ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«09» նոյեմբերի 2026 թ. |
N 106-Ն |
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԱՏԱՐԻՔ ԽՄԲԻ (4-6 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ) 3,5-ԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Նախադպրոցական տարատարիք խմբի 3,5-ժամյա ծառայության կրթական ծրագիրը (4-6 տարեկանների համար նախատեսված)՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
|
Նախարար՝
11/9/2026 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
|
|
Հավելված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի նոյեմբերի 9-ի N 106-Ն հրամանի |
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԱՏԱՐԻՔ ԽՄԲԻ 3,5-ԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
I. ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
1. Ծրագիրը հասցեագրված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ծառայություն իրականացնող զարգացման կենտրոնների մանկավարժական աշխատողներին, նախադպրոցական կրթության ոլորտի մասնագետներին՝ ուղղորդելու նրանց տարատարիք խմբում պլանավորելու և իրականացնելու 4-6 տարեկան սաների՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորումը, նրանց հետ տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպումը, նախադպրոցական ուսումնական հաստատությունից դպրոց սահուն անցումը:
2. Ծառայության կրթական ծրագիրը նախատեսված է 3,5-ժամյա, հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար։
3. Տարատարիք խմբի (4-6 տարեկաններ) նախադպրոցական 3,5-ժամյա ծառայության կրթական ծրագիրը կառուցված է ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչով» (այսուհետ՝ չափորոշիչ) պահանջների հիման վրա՝ նշված տարիքի սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ:
4. Տարատարիք խումբը նախադպրոցական տարբեր տարիքի երեխաների համակազմով ձևավորված խումբ է, որտեղ իրականացվում են տարիքային տարբեր խմբերի կրթական և զարգացման ծրագրեր։ 4–6 տարեկան երեխաների տարատարիք խումբը ներառում է միջին (4–5 տարեկան) և ավագ (5-6 տարեկան) նախադպրոցական տարիքի սաներին, որոնց հետ տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքները հիմնականում իրականացվում են համատեղ գործունեության ձևերի կազմակերպման, համագործակցության, փոխօգնության մոտեցման հիման վրա։
5. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպումը տարատարիք խմբերում հիմնավորվում է նաև համագործակցային մանկավարժության շեշտադրումներով՝ ավելի արդյունավետ է ընթանում տարիքով տարբերվող սաների սոցիալականացումը, ավագ և կրտսեր խմբակիցների միջև ձևավորվում են դրական փոխհարաբերություններ, փոխօգնության, աջակցության պատրաստակամություն, հաղորդակցման և համագործակցության հմտություններ։ Նպատակային ուսուցման գործընթացը տարատարիք խմբերում կազմակերպվում է ենթախմբերով։
6. 4-6 տարեկան սաների կրթական հիմնական ծրագիրը ներառում է սանի՝
1) ֆիզիկական զարգացումը, առողջ ապրելակերպի վերաբերյալ պատկերացումների և առողջ կենսակերպին միտված սովորությունների ձևավորումը.
2) խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, մաթեմատիկական տարրական պատկերացումների զարգացումը, գրաճանաչության նախապատրաստումը.
3) ճանաչողության զարգացումը, փորձարարության և հնարամտության խթանումը, խաղային գործունեության խրախուսումը.
4) ազգային ինքնության, սեփական և այլոց իրավունքների և պարտականությունների մասին տարրական պատկերացումների ձևավորումը.
5) ուսման նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը.
6) անձնային աճը, հուզակամային ոլորտի զարգացումը, համատեղ գործունեության և համագործակցության խթանումը, սոցիալականացումը.
7) հիգիենիկ և ինքնասպասարկման կարողությունների, անվտանգ կենսագործունեության, կյանքի հմտությունների ձևավորումը :
7. Ծրագրում հաշվի են առնված երեխայակենտրոն ուսուցման ու դաստիարակության, շարունակական կրթության ապահովման պահանջները։
8. Սաների համակողմանի, այն է՝ ֆիզիկական, մտավոր, բարոյական, գեղագիտական, աշխատանքային, տնտեսագիտական, էկոլոգիական, իրավական, սեռային դաստիարակության խնդիրների իրականացումը տարատարիք խմբերում բխում է հասարակության զարգացման արդի պահանջներից, համակցված իրագործվում է ծրագրային առանձին բաղադրիչներում և միտված է նախադպրոցական կրթության վերակառուցմանն ու նորացմանը՝ չափորոշչում զարգացման ոլորտներով սահմանված կրթական վերջնարդյունքների ապահովմամբ և կարողունակությունների ձևավորմամբ:
9. Տարատարիք խմբի կրթական ծրագիրը նպատակուղղված է նախադպրոցական տարիքի ավարտին կարողունակ սանի ձևավորմանը և նրա սահուն անցմանը դպրոցական ուսումնառությանը:
10. 3,5 ժամյա կանոնակարգով իրականացվող նախադպրոցական ծառայության կրթական ծրագիրն ուղղված է չափորոշչով նախատեսված սաների զարգացման ոլորտներով սահմանված վերջնարդյունքների մասնակի ապահովմանը՝ ընդհանուր ծավալի 2/3-ը կազմող առանցքային վերջնարդյունքների ապահովմամբ։
11. Կարողունակ սանը նախադպրոցական տարիքի ավարտին կարողանում է հաղորդակցվել տարբեր իրավիճակներում և միջավայրերում, ըստ անհրաժեշտության կիրառում է տարիքին համապատասխան տարբեր, այդ թվում և մեդիա գործիքներ, ակտիվ մասնակցություն է ունենում հասարակական կյանքին, ճանաչողական հետաքրքություն է ցուցաբերում շրջապատող աշխարհի հանդեպ՝ հաճույքով ներգրավվելով գործունեության տարբեր ձևերում: Սանը դրսևորում է ինքնուրույնություն, ունի ինքնասպասարկման և ինքնակազմակերպման հմտություններ, տիրապետում է առողջ ապրելակերպի վարման հիմնական, բարեվարքության և սոցիալական պարզագույն կանոններին:
12. Կարողունակ անձի ձևավորման հիմքում իմացական գործընթացների զարգացման, մասնավորապես, վերլուծական, քննադատական մտածողության անհրաժեշտ մակարդակն է՝ համեմատելու, վերացարկելու, մոդելավորելու, դասակարգելու, քննելու և դատողություններ անելու մտածական կարողությունների ձևավորմամբ ու զարգամամբ։ Զուգահեռաբար, սանը կարող է գնահատել գեղեցիկը, ճանաչել որոշ հայ և արտասահմանյան մանկագիրների և նրանց ստեղծագործությունները, արտահայտել սեփական հույզերն ու զգացմունքները՝ երաժշտության, կերպարվեստի միջոցով, ցուցաբերել հարգալից վերաբերմունք ազգային տոների ու ավանդույթների նկատմամբ, դրսևորել սեր և նվիրվածություն հայրենի երկրի հանդեպ:
13. 4-6 տարեկանների նախադպրոցական ծառայության կրթական ծրագիրը սահմանում է կրթության բովանդակության ընդհանրական կառուցվածքը, ուսումնական տարվա սկիզբը, ավարտը, սաների գործունեության տարբեր ձևերի հերթագայումը, խաղային և ուսումնական գործունեության հարաբերակցությունը տեսանելի դարձնող կանոնակարգը, ծրագրային բաղադրիչներին հատկացվող շաբաթական պարապմունքների քանակը, ծրագրային յուրաքանչյուր բաղադրիչից ակնկալվող վերջնարդյունքները, զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջները։ Ծրագրում ներկայացված են թեմաներ «Ինձ շրջապատող աշխարհը» և «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչներից, ինչն ապահովում է թեմատիկ ուսուցման կազմակերպումը՝ նպաստելով ուսումնասիրվող նյութի վերաբերյալ սաների ամբողջական և համակարգված պատկերացումների ձևավորմանը, ծրագրային բաղադրիչների միջև կապերի ընկալմանը։
14. Ծրագրի բովանդակությունն ապահովում է 4-6 տարեկան սաների գիտելիքների, կարողությունների, հմտությունների, դիրքորոշումների և արժեքային համակարգի ձևավորումը՝ յուրաքանչյուր սանի զարգացման առանձնահատկությունների և կրթական կարիքի հաշվառմամբ։ Նախադպրոցական կրթության ավարտին դրսևորվող կարողունակությունները նպաստում են սահուն անցմանը դպրոցական ուսումնառությանը, տարրական դպրոցի կրթական ծրագրերի բովանդակության յուրացման արդյունավետությանը։
15. 4-6 տարեկանների կրթական հիմնական ծրագրին ներկայացվում են հետևյալ պահանջները՝
1) համապատասխանությունը չափորոշչին,
2) կրթության աշխարհիկ բնույթը,
3) սաների և մեծահասակների համատեղ գործունեության ընթացքում անհատակողմնորոշված (երեխայակենտրոն) մոտեցման ապահովումը,
4) ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման դիդակտիկ սկզբունքների ապահովումը,
5) ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը։
16. Նախադպրոցական ծառայության կրթական ծրագրի հիմքում կարողունակահեն նախադպրոցական կրթության սկզբունքներն են՝ ուղղված նախադպրոցական տարիքի ավարտին կարողունակ սանի ձևավորմանը՝ թեմատիկ ուսուցման շրջանակում համալիր և ինտեգրված պարապմունքների, խմբային աշխատանքների, խաղերի կազմակերպման, սաների գործունեության տարբեր ձևերի հերթագայության, խաղային և ուսումնական գործունեության հարաբերակցությունը տեսանելի դարձնող կանոնակարգի հստակ պլանավորմամբ և իրականացմամբ:
II. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
17. Ծրագրում ներկայացված են՝
1) դաստիարակության և ուսուցման նպատակները,
2) խնդիրները՝ ըստ ծրագրային բաղադրիչների,
3) սաների առօրյայի կազմակերպման առանձնահատկությունները,
4) սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ վերջնարդյունքների ապահովման հիմքերը,
5) զարգացնող միջավայրին ներկայացվող չափանիշները։
18. Ծրագրի նպատակներն է ապահովել 4-6 տարեկան սաների ֆիզիկական, հոգեկան և սոցիալ-անձնային զարգացմումը՝ ըստ չափորոշչի:
19. Նախադպրոցական տարիքի սաների կրթության բովանդակությունը ներառում է զարգացման հետևյալ ոլորտները`
1) շարժողական (Հապավումը՝ Շ).
2) խոսքի և հաղորդակցման (Հապավումը՝ ԽՀ).
3) իմացական (Հապավումը՝ Ի).
4) հուզական, սոցիալ-անձնային (Հապավումը՝ ՀՍԱ).
5) ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի (Հապավումը՝ ԻԱԱԱ) ։
20. 4-6 տարեկանների կրթական հիմնական ծրագիրը նախատեսում է սանի առօրյայի՝ համատեղ գործունեությամբ կազմակերպվող 3 ձև`
1) խաղային գործունեություն.
2) պարապմունքներ՝ որպես ուսուցման կազմակերպման հիմնական ձև.
3) օրվա ընթացքում սանի ազատ ժամանակի տնօրինում ։
21. Տարատարիք խմբում սաների հետ օրվա կանոնակարգային պահերին կազմակերպվող աշխատանքն արտացոլվում է ծրագրային 6 բաղադրիչում՝
1) Խոսքի զարգացում (Հապավումը՝ ԽԶ).
2) Ինձ շրջապատող աշխարհը (Հապավումը՝ ԻՇԱ).
3) Մաթեմատիկական տարրական պատկերացումներ (Հապավումը՝ ՄՏՊ).
4) Կերպարվեստ և կառուցողական աշխատանք (Հապավումը՝ ԿԿԱ)
5) Ֆիզկուլտուրա (Հապավումը՝ Ֆ).
6) Երաժշտություն (Հապավումը՝ Ե):
22. Ծրագրային բաղադրիչների զատումը պայմանական է, դրանք սերտորեն փոխկապակցված են: Սանի զարգացումը համակողմանի և լիարժեք է ընթանում, եթե տարվում է միաժամանակ և շարունակական աշխատանք է բոլոր բաղադրիչների ուղղությամբ։
23. Ծրագրային բոլոր բաղադրիչներում արտացոլված վերջնարդյունքներն ուղղված են զարգացման ոլորտներով սահմանված վերջնարդյունքներին և նախադպրոցական տարիքի ավարտին չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորմանն ու զարգացմանը։ Դրանք են՝
1) լեզվական և հաղորդակցական կարողունակություն.
2) ճանաչողական և շարժառիթային (մոտիվացիոն) կարողունակություն.
3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն.
4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն.
5) թվային և մեդիա կարողունակություն.
6) մշակութային կարողունակություն.
7) մաթեմատիկական և տեխնիկական կարողունակություն.
8) տնտեսական կարողունակություն.
9) ֆիզիկական կուլտուրայի և առողջության պահպանմանը միտված կարողունակություն:
III. ՍԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ
24. Տարատարիք խմբի 3.5-ժամյա ծառայության կրթական ծրագրով ապահովվող չափորոշչով սահմանված ոլորտային վերջնարդյունքները ներկայացված են աղյուսակ 1-ում.
Աղյուսակ 1․
|
4-5 տարեկաններ |
5-6 տարեկաններ |
|
ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ | |
|
ա. սանը կարողանում է ճիշտ կատարել և զուգակցել հիմնական շարժումները, բ. խաղում է շարժախաղեր՝ հիմնական շարժողական գործողություններով,մասնակցում է մարզախաղերի տարրերով փոխանցումավազքերին՝ դրսևորելով անհրաժեշտ շարժողական ակտիվություն, զ. կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով, վերին ու ստորին վերջույթների, ուսագոտու, իրանի և որովայնի համար, ը. ինքնուրույն կատարում է տարբեր բնույթի ֆիզիկական վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով, թ. ֆիզիկական դաստիարակության տարբեր ձևերում դրսևորում է կարգապահություն, ակտիվություն, ընկերասիրություն, համագործակցություն, բարեկիրթ վարքագիծ և հարգանք, ժա․ ունի մատիտով, վրձնով, մկրատով, ծեփանյութով աշխատելու կարողություններ։ |
ա. սանը կարողանում է ճիշտ կատարել հիմնական շարժումները, շարժողական գործողությունները (քայլք, վազք, ցատկեր, նետումներ, մագլցում, սողանցում) տարբեր պայմաններում, բ. ինքնուրույն կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով, վերին և ստորին վերջույթների, ուսագոտու, իրանի և որովայնի համար, գ. խաղում է տարբեր շարժախաղեր և մարզախաղեր, զուգորդում դրանց բնորոշ շարժողական գործողությունները` դրսևորելով անհրաժեշտ շարժողական ընդունակություններ, ը. օրվա ընթացքում կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ, դրսևորում է շարժողական ակտիվություն, ժբ. ֆիզիկական ակտիվության բոլոր ձևերում դրսևորում է կարգապահություն, աշխատասիրություն, ազնվություն, ընկերասիրություն, փոխօգնություն, կամք, պատասխանատվություն, նախաձեռնություն, վճռականություն, ժե․ ունի մատիտով, վրձնով, ծեփանյութով աշխատելու հմտություններ։ |
|
ԽՈՍՔԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՈԼՈՐՏ | |
|
ա.սանն ընկալում և վերարտադրում է լսած փոքրիկ պատմությունները, բ. նկարագրում է առարկաները, երևույթները, դրանց միջև եղած պարզագույն կապերը. բանավոր խոսքում կիրառում այնպիսի առարկաների և երևույթների անվանումներ, որոնք իր անձնական փորձում չեն եղել. գ. նկարների օգնությամբ կազմում է փոքրիկ պատմություններ, ամբողջացնում կիսատ թողնված միտքը, զ. քերականորեն ճիշտ է կազմում նախադասությունները՝ կիրառելով կապական միջոցներ, է. դրսևորում է հետաքրքրություն գրքերի նկատմամբ, արտահայտում գրական ստեղծագործություն լսելու ցանկություն: |
ա. սանը հորինում և կապակցված ներկայացնում է փոքրիկ պատմություններ, նկարագրում և բացատրում է որևէ երևույթ, բ. մտքերն արտահայտում է տրամաբանական հաջորդականությամբ՝ կիրառելով հոմանիշ, հականիշ բառեր, դ. տրված բառում տարբերում է առանձին հնչյուններ, դրանցով կազմում նոր բառեր, ընկալում է բառի վանկերը, վանկատում է բառը, զ. արտաբերում է ձայնավոր և բաղաձայն հնչյունները, ճանաչում է հայերենի տպագիր տառերը թ. կողմնորոշվում է մեդիա տեղեկատվական դաշտում, հարցեր է տալիսլսած տեղեկատվության վերաբերյալ, դրսևորում է իր դիրքորոշումն ու վերաբերմունքը։ |
|
ԻՄԱՑԱԿԱՆ ՈԼՈՐՏ | |
|
ա. սանը ցուցաբերում է համրանքի, թվերի, քանակի իմացություն, թվաբանական պարզ խնդիրներ լուծելու կարողություն, կռահում է պարզ օրինաչափությունները, դ. ճանաչում է աշխարհը փորձարկումների, ինքնուրույն գործողությունների միջոցով, խմբավորում առարկաները, պատկերներն ըստ ընդհանուր հատկանիշների, ե. հասկանում է շրջապատող աշխարհի և բնության երևույթների փոխկապվածությունը, ունի տարրական պատկերացումներ կենդանական աշխարհի և անկենդան բնության մասին, զ. կարևորում է մարդու աշխատանքը, դրա արդյունքները, է. ճանաչում է փոխադրամիջոցները, սպասքը, կահույքը, գիտի դրանց դերը մարդու կյանքում, ը. ունի տարրական պատկերացումներ ազգերի մշակութային առանձնահատկությունների մասին: |
ա. սանն առաջադրանքներ կատարելիս դրսևորում է ճանաչողական հետաքրքրություն և ստեղծագործական մոտեցում, բ. ցուցաբերում է համրանքի, թվերի, քանակի, կարգային հաշվի իմացություն, լուծում է պարզ տրամաբանական խնդիրներ, կռահում է պարզ օրինաչափությունները, կազմում պարզ ալգորիթմներ՝ ներկայացնելով գործողությունների հաջորդականությունը, գ.հասկանում է շրջապատող աշխարհի և բնության երևույթների փոխկապվածությունը, ունի տարրական պատկերացումներ բնության մասին, ե. նկարագրում և մեկնաբանում է շրջապատող միջավայրում ընթացող երևույթները, սեփական որոշումներն ու գործողությունները, ը. գիտի իր հայրենի երկրի մասին, ճանաչում է ազգային, այդ թվում և այլ ազգերի մշակութային առանձնահատկությունները: |
|
ՀՈՒԶԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼ-ԱՆՁՆԱՅԻՆ ՈԼՈՐՏ | |
|
գ. մեծահասակների հետ շփվելիս պահպանում է բարեվարքության նորմերը, դ. խմբային աշխատանքներում և խաղերում դրսևորում է համատեղ գործելու պատրաստակամություն, համագործակցելու ցանկություն, ակտիվ մասնակցում է մեծահասակների և հասակակիցների նախաձեռնություններին, ե. հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում դրսևորում է ընդհանուր նպատակին միտված անձնային հատկություններ և սոցիալական կարողություններ՝ իր և ընկերների ցանկություններն ու գործողությունները համադրելու կարողություն, սեփական վարքը կարգավորելու փորձեր, համբերատարություն, ընկերոջը հասկանալու և աջակցելու պատրաստակամություն։ |
բ. տարբերակում և վերլուծում է իր ցանկություններն ու նախասիրությունները, կարողանում է ընտրել, հիմնավորել և բարձրաձայնել ընտրությունը, ե. կառուցում է փոխվստահելի, գործընկերային հարաբերություններ մեծահասակների և հասակակիցների հետ, պահպանում է բարեվարքության կանոնները, զ. հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում դրսևորում է ապրումակցման, համագործակցության և ինքնակառավարման հմտություններ, թ. ունի տարրական պատկերացումներ սեփական իրավունքների ու պարտականությունների, հասարակական արդարության պարզագույն կանոնների և արժանապատիվ կեցության մասին, դրսևորում է սեր և նվիրվածություն հայրենի երկրի հանդեպ, ժ․ ընդունում է մարդկանց միջև եղած տարբերությունները, դրսևորում է հանդուրժողականություն, հարգանք մշակութային առանձնահատկություններ ունեցող անձանց նկատմամբ։ |
|
ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՈԼՈՐՏ | |
|
ա. սանը դրսևորում է անձնական հիգիենայի կանոնների պահպանման կարողություններ և ինքնասպասարկման հմտություններ, բ. պահպանում է օրվա կանոնակարգը և հիգիենայի հիմնական պահանջները, գ. գիտի առողջության պահպանման հիմնական կանոնները, տարբերակում է առողջ և անառողջ սնունդը, պատկերացում ունի սեփական սննդային ալերգիաների վերաբերյալ, պատկերացնում է օգտակար և վնասակար սովորությունների հետևանքները, դրսևորում է բացասական վերաբերմունք վնասակար սովորությունների հանդեպ, զ. ծանոթ է անվտանգության կանոններին տանը, մանկապարտեզում, փողոցում, այլ վայրերում և մեծահասակի հիշեցումով հետևում է դրանց, է. ծանոթ է երթևեկության հիմնական կանոններին և մեծահասակի հիշեցումով հետևում է դրանց։ |
ա. սանը դրսևորում է ինքնասպասարկման հմտություններ, ինքնուրույն պահպանում է անձնական հիգիենայի կանոնները, գ. ունի տարրական պատկերացումներ առողջ սննդակարգի վերաբերյալ, դրական վերաբերմունք է դրսևորում առողջ սննդակարգի հանդեպ, կարողանում է խուսափել այնպիսի սննդամթերքի օգտագործումից, որի հանդեպ ունի սննդային ալերգիա, դ. դրսևորում է ֆիզիկական ակտիվության կարողություններ, ներկայացնում է առողջության և կյանքի համար հնարավոր վտանգները, զ. հետևում է երթևեկության հիմնական կանոններին, ը. բացատրում է շրջակա միջավայրին խնամքով վերաբերվելու անհրաժեշտությունը, թ. հիմնավորում է տանը, միջավայրում, փողոցում անվտանգության կանոններին հետևելու անհրաժեշտությունը։ |
IV. ՍԱՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
25. Կանոնակարգը օրվա ընթացքում գործունեության տեսակների՝ պարապմունքների, դաստիարակչական աշխատանքների ու գործունեության ազատ ձևերի կազմակերպման, սաների ֆիզիկական, մտավոր աշխատանքի, հանգստի ճիշտ հերթագայման և ծանրաբեռնվածության ներդաշնակ բաշխման նախագծումն է։
26. Տարատարիք խմբում իրականացվող գործունեության ձևերը նպատակահարմար է կազմակերպել ենթախմբերով՝ ըստ սաների տարիքային և անհատական առանձնահատկությունների։ Էական է ավագ խմբի սաներին ներգրավել առավել փոքր տարիքի սաների հետ՝ համատեղ գործունեություն իրականացնելու, աջակցելու նպատակով, ինչը նպաստում է սոցիալական հմտությունների զարգացմանը։ Պարապմունքների կազմակերպման ժամանակ նպատակահարմար է դրանք սկսել խմբի բոլոր սաների հետ, սակայն առաջադրանքների տարբերակմամբ։
27. Տարատարիք խմբի (4-6 տարեկաններ) օրինակելի կանոնակարգը ներկայացված է աղյուսակ 2-ում։
Աղյուսակ 2․
|
N |
Կանոնակարգային պահեր |
Հիմնական կանոնակարգ |
Ամառային կանոնակարգ |
|
1. |
Սաների ընդունելություն, խաղեր, առավոտյան մարմնամարզություն |
8.30 -9․00 |
8.30 -9․00 |
|
2. 3. |
Պարապմունքի նախապատրաստում Պարապմունք՝ առաջին/խաղ/ենթախմբային աշխատանք երկրորդ/խաղ/ենթախմբային աշխատանք |
9․00- 9․10 9․10 - 9․40 9․50 - 10․20 |
9․00- 9.10 9․10 -9․40 |
|
4. |
Զբոսանքի նախապատրաստում, զբոսանք (խաղեր, դիտումներ, աշխատանք) |
10․20 - 11․00 |
9․40-11․00 (կոփիչ միջոցառումներ) |
|
5. |
Վերադարձ զբոսանքից |
11․00 - 11․10 |
11․00 - 11․10 |
|
6. |
Ազատ գործունեություն, խաղեր |
11.10-11.40 |
11.10 - 11.40 |
|
7. |
Խաղեր, տուն ճանապարհել |
11․40 -12․00 |
11․40 -12․00 |
28. Յուրաքանչյուր նախադպրոցական ուսումնական հաստատություն կազմում է իր պայմաններին, առանձնահատկություններին համապատասխան կանոնակարգ։
29. Պարապմունքների բաշխման ցանկի կազմման ժամանակ անհաժեշտ է պահպանել սաների ֆիզիկական և մտավոր աշխատանքների ճիշտ հերթագայումը, ծանրաբեռնվածության ներդաշնակ բաշխումը։
30. Տարատարիք խմբի (4-6 տարեկանների) պարապմունքների բաշխման օրինակելի տարբերակը ներկայացված է աղյուսակ 3-ում։
Աղյուսակ 3.
|
Պարապմունքների տեսակները |
4-5 տարեկաններ |
5-6 տարեկաններ |
|
Խոսքի զարգացում |
1 պարապմունք |
1 պարապմունք |
|
Ինձ շրջապատող աշխարհը |
1 պարապմունք |
1 պարապմունք |
|
Մաթեմատիկական տարրական պատկերացումներ |
1 պարապմունք |
1 պարապմունք |
|
Նկարչություն/Ծեփակերտում /հերթագայմամբ/ |
0,5 պարապմունք 0,5 պարապմունք |
- |
|
Նկարչություն |
- |
1 պարապմունք |
|
Ծեփակերտում |
- |
1 պարապմունք |
|
Կառուցողական աշխատանք /ապլիկացիա |
0,5 պարապմունք 0,5 պարապմունք |
0,5պարապմունք 0,5պարապմունք |
|
Ֆիզկուլտուրա |
1 պարապմունք |
1 պարապմունք |
|
Երաժշտություն |
1 պարապմունք |
1 պարապմունք |
|
Շաբաթական ընդամենը` |
7 պարապմունք |
8 պարապմունք |
31. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում է օգոստոսի 31-ին:
32. Պարապմունքներն անցկացվում են սեպտեմբերի 15-ից մինչև մայիսի 31-ը (սեպտեմբերի առաջին երկու շաբաթը հարմարման փուլ է, ուստի հատուկ պարապմունքներ չեն անցկացվում)։ Յուրաքանչյուր պարապմունքի 4-5 տարեկանների համար՝ 20-25 րոպե, իսկ 5-6 տարեկանների համար՝ 25-30 րոպե է։ Պարապմունքների միջև ընկած ժամանակահատվածը 10 րոպե է։
33. Սաների կողմից ծրագրային նյութի յուրացման համար հաշվետու ժամանակահատված է սահմանվում յուրաքանչյուր եռամսյակը:
34. Չորրորդ եռամսյակի համար նախատեսված չէ պարապմունքների բաշխման ցանկ, քանի որ պարապմունքներն անցկացվում են միայն ուսուցանված նյութի կրկնության ու ամրապնդման նպատակով: Չորրորդ եռամսյակում կարող է լրացվել բաց թողնված ծրագրային ծավալը:
35. Ամռան ամիսներին անցկացվում են կոփիչ միջոցառումներ:
V. ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
36. Տարատարիք խմբի (4-6 տարեկաններ) «Խոսքի զարգացում» (Հապավումը՝ ԽԶ) ծրագրային բաղադրիչի նպատակն է ձևավորել լեզվական և հաղորդակցական կարողություններ՝ նպաստելով սանի ինքնադրսևորմանն ու ինքնիրացմանը։
37. Ծրագրային բաղադրիչն ապահովում է լեզվի հնչյունային համակարգի բարելավման, բառապաշարի հարստացման և ակտիվացման, քերականական կառուցվածքի յուրացման, կապակցված խոսքի զարգացման աշխատանքների կազմակերպման հաջորդականությունը:
38. Տարատարիք խմբում խոսքի զարգացման խնդիրներն են`
1) խոսքի հնչյունային մշակույթի դաստիարակումը,
2) բառապաշարի հարստացումը և ակտիվացումը,
3) խոսքի քերականական կողմի, լեզվի միավորների մասին տարրական պատկերացումների ձևավորումը,
4) կապակցված խոսքի զարգացումը,
5) մանկական գեղարվեստական գրականության ծանոթացումը։
39. Ծրագրային այս բաղադրիչը շեշտադրում է «Զարգացնող խոսքային միջավայր»-ի կառուցումը՝ միտված սաների խոսքի ինքնակազմակերպմանը, ազատ խոսքարտահայտմանը։
40. Խոսքի հնչյունային մշակույթի դաստիարակում-Խոսքի հնչյունային մշակույթի դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքներն տարատարիք խմբում միտված են՝
1) մայրենի լեզվի բոլոր հնչյունների ճիշտ արտաբերմանը, խոսքի արտահայտչականությանը,
2) հնչյունային լսողության զարգացմանը, ս-զ, ս-ց, շ-ժ, չ-ց, ս-շ, զ-ժ, մ-ն, կ-տ, դ-տ, դ-թ, գ-ք, լ-ր(ռ) հնչյունախմբերի ճիշտ արտաբերմանը:
41. Հետևաբար, անհրաժեշտ է՝
1) ամրապնդել ձայնավոր և բաղաձայն հնչյունների ճիշտ արտաբերումը և մշակել
2) նպաստել որոշակի հնչյունով սկսվող բառերի տարբերակմանը և անվանմանը,
3) զարգացնել արտահայտիչ խոսքը,
4) սովորեցնել ճիշտ արտասանել բառերը:
42. Բառապաշարի հարստացում և ակտիվացում՝
1) հարստացնել և ակտիվացնել բառապաշարը` հատկանիշ և գործողություն ցույց տվող բառերով՝ խորացնելով շրջապատող աշխարհի առարկաների ու երևույթների մասին գիտելիքները և պատկերացումները,
2) սովորեցնել անվանել նյութական իմաստ արտահայտող բառեր' «փայտ», «մետաղ», «ապակի», ձևավորել առարկաները ճիշտ անվանելու, դրանք ըստ հատկանիշի (նյութ, ձև, գույն, չափ) դասակարգելու կարողություններ,
3) սովորեցնել հասկանալ հանելուկների, հումորային շուտասելուկների, նկարելուկների, խնդուկների նշանակությունը, բացատրել առակների, ասացվածքների փոխաբերական իմաստը,
43. Խոսքի քերականական կողմի ձևավորում-Խոսքի զարգացման այս խնդիրը միտված է նախադասությունները ճիշտ կազմելու, բառերի հաջորդականությունը նախադասությունների մեջ ընկալելու, բառերը ձևափոխության ենթարկելու սաների կարողությունների ձևավորմանը։ Ուստի, անհրաժեշտ է՝
1) ստեղծել պայմաններ քերականորեն ճիշտ խոսք կառուցելու համար,
2) խրախուսել 5 տարեկանին բնորոշ բառաստեղծման երևույթը,
3) օգնել սաներին կազմել պարզ և բարդ նախադասություններ` համաձայնեցնելով բառերը թվով, դեմքով, ժամանակով,
4) սովորեցնել օգտագործել բառերի փաղաքշական ձևեր` միևնույն առարկայի անվանման ժամանակ (շուն-շնիկ, ձուկ-ձկնիկ, տուն-տնակ ...),
5) ամրապնդել գոյականի եզակի թիվը հոգնակիի վերածելու, հոլովներից ճիշտ օգտվելու, բայերը ճիշտ կիրառելու կարողությունը։
44. Կապակցված խոսքի զարգացում-Խոսքի զարգացման այս խնդիրը միտված է մտքերը տրամաբանական հաջորդականությամբ ինքնուրույն արտահայտելու, երկխոսելու, մենախոսելու կարողությունների ձևավորմանը։ Ուստի, անհրաժեշտ է՝
1) զարգացնել երկխոսություն վարելու, զրույցներին ակտիվորեն մասնակցելու, միջամտելու, երկխոսություն և մենախոսություն կառուցելու կարողությունները,
2) խթանել ինքնուրույն խոսքը՝ նպաստել մտքերն ինքնուրույն, տրամաբանական հաջորդականությամբ արտահայտելու կարողության ձևավորմանը,
3) սովորեցնել ինքնուրույն պատասխանել հարցերին և հարցեր տալ,
4) սովորեցնել նկարագրել առարկան, երևույթները, իրադարձությունները՝ ընկալելով գործողությունների սկիզբը, ընթացքը և ավարտը,
5) զարգացնել գեղարվեստական ստեղծագործությունը կապակցված, ճիշտ հաջորդականությամբ, ինքնուրույն և արտահայտիչ վերապատմելու, նկարագրական, սյուժետային պատմվածք կազմելու, սեփական փորձից պատմություններ հորինելու կարողությունները,
6) սովորեցնել վերապատմել պարապմունքների ժամանակ ընթերցված կամ արդեն ծանոթ փոքրիկ հեքիաթներ և պատմվածքներ,
7) սովորեցնել ավարտել անավարտ պատմությունը՝ ցուցաբերելով ստեղծագործականություն և ինքնուրույնություն,
8) սովորեցնել բնութագրել իր արտաքին տեսքը, ներկայացնել իր անվան նշանակությունը, բնութագրական հատկանիշները։
45. Ծանոթացում մանկական գեղարվեստական գրականությանը-Գեղարվեստական գրականության հետ ծանոթացման խնդիրն առանցքային դեր ունի սանի խոսքի զարգացման գործընթացում: Այն ենթադրում է՝
1) ձևավորել հետաքրքրություն գեղարվեստական գրականության տարբեր ժանրերի հանդեպ (հեքիաթ, պատմվածք, առակ, ոտանավոր)՝ ծանոթացնելով գրողների, բանաստեղծների, հայ մանկագիրների, ինչպես նաև ժողովրդական ստեղծագործություններին,
2) զարգացնել գրական ստեղծագործությունների իմաստն ըմբռնելու, դրանց բովանդակությունը հուզականորեն արտահայտելու կարողությունը,
3) զարգացնել ստեղծագործության բովանդակության վերաբերյալ սեփական վերաբերմունքն արտահայտելու կարողությունը,
4) ձևավորել հանելուկներ հորինելու, դրանց բառային արտահայտության համառոտ, պատկերավոր ձևերը գտնելու կարողություններ,
5) սովորեցնել արտահայտիչ, հուզականորեն արտասանել ոտանավորը, օգտվել տրամաբանական դադարներից, շեշտադրումներից և այլն,
6) զարգացնել գեղարվեստախոսքային գործունեությունը, ձևավորել կատարողական ընդունակություններ,
7) ձևավորել աուդիո հեքիաթներ լսելու և դրանք քննարկելու կարողություններ։
46. Սաների խոսքի զարգացման պարապմունքների կազմակերպման համար, ինչպես նաև առօրյա գործունեության ընթացքում առաջարկվում է գրական ստեղծագործությունների հետևյալ ցանկը: Դաստիարակն իր հայեցողությամբ կարող է ընտրել և համարժեք ստեղծագործություններով լրացնել տվյալ ցանկը:
1) Պատմելու և ընթերցելու համար` «Ամպն ու սարը» -Հ. Թումանյան, «Փիսիկների գնդակը» -Ռ.Ղարիբյան, «Նունիկի փիսիկը» -Լ.Պողոսյան, «Ով աշխատի, նա կուտի» -ռուսական հեքիաթ, «Այոն ու ոչը» -Հ.Հայրապետյան, «Ծիտիկի երգը»- Լ. Թարգյուլ, «Բարի գայլուկը» -Ա. Մովսիսյան, «Խորամանկ կատուն և դյուրահավատ մկնիկը» -Ա. Մովսիսյան, «Ընկերը» -Ա. Մովսիսյան, «Ծիտը» -Հովհ. Թումանյան, «Մե՞ծ եմ, թե՞ փոքր» -Ս. Մուրադյան, «Աշուն քեռին» -Գ.Մովսիսյան, «Տոնածառն անտառում» -Ա. Մովսիսյան, «Աղվեսն ու հավերը» -Վ.Այգեկցի, «Թե ինչպես Ձմեռ պապիկը հալվեց» -Ս. Մուրադյան, «Մեր բանակը» -Ա. Մովսիսյան, «Չորս ցանկություն» -Կ.Ուշինսկի, «Եղանակ քույրերը» -Ս Մարշակ, «Բարեսիրտ շունը»- Ավ. Իսահակյան, «Լավ ընկերը» -Ա.Մովսիսյան, «Աղջիկն ու սունկերը»-Լ.Տոլստոյ, «Ծաղիկների թագուհին»-Ա. Մովսիսյան, «Ծիածանի ծնունդը»-Ա. Մովսիսյան, «Զատիկ»-հայկական ժող. տոն, «Գառնիկ ախպերը»-Հովհ. Թումանյան, «Ճանապարհորդ Ջեկոն»-Ստ.Զորյան, «Ագռավն ու աղվեսը»-Վ.Այգեկցի, «Երեք արջի հեքիաթը»-Լև Տոլստոյ, «Սուտլիկ որսկանը»-Հովհ. Թումանյան, «Կենդանիների վեճը»-Ղ. Աղայան, «Վատ ընկերը»- Խ.Աբովյան, «Գիշերն անտառում» -Սիմակ, «Մանուշակը»-Գ.Մովսիսյան, «Աղջիկն ու ծաղիկները»- Ա. Մովսիսյան, «Հայր մեր», «Աղոթք երեխաների», «Լորիկներ» -Վ.Անանյան, «Խաղալիքների ժողովը», «Ինչու տխրեցին»- Լ․ Պողոսյան։ Ղազարոս Աղայան - «Մեղուն ու աղավնին», Հովհաննես Թումանյան - «Ծիտը», Խաչատուր Աբովյան - «Վատ ընկերը», Աթաբեկ Խնկոյան - «Անտերև ծառը», Պարույր Սևակ - «Հայոց լեռները», Նանսեն Սիքայելյան - «Աշնան նկար», Երվանդ Պետրոսյան - «Քամին ու փուչիկը», Յուրի Սահակյան - «Պայմանը», Լաուրա Պողոսյան - «Տառերի զրույցը», Գ․ Մովսիսյան «Սուտն ու ճշմարտությունը» Հովհաննես Թումանյան - «Բարեկենդանը», «Սուտլիկ Որսկանը», Պարույր Սևակ - «Շունն ու գայլը», Գրիգոր Եղիկյան - «Տոնածառի հանդեսում», Ավետիք Իսահակյան - «Երջանիկ խրճիթը» «Բարեսիրտ շունը», Դերենիկ Դեմիրճյան - «Պույ-պույ մկնիկ», Վիկտոր Վարդանյան- «Տնակը», «Ծիտը», Ժնևա Կոնդակչյան - «Ծիտիկ» Սուրեն Մուրադյան - «Հացթուխը», Լիպարիտ Սարգսյան - «Աստղիկ տատ», Ղազարոս Աղայան - «Արև», Հովհաններս Թումանյան - «Ձախորդ Փանոսը», Պարույր Սևակ ֊ «Արագիլը», Հովհաննես Շիրազ - «Փոքրիկ հովիվը», Ս. Օրբելյան - «Մայր ծիծեռնակը», Սիլվա Կապուտիկյան - «Ավոյի ծիլը» Ժ.Կոնդակչյան ֊ «Խելոք տղան», Պատվական Խաչատրյան - «Ծառի խնդրանքը», Լաուրա Պողոսյան «Իմ մայրիկը ուրիշ է», «Մեծերի օրինակով»։
2) Արտահայտիչ արտասանություն «Սագիկ»-Ղ. Աղայան, «Բկլիկ ձկնիկ» -Ա. Խնկոյան, «Այս բոլորին»-Հ. Հայրապետյան, «Բադիկ»-Ռ.Պատկանյան, «Ընկերասերը»-Ս. Մուրադյան, «Իմ գնդակը» -Ս.Մուրադյան, «Իմ շնիկը»-Ավ. Ճողորյան, «Գնացքը»-Ս. Կապուտիկյան, «Մուկն ու կատուն»-Ս.Կապուտիկյան, «Կատու»-Հ. Աղաբաբ, «Երևանը» -Ն. Հովնաթան, «Աշնան երգ»-Հ. Հայրապետյան, «Աշուն»-Հ. Հայրապետյան, «Ձմեռ պապի»-Աթ. Խնկոյան, «Ձյունը»- Հ. Հայրապետյան, «Սահմանապահ եղբայրս» -Ս. Մուրադյան, «Գրադարանում»-Ս.Կապուտիկյան, «Հացթուխը»-Ս.Մուրադյան, «Շինարար Լևիկը» -Ս.Կապուտիկյան, «Ժամացույցը»-Ս.Կապուտիկյան, «Ամիսներ և չորս եղանակ»-Ղ.Աղայան, «Ոսկե ձվիկը»-ռուսական հեքիաթ, «Գրիչը»-Հովհ. Թումանյան, «Հայոց լեզու»-Ռ. Ղարիբյան, «Վագրն ու կատուն»-Պ.Սևակ, «Որ մեծանամ» -Ս.Կապուտիկյան, «Կարծում եք, թե կատա՞կ է»-Ս.Կապուտիկյան, «Ինձ լավ լսիր, ա'յ տիկնիկ»-Ս.Կապուտիկյան, «Համբարձման տոն»-Հովհ.Թումանյան, «Վարդավառ»-Ն.Միքայելյան, «Արտուտիկ»-Հովհ.Թումանյան, «Մանուշակ»-Ղ.Աղայան, «Մեղու»-Ներսես Շնորհալի, «Անհաշտ ծաղիկներ» -Հոբոս- Ապեր, «Ծաղիկներ» -Հովհ. Թումանյան, «Ծիծեռնակ» -Աթ. Խնկոյան, «Ձնծաղիկ»-Ն. Հովնաթան, «Մայիս»-Հ. Հայրապետյան, «Ձնծաղիկ»-Հ. Հայրապետյան, «Մայր ճնճղուկը», «Նկարիչ արջը», «Շլդիկ, մլդիկ նապաստակ», «Հյուրասեր Նունիկը», «Ու՞ր է գնում Նելլին փոքրիկ» -Լ. Պողոսյան, «Մանուկներն ու սագը»-Հովհ. Շիրազ, «Պարտեզ» «Կատու»-Ս. Կապուտիկյան, «Մայիս», «Գարուն», «Մեծամիտ Աքլորը» -Վ. Վարդանյան, «Բարի տուն» -Հ. Բաբաջանյան, Ղազարոս Աղայան - «Այդ ե՞րբ է լինում», «Հնձվորները», Հովհաննես Թումանյան - «Տերևաթափ», «Աշուն», Պարույր Սևակ - «Ուղտն ու ծիտը», Հովհաննես Շիրազ - «Ի՞նչ դառնալ», Հայրապետ Հայրապետյան - «Աշուն», «Աշնան երգը», Սարմեն - «Քաջ զինվորը», Գրիգոր Եղիկյան - «Փուշը», Սիլվա Կապուտիկյան - «Շինարար Լևիկը», «Իմ հայրենիքը», Սուրեն Մուրադյան - «Ով ինչ է երազում», «Տատն ու թոռը», «Էրեբունի», Լիպարիտ Սարգսյան - «Ինչ կլինի», «Լորին», Երվանդ Պետրոսյան- «Երգ բառերի մասին», «Բարև, բարև, բարև», էդուարդ Միլիտոնյան- «Լուսակիրը», «Տերևները», Գ․ Սարյան «Ցողիկը», Պ․ Խաչատրյան «Ջուրը», Ն. Միքայելյան «Կամ, կամ, կամ», Ղազարոս Աղայան - «Արի', դու արի'», Հովհաննես Թումանյան - «Արևը», «Ծաղիկները», «Շունն ու կատուն», Սիլվա Կապուտիկյան - «Իմ սահնակը», «Երգ հայրենիքիս մասին», Սուրեն Մուրադյան - «Սահմանապահ մեծ եղբայրս», «Իմ մայրիկը», Երվանդ Պետրոսյան - «Լիներ մի կատու, մի շուն», «Իմ երգ», «Գարուն», Յուրի Սահակյան - «Խուտուտ-մուտուտ», Լաուրա Պողոսյան - «Նոր տարի», «Աշուն», Գեղեցիկ Մովսիսյան - «Տատիկներին», Վ․ Վարդանյան «Աշխատում ենք», Է․ Մկրտչյան «Աշխատանքը», «Լուսակիրը», Ա․ Խնկոյան «Գարուն», Ռ․ Ղարիբյան «Անտառի բնակիչները, «Գարունն ինչով է գալիս», Աթաբեկ Խնկոյան - «Գարուն», «Ծիծեռնակ», Գևորգ Դոդոխյան - «Մանուշակ», Հայրապետ Հայրապետյան - «Ձնծաղիկ», «Մայիս», «Գարնան երգը», «Սարյակի տունը», Սարմեն - «Մանուկների աշխարհը», Վազգեն Տալյան - «Մայրիկիս օգնեմ», Մկրտիչ Կորյուն - «Վարդաբույր մայիս», «Լորիկ», Հակոբ Աղաբաբ - «Ձնծաղիկ», Գրիգոր Եղիկյան - «Զատիկը», Գուրգեն Գաբրիելյան - «Ամպիկի երգը», Սուրեն Մուրադյան - «Իմ մայրիկը», էդուարդ Միլիտոնյան - «Զանգակածաղիկ», էդուարդ Ավագյան - «Բողբոջը», «Անձրևը», Լիպարիտ Սարգսյան - «Մեր այգում» Լաուրա Պողոսյան ֊ «Գետակ» , «Փոքրիկ զինվոր եմ», «Այծն ուսուցիչ» «Հեքիաթների աշխարհում» , «Խաղաղություն», «Երևան» , Յուրի Սահակյան - «Անձրև»:
3) Վերապատմում՝ «Թե ինչու կատուն միայն նախաճաշից հետո է լվացվում» -լիտվական ժող. հեքիաթ, «Ուլիկը»-Հովհ. Թումանյան, «Նապաստակը առյուծի պալատում» -Ս.Մուրադյան, «Նապաստակն ու բադը»-Ս.Մուրադյան, «Գայլն ու կոշկակար նապաստակը» -Ս.Մուրադյան, «Գայլն ու աղվեսը» -Ս.Մուրադյան, «Գառնիկ ախպերը» -Հովհ. Թումանյան, «Շունն ու կատուն»-Հովհ. Թումանյան, «Ճանապարհորդ Ջեկոն» -Ստ.Զորյան, «Ով աշխատի, նա կուտի»-ռուսական ժող. հեքիաթ, «Լեզուն կտրած ծիտիկը» -Հովհ. Թումանյան, Հովհաննես Թումանյան - «Գառնիկ ախպերը», Վախթանգ Անանյան - «Միջօրեին», Սիլվա Կապուտիկյան - «Այս գիրքը լավ կպահեմ», Գեղեցիկ Մովսիսյան - «Ի՞նչ պատահեց, երբ Սիմաֆորը քնեց», Ա․ Մանասյան «Չորս եղանակ քույրիկներ», Մ․ Թարյան «Ծիտիկները փրկեցին», Ղազարոս Աղայան - «Գայլն ու գառը», Հովհաննես Թումանյան - «Ոսկու կարասը», «Լեզուն կտրած ծիտիկը», Ստեփան Զորյան - «Շամոն», «Մի գիշեր անտառում», Աղասի Այվազյան ֊ «Ճնճղուկը» Ն.Նաիրյան - «Անտառի աստղեր», Գեղեցիկ Մովսիսյան - «Տատիկի գնահատականը», «Ձվերը զատիկի համար», Միխայիլ Պրիշվին - «Անձրևը»։
4) Ստեղծագործական պատմումներ՝ «Իմ սիրելի խաղը», «Աշուն», «Իմ հայրենիքը Հայաստանն է», «Ձմեռ», «Նոր տարի», «Հայոց բանակը, «Գարուն է», «Մայրիկների տոնը», «Կենդանաբանական այգում», «Թանգարանում», Փառանձեմ Պողոսյան ֊ «Կիսատ պատմություն», «Ոսկե աշուն», «Տոնական հրավառություն», «Իմ սիրելի խաղալիքը», «Իմ ընտանիքը», «Ես դպրոց եմ գնալու», «Հայ զինվորը» «Իմ ընկերները», «Իմ ծննդյան օրը», «Մայրիկի տոնը», «Իմ տունը Երևանն է», «Իմ հայրիկը», «Հայրենիքի պաշտպանը», «Իմ համակարգիչը», «Շախմատի արքան» թեմաներով պատմվածքների հորինում:
47. Գրաճանաչություն (5-6 տարեկաններ)- Ավագ նախադպրոցական տարիքում (5-6 տարեկաններ) խոսքի զարգացման և դպրոցի նախապատրաստման կարևոր խնդիր է գրաճանաչության նախապատրաստումը, որը ենթադրում է` ծանոթացում հնչյունին, վանկին, բառին, նախադասությանը, տեքստին, ինչպես նաև հայերենի տառերին։
48. Գրաճանաչության նախապատրաստական շրջանում հատուկ աշխատանք է տարվում պատմությունից նախադասությունը, նախադասությունից բառերն առանձնացնելու, բառը վանկերի, հնչյունների բաժանելու և այդ հնչյունների շարքից անհրաժեշտ հնչյունը ճանաչելու ուղղությամբ:
49. Գրաճանաչության խնդիրներն են՝
1) ձևավորել պատկերացում պատմության և նախադասության մասին,
2) գաղափար տալ ձայնավոր և բաղաձայն հնչյունների մասին,
3) ծանոթացնել «բառ», «նախադասություն» եզրույթներին,
4) սովորեցնել ճիշտ օգտագործել «հնչյուն», «տառ», «բառ», «ձայնավոր հնչյուն», «բաղաձայն հնչյուն» եզրույթները,
5) սովորեցնել նախադասությունը տրոհել բառերի, բառերը բաժանել վանկերի,
6) գաղափար տալ հնչյունի մասին, սովորեցնել հնչերանգով առանձնացնել հնչյունը,
7) սովորեցնել կատարել երեք և չորս հնչյուն ունեցող բառերի հնչյունային վերլուծություն՝ սահմանել վերլուծվող բառերի հնչյունների հաջորդականությունը, անվանել առանձնացված հնչյունները' բառի մեջ իրենց հնչեղության համապատասխան,
8) ամրապնդել բառի առաջին և վերջին հնչյուններն առանձնացնելու, դրանցով նոր բառեր անվանելու կարողությունները,
9) սովորեցնել վանկատել բառերը,
10) ամրապնդել պատկերացումներն այն մասին, որ հնչյուններն ու վանկերը բառի մեջ, իսկ բառերը' նախադասության մեջ արտասանվում են որոշակի հաջորդականությամբ,
11) ձևավորել հայերենի տպագիր տառերը ճանաչելու կարողություններ։
50. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքները, կապը չափորոշչի հետ 4-5 և 5-6 տարեկանների համար ներկայացված են աղյուսակ 4-ում։
Աղյուսակ 4.
|
4-5 տարեկաններ |
5-6 տարեկաններ |
|
Սանը պետք է՝ -դրսևորի արտահայտիչ խոսք՝ փոխելով ձայնի տեմպը, արագությունը, ուժգնությունը. |
Սանը պետք է՝ -մաքուր արտաբերի հայերենի հնչյունները, -տրված բառում որոշի առաջին և վերջին հնչյունը. |
|
-կիրառի հականիշ և հոմանիշ բառեր, -կիրառի ընդհանրացնող բառեր. |
-կիրառի հականիշ և հոմանիշ բառեր, -կիրառի առարկա, հատկանիշ, գործողություն ցույց տվող բառեր, -նկարագրի առարկաների, երևույթների նմանություններն ու տարբերությունները, -ընկալի ընդհանրացնող բառերի իմաստը. |
|
-կառուցի քերականորեն ճիշտ խոսք՝ կապական միջոցների կիրառմամբ, -նախադասության մեջ բառերը համաձայնեցնի թվով, դեմքով, ժամանակով. |
-նախադասության մեջ առանձնացնի բառը, -փոխակերպի բառը («շուն» - «շնիկ», «ձյուն» – «ձնեմարդ» և այլն), -խոսքում գոյականներն արտահայտի եզակի և հոգնակի ձևերով, -վանկատի բառը. |
|
-հորինի պատմություն՝ նկարաշարերի կիրառմամբ, -վերապատմի լսած պատմությունը և հեքիաթը՝ պահպանելով մայրենի լեզվի հնչյունների ճիշտ արտասանությունը և խոսքի քերականական կողմը, -պատմելիս հաջորդաբար արտահայտի իրադարձությունների սկիզբը, ընթացքը և ավարտը, -բեմականացնի ծանոթ հեքիաթից որևէ հատված, -ձևակերպի իր կարիքները, -արտահայտի որոշակի գրական ստեղծագործություն լսելու ցանկություն, -արտահայտի մտքեր, զգացողություններ, զգացմունքներ, ցանկություններ տարբեր երևույթների մասին՝ հիմնավորելով դրանք, -կատարի մի քանի քայլից բաղկացած հանձնարարություններ. - մասնակցի 20-25 րոպե տևողությամբ տարբեր աշխատանքներին. |
-նախաձեռնի խոսակցություն հասակակիցների և մեծահասակների հետ, -արտահայտի սեփական կարծիքը՝ դրսևորելով քննական վերաբերմունք և դիրքորոշում, -հորինի փոքրիկ պատմություններ և դրանք ներկայացնի տրամաբանական հաջորդականությամբ, -պատմության մեջ առանձնացնի նախադասությունը, -հասակակիցների և մեծահասակների հետ հարաբերություններում հետևի բարեվարքության կանոններին, օգտագործի բարեվարքություն արտահայտող բառեր, -մասնակցի 25-30 րոպե տևողությամբ տարբեր աշխատանքներին. |
|
-արտասանի բանաստեղծություններ, քառյակներ, հանելուկներ՝ համապատասխան առոգանությամբ. |
-արտասանի որոշ ստեղծագործություններ. |
|
-հետաքրքրությամբ դիտի մանկական նկարազարդ գրքեր. |
-բացատրի հնչյունի և տառի տարբերությունը, -տարբերի ձայնավոր, բաղաձայն հնչյունները, -ճանաչի հայերենի մեծատառ տպագիր տառերը. |
|
-լսի աուդիոհեքիաթներ և քննարկի դրանք. |
-լսի և վերլուծի աուդիո հեքիաթներ՝ արտահայտելով սեփական կարծիքը, վերաբերմունքը. |
|
Կապը չափորոշչի հետ՝ Շ (թ) ԽՀ (բ), (գ), (զ) Ի (դ), (ե), (զ) ՀՍԱ (գ), (դ), (ե) ԻԱԱԱ (բ), (գ), (զ), (է) |
Կապը չափորոշչի հետ՝ Շ (ժբ) ԽՀ (ա), (բ), (դ), (զ) Ի (ա), (գ), (ե), (ը) ՀՍԱ (բ), (ե), (զ), (թ), (ժ) ԻԱԱԱ (ա), (զ), (ը), (թ) |
51. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի բովանդակությունը ներառում է՝ հեքիաթներ, պատմվածքներ, հանելուկներ, շուտասելուկներ, սուտասելուկներ, ոտանավորներ, առակներ, ասացվածքներ, խոսքային, հաղորդակցական իրավիճակներ:
52. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների (զրույց, ոտանավորի ուսուցում և ամրապնդում, դիդակտիկ խաղ, պատմումների տեսակներ` ցուցումով, դաստիարակի օրինակով, նկարով, ստեղծագործական պատ¬մումներ, վերապատմում, գեղարվեստական գրականության ունկնդրում, քննարկումներ, բանավեճ) մշակութային այցերի, Էքսկուրսիաների, զբոսանքների, տոների, միջոցառումների, բեմականացումների, թատրոնների, զվարճալիքների, ինքնուրույն գործունեության, աշխատանքային կենտրոններում կազմակերպվող աշխատանքների միջոցով:
VI. ԻՆՁ ՇՐՋԱՊԱՏՈՂ ԱՇԽԱՐՀԸ
53. «Ինձ շրջապատող աշխարհը» (Հապավումը՝ ԻՇԱ) ծրագրային բաղադրիչը նպաստում է սաների աշխարհայացքի ընդլայնմանը, բնության, դրանում առկա երևույթների, կապերի ընկալմանը, ինքնաճանաչմանը, մարդու և բնության միասնության կարևորության ընկալմանը։
54. Տարատարիք խմբի (4-6 տարեկաններ) «Ինձ շրջապատող աշխարհը» (ԻՇԱ) ծրագրային բաղադրիչի նպատակներն են՝
1) զարգացնել սեփական անձի և շրջակա միջավայրի մասին պատկերացումները,
2) ձևավորել էկոլոգիական նախագիտելիք, բնության և հասարակության միասնության մասին նախնական պատկերացումներ,
3) ձևավորել շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունք և բնապահպան վարքագիծ,
4) նպաստել սանի իմացական գործընթացների, ճանաչողական հետաքրքրությունների, հաղորդակցական հմտությունների զարգացմանը:
55. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են՝
1) ընդլայնել իմացական հետաքրքրությունները շրջապատող աշխարհի մասին,
2) խորացնել պատկերացումները սեփական անձի, ընտանիքի, ընկերների, մանկապարտեզի, փողոցի, քաղաքի, գյուղի, տեսարժան վայրերի, հայրենիքի, երկրագնդի մասին,
3) ամրակայել սաների գիտելիքները պետական խորհրդանիշների մասին,
4) ձևավորել պատկերացումներ սեփական իրավունքների և պարտականությունների մասին,
5) խորացնել սաների պատկերացումները ընտանի կենդանիների, նրանց ձագերի, սնվելու և վարքի առանձնահատկությունների, բնության անկյան, թռչունների մասին,
6) ամրապնդել և ընդլայնել պատկերացումները վայրի կենդանիների մասին,
7) զարգացնել բանջարեղենը, մրգերը, հատապտուղները տարբերելու և անվանելու կարողությունը,
8) հարստացնել պատկերացումներն առողջ, անառողջ սննդի, վիտամինների մասին,
9) ամրակայել տարվա եղանակների, բնության օրացույցի, եղնակաների հերթագայությամբ պայմանավորված բնության սեզոնային փոփոխությունների մասին սաների պատկերացումները,
10) խորացնել սաների պատկերացումներն անկենդան բնության (ջուր, հող, անձրև, ձյուն, քամի) մասին,
11) խորացնել սաների պատկերացումները մասնագիտությունների, դրանց կարևորության մասին,
12) ամրակայել պատկերացումները երթևեկության պարզ նշանների, կանոնների, փոխադրամիջոցների մասին,
13) ձևավորել անվտանգ վարքագիծ,
14) ձևավորել մեդիայից օգտվելու տարրական կարողություններ՝ հետևելով անվտանգության կանոններին։
56. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքները, բովանդակությունը և կապը չափորոշչի հետ ներկայացված է աղյուսակ 5-ում։
Աղյուսակ 5․
|
4-5 տարեկաններ |
5-6 տարեկաններ |
|
Սանը պետք է՝ -ներկայացնի իր ընտանիքը, ընտանիքի անդամներին, նրանց անուններն ու ազգանունները․ |
Սանը պետք է՝ -բնութագրի իրեն, նկարագրի իր նախասիրությունները, -իմանա իր և իր ընտանիքի անդամների մասին․ |
|
-ունենա սեռադերային պատկերացումներ իր մասին, -իմանա իր մարմնի մասերը․ -հետևի անձնական հիգիենային․ |
-իմանա հիգիենայի պահպանման կանոնները, հետևի անձնական հիգիենային․ |
|
-ճանաչի որոշ մասնագիտություններ, դրանց դերը, համապատասխան աշխատանքային գործիքները․ |
-իմանա, որ դրամն անհրաժեշտ է գնումներ կատարելու համար, -իմանա՝ ինչով են զբաղվում տարբեր մասնագիտությունների մարդիկ, -ընդունի մարդկանց միջև եղած տարբերությունները․ |
|
-ունենա պատկերացումներ հայրենի երկրի, մայրաքաղաքի, իր բնակավայրի ( քաղաք/գյուղ, փողոց, տուն) մասին, -իմանա իր հասցեն, -ճանաչի իր երկրի պետական դրոշը, զինանշանը, օրհներգը, -ունենա պատկերացումներ ազգային տոների, ծեսերի մասին, -իմանա իր մանկապարտեզի անվանումը, ճանաչի աշխատակիցներին․ |
-ներկայացնի իր տունը, իմանա իր հասցեն, մանկապարտեզը, փողոցը, քաղաքը/գյուղը, հայրենիքը, -ճանաչի դրոշը, զինանշանը և օրհներգը, -ճանաչի հայրենիքի որոշ տեսարժան վայրեր, -իմանա ազգային որոշ ծեսերի և տոների մասին․ |
|
-ճանաչի ընտանի, վայրի կենդանիներին, նրանց ձագերին, ներկայացնի նրանց օգտակարությունն ու նշանակությունը․ |
-ճանաչի ընտանի կենդանիներին, ներկայացնի նրանց մարմնի կառուցվածքը, ապրելակերպը և օգտակարությունը, -ճանաչի վայրի կենդանիներին, ներկայացնի նրանց մարմնի կառուցվածքը, առանձնահատկություններին ու կենսակերպը, -ճանաչի թռչունների մի քանի տեսակ, ներկայացնի մարմնի մասերը, ծածկույթը, -համադրի, գտնի բուսական և կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչների նմանություններն ու տարբերությունները․ |
|
-իմանա անտառի, դրա բնակիչների մասին, -ճանաչի և անվանի մրգերը, բանջարեղենը, -իմանա մրգերի և բանջարեղենի օգտակարությունը մարդու առողջության համար․ |
-ճանաչի և անվանի շրջակա միջավայրի բուսական աշխարհի որոշ ներկայացուցիչների անունները, -բացատրի անտառի դերն ու նշանակությունը մարդու կյանքում, -խնամքով վերաբերվի բույսերին․ |
|
-ունենա տարրական պատկերացումներ առողջ/անառողջ սննդի, վիտամինների մասին |
-տարբերի առողջ և անառողջ սնունդը, -կարևորի առողջ ապրելակերպը |
|
-իմանա տարվա եղանակները (գարուն, ամառ, աշուն, ձմեռ), նկարագրի դրանցում տեղի ունեցող փոփոխությունները, -ընկալի բնության երևույթների պատճառահետևանքային տարրական կապերը, -դրսևորի հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ, -կարևորի մարդու աշխատանքը բնության մեջ, -դրսևորի բնապահպան վարքագիծ -մասնակցի հողամասում 20-25 րոպե տևողությամբ աշխատանքներին․ |
-բացատրի բնության եղանակային երևույթները և դրանցում կատարվող փոփոխությունները, -ներկայացնի բնության առանձին երևույթների վտանգները (անձրև, ձյուն, կայծակ, ամպրոպ, կարկուտ, մառախուղ), երևույթների միջև գտնի պատճառահետևանքային կապերը, -ընդգծի արևի դերն ու նշանակությունը՝ բույսերի, կենդանիների և մարդկանց համար -ուսումնասիրի ջրի հատկությունները տարբեր վիճակներում, շրջանառությունը բնության մեջ, -հասկանա աղտոտված միջավայրի ազդեցությունը մարդու, կենդանական ու բուսական աշխարհի վրա, -հասկանա մարդու առողջության և շրջակա միջավայրի փոխկապակցվածությունը, -ցուցաբերի խնայողական վերաբերմունք, -բացատրի բնության մեջ մարդու աշխատանքի կարևորությունը, -արժևորի բնության գեղեցկությունը և դրսևորի այն պահպանելու ճիշտ վարքագիծ․ |
|
-հետևի առողջության և անվտանգության պահպանման կանոններին, -ճանաչի երթևեկության պարզ նշանները, կանոնները, -իմանա փոխադրամիջոցները, դրանց դերը մարդու կյանքում, -դրսևորի անվտանգ վարքագիծ․ |
-իմանա փոխադրամիջոցների տեսակներ, երթևեկության որոշ պարզ նշաններ, հետևի երթևեկության պարզ կանոններին, -ցուցաբերի անվտանգ վարքագիծ, -ցուցաբերի անվտանգության կանոնների մասին տարրական պատկերացումներ և հետևի դրանց․ |
|
-կառուցի խաղային փոխհարաբերություններ, խաղի հետաքրքիր սյուժեներ․ |
-մասնակցի խաղերին և խաղային իրավիճակներին․ |
|
-դրսևորի բարեկիրթ վարքագիծ, -դրսևորի ինքնասպասարկման հմտություններ, ինքնուրույն հանի և հագնի հագուստը, -հասկանա սեփական իրավունքներն ու պարտականությունները, -հետևի անվտանգ վարքի կանոններին․ |
-կայացնի որոշումներ և մեկնաբանի դրանք, -հետևի ընդունելի վարքագծի կանոններին, -դրսևորի բարեկիրթ վարքագիծ, -իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, կիրառի դրանք․ |
|
ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ | |
|
«Ես և իմ ընտանիքը» «Իմ մարմինը, անձնական հիգիենա» «Հայաստանն իմ տունն է» «Իմ տունը, իմ փողոցը, իմ քաղաքը/գյուղը» «Իմ մանկապարտեզը» «Առողջ, անառողջ սնունդ, վիտամիններ» «Մասնագիտություններ» «Անտառ» «Միրգ, հատապտուղ» «Բանջարեղեն» «Ընտանի կենդանիներ» «Վայրի կենդանիներ» «Տարվա եղանակներ, բնության երևույթներ» «Արև, դրա նշանակությունը» «Փոխադրամիջոց, երթևեկության կանոնները» «Անվտանգ միջավայր,անվտանգ վարքագիծ» «Բարեկիրթ վարքագիծ» «Իմ իրավունքներն ու պարտականությունները» |
«Ես և իմ ընտանիքը» «Իմ մարմինը, անձնական հիգիենա» «Հայաստանն իմ տունն է» «Իմ տունը, իմ փողոցը, իմ քաղաքը/գյուղը» «Իմ մանկապարտեզը» «Առողջ, անառողջ սնունդ, վիտամիններ» «Մասնագիտություններ» «Անտառ» «Ընտանի կենդանիներ» «Վայրի կենդանիներ» «Թռչուններ» «Տարվա եղանակներ, բնության երևույթներ, բնության օրացույց» «Ջուր, ջրի հատկությունները» «Արև, դրա նշանակությունը» «Փոխադրամիջոցներ, երթևեկության կանոնները» «Անվտանգ միջավայր, անվտանգ վարքագիծ» «Բարեկիրթ վարքագիծ» «Իմ իրավունքներն ու պարտականությունները |
|
Կապը չափորոշչի հետ՝ Շ (ա) ԽՀ (բ) Ի (դ), (ե), (զ), (ը) ՀՍԱ (գ), (դ), (ե) ԻԱԱԱ (բ), (գ), (զ), (է) |
Կապը չափորոշչի հետ՝ Շ (ը), (ժբ) Ի (ա), (բ), (գ), (ե), (ը) ՀՍԱ (բ), (ե), (զ), (թ), (ժ), ԻԱԱԱ (ա), (գ), (դ), (զ), (ը), (թ), (ժբ) |
57. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են պարապմունքների, մշակութային այցերի, նախագծային աշխատանքի, փորձարարության, էքսկուրսիաների, զբոսանքների, տոների, միջոցառումների և ինքնուրույն գործունեության միջոցով:
VII. ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐ
58. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» (Հապավումը՝ ՄՏՊ) ծրագրային բաղադրիչը նպատակաուղղված է 4-6 տարեկան սաների մտավոր զարգացմանը, մաթեմատիկական տարրական պատկերացումների ձեռքբերմանը, իմացական գործընթացների՝ հիշողության, մտածողության զարգացմանը, կենտրոնանալու կարողությանը, ալգորիթմական մտածողության զարգացմանը, մեծահասակների և հասակակիցների հետ փոխհարաբերությունների ձևավորմանը։
59. Տարատարիք խմբի (4-6 տարեկաններ) «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» (ՄՏՊ) ծրագրային բաղադրիչի խնդիրներն են՝
1) ձևավորել դրական վերաբերմունք և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ,
2) ստեղծել անհրաժեշտ զարգացնող միջավայր և բարենպաստ պայմաններ սաների տրամաբանության, ալգորիթմական մտածողության զարգացման համար,
3) խթանել սանի ինքնուրույն գործունեությունը,
4) ամրապնդել նախաթվային հասկացությունները,
5) խորացնել առարկաները՝ ըստ հատկությունների (չափ, ձև, գույն) համեմատելու կարողությունը,
6) ընդլայնել երկրաչափական մարմինների և պատկերների վերաբերյալ նախագիտելիքը,
7) սովորեցնել ճանաչել թվանշանները և տարբերակել թիվ ու թվանշան հասկացությունները,
8) ամրապնդել տարածության և ժամանակի վերաբերյալ պատկերացումները,
9) սովորեցնել կատարել ուղիղ և հետ հաշիվ,
10) ծանոթացնել թվի միավոր կազմին,
11) ձևավորել պատկերացում նախորդ, հաջորդ հասկացությունների, կից թվերի, կենտ ու զույգ թվերի մասին,
12) ծանոթացնել կարգային հաշվին,
13) ծանոթացնել թվաբանական գործողությունների («+», «–», «=») և համեմատության նշաններին («>», «<», «=»),
14) սովորեցնել կատարել պարզ մաթեմատիկական գործողություններ և լուծել պարզ տրամաբանական խնդիրներ,
15) սովորեցնել տարբերակել «մաս» և «ամբողջ» հասկացությունները, մասերից ստանալ ամբողջ և ամբողջը բաժանել մասերի,
16) նպաստել գործնական առաջադրանքների կատարման ընթացքում հուզականության, կարգապահության, փոխօգնության ձևավորմանը։
60. Ծրագրային բաղադրիչը ներառում է հետևյալ բաժինները՝
1) Նախաթվային՝ մեծություն, ձև, տարածական հասկացություններ, ժամանակային հասկացություններ։
2) Թվային՝ քանակ և հաշիվ։
61. «Մեծություն» բաժնի նպատակն է ամրապնդել «մեծ-փոքր», «հաստ-բարակ», «երկար-կարճ», «լայն-նեղ», «բարձր-ցածր» հասկացությունները։ Սաներին սովորեցնել պայմանական չափիչների օգնությամբ (զոլակներ, թելեր, բաժակ և այլն) որոշել առարկայի մեծությունը, երկարությունը, լայնությունը, բարձրությունը, հաստությունը, ինչպես նաև հեղուկ և սորուն մարմինների ծավալը։
62. «Երկարություն» բաժնի շրջանակներում սաները համեմատում են առարկաներն ըստ երկարության՝ երկար-կարճ, հավասար։
63. «Բարձրություն» բաժնի շրջանակներում սաները ձեռք են բերում առարկաներն ըստ բարձրության (բարձր-ցածր, հավասար) համեմատելու կարողություններ։ Էական է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ սաները չշփոթեն առարկաների բարձրությունը և երկարությունը։
64. «Լայնություն» բաժինը նպաստում է առարկաներն ըստ լայնության (լայն-նեղ, հավասար) համեմատելու սաների կարողությունների ձևավորմանը։
65.«Հաստություն» բաժնի շրջանակներում սաները սովորում են համեմատել առարկաներն ըստ հաստության (հաստ-բարակ, հավասար)։ Այստեղ ևս կարևոր է, որպեսզի սաները չշփոթեն առարկաների լայնությունը և հաստությունը։
66. «Ձև» բաժինը սովորեցնում է ճանաչել, տարբերել և անվանել երկրաչափական մարմիններն ու պատկերները (գունդ, խորանարդ, գլան, կոն, բուրգ, շրջան, ձվածիր, եռանկյուն, քառակուսի, ուղղանկյուն, բազմանկյուն):
67. «Տարածական հասկացություններ» բաժինը նպաստում է տարածության մեջ կողմնորոշմանը, տարածական պատկերացումների (ձախ, աջ, վերև, ներքև, առջև, հետև, հեռու, մոտ, մեջտեղ, վրա, տակ, ներս, դուրս) ամրապնդմանը և խորացմանը։
68. «Ժամանակային հասկացություններ» բաժինը նպաստում է ժամանակի մեջ կողմնորոշմանը, օրվա տարբեր ժամանակահատվածների (առավոտ, կեսօր, երեկո, գիշեր, շաբաթվա օրեր, տարվա եղանակներ և ամիսներ) մասին պատկերացումների ամրապնդմանը։
69. «Քանակ և հաշիվ» բաժնի նպատակն է՝
1) սովորեցնել կատարել քանակական ուղիղ և հետընթաց, տարբեր զգայարաններով համրանք ․
2) սովորեցնել կատարել նշված թվից համրանք՝ ինչպես ուղիղ, այնպես էլ՝ հետ, միջակայքային (ինտերվալային) համրանք' առանձնացված երկու թվի սահմանում,
3) սովորեցնել տիրապետել կարգային, դասական համրանքի կարողություններին (պատասխանել` «ո՞ր», «որերո՞րդ» հարցերին),
4) նպաստել առարկայի դիրքը և տեղը շարքում որոշելու կարողության զարգացմանը,
5) զարգացնել նախորդ և հաջորդ, կից թվերի հարաբերությունները հասկանալու կարողությունը, սովորեցնել գտնել յուրաքանչյուր թվի նախորդը և հաջորդը,
6) խթանել հաշվելիս թիվը հաշված առարկաների անվան հետ հարաբերակցելու կարողությունը,
7) սովորեցնել հասկանալ թվի անկախությունը առարկաների ձևից, գույնից, տեսակից, չափսից, գրաված դիրքից, տարածությունից և հաշվելու ուղղություններից,
8) նպաստել 1-9 թվանշանները, թվաբանական գործողությունները («--», «+», «=»), համեմատության («<», «>», «=») նշանները ճանաչելու, անվանելու և թվաբանական գործողություններ (ավելացնել, պակասեցնել) կատարելու կարողությունների ձևավորմանը,
9) ներկայացնել թվի կազմության ձևերը (առանձին տարրերով՝ 5-ը կազմված է 1.1.1.1 և նորից 1 և այլն),
10) սովորեցնել բաժանել առարկան 2 և 4 հավասար, ապա անհավասար մասերի և մասերից ստանալ ամբողջը:
70. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» բաղադրիչի վերջնարդյունքները, բովանդակությունը, կապը չափորոշչի հետ ներկայացված են աղյուսակ 6-ում։
Աղյուսակ 6․
|
4-5 տարեկաններ |
5-6 տարեկաններ |
|
Սանը պետք է՝ -խմբավորի առարկաները՝ ըստ հատկանիշի (2 հատկանիշ). |
Սանը պետք է՝ համեմատի և խմբավորի առարկաները՝ ըստ հատկանիշների (չափ, ձև, գույն) տարբեր եղանակներով (առդրում, վերադրում, համադրում). |
|
-ճանաչի և անվանի երկրաչափական մարմինները և պատկերները («խորանարդ», «գլան», «գունդ», «շրջան», «եռանկյուն», «քառակուսի», «ուղղանկյուն»), -որոշի երկրաչափական պատկերների կողմերի, գագաթների և անկյունների քանակը, -հայտնաբերի շրջապատում երկրաչափական պատկերների նման առարկաներ. |
-ճանաչի և անվանի երկրաչափական մարմինները և պատկերները (խորանարդ, բուրգ, գունդ, գլան, կոն, շրջան, ձվածիր, եռանկյուն, քառակուսի, ուղղանկյուն, բազմանկյուն), -ընկալի «անկյուն», «գագաթ», «կողմ», «եզր», «կենտրոն» հասկացությունները. |
|
-տարբերի տարածական ուղղությունները՝ «աջ», «ձախ», «վերև», «ներքև», «առաջ», «ետ», «վրա», «տակ», «հեռու», «մոտ», «ներս», «դուրս». |
-տարբերակի տարածական ուղղությունները, կարողանա շարժվել նշված ուղղությամբ՝ կողմնորոշվելով տարածության մեջ. |
|
-տարբերի և կիրառի ժամանակային հասկացությունները՝ օրվա մասերը («առավոտ», «կեսօր», «երեկո», «գիշեր»), երեկ, այսօր, վաղը, շաբաթ, շաբաթվա օրեր, ամիս, տարի. |
-կողմնորոշվի ժամանակի մեջ՝ ըստ նշանակության կիրառելով «առավոտ», «կեսօր», «երեկո», «գիշեր», «երեկ», «այսօր», «վաղը», «շաբաթ», «ամիս», «տարի», «եղանակ» և «օրացույց» բառերը, -տարբերի շաբաթվա օրերը, ամիսները և տարվա եղանակները և դրանց հաջորդականությունը. |
|
-կատարի ուղիղ և հետ համրանք 5-ի սահմանում, -հասկանա առանձին տարրերով ներկայացնի մինչև 5 թվերի քանակական կազմությունը, -գիտի 2-5 թվերի միավոր կազմը, -համեմատի միատեսակ առարկաների քանակը՝ անկախ առարկաների հատկությունից (ձև, չափ, գույն, նյութ). |
-կատարի 1-10 ուղիղ և հետ համրանք, -կատարի համրանք առանձնացված երկու թվի սահմանում, -ճանաչի և անվանի 0- 9 թվանշանները, -հաշվի առարկաները և նշի դրանց քանակը, -ներկայացնի կենտ և զույգ թվերը՝ 10-ի սահմանում, -իմանա 5 - 10 թվերի միավոր կազմը, -հարաբերակցի պատկերների քանակը համապատասխան թվանշանին, -համեմատի միատեսակ առարկաների քանակը՝ անկախ առարկաների հատկություններից (ձևից, չափ, գույն, նյութ), -վերլուծի երևույթների միջև առկա պատճառահետևանքների կապերը, -դրսևորի ինքնուրույնություն, կարգապահություն, հուզականություն, փոխօգնություն գործնական առաջադրանքների կատարման ընթացքում. |
|
ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ | |
|
«Երկրաչափական մարմիններ, պատկերներ» «Մեծություն» «Ժամանակային հասկացություններ» «Տարածական հասկացություններ» «Ուղիղ և հետ հաշիվ՝ 1-5 սահմանում» «Թվի միավոր կազմ» |
«Երկրաչափական պատկերներ մարմիններ» «Մեծություն» «Ժամանակային հասկացություններ» «Տարածական հասկացություններ» «Թվանշան (0-9)» «Ուղիղ և հետ հաշիվ» «Թվի կազմություն» «Կենտ ու զույգ թվեր» |
|
Կապը չափորոշչի հետ՝ Շ (թ), ԽՀ (բ), Ի (դ), ՀՍԱ (գ), (դ), (ե), ԻԱԱԱ (զ) |
Կապը չափորոշչի հետ՝ Շ (ժբ), Ի (ա), (բ), (գ), ՀՍԱ (ե), (զ) |
71. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների, էքսկուրսիաների, զբոսանքների, մշակութային այցերի, ինքնուրույն գործունեության, հերթապահության և աշխատանքային կենտրոններում իրականացվող գործունեության միջոցով:
VIII. ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ
72. Անձի տարիքային զարգացման ոչ մի շրջանում ֆիզիկական դաստիարակությունն այնպես ցայտուն չի ներգործում առողջության, ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստվածության, ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնման և սոցիալականացման վրա, ինչպես նախադպրոցական տարիքում։
73. Ֆիզիկական դաստիարակության բազմազան միջոցներն արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է կիրառել համակողմանի մոտեցում, կանոնավոր համագործակցել ծնողների հետ։
74. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի (Հապավումը՝ Ֆ) խնդիրներն են՝
1) առողջության ամրապնդումն ու պահպանումը, օրգանիզմի կոփումը և դիմադրողականության բարձրացումը, հենաշարժողական ապարատի ամրապնդումը, ճիշտ կեցվածքի ձևավորումը և հարթաթաթության կանխարգելումը, ֆիզիկական ներդաշնակ զարգացումը, օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգի բարելավումը,
2) կենսականորեն անհրաժեշտ շարժողական կարողությունների և հմտությունների (քայլք, ցատկ, սողանցում, մագլցում, նետում, քայլք) ձևավորում, ինչպես նաև դրանց տեխնիկայի ճիշտ կատարում,
3) շարժողական ընդունակությունների (արագաշարժության, դիմացկունության, մկանային ուժի, ճարպկության, հավասարակշռության,կոորդինացիայի) մշակում,
4) շարժախաղերի և մարզախաղերի տարրերի ուսուցում, խաղային գործողությունների ձևավորում, զարգացում,
5) շնչառական և մանր մոտորիկայի զարգացման վարժությունների ուսուցում,
6) տեսական գիտելիքների հաղորդում ֆիզիկական վարժությունների օգտակարության, ֆիզկուլտուրայի պատմության, օլիմպիական խաղերի, առողջ ապրելակերպի վերաբերյալ,
7) անձի բարոյակամային դրական գծերի` ինքնուրույնության, ակտիվության, ընկերասիրության, համագործակցության դաստիարակում:
75. Սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրներն իրականացվում են հիմնականում շարժողական նպատակային ռեժիմի պայմաններում, որի հիմքում ընկած են տարբեր ձևերով կազմակերպվող ֆիզկուլտուրային ամենօրյա միջոցառումները, սաների ազատ, ինքնուրույն շարժողական գործողությունը։
76. Ծրագրում տրված են շարժողական ընդունակությունների մշակման, մարմնի ճիշտ կեցվածքի ձևավորման, հարթաթաթության կանխման և շնչառությունը կարգավորող վարժություններ, որոնք պետք է իրականացվեն նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական ամբողջ աշխատանքի ընթացքում:
77. Օրվա ընթացքում շարժողական ռեժիմը ապահովվում է մարմնամարզական վարժությունների և երաժշտառիթմիկ պարապմունքների միջոցով, ըստ որի առաջադրվող նյութը բովանդակում է սպորտային վարժությունների պարզ ձևեր, նմանողական շարժումներ, ազգային պարային շարժումների տարրեր և այլն:
78. Շարժողական ընդունակությունների մշակման և շարժողական կարողությունների ու հմտությունների զարգացման համար վարժություններն ընտրվում են` հաշվի առնելով սաների անհատական և տարիքային հնարավորությունները, պարապմունքների և առօրյա աշխատանքների կազմակերպման համար ստեղծված պայմանները։
79. Ծրագրով նախատեսվում է ամեն օր՝ մինչև նախաճաշ անցկացնել անցկացնել առավոտյան մարմնամարզություն, որի համալիրները պետք է կառուցվեն ծանոթ, պարզ, մատչելի, դինամիկ, ուշադրությունը կենտրոնացնող, համազարգացնող, նմանողական խաղային վարժություններից և պարային շարժումներից:
80. Շարժողական ռեժիմում սաների ինքնուրույն շարժողական գործունեությանը մեծ տեղ է հատկացված: Սանն ազատ ընտրում է իր նախասիրություններին համապատասխանող գործունեություն, որտեղ զարգանում է նրա ստեղծագործական ակտիվությունը:
81. Սանի ինքնուրույն շարժողական գործունեությունը պայմանավորված է ակտիվությունը խթանող բազմազան պարագաների առկայությամբ՝ բակում և շենքի ներսում: Առաջարկվում է լայնորեն օգտագործել ծանոթ, ժողովրդական շարժախաղեր, մարզական տարրերով խաղեր ու սպորտային վարժություններ:
82. Սաների ֆունկցիոնալ հնարավորություններն ընդլայնելու, շարժողական կարողությունները զարգացնելու նպատակով անհրաժեշտ է կիրառել արշավներ, հեռավոր զբոսանքներ՝ օգտվելով բնական արգելքներից:
83.Ծրագրով նախատեսվում է անցկացնել ժամանցներ, մարմնամարզական հանդեսներ, մարզական-մասսայական, առողջության օր, տասնօրյակներ։
84. Ծրագիրը իրականացնելիս անհրաժեշտ է կարևորել հետևյալ հանգամանքները.
1) Նպատակաուղղված մշակել շարժողական ընդունակությունները, որոնք էականորեն կնպաստեն հիմնական շարժողական գործողությունների արագ և տեխնիկապես ճիշտ տիրապետմանը։
2) Հնարավորինս հաճախ ֆիզկուլտուրային պարապմունքներն անցկացնել բակում:
3) Անհրաժեշտ է սովորեցնել սաներին գիտակցաբար հսկել սեփական շարժողական գործողությունների կատարման ընթացքը։
4) Արձակուրդների ընթացքում, տոն օրերին անհրաժեշտ է պահպանել շարժողական ռեժիմը, մշտապես հանձնարարել տնային առաջադրանքներ, որում պետք է ընդգրկված լինեն նաև շնչառական և ընդհանուր դիմացկունությունը մշակող վարժություններ։
5) Առանձնահատուկ ուշադրություն դարձնել տեսական գիտելիքների հաղորդմանը և դրանց կիրառմանը գործնականում։
85. Նախադպրոցականները ֆիզիկական կուլտուրայի պարապմունքներին պետք է մասնակցեն սպորտային համազգեստով և մարզակոշիկներով, ձմռանը՝ տաք մարզահագուստով և տաք կոշիկներով։
86. Դահլիճում և մարզահրապարակում պետք է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ պահանջները և անվտանգության կանոնները։
87. Ֆիզիկական դաստիարակության գլխավոր բովանդակությունը հաստատությունում կազմում են վարժությունները, շարժողական գործունեության բազմազան ձևերը, շարժախաղերը, որոնց սաները պետք է տիրապետեն և պարբերաբար կրկնեն։ Ծրագրում տրված են շարժողական ընդունակությունների զարգացման, մարմնի ճիշտ կեցվածքի ձևավորման և հարթաթաթության կանխման հատուկ վարժություններ։
88. Համընդհանուր խնդիրներից առանձացվում են 4-6 տարեկան սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրներն են՝
1) նպաստել սաների առողջության պահպանմանը և ամրապնդմանը,
2) ձևավորել ճիշտ կեցվածք, համաչափ, ներդաշնակ մարմնի կառուցվածք,
3) սովորեցնել վարժությունների կատարման ժամանակ ճիշտ շնչել և արտաշնչել առանց շնչարգելումների,
4) քայլել ձեռքերի ազատ և բնական շարժումներով, կեցվածքը պահել ուղիղ, քայլքի ժամանակ ամրապնդել ձեռքերի և ոտքերի համաձայնեցված շարժումներ,
5) վազել թեթև, ռիթմիկ, հրվելով թաթերով և արտահայտչական ճախրումով,
6) սովորեցնել տեղից ցատկել ճիշտ ելման դրությունից, թափով, առաջ հրվել, զուգակցելով ձեռքերի շարժումները և փափուկ վայրէջք կատարել,
7) նետումների ժամանակ սովորեցնել ընդունել ճիշտ ելման դրություն, առարկան նետել համապատասխան ուղղությամբ,
8) նպատակաուղղված մշակել սաների բոլոր շարժողական ընդունակությունները /արագաշարժության, ճարպկության, հավասարակշռություն, ուժ, ճկունություն, դիմացկունություն և այլն/, զարգացնել ժամանակի և տարածության մեջ կողմնորոշումը, աչքաչափը:
89. Ֆիզիկական դաստիարակության այս խնդիրները կարող են հաջողությամբ լուծվել միայն ամենօրյա նպատակային շարժողական ռեժիմի իրականացման պայմաններում, դրանք են՝ ամենօրյա ֆիզկուլտ–առողջարարական միջոցառումները, տարբեր ֆիզիկական վարժությունների և խաղերի
90. Նախադպրոցական տարիքի սաների հիմնական շարժողական գործողությունների կատարման որակի գնահատման ցուցանիշները (քայլք, վազք, տեղից հեռացատկ, ավազապարկի նետում) տրված են համապատասխանաբար աղյուսակներ 7, 8, 9, 10-ում.
Աղյուսակ 7.
ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ (քայլք 10մ)
|
Գնահա- տում |
Գլխի և մարմնի դիրքը |
Ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը |
Ոտնաթաթի դիրքը |
Քայլքի ուղղության պահպանումը |
Արդյունք վրկ |
|
Բարձր |
Իրանը և գլուխը պահում է ուղիղ: |
Ձեռքերն առանց ավելորդ լարվածության ցած կախված են, շարժումները համաձայնեցված են ոտքերի շարժումների հետ: |
Ոտնաթաթը դնում է կրունկից թաթ: |
Պահպանվում է քայլքի ճիշտ ուղղությունը: |
|
|
Ցածր |
Իրանը ճոճում է դեպի աջ և ձախ, իջեցվում է գլուխը և ուսերը: Մարմինը թեքված է առաջ |
Ձեռքերի շարժումները լրիվ չեն համաձայնեցվում ոտքերի շարժումների հետ: Ձեռքերը տարածում է: |
Ոտնաթաթերն առաջնային մասով թեքված են ներս (ծուռթաթ): Ոտքերը ծնկային և կոնքազդրային հոդերում խիստ ծալված են: Ոտնաթաթը դնում է ուղիղ, այլ ոչ թե կրունկից թաթ: |
Չի պահպանվում քայլքի ճիշտ ուղղությունը: |
|
|
Միջին |
Իրանի շարժումները չեն համապատասխանում դրական գնահատականին: Մեկ տարրի բացաս ական դրսևորում: |
Ձեռքերի շարժումների ոչ հստակ, արտահայտված կատարում: Մեկ կամ մի քանի տարրերի բացասական դրսևորում ` մյուս տարրերի ճիշտ կատարման դեպքում: |
Մեկ կամ մի քանի տարրերի սխալ կատարում` մյուս տարրերի ճիշտ կատարման դեպքում: |
Մասամբ է պահպանվում շարժման ուղղությունը: |
Աղյուսակ 8.
ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
(վազք 30 մ)
|
Գնահա- տում |
Շարժումների կոորդինացիա |
Ռիթմայնություն |
«Ճախրում» |
Արդյունք վրկ |
|
Բարձր |
Իրանը և գլուխը պահել ուղիղ, ձեռքերն ուղիղ անկյան տակ ծալված, ձեռքերի հստակ շարժումներ առաջ ու հետ: |
Ուղղագիծ կամ հավասարաչափ վազք` ոտքերն առանց դոփելու: |
Ակնհայտ տարբերվող «թռիչք», ոտքերի բավարար ծալում ծնկային հոդերում: |
|
|
Ցածր |
Իրանի ճոճում դեպի աջ և ձախ, գլուխը ցած պահած, ձեռքերը տարածած, ձեռքերի հետ ու առաջ շարժումների ոչ հստակ կատարում, ոտքերը ծնկային հոդերում կիսածալված են: |
Ոտքերի դոփում. քայլի անհամաչափություն, ոչ ուղղագիծ վազք: |
«Ճախրում»-ի բացակայություն` երկհենում. անընդհատ այս կամ այն ոտքը հպում է գետնին: |
|
|
Միջին |
Միջանկյալ բոլոր վիճակներում կամ ձեռքերի, ոտքերի, իրանի շարժումները չեն համապատասխանում դրական գնահատականին. բացասական մեկ տարրի առկայություն մյուս տարրերի դրական գնահատականի դեպքում: |
Բացասական մեկ կամ մի քանի տարրերի առկայություն` մյուս տարրերի դրական կատարման դեպքում, օրինակ` ուղղագիծ, բայց մանր ու վազք: |
Ոչ հստակ «ճախրում», ոտքերի անբավարար ծալում ծնկային հոդերում: |
Աղյուսակ 9.
ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
(տեղից հեռացատկ)
|
Գնահա-տում |
Հրում |
«Ճախրում» |
Վայրէջք |
Արդյունք սմ |
|
Բարձր |
Ձեռքերի ռիթմիկ նախապատրաստական շարժումների առկայություն, ոտքերի ծալում և մեկնարկի դինամիկ դիրք, հրում` երկու ոտքով միաժամանակ: |
Հրման պահին ձեռքերի թափահարում առաջ–վերև, արտահայտված «ճախրում»: |
Փափուկ և ճկուն վայրէջք` ոտնաթաթերից կրունկների վրա, կիսածալված ոտքերով: |
|
|
Ցածր |
Ձեռքերի նախապատրաստական շարժումների բացակայություն, ոտքերի ոչ արտահայտված ծալում, երկու ոտքերով ոչ միաժամանակյա հրում: |
Հրման պահին ձեռքերի թափահարման բացակայություն, ճախրման փոխարեն` քայլ: |
Վայրէջք ուղիղ ոտքերով, վայրէջքի ժամանակ հավասարակշռության բացակայություն. որևէ ուղղությամբ վայր ընկնել: |
|
|
Միջին |
Հրման ոչ բավարար արտահայտված առանձին տարրեր կամ բացասական (կատարված տարրերի առկայություն` մյուս տարրերի դրական կատարման դեպքում): |
Ձեռքերի փոքր թափահարում, անբավարար «ճախրում»: |
Վայրէջքի միջանկյալ վիճակներ` ոչ բավարար դրական: |
Աղյուսակ 10.
ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ (150-200 գրամ ավազապարկի նետում)
|
Գնահա-տում |
Ելման դրություն |
Թափահարում |
Նետում |
Իրանի դարձում |
Արդյունք մ |
|
Բարձր |
Աջ ձեռքով նետելիս ուղղակեցվածք ձախ կողմով, աջ ոտքը կիսածալված: |
Ձեռքի զատում դեպի նետման հակառակ կողմ` համարյա ուղղված վիճակով: |
Շարժումն իրականացվում է համարյա ուղղված ձեռքով, հետևից առաջ ուղղությամբ` «գլխի հետևից»: |
Իրանի շարժում` նետումն իրականացնող ձեռքի հետևից. շարժումն ավարտվում է դեպի մյուս կողմ դարձում կատարելով` նետման ուղղությամբ: |
|
|
Ցածր |
Ուղղակեցվածքի բացակայություն նետման ուղղությամբ: |
Դեպի կողմ ձեռքի զատման բացակայություն: |
Նետումը բացակայում է: |
Նետումից հետո բացակայում է իրանի դարձումը: |
|
|
Միջին |
Ուղղակեցվածքի բացակայությանը բնորոշ միջանկյալ դիրքեր: |
«Աշխատող» ձեռքի ճիշտ թափահարմանը համապատասխանող բոլոր դիրքերը: |
Դրական գնահատականի համար պահանջվող նետող ձեռքի շարժումներից տարբերվող բոլոր մյուս շարժումները: |
Իրանի դարձման անբավարար կատարում` առանց արտահայտված եզրափակող փուլի: |
91. 4–6 տարեկան սաների ֆիզիկական պատրաստվածության հիմնական ցուցանիշները՝ ըստ առանձին շարժողական թեստերի, տարանջատված ըստ սեռի և ուսումնական տարեսկզբի ու տարեվերջի ներկայացված է աղյուսակ 11-ում և աղյուսակ 12-ում։
Աղյուսակ 11.
|
Շարժողական գործողություն |
4-5 տարեկաններ | |||
|
Տղաներ |
Աղջիկներ | |||
|
Տարվա սկիզբ |
Տարվա վերջ |
Տարվա սկիզբ |
Տարվա վերջ | |
|
Վազք 10 մ ընթացքից |
2.7 վրկ․ |
2.2 վրկ |
2.9 վրկ |
2.3 վրկ |
|
30 մ վազք բարձր մեկնարկից |
9.5 վրկ |
8.1 վրկ |
10.2 վրկ |
8.9 վրկ |
|
Տեղից հեռացատկ |
77.1 սմ |
97.4 սմ |
70.5 սմ |
90.2 սմ |
|
Ավազապարկի նետում (150 գրամ) աջ ձեռքով |
3.5 մ |
5.1 մ |
3.2 մ |
4.1 մ |
|
Ավազապարկի նետում (150 գրամ) ձախ ձեռքով |
2.1 մ |
4.0 մ |
2.0 մ |
3.5 մ |
|
90 մ վազք |
32.1 վրկ․ |
29.5 վրկ․ |
32.1 վրկ․ |
29.5 վրկ․ |
Աղյուսակ 12.
|
Շարժողական գործողություն |
5-6 տարեկաններ | |||
|
Տղաներ |
Աղջիկներ | |||
|
Տարվա սկիզբ |
Տարվա վերջ |
Տարվա սկիզբ |
Տարվա վերջ | |
|
Վազք 10 մ ընթացքից |
2.7 վրկ․ |
2.1 վրկ |
2.8 վրկ |
2.2 վրկ |
|
30 մ վազք բարձր մեկնարկից |
8.6 վրկ |
7.9 վրկ |
8.9 վրկ |
8.1 վրկ |
|
Տեղից հեռացատկ |
86.3 սմ |
100.4 սմ |
77.6 սմ |
100.1 սմ |
|
Ավազապարկի նետում (150 գրամ) աջ ձեռքով |
3.9 մ |
6.9 մ |
3.5 մ |
6.4 մ |
|
Ավազապարկի նետում (150 գրամ) ձախ ձեռքով |
3.0 մ |
5.1 մ |
2.9 մ |
4.7 մ |
|
120 մ վազք |
37.9 վրկ․ |
31.2 վրկ․ |
37.9 վրկ․ |
31.2 վրկ․ |
92. 4-6 տարեկանների խմբում իրականացվում են կոփման հետևյալ միջոցառումները՝
1) Օդային լոգանքները պետք է անցկացնել ամբողջ տարվա ընթացքում: Օդային լոգանքը զուգակցվում է հիգիենիկ մարմնամարզության հետ 10-15 րոպե է։
2) Արևային լոգանքների օգտակարությունն ավելի բարձր է առավոտյան ժամը 9.00-11.00-ն ընկած ժամանակահատվածում: Արևային արարողությունները պետք է սկսել 5-6 րոպեից, ապա այն անհրաժեշտ է մեծացնել աստիճանաբար և հասցնել մինչև 10-15 րոպեի:
3) Ջրային արարողությունները կոփման լավագույն միջոցներից են:Դրանց մեջ են մտնում՝ ջրցանումը, ջրշփումը, մինչև գոտկատեղը լվացվելը, լողը:
4) Ընդհանուր ջրցանում կամ ցնցուղ. նախ պետք է ջերմաստիճանը լինի 34 °C, ապա այն աստիճանաբար իջեցնել և հասցնել մինչև 24 °C-ի։ Ջրցողումը նույնպես պետք է կատարել 34°C ջրով: Նախապես պետք է կազմակերպել սաների ջրշփումը, ապա՝ ջրցանումը:
5) Ջրային լոգանքները պետք է անցկացնել այն ժամանակ, երբ արտաքին միջավայրի ջերմաստիճանը 21 °C ցածր չէ։
93. Ջրային կոփման ժամանակ խորհուրդ տրվող ցուցումները տրված են աղյուսակ 13-ում։
Աղյուսակ 13.
|
Կոփման օրը |
Ջրի սկզբնական ջերմաստիճանը |
|
1-3 |
37-34 °C |
|
4-7 |
33-32 °C |
|
8-11 |
31-30 °C |
|
12-15 |
29-28 °C |
|
16-20 |
27-26 °C |
|
21-25 |
25-24 °C |
|
26-30 |
23-22 °C |
94. Տարատարիք խմբի (4-6 տարեկաններ) ֆիզիկական դաստիարակության համար անհրաժեշտ գույքի ցանկը տրված է աղյուսակ 14-ում։
Աղյուսակ 14.
|
Գույքի անվանումը |
Քանակ |
|
1. Փետրագնդակ (անհրաժեշտ պարագաններով) |
2 հավաքածու |
|
2․ Խորանարդիկներ (20. 20 սմ) |
2 հատ |
|
3. Կեգլի |
6 հատ |
|
4. Օղականետիչ |
3 հատ |
|
5. Ավազով լցված պարկեր (քաշը 400 գրամ) |
2 հատ |
|
6. Ռետինե գնդակներ (տրամագիծը՝ 20 -25 սմ) |
5 հատ |
|
7. Ռետինե գնդակներ (տրամագիծը՝ 10 —12 սմ) |
10 հատ |
|
8. Ռետինե գնդակներ (տրամագիծը՝ 6 — 8 սմ)՝ |
10 հատ |
|
9. Մարմնամարզական փայտիկներ (երկարությունը՝ 75 – 80 սմ) |
3 հատ |
|
10. Սահնակներ |
10 հատ |
|
11. Օղախաղ (սերսո) |
3 հատ |
|
12. Ցատկապարան (երկ. 120 –150 սմ) |
10 հատ |
|
13. Ցատկապարան (երկ. 300 սմ) |
1 հատ |
|
14. Հոկեյի մական |
30 հատ |
|
15. Կարճ հյուսված քուղ (երկ. 75 սմ) |
30 հատ |
|
16. Քուղ (երկ. 15 — 20 մետր) |
1 հատ |
|
17. Դրոշակներ |
30 հատ |
95. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչով պայմանավորված վերջնարդյունքները, բովանդակությունը, և կապը չափորոշչի հետ ներկայացված են աղյուսակ 15-ում:
Աղյուսակ 15.
|
4-5 տարեկաններ |
5-6 տարեկաններ |
|
Սանը պետք է՝ – խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի կարգապահություն, – խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի ակտիվություն, – խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի ընկերասիրություն, համագործակցություն, – խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի բարեկիրթ վարքագիծ և հարգանք դիմացինի նկատմամբ․ |
Սանը պետք է՝ – ակտիվ շարժողական գործունեության ընթացքում դրսևորի շարժողական ընդունակություններ և հմտություններ, – դրսևորի կարգապահություն և բարոյական որակներ ֆիզիկական ակտիվության տարբեր ձևերում, – դրսևորի առողջ ապրելակերպի պահպանման վարքագիծ, – կարևորի ընկերասիրությունը, արդարասիրությունը, կարգապահությունը, ընկերների հետ համագործակցությունը․ |
|
– վարի ինքնագնաց, – վարի եռանիվ և երկանիվ հեծանիվ․ |
– վարի սահնակ, հեծանիվ, ինքնագնաց՝ դրսևորելով շարժողական հմտություններ․ |
|
– պահպանի հավասարակշռությունը – պահպանի մարմնի և գլխի ճիշտ դիրքը քայլքի ժամանակ, ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը – պահպանի շարժումների կոորդինացիան, ռիթմայնությունը վազքի ժամանակ․ |
-դրսևորի առողջ ապրելակերպի պահպանման վարքագիծ․ |
|
– կատարի հիմնական շարժումները, – կատարի ջրում կոորդինացված շարժումներ, – կատարի մկանային և ոսկրային համակարգի զարգացմանը նպաստող սպորտային վարժություններ, առաջադրանքներ, – առարկաներով կամ առանց դրանց կատարի ֆիզիկական վարժություններ, – կատարի հեռացատկ՝ ոտքերի և ձեռքերի եռանդուն աշխատանքով, – ընդունի ճիշտ ելման դրություն և կատարի նետում՝ ըստ հանձնարարականի․ |
– կատարի ընդհանուր զարգացնող վարժություններ, – կատարի բացազատում՝ տողանում և շրջանում, – կատարի աջ և ձախ դարձումներ, – կատարի թափավազքով հեռացատկ և բարձրացատկ, – նպատակային կատարի կեցվածքի զարգացմանն ու ձևավորմանն ուղղված վարժություններ, – կատարի ռիթմիկ պարային շարժումներ, – ինքնուրույն կատարի առավոտյան մարմնամարզություն, տնային հանձնարարություն, կեցվածքի ձևավորման և հարթաթաթության կանխարգելման վարժություններ, – կատարի հեռացատկ՝ ոտքերի և ձեռքերի եռանդուն աշխատանքով, վայրէջքը կատարի կրունկերի վրա ծալված ոտքերով, – ընդունի ճիշտ ելման դրություն և կատարի նետում ըստ հանձնարարականի, սահուն կատարի նետման բոլոր փուլերը, – կատարի վարժություններ՝ կարճատեսության կանխարգելման համար․ |
|
-կատարի հիմնական շարժումներ․ |
– -գործունեության տարբեր ձևերում ազատ կիրառի հիմնական շարժումները՝ քայլք, վազք, սողանցում, մագլցում, նետում․ |
|
-ընդունի ճիշտ ելման դրություն և կատարի նետում՝ ըստ հանձնարարականի․ |
- ընդունի ճիշտ ելման դրություն և կատարի նետում՝ ըստ հանձնարարականի, սահուն կատարի ներտման բոլոր փուլերը․ |
|
-սողանցի հորիզոնական և թեք տեղադրված մարզանստարանի վրայով․ |
-սահի մարզանստարանի վրայով․ |
|
– խաղա շարժախաղեր, խաղա ջրային խաղեր․ |
– խաղա շարժախաղեր և մարզախաղեր, խաղա ջրային խաղեր․ |
|
մասնակցի գնդակով ակտիվ խաղերի․ |
-խաղա շարժախաղեր ու մարզախաղեր․ |
|
-սահի սահնակով և դահուկներով․ |
-վարի սահնակ, հեծանից ինքնագնաց՝ դրսևորելով շարժողական հմտություններ․ |
|
– հասկանա շարժումների հաջորդականությունը․ |
հասկանա և բացատրի ֆիզիկական ակտիվության դրական ազդեցությունն օրգանիզմի վրա․ |
|
– իմանա ամառային և ձմեռային մարզաձևեր, – իմանա, թե որ մարզաձևերը տարվա որ եղանակի համար են նախատեսված, իմանա որոշ հայտնի մարզիկների անուններ տարբեր սպորտաձևերում, ճանաչի հայ անվանի մարզիկներին․ |
-իմանա օլիմպիական մարզախաղերի ծագման պատմությունը․ |
|
- հետևի ռեժիմային պահերին |
-հետևի ռեժիմային պահերին |
|
– իմանա ամառային և ձմեռային մարզաձևեր |
թվարկի ամառային, ձմեռային մարզաձևեր, հայ և արտասահմանյան անվանի մարզիկներին․ |
|
– խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի ակտիվություն․ |
-ցուցադրի արագաշարժության, դիմացկունության, ճարպկության, հավասարակշռության, մկանային ուժի մշակման վարժություններ․ |
|
– պահպանի մարմնի և գլխի ճիշտ դիրքը քայլքի ժամանակ, ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը․ |
– պահպանի մարմնի և գլխի ճիշտ դիրքը քայլքի ժամանակ, ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը, ոտնաթաթը դնի կրունկից և պահպանի քայլքի ուղղությունը, – պահպանի շարժումների կոորդինացիան, ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը, ռիթմայնությունը վազքի ժամանակ, պահպանի ճախրման փուլը վազքի ընթացքում․ |
|
ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ | |
|
Հիմնական շարժումներով վարժություններ Շարում և շարափոխում․ ինքնուրույն շարժվել ենթախմբերով և ամբողջ խմբով։ Կազմել շրջան,զույգերով, տողան՝ միասյուն շարքից։ Հավասարվել կողմնորոշիչով (հատակին նշված գծով)։ Դարձումներ աջ, ձախ, ետ։ Քայլք․ թաթերի, կրունկների, ներբանների արտաքին կողմի վրա՝ փոքր և լայն քայլերով։ Քայլել օձաձև՝ տեղադրված առարկաների միջով և ձեռքերի տարբեր դիրքերով (գոտկատեղին, կողմ, մեջքի ետևում)։ Կից քայլեր առաջ, կողմ և ետ։ Քայլքի հերթագայումը վազքով, ցատկով՝ ձեռքերի տարբեր դիրքերով։ Քայլել շարասյունով, փոխելով տեմպը և ուղղությունը՝ ուղղապահի փոփոխմամբ։ Վազք․ ոտնաթաթերին, ծնկները վեր բարձրացնելով, լայն քայլերով, շարասյունով, զույգերով, տարբեր ուղղություններով, շրջանով, միմյանց ձեռք բռնած, "օձաձև", շրջանցելով առարկաները, փոխելով շարժման ուղղությունը և տեմպը։ Վազելով բռնել իր խաղընկերոջը և խուսափել նրանից տարբեր իրադրություններում։ Դանդաղ վազք 1-1,5 ր։ Վազել 40-60 մ միջին արագությամբ (3-4 անգամ): Վազքը հերթագայել քայլքով 80-120 մ վազքահեռավորություններում (2-3 անգամ)։ Դանդաղ վազք տեղանքում 240 մ։ Մաքոքավազք՝ 3 անգամ 5-ական մ։ Ցատկ․ երկու ոտքի վրա տեղում, ոտքերը միասին, ոտքերը զատած, պտտվելով իր շուրջը։ 20 ցատկ (2-3 անգամ) ընդմիջումներով։ Ոստյուններ առաջ, շրջանից-շրջան։ Ցատկ մեկ ոտքի վրա (աջ, ձախ)։ Ցատկ 5-10 սմ բարձրությամբ առարկաների վրայով։ Հաջորդականորեն ցատկել 4-6 գծերի միջով (գծերի հեռավորությունը միմյանցիծ 40-50 սմ)։ Տեղից հեռացատկ։ Ցատկ 20-30 սմ բարձրությունից։ Ցատկել կարճ ցատկապարանով։ Նետում․ առարկաների միջով միմյանց գլորել գնդակները, օղակները։ Գնդակի վերնետում և որսում (3-4անգամ)։ Գնդակը միմյանց փոխանցել ցածից, գլխի վրայով և որսալ (հեռավորությունը 1,5 մ)։ Գնդակը նետել երկու ձեռքով՝ 2մ հեռավորության վրա գտնվող արգելքի վրայով։ Գնդակը նետել հեռու (տարվա վերջին՝ 3,5-6,5 մետրից ոչ պակաս)։ Սողանցում և մագլցում․ սողանցում՝ առնվազն 10 մ։ Սողանցում աջ և ձախ կողքով առարկաների տակով, առարկաների միջով։ Սողանցում հորիզոնական և թեք տեղադրված մարզանստարանի վրայով՝ փորի վրա ձգվելով ձեռքերով։ Չորեքթաթ շարժվել՝ հենվելով ներբանների և ափերի վրա։ Մագլցել մարզապարանով՝ աջ և ձախ։ Հավասարակշռություն․ քայլել գծի վրա՝ ավազե պարկը դրված գլխին։ Դարձումներ սահմանափակ մակերեսի վրա։ Քայլեր մարզանստարանի վրայով՝ ձեռքերը տարբեր դիրքերով։ Վազքից անմիջապես հետո բարձրանալ մարզանստարանին՝ պահպանելով հավասարակշռությունը։ Պահպանել հավասարակշռությունը՝ թաթերին կանգնած, ձեռքերը վեր, մեկ ոտքին կանգնած, ձեռքերը գոտկատեղին, կողմ դրություններով։ Պտտվել երկու կողմերով՝ ձեռքերը գոտկատեղին կամ կողմ դիրքերով։ Ընդհանուր զարգացնող վարժություններ Ձեռքերի և ուսագոտու համար․ ձեռքերը բարձրացնել առաջ, կողմ, վեր և իջեցնել։ Ձեռքերը առաջ և կողմ դրություններում սեղմել և բացել մատները, պտտացնել դաստակները։ Ձեռքերը հերթականությամբ բարձրացնել առաջ և վեր, իջեցնելով՝ թափով տանել ետ։ Արմունկն ծալված կատարել շրջանաձև պտույտներ։ Ոտքերի համար․ բարձրանալ ոտնաթաթերին և կանգնել։ Ոտքերը հերթականությամբ դնել առաջ՝ սկզբում կրնկի, ապա թաթի վրա և կատարել երեք դոփյուն։ Կքանստել՝ ձեռքերը գոտկատեղին, կողմ, առաջ։ Ծնկային հոդում ծալված ոտքն ուղղել, կրկին ծալել և իջեցնել։ Ձգել թաթերը, ծալել ներբանը։ Ոտքի մատներով հավքել պարանը, ներբանով բռնել և տեղից տեղ տեղափոխել առարկաները։ Իրանի համար․ ձեռքերը գոտկատեղին՝ թեքվել կողմ։ Ձեռքերը տանել կողմ (թափով և սահուն)։ Կանգնել ոտքերը միասին, կողմ տարածած, թեքվել առաջ՝ մատնելով հասնել ոտնաթաթերին։ Թեքվել կողմ՝ ծնկներին կանգնած դիրքից գնդակը գլորել իր առանցքի շուրջը։ Բարձրացնել մեկ ոտքը, ծնկատակով առարկան փոխանցել մեկ ձեռքից մյուսը։ Նստել և կանգնել՝ ոտքերը խաչաձև դրությամբ։ Մեջքի վրայից շրջվել փորի վրա, վեր պարզած ձեռքերով առարկան բռնած։ Փորի վրա պառկած բարձրացնել առաջ պարզած ձեռքերը, ուսերը և գլուխը։ Շարժախաղեր Վազքով․ «Ինքնաթիռ», «Գունավոր ավտոմեքենաներ», «Արջի մոտ՝ անտառում», «Ծիտիկները և կատուն», «Գտիր քո զույգը», «Իջեցրու չխկչխկանը», «Անտուն նապաստակը», «Բռնոցի»։ Ցատկերով․ «Նապաստակները և գայլը», «Աղվեսը հավանոցում», «Մոխրագույն նապաստակը լվացվում է»։ Սողանցումով և մագլցելով․ «Հովիվը և նախիրը», «Թռչունների չուն», «Փիսիկները և շնիկները»։ Նետելով և բռնելով․ «Գցիր-բռնիր», «Հարվածի՛ր մականին», «Գնդակը ցանցի վրայով»։ Տարածության մեջ կողմնորոշվելով․ «Գտի՛ր որտեղ է պահված», «Գտի՛ր և լռիր», «Ով գնաց», «Տապկնոցի»։ Սահնակ – սահել սահնակով բլրակից։ Բարձրանալ (սահնակով) բլրակի վրա։ Արգելակել ընթացքը՝ բլրակից ցած սահելիս։ Խաղեր - «Որքան հեռու, այնքան լավ», «Դարպասիկներ», «Կարուսելն անտառում»։ Հեծանիվ – վարել երկանիվ և եռանիվ հեծանիվը՝ ուղիղ ճանապարհով առաջ, շրջաձև, կատարել դարձումներ՝ աջ-ձախ։ Խաղեր ջրում – «Ձկնկուլներ», «Փայտահատը ջրում», «Կարուսելներ», «Ֆուտբոլ ջրում», «Վազք գնդակի ետևից», «Ցույց տուր կրունկներդ». |
Հիմնական շարժումներով վարժություններ Շարում և շարափոխում շարասյան տողանի, երկշարքի, շրջանի ինքնուրույն կազմում: Միասյուն շարքի շարափոխում երկսյուն, եռասյուն շարքերի: Դարձումներ տեղում՝ աջ, ձախ: Շարասյան մեջ հավասարվել տողանի գծով, ոտնաթաթերով: Բացազատվել ձեռքերն առաջ պարզած: Տողանում և շրջանում բացազատվել ձեռքերը կողմ պարզած: Քայլք. տարբեր եղանակներով՝ կիսակքանիստ, կրնկից՝ թաթի վրա, կից քայլերով, փոխելով ձեռքերի դրությունը (վեր, առաջ, կողմ, ծափեր): Քայլել միասյուն, երկսյուն շարքերով: Քայլել 3-4մ փակ աչքերով: Վազք. ոտնաթաթերի վրա՝ ծնկները վեր բարձրացնելով, փոքր ու լայն քայլերով, արգելքներ հաղթահարելով (շրջանցելով, ցատկով, սողանցումով): Վազել շարասյուններով՝ միասյուն և երկսյուն, շարափոխումով՝ ըստ ազդանշանի փոխելով տեմպը: Դանդաղ վազք՝ 1.5-2ր: Միջին արագությամբ վազք՝ 60-100մ (2-3 անգամ): Վազքի հերթագայում քայլքով: Դանդաղ վազք տեղանքում՝ 320մ: Արագացված վազք՝ 10մ (3-4 անգամ): Արագացված վազք՝ 10մ (3-4 անգամ): Մաքոքավազք՝ 3 անգամ 10-ական մ: Ցատկ. տեղում՝ երկու ոտքով, ոտքերը խաչաձև, ոտքերը կողմ տարածելով, մեկ ոտքը առաջ, մյուսը՝ ետ, հաջորդաբար աջ և ձախ ոտքերի վրա՝ 30-40-ական ցատկ (2-3 անգամ): Ցատկով շարժվել առաջ՝ 3-4 մ: Զույգ ոտքի վրա ցատկով հաղթահարել 15-20սմ բարձրությամբ 5-6 առարկա: Առաջ շարժվելով ցատկել մեկ ոտքի վրա (աջ, ձախ): Հեռացատկ տեղից: Ցատկ 30սմ բարձրությունից՝ նշագծված տեղում վայրէջքի պայմանով: Թափավազքով բարձրացատկ: Թափավազքով հեռացատկ: Վարժություններ ցատկապարանով, այն պտտելով առաջ և ետ: Նետում. Գնդակի վերնետում, հարվածում հատակին և որսում երկու ձեռքով, առնվազն 10 անգամ՝ իրար ետևից: Գնդակով հարվածել հատակին և բռնել ձեռքով (4-5 անգամ): Գնդակը փոխանցել մեկ ձեռքից մյուսը, նետել և որսալ ծափ տալով: Գնդակով հարվածել հատակին (առնվազն 10 անգամ)՝ տեղում և առաջ շարժվելով (5-6մ): Գնդակը փոխանցել միմյանց (ցածից, գլխի վրայից, կրծքից, ցատկով) և որսալ (կանգնած, նստած): Գլորել լցված գնդակները (1 կգ): 3-4 մ հեռավորությունից գնդակը նետել հորիզոնական և ուղղահայաց նշանակետին (2 մ բարձրությամբ տեղակայված թիրախ): Նետել հեռուն՝ 5-9 ոչ պակաս: Սողանցում և մագլցում. գլխով հրելով գնդակը՝ չորեքթաթ սողանցել 3-4 մ: Սողանցել ետ՝ նախաբազուկների և ծնկների վրա հենվելով: Սահել մարզանստարանի վրայով՝ ծնկներին հենվելով: Շարժվել առաջ մարզանստարանին նստած դիրքով՝ ձեռքերի և ոտքերի օգնությամբ: Սահել մարզանստարանի վրայով. փորին պառկած դիրքով: Մագլցել սանդուղքով վեր: Պարանից բռնած կախվել, կանգնած, բարձրանալ թաթերին: Պարանը բռնել գլխից վեր և փորձել ոտքերը կտրելով հատակից՝ մնալ օդում կախված: Հավասարակշռություն. անցնել սահմանափակ տարածությունը կից քայլերով՝ մեկ ոտքի կրունկը դնել մյուսի թաթի մոտ: Նույնը՝ ավազով պարկը գլխին: Նույնը՝ թեք տեղադրված մարզանստարանի վրայով՝ ուղիղ և կողքի: Վազքով բարձրանալ թեք տեղադրված մարզանստարանին և քայլել թաթերի վրա: Քայլել մարզանստարանի վրայով, շրջանցելով գնդակները, կքանստել նստարանի կենտրոնում, դնել ու հավաքել ավազե պարկեր, գլորել գնդակները: Մարզանստարանին կանգնած բարձրանալ ոտնաթաթերին և իջնել ներբանին, դարձումներ: Կանգնել մեկ ոտքի վրա (մյուսը տանել ետ, ձեռքերը կողմ-վեր) «Ծիծեռնակ» վարժությունը: Վազքից, ցատկից հետո կքանստել թաթերին, ձեռքերը տարածել կողմ, կանգնել մեկ ոտքի վրա, ձեռքերը գոտկատեղին: Քայլել շրջված մարզանստարանի ձողի վրայով: Պտտվել զույգերով միմյանց ձեռք բռնած: Պարային վարժություններ. ըստ երաժշտության փոխել շարժումը: Հաջորդաբար ոտքերը դնել կրնկին, ապա դոփել ոտքերով: Երաժշտական պարզ, ռիթմիկ պատկերն արտահայտել ծափերով, ձեռքերը սահուն բարձրացնելով վեր և իջնելով առաջ և կողմ: Ընդհանուր զարգացնող վարժություններ Ձեռքերի և ոսագոտու համար. ելման դրություններ՝ ձեռքերը կրծքի առջև, ձեռքերը ուսերին (արմունկները ցած և կողմ): Ձեռքերը կրծքի առաջ ելման դրությունից ձեռքերը տանել կողմ, առաջ, արմունկները ծալել: Ձեռքերը ուսերին ելման դրությունից ձեռքերը բարձրացնել վեր, տանել կողմ՝ ափերը վեր: Ձեռքերը գլխին ելման դրությունից ձեռքերը տանել կողմ, բարձրացնել վեր: Ձեռքերը բարձրացնել առաջ ու վեր, մատները իրար միացած, պտտել դաստակները: Ձեռքերը բարձրացնել վեր-ետ՝ մեկընդմեջ և միաժամանակ: Բարձրացնել և իջացնել դաստակները, սեղմել և բացել մատները: Ոտքերի համար. քայլել տեղում, ոտքերի թաթերը գետնից չկտրելով: Կքանստել մի քանի անգամ իրար ետևից, ամեն անգամ ավելի ու ավելի խորը՝ ձեռքերը բարձրացնելով վեր մեջքի ետևում, ծնկներին: Ոտնարմատներով բռնել փոքր առարկաներ, բարձրացնել և իջեցնել, տեղափոխել տեղից տեղ: Կից քայլերով շարժվել կողմ, կրունկների վրա: Ոտքի թաթերով հենվել փայտիկներին, ճոպանին: Իրանի համար. կանգնել պատի մոտ, հպվել պատին ծոծրակով, ուսերով, մեջքով, նստատեղով և կրունկներով, ձեռքերը բարձրացնել վեր և իջեցնել: Մեջքով հենվել մարզապատին, ձեռքերով բռնել ձողը (ազդրի բարձրության) և բարձրացնել ծնկային հոդում ուղղված ոտքը: դեմքով կանգնել մարզապատի առջև, ձեռքերով բռնել ձողը (ազդրի բարձրության) և թեքվել առաջ: Իրանի պտույտներ՝ ձեռքերի տարբեր շարժումներով: Թեքվել առաջ՝ ձգտել դաստակի ափերը հասցնել հատակին: Հիմնական կանգ դրությունում մեջքի ետևում հյուսված մատներով դաստակները բարձրացնել հնարավորինս վեր: Թեքվել առաջ և ձախ ձեռքերը վեր բարձրացված դիրքով: Կքանստած դրությունում ընդունել մեկ ոտքին նստած, մյուսը տարածած կողմ դրությունը: Ծնկներին կանգնած դրությունից ընդունել հատակին նստած աջ և ձախ կողմերով: Մեջքին պառկած դրությամբ շարժել ոտքերը (խաչաձևելով, ձգելով դեպի կուրծքը): Փորի վրա պառկած դրությունում հենվել ձեռքերի վրա, բարձրացնել գլուխը և ուսերը: Ձգվել ձեռքերով՝ մարզանստարանի վրա: Կեցվածքի ձևավորման վարժություններ. ուղիղ կեցվածքով, քայլք տեղում, ոտնաթաթերի վրա։ Հիմնական կանգ, ձեռքերը գոտկատեղին, գլխին որևէ առարկա, /խորանարդիկ, ավազե բարձիկ / դրված, բարձրանալ ոտնաթաթերին, արմունկները տանել հետ։ Ոտքերը զատած, ձեռքերը ցած, գլխին խորանարդիկ, կատարել իրանի դարձում աջ և ձախ, կանգնել ուղահայաց հարթության մոտ /մարզապատ/՝ նրան հպվել թիակներով, ուսերով, նստատեղով, կրունկերով, ձեռքերը դանդաղ բարձրացնել վեր, կողմերից և իջեցնել։ Նույն դրությունից կատարել քայլ առաջ, առանց խախտելու ընդունած կեցվածքը և վերադառնալ ելման դրության: Մեջքով հպվելով հարթության, /պատ մարզապատ/ դանդաղ առաջ բարձրացնել ծնկային հոդով ծալված աջ ոտքը և իջեցնել նույնը, կատարել ձախ ոտքով։ Մեջքով դեպի մարզապատը, կանգնած դիրքից կքանստել և բարձրանալ, գլխին որևէ առարկա /խորանարդիկ, ավազե բարձիկ/ և այլն, դրված, քայլել տեղում և առաջ շարժվելով: Հարթաթաթության կանխարգելման վարժություններ. քայլք ոտնաթաթերին՝ ծնկները վեր բարձրացնելով, քայլք կրունկների վրա, քայլք ոտնաթաթերին, կողնային մասերով, ոտնաթաթերի մատները սեղմել, քայլք հատակին դրված պարանի վրայով։ Բարձրանալ ոտնաթաթերին, իջնել կրունկներին, ոտնաթաթերի ներս և դուրս պտույտներ /աջ և ձախ, առանձին-առանձին/։ Մարզանստարանին նստած դիրությունից, ոտնամատների ծալում և ողղում, ոտնաթաթի շարժումներ, ներս-դուրս, վեր-վար, ոտքերով գլորել, լցված գնդակը: Շարժախաղեր Վազքով. «Բռնոցի», «Անկյունիկներ», «Զույգերով վազք», «Մկան թակարդ», «Մենք ուրախ տղաներ ենք», «Սագեր-կարապներ», «Կատարիր պատկեր», «Ծածանները և գայլաձուկը», «Խորամանկ աղվեսը», «Առ ու փախիր», «Դատարկ տեղ», «Հնարամիտները», «Անտուն նապաստակ», «Գել-գել»: Ցատկերով. «Հատակին չմնաս», «Ով ավելի լավ կցատկի», «կարթը», «Թմբից- թումբ», «Ով ավելի փոքր ցատկ կանի», «Կլասս», «Հոպ-հոպ», «Կաղ արագիլ», «Էծ-էծ», «Էծակռիվ»: Մագլցումով,սողանցումով. «Ով ավելի շուտ կհասնի դրոշակին», «Արջը և մեղուները», «Հրշեջները սովորում են», «Ծիտը կարին», «Աղվեսի բույն»: Նետումներով. «Որսորդները և նապաստակները», «Նետիր դրոշակի մոտ», «Նետիր օղակի մեջ», «Խփիր գնդակին», «խփիր կեգլիին», «Գնդակը վարողին», «Գնդակի դպրոց», «Սերսո», «Զարնենք դառնանք», «Յոթ քար», «Գայլն ու ոչխարը»: Էստաֆետներ. «Էստաֆետ զույգերով», «Գնդակը վարիր առանց կեգլիներին դիպչելու», «Գնդակը նետիր օղակի մեջ»: Արգելքների հաղթահարում. արագ վազք-սողանցում-քայլք մարզանստարանի վրայով-ցատկ արգելքի վրայով-վազք: Մարզախաղերի տարրեր Բասկետբոլ. գնդակը նետել միմյանց կրծքի մոտից՝ երկու ձեռքով: Վարել գնդակը աջ և ձախ ձեռքերով: Գնդակը նետել օղակի մեջ երկու ձեռքով՝ կրծքի մոտից: Յուրացնել թիմային խաղի կանոնները: Բադմինտոն. Գնդակը նետել ձեռնաթիակով (ռակետով)՝ այն ուղղելով որոշակի ուղղությամբ: Խաղալ դաստիարակի հետ: Ֆուտբոլ. գնդակը վարել աջ և ձախ ոտքով՝ որոշակի ուղղությամբ: Գնդակը անցկացնել առարկաների միջով (շրջանցել): Գնդակը գլորել փոսիկների մեջ դարպասը: Գնդակը մի քանի անգամ իրար ետևից խփելով գնդակը փոխանցել միմյանց զույգերով: Մականախաղ. տափօղակը գլորել մականով հանձնարարված ուղղությամբ միմյանց (զույգերով): Խաղեր՝ «Ով առաջինը կկատարի դարձում», «Բարձրացրու», «Հասիր», դահուկներով անցնել 1-1,5 կմ հանգիստ տեմպով: Աչքերի վարժություններ․ 1. Թարթել աչքերը: 2. Ամուր փակել և հետո բացել: 3. Նայել աջ, հետո՝ ձախ: 4. Նայել վերևի աջ անկյունը, հետո՝ ներքևի ձախ անկյուն: |
|
Կապը չափորոշչի հետ՝ Շ (ա),( բ) ,(գ), (դ, (ե), (զ), (ը), (թ), (ժ), ԽՀ (բ ), (ը) Ի (բ),(գ),(զ), (թ), ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (է), ԻԱԱԱ -(ա),( բ), (գ) (դ), (ե), (զ), (ը): |
Կապը չափորոշչի հետ՝ Շ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), (ժա), (ժբ), (ժգ), (ժդ), ԽՀ (ը), (թ), Ի (ա), (բ), (դ), (ե), (թ), (ժա) ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), ԻԱԱԱ (ա), (բ), (գ), (դ), (է), (թ), (ժ): |
96. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի ուղղությամբ իրականացվող աշխատանքի կազմակերպման ձևերն են՝ ֆիզկուլտուրայի պարապմունքներ, ֆիզկուլտ-առողջարարական աշխատանքներ, առավոտյան մարմնամարզություն, քնից հետո վարժանքներ, օդային, ջրային և արևային կոփիչ արարողակարգեր, ֆիզկուլտ-րոպեներ /դադարներ/, ֆիզիկական վարժություններ, շարժախաղեր, զբոսանքներ, արշավներ, ինքնուրույն շարժողական գործունեություն, ակտիվ հանգիստ, ֆիզկուլտուրային ժամանցներ, տոներ, առողջության օրեր։
IX. ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
97. Երաժշտությունը առանձնահատուկ տեղ է գրավում նախադպրոցական տարիքի սաների գեղագիտական դաստիարակության գործում։ Երաժշտական տպավորությունները հարստացնում են նրանց հույզերը և զարգացնում շրջակա աշխարհի գեղարվեստական ընկալման կարողությունը: Երաժշտության միջոցով տեղի է ունենում նաև աշխարհաճանաչողություն, քանի որ երաժշտական ստեղծագործությունների հիմքը բնությունը և մարդկային ապրումներն են:
98. Երաժշտական ստեղծագործությունները մի կողմից սանին օգնում են ճանաչելու շրջական աշխարհը, մյուս կողմից՝ ազդում են նրա զգացմունքների, մտածողության և շրջական աշխարհի նկատմամբ վերաբերմունքի վրա, նպաստում նրա աշխարհայացքի ձևավորմանը: Իսկ երաժշտությունից ստացած տպավորություններն ու հույզերը սաների հուզական ոլորտը ձևավորելու ամենաարդյունավետ միջոցներից են, երեխան կյանքում և արվեստի մեջ դրսևորում է զգայուն և արձագանքող վերաբերմունք գեղեցիկի նկատմամբ:
99. «Երաժշտություն» (Հապավումը՝ Ե) ծրագրային բաղադրիչի նպատակն է՝
1) ձևավորել և զարգացնել սաների երաժշտական գիտելիքները, հմտությունները և արժեքային համակարգը
2) զարգացնել սաների երաժշտագեղագիտական ճաշակը,
3) երաժշտության միջոցով շարունակել ընդլայնել նրանց նախագիտելիքները շրջակա միջավայրի մասին,
4) սեր և հետաքրքրություն առաջացնել երաժշտության նկատմամբ:
100. Երաժշտությունը արտացոլվում է սանի զարգացման բոլոր ոլորտներում և կարևոր նշանակություն ունի նրա մտավոր, անձնային և գեղագիտական զարգացման գործում: Երաժշտության հուզականությունը, ելևէջները այնպիսին են, որ հնարավորություն են ընձեռում համադրելու ծրագրում տեղ գտած բոլոր պարապմունքների հետ:
101. Գործունեության ձևերի խնդիրները՝
1) Ունկնդրում`
ա․ ձևավորել և զարգացնել երաժշտությունը ուշադիր ունկնդրելու, ընկալելու, մտապահելու և դրան արձագանքելու կարողություն,
բ․ ձևավորել հետաքրքրություն ընկերների կատարումների նկատմամբ,
գ․ զարգացնել լսողությունը, ռիթմը, տեմպը, դինամիկան զգալու ունակությունը,
դ․ ձևավորել երաժշտության բնույթը զգալու, ծանոթ ստեղծագործությունները ճանաչելու և իրենց տպավորությունները ներկայացնելու կարողություն։
2) Ձայնավարժություն, երգեցողություն`
ա․ ձևավորել և զարգացնել երգը ճիշտ շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության, մաքուր ինտոնացիայով, ճիշտ առոգանությամբ կատարելու կարողություն,
բ․ ձևավորել երաժշտության դաստիարակի հետ, երգը սկսելու և ավարտելու կարողություն,
գ․ ձևավորել ծանոթ երգերը նախանվագից, մեղեդուց ճանաչելու կարողություն,
դ․ զարգացնել երգը որպես մենակատար, և որպես խմբի անդամ կատարելու կարողություն։
3) Երաժշտաշարժական վարժություններ`
ա․ ձևավորել երաժշտության ռիթմին համապատասխան շարժվելու կարողություն,
բ․ ձևավորել շրջանով, զույգերով շարժվելու կարողություն,
գ․ բարելավել քայլքի տեսակները, վազքը՝ մեկը մյուսի ետևից, բոլոր ուղղություններով,
դ․ զարգացնել երաժշտության ավարտին կանգ առնելու կարողություն։
4) Պար`
ա․ բարելավել պարային շարժումները՝ թեթև վազել ձեռքերը ճոճելով պտտվել, կատարել դաստակի պտույտներ,
բ․ ձևավորել տարբեր պարերի տարրերը գեղեցիկ և ճիշտ կատարելու կարողություն,
գ․ ձևավորել պարագաներով պարային շարժումներ կատարելու, զույգերով պարելու կարողություն,
դ․ արգացնել ծանոթ պարային շարժումները ազատ պարերում կիրառելու կարողություն։
5) Խաղ`
ա․ ձևավորել կենդանիներին բնորոշ նմանողական շարժումները կատարեու կարողություն
6) Նվագ բնական, մանկական նվագարաններով`
ա․ ձևավորել բնական, մանկական, նվագարաններ նվագելու կարողություն՝ իմանալով դրանց անվանումները:
7) Հորինում (իմպրովիզացիա)`
ա․ ձևավորել և զարգացնել երաժշտությանը համապատասխան խաղի հերոսներին բնորոշ նմանողական և պարային շարժումներ հորինելու կարողություն։
8) Երաժշտառիթմական շարժում (ռիթմական զգացողության զարգացում)`
ա․ ձևավորել և զարգացնել սաների ռիթմն ու լսողությունը երաժշտության ներքո, պարագաներով կամ առանց պարագաների, ռիթմիկ շարժումների միջոցով։
102. Ստորև ներկայացվում է «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի նյութերի ցանկը՝
1) Ունկնդրում`
ա․ ժողովրդական՝ («Լորիկ» մշակումը՝ Կոմիտասի, «Փայտե ձիուկ», մշակումը՝ Կոմիտասի, «Հայկական շուրջպար», «Համոն», «Ջան, ծաղիկ», «Քոչարի», «Հոյ, Նազան»)
բ․ կոմպոզիտորական՝ («Կաքավիկ» խոսք՝ Հ. Թումանյանի, երաժշտ.՝ Կոմիտասի, «Աշնան տերևները», երաժշտ.՝ Մ. Միրզայանի, «Բադիկ ջան, բադիկ» խոսք՝ Գ. Մովսիսյանի, երաժշտ.՝ Յու. Յուզբաշյանի, «Կլոր պար» երաժշտ.՝ Գ. Չթչյանի, «Կարապների պարը» երաժշտ.՝ Պ. Չայկովսկու, «Փոքրիկ ձիավորը» երաժշտ՝. Դ. Կաբալևսկու, «Ցատկապարան» երաժշտ՝. Ա. Խաչատրյանի, «Աշնանային վալս» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ՝. Ն. Սահակյանի, «Թզուկների երթը» երաժշտ.՝Է. Գրիգի, «Քայլերգ» երաժշտ.՝ Ա. Խաչատրյանի, «Փաթիլների պար» երաժշտ՝. Դ. Շոստակովիչի,
«Ծաղրածու» երաժշտ՝. Դ. Կաբալևսկու, «Տիկնիկի հիվանդությունը» երաժշտ.՝ Պ. Չայկովսկու, «Ուրախ-տխուր» երաժշտ.՝ Լ. Վ. Բեթհովենի)
2) Երգեցողություն`
ա․ ժողովրդական՝ («Հավիկ», «Հոյ, Նազան», մշակումը՝ Կոմիտասի, «Սար-սար», մշակումը՝ Կոմիտասի, «Ծափիկ-ծափիկ», «Անձրև-անձրև», «Ծաղիկ ջան», «Վարդի ծառ», «Լորիկ», «Խնոցի» խոսք՝ Հ. Թումանյանի, «Մառան մտա», «Ջան, գառնուկ»մշակումը՝ Կոմիտասի)
բ․ կոմպոզիտորական՝ («Ծափ-ծափ», երաժշտ.՝ Ալ․ Օհանյանի, «Նախշուն հավիկ» խոսք՝ Գ. Գեղունու, երաժշտ.՝ Ա. Օհանյանի, «Հեյ աշուն» խոսք և երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Ձմեռ» խոսք՝ Մ. Միրզայանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Ձմռան երգ» խոսք՝ Գ. Բորյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Թռչունները» խոսք՝ Աղաբաբի, երաժշտ՝ Ս. Գալիկյանի, «Ես թիթեռ եմ» խոսք՝ Մ. Վշտունու, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Գարուն եկավ» խոսք՝ ժող. երաժշտ.՝ Ռ. Մելիքյանի, «Մայրիկիս տոնը» խոսք՝ Ա. Մարաշյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, «Փիսիկ» խոսք՝ Աթ. Խնկոյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, «Մեղու» խոսք.՝ Աթ. Խնկոյանի, երաժշտ.՝ Մ. Մազմանյանի, «Սագիկ» խոսք՝ Ա. Հայրապետյանի, երաժշտ.՝ Մ. Մազմանյանի, «Փոս ենք փորում» խոսք՝ Հ. Հայրապետյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Նոր տարի» խոսք՝ Հ. Հայրապետյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Թիթեռ» խոսք՝ Մ. Վշտունու, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Բկլիկ ձկնիկ» խոսք՝ Աթ. Խնկոյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Աղվես» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ՝ Լ. Զալինյանի, «Գայլ» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ՝ Լ. Զալինյանի, «Արջուկ» - խոսք՝ Ս. Մուրադյան, երաժշտ՝Լ. Զալինյան «Անտառի բնակիչները» շարքից, «Աշնան տերևները» խոսք, երաժշ.՝ Մ. Միրզայանի, «Տոնածառ» խոսք, երաժշ.՝ Մ. Միրզայանի, «Ոզնի» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ՝. Ն Սահակյանի, «Խաղաղություն» խոսք՝ Պ. Խաչատրյանի, երաժշտ՝ Հ. Խրիմյանի, «Վերելակ» խոսք՝ Հ. Միտոյանի, երաժշտ՝. Ն. Սահակյանի, «Սկյուռիկի երգը» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ՝. Ն. Սահակյանի, «Ծիլը, ծիտը, մեկ Էլ ես» խոսք՝ Պ. Խաչատրյանի, երաժշտ՝. Հ. Խրիմյանի, «Թիթեռ» խոսք և երաժշտ՝ Լ. Զալինյանի, «Զատիկ» խոսք՝ Հ. Միտոյանի, երաժշտ՝. Ն. Սահակյանի, «Սիրելի ձմեռ» խոսք և երաժշտ՝. Ա. Մովսիսյանի, «Անձրև» խոսք ՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Շնորհավոր» խոսք և երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Գաթա թխեմ» խոսք՝ Գ․ Եղիկյանի, երաժշտ՝. Հ. Խրիմյանի, «Ծաղկազարդ» խոսք և երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Տոնածառ» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Նապաստակի երգը» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Է. Միհրանյանի, «Գորտ» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Ջրաշուշան» խոսք՝ Հ. Միտոյանի երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Թզուկի երգը» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Է. Միհրանյանի, «Փաթիլներ» խոսք և երաժշտ.՝ Ա․ Հովհաննիսյանի, «Լավաշ» խոսք՝ Հ. Միտոյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Բարության ծառ» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Լ. Համբարձումյանի, «Աշուն» խոսք՝ Ա․ Ստեփանյանի, երաժշտ.՝ Ա․ Հովհաննիսյանի, «Նռան երգը» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Ծիածան» խոսք և երաժշտ.՝ Լ. Զալինյանի, «Մայրիկն այսօր ուշացել է» խոսք՝ Ս. Մուրադյանի,երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Իմ ձիուկը» խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Ունեմ խոսք» խոսք՝ Մ. Սահակյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Ձմեռ պապի շուտ արի խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Զատիկ» խոսք՝ Մ. Սահակյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Բարև, տերև» խոսք՝ Մ. Սահակյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Անձրևից մի վախեցեք» խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Գարնան գույները» խոսք՝ Տ. Զաքարյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Ես և շնիկը» խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Աշուն է» խոսք՝ Արևշատ Ավագյանի, երաժշտ.՝ Լ. Համբարձումյանի, «Տիկնիկ ծաղրածուն» խոսք՝ Լ. Դուրյանի, երաժշտ.՝ Լ. Համբարձումյանի, «Ձյունը» խոսք՝ Սիլվա Կապուտիկյանի, երաժշտ.՝ Լ. Համբարձումյանի, «Նունիկի փիսիկը» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Տեսեք, ձյունը գալիս է» խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Այ, իմ սոխակ» խոսք՝ Մ. Սահակյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի)
3) Երաժշտառիթմական շարժումներ, պար, խաղ` («Հոյ, Նազան» ժողովրդական, «Նորվեգական պար» երաժշտ.՝ Էդվարդ Գրիգի, «Հայկական շուրջպար» ժողովրդական, «Ջան, ծաղիկ» ժողովրդական, «Մեզ հյուր են եկել», «Ճանաչիր նվագարանը», «Տաք և սառը», «Արձագանք», «Ու՞ր է գնում տիկնիկը», «Աքլորը» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, բեմականացումը՝ Կարինե Ղազարյանի, «Գնդակով խաղ» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, բեմականացումը՝ Կ. Ղազարյանի):
4) Երաժշտաշարժական վարժություններ` («Ցատկապարան» երաժշտ.՝ Արամ Խաչատրյանի, «Քայլերգ» երաժշտ․՝ Ռոբերտ Շումանի, «Քայլերգ» երաժշտ․՝ Սերգեյ Պրոկոֆևի)
5) Պար` («Զանգեզուրի քայլերգ» երաժշտ.՝ Արամ Խաչատրյանի, «Նազ պար» երաժշտ.՝ Սարգիս Բարխուդարյանի, «Նուբար» երաժշտ՝ ժողովրդական, «Հայկական շուրջպար» երաժշտ՝ ժողովրդական, «Հոյ, Նազան» երաժշտ՝ ժողովրդական, «Վեր-վերի» երաժշտ՝ ժողովրդական, «Պար դափերով» երաժշտ՝ ժողովրդական, «Էենզելի» երաժշտ.՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, «Պոլկա», երաժշտ՝ Մ. Գլինկայի)
6) Խաղ` («Շլդիկ-մլդիկ նապաստակ» խոսք.՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Արեգ Լուսինյանի, «Խաղ դափերով», «Ու՞մ շրջանը շուտ կհավաքվի», «Գուշակի՛ր շարժումներից», «Կատարի՛ր՝ ինչպես ես», «Ո՞ր նվագարանն է»)
7) Նվագ բնական, մանկական նվագարաններով` Նվագարաններով կամ ծափերով վերարտադրել սովորած երգերի ռիթմական պատկերը:
103. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքները, կապը չափորոշչի հետ ներկայացված են աղյուսակ 16-ում։
Աղյուսակ 16.
|
4-5 տարեկաններ |
5-6 տարեկաններ |
|
Ունկնդրում | |
|
Սանը պետք է՝ -ունկնդրի և ընկալի ստեղծագործությունը: |
Սանը պետք է՝ -ունկնդրի, ընկալի ստեղծագործությունը և տարբերի ազգային երգերը: |
|
-Ունկնդրի և որոշի երաժշտության բնույթը, արտահայտչամիջոցները՝ ուժգնությունը, տեմպը: |
-Ունկնդրի և տարբերի երաժշտության բնույթը, որոշի արտայտչամիջոցները՝ ուժգնությունը, տեմպը, ռիթմը, ռեգիստրը: |
|
-Ճանաչի ծանոթ երաժշտական ստեղծագործությունները, կռահի ստեղծագործությունը նախանվագից, տարբեր հատվածներից: |
-Ճանաչի մի քանի կոմպոզիտորների և նրանց մանկական ստեղծագործությունները: |
|
-Արտահայտի երաժշտական ստեղծագործություններից ստացած տպավորությունները, նկարագրի իր զգացողությունները: |
-Ունկնդրի հայ և այլ ազգերի երաժշտական ստեղծագործություններ, -նկարագրի իր տպավորությունները կամ ներկայացնի, գույներով, նկարելով: |
|
-Ճանաչի և տարբերի երաժշտության տեսակները՝ (երգ, պար, քայլերգ): |
-Տարբերի երաժշտության տեսակները՝ (երգ, պար, քայլերգ) և բնութագրի դրանք: |
|
-Դրսևորի սեր, հետաքրքրություն տարբեր բնույթի և տեսակի երաժշտության ունկնդրման հանդեպ: |
-Դրսևորի սեր և հետաքրքրություն կազմակերպված ազգային տոների և ավանդույթների ընթացքում հնչող երաժշտության հանդեպ: |
|
Երգեցողություն | |
|
-Երգի ճիշտ շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության, մաքուր ինտոնացիայով, հստակ արտասանելով երգի բառերը: |
-Երգի ճիշտ կեցվածքով և շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության, մաքուր ինտոնացիայով, արտահայտիչ դիմախաղով, երգչային առոգանությամբ: |
|
-Որոշի երգի բնույթը, տեմպը, ուժգնությունը, տեսակը: |
-Որոշի երգի արտահայտչամիջոցները, տարբերի երգի տեսակները: |
|
-Ճանաչի ծանոթ երգերը նախանվագից, մեղեդուց: |
-Ճանաչի ծանոթ երգերը, նախանվագից, մեղեդուց, երգի տարբեր հատվածներից, նվագակցությունից: |
|
-Սկսի և ավարտի երգը երաժշտության դաստիարակի և հասակակիցների հետ միաժամանակ: |
-Սկսի և ավարտի երգը երաժշտության դաստիարակի և հասակակիցների հետ միաժամանակ, -ցուցաբերի հետաքրքրություն երգեցողության նկատմամբ: |
|
-Երգի գործիքային նվագակցությամբ, կամ առանց նվագակցության: |
-Երգի գործիքային նվագակցությամբ, կամ առանց նվագակցության, որպես մենակատար կամ խմբով: |
|
-Դրսևորի հետաքրքություն ընկերների կատարումների նկատմամբ և արձագանքի: |
-Դրսևորի հետաքրքություն ընկերների կատարումների նկատմամբ, արձագանքի և մեկնաբանի: |
|
Երաժշտաշարժական վարժություններ | |
|
-Շարժվի երաժշտության բնույթին, ռիթմին և տեմպին համապատասխան: |
-Հստակ կատարի երաժշտաշարժական վարժությունները: |
|
-Ինքնուրույն փոխի շարժումները երաժշտության փոփոխությանը համապատասխան: |
-Ինքնուրույն փոխի շարժումները երաժշտության փոփոխությանը համապատասխան, -կողմնորոշվի ժամանակի և տարածության մեջ: |
|
-Կատարի քայքի տեսակները՝ քայլի զույգերով, կազմի շրջան՝ մեծացնելով և փոքրացնելով, քայլի տարբեր ուղղություններով: |
-Շարժվի երաժշտության ռիթմին և տեմպին համապատասխան, համակարգված, արձագանքելով երաժշտությանը։ |
|
-Սկսի և կանգ առնի երաժշտության սկզբին և ավարտին համապատասխան: |
-Համակարգված, կատարի երաժշտաշարժական վարժությունները: |
|
Պար | |
|
-Կատարի տարբեր պարային տարրերը և պարեր: |
-Իմանա տարբեր պարերի տեսակները և պարի: |
|
-Կատարի պարային շարժումներ՝ (պտույտներ մենակ, զույգերով), պտտվի ձեռքերը ճոճելով, դաստակով կատարի պտույտներ: |
-Տիրապետի պարային քայլքի տարբեր տեսակներին՝ կից, փոփոխական, մենակ, զույգերով, -երկու շարասյունից կազմի երկու փոքր շրջան, ապա՝ մեկ մեծ շրջան: |
|
-Օգտագործի ծանոթ պարային շարժումները և պարային քայլքի տեսակները ազատ պարերում: |
-Իմանա հայկական ազգային և այլ ազգերի որոշ պարերի անվանումներ և պարի: |
|
-Պարի, օգտագործելով պարին համապատասխան պարագաներ՝ ժապավեն, փուչիկ, գնդակ, օղակ: |
-Պարի, օգտագործելով պարին համապատասխան պարագաներ՝ ժապավեն, փուչիկ, գնդակ, օղակ, ռիթմական նվագարաններ: |
|
Խաղ | |
|
-Արտահայտիչ կերպով փոխանցի կենդանիներին բնորոշ նմանողական շարժումները, օգտագործի դիմախաղը: |
-Հուզականորեն արձագանքի երաժշտական խաղերին, -երաժշտության ներքո նմանակի հեքիաթի հերոսներին, օգտագործի դիմախաղը: |
|
-Արձագանքի երաժշտությանը՝ օգտագործելով դիմախաղը, խաղի ընթացքում արձագանքի ընկերների հույզերին: |
-Խաղի ընթացքում արտահայտի իր հույզերն ու զգացմունքները բառերով, -հասկանա, ընկերների հույզերն ու զգացմունքները և արձագանքի: |
|
Նվագ մանկական նվագարաններով | |
|
-Իմանա նվագարանների անվանումները: |
-Իմանա նվագարանների տեսակները, ներկայացնի հայկական ազգային նվագարանները: |
|
-Բնական և ռիթմական նվագարաններով կատարի պարզ ռիթմական պատկերներ: |
-Բնական և ռիթմական նվագարաններով կատարի պարզ ռիթմական պատկերներ, -տիրապետի մանակական նվագարաններ նվագելու կարողությանը: |
|
-Նվագի մանկական նվագարաններով պարզ մեղեդիների ռիթմական պատկերներ (գդալ, դափ, չխչխկան): |
-Նվագի մանկական նաև ազգային նվագարաններով պարզ մեղեդիների ռիթմական պատկերներ (գդալ, դափ, չխչխկան): |
|
Երաժշտառիթմական շարժում | |
|
-Բնական և ռիթմական նվագարաններով նվագակցի ունկնդրվող կամ կատարվող ստեղծագործությանը: |
-Բնական և ռիթմական նվագարաններով նվագակցի ունկնդրվող կամ կատարվող ստեղծագործությանը, -կատարի ստեղծագործության բնույթին համապատասխան պարային շարժումներ: |
|
Հորինում (իմպրովիզացիա) | |
|
-Հորինի պարային, խաղի հերոսներին բնորոշ շարժումներ և ռիթմական նվագակցություն: |
-Հորինի պարային, խաղի հերոսներին բնորոշ շարժումներ և ռիթմական նվագակցություն: |
|
Կապը չափորոշչի հետ՝ Շ (ա), (ե), (զ), (է), (թ) ԽՀ (բ), (ե), (ը), (թ) Ի (բ), (գ), (դ), (ե), (ը), (թ) ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (է) ԻԱԱԱ (ա), (ե), (զ) |
Կապը չափորոշչի հետ՝ Շ (ա), (բ), (զ), (է), (ժբ), ԽՀ (բ), (ե), (ը), Ի (ա), (գ), (դ), (ե), (ը), (թ), (ժ), (ժա), ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (ժ), ԻԱԱԱ (ա), (դ), (թ), (ժա): |
104. «Երաժշտություն» ծրագրային բովանդակությունը ներառում է՝
1) ունկնդրում՝ ուրախ, տխուր ինտոնացիաներ, երաժշտական ժանրեր, հակադիր բնույթի երաժշտություն, հնչյունի բարձրություն, ռիթմ, տեմպ, ուժգնություն, ռեգիստր, հնչերանգ, մեղեդի, կոմպոզիտորներ, ստեղծագործություններ, ազգային տոներ, ավանդույթներ, ծեսեր:
2) Ձայնավարժություն, երգեցողություն՝ ճիշտ կեցվածք և շնչառություն, բնական ձայն, մաքուր ինտոնացիա, հնչյունների անվանումներ, երգչային առոգանություն, արտահայտիչ դիմախաղ:
3) Երգի տեսակներ:
4) Երաժշտաշարժական վարժություններ՝ երաժշտառիթմական գործունեություն, կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ:
5) Պար՝ քայլքի տեսակներ, պարային դիրքեր, պարային շարժումներ, թռիչքներ, պտույտներ, ծափեր,պարի բեմադրում:
6) Խաղ՝ երաժշտադիդակտիկ, խաղեր, խաղերգեր, հեքիաթի հերոսների նմանակում երաժշտության ներքո:
7) Նվագ բնական, մանկական նվագարաններով՝ բնական, մանկական նվագարաններ, դրանց անվանումները, հնչերանգները, նվագախմբի ստեղծում:
8) Հորինում (իմպրովիզացիա)՝ երաժշտառիթմիկ պատկերների, պարզ մեղեդու, պարային շարժումների, երաժշտական խաղի հորինում:
9) Մատների մարզանք՝ մատների մարզանք երաժշտության բնույթին, տեմպին, ռիթմին համապատասխան:
10) Երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում)՝ երգել պարելով, պարել նվագելով, երգել նվագելով կամ երեքը միասին, ծափերով նվագակցել:
11) Երաժշտական թերապիա՝ առողջական համակարգի խթանում, լարվածության թուլացում:
105. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ պարապմունք (ունկնդրում, ձայնավարժություն, երգեցողություն, երաժշտաշարժական վարժություններ, պար, խաղ, նվագ մանկական նվագարաններով, հորինում (իմպրովիզացիա), մատների մարզանք, երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում), երաժշտական թերապիա), տոներ, զվարճալիք, զբոսանք, էքսկուրսիա, մշակութային այցեր:
IX. ԿԵՐՊԱՐՎԵՍՏ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
106. Տարատարիք խմբի (4-6 տարեկաններ) «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» (Հապավումը՝ ԿԿԱ) ծրագրային բաղադրիչը նպատակաուղղված է՝
1) 4-6 տարեկան սաների գեղագիտական ընկալման և ճաշակը զարգացմանը,
2) «գեղեցիկի» նկատմամբ հուզական վերաբերմունքի ձևավորմանը,
3) սաների ստեղծագործական ունակությունների զարգացմանը,
4) կերպարվեստային ստեղծագործությունների վերաբերյալ պատկերացումների ձևավորմանը,
5) ստեղծարարության խրախուսմանը։
107. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են՝
1) զարգացնել գեղեցիկը նկատելու և գնահատելու կարողությունը,
1) ձևավորել առանձին առարկաներ, դրանցով այլ պատկերներ, թեմատիկ կոմպոզիցիաներ ստանալու կարողություններ,
2) սովորեցնել նկարել տարբեր առարկաներ, կատարել համեմատական վերլուծություն առարկայի ձևի (շրջան, ձվածիր, քառակուսի, եռանկյուն, ուղղանկյուն) մեծության, դիրքի, կառուցվածքի վերաբերյալ,
3) սովորեցնել երեք հիմնական գույներից ստանալ նոր գույներ և նրբերանգներ,
4) սովորեցնել նկարել բնօրինակից, մտահղացմամբ և երևակայությամբ պատկերել պարզ թեմաներ` ընդգծելով առարկաների հիմնական հատկանիշները` կառուցվածքը, գույնը, ձևը,
5) ձևավորել երկրաչափական ձևերի, գծերի, կետերի, հպումների, վրձնահարվածների միջոցով բազմաձև նախշեր, պատկերներ և կոմպոզիցիաներ կառուցելու կարողություններ,
6) շարունակել ծանոթացել ոչ ավանդական նկարչական տեխնիկաներին՝ կնիքով, տերևներով, կափարիչով, թելերով, ճմրթված թղթով և այլ հասանելի միջոցներով,
7) ծանոթացնել կերտաձողի օգտագործման եղանակներին և հնարներին,
8) զարգացնել պարզ կառուցվածք ունեցող առարկաներ ծեփելու կարողություններ,
9) ձևավորել ըստ նմուշի ծեփելու կարողությունները,
10) սովորեցնել գնդի տափակեցման միջոցով ստանալ շրջանաձև բլիթ և այլն,
11) զարգացնել դետալներ ծեփելու, միմյանց միացնելու և ստացված հատվածը հարթեցնելու միջոցով տարբեր առարկաներ ստանալու կարողություններ,
12) զարգացնել ծեփակերտման միջոցով դեկորատիվ կիրառական արվեստի պարզագույն նմուշներ ստանալու կարողություն,
13) ձևավորել ծեփելու և սպասքը զարդանախշելու կարողություններ,
14) սովորեցնել զարդանախշել երկրաչափական պատկերներ` լրացուցիչ և օժանդակ նյութերով,
15) զարգացնել ծեփակերտման միջոցով տարբեր առարկաներ ստեղծելու կարողությունը՝ միավորելով դրանք ընդհանուր կոմպոզիցիայում, օգտվելով արդեն ծանոթ ծեփակերտման եղանակներից և հնարներից:
16) ձևավորել մկրատը ճիշտ բռնելու և դրանից օգտվելու կարողություններ, ուսուցանել մկրատով թուղթ կտրելու տեխնիկան. ձևավորել թուղթը ուղիղ, կարճ, երկար զոլակներ կտրելու հմտություններ,
17) սովորեցնել սոսնձել փոքր դետալները հիմնական մասերին,
18) ձևավորել մկրատով աշխատելու կարողություններ՝ երկրաչափական պատկերներից ստանալով այլ պատկերներ (անկյունները մկրատով կորացնելով՝ քառակուսուց ստանալ շրջան, ուղղանկյունուց՝ բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ, ծաղիկներ և այլն,
19) զարգացնել ապլիկացիայի եղանակով պատկերներ ստանալու (թռչուններ, կենդանիներ, ծաղիկներ, միջատներ, տնակներ) կարողությունը,
20) զարգացնել ծալման եղանակով պատրաստի երկրաչափական ձևերից տարբեր պատկերներ ստանալու կարողությունները՝ դրանք բաժանելով երկու, չորս մասերի (շրջանը բաժանել կիսաշրջանների, քառակուսին` եռանկյունների, ուղղանկյունը՝ քառակուսիների):
21) ձևավորել շինարարական նյութերը ճանաչելու, անվանելու կարողություններ (աղյուս, խորանարդ)՝ հաշվի առնելով դրանց հատկանիշները (ամրություն, ձև, չափ),
22) զարգացնել կառույցը վերլուծելու կարողություններ` առանձնացնելով հիմնական մասերը, տարբերել դրանց հարաբերական չափը և ձևը, որոշել տարածության մեջ դրանց դասավորվածությունը, մեկը մյուսի նկատմամբ հարաբերությունը (պատեր, տանիք, ծածկ, մեքենայում` խցիկ, թափք և այլն),
23) սովորեցնել ինքնուրույն չափել կառույցն ըստ երկարության, բարձրության, լայնության` պահպանելով դաստիարակի կողմից ներկայացված պահանջը («Կառուցի’ր այսպիսի տուն, բայց ավելի բարձր»),
24) զարգացնել ինչպես մանր, այնպես էլ խոշոր շինարարական նյութերով կառույցներ ստանալու կարողությունը՝ օգտագործելով տարբեր գույների դետալներ,
25) սովորեցնել աշխատել բնական նյութերով (չոր ճյուղեր, աշնանային տերևներ, կոներ, շագանակ, ընկույզի կեղև, ծղոտ և այլն),
26) կատարել թափոններով աշխատանք՝ ծեփոն, թելերից մնացած կոճեր, տարբեր տեսակի փոքր տուփեր և այլ առարկաներ,
27) զարգացնել թղթով աշխատելու կարողությունները․ ուղղանկյուն թուղթը ծալել երկտակ` համադրելով կողմերն ու անկյունները և ստանալ տարբեր կերպարներ` կենդանիներ, ծաղիկներ և այլն:
28) նպաստել կոկիկ աշխատելու մշակույթի ձևավորմանը,
29) զարգացնել աշխատելու ընթացքում համագործակցային կարողությունները։
108. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքները և կապը չափորոշչի հետ ներկայացված են աղյուսակ 17-ում։
Աղյուսակ 17․
|
4-5 տարեկաններ |
5-6 տարեկաններ |
|
Սանը պետք է՝ Նկարչություն - պատկերի առանձին առարկաներ և այդ առարկաների պատկերներին ավելացնելով այլ պատկերներ` ստանաթեմատիկ կոմպոզիցիաներ,պարզ նատյուրմորտ, - պատկերի տարբեր առարկաներ, կատարի համեմատական վերլուծություն առարկայի ձևի, մեծության, դիրքի, կառուցվածքի վերաբերյալ, - պատկերի առարկան ըստ նմուշօրինակի և բնօրինակի (1-3 առարկա), - պատկերի բնօրինակից, մտահղացմամբ և երևակայությամբ պարզ թեմաներ` - ընդգծելով առարկաների հիմնական հատկանիշները` կառուցվածքը, գույնը, ձևը, - նկարի բնության երևույթներ, մարդ, կենդանի, նախշազարդի հագուստը, սպասքը, - ստանա նոր գույներ և նրբերանգներ, - օգտագործի մի քանի ներկանյութ միաժամանակ` մոմամատիտ և ջրաներկ, գունավոր մատիտներ, յուղամատիտ և ջրաներկ, - օգտագործի գծամատիտը և ռետինը, - կիրառի ոչ ավանդական նկարչական տեխնիկաներ (ծեփոն, թելեր, ճմրթված թուղթ և այլն), - պատկերի առարկաներ երկրաչափական ձևերով /եռանկյուն, շրջան, ձվածիր, ուղղանկյուն, քառակուսի/, - նկարելիս կիրառի տարբեր գույներ, - օտագործի տարբեր նկարչական նյութեր, - պահպանի ճիշտ կեցվածք նկարելու ընթացքում, - խնամքով օգտագործի նկարչական նյութերը, կոկիկ պահի աշխատասեղանը։ - Ծեփակերտում - իմանա և կիրառի ծեփակերտման պարզ տեխնիկաներ, - ծեփակերտի պարզ կառուցվածք ունեցող առարկաներ՝ ըստ նմուշօրինակի, բնօրինակի, հիշողությամբ, - ծեփակերտի ըստ նմուշօրինակի, - ստանա դետալներ ծեփելու, միմյանց միացնելու և ստացված հատվածը հարթեցնելու միջոցով տարբեր առարկաներ, - ծեփակերտման միջոցով ստանա դեկորատիվ -կիրառական արվեստի պարզագույն նմուշներ՝ «սափոր», «ծաղկաման», «սպասք», - ներկայացնի իր և ընկերների աշխատանքները, - օգտագործի ծեփատախտակը, կերտաձողը, անձեռոցիկը՝ ըստ անհրաժեշտության, - կոկիկ պահի աշխատասեղանը: - Ապլիկացիա - օգտագործի մկրատ՝ թղթից կտրելով ուղիղ, կարճ, երկար զոլակներ, ինչպես նաև ուղիղ գծով և անկյունագծով, - երկրաչափական մի պատկերից ստանա մեկ այլ պատկեր, կտրելով անկյունները (քառակուսի պատկերից՝ շրջան, ուղղանկյունից՝ ձվաձև և այլն), - մկրատով կորացնելով թղթի անկյունները՝ ստանա օվալաձև պատկերներ (բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ, ծաղիկներ), - ստանա, փակցնի պատկերներ՝ թռչուններ, կենդանիներ, ծաղիկներ, միջատներ, տնակներ, - պատկերի ՀՀ դրոշը, - ստանա զարդանախշ՝ պահպանելով գույնի և նախշի ռիթմիկ դասավորվածությունը, - աշխատի մաքուր և կոկիկ, - դրսևորի համատեղ գործելու պատրաստակամություն։ - Կառուցողական աշխատանք - ճանաչի, անվանի շինարարական նյութերը (աղյուս, խորանարդ), դրանց հատկությունները (ամրություն, ձև, չափ), - կառուցի շինություն տարբեր եղանակներով (ըստ օրինակի, ցուցադրման, խոսքային հրահանգի), - տարբերի շինության մասերն ըստ չափերի (մեծ-փոքր, երկար-կարճ, բարձր-ցածր, լայն-նեղ), - օգտագործի բնական նյութեր (չոր ճյուղեր, աշնանային տերևներ, կոներ, շագանակ, ընկույզի կեղև, ծղոտ, ավազ և այլն), - կատարի աշխատանք թափոններով՝ ծեփոն, թելերից մնացած կոճեր, տարբեր տեսակի փոքր տուփեր և այլ առարկաներ, - օրիգամի տեխնիկայով՝ թղթի ծալադրման միջոցով, պատրաստի պարզ մոդելներ՝ կենդանիներ, թռչուններ, միջատներ, - մաքուր պահի շրջապատը և աշխատանքային սեղանը: |
- Սանը պետք է՝ - Նկարչություն - պատկերի առարկաներ, ընդգծի առարկայի մեծությունը և համաչափությունը, ցույց տա բարձրությունը, լայնությունը և խորությունը, - պատկերի նատյուրմորտ՝ պահպանելով առարկաների հարաբերական մեծությունը, դիրքը, ճիշտ ընտրի գունային գամման, - պատկերի ձմռան, գարնան, ամռան, աշնան տեսարան՝ բնությունից կատարած դիտարկումների հիման վրա, - ներկայացնի բնության գեղեցկությունը, երևույթները տարվա տարբեր եղանակներին նկարելու միջոցով, - աշխատի վրձնի ամբողջ մազափնջով, ծայրով, եզրով, վրձնահպումներով, վրձնահարվածներով, - օգտագործի գուաշ, ջրաներկ, տարբեր գույների միացության եղանակով ստանա նոր գույն, օգտագործի գուների տարբեր երանգներ, - բուսական, կենդանական և երկրաչափական պատկերների համադրությամբ ստանա տարբեր զարդանախշեր, - պատկերի մարդու մարմնի տարբեր շարժումներ (տղան՝ ձեռքերը վեր բարձրացրած, աղջիկը՝ պարելիս և այլն), - նկարի բնօրինակից, երևակայությամբ, մտահղացմամբ, հիշողությամբ, - օգտագործի նկարչության ոչ ավանդական տեխնիկաներ (թելեր, սպունգ, բամբակ և այլն), - համագործակցի խմբային աշխատանքում, դրսևորի ճանաչողական հետաքրքրություն և ակտիվություն առաջադրանքներ կատարելիս, - ճանաչի և գնահատի հայ և արտասահմանյան նկարիչների ստեղծագործությունների որոշ լավագույն նմուշներ, - բացահայտի և գնահատի գեղեցիկը, - աշխատի մաքուր և կոկիկ, - գնահատի ընկերների աշխատանքը, արտահայտի և մեկնաբանի սեփական կարծիքը վերջինիս վերաբերյալ, - էլեկտրոնային հարթակում ստեղծի պատկերներ, գունավորում դրանք։ - Ծեփակերտում - ճանաչի ծեփանյութերի հատկությունները, ինքնուրույն ընտրի նյութեր ու գործիքներ, - ստեղծի երևակայական հարթ և ծավալային աշխատանքներ, - ներկայացնի կերպարին բնորոշ նշաններ՝ ձողիկի միջոցով տալով դրան արտահայտչականություն, - ծեփակերտման միջոցով ստանա դեկորատիվ-կիրառական արվեստի պարզագույն նմուշներ, - զարդանախշի ծեփակերտած առարկաները կերտաձողի օգնությամբ, ստեղծի պարզ նախշեր, պատկերի արտահայտչականություն, - համադրի մասերը, ստանա ամբողջական պատկեր, - ստեղծի պարզ նախշեր, - մեկնաբանի և վերլուծի իր և ընկերների աշխատանքները, - դրսևորի համապատասխան հույզեր, զգացմունքներ, - աշխատի մաքուր և կոկիկ: - Ապլիկացիա - պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա տարածական պատկերացում, - տիրապետի թուղթը կտրելու, փակցնելու կարողություններին, - տիրապետի դեկորատիվ արվեստի տարրերին, - ստեղծի գունագեղ և տարբեր ձևերի նախշեր, - ստեղծի տարբեր պատկերներ՝ ըստ նմուշօրինակի, բնօրինակի, հիշողությամբ, երևակայությամբ, - ստեղծի տարբեր տեսարաններ (ծաղկամանի մեջ ծաղիկներ, անտառային պատկեր, աշնանային ծառ)՝ գունավոր թղթերով կտրատված պատկերներից, - տիրապետի դեկորատիվ արվեստի տարրերին՝ ստեղծելով կոմպոզիցիաներ, զարդանախշեր՝ ուղղանկյան, զոլակի, կամ շրջանի մեջ, - կտրի և գունազարդի սեղանային, ստվերային թատրոնների համար տարբեր ստվերապատկերներ, - ստեղծի համաչափ ձևի առարկաներ (պար բռնած մարդուկներ)՝ կտրատելով մի քանի շերտ ծալած թուղթը, - մասնակցի համատեղ աշխատանքին (օրինակ՝ այգու տեսարանի ստեղծում), օգտագործի տարբեր լրացուցիչ նյութեր (բնական նյութեր, թելեր, կտորներ և այլն): - Կառուցողական աշխատանք - կերպարվեստային գործունեության տարբեր տեսակների հանդեպ դրսևորի - համապատասխան հույզեր,զգացմունքներ, - ունենա տարբեր կառուցողական նյութերով տարբեր շինություններ կառուցելու կարողություն, - հասկանա իր առջև դրված խնդիրները, - անդրադառնա և արձագանքի սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին, - ստեղծի մատնային թատրոնի համար կերպարներ թղթից կամ կտորից, - պատրաստի պարզ մոդելներ՝ օրիգամի տեխնիկայի կիրառմամբ (կառուցի նավակ, ինքնաթիռ, գլխարկ, էջանիշ, տուփ, աղաման, կարապ, դրամապանակ, բաժակ, դիմակ, բացիկ, տոնածառի խաղալիքներ, հովհար, անձրևանոց և այլն), - կառուցի տարատեսակ շինություններ՝ կիրառելով տարբեր նշանակության կառուցողական նյութեր, - կառուցի շինություն տարբեր եղանակներով՝ ըստ օրինակի, ցուցադրման, խոսքային հրահանգի, երևակայությամբ, - վերլուծի կառույցը` առանձնացնելով հիմնական մասերը, տարբերի դրանց - հարաբերական չափը և ձևը, - կառուցի տարբեր տեսարաններ՝ մեկ կամ մի քանի տարբեր տեսակի բնական նյութեր օգտագործելով, - հեքիաթի թեմաներով ստեղծի սյուժետային պատկերներ, - օգտագործի տարբեր տեսակի բնական նյութեր և կենցաղային թափոններ, (ուլունքներով հավաքի վզնոց, ծաղիկ, դեկորատիվ բույսերից հավաքի ծաղկեփունջ և այլն), - աշխատի մաքուր և կոկիկ: |
|
Կապը չափորոշչի հետ՝ Շ (թ) ԽՀ (բ), (գ) Ի (դ), (ե), (զ), (ը) ՀՍԱ (ա), (գ), (դ), (ե) ԻԱԱԱ (բ), (զ) |
Կապը չափորոշչի հետ՝ Շ (ժբ) ԽՀ (ա), (բ) Ի (ա), (գ), (ե), (ը) ՀՍԱ (բ), (ե), (զ), (ժ) ԻԱԱԱ (ա), (դ), (ը) |
109. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների, մշակութային այցերի, կենտրոններում աշխատանքի զբոսանքների, էքսկուրսիաների ինքնուրույն գործունեության կազմակերպման միջոցով:
IX. ԶԱՐԳԱՑՆՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
110. Տարատարիք խմբում ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպումն էապես պայմանավորված է զարգացնող առարկայական միաջավայրի գրագետ կազմակերպմամբ։ Չափորոշչով 4-6 տարեկանների համար սահմանվում են զարգացնող միջավայրին ներկայացվող հետևյալ պահանջները՝
1) հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների գեղագիտական զարգացման համար. առկա են գեղագիտական ձևավորումներ. նկարներ, վերատպություններ, ժողովրդական ստեղծագործության նմուշներ, սաների, մեծերի աշխատանքների ցուցահանդեսներ և այլն.
2) ստեղծված են պայմաններ սաների խոսքի զարգացման համար, առկա է մանկական գրադարան.
3) առկա են նկարների հավաքածուներ և խոսքի զարգացմանն ուղղված սեղանի խաղեր.
4) ստեղծված են պայմաններ սաների երաժշտական գործունեության համար.
5) առկա են երաժշտական գործիքներ, նվագարաններ և երաժշտադիդակտիկ խաղեր.
6) ստեղծված են պայմաններ բնության, հասարակության, պատմության, մշակույթի մասին սաների պատկերացումների զարգացման համար.
7) հաստատությունում առկա է պետական խորհրդանիշների անկյուն (դրոշ, զինանշան, օրհներգ).
8) առկա են ազգային կենցաղային առարկաների նմուշներ, ազգային տարազներով տիկնիկներ.
9) ստեղծված են պայմաններ սաների էկոլոգիական դաստիարակության համար, առկա են դիտողական պարագաներ, բնական նյութեր, բնության երևույթները նկարագրող պաստառներ.
10) ստեղծված են պայմաններ սաների թատերական գործունեության համար. առկա են թատերական բեմականացումների կազմակերպման համար անհրաժեշտ պարագաներ.
11) ստեղծված են պայմաններ սաների կառուցողական գործունեության զարգացման համար. առկա են մանր (սեղանային) և խոշոր (հատակի) կառուցողական նյութեր, տարբեր տեսակի հավաքածուներ (կոնստրուկտորներ, մոզաիկաներ), կտրվածքներով նկարներ, բնական նյութեր.
12) առկա են նյութեր և սարքավորումներ սաների մոտ թվի, մեծության, տարածական և ժամանակային պատկերացումների ձևավորման համար (թվանշաններ, կշեռքներ, չափման միավորներ գրատախտակ, օրացույց, ժամացույց, ավազի, արևային ժամացույց և այլն).
13) առկա է համակարգիչ՝ մեդիագրագիտության և մեդիաանվտանգության կանոններին տիրապետելու համար անհրաժեշտ հավելվածներով.
14) առկա են նյութեր և սարքավորումներ սաների փորձարարական աշխատանքների համար (գլոբուս, քարտեզ, մակետներ, նկարների հավաքածուներ, մագնիս, սեղանային տպագիր խաղեր և այլն).
15) հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների ֆիզիկական զարգացման համար. առկա են ֆիզիկական ակտիվության համար անհրաժեշտ սարքավորումներ, մարզական գույք,
16) առկա են երթևեկության կանոններին ծանոթացնող դիդակտիկ խաղեր և խաղալիքներ, ստեղծված են պայմաններ՝ երթևեկության կանոնները կիրառելու համար.
17) գործունեության տարբեր տեսակների ընթացքում սաների զարգացման համար (մտավոր, զգայաշարժողական, հուզակամային) առկա են սյուժետային խաղային հավաքածուներ, դիդակտիկ խաղեր (լոտո, դոմինո, շախմատ, նկարների հավաքածուներ) և խաղալիքներ.
18) ստեղծված են անվտանգ պայմաններ սաների անհատական և համատեղ ակտիվության դրսևորման համար.
19) ստեղծված են պայմաններ սաների առողջության պահպանման և ամրապնդման համար.
20) առկա են հատուկ տարածքներ սաների հետ տարվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման համար.
21) ստեղծված են ֆիզիկական հարմարեցումներ սաների զարգացման առանձնահատկություններին համապատասխան.
22) ստեղծված են պայմաններ շարժունակության խանգարումներ ունեցող սաների համար.
23) առկա են հարմարեցված աթոռ սեղանով, կանգնակ, սայլակ, քայլակ, տարբեր չափսերիբարձեր, աթոռակներ՝ նստելու ճիշտ դիրք ապահովելու համար, հարմարեցված սպասք (սպասքի ադապտացիաներ), հարմարեցված գրենական պիտույքներ.
24) բակային տարածքում և հողամասում առկա են խաղային սարքավորումներ.
25) առկա է ծրագրամեթոդական գրականության անկյուն աշխատողների և ծնողների համար:
111. Հաստատությունում առկա են խելամիտ հարմարեցումներ սաների կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան:
112. Գրականության ցանկ
1) «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք, 2020:
2) Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ, 2021:
3) Նախադպրոցական կրթական հիմնական ծրագիր․ Կրտսեր 1-ին խումբ (2-3 տարեկաններ), 2025։
4) Նախադպրոցական կրթական հիմնական ծրագիր․ Կրտսեր երկրորդ խումբ, (3-4 տարեկաններ), 2025։
5) Նախադպրոցական կրթական հիմնական ծրագիր․ Միջին խումբ, (4-5 տարեկաններ), 2025։
6) Նախադպրոցական կրթական հիմնական ծրագիր․ Ավագ խումբ, (5-6 տարեկաններ), 2025։
7) 3-6 տարեկան երեխաների կրթական ծառայությունների կազմակերպումն այլընտրանքային մոդելներով․ Ռ. Ծառուկյան, Լ. Սմբատյան, Ս. Մանուչարյան և ուրիշներ․ Երևան, ՅՈՒՆԻՍԵՖ, 2018։
8) Այլընտրանքային մոդելներով 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության կազմակերպումը․ Ռ․ Ծառուկյան, Միտոյան Հ․ և ուրիշներ․ -Դաստիարակի ուղեցույց․ Երևան, 2011թ․։
9) Նախադպրոցական մանկավարժություն․ Մարության Ս․Ա․, Դալլաքյան Ա․Մ․, Բուհական դասագիրք․, Երևան, 2008, - 288 էջ։
10) Խաչատրյան Հ. Վ. Մանկան հոգեբանության դասախոսություններ,Երևան, Տիգրան Մեծ, 2022, -316 էջ։
11) Նախադպրոցական կրթություն․ Ուսումնամեթոդական ձեռնարկ նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների համար, Երևան, 2024։
12) Թեմատիկ պարապմունքների կազմակերպումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում․ Ձեռնարկ, Երևան, 2025
13) Ծնողավարություն․ Ձեռնարկ նախադպրոցական ուսումնական հաստատության, դպրոցի և ծնողական համայնքի համար, Երևան, 2025։
14) Ինչպե՞ս խթանել ներառումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում, Մեթոդական ուղեցույց, Երևան, 2020։
15) Ուսումնական ձեռնարկ դասավանդողների համար.- Երևան: Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, 2022, 200 էջ
16) Պետրոսյան Ս.Ս., Ներառական կրթությունը գործնականում. /ուսումնամեթոդական ձեռնարկ/. Երևան 2021. 77էջ։
17) Ներառական կրթություն. Ուսումնամեթոդական ձեռնարկ. Երևան: 2017, 146 էջ։
18) Ղազարյան Գ.Հ., Գալստյան Ա.Ս., Մուրադյան Ե.Բ. Հեքիաթաթերապիայի տեսություն և պրակտիկա: Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2015թ. 84 էջ։
19) Հովհաննիսյան Ա., Դպրոցի շեմին: Ձեռնարկ ծնողների և մանկավարժների համար: Երևան, 2008, 85 էջ։
20) Հովհաննիսյան Ա., Դաստիարակենք միասին: Երևան 2014թ., 152 էջ։
21) Առաքելյան Ռ. Ֆիզկուլտուրայի պարապմունքները մանկապարտեզի ավագ խմբում (5-6 տարեկան), -Երևան, «Աստղիկ Գրատուն», 2008, -48 էջ:
22) Առաքելյան Ռ. Շարժախաղեր նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար, -Երևան, 2009, -177 էջ։
23) Գրիգորյան Յու. Գ., Ղուլյան Հ. Է. Համատեղ ֆիզիկական վարժություններ ծնողների և երեխաների համար» (ուսումնական ձեռնարկ), -Երևան, հեղինակային հրատարակչություն, 2012թ․, -50 էջ։
24) Գրիգորյան Յու. Գ., Ղուլյան Հ. Է. Առավոտյան հիգիենիկ մարմնամարզություն (մեթոդական ձեռնարկ նախադպրոցականների ծնողների համար),-Երևան, հեղինակային հրատարակչություն, 2008թ.,- 40 էջ։
25) Գրիգորյան Յու. Գ. Ընտանիքում նախադպրոցականների ֆիզիկական դաստիարակության հիմնախնդրի շուրջ //Ընտանիք և դպրոց, -Երևան, 2007թ., N 2., -էջ 29-37։
26) Հովեյան Ս. Հ. Հայկական ազգային շարժախաղերը նախադպրոցական կրթական համա¬կարգում (ուսումնամեթոդական ձեռնարկ), հեղ. հրատ., -Երևան, 2010թ., -144 էջ
27) Ղարիբյան Գ. Գ. Ֆիզիկական դաստիարակությունը մանկապարտեզում, (ուս. մեթ. ձեռն.), «Հեղ. հրատ.», 2016թ․, -116 էջ։
28) Մարտիրոսյան Գ. էկոլոգիական դաստիարակությունը նախադպրոցական տարիքում, -Երևան, 2002 թ․։
29) Մարության Ս․ Ա, Հովակիմյան Կ․ Ս․ Նախադպրոցականի սեռային դաստիարակությունը մանկապարտեզում և ընտանիքում, -Երևան 2007թ․։
30) Միտոյան Հ․, Ուսումնական ձեռնարկ մանկապարտեզի համար, -Երևան, 2020թ․
31) Նահապետյան Ե. Ն. Նախադպրոցական տարիքի երեխաների ֆիզիկական դաստիարակությունը, (մենագրություն), -Երևան, հեղ. հրատ., 2018թ.։
32) Չիբուխչյան Ս․ Տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացման պարապմունքները մանկապարտեզի ավագ խմբում, -Երևան, 2014թ․։
33) Սմբատյան Լ. Խաղերի և խաղ-զվարճալիքների կազմակերպումը մանկապարտեզում, -Երևան, 2014թ․։
34) Дошкольная педагогика с основами методик воспитания и обучения: Учеб ник для вузов. Стандарт третьего поколения / Под ред. А. Г. Гогоберидзе, О. В. Солнцевой. — СПб.: Питер, 2013. — 464 с․
35) Воронина Л. В. Педагогическая диагностика индивидуальных особенностей дошкольников, проявляющихся в образовательной деятельности и во взаимодействии со взрослыми и сверстниками. Екатеринбург 2019. -34 с․
36) Захарова Л.М., Богомолова М.И., Андрианова Е.И., Современные технологии дошкольного образования. Издательство: ИНФРА-М, 2021, 251с.
37) Игровая технология интелектуально-творческого развития детей”Сказочные лабиринты игры”методическое пособие/В.В.Воскобович, Н.А.Медова, Е.Д.Файзуплаева/, СПб., 2018, 360с.
38) Кашкаров А.П., Развитие креативного мышления. ТРИЗ детям. Москва. СОЛОН-Пресс 2021, 140с.
39) Кислов А.В., Задачи в стихах для изучающих ТРИЗ. ТРИЗ-педагогика КТК-“ГАЛАКТИКА”, Москва, 2023, 88с.
40) Мария Монтессори., Дети-другие. Саморазвитие.Части вторая и третья. Педагогика детства. «Карапуз», 2012. 189с.
41) Печинкина, О. В. Медиаобразование дошкольников: несколько советов родителям [Текст] / О. В. Печинкина // Детский сад от А до Я. - 2010. - № 2. -С. 126-132.
42) Пчелкина Е.Л., Развитие творческого мышления. По ступенькам ТРИЗ. 0 ступень. Методическое пособие с использованием рабочей тетради. СОЛОН-пресс. Москва, 2024, 172с.
43) Фомичева, О. С. Воспитание успешного ребенка в компьютерном веке / О.С. Фомичева. // М.: "Гелиос АРВ", 2000г. – 192 с.
44) Челышева И.В. Игровые технологии в медиаобразовании дошкольников // Crede Experto: транспорт, общество, образование, язык. - 2014. - №2. [Электронный ресурс]. URL: https://cyberleninka.ru/article/n/igrovye-tehnologii-v-mediaobrazovanii-doshkolnikov
45) Червова А.С., Волкова Т.С., Занятия в разновозрастной группе. <<Библиотека воспитателя.Сфера>> 2022., 131с.
46) The Project Approach for Preschoolers: Children’s Research Centre, University of Illinois. 2015․
47) “Child Development”, www.childdevelopmentinfo.com
48) https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=156845
49) https://kznakgnahatum.blogspot.com/p/blog-page.html
50) https://lib.armedu.am/article/1136
51) https://kznakhimnadram.blogspot.com/2021/08/blog-post.html
52) https://innostud.am/application/library/3de96771.pdf
53) https://innostud.am/application/library/d41da759.pdf
54) Нейрогимнастика: https://www.b17.ru/blog/58658/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 նոյեմբերի 2026 թվական: