ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«09» նոյեմբերի 2026 թ. |
N 110-Ն |
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՎԱԳ ԽՄԲԻ 5-ԺԱՄՅԱ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Նախադպրոցական ավագ խմբի 5-ժամյա կրթական ծրագիրը (5-6 տարեկանների համար նախատեսված)՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
|
Նախարար՝
11/9/2026 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
|
|
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի նոյեմբերի 9-ի N 110-Ն հրամանի |
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՎԱԳ ԽՄԲԻ 5-ԺԱՄՅԱ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
I. ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
1. Ծրագիրը հասցեագրված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին՝ ուղղորդելու նրանց պլանավորելու և իրականացնելու 5-6 տարեկան սաների հետ կազմակերպվող աշխատանքները՝ միտված նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորմանը, նախադպրոցական ուսումնական հաստատությունից դպրոց սահուն անցման ապահովմանը։
2. Ծրագիրը նախատեսված է 5-ժամյա, հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար։
3. Ծրագիրը կառուցված է ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչով» (այսուհետ՝ չափորոշիչ) պահանջների հիման վրա՝ այդ տարիքի սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ:
4. 5–6 տարեկանը նախադպրոցական մանկության ավարտական և դպրոցական կրթությանն անցման նախապատրաստական փուլն է, որի ընթացքում առավել արդյունավետ կերպով զարգանում են երեխայի ճանաչողական, խոսքային, սոցիալ-հուզական, ֆիզիկական և կամային կարողությունները։ Այս տարիքում զարգանում են ուշադրության, հիշողության կամածին ձևերը, ի հայտ են գալիս բառատրամաբանական մտածողության տարրերը, ձևավորվում են վարքի ինքնակարգավորման և համագործակցության հմտությունները, որոնք էական են տարիքային հաջորդ փուլին բնորոշ ուսումնական գործունեության արդյունավետ իրականացման համար։ Հետևապես, սույն կրթական ծրագիրն ապահովում է երեխայի ոչ միայն համակողմանի զարգացումը, այլ նաև սահուն անցումը դպրոցին։
5. Ծրագիրը հնարավորություն է տալիս կազմակերպել նպատակային, հաջորդական և սաների տարիքային առանձնահատկություններին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթաց։ Այն ապահովում է չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորումը՝ գիտելիքի, հմտությունների, արժեհամակարգի և դիրքորոշման դրսևորմամբ։
6. 5–6 տարեկանների կրթական ծրագիրը ստեղծում է հավասար մեկնարկային հնարավորություններ զարգացման տարբեր մակարդակ ունեցող երեխաների համար, ապահովում է կրթության շարունակականությունը նախադպրոցական և տարրական կրթության միջև, ինչպես նաև նպաստում է երեխայի անհատական ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։
7. Նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է ոլորտային վերջնարդյունքների ապահովմանը միտված զարգացման հետևյալ ուղղություններով.
1) սանի ֆիզիկական զարգացում, առողջ ապրելակերպի վերաբերյալ պատկերացումների և առողջ կենսակերպին միտված սովորությունների ձևավորում.
2) խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, մաթեմատիկական տարրական պատկերացումների զարգացում, գրաճանաչության նախապատրաստում.
3) ճանաչողության զարգացում, փորձարարության և հնարամտության խթանում, խաղային գործունեության խրախուսում.
4) ազգային ինքնության, սեփական և այլոց իրավունքների և պարտականությունների մասին տարրական պատկերացումների ձևավորում.
5) ուսման նկատմամբ վերաբերմունքի ձևավորում.
6) անձնային աճ, հուզակամային ոլորտի զարգացում, համատեղ գործունեության և համագործակցության խթանում, սոցիալականացում.
7) հիգիենիկ և ինքնասպասարկման կարողությունների, անվտանգ կենսագործունեության, կյանքի հմտությունների ձևավորում [1]։
8. Ծրագրի բովանդակությունն ապահովում է 5-6 տարեկան սաների գիտելիքների, կարողությունների, հմտությունների, դիրքորոշումների և արժեքային համակարգի ձևավորումը՝ յուրաքանչյուր սանի զարգացման առանձնահատկությունների և կրթական կարիքի հաշվառմամբ։
9. 5-6 տարեկանների կրթական հիմնական ծրագրին ներկայացվում են հետևյալ պահանջները՝
1) համապատասխանությունը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին,
2) կրթության աշխարհիկ բնույթը,
3) սաների և մեծահասակների համատեղ գործունեության ընթացքում անհատակողմնորոշված (երեխայակենտրոն) մոտեցման ապահովումը,
4) ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման դիդակտիկ սկզբունքների ապահովումը,
5) ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը [2]։
10. 5-6 տարեկանների կրթական ծրագիրն ապահովում է 2021 թվականի չափորոշչային վերջնարդյունքների, սահմանված կարողունակությունների ձեռքբերումը, նախադպրոցական տարիքի ավարտին կարողունակ սանի ձևավորումը և սահուն անցումը դպրոցին:
II. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
11. Ծրագրում ներկայացված են դաստիարակության և ուսուցման նպատակները, խնդիրները՝ ըստ ծրագրային բաղադրիչների, սաների առօրյայի կազմակերպման առանձնահատկությունները, վերջնարդյունքների ապահովման հիմքերը՝ սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ, զարգացնող միջավայրին ներկայացվող չափանիշները։
12. Ծրագրի նպատակներն են ՝
1) 5-6 տարեկան սաների տարիքային և անհատական առանձնահատկություններին համապատասխան՝ ֆիզիկական, մտավոր, հոգեկան և սոցիալ-անձնային զարգացման ապահովումը՝ ըստ չափորոշչով սահմանված ոլորտային վերջնարդյունքների,
2) նախադպրոցական կրթության ավարտին սաներից ակնկալվող կարողունակությունների ձևավորումը (գիտելիք, կարողություններ, հմտություններ, դիրքորոշում և արժեհամակարգ),
3) ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման գործում նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների աջակցումը։
13. 5-6 տարեկանների կրթական ծրագրով սահմանված մակարդակն ապահովվում է կրթության բովանդակային բաղադրիչների միջոցով, յուրաքանչյուր սանի զարգացման առանձնահատկությունների հաշվառմամբ և նրա կարիքների գնահատմամբ։
14. Նախադպրոցական տարիքի սաների կրթության բովանդակությունը ներառում է զարգացման հետևյալ ոլորտները`
1) շարժողական (Հապավումը՝ Շ).
2) խոսքի և հաղորդակցման (Հապավումը՝ ԽՀ).
3) իմացական (Հապավումը՝ Ի).
4) հուզական, սոցիալ-անձնային (Հապավումը՝ ՀՍԱ).
5) ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի (Հապավումը՝ ԻԱԱԱ) [2]։
15. 5-6 տարեկանների կրթական ծրագիրը նախատեսում է սանի առօրյայի՝ համատեղ գործունեությամբ կազմակերպվող 3 ձև`
1) խաղային գործունեություն.
2) պարապմունքներ՝ որպես ուսուցման կազմակերպման հատուկ ձև.
3) օրվա ընթացքում սանի ազատ ժամանակի տնօրինում [2]։
16. Սաների հետ օրվա կանոնակարգային պահերին կազմակերպվող աշխատանքն արտացոլվում է ծրագրային 6 բաղադրիչում՝
1. Խոսքի զարգացում (ԽԶ)
2. Մաթեմատիկական տարրական պատկերացումներ (ՄՏՊ)
3. Ինձ շրջապատող աշխարհը (ԻՇԱ)
4. Կերպարվեստ և կառուցողական աշխատանք (ԿԿԱ)
5. Ֆիզկուլտուրա (Ֆ)
6. Երաժշտություն (Ե)
17. Ծրագրային բաղադրիչների զատումը պայմանական է, դրանք սերտորեն փոխկապակցված են: Սանի զարգացումը համակողմանի և լիարժեք է ընթանում, եթե բոլոր բաղադրիչների ուղղությամբ միաժամանակ և շարունակական աշխատանք է տարվում:
18. Ծրագրային բոլոր բաղադրիչներում արտացոլված վերջնարդյունքներն ուղղված են չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորմանն ու զարգացմանը՝
1) լեզվական և հաղորդակցական կարողունակություն.
2) ճանաչողական և շարժառիթային (մոտիվացիոն) կարողունակություն.
3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն.
4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն.
5) թվային և մեդիա կարողունակություն.
6) մշակութային կարողունակություն.
7) մաթեմատիկական և տեխնիկական կարողունակություն.
8) տնտեսական կարողունակություն.
9) ֆիզիկական կուլտուրայի և առողջության պահպանմանը միտված կարողունակություն [2]:
III. ՍԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ԸԱՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ
19. Նախադպրոցական կրթական ծրագրի սույն բաժնում ներկայացված են նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված ոլորտային վերջնարդյունքները 5-6 տարեկան սաների համար [2]:
20. Շարժողական ոլորտում սանը՝
1) կարողանում է ճիշտ կատարել հիմնական շարժումները, շարժողական գործողությունները (քայլք, վազք, ցատկ, նետում, մագլցում, սողանցում) տարբեր պայմաններում,
2) ինքնուրույն կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով, վերին և ստորին վերջույթների, ուսագոտու, իրանի և որովայնի համար,
3) խաղում է տարբեր շարժախաղեր և մարզախաղեր, զուգորդում դրանց բնորոշ շարժողական գործողությունները` դրսևորելով անհրաժեշտ շարժողական ընդունակություններ,
4) տարբեր պայմաններում կատարում է սպորտային վարժություններ՝ սահում է սահնակով և դահուկներով, վարում է ինքնագնաց, երկանիվ հեծանիվ, դրսևորելով անհրաժեշտ շարժողական կարողություններ և հմտություններ,
5) ջրում կատարում է լողի տարրերով պարզ վարժություններ,
6) կատարում է ճիշտ կեցվածքի ձևավորման և հարթաթաթությունը կանխարգելող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով,
7) կատարում է պարային շարժումներ՝ դրսևորելով ռիթմի զգացողություն և ռիթմոպլաստիկ շարժողական կարողություն,
8) օրվա ընթացքում կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ, դրսևորում է շարժողական ակտիվություն,
9) ինքնուրույն կամ մեծահասակի օգնությամբ կատարում է առավոտյան հիգիենիկ մարմնամարզություն, ֆիզկուլտ-դադար,
10) ինքնուրույն կատարում է առարկաներով ֆիզիկական վարժություններ (գնդակ, ցատկապարան, օղ, մարմնամարզական փայտ),
11) կիրառում է կոփման միջոցներ, պահպանում է օրվա կանոնակարգին ներկայացվող պահանջները,
12) ֆիզիկական ակտիվության բոլոր ձևերում դրսևորում է կարգապահություն, աշխատասիրություն, ազնվություն, ընկերասիրություն, փոխօգնություն, կամք, պատասխանատվություն, նախաձեռնություն, վճռականություն,
13) գիտի օլիմպիական խաղերի ծագման և խորհրդանիշների մասին, ճանաչում է հայ և այլազգի անվանի մարզիկների,
14) ունի պատկերացումներ օրգանիզմի վրա ֆիզիկական վարժությունների և սպորտի դրական ներգործության մասին,
15) ունի մատիտով, վրձնով, մկրատով, ծեփանյութով աշխատելու հմտություններ։
21. Խոսքի և հաղորդակցության ոլորտում սանը՝
1) հորինում և կապակցված ներկայացնում է փոքրիկ պատմություններ, նկարագրում և բացատրում է որևէ երևույթ,
2) մտքերն արտահայտում է տրամաբանական հաջորդականությամբ՝ կիրառելով հոմանիշ, հականիշ բառեր,
3) ընկալում է ներկայացված պատմության կառուցվածքը՝ տարբերելով սկիզբը, ընթացքը և ավարտը,
4) տրված բառում տարբերում է առանձին հնչյուններ, դրանցով կազմում նոր բառեր, ընկալում է բառի վանկերը, վանկատում է բառը,
5) ճանաչում է աշխարհը փորձարկումների, ինքնուրույն գործողությունների միջոցով, խմբավորում է առարկաները, պատկերներն ըստ ընդհանուր հատկանիշների,
6) արտաբերում է ձայնավոր և բաղաձայն հնչյունները, ճանաչում է հայերենի տպագիր տառերը,
7) դրսևորում է հետաքրքրություն գրավոր խոսքի և ընթերցանության նկատմամբ,
8) նախաձեռնում է հաղորդակցում մեծերի ու հասակակիցների հետ, հաղորդակցման ընթացքում գնահատում է ոչ միայն իր, այլև դիմացինի խոսքը՝ շտկելով սխալ արտաբերած հնչյունը, բառը կամ նախադասությունը,
9) կողմնորոշվում է մեդիա տեղեկատվական դաշտում, հարցեր է տալիս լսած տեղեկատվության վերաբերյալ, դրսևորում է իր դիրքորոշումն ու վերաբերմունքը:
22. Իմացական ոլորտում սանը՝
1) առաջադրանքներ կատարելիս դրսևորում է ճանաչողական հետաքրքրություն և ստեղծագործական մոտեցում,
2) ցուցաբերում է համրանքի, թվերի, քանակի, կարգային հաշվի իմացություն, լուծում է պարզ տրամաբանական խնդիրներ, կռահում է պարզ օրինաչափությունները, կազմում պարզ ալգորիթմներ՝ ներկայացնելով գործողությունների հաջորդականությունը,
3) հասկանում է շրջապատող աշխարհի և բնության երևույթների փոխկապվածությունը, ունի տարրական պատկերացումներ բնության մասին,
4) վերլուծում է երևույթների պատճառահետևանքային կապերը, ներկայացնում է իր պատկերացումներն ու վերաբերմունքը,
5) նկարագրում և մեկնաբանում է շրջապատող միջավայրում ընթացող երևույթները, սեփական որոշումներն ու գործողությունները,
6) մոդելավորում է առարկաները, հեքիաթի հերոսներին, բնության երևույթները պայմանական նշաններով, առանձին պատկերներով, տարբերում է ճանապարհային երթևեկության պարզ նշանները,
7) ունի պատկերացումներ տնտեսական պարզ հասկացությունների մասին, դրսևորում է գնահատողական վերաբերմունք աշխատանքի արդյունքի նկատմամբ, չափավորում է սեփական պահանջմունքները,
8) գիտի իր հայրենի երկրի մասին, ճանաչում է ազգային, այդ թվում և այլ ազգերի մշակութային առանձնահատկությունները,
9) դրսևորում է քննական վերաբերմունք ներկայացվող նյութի նկատմամբ, վերլուծում է այն, ընտրում է օգտակարը, կատարում է հետևություններ և այդ առնչությամբ արտահայտում իր կարծիքը,
10) դրսևորում է մեդիա և թվային գրագիտություն, նշում է իրական և մեդիա միջավայրերի տարբերությունները՝ մեդիայից ստացված տեղեկատվությունը համադրելով իրական կյանքին,
11) հասկանում է մեդիա գործիքների կիրառության բազմազանությունը, դրանց անհրաժեշտությունը, մեծահասակի աջակցությամբ հստակ նպատակով կարողանում է կիրառել դրանք կրթական և խաղային միջավայրում:
23. Հուզական, սոցիալ-անձնային ոլորտում սանը՝
1) արտահայտում է իր հույզերն ու զգացմունքները խոսքային և ոչ խոսքային միջոցներով,
2) տարբերակում և վերլուծում է իր ցանկություններն ու նախասիրությունները, կարողանում է ընտրել, հիմնավորել և բարձրաձայնել ընտրությունը,
3) հասկանում և ընդունում է ընկերների հույզերն ու զգացմունքները, ցանկություններն ու նախասիրությունները,
4) հարաբերություններում դրսևորում է սոցիալական զգացմունքներ, վերահսկում և կառավարում է իր հուզականությունը, կարողանում է հուզական մակարդակում կանխատեսել գործունեության արդյունքները,
5) կառուցում է փոխվստահելի, գործընկերային հարաբերություններ մեծահասակների և հասակակիցների հետ, պահպանում է բարեվարքության կանոնները,
6) հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում դրսևորում է ապրումակցման, համագործակցության և ինքնակառավարման հմտություններ,
7) ընկերների հետ հարաբերություններում դրսևորում է բարոյակամային հատկություններ և ինքնագնահատման տարրական հմտություններ,
8) ունի սուբյեկտիվ վերաբերմունք արտաքին աշխարհի հանդեպ, ինքնավերլուծության է ենթարկում սեփական վարքագիծն ու անձնային հատկությունները,
9) ունի տարրական պատկերացումներ սեփական իրավունքների ու պարտականությունների, հասարակական արդարության պարզագույն կանոնների և արժանապատիվ կեցության մասին, դրսևորում է սեր և նվիրվածություն հայրենի երկրի հանդեպ.
10) ընդունում է մարդկանց միջև եղած տարբերությունները, դրսևորում է հանդուրժողականություն, հարգանք մշակութային առանձնահատկություններ ունեցող անձանց նկատմամբ:
24. Ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտում՝
1) սանը դրսևորում է ինքնասպասարկման հմտություններ, ինքնուրույն պահպանում է անձնական հիգիենայի կանոնները,
2) ընտրում է հագուստի, սանրվածքի իր տարբերակը,
3) ունի տարրական պատկերացումներ առողջ սննդակարգի վերաբերյալ, դրական վերաբերմունք է դրսևորում առողջ սննդակարգի հանդեպ, կարողանում է խուսափել այնպիսի սննդամթերքի օգտագործումից, որի հանդեպ ունի սննդային ալերգիա,
4) դրսևորում է ֆիզիկական ակտիվության կարողություններ, ներկայացնում է առողջության և կյանքի համար հնարավոր վտանգները,
5) ունի տարրական գիտելիքներ աղետների, դրանց հետևանքների, դրանցից պաշտպանվելու կանոնների մասին,
6) հետևում է երթևեկության հիմնական կանոններին,
7) ունի տարրական գիտելիքներ վնասակար սովորությունների, դրանց հետևանքների մասին,
8) բացատրում է շրջակա միջավայրին խնամքով վերաբերվելու անհրաժեշտությունը,
9) հիմնավորում է տանը, միջավայրում, փողոցում անվտանգության կանոններին հետևելու անհրաժեշտությունը,
10) հասկանում է բժշկի մոտ այցի անհրաժեշտությունը, ունի պարզ պատկերացումներ համավարակների և դրանցից պաշտպանվելու մասին,
11) ունի տարրական պատկերացումներ թվային անվտանգության կանոնների մասին, գիտակցում է սեփական պատասխանատվությունը դրանց հետևելու գործում,
12) դրսևորում է քնի, հանգստի և աշխատանքի հիգիենիկ կանոնների պահպանման կարողություն: Մեդիայի գործիքների օգտագործման ժամանակ պահպանում է հիգիենայի կանոնները:
IV. ՍԱՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
25. Կանոնակարգը օրվա ընթացքում գործունեության տեսակների՝ պարապմունքների, դաստիարակչական աշխատանքների ու գործունեության ազատ ձևերի կազմակերպման, սաների ֆիզիկական, մտավոր աշխատանքի, հանգստի ճիշտ հերթագայման և ծանրաբեռնվածության ներդաշնակ բաշխման նախագծումն է։
26. Էական է պարապմունքներին, խաղերին, սաների ինքնուրույն գործունեությանը հատկացվող ժամանակի խելամիտ և համաչափ բաշխումը։
27. Օրվա կանոնակարգը սաների կյանքի կազմակերպման, համակողմանի զարգացման, առողջության ամրապնդման և դաստիարակության կարևոր պայման է։
28. Ստորև ներկայացված 5-6 տարեկանների համար օրինակելի կանոնակարգ (Աղյուսակ 1)։
Աղյուսակ 1․
|
N |
Կանոնակարգային պահեր |
Հիմնական կանոնակարգ |
Ամառային կանոնակարգ |
|
1. |
Սաների ընդունելություն, խաղեր, առավոտյան մարմնամարզություն |
8.30 -9․00 |
8.30 -9․00 |
|
2. |
Նախաճաշի նախապատրաստում, նախաճաշ |
9․00- 9․30 |
9․00- 9․30 |
|
3. 4. |
Պարապմունքի նախապատրաստում Պարապմունք՝ առաջին երկրորդ |
9․30- 9․40
9․40 - 10․10 10․20 -10․50 |
9․30- 9․40 9․40 -10․10 |
|
5. |
Զբոսանքի նախապատրաստում, զբոսանք (խաղեր, դիտումներ, աշխատանք) |
10․50 -11․30 |
10․10-11․30 (կոփիչ միջոցառումներ) |
|
6. |
Վերադարձ զբոսանքից |
11․30 - 11․40 |
11․30 - 11․40 |
|
7. |
Ճաշի նախապատրաստում, ճաշ |
11.40 - 12․10 |
11.40 - 12․10 |
|
8. |
Ազատ գործունեություն |
12.10-13.00 |
12.10-13.00 |
|
9. |
Խաղեր, տուն ճանապարհել |
13․00 -13․30 |
13․00 -13․30 |
29. Յուրաքանչյուր նախադպրոցական ուսումնական հաստատություն կազմում է իր պայմաններին, առանձնահատկություններին համապատասխան կանոնակարգ։
30.Պարապմունքների բաշխման ցանկի կազմման ժամանակ անհաժեշտ է պահպանել սաների ֆիզիկական և մտավոր աշխատանքների ճիշտ հերթագայումը, ծանրաբեռնվածության ներդաշնակ բաշխումը։
31. Ստորև ներկայացված է 5-6 տարեկանների պարապմունքների բաշխման օրինակելի տարբերակը (Աղյուսակ 2)։
Աղյուսակ 2․
|
Պարապմունքների տեսակները |
5-6 տարեկաններ |
|
Խոսքի զարգացում |
2 պարապմունք |
|
Ինձ շրջապատող աշխարհը |
1 պարապմունք |
|
Մաթեմատիկական տարրական պատկերացումներ |
2 պարապմունք |
|
Նկարչություն |
1 պարապմունք |
|
Ծեփակերտում |
1 պարապմունք |
|
Կառուցողական աշխատանք /ապլիկացիա /հերթագայությամբ/ |
1 պարապմունք |
|
Ֆիզկուլտուրա |
1 պարապմունք |
|
Երաժշտություն |
1 պարապմունք |
|
Շաբաթական ընդամենը` |
10 պարապմունք |
32. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում է օգոստոսի 31-ին:
33. Ավագ տարիքային խմբում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում է օգոստոսի 20-ին:
34. Պարապմունքներն անցկացվում են սեպտեմբերի 15-ից մինչև մայիսի 31-ը (սեպտեմբերի առաջին երկու շաբաթը հարմարման փուլ է, ուստի հատուկ պարապմունքներ չեն անցկացվում)։ Յուրաքանչյուր պարապմունքի տևողությունը 5-6 տարեկանների համար՝ 25-30 րոպե է։ Պարապմունքների միջև ընկած ժամանակահատվածը 10 րոպե է։
35. Սաների կողմից ծրագրային նյութի յուրացման համար հաշվետու ժամանակահատված է սահմանվում յուրաքանչյուր եռամսյակը:
36.Չորրորդ եռամսյակի համար նախատեսված չէ պարապմունքների բաշխման ցանկ, քանի որ պարապմունքներն անցկացվում են ուսուցանված նյութի կրկնության ու ամրապնդման նպատակով: Այս եռամսյակում կարող է լրացվել բաց թողնված ծրագրային ծավալը:
37. Ամռան ամիսներին անցկացվում են կոփիչ միջոցառումներ:
V. ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
38. Նախադպրոցական տարիքը նպաստավոր է սաների խոսքի զարգացման համար։ Այս տարիքում խոսքը դառնում է ոչ միայն հաղորդակցման, այլ նաև մտածողության, ճանաչողության, սոցիալական հարաբերությունների և, առհասարակ, անձի ձևավորման կարևոր միջոց։
39. Խոսքն առաջին հերթին զարգանում է որպես սոցիալական հաղորդակցման միջոց, այնուհետև աստիճանաբար դառնում է մտածողության ներքին գործիք [8]։ Ուստի, նախադպրոցական տարիքում սաների հետ կազմակերպվող գործունեության բոլոր ձևերը պետք է նպաստեն ակտիվ խոսքի ընդլայնմանը։
40.5–6 տարեկանում սաների խոսքը բնութագրվում է հետևյալ առանձնահատկություններով.
1) բառապաշարի ընդլայնում խոսքի տարբեր մասերով, բառիմաստի ընկալում,
2) նախադասությունների կառույցների բարդացում,
3) երկխոսության, մենախոսության զարգացում,
4) խոսքի և մտածողության փոխկապված զարգացում,
5) խոսքի կարգավորող գործառույթի ձևավորում,
6) խոսքի միջոցով սոցիալական հարաբերությունների ընդլայնում,
7) լեզվի միավորների (հնչյուն, բառ, նախադասություն) գիտակցում։
41. 5-6 տարեկանում սանը դրսևորում է ոչ իրադրային հաղորդակցում, խոսքն առավել բովանդակային է և կապակցված։
42. 5-6 տարեկանում «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի (Հապավումը՝ ԽԶ) նպատակն է զարգացնել սանի լեզվական և հաղորդակցական կարողությունները, նպաստել տարրական գրաճանաչության զարգացմանը։
43. 5-6 տարեկանում խոսքի զարգացման խնդիրներն են՝
1) Բառապաշարի ակտիվացում, ինչը ենթադրում է՝
ա. նոր բառերի յուրացումը,
բ. բառերի իմաստի ընկալումը,
գ. բառապաշարի ընդլայնումը՝ ի հաշիվ պասիվ բառապաշարի ակտիվացման,
դ. ընդհանրացնող հասկացությունների ձևավորումը։
44. Խոսքի հնչյունային կողմի զարգացում, որը ներառում է՝
ա. մաքուր հնչարտասանության ձևավորումը,
բ. հնչյունային լսողության զարգացումը,
գ. խոսքի տեմպի և արտահայտչականության զարգացումը։
45. Խոսքի քերականական կառույցի զարգացում, ինչը ենթադրում է՝
ա. բառակազմությունը,
բ. նախադասությունների կազմումը,
գ. քերականական ձևերի ճիշտ կիրառումը։
46. Կապակցված խոսքի զարգացում, երբ կարևորվում է՝
ա. երկխոսության, մենախոսության ձևավորումը,
բ. հարցադրումներ կատարելու կարողությունների ձևավորումը,
գ. ինքնադրսևորման, ազատ խոսքարտահայտման զարգացումը,
դ. հաղորդակցական կարողությունների, խոսքի մշակույթի ձևավորումը։
47. Ծանոթացում գեղարվեստական գրականոթյանը, երբ շեշտադրվում է՝
ա. գրքի, գեղարվեստական ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության ձևավորումը,
բ. ստեղծագործությունն ընկալելու, ներկայացնելու կարողությունների ձևավորումը,
գ. ստեղծագործության վերաբերյալ քննարկումներին մասնակցելու կարողության զարգացումը,
դ. ստեղծագործությունից ստացված հույզերի դրսևորումը։
48. Տառաճանաչության զարգացում (ավագ նախադպրոցական տարիք)
ա. լեզվի միավորների գիտակցում,
բ. հնչյունների առանձնացում, դրանցով նոր բառերի կազմում,
գ. բառերը վանկատելու կարողության զարգացում,
դ. հայերենի տառերը ճանաչելու կարողության ձևավորում։
49. 5-6 տարեկանում կարևորվում է ազատ խոսքարտահայտումը, կապակցված, տրամաբանված խոսքը, լեզվական միավորների տարրական գիտակցումը (հնչյուն, բառ, նախադասություն), ինչպես նաև գրաճանաչությունը, երբ սանը ճանաչում է հայերենի տառերը (հիմնականում տպագիր մեծատառերը), հեշտությամբ վանկատում է բառերը, բառում առանձնացնում է հնչյունները, դրանցով կազմում է նոր բառեր, իսկ այդ բառերով՝ նախադասություններ։ Տարիքային այս փուլում սանը հարցերին տալիս է հիմնավոր պատասխաններ, արտահայտում է սեփակա կարծիքը, կիրառում է ընդհանրացնող բառեր, գործողությունները ճիշտ է արտահատում ժամանակային հաջորդականությամբ, դրսևորում է համագործակցային կարողություններ [20]։
50.5-6 տարեկանում գրաճանաչության խնդիրներն են՝
1. ձևավորել պատկերացում պատմության և նախադասության մասին,
2. սովորեցնել նախադասությունը տրոհել բառերի, բառերը բաժանել վանկերի,
3. ծանոթացնել «նախադասություն», «բառ» եզրույթներին,
4. սովորեցնել վանկատել բառերը,
5. գաղափար տալ ձայնավոր և բաղաձայն հնչյունների մասին,
6. սովորեցնել ճիշտ օգտագործել «հնչյուն», «տառ», «բառ», «ձայնավոր հնչյուն», «բաղաձայն հնչյուն» եզրույթները,
7. ամրապնդել պատկերացումներն այն մասին, որ հնչյուններն ու վանկերը բառի մեջ, իսկ բառերը` նախադասության մեջ արտասանվում են որոշակի հաջորդականությամբ,
8. ամրապնդել բառի առաջին և վերջին հնչյուններն առանձնացնելու, դրանցով նոր բառեր անվանելու կարողությունները,
9. ձևավորել հայերենի տպագիր տառերը ճանաչելու կարողություններ։
51. Ստորև ներկայացված է գեղարվեստական ստեղծագործությունների ցանկ, որը դաստիարակի հայեցողությամբ և սաների ցանկությամբ կիրառելի է պարապմունքների և ազատ գործունեության ընթացքում:
1) Պատմելու և ընթերցելու համար՝ Ղազարոս Աղայան՝ «Մեղուն ու աղավնին», Հովհաննես Թումանյան՝ «Ծիտը», «Բարեկենդանը», «Սուտլիկ Որսկանը», Խաչատուր Աբովյան՝ «Վատ ընկերը», Աթաբեկ Խնկոյան՝ «Անտերև ծառը», Պարույր Սևակ՝ «Հայոց լեռները», Լաուրա Պողոսյան՝ «Տառերի զրույցը», Գրիգոր Եղիկյան՝ «Տոնածառի հանդեսում», Դերենիկ Դեմիրճյան՝ «Պույ-պույ մկնիկ», Սուրեն Մուրադյան՝ «Հացթուխը», Լիպարիտ Սարգսյան - «Աստղիկ տատ», Ղազարոս Աղայան՝ «Արև», Հովհաննես Շիրազ՝ «Փոքրիկ հովիվը», Սիլվա Կապուտիկյան՝ «Ավոյի ծիլը», Պատվական Խաչատրյան՝ «Ծառի խնդրանքը», Լաուրա Պողոսյան՝ «Իմ մայրիկը ուրիշ է»։
2) Արտահայտիչ արտասանություն՝ Ղազարոս Աղայան՝ «Այդ ե՞րբ է լինում», «Հնձվորները», Հովհաննես Թումանյան՝ «Տերևաթափ», «Աշուն», Պարույր Սևակ՝ «Ուղտն ու ծիտը», Սարմեն՝ «Քաջ զինվորը», Սիլվա Կապուտիկյան՝ «Շինարար Լևիկը», «Իմ հայրենիքը», Սուրեն Մուրադյան՝ «Ով ինչ է երազում», «Տատն ու թոռը», «Էրեբունի», Լիպարիտ Սարգսյան՝ «Ինչ կլինի», «Լորին», Երվանդ Պետրոսյան՝ «Լիներ մի կատու, մի շուն», «Իմ երգ», «Գարուն», Լաուրա Պողոսյան՝ «Նոր տարի», «Աշուն», Ռ․ Ղարիբյան՝ «Անտառի բնակիչները, «Գարունն ինչով է գալիս», Աթաբեկ Խնկոյան՝ «Գարուն», «Ծիծեռնակ», Լաուրա Պողոսյան՝ «Գետակ» , «Փոքրիկ զինվոր եմ»։
3) Վերապատմում՝ Սիլվա Կապուտիկյան՝ «Այս գիրքը լավ կպահեմ», Ա․ Մանասյան՝ «Չորս եղանակ քույրիկներ», Մ․ Թարյան՝ «Ծիտիկները փրկեցին», Ղազարոս Աղայան՝ «Գայլն ու գառը», Հովհաննես Թումանյան՝ «Ոսկու կարասը», Աղասի Այվազյան՝ «Ճնճղուկը», Ն.Նաիրյան՝ «Անտառի աստղեր», Գեղեցիկ Մովսիսյան՝ «Տատիկի գնահատականը», «Ձվերը զատիկի համար»։
4) Ստեղծագործական պատմում՝ «Կիսատ պատմություն», «Ոսկե աշուն», «Տոնական հրավառություն «Իմ սիրելի խաղալիքը», «Իմ ընտանիքը», «Ես դպրոց եմ գնալու», «Հայ զինվորը» «Իմ ընկերները», «Իմ ծննդյան օրը», «Մայրիկի տոնը», «Իմ տունը Երևանն է», «Իմ հայրիկը», «Հայրենիքի պաշտպանը», «Իմ համակարգիչը» թեմաներով պատմվածքների հորինում:
52. Ստորև ներկայացված են «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքները 5-6 տարեկանների համար։ Ներկայացված են նաև գործունեության կազմակերպման ձևերը, կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ (Աղյուսակ 3)։
53. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝
1) կիրառի հականիշ և հոմանիշ բառեր,
2) ուղղի համապատասխան հարցեր՝ տեղեկություններ ստանալու նպատակով,
3) նկատի և շտկի հասակակիցների և մեծահասակների խոսքը,
4) արտահայտի սեփական կարծիքը՝ դրսևորելով քննական վերաբերմունք և դիրքորոշում,
5) հորինի փոքրիկ պատմություններ և դրանք ներկայացնի տրամաբանական հաջորդականությամբ,
6) ամբողջացնի անավարտ պատմությունը,
7) պատմի հեքիաթներ, ավանդույթներ,
8) վերապատմի որոշ ստեղծագործություններ,
9) կապակցված արտահայտի սեփական մտքերը,
10) նախաձեռնի խոսակցություն հասակակիցների և մեծահասակների հետ,
11) նկարագրի առարկաներ՝ օգտագործելով ածականներ,
12) համեմատի առարկաները՝ օգտագործելով ածականի համեմատության աստիճանները,
13) կիրառի առարկա, հատկանիշ, գործողություն ցույց տվող բառեր,
14) նկարագրի առարկաների, երևույթների նմանություններն ու տարբերությունները,
15) արտասանի որոշ ստեղծագործություններ,
16) տարբերակի առարկաներն ըստ հատկանիշների,
17) պատմի նկարի բովանդակությունը,
18) պատմության մեջ առանձնացնի նախադասությունը,
19) նախադասության մեջ առանձնացնի բառը,
20) վանկատի բառը,
21) վանկերով կազմի բառեր,
22) տարբերի «բառ», «հնչյուն» եզրույթները,
23) իմանա, որ բառը կազմված է հնչյուններից,
24) ճանաչի հայերենի մեծատառ տպագիր տառերը,
25) բացատրի հնչյունի և տառի տարբերությունը,
26) մաքուր արտաբերի հայերենի հնչյունները,
27) տրված բառում որոշի առաջին և վերջին հնչյունը,
28) տարբերի ձայնավոր, բաղաձայն հնչյունները,
29) կազմի տրված հնչյունով բառեր,
30) հասկանա բառի փոխաբերական իմաստը,
31) ընկալի ընդհանրացնող բառերի իմաստը,
32) կիրառի սեղանային խաղերին առնչվող բառեր (շախմատ, շաշկի, լոտո և այլն),
33) կազմի պարզ և բարդ նախադասություններ,
34) փոխակերպի բառը («շուն» - «շնիկ», «ձյուն» – «ձնեմարդ» և այլն),
35) կազմի գոյականի հոգնակի ձևերը,
36) ցուցաբերի հետաքրքրություն գրելու գործընթացի նկատմամբ,
37) օգտվի խոսքարտահայտչամիջոցներից,
38) նպատակային օգտվի մեդիա գործիքներից և հարցեր ուղղի դրանց վերաբերյալ,
39) լսի և վերլուծի աուդիո հեքիաթներ՝ արտահայտելով սեփական կարծիքը, վերաբերմունքը,
40) պատասխանի հեռախոսազանգերին ըստ էության, և իրականցնի նպատակային զանգեր,
41) կատարի էլեկտրոնային խաղ-վարժություններ,
42) արտահայտի իր հույզերն ու զգացմունքները խոսքով և հաղորդակցման ոչ խոսքային ձևերով,
43) հասակակիցների և մեծահասակների հետ հարաբերություններում հետևի բարեվարքության կանոններին, օգտագործի բարեվարքություն արտահայտող բառեր,
44) խոսքով ներկայացնի շրջապատող միջավայրի և բնության երևույթների փոխկապակցվածությունը,
45) օգտագործի տնտեսական պարզ բառապաշար,
46) բանակցի կոնֆլիկտների ժամանակ,
47) մասնակցի 25-30 րոպե տևողությամբ տարբեր աշխատանքներին,
48) հետևի խմբի պարզ կանոններին:
54. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի բովանդակությունը ներառում է՝ հեքիաթներ, պատմվածքներ, հանելուկներ, շուտասելուկներ, սուտասելուկներ, ոտանավորներ, առակներ, ասացվածքներ, խոսքային, հաղորդակցական իրավիճակներ:
55. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների (զրույց, ոտանավորի ուսուցում և ամրապնդում, դիդակտիկ խաղ, պատմումների տեսակներ` ցուցումով, դաստիարակի օրինակով, նկարով, ստեղծագործական պատմումներ, վերապատմում, գեղարվեստական գրականության ունկնդրում, քննարկումներ, բանավեճ) մշակութային այցերի, Էքսկուրսիաների, զբոսանքների, տոների, միջոցառումների, բեմականացումների, թատրոնների, զվարճալիքների, ինքնուրույն գործունեության, աշխատանքային կենտրոններում կազմակերպվող աշխատանքների միջոցով:
56. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ՝ Շ (ժբ), ԽՀ (ա), (բ), (գ), (դ), (զ), (թ), Ի (ա), (գ), (ե), (ը), (թ), (ժ) , ՀՍԱ (ա), (բ), (ե), (զ), (է), (թ), (ժ) ԻԱԱԱ (ա), (ե) (զ), (ը), (թ), (ժա):
VI. ԻՆՁ ՇՐՋԱՊԱՏՈՂ ԱՇԽԱՐՀԸ
57. Նախադպրոցական տարիքում սաներն ակտիվորեն ճանաչում և ուսումնասիրում են շրջապատող աշխարհը, հետաքրքրվում բնության երևույթներով, մարդկանց աշխատանքով, կենդանիներով, բույսերով, տարբեր առարկաներով և դրանց հատկություններով։ Տարիքային այս փուլում են ձևավորվում աշխարհի մասին առաջին համակարգված պատկերացումները, որոնք էական են անձի զարգացման համար։
58. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի (Հապավումը՝ ԻՇԱ) նպատակն է ձևավորել նախադպրոցական տարիքի երեխաների պատկերացումները բնության, դրա բազմազանության, սոցիալական և առարկայական աշխարհի, բնություն-մարդ միասնության և փոխազդեցության մասին, զարգացնել ճանաչողական հետաքրքրությունները, հետազոտական կարողությունները, ինչպես նաև նպաստել շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար, պատասխանատու վերաբերմունքի, էկոլոգիական մշակույթի, բնապահպան վարքագծի ձևավորմանը։
59. 5-6 տարեկանում կարևորվում է աշխարհի մասին առավել ամբողջական սանի պատկերացումների ձևավորումը։
60. Տարիքային այս փուլում «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են․
1) ընդլայնել իմացական հետաքրքրությունները շրջապատող աշխարհի մասին,
2) խորացնել պատկերացումները սեփական անձի, ընտանիքի, ընկերների, մանկապարտեզի, փողոցի, քաղաքի, գյուղի, տեսարժան վայրերի, հայրենիքի, երկրագնդի մասին,
3) խորացնել պատկերացումներն ազգային տոների, ծեսերի մասին,
4) ամրակայել սաների գիտելիքները պետական խորհրդանիշների մասին,
5) ձևավորել պատկերացումներ սեփական իրավունքների և պարտականությունների մասին,
6) ամրապնդել պատկերացումները զգայարանների մասին, ամրակայել հույզերի մասին պատկերացումները,
7) խորացնել սաների պատկերացումները ընտանի կենդանիների, նրանց ձագերի, սնվելու և վարքի առանձնահատկությունների, բնության անկյան, ակվարիումի բնակիչների, թռչունների մասին,
8) ամրապնդել և ընդլայնել պատկերացումները վայրի կենդանիների մասին,
9) ընդլայնել պատկերացումները միջատներիմասին,
10) զարգացնել բանջարեղենը, մրգերը, հատապտուղները տարբերելու և անվանելու կարողությունը,
11) հարստացնել պատկերացումներն առողջ, անառողջ սննդի, վիտամինների մասին,
12) ձևավորել բույսերի կառուցվածքի, առանձնահատկությունների, դրանց բազմացման համար անհրաժեշտ պայմանների մասին,
13) ամրակայել տարվա եղանակների, բնության օրացույցի, եղնակաների հերթագայությամբ պայմանավորված բնության սեզոնային փոփոխությունների մասին սաների պատկերացումները,
14) խորացնել սաների պատկերացումներն անկենդան բնության (ջուր, հող, անձրև, ձյուն, քամի) մասին,
15) ձևավորել բնության երևույթների միջև պատճառահետևանքային կապերը հասկանալու կարողություն,
16) խորացնել սաների պատկերացումները մասնագիտությունների, դրանց կարևորության մասին,
17) ամրակայել պատկերացումները երթևեկության պարզ նշանների, կանոնների, փոխադրամիջոցների մասին,
18) ձևավորել անվտանգ վարքագիծ,
19) ձևավորել մեդիայից օգտվելու տարրական կարողություններ՝ հետևելով անվտանգության կանոններին։
61. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝
1) բնութագրի իրեն, նկարագրի իր նախասիրությունները,
2) իմանա իր և իր ընտանիքի անդամների մասին,
3) ներկայացնի իր ընկերներին՝ դրսևորելով ընկերասիրություն,
4) իմանա հիգիենայի պահպանման կանոնները, հետևի անձնական հիգիենային,
5) իմանա զգայարանների դերն ու նշանակությունը,
6) արտահայտի իր հույզերը և զգացմունքները խոսքային և ոչ խոսքային միջոցներով,
7) ներկայացնի իր տունը, իմանա իր հասցեն, մանկապարտեզը, փողոցը, քաղաքը/գյուղը, հայրենիքը,
8) ճանաչի դրոշը, զինանշանը և օրհներգը,
9) ճանաչի հայրենիքի որոշ տեսարժան վայրեր,
10) իմանա ազգային որոշ ծեսերի և տոների մասին,
11) ճանաչի մի քանի հայ նշանավոր գործիչների,
12) պատկերացում ունենա սպորտի և Օլիմպիադայի մասին,
13) ճանաչի մի քանի այլ ազգերի տարազներ,
14) իմանա իրեն պատկանող և շրջապատող որոշ առարկաների ձեռք բերման, պատրաստման եղանակները (հագուստ՝ տարվա եղանակին համապատասխան, կահույք, սպասք, գրենական պիտույքներ, խաղալիքներ),
15) տարբերի առողջ և անառողջ սնունդը,
16) կարևորի առողջ ապրելակերպը,
17) իմանա, որ դրամն անհրաժեշտ է գնումներ կատարելու համար,
18) ճանաչի և անվանի շրջակա միջավայրի բուսական աշխարհի որոշ ներկայացուցիչների անունները,
19) ներկայացնի բույսերի (ծաղիկների, ծառերի, թփերի) աճման համար անհրաժեշտ պայմաններն ու դրանց կարևորությունը մարդու կյանքում,
20) ճանաչի և թվարկի ծաղիկները (սենյակային, պարտեզի, դաշտային),
21) ներկայացնի ծաղիկների բազմացման եղանակներն ու խնամքի ձևերը,
22) ճանաչի ծառերի տեսակները,
23) ներկայացնի դեկորատիվ և պտղատու ծառերի տարբերությունները,
24) ներկայացնի ծառերի կառուցվածքը, կարևորությունն ու օգտակարությունը,
25) բացատրի անտառի դերն ու նշանակությունը մարդու կյանքում,
26) ճանաչի սնկերի որոշ տեսակներ,
27) խնամքով վերաբերվի բույսերին,
28) ճանաչի ընտանի կենդանիներին, ներկայացնի նրանց մարմնի կառուցվածքը, ապրելակերպը և օգտակարությունը,
29) ճանաչի վայրի կենդանիներին, ներկայացնի նրանց մարմնի կառուցվածքը, առանձնահատկությունները ու կենսակերպը,
30) ճանաչի թռչունների մի քանի տեսակ, ներկայացնի մարմնի մասերը, ծածկույթը,
31) ճանաչի միջատների մի քանի տեսակ, ներկայացնի մարմնի մասերը, իմանա դրանց նշանակությունը,
32) ճանաչի կենդանի օրգանիզմների կենսակերպի բազմազանությունը (ջրային, երկկենցաղ, օդային, ցամաքային),
33) համադրի, գտնի բուսական և կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչների նմանություններն ու տարբերությունները,
34) ճանաչի ջրային կենդանիներին, դրանց առանձնահատկությունները,
35) ներկայացնի ջրային և ցամաքային կենդանիների տարբերությունները,
36) բացատրի բնության եղանակային երևույթները և դրանցում կատարվող փոփոխությունները,
37) նկարագրի անկենդան բնության տարրերը, ներկայացնի բնության առանձին երևույթները՝ կայծակ, ամպրոպ, դրսևորի անվտանգ վարքագիծ,
38) ներկայացնի բնության առանձին երևույթների վտանգները (անձրև, ձյուն, կայծակ, ամպրոպ, կարկուտ, մառախուղ), երևույթների միջև գտնի պատճառահետևանքային կապերը,
39) ընդգծի արևի դերն ու նշանակությունը՝ բույսերի, կենդանիների և մարդկանց համար,
40) ուսումնասիրի ջրի հատկությունները տարբեր վիճակներում, շրջանառությունը բնության մեջ,
41) մեկնաբանի նյութերի շրջանառությունը բնության մեջ՝ տերևների քայքայվելը և վերածվելը հողի,
42) իմանա օդի, հողի, ջրի հատկությունների, դրանց նշանակության մասին,
43) պարզաբանի բնական պաշարների կարևորությունը, մարդու կողմից դրանց ճիշտ օգտագործման ձևերի անհրաժեշտությունը,
44) հասկանա աղտոտված միջավայրի ազդեցությունը մարդու, կենդանական ու բուսական աշխարհի վրա,
45) հասկանա մարդու առողջության և շրջակա միջավայրի փոխկապակցվածությունը,
46) ցուցաբերի խնայողական վերաբերմունք,
47) ճանաչի երկրագնդի մոդելը՝ որպես ողջ մարդկության միասնական տուն,
48) դրսևորի տարրական պատկերացումներ տիեզերքի, մոլորակների մասին,
49) մեկնաբանի արգելոցների դերն ու անհրաժեշտությունը,
50) իմանա Կարմիր գրքի մասին,
51) հասկանա մարդու՝ որպես բնության մի մասնիկի կապը կենդանական և բուսական աշխարհի հետ,
52) բացատրի բնության մեջ մարդու աշխատանքի կարևորությունը,
53) արժևորի բնության գեղեցկությունը և դրսևորի այն պահպանելու ճիշտ վարքագիծ,
54) իմանա՝ ինչով են զբաղվում տարբեր մասնագիտությունների մարդիկ,
55) իմանա փոխադրամիջոցների տեսակներ, երթևեկության որոշ պարզ նշաններ, հետևի երթևեկության պարզ կանոններին,
56) ցուցաբերի անվտանգ վարքագիծ,
57) բացատրի իր գործողությունները և դրանց պատճառները,
58) ընդունի մարդկանց միջև եղած տարբերությունները,
59) ցուցաբերի անվտանգության կանոնների մասին տարրական պատկերացումներ և հետևի դրանց,
60) թվարկի և նկարագրի որոշ աղետներ,
61) իմանա աղետների դեպքում ինչ վարքագիծ դրսևորի,
62) կայացնի որոշումներ և մեկնաբանի դրանք,
63) բանակցի, համագործակցի հասակակիցների հետ,
64) հետևի ընդունելի վարքագծի կանոններին,
65) դրսևորի բարեկիրթ վարքագիծ,
66) գնահատի իր և մյուսների արարքները, դրանց հետևանքները,
67) կիրառի կոնֆլիկտիների լուծման տարբեր միջոցներ,
68) ներկայացնի իր իրավունքներն ու պարտականությունները, կիրառի դրանք,
69) մասնակցի խաղերին և խաղային իրավիճակներին,
70) հետևի նախապես քննարկված կանոններին,
71) հետևի սեղանային խաղերի կանոններին (շախմատ, շաշկի, լոտո, դոմինո և այլն)՝ մտովի կազմելով պարզ ալգորիթմներ,
72) կատարի էլեկտրոնային խաղ-վարժություններ՝ հետևելով մեդիայի անվտանգության կանոններին։
62. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի բովանդակությունը ներառում է հետևյալ թեմաները՝
1) «Ես և իմ ընտանիքը»,
2) «Ես և իմ ընկերները»,
3) «Իմ մարմինը, անձնական հիգիենա»,
4) «Զգայարաններ»,
5) «Իմ հույզերը»,
6) «Հայաստանն իմ տունն է»,
7) «Տեսարժան վայրեր»,
8) «Տոներ»,
9) «Իմ տունը, իմ փողոցը, իմ քաղաքը/գյուղը»,
10) «Իմ մանկապարտեզը»,
11) «Խաղեր»,
12) «Հագուստ»,
13) «Սպասք, կահույք»,
14) «Առողջ, անառողջ սնունդ, վիտամիններ»,
15) «Առողջ ապրելակերպ, սպորտ»,
16) «Ծաղիկներ»,
17) «Դեկորատիվ և պտղատու ծառեր»,
18) «Անտառ»,
19) «Թփեր»,
20) «Սնկեր»,
21) «Ընտանի կենդանիներ»,
22) «Վայրի կենդանիներ»,
23) «Թռչուններ»,
24) «Միջատներ»,
25) «Տարվա եղանակներ, բնության երևույթներ, բնության օրացույց»,
26) «Ջուր, ջրի հատկությունները»,
27) «Ջրային աշխարհ»,
28) «Օդ»,
29) «Հող»,
30) «Մոլորակներ»,
31) «Արև, դրա նշանակությունը»,
32) «Մասնագիտություններ»,
33) «Փոխադրամիջոցներ, երթևեկության կանոնները»,
34) «Անվտանգ միջավայր, անվտանգ վարքագիծ»,
35) «Բարեկիրթ վարքագիծ»,
36) «Իմ իրավունքներն ու պարտականությունները»:
63.«Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են պարապմունքների, մշակութային այցերի, նախագծային աշխատանքի, փորձարարության, էքսկուրսիաների, զբոսանքների, տոների, միջոցառումների և ինքնուրույն գործունեության միջոցով:
64. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ՝ Շ (ժբ), (ժգ), (ժդ), ԽՀ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), Ի (ա), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), (ժա), ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), ԻԱԱԱ (ա), (ե) (զ), (է), (ը), (թ), (ժա), (ժբ):
VII. ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐ
65. Նախադպրոցական տարիքը երեխայի ճանաչողական զարգացման կարևորագույն փուլերից է, որի ընթացքում ձևավորվում են շրջակա աշխարհի մասին նախնական պատկերացումները։ Այդ համակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մաթեմատիկական տարրական պատկերացումները, որոնք հիմք են ոչ միայն մտածողության, տրամաբանության զարգացման, այլ նաև տարիքային հաջորդ փուլին բնորոշ ուսումնական գործունեության արդյունավետ իրակաացման համար։
66. Մաթեմատիկական տարրական պատկերացումները երեխայի մոտ ձևավորվող նախագիտելիքն է քանակի, թվի, բազմության, մեծության, ձևի, տարածության և ժամանակի վերաբերյալ։ Դրանք երեխային հնարավորություն են տալիս ոչ միայն հասկանալ առարկաների հատկություններն ու հարաբերությունները, այլև զարգացնում են մտածողությունը, վերլուծելու, համեմատելու, ընդհանրացնելու, եզրահանգումներ կատարելու, խնդիրներ լուծելու, պարզ ալգորիթմներ կազմելու կարողությունները [19]։
67. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի (Հապավումը՝ ՄՏՊ) նպատակն է սաների տարրական մաթեմատիկական պատկերացումների ձևավորմամբ զարգացնել տրամաբանական մտածողությունը, ճանաչողական հետաքրքրությունները։
68. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են՝
1) նպաստել համեմատելու, վերլուծելու, դասակարգելու, ընդհանրացնելու կարողությունների զարգացմանը,
2) նպաստել ճանաչողական գործընթացների, տրամաբանության, ալգորիթմական մտածողության զարգացմանը,
3) խթանել մաթեմատիկական պատկերացումներն առօրյա կյանքում կիրառելու կարողությունները։
69. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի բովանդակությունը ենթադրում է մինչթվային և թվային հասկացությունների ձևավորումը։
70. Մինչթվային հասկացություններն են՝
1) մեծություն («մեծ–փոքր», «երկար–կարճ», «լայն–նեղ», «բարձր–ցածր», «ծանր–թեթև»),
2) ձև (երկրաչափական մարմինների ու պատկերների ճանաչում և անվանում․ «շրջան», «եռանկյուն», «քառակուսի», «ուղղանկյուն», «ձվածիր», «բազմանկյուն», «գունդ», «խորանարդ», «գլան», «կոն», «բուրգ»):
3) տարածական հասկացություններ («վերև–ներքև», «աջ–ձախ», «առաջ–հետև», «մեջտեղում», «կողքին», «հեռու–մոտ»),
4) ժամանակային հասկացություններ («առավոտ», «ցերեկ», «երեկո», «գիշեր», «այսօր», «երեկ», «վաղը», «շաբաթվա օրերը», «տարվա եղանակները»)։
71. Թվային հասկացություններն են՝
1) քանակ («մեկ - շատ», «ավելի շատ», «ավելի քիչ», բազմությունների համեմատություն, հաշիվ),
2) թիվ և թվանշան (թվերի անվանում, թվերի հաջորդականություն, թվի կազմ, թվանշանի ճանաչում)։
72. 5-6 տարեկանում շեշտադրվում է մինչը 10-ի սահմաններում ուղիղ, ետ հաշիվը, կարգային հաշվի, թվի կազմի յուրացումը, պարզ օրինաչափությունների շարունակումը, ժամանակային, տարածական հասկացությունների ընկալումը, տրամաբանական պարզ խնդիրների համար լուծումների առաջադրումը [19]։
73. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքներնի համաձայն սանը պետք է՝
1) նկարագրի առարկաներն ըստ հատկանիշների,
2) համեմատի առարկաները՝ ըստ հատկանիշների (չափ, ձև, գույն) տարբեր եղանակներով (առդրում, վերադրում, համադրում),
3) խմբավորի առարկաները ՝ ըստ հատկանիշների (չափ, ձև, գույն),
4) ճանաչի և անվանի երկրաչափական մարմինները և պատկերները (խորանարդ, բուրգ, գունդ, գլան, կոն, շրջան, ձվածիր, եռանկյուն, քառակուսի, ուղղանկյուն, բազմանկյուն),
5) ստանա նոր պատկերներ տարբեր երկաչափական պատկերներից,
6) ստեղծի նոր համադրություններ,
7) ընկալի «անկյուն», «գագաթ», «կողմ», «եզր», «կենտրոն» հասկացությունները,
8) տարբերակի մաս և ամբողջ հասկացությունները, ամբողջը բաժանի 2 և 4 հավասար և անհավասար մասերի՝ ծալման և կտրման միջոցով, մասերից ստանա ամբողջ,
9) գտնի օրինաչափություններ առարկաների, երևույթների միջև,
10) կազմի օրինաչափություններ,
11) կողմնորոշվի ժամանակի մեջ՝ ըստ նշանակության կիրառելով «առավոտ», «կեսօր», «երեկո», «գիշեր», «երեկ», «այսօր», «վաղը», «շաբաթ», «ամիս», «տարի», «եղանակ» և «օրացույց» բառերը,
12) տարբերի շաբաթվա օրերը, ամիսները և տարվա եղանակները և դրանց հաջորդականությունը,
13) տարբերակի տարածական ուղղությունները, կարողանա շարժվել նշված ուղղությամբ՝ կողմնորոշվելով տարածության մեջ,
14) որոշի առարկայի մեծությունը, ծավալը՝ պայմանական չափումների միջոցով,
15) կատարի 1-10 ուղիղ և հետ համրանք,
16) կատարի համրանք առանձնացված երկու թվի սահմանում,
17) կատարի կարգային համրանք,
18) ճանաչի և անվանի 0- 9 թվանշանները,
19) հաշվի առարկաները և նշի դրանց քանակը,
20) ներկայացնի նախորդ թվերը՝ 10-ի սահմանում և հաջորդ թվերը՝ 9 սահմանում,
21) ներկայացնի կից թվերը՝ 10-ի սահմանում,
22) ներկայացնի կենտ և զույգ թվերը՝ 10-ի սահմանում,
23) իմանա 5 - 10 թվերի միավոր կազմը,
24) հարաբերակցի պատկերների քանակը համապատասխան թվանշանին,
25) կատարի պարզ մաթեմատիկական գործողություններ,
26) կատարի չափում՝ պայմանական չափման (թել, զոլակ, բաժակ և այլն) միջոցներով,
27) համեմատի միատեսակ առարկաների քանակը՝ անկախ առարկաների հատկություններից (ձև, չափ, գույն, նյութ),
28) իրականացնի առարկաների, երևույթների մոդելավորում,
29) կիրառի մոդելներ և պայմանական նշաններ՝ գործնական աշխատանքներ կատարելիս,
30) ճանաչի և կիրառի թվաբանական գործողությունների և համեմատության նշանները,
31) կատարի մաթեմատիկական էլեկտրոնային խաղ-վարժություններ,
32) ներկայացնի իրական և մեդիա միջավայրների միջև առկա նմանություններն ու տարբերությունները՝ հետևելով թվային անվտանգության կանոններին,
33) կատարի տրամաբանական առաջադրանքներ,
34) վերլուծի երևույթների միջև առկա պատճառահետևանքային կապերը,
35) գտնի տրամաբանական խնդիրների լուծման տարբերակներ, ինչպես ինքնուրույն, այնպես էլ հասակակիցների հետ քննարկելու, համագործակցելու արդյունքում,
36) կազմի պարզ ալգորիթմներ,
37) դրսևորի ինքնուրույնություն, կարգապահություն, հուզականություն, փոխօգնություն գործնական առաջադրանքների կատարման ընթացքում։
74. Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բովանդակությունը ներառում է հետևյալ թեմաները՝
75. «Մեծություն»,
«Երկրաչափական պատկերներ, մարմիններ»,
«Մաս և ամբողջ»,
«Ժամանակային հասկացություններ»,
«Տարածական հասկացություններ»,
«Թվանշան (0-9)»,
«Ուղիղ և հետ հաշիվ»,
«Կարգային հաշիվ»,
«Թվի կազմություն»,
«Հաջորդ և նախորդ թվեր»,
«Կից թվեր»,
«Կենտ ու զույգ թվեր»,
«Թվաբանական գործողության և համեմատության նշաններ»,
«Օրինաչափություններ»,
«Տրամաբանական խնդիրներ»,
«Պարզ ալգորիթմներ»:
76. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների, էքսկուրսիաների, զբոսանքների, մշակութային այցերի, ինքնուրույն գործունեության, հերթապահության և աշխատանքային կենտրոններում կատարվող աշխատանքի ընթացքում:
77. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ Շ՝ (ժբ), ԽՀ՝ (ե), (թ), Ի՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (թ), (ժ), (ժա), ՀՍԱ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), ԻԱԱԱ՝ (ա), (ժա), (ժբ):
VIII. ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ
78. Անձի տարիքային զարգացման ոչ մի շրջանում ֆիզիկական դաստիարակությունն այնպես ցայտուն չի ներգործում առողջության, ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստվածության, ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնման և սոցիալականացման վրա, ինչպես նախադպրոցական տարիքում։
79. Ֆիզիկական դաստիարակության բազմազան միջոցներն արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է կիրառել համակողմանի մոտեցում, կանոնավոր համագործակցել ծնողների հետ։
80. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի (Հապավումը՝ Ֆ) խնդիրներն են`
1) առողջության ամրապնդում ու պահպանում, օրգանիզմի կոփում և դիմադրողականության բարձրացում, հենաշարժողական ապարատի ամրապնդում, ճիշտ կեցվածքի ձևավորումը և հարթաթաթության կանխարգելում, ֆիզիկական ներդաշնակ զարգացում, օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգի բարելավում,
2) կենսականորեն անհրաժեշտ շարժողական կարողությունների և հմտությունների (քայլք, ցատկ, սողանցում, մագլցում,նետում, քայլք` դահուկներով, հեծանիվ վարել, լող) ձևավորում, ինչպես նաև դրանց տեխնիկայի ճիշտ կատարում,
3) շարժողական ընդունակությունների (արագաշարժության, դիմացկունության, մկանային ուժի, ճարպկության, հավասարակշռության,կոորդինացիայի) մշակում,
4) շարժախաղերի և մարզախաղերի տարրերի ուսուցում, խաղային գործողությունների ձևավորում, զարգացում,
5) շնչառական և մանր մոտորիկայի զարգացման վարժությունների ուսուցում,
6) տեսական գիտելիքների հաղորդում ֆիզիկական վարժությունների օգտակարության, ֆիզկուլտուրայի պատմության, օլիմպիական խաղերի, առողջ ապրելակերպի վերաբերյալ,
7) անձի բարոյակամային դրական գծերի` ինքնուրույնության, ակտիվության, ընկերասիրության, համագործակցության դաստիարակում:
81. Սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրներն իրականացվում են հիմնականում շարժողական նպատակային ռեժիմի պայմաններում, որի հիմքում ընկած են տարբեր ձևերով կազմակերպվող ֆիզկուլտուրային ամենօրյա միջոցառումները, սաների ազատ, ինքնուրույն շարժողական գործողությունը։
82. Ծրագրում տրված են նաև շարժողական ընդունակությունների մշակման, մարմնի ճիշտ կեցվածքի ձևավորման, հարթաթաթության կանխման և շնչառությունը կարգավորող վարժություններ, որոնք պետք է իրականացվեն նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական ամբողջ աշխատանքի ընթացքում:
83. Օրվա ընթացքում շարժողական ռեժիմը ապահովվում է մարմնամարզական վարժությունների և երաժշտառիթմիկ պարապմունքների միջոցով, ըստ որի առաջադրվող նյութը բովանդակում է սպորտային վարժությունների պարզ ձևեր, նմանողական շարժումներ, ազգային պարային շարժումների տարրեր և այլն:
84. Ամեն օր, մինչև նախաճաշ պետք է անցկացնել առավոտյան մարմնամարզություն, որի համալիրները պետք է կառուցվեն ծանոթ, պարզ, մատչելի, դինամիկ, ուշադրությունը կենտրոնացնող, համազարգացնող, նմանողական խաղային վարժություններից և պարային շարժումներից:
85. Շարժողական ռեժիմում սաների ինքնուրույն շարժողական գործունեությանը մեծ տեղ է հատկացված: Սանն ազատ ընտրում է իր նախասիրություններին համապատասխանող գործունեություն, որտեղ զարգանում է նրա ստեղծագործական ակտիվությունը:
86. Առաջարկվում է լայնորեն օգտագործել ծանոթ, ժողովրդական շարժախաղեր, մարզական տարրերով խաղեր ու սպորտային վարժություններ:
87. Սաների ֆունկցիոնալ հնարավորություններն ընդլայնելու, շարժողական կարողությունները զարգացնելու նպատակով անհրաժեշտ է կիրառել արշավներ, զբոսանքներ՝ օգտվելով բնական արգելքներից:
88. Ֆիզիկական դաստիարակության աշխատանքներն ամփոփելու նպատակով ծրագրով առաջարկվում է անցկացնել ժամանցներ, մարմնամարզական հանդեսներ, մարզական-մասսայական, առողջության օր, տասնօրյակներ։
89. Ծրագիրը իրականացնելիս անհրաժեշտ է կարևորել հետևալ հանգամանքները․
1) Նպատակաուղղված մշակել շարժողական ընդունակությունները, որոնք էականորեն կնպաստեն հիմնական շարժողական գործողությունների արագ և տեխնիկապես ճիշտ տիրապետմանը,
2) հնարավորինս հաճախ ֆիզկուլտուրայի պարապմունքներն անցկացնել բակում,
3) անհրաժեշտ է սովորեցնել սաներին գիտակցաբար հսկել սեփական շարժողական գործողությունների կատարման ընթացքը,
4) արձակուրդների ընթացքում, տոն օրերին անհրաժեշտ է պահպանել շարժողական ռեժիմը, մշտապես հանձնարարել տնային առաջադրանքներ, որում պետք է ընդգրկված լինեն նաև շնչառական և ընդհանուր դիմացկունությունը մշակող վարժություններ,
5) առանձնահատուկ ուշադրություն դարձնել տեսական գիտելիքների հաղորդմանը և դրանց գործնական կիրառմանը։
90. Նախադպրոցականները ֆիզիկական կուլտուրայի պարապմունքներին պետք է մասնակցեն սպորտային համազգեստով և մարզակոշիկներով, ձմռանը՝ տաք մարզահագուստով և տաք կոշիկներով։
91. Դահլիճում և մարզահրապարակում պետք է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ պահանջները և անվտանգության կանոնները։
92. Ավագ տարիքային խմբում «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի Հապավումը՝ Ֆ) խնդիրներն են՝
1) առողջության պահպանում և ամրապնդում, օրգանիզմի դիմադրողականության բարձրացում, հենաշարժողական ապարատի ամրապնդում, ճիշտ կեցվածքի ձևավորում, ֆունկցիոնալ համակարգի բարելավում,
2) հիմնական շարժողական գործողությունների տեխնիկապես ճիշտ կատարում (քայլք, վազք, ցատկ, նետում),
3) շարժողական ընդունակությունների մշակում, հատկապես դիմացկունության և ճարպկության մշակում,
4) շարժախաղերի, մարզախաղերի և սպորտային վարժությունների տիրապետում,
5) շնչառական և մանր մոտորիկայի զարգացման վարժությունների ուսուցում,
6) տեսական գիտելիքների հաղորդում առողջ ապրելակերպի, օլիմպիական խաղերի վերաբերյալ,
7) սանի բարոյակամային հատկությունների՝ կարգապահության, ընկերասիրության, ինքնուրույնության, համագործակցության դաստիարակում,
8) սաների շարժողական ակտիվության խթանում (օրվա ընթացքում այն պետք է կազմի 13-ից 14 հազար քայլ)։
93. Հիմնական շարժումներով վարժություններն են՝
1) Շարում և շարափոխում՝ շարասյան տողանի, երկշարքի, շրջանի ինքնուրույն կազմում: Միասյուն շարքի շարափոխում երկսյուն, եռասյուն շարքերի: Դարձումներ տեղում՝ աջ, ձախ: Շարասյան մեջ հավասարվել տողանի գծով, ոտնաթաթերով: Բացազատվել ձեռքերն առաջ պարզած: Տողանում և շրջանում բացազատվել ձեռքերը կողմ պարզած:
2) Քայլք՝ տարբեր եղանակներով՝ կիսակքանիստ, կրնկից՝ թաթի վրա, կից քայլերով, փոխելով ձեռքերի դրությունը (վեր, առաջ, կողմ, ծափեր): Քայլել միասյուն, երկսյուն շարքերով: Քայլել 3-4 մ փակ աչքերով:
3) Վազք՝ ոտնաթաթերի վրա՝ ծնկները վեր բարձրացնելով, փոքր ու լայն քայլերով, արգելքներ հաղթահարելով (շրջանցելով, ցատկով, սողանցումով): Վազել շարասյուններով՝ միասյուն և երկսյուն, շարափոխումով՝ ըստ ազդանշանի փոխելով տեմպը: Դանդաղ վազք՝ 1.5-2ր: Միջին արագությամբ վազք՝ 60-100մ (2-3 անգամ): Վազքի հերթագայում քայլքով: Դանդաղ վազք տեղանքում՝ 320մ: Արագացված վազք՝ 10մ (3-4 անգամ): Արագացված վազք՝ 10մ (3-4 անգամ): Մաքոքավազք՝ 3 անգամ 10-ական մ:
4) Ցատկ՝ տեղում՝ երկու ոտքով, ոտքերը խաչաձև, ոտքերը կողմ տարածելով, մեկ ոտքը առաջ, մյուսը՝ ետ, հաջորդաբար աջ և ձախ ոտքերի վրա՝ 30-40-ական ցատկ (2-3 անգամ): Ցատկով շարժվել առաջ՝ 3-4 մ: Զույգ ոտքի վրա ցատկով հաղթահարել 15-20սմ բարձրությամբ 5-6 առարկա: Առաջ շարժվելով ցատկել մեկ ոտքի վրա (աջ, ձախ): Հեռացատկ տեղից: Ցատկ 30սմ բարձրությունից՝ նշագծված տեղում վայրէջքի պայմանով: Թափավազքով բարձրացատկ: Թափավազքով հեռացատկ: Վարժություններ ցատկապարանով, այն պտտելով առաջ և ետ:
5) Նետում՝ գնդակի վերնետում, հարվածում հատակին և որսում երկու ձեռքով, առնվազն 10 անգամ՝ իրար ետևից: Գնդակով հարվածել հատակին և բռնել ձեռքով (4-5 անգամ): Գնդակը փոխանցել մեկ ձեռքից մյուսը, նետել և որսալ ծափ տալով: Գնդակով հարվածել հատակին (առնվազն 10 անգամ)՝ տեղում և առաջ շարժվելով (5-6մ): Գնդակը փոխանցել միմյանց (ցածից, գլխի վրայից, կրծքից, ցատկով) և որսալ (կանգնած, նստած): Գլորել լցված գնդակները (1 կգ): 3-4 մ հեռավորությունից գնդակը նետել հորիզոնական և ուղղահայաց նշանակետին (2 մ բարձրությամբ տեղակայված թիրախ): Նետել հեռուն՝ 5-9 ոչ պակաս:
6) Սողանցում և մագլցում՝ գլխով հրելով գնդակը՝ չորեքթաթ սողանցել 3-4 մ: Սողանցել ետ՝ նախաբազուկների և ծնկների վրա հենվելով: Սահել մարզանստարանի վրայով՝ ծնկներին հենվելով: Շարժվել առաջ մարզանստարանին նստած դիրքով՝ ձեռքերի և ոտքերի օգնությամբ: Սահել մարզանստարանի վրայով. փորին պառկած դիրքով: Մագլցել սանդուղքով վեր: Պարանից բռնած կախվել, կանգնած, բարձրանալ թաթերին: Պարանը բռնել գլխից վեր և փորձել ոտքերը կտրելով հատակից՝ մնալ օդում կախված:
7) Հավասարակշռություն՝ անցնել սահմանափակ տարածությունը կից քայլերով՝ մեկ ոտքի կրունկը դնել մյուսի թաթի մոտ: Նույնը՝ ավազով պարկը գլխին: Նույնը՝ թեք տեղադրված մարզանստարանի վրայով՝ ուղիղ և կողքի: Վազքով բարձրանալ թեք տեղադրված մարզանստարանին և քայլել թաթերի վրա: Քայլել մարզանստարանի վրայով, շրջանցելով գնդակները, կքանստել նստարանի կենտրոնում, դնել ու հավաքել ավազե պարկեր, գլորել գնդակները: Մարզանստարանին կանգնած բարձրանալ ոտնաթաթերին և իջնել ներբանին, դարձումներ: Կանգնել մեկ ոտքի վրա (մյուսը տանել ետ, ձեռքերը կողմ-վեր) «Ծիծեռնակ» վարժությունը: Վազքից ցատկից հետո կքանստել թաթերին, ձեռքերը տարածել կողմ, կանգնել մեկ ոտքի վրա, ձեռքերը գոտկատեղին: Քայլել շրջված մարզանստարանի ձողի վրայով: Պտտվել զույգերով միմյանց ձեռք բռնած:
8) Պարային վարժություններ՝ ըստ երաժշտության փոխել շարժումը: Հաջորդաբար ոտքերը դնել կրնկին, ապա դոփել ոտքերով: Երաժշտական պարզ, ռիթմիկ պատկերն արտահայտել ծափերով, ձեռքերը սահուն բարձրացնելով վեր և իջնելով առաջ և կողմ:
94. Ընդհանուր զարգացնող վարժություններն են՝
1) Ձեռքերի և ոսագոտու համար՝ ելման դրություններ՝ ձեռքերը կրծքի առջև, ձեռքերը ուսերին (արմունկները ցած և կողմ): Ձեռքերը կրծքի առաջ ելման դրությունից ձեռքերը տանել կողմ, առաջ, արմունկները ծալել: Ձեռքերը ուսերին ելման դրությունից ձեռքերը բարձրացնել վեր, տանել կողմ՝ ափերը վեր: Ձեռքերը գլխին ելման դրությունից ձեռքերը տանել կողմ, բարձրացնել վեր: Ձեռքերը բարձրացնել առաջ ու վեր, մատները իրար միացած, պտտել դաստակները: Ձեռքերը բարձրացնել վեր-ետ՝ մեկընդմեջ և միաժամանակ: Բարձրացնել և իջեցնել դաստակները, սեղմել և բացել մատները:
2) Ոտքերի համար՝ քայլել տեղում, ոտքերի թաթերը գետնից չկտրելով: Կքանստել մի քանի անգամ իրար ետևից, ամեն անգամ ավելի ու ավելի խորը՝ ձեռքերը բարձրացնելով վեր մեջքի ետևում, ծնկներին: Ոտնարմատներով բռնել փոքր առարկաներ, բարձրացնել և իջեցնել, տեղափոխել տեղից տեղ: Կից քայլերով շարժվել կողմ, կրունկների վրա: Ոտքի թաթերով հենվել փայտիկներին, ճոպանին:
3) Իրանի համար՝ կանգնել պատի մոտ, հպվել պատին ծոծրակով, ուսերով, մեջքով, նստատեղով և կրունկներով, ձեռքերը բարձրացնել վեր և իջեցնել: Մեջքով հենվել մարզապատին, ձեռքերով բռնել ձողը (ազդրի բարձրության) և բարձրացնել ծնկային հոդում ուղղված ոտքը: Դեմքով կանգնել մարզապատի առջև, ձեռքերով բռնել ձողը (ազդրի բարձրության) և թեքվել առաջ: Իրանի պտույտներ՝ ձեռքերի տարբեր շարժումներով: Թեքվել առաջ, ձգտել դաստակի ափերը հասցնել հատակին: Հիմնական կանգ դրությունում մեջքի ետևում հյուսված մատներով դաստակները բարձրացնել հնարավորինս վեր: Թեքվել առաջ՝ ձեռքերը վեր բարձրացված դիրքով: Կքանստած դրությունում ընդունել մեկ ոտքին նստած, մյուսը տարածած կողմ դրությունը: Ծնկներին կանգնած դրությունից ընդունել հատակին նստած աջ և ձախ կողմերով: Մեջքին պառկած դրությամբ շարժել ոտքերը (խաչաձևելով, ձգելով դեպի կուրծքը): Փորի վրա պառկած դրությունում հենվել ձեռքերի վրա, բարձրացնել գլուխը և ուսերը: Ձգվել ձեռքերով՝ մարզանստարանի վրա:
4) Կեցվածքի ձևավորման վարժություններ՝ ուղիղ կեցվածքով, քայլ տեղում, ոտնաթաթերի վրա։ Հիմնական կանգ, ձեռքերը գոտկատեղին, գլխին որևէ առարկա, /խորանարդիկ, ավազե բարձիկ/ դրված, բարձրանալ ոտնաթաթերին, արմունկները տանել հետ։ Ոտքերը զատած, ձեռքերը ցած, գլխին խորանարդիկ, կատարել իրանի դարձում աջ և ձախ, կանգնել ուղղահայաց հարթության մոտ /մարզապատ/՝ նրան հպվել թիակներով, ուսերով, նստատեղով, կրունկերով, ձեռքերը դանդաղ բարձրացնել վեր, կողմերից և իջեցնել։ Նույն դրությունից կատարել քայլ առաջ, առանց խախտելու ընդունած կեցվածքը և վերադառնալ ելման դրության: Մեջքով հպվելով հարթության, /պատ մարզապատ/ դանդաղ առաջ բարձրացնել ծնկային հոդով ծալված աջ ոտքը և իջեցնել նույնը, կատարել ձախ ոտքով։ Մեջքով դեպի մարզապատը, կանգնած դիրքից կքանստել և բարձրանալ, գլխին որևէ առարկա /խորանարդիկ, ավազե բարձիկ և այլն/ դրված, քայլել տեղում և առաջ շարժվելով:
5) Հարթաթաթության կանխարգելման վարժություններ՝ քայլք ոտնաթաթերին՝ ծնկները վեր բարձրացնելով, քայլք կրունկների վրա, քայլք ոտնաթաթերին, կողնային մասերով, ոտնաթաթերի մատները սեղմել, քայլ հատակին դրված պարանի վրայով։ Բարձրանալ ոտնաթաթերին, իջնել կրունկներին, ոտնաթաթերի ներս և դուրս պտույտներ /աջ և ձախ, առանձին-առանձին/։ Մարզանստարանին նստած դրությունից, ոտնամատների ծալում և ողղում, ոտնաթաթի շարժումներ, ներս-դուրս, վեր-վար, ոտքերով գլորել, լցված գնդակը:
95. Շարժախաղերն են՝
1) Վազքով՝ «Բռնոցի», «Անկյունիկներ», «Զույգերով վազք», «Մկան թակարդ», «Մենք ուրախ տղաներ ենք», «Սագեր-կարապներ», «Կատարիր պատկեր», «Ծածանները և գայլաձուկը», «Խորամանկ աղվեսը», «Առ ու փախիր», «Դատարկ տեղ», «Հնարամիտները», «Անտուն նապաստակ», «Գել-գել»,
2) Ցատկերով՝ «Հատակին չմնաս», «Ով ավելի լավ կցատկի», «Կարթը», «Թմբից- թումբ», «Ով ավելի փոքր ցատկ կանի», «Կլասս», «Հոպ-հոպ», «Կաղ արագիլ», «Էծ-էծ», «Էծակռիվ»,
3) Մագլցումով, սողանցումով՝ «Ով ավելի շուտ կհասնի դրոշակին», «Արջը և մեղուները», «Հրշեջները սովորում են», «Ծիտը քարին», «Աղվեսի բույն»,
4) Նետումներով՝ «Որսորդները և նապաստակները», «Նետիր դրոշակի մոտ», «Նետիր օղակի մեջ», «Խփիր գնդակին», «Խփիր կեգլիին», «Գնդակը վարողին», «Գնդակի դպրոց», «Սերսո», «Զարնենք դառնանք», «Յոթ քար», «Գայլն ու ոչխարը»,
5) Էստաֆետներ՝ «Էստաֆետ զույգերով», «Գնդակը վարիր առանց կեգլիներին դիպչելու», «Գնդակը նետիր օղակի մեջ»,
6) Արգելքների հաղթահարում՝ արագ վազք-սողանցում-քայլք մարզանստարանի վրայով- ցատկ արգելքի վրայով-վազք:
96. Մարզախաղերի տարրերն են՝
1) Բասկետբոլ` գնդակը նետել միմյանց կրծքի մոտից՝ երկու ձեռքով: Վարել գնդակը աջ և ձախ ձեռքերով: Գնդակը նետել օղակի մեջ երկու ձեռքով՝ կրծքի մոտից: Յուրացնել թիմային խաղի կանոնները,
2) Բադմինտոն` գնդակը նետել ձեռնաթիակով (ռակետով)՝ այն ուղղելով որոշակի ուղղությամբ: Խաղալ դաստիարակի հետ,
3) Ֆուտբոլ՝ գնդակը վարել աջ և ձախ ոտքով՝ որոշակի ուղղությամբ: Գնդակը անցկացնել առարկաների միջով (շրջանցել): Գնդակը գլորել փոսիկների մեջ՝ դարպասը: Գնդակը մի քանի անգամ իրար ետևից խփել, գնդակը փոխանցել միմյանց զույգերով,
4) Մականախաղ՝ տափօղակը գլորել մականով հանձնարարված ուղղությամբ միմյանց (զույգերով),
5) Դահուկներ՝ դահուկներով քայլել փոփոխական սահընթացքով՝ հերթականությամբ սահելով աջ և ձախ ոտքով: Քայլել տեղանքում: Բարձրանալ բլրակ՝ աստիճանաձև, իջնել կքանստած: Խաղեր՝ «Ով առաջինը կկատարի դարձում», «Բարձրացրու», «Հասիր», դահուկներով անցնել 1-1,5 կմ հանգիստ տեմպով,
6) Լող՝ լողալ ջրի երեսին կրծքի և մեջքի վրա, արտաշնչել ջրի մեջ։ Նստել կամ պառկել, ձեռքերով հենվել հատակին և ոտքերը շարժել վեր վար։ Ոչ խորը տեղում լողալ ազատ ոճով՝ 10-15 մետր։
Խաղեր ջրում՝․ «Շատրվան», «Ծովն ալեկոծվում է», «Գնացք և թունել», «Բռնել ջուրը»։
97. Աչքերի համար կատարվում են հետևյալ վարժությունները՝
1) թարթել աչքերը,
2) ամուր փակել և հետո բացել,
3) նայել աջ, հետո՝ ձախ,
4) նայել վերևի աջ անկյունը, հետո՝ ներքևի ձախ անկյունը,
5) նայել վերև, հետո՝ ներքև:
98. Ուսումնական տարվա սկզբում և վերջում պետք է գնահատել սաների հիմնական շարժողական գործողությունների կատարման քանակական և որակական կողմերը:
99. Նախադպրոցական տարիքի սաների հիմնական շարժողական գործողությունների կատարման որակի գնահատման ցուցանիշները (քայլք, վազք, տեղից հեռացատկ, ավազապարկի նետում) տրված են համապատասխանաբար աղյուսակներ 3, 4, 5, 6-ում.
Աղյուսակ 3.
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
(քայլք 10մ)
|
Գնահատում |
Գլխի և մարմնի դիրքը |
Ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը |
Ոտնաթաթի դիրքը |
Քայլքի ուղղության պահպանումը |
Արդյունք վրկ |
|
Բարձր |
Իրանը և գլուխը պահում է ուղիղ: |
Ձեռքերն առանց ավելորդ լարվածության ցած կախված են, շարժումները համաձայնեցված են ոտքերի շարժումների հետ: |
Ոտնաթաթը դնում է կրունկից թաթ: |
Պահպանվում է քայլքի ճիշտ ուղղությունը: |
|
|
Ցածր |
Իրանը ճոճում է դեպի աջ և ձախ, իջեցվում է գլուխը և ուսերը: Մարմինը թեքված է առաջ: |
Ձեռքերի շարժումները լրիվ չեն համաձայնեցվում ոտքերի շարժումների հետ: Ձեռքերը տարածում է: |
Ոտնաթաթերն առաջնային մասով թեքված են ներս (ծուռթաթ): Ոտքերը ծնկային և կոնքազդրային հոդերում խիստ ծալված են: Ոտնաթաթը դնում է ուղիղ, այլ ոչ թե կրունկից թաթ: |
Չի պահպանվում քայլքի ճիշտ ուղղությունը: |
|
|
Միջին |
Իրանի շարժումները չեն համապատասխանում դրական գնահատականին: Մեկ տարրի բացասական դրսևորում: |
Ձեռքերի շարժումների ոչ հստակ, արտահայտված կատարում: Մեկ կամ մի քանի տարրերի բացասական դրսևորում` մյուս տարրերի ճիշտ կատարման դեպքում: |
Մեկ կամ մի քանի տարրերի սխալ կատարում` մյուս տարրերի ճիշտ կատարման դեպքում: |
Մասամբ է պահպանվում շարժման ուղղությունը: |
Աղյուսակ 4.
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
(վազք 30 մ)
|
Գնահատում |
Շարժումների կոորդինացիա |
Ռիթմայնություն |
«Ճախրում» |
Արդյունք վրկ |
|
Բարձր |
Իրանը և գլուխը պահել ուղիղ, ձեռքերն ուղիղ անկյան տակ ծալված, ձեռքերի հստակ շարժումներ առաջ ու հետ: |
Ուղղագիծ կամ հավասարաչափ վազք` ոտքերն առանց դոփելու: |
Ակնհայտ տարբերվող «թռիչք», ոտքերի բավարար ծալում ծնկային հոդերում: |
|
|
Ցածր |
Իրանի ճոճում դեպի աջ և ձախ, գլուխը ցած պահած, ձեռքերը տարածած, ձեռքերի հետ ու առաջ շարժումների ոչ հստակ կատարում, ոտքերը ծնկային հոդերում կիսածալված են: |
Ոտքերի դոփում. քայլի անհամաչափություն, ոչ ուղղագիծ վազք: |
«Ճախրում»-ի բացակայություն` երկհենում. անընդհատ այս կամ այն ոտքը հպում է գետնին: |
|
|
Միջին |
Միջանկյալ բոլոր վիճակներում կամ ձեռքերի, ոտքերի, իրանի շարժումները չեն համապատասխանում դրական գնահատականին. բացասական մեկ տարրի առկայություն մյուս տարրերի դրական գնահատականի դեպքում: |
Բացասական մեկ կամ մի քանի տարրերի առկայություն` մյուս տարրերի դրական կատարման դեպքում, օրինակ` ուղղագիծ, բայց մանր ու վազք: |
Ոչ հստակ «ճախրում», ոտքերի անբավարար ծալում ծնկային հոդերում: |
Աղյուսակ 5.
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
(տեղից հեռացատկ)
|
Գնահատում |
Հրում |
«Ճախրում» |
Վայրէջք |
Արդյունք սմ |
|
Բարձր |
Ձեռքերի ռիթմիկ նախապատրաստական շարժումների առկայություն, ոտքերի ծալում և մեկնարկի դինամիկ դիրք, հրում` երկու ոտքով միաժամանակ: |
Հրման պահին ձեռքերի թափահարում առաջ–վերև, արտահայտված «ճախրում»: |
Փափուկ և ճկուն վայրէջք` ոտնաթաթերից կրունկների վրա, կիսածալված ոտքերով: |
|
|
Ցածր |
Ձեռքերի նախապատրաստական շարժումների բացակայություն, ոտքերի ոչ արտահայտված ծալում, երկու ոտքերով ոչ միաժամանակյա հրում: |
Հրման պահին ձեռքերի թափահարման բացակայություն, ճախրման փոխարեն` քայլ: |
Վայրէջք ուղիղ ոտքերով, վայրէջքի ժամանակ հավասարակշռության բացակայություն. որևէ ուղղությամբ վայր ընկնել: |
|
|
Միջին |
Հրման ոչ բավարար արտահայտված առանձին տարրեր կամ բացասական (կատարված տարրերի առկայություն` մյուս տարրերի դրական կատարման դեպքում: |
Ձեռքերի փոքր թափահարում, անբավարար «ճախրում»: |
Վայրէջքի միջանկյալ վիճակներ` ոչ բավարար դրական: |
Աղյուսակ 6.
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
(150-200 գրամ ավազապարկի նետում)
|
Գնահատում |
Ելման դրություն |
Թափահարում |
Նետում |
Իրանի դարձում |
Արդյունք մ |
|
Բարձր |
Աջ ձեռքով նետելիս ուղղակեցվածք ձախ կողմով, աջ ոտքը կիսածալված: |
Ձեռքի զատում դեպի նետման հակառակ կողմ` համարյա ուղղված վիճակով: |
Շարժումն իրականացվում է համարյա ուղղված ձեռքով, հետևից առաջ ուղղությամբ` «գլխի հետևից»: |
Իրանի շարժում` նետումն իրականացնող ձեռքի հետևից. շարժումն ավարտվում է դեպի մյուս կողմ դարձում կատարելով` նետման ուղղությամբ: |
|
|
Ցածր |
Ուղղակեցվածքի բացակայություն նետման ուղղությամբ: |
Դեպի կողմ ձեռքի զատման բացակայություն: |
Նետումը բացակայում է: |
Նետումից հետո բացակայում է իրանի դարձումը: |
|
|
Միջին |
Ուղղակեցվածքի բացակայությանը բնորոշ միջանկյալ դիրքեր: |
«Աշխատող» ձեռքի ճիշտ թափահարմանը համապատասխանող բոլոր դիրքերը: |
Դրական գնահատականի համար պահանջվող նետող ձեռքի շարժումներից տարբերվող բոլոր մյուս շարժումները: |
Իրանի դարձման անբավարար կատարում` առանց արտահայտված եզրափակող փուլի: |
100. Շարժողական գործողությունների կատարմանը ներկայացվող պահանջները տրված են աղյուսակ 7-ում.
Աղյուսակ 7.
|
Շարժողական գործողություն |
Տղաներ |
Աղջիկներ | ||
|
Տարվա սկիզբ |
Տարվա վերջ |
Տարվա սկիզբ |
Տարվա վերջ | |
|
Վազք 10 մ ընթացքից |
2.7 վրկ․ |
2.1 վրկ |
2.8 վրկ |
2.2 վրկ |
|
30 մ վազք բարձր մեկնարկից |
8.6 վրկ |
7.9 վրկ |
8.9 վրկ |
8.1 վրկ |
|
Տեղից հեռացատկ |
86.3 սմ |
100.4 սմ |
77.6 սմ |
100.1 սմ |
|
Ավազապարկի նետում (150 գրամ) աջ ձեռքով |
3.9 մ |
6.9 մ |
3.5 մ |
6.4 մ |
|
Ավազապարկի նետում (150 գրամ) ձախ ձեռքով |
3.0 մ |
5.1 մ |
2.9 մ |
4.7 մ |
|
120 մ վազք |
37.9 վրկ․ |
31.2 վրկ․ |
37.9 վրկ․ |
31.2 վրկ․ |
101. Ավագ տարիքային խմբում իրականացվում են կոփման հետևյալ միջոցառումները՝
1) օդային լոգանքները պետք է անցկացնել ամբողջ տարվա ընթացքում: Օդային լոգանքը զուգակցվում է հիգիենիկ մարմնամարզության հետ 10-15 րոպե է։
2) արևային լոգանքների ընդունման օգտակարությունն ավելի բարձր է առավոտյան ժամը 9.00-11.00-ն ընկած ժամանակահատվածում: Արևային արարողությունները պետք է սկսել 5-6 րոպեից, ապա այն անհարժեշտ է մեծացնել աստիճանաբար և հասցնել մինչև 10-15 րոպեի:
3) ջրային արարողությունների մեջ են մտնում՝ ջրցանումը, ջրշփումը, մինչև գոտկատեղը լվացվելը, լողը:
4) ընդհանուր ջրցանում կամ ցնցուղ. նախ պետք է ջերմաստիճանը լինի 340C, ապա այն աստիճանաբար իջեցնել և հասցնել մինչև 24 0C-ի։ Ջրցողումը նույնպես պետք է կատարել 34 0C ջրով: Նախապես պետք է կազմակերպել երեխաների ջրաշփումը, ապա՝ ջրցանումը, և վերջում անցնել լողի: Ջրային լոգանքները պետք է անցկացնել այն ժամանակ, երբ արտաքին միջավայրի ջերմաստիճանը 21 0C-ից ցածր չէ։
102. Ջրային կոփման ժամանակ խորհուրդ տրվող ցուցումները տրված են աղյուսակ 8-ում.
Աղյուսակ 8.
|
Կոփման օրը |
Ջրի սկզբնական ջերմաստիճանը |
|
1-3 |
37-34 0C |
|
4-7 |
33-32 0C |
|
8-11 |
31-30 0C |
|
12-15 |
29-28 0C |
|
16-20 |
27-26 0C |
|
21-25 |
25-24 0C |
|
26-30 |
23-22 0C |
103. Ավագ տարիքային խմբի ֆիզիկական դաստիարակության համար անհրաժեշտ գույքի ցանկը տրված է աղյուսակ 9-ում.
Աղյուսակ 9.
|
Գույքի անվանումը |
Քանակ |
|
1. Փետրագնդակ (անհրաժեշտ պարագաններով) |
2 հավաքածու |
|
2․ Խորանարդիկներ (20. 20 սմ) |
2 հատ |
|
3. Կեգլի |
6 հատ |
|
4. Օղականետիչ |
3 հատ |
|
5. Ավազով լցված պարկեր (քաշը 400 գրամ) |
2 հատ |
|
6. Ռետինե գնդակներ (տրամագիծը՝ 20 -25 սմ) |
5 հատ |
|
7.Ռետինե գնդակներ (տրամագիծը՝ 10 —12 սմ) |
10 հատ |
|
8. Ռետինե գնդակներ (տրամագիծը՝ 6 — 8 սմ)՝ |
10 հատ |
|
9. Մարմնամարզական փայտիկներ (երկարությունը՝ 75 – 80 սմ) |
3 հատ |
|
10. Սահնակներ |
10 հատ |
|
11. Օղախաղ (սերսո) |
3 հատ |
|
12. Ցատկապարան (երկ. 120 –150 սմ) |
10 հատ |
|
13. Ցատկապարան (երկ. 300 սմ) |
1 հատ |
|
14. Հոկեյի մական |
30 հատ |
|
15. Կարճ հյուսված քուղ (երկ. 75 սմ) |
30 հատ |
|
16. Քուղ (երկ. 15 — 20 մետր) |
1 հատ |
|
17. Դրոշակներ |
30 հատ |
104. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի (վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝
1) գործունեության տարբեր ձևերում ազատ կիրառի հիմնական շարժումները՝ քայլք, վազք, ցատկ, սողանցում, մագլցում, նետում,
2) կատարի ընդհանուր զարգացնող վարժություններ,
3) կատարի բացազատում՝ տողանում և շրջանում,
4) կատարի աջ և ձախ դարձումներ,
5) կատարի թափավազքով հեռացատկ և բարձրացատկ,
6) սահի մարզանստարանի վրայով,
7) մագլցի մարզասանդուղքով վեր,
8) խաղա շարժախաղեր և մարզախաղեր,
9) օգտվի մարզական գույքից,
10) ակտիվ շարժողական գործունեության ընթացքում դրսևորի շարժողական ընդունակություններ և հմտություններ,
11) վարի սահնակ, հեծանիվ, ինքնագնաց՝ դրսևորելով շարժողական հմտություններ,
12) օգնությամբ կամ ինքնուրույն լողա,
13) խաղա ջրային խաղեր,
14) նպատակային կատարի կեցվածքի զարգացմանն ու ձևավորմանն ուղղված վարժություններ,
15) կատարի ռիթմիկ պարային շարժումներ,
16) հետևի ռեժիմային պահերին,
17) օգտվի մարզական գույքից և պարագաներից,
18) դրսևորի կարգապահություն և բարոյական որակներ ֆիզիկական ակտիվության տարբեր ձևերում՝ շարժախաղեր, սպորտային խաղեր, ֆիզիկական վարժություններ, այլ,
19) հասկանա և բացատրի ֆիզիկական ակտիվության դրական ազդեցությունն օրգանիզմի վրա,
20) թվարկի ամառային, ձմեռային մարզաձևեր, հայ և արտասահմանյան անվանի մարզիկներին,
21) իմանա օլիմպիական մարզախաղերի ծագման պատմությունը,
22) պատկերացում ունի օրգանիզմի վրա ֆիզիկական վարժությունների և սպորտի դրական ներգործության մասին,
23) ինքնուրույն կատարի առավոտյան մարմնամարզություն, տնային հանձնարարություն, կեցվածքի ձևավորման, հարթաթաթության կանխարգելման վարժություններ,
24) ցուցադրի արագաշարժության, դիմացկունության, ճարպկության, հավասակշռության, մկանային ուժի մշակման վարժություններ,
25) դրսևորի առողջ ապրելակերպի պահպանման վարքագիծ,
26) կարևորի ընկերասիրությունը, արդարասիրությունը, կարգապահությունը, ընկերների հետ համագործակցությունը,
27) պահպանի մարմնի և գլխի ճիշտ դիրքը քայլքի ժամանակ, ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը,
28) պահպանի շարժումների կոորդինացիան, ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը, ռիթմայնությունը վազքի ժամանակ,
29) պահպանի ճախրման փուլը վազքի ընթացքում,
30) կատարի հեռացատկ ոտքերի և ձեռքերի եռանդուն աշխատանքով, վայրէջքը կատարի կրունկերի վրա ծալված ոտքերով,
31) ընդունի ճիշտ ելման դրություն և կատարի նետում ըստ հանձնարարականի, սահուն կատարի նետման բոլոր փուլերը,
32) կատարի վարժություններ՝ կարճատեսության կանխարգելման համար:
105. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի ուղղությամբ իրականացվող աշխատանքի կազմակերպման ձևերն են՝ ֆիզկուլտուրայի պարապմունքներ, ֆիզկուլտ-առողջարարարական աշխատանքներ, առավոտյան մարմնամարզություն, քնից հետո վարժանքներ, օդային, ջրային և արևային կոփիչ արարողակարգեր, ֆիզկուլտ րոպեներ/ դադարներ, ֆիզիկական վարժություններ, շարժախաղեր, զբոսանքներ, արշավներ, ինքնուրույն շարժողական գործունեություն, ակտիվ հանգիստ, ֆիզկուլտուրայի ժամանցներ, տոներ, առողջության օրեր:
106. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ՝ Շ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), (ժա), (ժբ), (ժգ), (ժդ), ԽՀ ՝ (ը), (թ), Ի՝ (ա), (բ), (դ), (ե), (թ), (ժա), ՀՍԱ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), ԻԱԱԱ՝ (ա), (բ), (գ), (դ), (է), (թ), (ժ):
IX. ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
107. Երաժշտությունը առանձնահատուկ տեղ է գրավում նախադպրոցական տարիքի սաների գեղագիտական դաստիարակության գործում։ Երաժշտական տպավորությունները հարստացնում են նրանց հույզերը և զարգացնում շրջակա աշխարհի գեղարվեստական ընկալման կարողությունը: Երաժշտության միջոցով տեղի է ունենում նաև աշխարհաճանաչողություն, քանի որ երաժշտական ստեղծագործությունների հիմքը բնությունը և մարդկային ապրումներն են: Երաժշտական ստեղծագործությունները մի կողմից սանին օգնում են ճանաչելու շրջական աշխարհը, մյուս կողմից՝ ազդում են նրա զգացմունքների, մտածողության և շրջական աշխարհի նկատմամբ վերաբերմունքի վրա, նպաստում նրա աշխարհայացքի ձևավորմանը: Իսկ երաժշտությունից ստացած տպավորություններն ու հույզերը սաների հուզական ոլորտը ձևավորելու ամենաարդյունավետ միջոցներից են, երեխան կյանքում և արվեստի մեջ դրսևորում է զգայուն և արձագանքող վերաբերմունք գեղեցիկի նկատմամբ:
108. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի (Հապավումը՝ Ե) նպատակն է՝
1) բացահայտել և զարգացնել սաների երաժշտական ընդունակությունները,
2) ձևավորել և զարգացնել սաների երաժշտական գիտելիքները, հմտությունները և արժեքային համակարգը
3) զարգացնել սաների երաժշտագեղագիտական ճաշակը,
4) երաժշտության միջոցով շարունակել ընդլայնել նրանց նախագիտելիքները շրջակա միջավայրի մասին,
5) սեր և հետաքրքրություն առաջացնել երաժշտության նկատմամբ:
109. Գործունեության ձևերի խնդիրները՝
1) Ունկնդրում
ա. ձևավորել և զարգացնել երաժշտությունը ուշադիր ունկնդրելու, ընկալելու, մտապահելու և դրան արձագանքելու կարողություն,
բ. ձևավորել հետաքրքրություն ընկերների կատարումների նկատմամբ,
գ. զարգացնել լսողությունը, ռիթմը, տեմպը, դինամիկան զգալու ունակությունը,
դ. ձևավորել երաժշտության բնույթը զգալու, ծանոթ ստեղծագործությունները ճանաչելու և իրենց տպավորությունները ներկայացնելու կարողություն:
2) Ձայնավարժություն, երգեցողություն
ա. ձևավորել և զարգացնել երգը ճիշտ շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության, մաքուր ինտոնացիայով, ճիշտ առոգանությամբ կատարելու կարողություն
բ. ձևավորել երաժշտության դաստիարակի հետ, երգը սկսելու և ավարտելու կարողություն
գ. ձևավորել ծանոթ երգերը նախանվագից, մեղեդուց ճանաչելու կարողություն:
դ. զարգացնել երգը որպես մենակատար, և որպես խմբի անդամ կատարելու կարողություն:
3) Երաժշտաշարժական վարժություններ
ա. ձևավորել երաժշտության ռիթմին համապատասխան շարժվելու կարողություն,
բ. ձևավորել շրջանով, զույգերով շարժվելու կարողություն,
գ. բարելավել քայլքի տեսակները, վազքը՝ մեկը մյուսի ետևից, բոլոր ուղղություններով,
դ. զարգացնել երաժշտության ավարտին կանգ առնելու կարողություն։
4) Պար
ա. բարելավել պարային շարժումները՝ թեթև վազել ձեռքերը ճոճելով պտտվել, կատարել դաստակի պտույտներ,
բ. ձևավորել տարբեր պարերի տարրերը գեղեցիկ և ճիշտ կատարելու կարողություն,
գ. ձևավորել պարագաներով պարային շարժումներ կատարելու, զույգերով պարելու կարողություն,
դ. զարգացնել ծանոթ պարային շարժումները ազատ պարերում կիրառելու կարողություն։
5) Խաղ
ա. ձևավորել կենդանիներին բնորոշ նմանողական շարժումները կատարեու կարողություն:
6) Նվագ բնական, մանկական նվագարաններով
ա. ձևավորել բնական, մանկական, նվագարաններ նվագելու կարողություն՝ իմանալով դրանց անվանումները:
7) Հորինում (իմպրովիզացիա)
ա. ձևավորել և զարգացնել երաժշտությանը համապատասխան խաղի հերոսներին բնորոշ նմանողական և պարային շարժումներ հորինելու կարողություն։
8) Երաժշտառիթմական շարժում (Ռիթմական զգացողության զարգացում)
ա. ձևավորել և զարգացնել սաների ռիթմն ու լսողությունը երաժշտության ներքո, պարագաներով կամ առանց պարագաների, ռիթմիկ շարժումների միջոցով։
110. Ստորև ներկայացվում է «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի նյութերի ցանկը՝
1) Ունկնդրում՝
ա. ժողովրդական -«Լորիկ» մշակումը՝ Կոմիտասի, «Փայտե ձիուկ» մշակումը՝ Կոմիտասի, «Հայկական շուրջպար», «Համոն», «Ջան, ծաղիկ», «Քոչարի» «Հոյ, Նազան».
բ. կոմպոզիտորական - «Կաքավիկ» խոսք՝ Հ. Թումանյանի, երաժշտ.՝ Կոմիտասի, «Աշնան տերևները», երաժշտ.՝ Մ. Միրզայանի, «Բադիկ ջան, բադիկ» խոսք՝ Գ. Մովսիսյանի, երաժշտ՝. Յու. Յուզբաշյանի, «Կլոր պար» երաժշտ.՝ Գ. Չթչյանի, «Կարապների պարը» երաժշտ.՝Պ. Չայկովսկու, «Փոքրիկ ձիավորը» երաժշտ՝. Դ. Կաբալևսկու, «Ցատկապարան» երաժշտ.՝ Ա. Խաչատրյանի, «Աշնանային վալս» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Թզուկների երթը» երաժշտ՝. Է. Գրիգի, «Քայլերգ» երաժշտ՝. Ա. Խաչատրյանի, «Փաթիլների պար» երաժշտ՝. Դ. Շոստակովիչի, «Ծաղրածու» երաժշտ՝. Դ. Կաբալևսկու, «Տիկնիկի հիվանդությունը» երաժշտ.՝ Պ. Չայկովսկու. «Ուրախ-տխուր» երաժշտ.՝ Լ. Վ. Բեթհովենի.
2) Երգեցողություն
ա. ժողովրդական- «Հավիկ», «Հոյ, Նազան» մշակումը՝ Կոմիտասի, «Սար-սար» մշակումը՝ Կոմիտասի, «Ծափիկ-ծափիկ» , «Անձրև-անձրև» , «Ծաղիկ ջան», «Վարդի ծառ», «Լորիկ», «Խնոցի» խոսք՝ Հ. Թումանյանի, «Մառան մտա», «Ջան, գառնուկ» մշակումը՝ Կոմիտասի.
բ. կոմպոզիտորական-«Ծափ-ծափ» երաժշտ.՝ Ալ Օհանյանի, «Նախշուն հավիկ» խոսք՝ Գ. Գեղունու, երաժշտ.՝ Ա. Օհանյանի, «Հեյ, աշուն» խոսք և երաժշտ. Ս. Գալիկյանի, «Ձմեռ» խոսք՝ Մ. Միրզայանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Ձմռան երգ» խոսք՝ Գ. Բորյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Թռչունները», խոսք՝ Աղաբաբի, երաժշտ՝է Ս. Գալիկյանի, «Ես թիթեռ եմ» խոսք՝ Մ. Վշտունու, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Գարուն եկավ», խոսք՝ ժող. երաժշտ.՝ Ռ. Մելիքյանի, «Մայրիկիս տոնը» խոսք՝ Ա. Մարաշյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, «Փիսիկ», խոսք՝ Աթ. Խնկոյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, «Մեղու», խոսք.՝ Աթ. Խնկոյանի, Մ. Մազմանյանի, «Սագիկ», խոսք՝ Ա. Հայրապետյանի, երաժշտ.՝ Մ. Մազմանյանի, «Փոս ենք փորում», խոսք՝ Հ. Հայրապետյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Նոր տարի», խոսք՝ Հ. Հայրապետյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Թիթեռ», խոսք՝ Մ. Վշտունու, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Բկլիկ ձկնիկ», խոսք՝ Աթ. Խնկոյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Աղվես» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Լ. Զալինյանի, «Գայլ» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Լ. Զալինյանի, «Արջուկ» - խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Լ. Զալինյան «Անտառի բնակիչները» շարքից, «Աշնան տերևները» խոսք, երաժշ.՝ Մ. Միրզայանի, «Տոնածառ» երաժշ.՝ Մ. Միրզայանի, «Անտառի տնակները» երաժշ՝. Ս. Գալիկյանի, «Ոզնի» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ՝. Ն Սահակյանի, «Խաղաղություն» խոսք՝ Պ. Խաչատրյանի, երաժշտ՝ Հ. Խրիմյանի, «Վերելակ» խոսք՝ Հ. Միտոյանի, երաժշտ՝. Ն. Սահակյանի, «Սկյուռիկի երգը» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ՝. Ն. Սահակյանի, «Ծիլը, ծիտը, մեկ Էլ ես» խոսք՝ Պ. Խաչատրյանի, երաժշտ՝. Հ. Խրիմյանի, «Թիթեռ» խոսք և երաժշտ՝ Լ. Զալինյանի, «Զատիկ» խոսք՝ Հ. Միտոյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Սիրելի ձմեռ» խոսք և երաժշտ.՝ Ա. Մովսիսյանի, «Անձրև» խոսք ՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Շնորհավոր» խոսք և երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Գաթա թխեմ» խոսք՝ Գ․ Եղիկյանի, երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Ծաղկազարդ» խոսք և երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Տոնածառ» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի «Նապաստակի երգը» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Է. Միհրանյանի, «Գորտ» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Ջրաշուշան» խոսք՝ Հ. Միտոյանի երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Թզուկի երգը» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Է. Միհրանյանի, «Փաթիլներ» խոսք և երաժշտ.՝ Ա․ Հովհաննիսյանի, «Լավաշ» խոսք՝ Հ. Միտոյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի «Բարության ծառ» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Լ. Համբարձումյամի, «Աշուն» խոսք՝ Ա․ Ստեփանյանի, երաժշտ.՝ Ա․ Հովհաննիսյանի, «Նռան երգը» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ՝. Ն. Սահակյանի, «Ծիածան» խոսք և երաժշտ.՝ Լ. Զալինյանի, «Մայրիկն այսօր ուշացել է» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Իմ ձիուկը» խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Ունեմ խոսք» խոսք՝ Մ. Սահակյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Ձմեռ պապի շուտ արի խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Զատիկ» խոսք՝ Մ. Սահակյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Բարև, տերև» խոսք՝ Մ. Սահակյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Անձրևից մի վախեցեք» խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Գարնան գույները» խոսք՝ Տ. Զաքարյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Ես և շնիկը» խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Աշուն է» խոսք՝ Արևշատ Ավագյանի, երաժշտ.՝ Լ. Համբարձումյանի, «Տիկնիկ ծաղրածուն» խոսք՝ Լ. Դուրյանի, երաժշտ.՝ Լ. Համբարձումյանի, «Ձյունը» խոսք՝ Սիլվա Կապուտիկյանի, երաժշտ.՝ Լ. Համբարձումյանի,«Նունիկի փիսիկը» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ՝. Ն. Սահակյանի, «Տեսեք, ձյունը գալիս է» խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Այ, իմ սոխակ» խոսք՝ Մ. Սահակյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի.
3) Երաժշտառիթմական շարժումներ, պար, խաղ
ա. «Հոյ, Նազան», ժողովրդական, «Նորվեգական պար» երաժշտ՝. Էդվարդ Գրիգի, «Հայկական շուրջպար» ժողովրդական, «Ջան, ծաղիկ» ժողովրդական, «Մեզ հյուր են եկել», «Ճանաչի՛ր նվագարանը», «Տաք և սառը», «Արձագանք», «Ու՞ր է գնում տիկնիկը», «Աքլորը» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, բեմականացումը՝ Կարինե Ղազարյանի, «Գնդակով խաղ» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, բեմականացումը՝ Կ. Ղազարյանի.
4) Երաժշտաշարժական վարժություններ
ա. «Ցատկապարան» երաժշտ.՝ Արամ Խաչատրյանի, «Քայլերգ» երաժշտ․՝ Ռոբերտ Շումանի, «Քայլերգ» երաժշտ․՝ Սերգեյ Պրոկոֆևի.
5) Պար
ա. «Զանգեզուրի քայլերգ» երաժշտ.՝ Արամ Խաչատրյանի, «Նազ պար» երաժշտ.՝ Սարգիս Բարխուդարյանի, «Նուբար» երաժշտ.՝ ժողովրդական, «Հայկական շուրջպար» երաժշտ.՝ ժողովրդական, «Հոյ, Նազան» ժողովրդական, «Վեր-վերի» երաժշտ.՝ ժողովրդական, «Պար դափերով» երաժշտ՝ ժողովրդական, «Էենզելի» երաժշտ.՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, «Պոլկա» երաժշտ՝ Մ. Գլինկայի.
6) Խաղ
ա. «Շլդիկ-մլդիկ նապաստակ» խոսք.՝ Լաուրա Պողոսյանի երաժշտ.՝ Արեգ Լուսինյանի, «Խաղ դափերով», «Ու՞մ շրջանը շուտ կհավաքվի», «Գուշակի՛ր շարժումներից», «Ո՞ր նվագարանն է».
7) Նվագ բնական, մանկական նվագարաններով
ա. Նվագարաններով կամ ծափերով վերարտադրել սովորած երգերի ռիթմական պատկերը:
111. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝
1) ունկնդրի, ընկալի երաժշտական ստեղծագործությունը և տարբերի ազգային երգերը,
2) ունկնդրի և տարբերի երաժշտության բնույթը, որոշի արտահայտչամիջոցները՝ դինամիկան, տեմպը, ռիթմը, ռեգիստրը,
3) ճանաչի մի քանի կոմպոզիտորների և նրանց մանկական ստեղծագործությունները, տարբերակի երաժշտության բնույթի փոփոխությունը,
4) ունկնդրի հայ և այլ ազգերի երաժշտական ստեղծագործություններ, նկարագրի իր տպավորությունները կամ ներկայացնի, գույներով, նկարելով,
5) տարբերի երաժշտական արտահայտչամիջոցները՝ հնչյունի բարձրությունը, ռիթմը, հնչերանգը, ռեգիստրը,
6) տարբերի երաժշտության տեսակները՝ (երգ, պար, քայլերգ) և բնութագրի դրանք,
7) տարբերի երգի տեսակները,
8) ունկնդրի հայ և այլ ազգերի երաժշտական ստեղծագործություններ, ներկայացնի իր տպավորությունները,
9) դրսևորի սեր և հետաքրքրություն կազմակերպված ազգային տոների և ավանդույթների ընթացքում հնչող երաժշտության հանդեպ,
10) դրսևորի սեր և հետաքրքրություն կազմակերպված ազգային տոների և ավանդույթների հանդեպ,
11) երգի ճիշտ կեցվածքով և շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության, մաքուր ինտոնացիայով, արտահայտիչ դիմախաղով, երգչային առոգանությամբ,
12) որոշի երգի արտահայտչամիջոցները, տարբերի երգի տեսակները,
13) ճանաչի ծանոթ երգերը, նախանվագից, մեղեդուց, երգի տարբեր հատվածներից, նվագակցությունից,
14) սկսի և ավարտի երգը երաժշտության դաստիարակի և հասակակիցների հետ միաժամանակ, ցուցաբերի հետաքրքրություն երգեցողության նկատմամբ,
15) երգի գործիքային նվագակցությամբ կամ առանց նվագակցության, որպես մենակատար, կամ խմբով,
16) բացատրի, թե ինչ է երգչախումբը, ով է խմբավարը,
17) դրսևորի հետաքրքություն ընկերների կատարումների նկատմամբ, արձագանքի և մեկնաբանի,
18) ունկնդրի, ընկալի երաժշտական ստեղծագործությունը և տարբերի ազգային երգերը,
19) ունկնդրի և տարբերի երաժշտության բնույթը, որոշի արտահայտչամիջոցները՝ դինամիկան, տեմպը, ռիթմը, ռեգիստրը,
20) ճանաչի մի քանի կոմպոզիտորների և նրանց մանկական ստեղծագործությունները, տարբերակի երաժշտության բնույթի փոփոխությունը,
21) ունկնդրի հայ և այլ ազգերի երաժշտական ստեղծագործություններ, նկարագրի իր տպավորությունները կամ ներկայացնի, գույներով, նկարելով,
22) տարբերի երաժշտական արտահայտչամիջոցները՝ հնչյունի բարձրությունը, ռիթմը, հնչերանգը, ռեգիստրը,
23) տարբերի երաժշտության տեսակները՝ (երգ, պար, քայլերգ) և բնութագրի դրանք,
24) տարբերի երգի տեսակները,
25) ունկնդրի հայ և այլ ազգերի երաժշտական ստեղծագործություններ, ներկայացնի իր տպավորությունները,
26) դրսևորի սեր և հետաքրքրություն կազմակերպված ազգային տոների և ավանդույթների ընթացքում հնչող երաժշտության հանդեպ,
27) դրսևորի սեր և հետաքրքրություն կազմակերպված ազգային տոների և ավանդույթների հանդեպ,
28) երգի ճիշտ կեցվածքով և շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության, մաքուր ինտոնացիայով, արտահայտիչ դիմախաղով, երգչային առոգանությամբ,
29) որոշի երգի արտահայտչամիջոցները, տարբերի երգի տեսակները,
30) ճանաչի ծանոթ երգերը, նախանվագից, մեղեդուց, երգի տարբեր հատվածներից, նվագակցությունից,
31) սկսի և ավարտի երգը երաժշտության դաստիարակի և հասակակիցների հետ միաժամանակ, ցուցաբերի հետաքրքրություն երգեցողության նկատմամբ,
32) երգի գործիքային նվագակցությամբ կամ առանց նվագակցության, որպես մենակատար, կամ խմբով,
33) բացատրի, թե ինչ է երգչախումբը, ով է խմբավարը,
34) դրսևորի հետաքրքություն ընկերների կատարումների նկատմամբ, արձագանքի և մեկնաբանի,
35) հստակ կատարի երաժշտառիթմական շարժումները,
36) ինքնուրույն փոխի շարժումները երաժշտության փոփոխությանը համապատասխան,
37) կողմնորոշվի ժամանակի և տարածության մեջ,
38) շարժվի երաժշտության ռիթմին և տեմպին համապատասխան, համակարգված, ճկուն՝ հուզականորեն արձագանքելով երաժշտությանը,
39) ընկալի երաժշտության տեմպի, ռիթմի, դինամիկայի, փոփոխությունը և շարժվի դրանց համապատասխան, համակարգված, ճկուն կատարի երաժշտաշարժական վարժությունները,
40) իմանա տարբեր պարերի տեսակները և պարի,
41) տիրապետի պարային քայլքի տարբեր տեսակներին՝ կից, փոփոխական, արագ, կրունկների վրա, ոտնաթաթերին, մենակ, զույգերով, երկու շարասյունից կազմի երկու փոքր շրջան, ապա՝ մեկ մեծ շրջան,
42) անվանի հայկական ազգային և այլ ազգերի որոշ պարեր և պարի,
43) տիրապետի պարային շարժումներին, իմանա ձեռքերի ոտքերի դիրքերը,
44) տարբերի բնույթով հակադիր երաժշտությունը և համապատասխանաբար փոփոխի պարային շարժումները,
45) պարի, օգտագործելով պարին համապատասխան պարագաներ՝ ժապավեն, փուչիկ, գնդակ, օղակ, ռիթմական նվագարաններ,
46) իմանա հայկական ազգային որոշ պարերի անվանումներ և պարի,
47) տարբերի պարային երաժշտության սկիզբն ու ավարտը,
48) տարբերի բնույթով հակադիր երաժշտությունը և համապատասխանաբար փոփոխի պարային շարժումները,
49) կարողանա իր շարժումները համապատասխանեցնել պարընկերների շարժումներին,
50) իմանա, թե ինչ է պարախումբը,
51) հուզականորեն արձագանքի երաժշտական խաղերին, երաժշտության ներքո նմանակի հեքիաթի հերոսներին, օգտագործի դիմախաղը,
52) խաղի ընթացքում արտահայտի իր հույզերն ու զգացմունքները բառերով և հաղորդակցման ոչ բառային ձևերով, հասկանա, ընկալի ընկերների հույզերն ու զգացմունքները և արձագանքի,
53) բեմականացնի երգը, պարը, խաղը, ցուցադրելով հույզերը և դիմախաղը, դրսևորի ինքնակառավարման կարողություններ,
54) իմանա նվագարանների տեսակները, ճանաչի հնչերանգները, իմանա հայկական ազգային նվագարանները,
55) բնական և ռիթմական նվագարաններով կատարի պարզ ռիթմական պատկերներ,
56) տարբերակի երկար և կարճ երաժշտական հնչյունները, տիրապետի մանկական նվագարաններ նվագելու կարողությանը,
57) նվագի մանկական նաև ազգային նվագարաններով պարզ մեղեդիների ռիթմական պատկերներ (գդալ, դափ, չխչխկան),
58) ներկայացնի, թե ինչ է նվագախումբը, նվագի փոքրիկ նվագախմբերում, կառուցի փոխվստահելի, գործընկերային հարաբերություններ մեծահասակների և հասակակիցների հետ,
59) հորինի պարային, խաղի հերոսներին բնորոշ շարժումներ և ռիթմական նվագակցություն,
60) հորինի պարզ մեղեդի և երաժշտական խաղ,
61) կատարի մատների մարզանք երաժշտության բնույթին, տեմպին, ռիթմին համապատասխան,
62) բնական և ռիթմական նվագարաններով նվագակցի ունկնդրվող կամ կատարվող ստեղծագործությանը, կատարի ստեղծագործության բնույթին համապատասխան պարային շարժումներ,
63) կարողանա միաժամանակ երգի պարելով, պարի նվագելով, երգի նվագելով կամ երեքը միասին,
64) երաժշտություն ունկնդրման կամ կատարման ընթացքում արտահայտի իր հույզերը, զգացողությունները շարժումների միջոցով:
112. «Երաժշտություն» ծրագրային բովանդակությունը ներառում է՝
1) ունկնդրում՝ ուրախ, տխուր ինտոնացիաներ, երաժշտական ժանրեր, հակադիր բնույթի երաժշտություն, հնչյունի բարձրություն, ռիթմ, տեմպ, ուժգնություն, ռեգիստր, հնչերանգ, մեղեդի, կոմպոզիտորներ, ստեղծագործություններ, ազգային տոներ, ավանդույթներ, ծեսեր:
2) Ձայնավարժություն, երգեցողություն՝ ճիշտ կեցվածք և շնչառություն, բնական ձայն, մաքուր ինտոնացիա, հնչյունների անվանումներ, երգչային առոգանություն, արտահայտիչ դիմախաղ:
Երգչախումբ, երգի տեսակներ:
3) Երաժշտաշարժական վարժություններ՝ երաժշտառիթմական գործունեություն, կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ:
4) Պար՝ քայլքի տեսակներ, պարային դիրքեր, պարային շարժումներ, թռիչքներ, պտույտներ, ծափեր,պարի բեմադրում:
5) Խաղ՝ երաժշտադիդակտիկ, խաղեր, խաղերգեր, հեքիաթի հերոսների նմանակում երաժշտության ներքո:
6) Նվագ բնական, մանկական նվագարաններով՝ բնական, մանկական նվագարաններ, դրանց անվանումները, հնչերանգները, նվագախմբի ստեղծում:
7) Հորինում (իմպրովիզացիա)՝ երաժշտառիթմիկ պատկերների, պարզ մեղեդու, պարային շարժումների, երաժշտական խաղի հորինում:
8) Մատների մարզանք՝ մատների մարզանք երաժշտության բնույթին, տեմպին, ռիթմին համապատասխան:
9) Երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում)՝ երգել պարելով, պարել նվագելով, երգել նվագելով կամ երեքը միասին, ծափերով նվագակցել:
10) Երաժշտական թերապիա՝ առողջական համակարգի խթանում, լարվածության թուլացում:
113. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի բովանդակությունը ներառում է՝
1) ունկնդրում՝ ուրախ, տխուր, պարային, քայլերգային ստեղծագործություններ, հակադիր բնույթի երաժշտություն, ռիթմ, ռեգիստր, տեմպ, ուժգնություն, հնչերանգ, մեղեդի, ստեղծագործությունները, Ազգային տոներ, ավանդույթներ, ծեսեր:
2) Երգեցողություն՝ Ձայնավարժություններ, ճիշտ կեցվածք և շնչառություն, բնական ձայն, մաքուր ինտոնացիա, արտահայտիչ դիմախաղ, երգչային առոգանություն:
3) Երգչախումբ, երգի տեսակները:
4) Երաժշտաշարժական վարժություններ՝ երաժշտառիթմական շարժում:
5) Պար՝ քայլքի տեսակներ, պարային դիրքեր, պարային շարժումներ, պտույտներ, ծափեր, պարի բեմադրում:
6) Խաղ՝ երաժշտադիդակտիկ խաղերգեր, հեքիաթի հերոսների նմանակում երաժշտության ներքո:
7) Նվագ բնական, մանկական նվագարաններով՝ բնական, մանկական նվագարաններ, դրանց անվանումները:
8) Հորինում (իմպրովիզացիա)՝ ռիթմական պատկերների, պարային շարժումների:
9) Երաժշտառիթմական շարժում (ռիթմական զգացողության զարգացում)՝ կատարել երաժշտության բնույթին և ռիթմին համապատասխան ռիթմական կամ պարային շարժումներ:
114. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ պարապմունք (ունկնդրում,ձայնավարժություն, երգեցողություն, երաժշտաշարժական վարժություններ, պար, խաղ, նվագ մանկական նվագարաններով, հորինում (իմպրովիզացիա), մատների մարզանք, երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում), երաժշտական թերապիա), տոներ, զվարճալիք, զբոսանք, էքսկուրսիա, մշակութային այցեր:
115. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ՝ Շ՝ (ա), (զ), (է), (ժբ), ԽՀ՝ (բ), (ը), (թ), Ի՝ (ա), (դ), (ը), (ժա), ՀՍԱ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ժ), ԻԱԱԱ՝ (ա), (դ), (ժբ):
X. ԿԵՐՊԱՐՎԵՍՏ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
116. Կերպարվեստային գործունեությունը նախադպրոցական տարիքում երեխայի ստեղծագործական ինքնարտահայտման, շրջակա աշխարհի ճանաչման և գեղագիտական զարգացման միջոց է։ Երեխան նկարելու, ծեփելու, ապլիկացիայի, կառուցողական աշխատանքի միջոցով ոչ միայն ստեղծում է պատկերներ կամ առարկաներ, այլև արտահայտում է իր տպավորությունները, հույզերը, վերաբերմունքը շրջապատի նկատմամբ [13]։
117. 5–6 տարեկանում առավել ընդգծվում է սաների ստեղծագործական ինքնուրույնությունը, առարկաների առանձին մասերի ընկալման և պատկերման, նպատակին հասնելու համար գործողությունների պլանավորման, դրանք հաջորդական կատարելու, աշխատանքի արդյունքը հիմնավորելու կարողությունների ձևավորումը։ Տարիքային այս փուլում սանը կարողանում է ինքնուրույն ընտրել նյութը, պլանավորել աշխատանքը, ստեղծել ամբողջական և ինքնատիպ աշխատանքներ։ Էական է դառնում սանի կատարած աշխատանքներում գեղարվեստական արտահայտչականությունը [14]։
118. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչը ներառում է նկարչությունը, ծեփակերտումը, ապլիկացիան և կառուցողական աշխատանքը:
119. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» բաղադրիչի (Հապավումը՝ ԿԿԱ) նպատակներն են՝
1) զարգացնել «գեղեցիկի» նկատմամբ հուզական վերաբերմունքի
2) զարգացնել սաների գեղագիտական պատկերացումները, գեղագիտական ընկալումը, գեղագիտական ճաշակը, ինքնարտահայտման, ստեղծագործական կարողությունները,
3) մշակել իրական երևույթների ու առարկաների նկատմամբ հուզազգայական վերաբերմունք,
4) զարգացնել գեղարվեստաստեղծագործական ունակությունները,
5) զարգացնել կերպարվեստային ստեղծագործությունների վերաբերյալ սաների, պատկերացումները։
120. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» բաղադրիչի (Հապավումը՝ ԿԿԱ) խնդիրներն են՝
1) զարգացնել գեղեցիկը նկատելու և գնահատելու կարողությունը,
2) զարգացնել հետաքրքրությունը գեղարվեստական գործունեության հանդեպ,
3) հարստացնել պատկերացումները կերպարվեստային ստեղծագործությունների վերաբերյալ,
4) ձևավորել հետաքրքրասիրություն գեղանկարի, նատյուրմորտի, պատկերազարդ գրքերի, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշների նկատմամբ,
5) ձևավորել և կատարելագործել նկարչական ունակությունները և կարողությունները,
6) ձևավորել և կատարելագործել ծեփակերտման ունակությունները,
7) ձևավորել և կատարելագործել ապլիկացիա, կառուցողական աշխատանք կատարելու կարողությունները,
8) նկարչական արտահայտչամիջոցներով փոխանցել արտաքին և ներքին միջավայրի ձևավորման (դիզայնի) մասին ընդհանուր գաղափարներ,
9) զարգացնել սեփական հույզերը, զգացմունքներն ու տպավորությունները արտահայտելու կարողությունը,
10) ձևավորել հետաքրքրություն հայ և համաշխարհային գործիչների ստեղծագործությունների նկատմամբ,
11) ամրակայել տարբեր նյութերով կոմպոզիցիա ստանալու կարողությունը,
12) զարգացնել տարբեր առարկաներ նկարելու, առարկայի ձևի համեմատական վերլուծություն կատարելու կարողությունը,
13) ամրակայել երեք հիմնական գույներից ստանալ նոր գույներ և նրբերանգներ ստանալու կարողությունը,
14) շարունակել սովորեցնել նկարել բնօրինակից, մտահղացմամբ և երևակայությամբ պատկերել պարզ թեմաներ` ընդգծելով առարկաների հիմնական հատկանիշները` կառուցվածքը, գույնը, ձևը,
15) զարգացնել երկրաչափական ձևերի, գծերի, կետերի, հպումների, վրձնահարվածների միջոցով բազմաձև նախշեր, պատկերներ և կոմպոզիցիաներ կառուցելու կարողություններ,
16) զարգացնել ոչ ավանդական նկարչական տեխնիկաներով՝ կնիքով, տերևներով, կափարիչով, թելերով, և այլ հասանելի միջոցներով աշխատելու կարողությունը,
17) զարգացնել կերտաձողով աշխատելու կարողությունները,
18) զարգացնել պարզ կառուցվածք ունեցող առարկաներ ծեփելու կարողություններ,
19) զարգացնել ըստ նմուշի ծեփելու կարողությունները,
20) զարգացնել դետալներ ծեփելու, միմյանց միացնելու և ստացված հատվածը հարթեցնելու միջոցով տարբեր առարկաներ ստանալու կարողություններ,
21) զարգացնել ծեփակերտման միջոցով դեկորատիվ կիրառական արվեստի պարզագույն նմուշներ ստանալու կարողություն,
22) զարգացնել երկրաչափական պատկերները լրացուցիչ և օժանդակ նյութերով զարդանախշելու կարողությունը,
23) զարգացնել ծեփակերտման միջոցով տարբեր առարկաներ ստեղծելու կարողությունը՝ միավորելով դրանք ընդհանուր կոմպոզիցիայում, օգտվելով արդեն ծանոթ ծեփակերտման եղանակներից և հնարներից,
24) ամրապնդել մկրատով կտրելու տեխնիկան,
25) զարգացնել ապլիկացիայի եղանակով պատկերներ ստանալու կարողությունը,
26) զարգացնել շինարարական նյութերով աշխատելու կարողություններ (աղյուս, խորանարդ)՝ հաշվի առնելով դրանց հատկանիշները (ամրություն, ձև, չափ),
27) զարգացնել կառույցը վերլուծելու կարողություններ` առանձնացնելով հիմնական մասերը, տարբերել դրանց հարաբերական չափը և ձևը, որոշել տարածության մեջ դրանց դասավորվածությունը, մեկը մյուսի նկատմամբ հարաբերությունը,
28) ամրապնել ինքնուրույն չափել կառույցն ըստ երկարության, բարձրության, լայնության` պահպանելով դաստիարակի կողմից ներկայացված պահանջը,
29) զարգացնել ինչպես մանր, այնպես էլ խոշոր շինարարական նյութերով կառույցներ ստանալու կարողությունը՝ օգտագործելով տարբեր գույների դետալներ,
30) նպաստել կոկիկ աշխատելու մշակույթի ձևավորմանը,
31) զարգացնել աշխատելու ընթացքում համագործակցային կարողությունները։
121. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝
1) պատկերի առարկաներ, ընդգծի առարկայի մեծությունը և համաչափությունը, ցույց տա բարձրությունը, լայնությունը և խորությունը,
2) պատկերի առանձին առարկաներ և այդ առարկաներին ավելացնելով այլ պատկերներ` ստանա թեմատիկ կոմպոզիցիա,
3) պատկերի նատյուրմորտ՝ պահպանելով առարկաների հարաբերական մեծությունը, դիրքը, ճիշտ ընտրի գունային գամման,
4) պատկերի ձմռան, գարնան, ամռան, աշնան տեսարան՝ բնությունից կատարած դիտարկումների հիման վրա,
5) ներկայացնի բնության գեղեցկությունը, երևույթները տարվա տարբեր եղանակներին նկարելու միջոցով,
6) նկարի հեքիաթից որևէ սյուժե, մարդ, կենդանի՝ մարմնի տարբեր դիրքերով, օգտագործի սպիտակ կամ բաց գույնի ֆոներ,
7) աշխատի վրձնի ամբողջ մազափնջով, ծայրով, եզրով, վրձնահպումներով, վրձնահարվածներով,
8) օգտագործի գուաշ, ջրաներկ, տարբեր գույների միացության եղանակով ստանա նոր գույն, օգտագործի գուների տարբեր երանգներ,
9) օգտագործի սպիտակ կամ բաց գույնի ֆոներ,
10) բուսական, կենդանական և երկրաչափական պատկերների համադրությամբ ստանա տարբեր զարդանախշեր,
11) պատկերի մարդու մարմնի տարբեր շարժումներ (տղան՝ ձեռքերը վեր բարձրացրած, աղջիկը՝ պարելիս և այլն),
12) նկարի բնօրինակից, երևակայությամբ, մտահղացմամբ, հիշողությամբ,
13) օգտագործի նկարչության ոչ ավանդական տեխնիկաներ (թելեր, սպունգ, բամբակ և այլն),
14) համագործակցի խմբային աշխատանքում, դրսևորի ճանաչողական հետաքրքրություն և ակտիվություն առաջադրանքներ կատարելիս,
15) ճանաչի և գնահատի հայ և արտասահմանյան նկարիչների ստեղծագործությունների որոշ լավագույն նմուշներ,
16) գնահատի գեղեցիկը,
17) ավարտին հասցնի սկսած աշխատանքը,
18) գնահատի ընկերների աշխատանքը, արտահայտի և մեկնաբանի սեփական կարծիքը վերջինիս վերաբերյալ,
19) պահպանի ճիշտ կեցվածք նկարելու ընթացքում,
20) աշխատի մաքուր և կոկիկ,
21) խնամքով օգտագործի նկարչական նյութերը,
22) ճանաչի ծեփանյութերի հատկությունները, ինքնուրույն ընտրի նյութեր ու գործիքներ,
23) դրսևորի ծեփակերտման ունակություններ,
24) ծեփակերտի ծանոթ առարկաներ՝ ըստ նմուշօրինակի, բնօրինակի, հիշողությամբ, միավորելով դրանք ընդհանուր կոմպոզիցիայի մեջ,
25) աշխատի տրված թեմայով,
26) ստեղծի երևակայական հարթ և ծավալային աշխատանքներ,
27) ներկայացնի կերպարին բնորոշ նշաններ՝ ձողիկի միջոցով տալով դրան արտահայտչականություն,
28) ծեփակերտման միջոցով ստանա դեկորատիվ-կիրառական արվեստի պարզագույն նմուշներ,
29) զարդանախշի ծեփակերտած առարկաները կերտաձողի օգնությամբ, ստեղծի պարզ նախշեր, պատկերի արտահայտչականություն,
30) նախագծի թեմատիկ տարբեր կոմպոզիցիաներ,
31) համադրի մասերը, ստանա ամբողջական պատկեր,
32) ստեղծի պարզ նախշեր,
33) դրսևորի համապատասխան հույզեր, զգացմունքներ,
34) պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա տարածական պատկերացում,
35) դրսևորի տրամաբանական և ստեղծագործական մտածողություն,
36) նկարագրի և բացատրի աշխատանքի ընթացքը, օգտագործի նյութերը խնայողաբար,
37) տիրապետի թուղթը կտրելու, փակցնելու կարողություններին,
38) տիրապետի դեկորատիվ արվեստի տարրերին,
39) անվանի գույները,
40) ստեղծի գունագեղ և տարբեր ձևերի նախշեր,
41) փորձարկի տարբեր նյութեր՝ հետաքրքիր աշխատանքներ ստանալու նպատակով, ստեղծի կոլաժներ,
42) ստեղծի տարբեր պատկերներ՝ ըստ նմուշօրինակի, բնօրինակի, հիշողությամբ, երևակայությամբ,
43) ստեղծի տարբեր տեսարաններ (ծաղկամանի մեջ ծաղիկներ, անտառային պատկեր, աշնանային ծառ)՝ գունավոր թղթերով կտրատված պատկերներից,
44) տիրապետի դեկորատիվ արվեստի տարրերին՝ ստեղծելով կոմպոզիցիաներ, զարդանախշեր՝ ուղղանկյան, զոլակի, կամ շրջանի մեջ,
45) կտրի և գունազարդի սեղանային, ստվերային թատրոնների համար տարբեր ստվերապատկերներ,
46) ստեղծի համաչափ ձևի առարկաներ (պար բռնած մարդուկներ)՝ կտրատելով մի քանի շերտ ծալած թուղթը,
47) ստեղծի խճանկարային պաննո գունավոր թղթից,
48) մասնակցի համատեղ աշխատանքին (օրինակ՝ այգու տեսարանի ստեղծում), օգտագործի տարբեր լրացուցիչ նյութեր (բնական նյութեր, թելեր, կտորներ և այլն):
49) դրսևորի հետաքրքրություն գեղարվեստական գործունեության նկատմամբ,
50) կերպարվեստային գործունեության տարբեր տեսակների հանդեպ դրսևորի համապատասխան հույզեր, զգացմունքներ,
51) դրսևորի ստեղծագործական մոտեցում առաջադրանքներ կատարելիս,
52) ունենա տարբեր կառուցողական նյութերով տարբեր շինություններ կառուցելու կարողություն, հասկանա իր առջև դրված խնդիրները,
53) անդրադառնա և արձագանքի սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին,
54) ստեղծի մատնային թատրոնի համար կերպարներ թղթից կամ կտորից,
55) պատրաստի պարզ մոդելներ՝ օրիգամի տեխնիկայի կիրառմամբ,
56) կիրառի ստեղծագործական տարբեր եղանակներ՝ նյութը պատկերավոր և ընկալելի դարձնելու համար,
57) կառուցի տարատեսակ շինություններ՝ կիրառելով տարբեր նշանակության կառուցողական նյութեր,
58) կառուցի շինություն տարբեր եղանակներով՝ ըստ օրինակի, ցուցադրման, խոսքային հրահանգի, երևակայությամբ,
59) վերլուծի կառույցը` առանձնացնելով հիմնական մասերը, տարբերի դրանց հարաբերական չափը և ձևը,
60) կառուցի տարբեր տեսարաններ՝ մեկ կամ մի քանի տարբեր տեսակի բնական նյութեր օգտագործելով,
61) ստեղծի հեքիաթի թեմաներով սյուժետային պատկերներ,
62) օգտագործի տարբեր տեսակի բնական նյութեր և կենցաղային թափոններ:
122. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների, մշակութային այցերի, կենտրոններում կազմակերպվող աշխատանքի, զբոսանքների, էքսկուրսիաների ինքնուրույն գործունեության միջոցով:
123. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի կապը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի հետ՝ Շ՝ (ժբ), (ժե), ԽՀ՝ (ա), (բ), (ե), (թ), Ի՝ (ա), (գ), (դ), (ե), (զ), (ը), (թ), (ժ), (ժա), ՀՍԱ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (ժ), ԻԱԱԱ՝ (ա), (դ), (ը), (ժա)։
X. ԶԱՐԳԱՑՆՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
124. Ավագ խմբում ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպումն էապես պայմանավորված է զարգացնող առարկայական միաջավայրի գրագետ կազմակերպմամբ։ Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով 5-6 տարեկանների համար սահմանվում են զարգացնող միջավայրին ներկայացվող հետևյալ պահանջները [2]՝
1) հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների գեղագիտական զարգացման համար. առկա են գեղագիտական ձևավորումներ. նկարներ, վերատպություններ, ժողովրդական ստեղծագործության նմուշներ, սաների, մեծերի աշխատանքների ցուցահանդեսներ և այլն.
2) ստեղծված են պայմաններ սաների խոսքի զարգացման համար, առկա է մանկական գրադարան.
3) առկա են նկարների հավաքածուներ և խոսքի զարգացմանն ուղղված սեղանի խաղեր.
4) ստեղծված են պայմաններ սաների երաժշտական գործունեության համար.
5) առկա են երաժշտական գործիքներ, նվագարաններ և երաժշտադիդակտիկ խաղեր.
6) ստեղծված են պայմաններ բնության, հասարակության, պատմության, մշակույթի մասին սաների պատկերացումների զարգացման համար.
7) հաստատությունում առկա է պետական խորհրդանիշների անկյուն (դրոշ, զինանշան, օրհներգ).
8) առկա են ազգային կենցաղային առարկաների նմուշներ, ազգային տարազներով տիկնիկներ.
9) ստեղծված են պայմաններ սաների էկոլոգիական դաստիարակության համար, առկա են դիտողական պարագաներ, բնական նյութեր, բնության երևույթները նկարագրող պաստառներ.
10) հաստատությունում առկա են կանաչապատման անկյուններ (սենյակային բույսեր), ստեղծված են պայմաններ բույսերի խնամքի և աճեցման համար (այգի, բանջարանոց, ծաղկանոց և այլն).
11) առկա է առանձին տարածք կենդանի բնության համար (ձմեռային այգի, կենդանական անկյուն և այլն).
12) ստեղծված են պայմաններ սաների թատերական գործունեության համար. առկա են թատերական բեմականացումների կազմակերպման համար անհրաժեշտ պարագաներ, օժանդակ հարմարություններ.
13) ստեղծված են պայմաններ սաների կառուցողական գործունեության զարգացման համար. առկա են մանր (սեղանային) և խոշոր (հատակի) կառուցողական նյութեր, տարբեր տեսակի հավաքածուներ (կոնստրուկտորներ, մոզաիկաներ), կտրվածքներով նկարներ, բնական նյութեր.
14) առկա են նյութեր և սարքավորումներ սաների մոտ թվի, մեծության, տարածական և ժամանակային պատկերացումների ձևավորման համար (թվանշաններ, կշեռքներ, չափման միավորներ գրատախտակ, օրացույց, ժամացույց, ավազի, արևային ժամացույց և այլն).
15) առկա է համակարգիչ՝ մեդիագրագիտության և մեդիաանվտանգության կանոններին տիրապետելու համար անհրաժեշտ հավելվածներով.
16) առկա են նյութեր և սարքավորումներ սաների փորձարարական աշխատանքների համար (գլոբուս, քարտեզ, մակետներ, նկարների հավաքածուներ, մագնիս, սեղանային տպագիր խաղեր և այլն).
17) հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների ֆիզիկական զարգացման համար. առկա են ֆիզիկական ակտիվության համար անհրաժեշտ սարքավորումներ, մարզական գույք, դեկորատիվ կամ իսկական լողավազան.
18) առկա են երթևեկության կանոններին ծանոթացնող դիդակտիկ խաղեր և խաղալիքներ, ստեղծված են պայմաններ՝ երթևեկության կանոնները կիրառելու համար.
19) գործունեության տարբեր տեսակների ընթացքում սաների զարգացման համար (մտավոր, զգայաշարժողական, հուզակամային) առկա են սյուժետային խաղային հավաքածուներ, դիդակտիկ խաղեր (լոտո, դոմինո, շախմատ, նկարների հավաքածուներ) և խաղալիքներ.
20) ստեղծված են անվտանգ պայմաններ սաների անհատական և համատեղ ակտիվության դրսևորման համար.
21) ստեղծված են պայմաններ սաների առողջության պահպանման և ամրապնդման համար.
22) առկա են հատուկ տարածքներ սաների հետ տարվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման համար.
23) ստեղծված են ֆիզիկական հարմարեցումներ սաների զարգացման առանձնահատկություններին համապատասխան.
24) ստեղծված են պայմաններ շարժունակության խանգարումներ ունեցող սաների համար.
25) առկա են հարմարեցված աթոռ սեղանով, կանգնակ, սայլակ, քայլակ, տարբեր չափսերի բարձեր, աթոռակներ՝ նստելու ճիշտ դիրք ապահովելու համար, հարմարեցված սպասք (սպասքի ադապտացիաներ), հարմարեցված գրենական պիտույքներ.
26) բակային տարածքում և հողամասում առկա են խաղային սարքավորումներ.
27) առկա է ծրագրամեթոդական գրականության անկյուն աշխատողների և ծնողների համար:
125. Հաստատությունում առկա են խելամիտ հարմարեցումներ սաների կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան:
126. Գրականության ցանկ
1. «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք, 2020։
2. «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ», 2021։
3. «Նախադպրոցական կրթական հիմնական ծրագիր» (Ավագ խումբ), Երևան, 2025։
4. «Նախադպրոցական կրթական հիմնական ծրագիր» (Միջին խումբ), Երևան, 2025։
5. «Նախադպրոցական կրթական հիմնական ծրագիր» (Կրտսեր երկրորդ խումբ), Երևան, 2025։
6. Առաքելյան Ռ. Ֆիզկուլտուրայի պարապմունքները մանկապարտեզի ավագ խմբում (5-6 տարեկան), -Երևան, «Աստղիկ Գրատուն», 2008, -48 էջ:
7. Չիբուխչյան Ս․ Տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացման պարապմունքները մանկապարտեզի ավագ խմբում, -Երևան, 2014։
8. Выготский Л. С. Мышление и речь. Москва: Лабиринт. 1999.
9. Белошистая А. В. Формирование и развитие математических способностей дошкольников. Москва: Владос. 2005.
10. Доронова Т. Н. Разновозрастная группа детского сада. Москва: Просвещение. 2007.
11. Запорожец А. В. Избранные психологические труды. Том 1. Москва: Педагогика. 1986.
12. Козлова С. А., Куликова Т. А. Дошкольная педагогика. Москва: Академия. 2015.
13. Комарова Т. С. Изобразительная деятельность в детском саду. Программа и методические рекомендации. — Москва: Мозаика-Синтез, 2016.
14. Лыкова И. А. Изобразительная деятельность в детском саду: планирование, конспекты занятий, методические рекомендации. — Москва: Карапуз, 2009.
15. Михайлова З. А. Игровые занимательные задачи для дошкольников. Санкт-Петербург: Детство-Пресс. 2000.
16. Пиаже Ж. Избранные психологические труды, Москва: Международная педагогическая академия, 1994.
17. Смирнова Е. О. Детская психология. Москва: Владос. 2003.
18. Усова А. П. Обучение в детском саду. Москва: Просвещение. 1981.
19. Щербакова Е. И. Теория и методика математического развития дошкольников. Москва: Академия. 2005.
20. Яшина В. И. и др. Методика развития речи и обучения родному языку дошкольников, -Москва, 2000.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 նոյեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|