողմ դրություններում սեղմել և բացել մատները, պտտացնել դաստակները։ Արմունկը ծալված կատարել շրջանաձև պտույտներ։

Ոտքերի համար․ բարձրանալ ոտնաթաթերին և կանգնել։ Ոտքերը հերթականությամբ դնել առաջ՝ սկզբում կրնկի, ապա թաթի վրա և կատարել երեք դոփյուն։ Կքանստել՝ ձեռքերը գոտկատեղին, կողմ, առաջ։ Ծնկային հոդում ծալված ոտքն ուղղել, կրկին ծալել և իջեցնել։ Ձգել թաթերը, ծալել ներբանը։ Ոտքի մատներով հավքել պարանը, ներբանով բռնել և տեղից տեղ տեղափոխել առարկաները։

Իրանի համար․ ձեռքերը գոտկատեղին՝ թեքվել կողմ։ Ձեռքերը տանել կողմ (թափով և սահուն)։ Կանգնել ոտքերը միասին, կողմ տարածած, թեքվել առաջ՝ մատնելով հասնել ոտնաթաթերին։ Թեքվել կողմ՝ ծնկներին կանգնած դիրքից գնդակը գլորել իր առանցքի շուրջը։ Մեջքի վրայից շրջվել փորի վրա, վեր պարզած ձեռքերով առարկան բռնած։ Փորի վրա պառկած բարձրացնել առաջ պարզած ձեռքերը, ուսերը և գլուխը։

Շարժախաղեր

Վազքով․ «Ինքնաթիռ», «Գունավոր ավտոմեքենաներ», «Արջի մոտ՝ անտառում», «Ծիտիկները և կատուն», «Իջեցրու չխկչխկանը», «Բռնոցի»։

Ցատկերով․ «Մոխրագույն նապաստակը լվացվում է»։

Սողանցումով և մագլցելով․ «Հովիվը և նախիրը», «Թռչունների չուն»։

Նետելով և բռնելով․ «Գցիր-բռնիր», «Հարվածի՛ր մականին», «Գնդակը ցանցի վրայով»։

Տարածության մեջ կողմնորոշվելով․ «Գտի՛ր և լռիր», «Ով գնաց», «Պահմտոցի»։

Սահնակ – սահել սահնակով բլրակից։

Դահուկաքայլք – շարժվել առաջ՝ հաջորդական կից քայլերով՝ իրար ետեվից, քայլել անհարթ տեղանքով։ Կատարել դարձումներ տեղում, կանգնած, շրջվել երկու կողմի վրա։ Ինքնուրույն վերցնել դահուկները և դնել տեղը։ Հանել և հագնել դահուկները, դրանց տանել թևի տակ։ Դահուկներով անցնել 0,5-1 կմ։

Խաղեր - «Որքան հեռու, այնքան լավ», «Դարպասիկներ»։

Հեծանիվ – վարել երկանիվ և եռանիվ հեծանիվը՝ ուղիղ ճանապարհով առաջ, շրջաձև, կատարել դարձումներ՝ աջ-ձախ։

Խաղեր ջրում – «Ձկնկուլներ», «Փայտահատը ջրում», «Կարուսելներ», «Ֆուտբոլ ջրում», «Վազք գնդակի ետևից», «Ցույց տուր կրունկներդ».

Լողալ ռետինե օղակներով։

Հիմնական շարժումներով վարժություններ

Շարում և շարափոխում շարասյան տողանի, երկշարքի, շրջանի ինքնուրույն կազմում: Միասյուն շարքի շարափոխում երկսյուն, եռասյուն շարքերի: Դարձումներ տեղում՝ աջ, ձախ: Շարասյան մեջ հավասարվել տողանի գծով, ոտնաթաթերով: Բացազատվել ձեռքերն առաջ պարզած: Տողանում և շրջանում բացազատվել ձեռքերը կողմ պարզած:

Քայլք. տարբեր եղանակներով: Քայլել միասյուն, երկսյուն շարքերով: Քայլել 3-4մ փակ աչքերով:

Վազք. ոտնաթաթերի վրա՝ ծնկները վեր բարձրացնելով, փոքր ու լայն քայլերով: Վազել շարասյուններով՝ միասյուն և երկսյուն, շարափոխումով՝ ըստ ազդանշանի փոխելով տեմպը: Դանդաղ վազք՝ 1.5-2ր: Վազքի հերթագայում քայլքով: Արագացված վազք՝ 10մ (3-4 անգամ): Մաքոքավազք՝ 3 անգամ 10-ական մ:

Ցատկ. տեղում՝ երկու ոտքով, ոտքերը խաչաձև, ոտքերը կողմ տարածելով, մեկ ոտքը առաջ, մյուսը՝ հետ, հաջորդաբար աջ և ձախ ոտքերի վրա՝ 30-40-ական ցատկ: Առաջ շարժվելով ցատկել մեկ ոտքի վրա (աջ, ձախ): Հեռացատկ տեղից: Ցատկ 30սմ բարձրությունից՝ նշաձգված տեղում վայրէջքի պայմանով: Թափավազքով բարձրացատկ: Թափավազքով հեռացատկ: Վարժություններ ցատկապարանով, այն պտտելով առաջ և ետ:

Նետում. Գնդակի վերնետում, հարվածում հատակին և որսում երկու ձեռքով, առնվազն 10 անգամ՝ իրար ետևից: Գնդակով հարվածել հատակին և բռնել ձեռքով (4-5 անգամ): Գնդակը փոխանցել մեկ ձեռքից մյուսը, նետել և որսալ ծափ տալով: Գնդակով հարվածել հատակին (առնվազն 10 անգամ)՝ տեղում և առաջ շարժվելով (5-6մ): Գնդակը փոխանցել միմյանց (ցածից, գլխի վրայից, կրծքից, ցատկով) և որսալ (կանգնած, նստած): Գլորել լցված գնդակները (1 կգ): Նետել հեռուն՝ 5-9 մետր ոչ պակաս:

Սողանցում և մագլցում. սողանցել 3-4 մ: Սողանցել հետ՝ նախաբազուկների և ծնկների վրա հենվելով: Սահել մարզանստարանի վրայով՝ ծնկներին հենվելով: Սահել մարզանստարանի վրայով. փորին պառկած դիրքով: Մագլցել սանդուղքով վեր: Պարանից բռնած կախվել, կանգնած, բարձրանալ թաթերին: Պարանը բռնել գլխից վեր և փորձել ոտքերը կտրելով հատակից՝ մնալ օդում կախված:

Հավասարակշռություն. անցնել սահմանափակ տարածությունը կից քայլերով՝ մեկ ոտքի կրունկը դնել մյուսի թաթի մոտ: Վազքով բարձրանալ թեք տեղադրված մարզանստարանին և քայլել թաթերի վրա: Մարզանստարանին կանգնած բարձրանալ ոտնաթաթերին և իջնել ներբանին, դարձումներ: Կանգնել մեկ ոտքի վրա (մյուսը տանել ետ, ձեռքերը կողմ-վեր) «Ծիծեռնակ» վարժությունը: Վազքից ցատկից հետո կքանստել թաթերին, ձեռքերը տարածել կողմ, կանգնել մեկ ոտքի վրա, ձեռքերը գոտկատեղին: Քայլել շրջված մարզանստարանի ձողի վրայով: Պտտվել զույգերով միմյանց ձեռք բռնած:

Պարային վարժություններ. ըստ երաժշտության փոխել շարժումը: Հաջորդաբար ոտքերը դնել կրնկին, ապա դոփել ոտքերով: Երաժշտական պարզ, ռիթմիկ պատկերն արտահայտել ծափերով, ձեռքերը սահուն բարձրացնելով վեր և իջնելով առաջ և կողմ:

Ընդհանուր զարգացնող վարժություններ

Ձեռքերի և ոսագոտու համար. ելման դրություններ՝ ձեռքերը կրծքի առջև, ձեռքերը ուսերին (արմունկները ցած և կողմ): Ձեռքերը կրծքի առաջ ելման դրությունից ձեռքերը տանել կողմ, առաջ, արմունկները ծալել: Ձեռքերը ուսերին ելման դրությունից ձեռքերը բարձրացնել վեր, տանել կողմ՝ ափերը վեր: Ձեռքերը գլխին ելման դրությունից ձեռքերը տանել կողմ, բարձրացնել վեր: Ձեռքերը բարձրացնել առաջ ու վեր, մատները իրար միացած, պտտել դաստակները: Ձեռքերը բարձրացնել վեր-հետ: Բարձրացնել և իջացնել դաստակները, սեղմել և բացել մատները:

Ոտքերի համար. քայլել տեղում, ոտքերի թաթերը գետնից չկտրելով: Կքանստել մի քանի անգամ իրար ետևից, ամեն անգամ ավելի ու ավելի խորը՝ ձեռքերը բարձրացնելով վեր մեջքի ետևում, ծնկներին:

Իրանի համար. կանգնել պատի մոտ, հպվել պատին ծոծրակով, ուսերով, մեջքով, նստատեղով և կրունկներով, ձեռքերը բարձրացնել վեր և իջեցնել: Մեջքով հենվել մարզապատին, ձեռքերով բռնել ձողը (ազդրի բարձրության) և բարձրացնել ծնկային հոդում ուղղված ոտքը: դեմքով կանգնել մարզապատի առջև, ձեռքերով բռնել ձողը (ազդրի բարձրության) և թեքվել առաջ: Թեքվել առաջ՝ ձգտել դաստակի ափերը հասցնել հատակին: Հիմնական կանգ դրությունում մեջքի ետևում հյուսված մատներով դաստակները բարձրացնել հնարավորինս վեր: Թեքվել առաջ և ձախ ձեռքերը վեր բարձրացված դիրքով: Կքանստած դրությունում ընդունել մեկ ոտքին նստած, մյուսը տարածած կողմ դրությունը: Մեջքին պառկած դրությամբ շարժել ոտքերը (խաչաձևելով, ձգելով դեպի կուրծքը): Ձգվել ձեռքերով՝ մարզանստարանի վրա:

Կեցվածքի ձևավորման վարժություններ. ուղիղ կեցվածքով, քայլ տեղում, ոտնաթաթերի վրա։ Հիմնական կանգ, ձեռքերը գոտիկատեղին, գլխին որևէ առարկա, /խորանարդիկ, ավազե բարձիկ / դրված, բարձրանալ ոտնաթաթերին, արմունկները տանել հետ։ Ոտքերը զատած, ձեռքերը ցած, գլխին խորանարդիկ, կատարել իրանի դարձում աջ և ձախ, կանգնել ուղղահայաց հարթության մոտ /մարզապատ/՝ նրան հպվել թիակներով, ուսերով, նստատեղով, կրունկերով, ձեռքերը դանդաղ բարձրացնել վեր, կողմերից և իջեցնել։ Նույն դրությունից կատարել քայլ առաջ, առանց խախտելու ընդունած կեցվածքը և վերադառնալ ելման դրության: Մեջքով հպվելով հարթության, /պատ մարզապատ/ դանդաղ առաջ բարձրացնել ծնկային հոդով ծալված աջ ոտքը և իջեցնել նույնը, կատարել ձախ ոտքով։ Մեջքով դեպի մարզապատը, կանգնած դիրքից կքանստել և բարձրանալ, գլխին որևէ առարկա:

Հարթաթաթության կանխարգելման վարժություններ. քայլք ոտնաթաթերին՝ ծնկները վեր բարձրացնելով, քայլք կրունկերի վրա, քայլք ոտնաթաթերին, կողնային մասերով, ոտնաթաթերի մատները սեղմել, քայլ հատակին դրված պարանի վրայով։ Բարձրանալ ոտնաթաթերին, իջնել կրունկներին, ոտնաթաթերի ներս և դուրս պտույտներ /աջ և ձախ, առանձին-առանձին/։ Մարզանստարանին նստած դրությունից, ոտնամատների ծալում և ողղում, ոտնաթաթի շարժումներ, ներս-դուրս, վեր-վար, ոտքերով գլորել, լցված գնդակը:

 Շարժախաղեր

Վազքով. «Բռնոցի», «Անկյունիկներ», «Զույգերով վազք», «Մկան թակարդ», «Մենք ուրախ տղաներ ենք», «Սագեր-կարապներ», «Ծածանները և գայլաձուկը», «Խորամանկ աղվեսը», «Առ ու փախիր», «Դատարկ տեղ», «Հնարամիտները», «Անտուն նապաստակ»։

Ցատկերով. «Հատակին չմնաս», «Ով ավելի լավ կցատկի», «Թմբից- թումբ», «Ով ավելի փոքր ցատկ կանի», «Կաղ արագիլ», «Էծակռիվ»:

Մագլցումով, սողանցումով., «Հրշեջները սովորում են», «Ծիտը կարին», «Աղվեսի բույն»:

Նետումներով. «Որսորդները և նապաստակները», «Նետիր դրոշակի մոտ», «Նետիր օղակի մեջ», «Խփիր գնդակին», «Խփիր կեգլիին», «Գնդակը վարողին», «Գնդակի դպրոց», «Զարնենք, դառնանք», «Յոթ քար», «Գայլն ու ոչխարը»:

Էստաֆետներ. «Էստաֆետ զույգերով», «Գնդակը վարիր առանց կեգլիներին դիպչելու», «Գնդակը նետիր օղակի մեջ»:

Մարզախաղերի տարրեր

Բասկետբոլ. գնդակը նետել միմյանց կրծքի մոտից՝ երկու ձեռքով: Վարել գնդակը աջ և ձախ ձեռքերով: Գնդակը նետել օղակի մեջ երկու ձեռքով՝ կրծքի մոտից: Յուրացնել թիմային խաղի կանոնները:

Բադմինտոն. Գնդակը նետել ձեռնաթիակով (ռակետով)՝ այն ուղղելով որոշակի ուղղությամբ: Խաղալ դաստիարակի հետ:

Ֆուտբոլ. գնդակը վարել աջ և ձախ ոտքով՝ որոշակի ուղղությամբ: Գնդակը անցկացնել առարկաների միջով (շրջանցել): Գնդակը գլորել փոսիկների մեջ դարպասը: Գնդակը մի քանի անգամ իրար ետևից խփելով գնդակը փոխանցել միմյանց զույգերով:

Դահուկներ. Դահուկներով քայլել փոփոխական սահընթացքով՝ հերթականությամբ սահելով աջ և ձախ ոտքով: Քայլել տեղանքում: Բարձրանալ բլրակ՝ աստիճանաձև, իջնել կքանստած: Խաղեր՝ «Ով առաջինը կկատարի դարձում», «Բարձրացրու», «Հասիր»:

Լող․ Լողալ ջրի երեսին կրծքի և մեջքի վրա, արտաշնչել ջրի մեջ։ Նստել կամ պառկել, ձեռքերով հենվել հատակին և ոտքերը շարժել վեր վար։ Ոչ խորը տեղում լողալ ազատ ոճով 10-15 մետր։

Խաղեր ջրում՝․ «Շատրվան», «Ծովն ալեկոծվում է», «Գնացք և թունել», «Բռնել ջուրը»։

Աչքերի վարժություններ․

1. Թարթել աչքերը:

2. Ամուր փակել և հետո բացել:

3. Նայել աջ, հետո՝ ձախ

4. Նայել վերևի աջ անկյունը, հետո՝ ներքևի ձախ անկյուն:

Կապը չափորոշչի հետ՝

Շ (ա),( բ) ,(գ), (դ, (ե), (զ), (ը), (թ), (ժ),

ԽՀ (բ ), (ը), Ի (բ),(գ),(զ), (թ), ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (է), ԻԱԱ -(ա),( բ), (գ) (դ), (ե), (զ), (ը):

Կապը չափորոշչի հետ՝

Շ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), (ժա), (ժբ), (ժգ), (ժդ), ԽՀ (ը), (թ), Ի (ա), (բ), (դ), (ե), (թ), (ժա), ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), ԻԱԱԱ (ա), (բ), (գ), (դ), (է), (թ), (ժ):

 

101. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի ուղղությամբ իրականացվող աշխատանքի ձևերն են՝ ֆիզկուլտուրայի պարապմունքներ, ֆիզկուլտ-առողջարարական աշխատանքներ, առավոտյան մարմնամարզություն, քնից հետո վարժանքներ, օդային, ջրային և արևային կոփիչ արարողակարգեր, ֆիզկուլտ-րոպեներ /դադարներ/, ֆիզիկական վարժություններ, շարժախաղեր, զբոսանքներ, արշավներ, ինքնուրույն շարժողական գործունեություն, ակտիվ հանգիստ, ֆիզկուլտուրային ժամանցներ, տոներ, առողջության օրեր:

 

X. ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

 

102. Երաժշտությունը առանձնահատուկ տեղ է գրավում նախադպրոցական տարիքի սաների գեղագիտական դաստիարակության գործում։ Երաժշտական տպավորությունները հարստացնում են նրանց հույզերը և զարգացնում շրջակա աշխարհի գեղարվեստական ընկալման կարողությունը:

103. Երաժշտության միջոցով տեղի է ունենում նաև աշխարհաճանաչողություն, քանի որ երաժշտական ստեղծագործությունների հիմքը բնությունը և մարդկային ապրումներն են: Երաժշտական ստեղծագործությունները մի կողմից սանին օգնում են ճանաչելու շրջական աշխարհը, մյուս կողմից՝ ազդում են նրա զգացմունքների, մտածողության և շրջական աշխարհի նկատմամբ վերաբերմունքի վրա, նպաստում նրա աշխարհայացքի ձևավորմանը:

104. Երաժշտությունից ստացած տպավորություններն ու հույզերը սաների հուզական ոլորտը ձևավորելու ամենաարդյունավետ միջոցներից են, երեխան կյանքում և արվեստի մեջ դրսևորում է զգայուն և արձագանքող վերաբերմունք գեղեցիկի նկատմամբ:

105. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի (Հապավումը՝ Ե) նպատակն է՝

1) ձևավորել և զարգացնել սաների երաժշտական գիտելիքները, հմտությունները և արժեքային համակարգը,

2) զարգացնել սաների երաժշտագեղագիտական ճաշակը,

3) երաժշտության միջոցով շարունակել ընդլայնել նրանց նախագիտելիքները շրջակա միջավայրի մասին,

4) սեր և հետաքրքրություն առաջացնել երաժշտության նկատմամբ:

106. Երաժշտությունը արտացոլվում է սանի զարգացման բոլոր ոլորտներում և կարևոր նշանակություն ունի նրա մտավոր, անձնային և գեղագիտական զարգացման գործում: Երաժշտության հուզականությունը, ելևէջները այնպիսին են, որ հնարավորություն են ընձեռում համադրելու ծրագրում տեղ գտած բոլոր պարապմունքների հետ:

107. Գործունեության ձևերի խնդիրները՝

1) Ունկնդրում

ա. ձևավորել և զարգացնել երաժշտությունը ուշադիր ունկնդրելու, ընկալելու, մտապահելու և դրան հուզականորեն արձագանքելու կարողություն,

բ. ձևավորել հետաքրքրություն ընկերների կատարումների նկատմամբ,

գ. զարգացնել տեմբրային լսողությունը, ռիթմը, տեմպը, դինամիկան զգալու ունակությունը,

դ. ձևավորել երաժշտության բնույթը զգալու, ծանոթ ստեղծագործությունները ճանաչելու և իրենց տպավորությունները ներկայացնելու կարողություն,

ե. սովորեցնել տարբերել հնչյունները ըստ բարձրության:

2) Ձայնավարժություն, երգեցողություն

ա. ձևավորել և զարգացնել երգը ճիշտ շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության, մաքուր ինտոնացիայով, ճիշտ առոգանությամբ կատարելու կարողություն,

բ. ձևավորել արտահայտիչ երգեցողության կարողություն՝ փոխանցելով երաժշտության բովանդակությունը,

գ. ձևավորել երաժշտության դաստիարակի հետ, երգը սկսելու և ավարտելու կարողություն,

դ. ձևավորել ծանոթ երգերը նախանվագից, մեղեդուց, երգի տարբեր հատվածներից ճանաչելու կարողություն,

ե. զարգացնել երգը որպես մենակատար, և որպես խմբի անդամ կատարելու կարողություն:

3) երաժշտաշարժական վարժություններ

ա. ձևավորել երաժշտության ռիթմին համապատասխան շարժվելու կարողություն,

բ. սովորեցնել շարժվել երաժշտության բնույթին համապատասխան,

գ. ձևավորել շրջանով, զույգերով շարժվելու, երաժշտության մասերի փոփոխությանը համապատասխան շարժումներ փոփոխելու կարողություն,

դ. բարելավել քայլքի տեսակները, վազքը՝ մեկը մյուսի ետևից, բոլոր ուղղություններով,

ե. զարգացնել երաժշտության ավարտին կանգ առնելու կարողություն։

4) պար

ա. բարելավել պարային շարժումները՝ թեթև վազել ձեռքերը ճոճելով պտտվել, կատարել դաստակի պտույտներ՝ երաժշտության ռիթմին համապատասխան,

բ. ձևավորել տարբեր պարերի տարրերը գեղեցիկ և ճիշտ կատարելու կարողություն,

գ. ձևավորել պարագաներով պարային շարժումներ կատարելու, զույգերով պարելու կարողություն,

դ. զարգացնել ծանոթ պարային շարժումները ազատ պարերում կիրառելու կարողություն։

5) խաղ

ա. ձևավորել կենդանիներին բնորոշ նմանողական շարժումները արտահայտիչ կատարեու կարողություն,

բ. ձևավորել և զարգացնել երգը, պարը, խաղը բեմադրելու կարողությունը,

գ. ձևավորել թատերական, մանկական ներկայացումներ ընկալելու և հուզական արձագանք տալու մշակույթ՝ օգտագործելով դիմախաղը (միմիկա)։

6) նվագ բնական, մանկական նվագարաններով

ա. նվագարաններով զարգացնել ռիթմի զգացողությունը,

բ. սովորեցնել տարբերել երկար և կարճ հնչյունները,

գ. ձևավորել բնական, մանկական, նվագարաններ նվագելու կարողություն՝ ճանաչելով հնչերանգները,

դ. ձևավորել պատկերացում նվագախմբի մասին։

7) Հորինում (իմպրովիզացիա)

ա. ձևավորել և զարգացնել երաժշտությանը համապատասխան խաղի հերոսներին բնորոշ նմանողական և պարային շարժումներ հորինելու կարողություն։

8) Մատների մարզանք

ա.երաժշտության ներքո ամրացնել սաների ափերի և մատների մկանները՝ նպաստելով նվագելու, պարելու, նկարելու և այլ կարողությունների զարգացմանը։

9) Երաժշտառիթմական շարժում (Ռիթմական զգացողության զարգացում)

 ա.ձևավորել և զարգացնել երաժշտության ներքո պարագաներով կամ առանց պարագաների, ռիթմիկ շարժումների միջոցով սաների ռիթմն ու լսողությունը, ուշադրության կենտրոնացումը, հիշողությունը, ճարպկությունը։

10) Երաժշտառիթմական շարժում (Ռիթմական զգացողության զարգացում)

ա. ձևավորել և զարգացնել երաժշտության ներքո պարագաներով կամ առանց պարագաների, ռիթմիկ շարժումների միջոցով սաների ռիթմն ու լսողությունը, ուշադրության կենտրոնացումը, հիշողությունը, ճարպկությունը։

11) երաժշտական թերապիա

ա. երաժշտության միջոցով նպաստել սաների առողջական համակարգի խթանմանը և լարվածության թուլացմանը։

108. Ստորև ներկայացվում է «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի նյութերի ցանկը՝

1) Ունկնդրում՝

ա. ժողովրդական«Լորիկ», մշակումը՝ Կոմիտասի, «Փայտե ձիուկ», մշակումը՝ Կոմիտասի, «Հայկական շուրջպար», «Համոն», «Ջան, ծաղիկ» , «Քոչարի», «Հոյ, Նազան».

բ. կոմպոզիտորական- «Կաքավիկ» խոսք՝ Հ. Թումանյանի, երաժշտ.՝ Կոմիտասի, «Աշնան տերևները», երաժշտ.՝ Մ. Միրզայանի, «Բադիկ ջան, բադիկ» խոսք՝ Գ. Մովսիսյանի, երաժշտ՝. Յու. Յուզբաշյանի, «Կլոր պար», երաժշտ.՝ Գ. Չթչյանի, «Կարապների պարը» երաժշտ.՝ Պ. Չայկովսկու, «Փոքրիկ ձիավորը» երաժշտ՝. Դ. Կաբալևսկու, «Ցատկապարան» երաժշտ.՝ Ա. Խաչատրյանի, «Աշնանային վալս» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Թզուկների երթը» երաժշտ՝. Է. Գրիգի, «Քայլերգ» երաժշտ՝. Ա. Խաչատրյանի«Փաթիլների պար» երաժշտ՝. Դ. Շոստակովիչի, «Ծաղրածու» երաժշտ՝. Դ. Կաբալևսկու, «Տիկնիկի հիվանդությունը» երաժշտ.՝ Պ. Չայկովսկու, «Ուրախ-տխուր» երաժշտ.՝ Լ. Վ. Բեթհովենի

2) Երգեցողություն

ա. ժողովրդական- «Հավիկ», «Հոյ, Նազան» մշակումը՝ Կոմիտասի, «Սար-սար» մշակումը՝ Կոմիտասի, «Ծափիկ-ծափիկ» , «Անձրև-անձրև» , «Ծաղիկ ջան» , «Վարդի ծառ» , «Լորիկ», «Խնոցի» խոսք՝ Հ. Թումանյանի , «Մառան մտա» ,«Ջան, գառնուկ» մշակումը՝ Կոմիտասի.

բ. կոմպոզիտորական- «Ծափ-ծափ» երաժշտ.՝ Ալ Օհանյանի, «Նախշուն հավիկ» խոսք՝ Գ. Գեղունու, երաժշտ.՝ Ա. Օհանյանի, «Հեյ, աշուն» խոսք և երաժշտ. Ս. Գալիկյանի, «Ձմեռ» խոսք՝ Մ. Միրզայանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Ձմռան երգ» խոսք՝ Գ. Բորյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Թռչունները» խոսք՝ Աղաբաբի, երաժշտ՝է Ս. Գալիկյանի, «Ես թիթեռ եմ» խոսք՝ Մ. Վշտունու, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Գարուն եկավ» խոսք՝ ժող. երաժշտ.՝ Ռ. Մելիքյանի, «Մայրիկիս տոնը» խոսք՝ Ա. Մարաշյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, «Փիսիկ» խոսք՝ Աթ. Խնկոյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, «Մեղու» խոսք.՝ Աթ. Խնկոյանի, Մ. Մազմանյանի, «Սագիկ» խոսք՝ Ա. Հայրապետյանի, երաժշտ.՝ Մ. Մազմանյանի, «Փոս ենք փորում», խոսք՝ Հ. Հայրապետյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Նոր տարի», խոսք՝ Հ. Հայրապետյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Թիթեռ» խոսք՝ Մ. Վշտունու, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Բկլիկ ձկնիկ» խոսք՝ Աթ. Խնկոյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Աղվես» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Լ. Զալինյանի, «Գայլ» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Լ. Զալինյանի, «Արջուկ» - խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Լ. Զալինյան «Անտառի բնակիչները» շարքից, «Աշնան տերևները» խոսք, երաժշտ.՝ Մ. Միրզայանի, «Տոնածառ» երաժշտ.՝ Մ. Միրզայանի, «Անտառի տնակները» երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Ոզնի» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ՝. Ն Սահակյանի, «Խաղաղություն» խոսք՝ Պ. Խաչատրյանի, երաժշտ՝ Հ. Խրիմյանի, «Վերելակ» խոսք՝ Հ. Միտոյանի, երաժշտ՝. Ն. Սահակյանի, «Սկյուռիկի երգը» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ՝. Ն. Սահակյանի, «Ծիլը, ծիտը, մեկ Էլ ես» խոսք՝ Պ. Խաչատրյանի, երաժշտ՝. Հ. Խրիմյանի, «Թիթեռ» խոսք և երաժշտ՝ Լ. Զալինյանի, «Զատիկ» խոսք՝ Հ. Միտոյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Սիրելի ձմեռ» խոսք և երաժշտ.՝ Ա. Մովսիսյանի, «Անձրև» խոսք ՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Շնորհավոր» խոսք և երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Գաթա թխեմ» խոսք՝ Գ․ Եղիկյանի, երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Ծաղկազարդ» խոսք և երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Տոնածառ» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Նապաստակի երգը» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Է. Միհրանյանի, «Գորտ» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Ջրաշուշան» խոսք՝ Հ. Միտոյանի երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Թզուկի երգը» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Է. Միհրանյանի,«Փաթիլներ» խոսք և երաժշտ.՝ Ա․ Հովհաննիսյանի, «Լավաշ» խոսք՝ Հ. Միտոյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Բարության ծառ» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Լ. Համբարձումյամի, «Աշուն» խոսք՝ Ա․ Ստեփանյանի, երաժշտ.՝ Ա․ Հովհաննիսյանի, «Նռան երգը» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ՝. Ն. Սահակյանի, «Ծիածան» խոսք և երաժշտ.՝ Լ. Զալինյանի, «Մայրիկն այսօր ուշացել է» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Իմ ձիուկը» խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Ունեմ խոսք» խոսք՝ Մ. Սահակյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Ձմեռ պապի շուտ արի խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Զատիկ» խոսք՝ Մ. Սահակյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Բարև, տերև» խոսք՝ Մ. Սահակյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Անձրևից մի վախեցեք» խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Գարնան գույները» խոսք՝ Տ. Զաքարյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Ես և շնիկը» խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Աշուն է» խոսք՝ Արևշատ Ավագյանի, երաժշտ.՝ Լ. Համբարձումյանի, «Տիկնիկ ծաղրածուն» խոսք՝ Լ. Դուրյանի, երաժշտ.՝ Լ. Համբարձումյանի, «Ձյունը» խոսք՝ Սիլվա Կապուտիկյանի, երաժշտ.՝ Լ. Համբարձումյանի, «Նունիկի փիսիկը» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ՝. Ն. Սահակյանի, «Տեսեք, ձյունը գալիս է» խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Այ, իմ սոխակ» խոսք՝ Մ. Սահակյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի.

3) Երաժշտառիթմական շարժումներ, պար, խաղ-«Հոյ, Նազան» ժողովրդական, «Նորվեգական պար» երաժշտ՝. Էդվարդ Գրիգի, «Հայկական շուրջպար» ժողովրդական, «Ջան, ծաղիկ» ժողովրդական, «Մեզ հյուր են եկել», «Ճանաչի՛ր նվագարանը», «Տաք և սառը», «Արձագանք», «Ու՞ր է գնում տիկնիկը»,«Աքլորը» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, բեմականացումը՝ Կարինե Ղազարյանի, «Գնդակով խաղ» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, բեմականացումը՝ Կ. Ղազարյանի:

4) Երաժշտաշարժական վարժություններ-«Ցատկապարան» երաժշտ.՝ Արամ Խաչատրյանի, «Քայլերգ» երաժշտ․՝ Ռոբերտ Շումանի, «Քայլերգ» երաժշտ․՝ Սերգեյ Պրոկոֆևի.

5) Պար-«Զանգեզուրի քայլերգ» երաժշտ.՝ Արամ Խաչատրյանի, «Նազ պար» երաժշտ.՝ Սարգիս Բարխուդարյանի, «Նուբար» երաժշտ.՝ ժողովրդական, «Հայկական շուրջպար» երաժշտ.՝ ժողովրդական, «Հոյ, Նազան» ժողովրդական, «Վեր-վերի» երաժշտ.՝ ժողովրդական, «Պար դափերով» երաժշտ՝ ժողովրդական, «Էնզելի» երաժշտ.՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, «Պոլկա» երաժշտ՝ Մ. Գլինկայի.

6) Խաղ-«Շլդիկ-մլդիկ նապաստակ» խոսք.՝ Լաուրա Պողոսյանի երաժշտ.՝ Արեգ Լուսինյանի, «Խաղ դափերով», «Ու՞մ շրջանը շուտ կհավաքվի», «Գուշակի՛ր շարժումներից», «Ո՞ր նվագարանն է».

7) Նվագ բնական, մանկական նվագարաններով.

ա. նվագարաններով կամ ծափերով վերարտադրել սովորած երգերի ռիթմական պատկերը:

109. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքները և կապը չափորոշչի հետ ներկայացված են աղյուսակ 16-ում.

 

Աղյուսակ 16.

 

 «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքներն են՝

 

 4-5 տարեկաններ

 5-6 տարեկաններ

Ունկնդրում

Սանը պետք է՝

-Հետաքրքրություն ցուցաբերի ունկնդրվող երաժշտության նկատմամբ:

-Ունկնդրի և ընկալի երաժշտական ստեղծագործությունը:

Սանը պետք է՝

-Ունկնդրի, ընկալի երաժշտական ստեղծագործությունը և տարբերի ազգային երգերը:

-Ունկնդրի և որոշի երաժշտության բնույթը, արտահայտչամիջոցները՝ ուժգնությունը, տեմպը:

-Ունկնդրի և տարբերի երաժշտության բնույթը, որոշի արտայտչամիջոցները՝ ուժգնությունը, տեմպը, ռիթմը, ռեգիստրը:

-Ճանաչի ծանոթ երաժշտական ստեղծագործությունները, կռահի ստեղծագործությունը նախանվագից, տարբեր հատվածներից:

-Ճանաչի մի քանի կոմպոզիտորների և նրանց մանկական ստեղծագործություն

ները:

-Արտահայտի երաժշտական ստեղծագործություններից ստացած տպավորությունները հուզականորեն, նկարագրի իր զգացողությունները:

-Արտահայտի երաժշտական ստեղծագործություններից ստացած տպավորությունները կամ ներկայացնի, գույներով, նկարելով:

-Ճանաչի և տարբերի երաժշտության տեսակները՝ (երգ, պար, քայլերգ):

-Տարբերի երաժշտության տեսակները՝ (երգ, պար, քայլերգ) և բնութագրի դրանք:

-Դրսևորի սեր, հետաքրքրություն տարբեր բնույթի և տեսակի երաժշտության ունկնդրման հանդեպ:

-Դրսևորի սեր և հետաքրքրություն կազմակերպված ազգային տոների և ավանդույթների ընթացքում հնչող երաժշտության հանդեպ:

 Երգեցողություն

-Երգի ճիշտ շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության, հստակ արտասանելով երգի բառերը:

-Երգի ճիշտ կեցվածքով և շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության, մաքուր ինտոնացիայով, արտահայտիչ դիմախաղով, երգչային առոգանությամբ:

-Որոշի երգի բնույթը, տեմպը, ուժգնությունը, տեսակը:

-Որոշի երգի արտահայտչամիջոցները, տարբերի երգի տեսակները:

-Ճանաչի ծանոթ երգերը նախանվագից, մեղեդուց:

-Ճանաչի ծանոթ երգերը, նախանվագից, մեղեդուց, երգի տարբեր հատվածներից:

-Սկսի և ավարտի երգը երաժշտության դաստիարակի և հասակակիցների հետ միաժամանակ:

-Սկսի և ավարտի երգը երաժշտության դաստիարակի և հասակակիցների հետ միաժամանակ,

-ցուցաբերի հետաքրքրություն երգեցողության նկատմամբ:

-Երգի գործիքային նվագակցությամբ, կամ առանց նվագակցության, որպես մենակատար, կամ խմբով:

-Երգի գործիքային նվագակցությամբ, կամ առանց նվագակցության, որպես մենակատար, կամ խմբով:

 Երաժշտաշարժական վարժություններ

-Շարժվի երաժշտության բնույթին, ռիթմին և տեմպին համապատասխան:

-Հստակ կատարի երաժշտաշարժական վարժությունները:

-Ինքնուրույն փոխի շարժումները երաժշտության փոփոխությանը համապատասխան:

-Ինքնուրույն փոխի շարժումները երաժշտության փոփոխությանը համապատասխան:

-Կողմնորոշվի ժամանակի և տարածության մեջ:

-Կատարի քայքի տեսակները՝ քայլի զույգերով, կազմի շրջան՝ մեծացնելով և փոքրացնելով, քայլի տարբեր ուղղություններով:

-Շարժվի երաժշտության ռիթմին և տեմպին համապատասխան:

-Սկսի և կանգ առնի երաժշտության սկզբին և ավարտին համապատասխան:

-Ընկալի երաժշտության տեմպի, ռիթմի, փոփոխությունը և շարժվի դրանց համապատասխան:

 Պար

-Կատարի տարբեր պարային տարրերը և պարեր:

-Իմանա տարբեր պարերի տեսակները և պարի:

-Կատարի պարային շարժումներ՝ (պտույտներ մենակ, զույգերով, շուրջպար), պտտվի ձեռքերը ճոճելով, դաստակով կատարի պտույտներ:

-Տիրապետի պարային քայլքի տարբեր տեսակներին՝ կից, փոփոխական, մենակ, զույգերով:

-Երկու շարասյունից կազմի երկու փոքր շրջան, ապա՝ մեկ մեծ շրջան:

-Պարի, օգտագործելով պարին համապատասխան պարագաներ՝ ժապավեն, փուչիկ, գնդակ, օղակ:

-Պարի, օգտագործելով պարին համապատասխան պարագաներ՝ ժապավեն, փուչիկ, գնդակ, օղակ:

 Խաղ

-Արտահայտիչ կերպով փոխանցի կենդանիներին բնորոշ նմանողական շարժումները, օգտագործի դիմախաղը:

-Հուզականորեն արձագանքի երաժշտական խաղերին, երաժշտության ներքո նմանակի հեքիաթի հերոսներին, օգտագործի դիմախաղը:

 Նվագ մանկական նվագարաններով

-Իմանա նվագարանների անվանումները, ճանաչի նվագարանները հնչերանգներով (հարվածային, փողային, լարային, ստեղնաշարային):

-Իմանա նվագարանների տեսակները, ճանաչի նվագարանների հնչերանգները, ներկայացնի հայկական ազգային նվագարանները:

-Բնական և ռիթմական նվագարաններով կատարի պարզ ռիթմական պատկերներ:

-Բնական և ռիթմական նվագարաններով կատարի պարզ ռիթմական պատկերներ:

 Երաժշտառիթմական շարժում

-Բնական և ռիթմական նվագարաններով նվագակցի ունկնդրվող կամ կատարվող ստեղծագործությանը:

-Բնական և ռիթմական նվագարաններով նվագակցի ունկնդրվող կամ կատարվող ստեղծագործությանը, -կատարի ստեղծագործության բնույթին համապատասխան պարային շարժումներ:

 Հորինում(իմպրովիզացիա)

-Հորինի պարային, խաղի հերոսներին բնորոշ շարժումներ և ռիթմական նվագակցություն:

-Հորինի պարային, խաղի հերոսներին բնորոշ շարժումներ և ռիթմական նվագակցություն:

Կապը չափորոշչի հետ՝

Շ (ա), (ե), (զ), (է), (թ),ԽՀ (բ), (ե), (ը), (թ) Ի (բ), (գ), (դ), (ե), (ը), (թ), ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե),(է), ԻԱԱԱ (ա), (ե), (զ):

Կապը չափորոշչի հետ՝

Շ (ա), (բ), (զ), (է), (ժբ),ԽՀ (բ), (ե), (ը),

Ի (ա), (գ), (դ), (ե), (ը), (թ), (ժ), (ժա),

ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (ժ),

ԻԱԱԱ (ա), (դ), (թ), (ժա):

 

110. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի բովանդակությունը ներառում է՝

1) ունկնդրում՝ ուրախ, տխուր ինտոնացիաներ, երաժշտական ժանրեր, հակադիր բնույթի երաժշտություն, հնչյունի բարձրություն, ռիթմ, տեմպ, ուժգնություն, ռեգիստր, հնչերանգ, մեղեդի, կոմպոզիտորներ, ստեղծագործություններ, ազգային տոներ, ավանդույթներ, ծեսեր:

2) Ձայնավարժություն, երգեցողություն՝ ճիշտ կեցվածք և շնչառություն, բնական ձայն, մաքուր ինտոնացիա, հնչյունների անվանումներ, երգչային առոգանություն, արտահայտիչ դիմախաղ:

3) Երգչախումբ, երգի տեսակներ:

4) Երաժշտաշարժական վարժություններ՝ երաժշտառիթմական գործունեություն, կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ:

5) Պար՝ քայլքի տեսակներ, պարային դիրքեր, պարային շարժումներ, թռիչքներ, պտույտներ, ծափեր,պարի բեմադրում:

6) Խաղ՝ երաժշտադիդակտիկ, խաղեր, խաղերգեր, հեքիաթի հերոսների նմանակում երաժշտության ներքո:

7) Նվագ բնական, մանկական նվագարաններով՝ բնական, մանկական նվագարաններ, դրանց անվանումները, հնչերանգները, նվագախմբի ստեղծում:

8) Հորինում (իմպրովիզացիա)՝ երաժշտառիթմիկ պատկերների, պարզ մեղեդու, պարային շարժումների, երաժշտական խաղի հորինում:

9) Մատների մարզանք՝ մատների մարզանք երաժշտության բնույթին, տեմպին, ռիթմին համապատասխան:

10) Երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում)՝ երգել պարելով, պարել նվագելով, երգել նվագելով կամ երեքը միասին, ծափերով նվագակցել:

11) Երաժշտական թերապիա՝ առողջական համակարգի խթանում, լարվածության թուլացում:

111. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ պարապմունք (ունկնդրում, ձայնավարժություն, երգեցողություն, երաժշտաշարժական վարժություններ, պար, խաղ, նվագ մանկական նվագարաններով, հորինում (իմպրովիզացիա), մատների մարզանք, երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում), երաժշտական թերապիա), տոներ, զվարճալիք, զբոսանք, էքսկուրսիա, մշակութային այցեր:

 

XI. ԿԵՐՊԱՐՎԵՍՏ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ.

 

112. Կերպարվեստային գործունեությունը նախադպրոցական տարիքում երեխայի ստեղծագործական ինքնարտահայտման, շրջակա աշխարհի ճանաչման և գեղագիտական զարգացման միջոց է։

113. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» (Հապավումը՝ ԿԿԱ) ծրագրային բաղադրիչը ներառում է նկարչությունը, ծեփակերտումը, ապլիկացիան և կառուցողական աշխատանքը:

114. Տարատարիք խմբի (4-6 տարեկաններ) «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչը նպատակաուղղված է՝

1) 4-6 տարեկան սաների գեղագիտական ընկալման և ճաշակը զարգացմանը,

2) գեղեցիկի նկատմամբ հուզական վերաբերմունքի ձևավորմանը,

3) սաների ստեղծագործական ունակությունների զարգացմանը,

4) կերպարվեստային ստեղծագործությունների վերաբերյալ պատկերացումների ձևավորմանը,

5) ստեղծարարության խրախուսմանը։

115. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են՝

1) զարգացնել գեղեցիկը նկատելու և գնահատելու կարողությունը,

2) զարգացնել հետաքրքրությունը գեղարվեստական գործունեության հանդեպ,

3) հարստացնել պատկերացումները կերպարվեստային ստեղծագործությունների վերաբերյալ,

4) ձևավորել հետաքրքրասիրություն գեղանկարի, նատյուրմորտի, պատկերազարդ գրքերի, դեկորատիվ կիրառական արվեստի նմուշների նկատմամբ,

5) ձևավորել և կատարելագործել նկարչական ունակությունները և կարողությունները,

6) ձևավորել և կատարելագործել ծեփակերտման ունակությունները,

7) ձևավորել և կատարելագործել ապլիկացիա, կառուցողական աշխատանք կատարելու կարողությունները,

8) նկարչական արտահայտչամիջոցներով փոխանցել արտաքին և ներքին միջավայրի ձևավորման (դիզայնի) մասին ընդհանուր գաղափարներ,

9) զարգացնել սեփական հույզերը, զգացմունքներն ու տպավորությունները արտահայտելու կարողությունը,

10) ձևավորել հետաքրքրություն հայ և համաշխարհային գործիչների ստեղծագործությունների նկատմամբ,

11) ստեղծել ինքնուրույն աշխատելու, ստեղծագործելու, գեղարվեստական գործունեությամբ զբաղվելու համար ազատ, անկաշկանդ միջավայր,

12) ծանոթացնել տարբեր նյութերով կոմպոզիցիա ստանալու ձևերին ու եղանակներին,

13) ձևավորել հասակակիցների հետ համագործակցելու կարողություն:

116. Ծրագրային բաղադրիչը ներառում է հետևյալ բաժինները՝

ա. նկարչություն, որի խնդիրներն են՝

1) ձևավորել առանձին առարկաներ, դրանցով այլ պատկերներ, թեմատիկ կոմպոզիցիաներ ստանալու կարողություններ,

2) սովորեցնել նկարել տարբեր առարկաներ, կատարել համեմատական վերլուծություն առարկայի ձևի (շրջան, ձվածիր, քառակուսի, եռանկյուն, ուղղանկյուն) մեծության, դիրքի, կառուցվածքի վերաբերյալ,

3) սովորեցնել երեք հիմնական գույներից ստանալ նոր գույներ և նրբերանգներ,

4) շարունակել սովորեցնել նկարել բնօրինակից, մտահղացմամբ և երևակայությամբ պատկերել պարզ թեմաներ` ընդգծելով առարկաների հիմնական հատկանիշները` կառուցվածքը, գույնը, ձևը,

5) ձևավորել երկրաչափական ձևերի, գծերի, կետերի, հպումների, վրձնահարվածների միջոցով բազմաձև նախշեր, պատկերներ և կոմպոզիցիաներ կառուցելու կարողություններ,

6) շարունակել ծանոթացել ոչ ավանդական նկարչական տեխնիկաներին՝ կնիքով, տերևներով, կափարիչով, թելերով, ճմրթված թղթով և այլ հասանելի միջոցներով,

7) հետևել ճիշտ կեցվածքի ձևավորմանը։

բ. ծեփակերտում, որի խնդիրներն են՝

8) ծանոթացնել կերտաձողի օգտագործման եղանակներին և հնարներին:

9) զարգացնել պարզ կառուցվածք ունեցող առարկաներ ծեփելու կարողություններ,

10) ձևավորել ըստ նմուշի ծեփելու կարողությունները,

11) սովորեցնել գնդի տափակեցման միջոցով ստանալ շրջանաձև բլիթ և այլն,

12) զարգացնել դետալներ ծեփելու, միմյանց միացնելու և ստացված հատվածը հարթեցնելու միջոցով տարբեր առարկաներ («սունկ», «ծաղիկ», «մարդուկ», «նապաստակ») ստանալու կարողություններ,

13) զարգացնել ծեփակերտման միջոցով դեկորատիվ կիրառական արվեստի պարզագույն նմուշներ ստանալու կարողություն,

14) ձևավորել ծեփելու և սպասքը զարդանախշելու կարողություններ,

15) սովորեցնել զարդանախշել երկրաչափական պատկերներ` լրացուցիչ և օժանդակ նյութերով,

16) զարգացնել ծեփակերտման միջոցով տարբեր առարկաներ ստեղծելու կարողությունը՝ միավորելով դրանք ընդհանուր կոմպոզիցիայում, օգտվելով արդեն ծանոթ ծեփակերտման եղանակներից և հնարներից:

գ. ապլիկացիա, որի խնդիրներն են՝

1) ձևավորել մկրատը ճիշտ բռնելու և դրանից օգտվելու կարողություններ, ուսուցանել մկրատով թուղթ կտրելու տեխնիկան. ձևավորել թուղթը ուղիղ, կարճ, երկար զոլակներ կտրելու հմտություններ,

2) սովորեցնել զոլակներից կազմել տարբեր պատկերներ («ցանկապատ», «նստարան», «աստիճան», «ծառ», «թուփ» և այլն),

3) սովորեցնել սոսնձել փոքր դետալները հիմնական մասերին,

4) ձևավորել մկրատով աշխատելու կարողություններ՝ երկրաչափական պատկերներից ստանալով այլ պատկերներ (անկյունները մկրատով կորացնելով՝ քառակուսուց ստանալ շրջան, ուղղանկյունուց՝ բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ, ծաղիկներ և այլն,

5) զարգացնել ապլիկացիայի եղանակով պատկերներ ստանալու (թռչուններ, կենդանիներ, ծաղիկներ, միջատներ, տնակներ) կարողությունը,

6) զարգացնել ծալման եղանակով պատրաստի երկրաչափական ձևերից տարբեր պատկերներ ստանալու կարողությունները՝ դրանք բաժանելով երկու, չորս մասերի (շրջանը բաժանել կիսաշրջանների, քառակուսին` եռանկյունների, ուղղանկյունը՝ քառակուսիների):

դ. կառուցողական աշխատանք, որի խնդիրներն են՝

1) ձևավորել շինարարական նյութերը ճանաչելու, անվանելու կարողություններ (աղյուս, խորանարդ)՝ հաշվի առնելով դրանց հատկանիշները (ամրություն, ձև, չափ),

2) զարգացնել կառույցը վերլուծելու կարողություններ` առանձնացնելով հիմնական մասերը, տարբերել դրանց հարաբերական չափը և ձևը, որոշել տարածության մեջ դրանց դասավորվածությունը, մեկը մյուսի նկատմամբ հարաբերությունը (պատեր, տանիք, ծածկ, մեքենայում` խցիկ, թափք և այլն),

3) սովորեցնել ինքնուրույն չափել կառույցն ըստ երկարության, բարձրության, լայնության` պահպանելով դաստիարակի կողմից ներկայացված պահանջը («Կառուցի’ր այսպիսի տուն, բայց ավելի բարձր»),

4) զարգացնել ինչպես մանր, այնպես էլ խոշոր շինարարական նյութերով կառույցներ ստանալու կարողությունը՝ օգտագործելով տարբեր գույների դետալներ,

5) սովորեցնել աշխատել բնական նյութերով (չոր ճյուղեր, աշնանային տերևներ, կոներ, շագանակ, ընկույզի կեղև, ծղոտ և այլն),

6) կատարել թափոններով աշխատանք՝ ծեփոն, թելերից մնացած կոճեր, տարբեր տեսակի փոքր տուփեր և այլ առարկաներ,

7) զարգացնել թղթով աշխատելու կարողությունները․ ուղղանկյուն թուղթը ծալել երկտակ` համադրելով կողմերն ու անկյունները և ստանալ տարբեր կերպարներ` կենդանիներ, ծաղիկներ և այլն:

8) նպաստել կոկիկ աշխատելու մշակույթի ձևավորմանը,

9) զարգացնել աշխատելու ընթացքում համագործակցային կարողությունները։

117. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքները և կապը չափորոշչի հետ ներկայացված են աղյուսակ 17-ում.

 

Աղյուսակ 17․

 

4-5 տարեկաններ

5-6 տարեկաններ

Նկարչություն

Սանը պետք է՝

-պատկերի առանձին առարկաներ և այդ առարկաների պատկերներին ավելացնելով այլ պատկերներ` ստանա թեմատիկ կոմպոզիցիաներ, պարզ նատյուրմորտ,

-պատկերի տարբեր առարկաներ, կատարի համեմատական վերլուծություն առարկայի ձևի, մեծության, դիրքի, կառուցվածքի վերաբերյալ,

-պատկերի առարկան ըստ նմուշօրինակի և բնօրինակի (1-3 առարկա),

-կատարի աշխատանքներ ուրվանկարներով և ստվերագծերով,

-պատկերի բնօրինակից, մտահղացմամբ և երևակայությամբ պարզ թեմաներ` ընդգծելով առարկաների հիմնական հատկանիշները` կառուցվածքը, գույնը, ձևը,

-նկարի բնության երևույթներ, մարդ, կենդանի, նախշազարդի հագուստը, սպասքը,

- բուսական, կենդանական և երկրաչափական պատկերների համադրությամբ ստանա տարբեր զարդանախշեր,

-ստանա նոր գույներ և նրբերանգներ,

-օգտագործի մի քանի ներկանյութ միաժամանակ` մոմամատիտ և ջրաներկ, գունավոր մատիտներ, յուղամատիտ և ջրաներկ,

-օգտագործի գծամատիտը և ռետինը,

-կիրառի ոչ ավանդական նկարչական տեխնիկաներ (ծեփոն, թելեր, ճմրթված թուղթ և այլն),

-պատկերի առարկաներ երկրաչափական ձևերով /եռանկյուն, շրջան, ձվածիր, ուղղանկյուն, քառակուսի/,

-նկարելիս կիրառի տարբեր գույներ,

-օտագործի տարբեր նկարչական նյութեր,

-բացահայտի և գնահատի գեղեցիկը,

-ավարտին հասցնի սկսած աշխատանքը,

- համագործակցի խմբային աշխատանքում, դրսևորի ճանաչողական հետաքրքրություն և ակտիվություն առաջադրանքներ կատարելիս,

-պահպանի ճիշտ կեցվածք նկարելու ընթացքում,

-խնամքով օգտագործի նկարչական նյութերը, կոկիկ պահի աշխատասեղանը.

Նկարչություն

Սանը պետք է՝

-պատկերի առարկաներ, ընդգծի առարկայի մեծությունը և համաչափությունը, ցույց տա բարձրությունը, լայնությունը և խորությունը,

-պատկերի առանձին առարկաներ և այդ առարկաներին ավելացնելով այլ պատկերներ` ստանա թեմատիկ կոմպոզիցիա,

-պատկերի նատյուրմորտ՝ պահպանելով առարկաների հարաբերական մեծությունը, դիրքը, ճիշտ ընտրի գունային գամման,

-պատկերի ձմռան, գարնան, ամռան, աշնան տեսարան՝ բնությունից կատարած դիտարկումների հիման վրա,

-ներկայացնի բնության գեղեցկությունը, երևույթները տարվա տարբեր եղանակներին նկարելու միջոցով,

-նկարի հեքիաթից որևէ սյուժե, մարդ, կենդանի՝ մարմնի տարբեր դիրքերով, օգտագործի սպիտակ կամ բաց գույնի ֆոներ,

-աշխատի վրձնի ամբողջ մազափնջով, ծայրով, եզրով, վրձնահպումներով, վրձնահարվածներով,

-օգտագործի գուաշ, ջրաներկ, տարբեր գույների միացության եղանակով ստանա նոր գույն, օգտագործի գուների տարբեր երանգներ,

-օգտագործի սպիտակ կամ բաց գույնի ֆոներ,

-բուսական, կենդանական և երկրաչափական պատկերների համադրությամբ ստանա տարբեր զարդանախշեր,

-պատկերի մարդու մարմնի տարբեր շարժումներ (տղան՝ ձեռքերը վեր բարձրացրած, աղջիկը՝ պարելիս և այլն),

-նկարի բնօրինակից, երևակայությամբ, մտահղացմամբ, հիշողությամբ,

-օգտագործի նկարչության ոչ ավանդական տեխնիկաներ (թելեր, սպունգ, բամբակ և այլն),

-համագործակցի խմբային աշխատանքում, դրսևորի ճանաչողական հետաքրքրություն և ակտիվություն առաջադրանքներ կատարելիս,

-ճանաչի և գնահատի հայ և արտասահմանյան նկարիչների ստեղծագործությունների որոշ լավագույն նմուշներ,

-բացահայտի և գնահատի գեղեցիկը,

-աշխատի մաքուր և կոկիկ,

-գնահատի ընկերների աշխատանքը, արտահայտի և մեկնաբանի սեփական կարծիքը վերջինիս վերաբերյալ,

-պահպանի ճիշտ կեցվածք նկարելու ընթացքում,

- խնամքով օգտագործի նկարչական նյութերը.

-ավարտին հասցնի սկսած աշխատանքը.

Ծեփակերտում

Սանը պետք է՝

-իմանա և կիրառի ծեփակերտման պարզ տեխնիկաներ,

-ծեփակերտի պարզ կառուցվածք ունեցող առարկաներ՝ ըստ նմուշօրինակի, բնօրինակի, հիշողությամբ,

-ստեղծի տարբեր առարկաներ՝ միավորելով դրանք ընդհանուր կոմպոզիցիայի մեջ,

-ծեփակերտի ըստ նմուշօրինակի,

-ստանա դետալներ ծեփելու, միմյանց միացնելու և ստացված հատվածը հարթեցնելու միջոցով տարբեր առարկաներ /«սունկ», «ծաղիկ», «մարդուկ», «նապաստակ»/,

-ծեփակերտման միջոցով ստանա դեկորատիվ -կիրառական արվեստի պարզագույն նմուշներ՝ «սափոր», «ծաղկաման», «սպասք»,

-զարդանախշի կերտաձողի օգնությամբ,

-ներկայացնի իր և ընկերների աշխատանքները,

-օգտագործի ծեփատախտակը, կերտաձողը, անձեռոցիկը՝ ըստ անհրաժեշտության,

-կոկիկ պահի աշխատասեղանը.

Ծեփակերտում

Սանը պետք է՝

-ճանաչի ծեփանյութերի հատկությունները, ինքնուրույն ընտրի նյութեր ու գործիքներ,

-դրսևորի ծեփակերտման ունակություններ,

-ծեփակերտի ծանոթ առարկաներ՝ ըստ նմուշօրինակի, բնօրինակի, հիշողությամբ, միավորելով դրանք ընդհանուր կոմպոզիցիայի մեջ,

-աշխատի տրված թեմայով,

-ստեղծի երևակայական հարթ և ծավալային աշխատանքներ,

-ներկայացնի կերպարին բնորոշ նշաններ՝ ձողիկի միջոցով տալով դրան արտահայտչականություն,

-ծեփակերտման միջոցով ստանա դեկորատիվ-կիրառական արվեստի պարզագույն նմուշներ,

-զարդանախշի ծեփակերտած առարկաները կերտաձողի օգնությամբ, ստեղծի պարզ նախշեր, պատկերի արտահայտչականություն,

-նախագծի թեմատիկ տարբեր կոմպոզիցիաներ,

-համադրի մասերը, ստանա ամբողջական պատկեր,

-ստեղծի պարզ նախշեր,

-մեկնաբանի և վերլուծի իր և ընկերների աշխատանքները,

-դրսևորի համապատասխան հույզեր, զգացմունքներ,

-աշխատի մաքուր և կոկիկ.

Ապլիկացիա

Սանը պետք է՝

-օգտագործի մկրատ՝ թղթից կտրելով ուղիղ, կարճ, երկար զոլակներ, ինչպես նաև ուղիղ գծով և անկյունագծով,

-զոլակներից ստանա տարբեր պատկերներ (ցանկապատ, նստարան, աստիճան, ծառ, թուփ և այլն),

-սոսնձի տարբեր պատկերներ,

-երկրաչափական մի պատկերից ստանա մեկ այլ պատկեր, կտրելով անկյունները (քառակուսի պատկերից՝ շրջան, ուղղանկյունից՝ ձվաձև և այլն),

-մկրատով կորացնելով թղթի անկյունները՝ ստանա օվալաձև պատկերներ (բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ, ծաղիկներ),

-ստանա, փակցնի պատկերներ՝ թռչուններ, կենդանիներ, ծաղիկներ, միջատներ, տնակներ,

-մկրատով ինքնուրույն կտրված պատկերներից կազմի պարզ կոմպոզիցիաներ,

-պատկերի ՀՀ դրոշը,

-ստանա զարդանախշ՝ պահպանելով գույնի և նախշի ռիթմիկ դասավորվածությունը,

-աշխատի մաքուր և կոկիկ,

-դրսևորի համատեղ գործելու պատրաստակամություն.

Ապլիկացիա

Սանը պետք է՝

-պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա տարածական պատկերացում,

-դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն,

-նկարագրի և բացատրի աշխատանքի ընթացքը, օգտագործի նյութերը խնայողաբար,

-տիրապետի թուղթը կտրելու, փակցնելու կարողություններին,

-տիրապետի դեկորատիվ արվեստի տարրերին,

-անվանի գույները,

-ստեղծի գունագեղ և տարբեր ձևերի նախշեր,

-փորձարկի տարբեր նյութեր՝ հետաքրքիր աշխատանքներ ստանալու նպատակով, ստեղծի կոլաժներ,

-ստեղծի տարբեր պատկերներ՝ ըստ նմուշօրինակի, բնօրինակի, հիշողությամբ, երևակայությամբ,

-ստեղծի տարբեր տեսարաններ (ծաղկամանի մեջ ծաղիկներ, անտառային պատկեր, աշնանային ծառ)՝ գունավոր թղթերով կտրատված պատկերներից,

-տիրապետի դեկորատիվ արվեստի տարրերին՝ ստեղծելով կոմպոզիցիաներ, զարդանախշեր՝ ուղղանկյան, զոլակի, կամ շրջանի մեջ,

-կտրի և գունազարդի սեղանային, ստվերային թատրոնների համար տարբեր ստվերապատկերներ,

-ստեղծի համաչափ ձևի առարկաներ (պար բռնած մարդուկներ)՝ կտրատելով մի քանի շերտ ծալած թուղթը,

-ստեղծի խճանկարային պաննո գունավոր թղթից,

-մասնակցի համատեղ աշխատանքին (օրինակ՝ այգու տեսարանի ստեղծում), օգտագործի տարբեր լրացուցիչ նյութեր (բնական նյութեր, թելեր, կտորներ և այլն).

Կառուցողական աշխատանք

Սանը պետք է՝

-ճանաչի, անվանի շինարարական նյութերը (աղյուս, խորանարդ), դրանց հատկությունները (ամրություն, ձև, չափ),

-վերլուծի կառույցը` առանձնացնելով հիմնական մասերը, տարբերի դրանց հարաբերական չափը և ձևը, որոշի տարածության մեջ դրանց դասավորվածությունը, մեկը մյուսի նկատմամբ հարաբերությունը,

-կառուցի ինչպես մանր, այնպես էլ՝ խոշոր շինարարական նյութերով,

-կառուցի շինություն տարբեր եղանակներով (ըստ օրինակի, ցուցադրման, խոսքային հրահանգի),

-տարբերի շինության մասերն ըստ չափերի (մեծ-փոքր, երկար-կարճ, բարձր- ցածր, լայն-նեղ),

-օգտագործի բնական նյութեր (չոր ճյուղեր, աշնանային տերևներ, կոներ, շագանակ, ընկույզի կեղև, ծղոտ, ավազ և այլն),

-կատարի աշխատանք թափոններով՝ ծեփոն, թելերից մնացած կոճեր, տարբեր տեսակի փոքր տուփեր և այլ առարկաներ,

-օրիգամի տեխնիկայով՝ թղթի ծալադրման միջոցով, պատրաստի պարզ մոդելներ՝ կենդանիներ, թռչուններ, միջատներ,

-թղթե գլաններից պատրաստի պարզ մոդելներ,

-մաքուր պահի շրջապատը և աշխատանքային սեղանը.

Կառուցողական աշխատանք

Սանը պետք է՝

-հասկանա և գնահատի գեղեցիկը,

-դրսևորի հետաքրքրություն գեղարվեստական գործունեության նկատմամբ,

-կերպարվեստային գործունեության տարբեր տեսակների հանդեպ դրսևորի համապատասխան հույզեր, զգացմունքներ,

-դրսևորի ստեղծագործական մոտեցում առաջադրանքներ կատարելիս,

-դրսևորի գեղագիտական ճաշակ,

-ունենա տարբեր կառուցողական նյութերով տարբեր շինություններ կառուցելու կարողություն,

-հասկանա իր առջև դրված խնդիրները,

-անդրադառնա և արձագանքի սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին,

-ստեղծի մատնային թատրոնի համար կերպարներ թղթից կամ կտորից,

-պատրաստի պարզ մոդելներ՝ օրիգամի տեխնիկայի կիրառմամբ (կառուցի նավակ, ինքնաթիռ, գլխարկ, էջանիշ, տուփ, աղաման, կարապ, դրամապանակ, բաժակ, դիմակ, բացիկ, տոնածառի խաղալիքներ, հովհար, անձրևանոց և այլն),

-կիրառի ստեղծագործական տարբեր եղանակներ՝ նյութը պատկերավոր և ընկալելի դարձնելու համար,

-կառուցի տարատեսակ շինություններ՝ կիրառելով տարբեր նշանակության կառուցողական նյութեր,

-կառուցի շինություն տարբեր եղանակներով՝ ըստ օրինակի, ցուցադրման, խոսքային հրահանգի, երևակայությամբ,

-վերլուծի կառույցը` առանձնացնելով հիմնական մասերը, տարբերի դրանց հարաբերական չափը և ձևը,

-կառուցի տարբեր տեսարաններ՝ մեկ կամ մի քանի տարբեր տեսակի բնական նյութեր օգտագործելով,

-ստեղծի հեքիաթի թեմաներով սյուժետային պատկերներ,

-օգտագործի տարբեր տեսակի բնական նյութեր և կենցաղային թափոններ, (ուլունքներով հավաքի վզնոց, ծաղիկ, դեկորատիվ բույսերից հավաքի ծաղկեփունջ և այլն),

-աշխատի մաքուր և կոկիկ.

Կապը չափորոշչի հետ՝

Շ (թ), ԽՀ (բ), (գ), (ը), (թ), Ի (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (է), ԻԱԱԱ (ա), (բ), (ե), (զ):

Կապը չափորոշչի հետ՝

Շ (ժբ), ԽՀ (ա), (բ), (ե), (թ), Ի (ա), (գ), (դ), (ե), (զ), (ը), (թ), (ժ), (ժա), ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (ժ), ԻԱԱԱ (ա), (դ), (ը), (ժա):

 

118. Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների, մշակութային այցերի, կենտրոններում աշխատանքի զբոսանքների, էքսկուրսիաների ինքնուրույն գործունեության կազմակերպման միջոցով:

 

XII. ԶԱՐԳԱՑՆՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

119. Տարատարիք խմբում ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպումն էապես պայմանավորված է զարգացնող առարկայական միաջավայրի գրագետ կազմակերպմամբ։ Չափորոշչով 4-6 տարեկանների համար սահմանվում են զարգացնող միջավայրին ներկայացվող հետևյալ պահանջները՝

1) հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների գեղագիտական զարգացման համար. առկա են գեղագիտական ձևավորումներ. նկարներ, վերատպություններ, ժողովրդական ստեղծագործության նմուշներ, սաների, մեծերի աշխատանքների ցուցահանդեսներ և այլն.

2) ստեղծված են պայմաններ սաների խոսքի զարգացման համար, առկա է մանկական գրադարան.

3) առկա են նկարների հավաքածուներ և խոսքի զարգացմանն ուղղված սեղանի խաղեր.

4) ստեղծված են պայմաններ սաների երաժշտական գործունեության համար.

5) առկա են երաժշտական գործիքներ, նվագարաններ և երաժշտադիդակտիկ խաղեր.

6) ստեղծված են պայմաններ բնության, հասարակության, պատմության, մշակույթի մասին սաների պատկերացումների զարգացման համար.

7) հաստատությունում առկա է պետական խորհրդանիշների անկյուն (դրոշ, զինանշան, օրհներգ).

8) առկա են ազգային կենցաղային առարկաների նմուշներ, ազգային տարազներով տիկնիկներ.

9) ստեղծված են պայմաններ սաների էկոլոգիական դաստիարակության համար, առկա են դիտողական պարագաներ, բնական նյութեր, բնության երևույթները նկարագրող պաստառներ.

10) հաստատությունում առկա են կանաչապատման անկյուններ (սենյակային բույսեր), ստեղծված են պայմաններ բույսերի խնամքի և աճեցման համար (այգի, բանջարանոց, ծաղկանոց և այլն).

11) առկա է առանձին տարածք կենդանի բնության համար (ձմեռային այգի, կենդանական անկյուն և այլն).

12) ստեղծված են պայմաններ սաների թատերական գործունեության համար. առկա են թատերական բեմականացումների կազմակերպման համար անհրաժեշտ պարագաներ, օժանդակ հարմարություններ.

13) ստեղծված են պայմաններ սաների կառուցողական գործունեության զարգացման համար. առկա են մանր (սեղանային) և խոշոր (հատակի) կառուցողական նյութեր, տարբեր տեսակի հավաքածուներ (կոնստրուկտորներ, մոզաիկաներ), կտրվածքներով նկարներ, բնական նյութեր.

14) առկա են նյութեր և սարքավորումներ սաների մոտ թվի, մեծության, տարածական և ժամանակային պատկերացումների ձևավորման համար (թվանշաններ, կշեռքներ, չափման միավորներ գրատախտակ, օրացույց, ժամացույց, ավազի, արևային ժամացույց և այլն).

15) առկա է համակարգիչ՝ մեդիագրագիտության և մեդիաանվտանգության կանոններին տիրապետելու համար անհրաժեշտ հավելվածներով.

16) առկա են նյութեր և սարքավորումներ սաների փորձարարական աշխատանքների համար (գլոբուս, քարտեզ, մակետներ, նկարների հավաքածուներ, մագնիս, սեղանային տպագիր խաղեր և այլն).

17) հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների ֆիզիկական զարգացման համար. առկա են ֆիզիկական ակտիվության համար անհրաժեշտ սարքավորումներ, մարզական գույք, դեկորատիվ կամ իսկական լողավազան.

18) առկա են երթևեկության կանոններին ծանոթացնող դիդակտիկ խաղեր և խաղալիքներ, ստեղծված են պայմաններ՝ երթևեկության կանոնները կիրառելու համար.

19) գործունեության տարբեր տեսակների ընթացքում սաների զարգացման համար (մտավոր, զգայաշարժողական, հուզակամային) առկա են սյուժետային խաղային հավաքածուներ, դիդակտիկ խաղեր (լոտո, դոմինո, շախմատ, նկարների հավաքածուներ) և խաղալիքներ.

20) ստեղծված են անվտանգ պայմաններ սաների անհատական և համատեղ ակտիվության դրսևորման համար.

21) ստեղծված են պայմաններ սաների առողջության պահպանման և ամրապնդման համար.

22)առկա են հատուկ տարածքներ սաների հետ տարվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման համար.

23) ստեղծված են ֆիզիկական հարմարեցումներ սաների զարգացման առանձնահատկություններին համապատասխան.

24) ստեղծված են պայմաններ շարժունակության խանգարումներ ունեցող սաների համար.

25) առկա են հարմարեցված աթոռ սեղանով, կանգնակ, սայլակ, քայլակ, տարբեր չափսերիբարձեր, աթոռակներ՝ նստելու ճիշտ դիրք ապահովելու համար, հարմարեցված սպասք (սպասքի ադապտացիաներ), հարմարեցված գրենական պիտույքներ.

26) բակային տարածքում և հողամասում առկա են խաղային սարքավորումներ.

27) առկա է ծրագրամեթոդական գրականության անկյուն աշխատողների և ծնողների համար:

120. Հաստատությունում առկա են խելամիտ հարմարեցումներ սաների կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան:

121. Օգտագործված գրականության ցանկ

1) «Նախադպրոցական կրթության մասին» օրենք, 2020:

2) Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ, 2021:

3) Նախադպրոցական կրթական հիմնական ծրագիր․ Կրտսեր 1-ին խումբ ( 2-3 տարեկաններ), 2025

4) Նախադպրոցական կրթական հիմնական ծրագիր․ Կրտսեր երկրորդ խումբ, (3-4 տարեկաններ), 2025

5) Նախադպրոցական կրթական հիմնական ծրագիր․ Միջին խումբ, (4-5 տարեկաններ), 2025

6) Նախադպրոցական կրթական հիմնական ծրագիր․ Ավագ խումբ, (5-6 տարեկաններ), 2025

7) 3-6 տարեկան երեխաների կրթական ծառայությունների կազմակերպումն այլընտրանքային մոդելներով․ Ռ. Ծառուկյան, Լ. Սմբատյան, Ս. Մանուչարյան և ուրիշներ․ Երևան, ՅՈՒՆԻՍԵՖ, 2018

8) Այլընտրանքային մոդելներով 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության կազմակերպումը․ Ռ․ Ծառուկյան, Միտոյան Հ․ և ուրիշներ․ -Դաստիարակի ուղեցույց․ Երևան, 2011թ․

9) Նախադպրոցական մանկավարժություն․ Մարության Ս․Ա․, Դալլաքյան Ա․Մ․, Բուհական դասագիրք․, Երևան, 2008, - 288 էջ

10) Խաչատրյան Հ. Վ. Մանկան հոգեբանության դասախոսություններ,Երևան, Տիգրան Մեծ, 2022, -316 էջ

11) Նախադպրոցական կրթություն․ Ուսումնամեթոդական ձեռնարկ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար, Երևան, 2024

12) Թեմատիկ պարապմունքների կազմակերպումը նախադպրոցական ուսումնական հաստատություններում․ Ձեռնարկ, Երևան, 2025

13) Ծնողավարություն․ Ձեռնարկ նախադպրոցական ուսումնական հաստատությունների, դպրոցի և ծնողական համայնքի համար, Երևան, 2025

14) Ինչպե՞ս խթանել ներառումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում, Մեթոդական ուղեցույց, Երևան, 2020

15) Ուսումնական ձեռնարկ դասավանդողների համար.- Երևան: Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, 2022, 200 էջ

16) Պետրոսյան Ս.Ս., Ներառական կրթությունը գործնականում. /ուսումնամեթոդական ձեռնարկ/. Երևան 2021. 77էջ

17) Ներառական կրթություն. Ուսումնամեթոդական ձեռնարկ. Երևան: 2017, 146 էջ

18) Ղազարյան Գ.Հ., Գալստյան Ա.Ս., Մուրադյան Ե.Բ. Հեքիաթաթերապիայի տեսություն և պրակտիկա: Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2015թ. 84 էջ

19) Հովհաննիսյան Ա., Դպրոցի շեմին: Ձեռնարկ ծնողների և մանկավարժների համար: Երևան, 2008, 85 էջ

20) Հովհաննիսյան Ա., Դաստիարակենք միասին: Երևան 2014թ., 152 էջ

21) Առաքելյան Ռ. Ֆիզկուլտուրայի պարապմունքները մանկապարտեզի ավագ խմբում (5-6 տարեկան), -Երևան, «Աստղիկ Գրատուն», 2008, -48 էջ:

22) Առաքելյան Ռ. Շարժախաղեր նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար, -Երևան, 2009, -177 էջ

23) Գրիգորյան Յու. Գ., Ղուլյան Հ. Է. Համատեղ ֆիզիկական վարժություններ ծնողների և երեխաների համար» (ուսումնական ձեռնարկ), -Երևան, հեղինակային հրատարակչություն, 2012թ․, -50 էջ

24) Գրիգորյան Յու. Գ., Ղուլյան Հ. Է. Առավոտյան հիգիենիկ մարմնամարզություն (մեթոդական ձեռնարկ նախադպրոցականների ծնողների համար), -Երևան, հեղինակային հրատարակչություն, 2008թ., -40 էջ

25) Գրիգորյան Յու. Գ. Ընտանիքում նախադպրոցականների ֆիզիկական դաստիարակության հիմնախնդրի շուրջ //Ընտանիք և դպրոց, -Երևան, 2007թ., N 2., -էջ 29-37

26) Հովեյան Ս. Հ. Հայկական ազգային շարժախաղերը նախադպրոցական կրթական համակարգում (ուսումնամեթոդական ձեռնարկ), հեղ. հրատ., -Երևան, 2010թ., -144 էջ

27) Ղարիբյան Գ. Գ. Ֆիզիկական դաստիարակությունը մանկապարտեզում, (ուս. մեթ. ձեռն.), «Հեղ. հրատ.», 2016թ․, -116 էջ

28) Մարտիրոսյան Գ. էկոլոգիական դաստիարակությունը նախադպրոցական տարիքում, -Երևան, 2002 թ․

29) Մարության Ս․ Ա, Հովակիմյան Կ․ Ս․ Նախադպրոցականի սեռային դաստիարակությունը մանկապարտեզում և ընտանիքում, -Երևան 2007թ․

30) Միտոյան Հ․, Ուսումնական ձեռնարկ մանկապարտեզի համար, -Երևան, 2020թ․

31) Նահապետյան Ե. Ն. Նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական դաստիարակությունը, (մենագրություն), -Երևան, հեղ. հրատ., 2018թ.

32) Չիբուխչյան Ս․ Տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացման պարապմունքները մանկապարտեզի ավագ խմբում, -Երևան, 2014թ․

33) Սմբատյան Լ. Խաղերի և խաղ-զվարճալիքների կազմակերպումը մանկապարտեզում, -Երևան, 2014թ․

34) Дошкольная педагогика с основами методик воспитания и обучения: Учеб ник для вузов. Стандарт третьего поколения / Под ред. А. Г. Гогоберидзе, О. В. Солнцевой. — СПб.: Питер, 2013. — 464 с․

35) Воронина Л. В. Педагогическая диагностика индивидуальных особенностей дошкольников, проявляющихся в образовательной деятельности и во взаимодействии со взрослыми и сверстниками. Екатеринбург 2019. -34 с

36) Захарова Л.М., Богомолова М.И., Андрианова Е.И., Современные технологии дошкольного образования. Издательство: ИНФРА-М, 2021, 251с.

37) Игровая технология интелектуально-творческого развития детей”Сказочные лабиринты игры”методическое пособие/В.В.Воскобович, Н.А.Медова, Е.Д.Файзуплаева/, СПб., 2018, 360с.

38) Кашкаров А.П., Развитие креативного мышления. ТРИЗ детям. Москва. СОЛОН-Пресс 2021, 140с.

39) Кислов А.В., Задачи в стихах для изучающих ТРИЗ. ТРИЗ-педагогика КТК-“ГАЛАКТИКА”, Москва, 2023, 88с.

40) Мария Монтессори., Дети-другие. Саморазвитие.Части вторая и третья. Педагогика детства. «Карапуз», 2012. 189с.

41) Печинкина, О. В. Медиаобразование дошкольников: несколько советов родителям [Текст] / О. В. Печинкина // Детский сад от А до Я. - 2010. - № 2. -С. 126-132.

42) Пчелкина Е.Л., Развитие творческого мышления. По ступенькам ТРИЗ. 0 ступень. Методическое пособие с использованием рабочей тетради. СОЛОН-пресс. Москва, 2024, 172с.

43) Фомичева, О. С. Воспитание успешного ребенка в компьютерном веке / О.С. Фомичева. // М.: "Гелиос АРВ", 2000г. – 192 с.

44) Челышева И.В. Игровые технологии в медиаобразовании дошкольников // Crede Experto: транспорт, общество, образование, язык. - 2014. - №2. [Электронный ресурс]. URL: https://cyberleninka.ru/article/n/igrovye-tehnologii-v-mediaobrazovanii-doshkolnikov

45) Червова А.С., Волкова Т.С., Занятия в разновозрастной группе. <<Библиотека воспитателя.Сфера>> 2022., 131с.

46) The Project Approach for Preschoolers: Children’s Research Centre, University of Illinois. 2015

47) “Child Development”, www.childdevelopmentinfo.com

48) https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=156845

49) https://kznakgnahatum.blogspot.com/p/blog-page.html

50) https://lib.armedu.am/article/1136

51) https://kznakhimnadram.blogspot.com/2021/08/blog-post.html

52) https://innostud.am/application/library/3de96771.pdf

53) https://innostud.am/application/library/d41da759.pdf

54) Нейрогимнастика: https://www.b17.ru/blog/58658/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 նոյեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան