ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«09» նոյեմբերի 2026 թ. |
N 109-Ն |
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՎԱԳ ԽՄԲԻ 3,5-ԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով՝
Հրամայում եմ
1. Հաստատել «Նախադպրոցական ավագ խմբի 3,5-ժամյա ծառայության կրթական ծրագիրը (5-6 տարեկանների համար նախատեսված)՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
|
Նախարար՝ 11/9/2026 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
|
Հավելված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի նոյեմբերի 9-ի N 109-Ն հրամանի |
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՎԱԳ ԽՄԲԻ 3,5-ԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
I. ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
1. Ծրագիրը հասցեագրված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ծառայություն իրականացնող զարգացման կենտրոնների մանկավարժական աշխատողներին, նախադպրոցական կրթության ոլորտի մասնագետներին՝ ուղղորդելու նրանց պլանավորելու և իրականացնելու 5-6 տարեկան սաների հետ կազմակերպվող աշխատանքները՝ միտված նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորմանը, նախադպրոցական ուսումնական հաստատությունից դպրոց սահուն անցման ապահովմանը։
2. Ծառայության կրթական ծրագիրը նախատեսված է 3,5-ժամյա, հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար։
3. Նախադպրոցական 3,5-ժամյա ծառայության կրթական ծրագիրը կառուցված է ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչով» (այսուհետ՝ չափորոշիչ) պահանջների հիման վրա՝ այդ տարիքի սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ:
4. 3,5 ժամյա կանոնակարգով իրականացվող նախադպրոցական ծառայության կրթական ծրագիրն ուղղված է չափորոշչով նախատեսված սաների զարգացման ոլորտներով սահմանված վերջնարդյունքների մասնակի ապահովմանը՝ ընդհանուր ծավալի 2/3-ը կազմող առանցքային վերջնարդյունքների ապահովմամբ։
5. 5-6 տարեկանը նախադպրոցական մանկության ավարտական և դպրոցական կրթությանն անցման նախապատրաստական փուլն է, որի ընթացքում առավել արդյունավետ կերպով զարգանում են երեխայի ճանաչողական, խոսքային, սոցիալ-հուզական, ֆիզիկական և կամային կարողությունները։ Այս տարիքում զարգանում են ուշադրության, հիշողության կամածին ձևերը, ի հայտ են գալիս բառատրամաբանական մտածողության տարրերը, ձևավորվում են վարքի ինքնակարգավորման և համագործակցության հմտությունները, որոնք էական են տարիքային հաջորդ փուլին բնորոշ ուսումնական գործունեության արդյունավետ իրականացման համար։ Հետևապես, սույն կրթական ծրագիրն ապահովում է երեխայի ոչ միայն համակողմանի զարգացումը, այլ նաև սահուն անցումը դպրոցին։
6. Ծրագիրը հնարավորություն է տալիս կազմակերպել նպատակային, հաջորդական և սաների տարիքային առանձնահատկություններին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթաց։ Այն ապահովում է չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորումը՝ գիտելիքի, կարողությունների, հմտությունների, արժեհամակարգի և դիրքորոշման դրսևորմամբ։
7. 5-6 տարեկանների կրթական ծրագիրը ստեղծում է հավասար մեկնարկային հնարավորություններ զարգացման տարբեր մակարդակ ունեցող սաների համար, ապահովում է կրթության շարունակականությունը նախադպրոցական և տարրական կրթության միջև, ինչպես նաև նպաստում է երեխայի անհատական ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։
8. Նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է ոլորտային վերջնարդյունքների ապահովմանը միտված զարգացման հետևյալ ուղղություններով.
1) սանի ֆիզիկական զարգացում, առողջ ապրելակերպի վերաբերյալ պատկերացումների և առողջ կենսակերպին միտված սովորությունների ձևավորում.
2) խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, մաթեմատիկական տարրական պատկերացումների զարգացում, գրաճանաչության նախապատրաստում.
3) ճանաչողության զարգացում, փորձարարության և հնարամտության խթանում, խաղային գործունեության խրախուսում.
4) ազգային ինքնության, սեփական և այլոց իրավունքների և պարտականությունների մասին տարրական պատկերացումների ձևավորում.
5) ուսման նկատմամբ վերաբերմունքի ձևավորում.
6) անձնային աճ, հուզակամային ոլորտի զարգացում, համատեղ գործունեության և համագործակցության խթանում, սոցիալականացում.
7) հիգիենիկ և ինքնասպասարկման կարողությունների, անվտանգ կենսագործունեության, կյանքի հմտությունների ձևավորում ։
9. Ծրագրում հաշվի են առնված երեխայակենտրոն ուսուցման ու դաստիարակության, շարունակական կրթության ապահովման պահանջները։
10. 5-6 տարեկանների նախադպրոցական ծառայության կրթական ծրագիրը սահմանում է կրթության բովանդակության ընդհանրական կառուցվածքը, ուսումնական տարվա սկիզբը, ավարտը, սաների գործունեության տարբեր ձևերի հերթագայումը, խաղային և ուսումնական գործունեության հարաբերակցությունը տեսանելի դարձնող կանոնակարգը, ծրագրային բաղադրիչներին հատկացվող շաբաթական պարապմունքների քանակը, ծրագրային յուրաքանչյուր բաղադրիչից ակնկալվող վերջնարդյունքները, զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջները։ Ծրագրում ներկայացված են թեմաներ «Ինձ շրջապատող աշխարհը» և «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչներից, ինչն ապահովում է թեմատիկ ուսուցման կազմակերպումը՝ նպաստելով ուսումնասիրվող նյութի վերաբերյալ սաների ամբողջական և համակարգված պատկերացումների ձևավորմանը, ծրագրային բաղադրիչների միջև կապերի ընկալմանը։
11. Ծրագրի բովանդակությունն ապահովում է 4-6 տարեկան սաների գիտելիքների, կարողությունների, հմտությունների, դիրքորոշումների և արժեքային համակարգի ձևավորումը՝ յուրաքանչյուր սանի զարգացման առանձնահատկությունների և կրթական կարիքի հաշվառմամբ։ Նախադպրոցական կրթության ավարտին դրսևորվող կարողունակությունները նպաստում են սահուն անցմանը դպրոցական ուսումնառությանը, տարրական դպրոցի կրթական ծրագրերի բովանդակության յուրացման արդյունավետությանը։
12. 5-6 տարեկանների կրթական հիմնական ծրագրին ներկայացվում են հետևյալ պահանջները՝
1. համապատասխանությունը չափորոշչին,
2. կրթության աշխարհիկ բնույթը,
3. սաների և մեծահասակների համատեղ գործունեության ընթացքում անհատակողմնորոշված (երեխայակենտրոն) մոտեցման ապահովումը,
4. ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման դիդակտիկ սկզբունքների ապահովումը,
5. ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը ։
13. Նախադպրոցական ծառայության կրթական ծրագրի հիմքում կարողունակահեն նախադպրոցական կրթության սկզբունքներն են՝ ուղղված նախադպրոցական տարիքի ավարտին կարողունակ սանի ձևավորմանը՝ թեմատիկ ուսուցման շրջանակում համալիր և ինտեգրված պարապմունքների, խմբային աշխատանքների, խաղերի կազմակերպման, սաների գործունեության տարբեր ձևերի հերթագայության, խաղային և ուսումնական գործունեության հարաբերակցությունը տեսանելի դարձնող կանոնակարգի հստակ պլանավորմամբ և իրականացմամբ:
II. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
14. Ծրագրում ներկայացված են`
1) դաստիարակության և ուսուցման նպատակները,
2) խնդիրները՝ ըստ ծրագրային բաղադրիչների,
3) սաների առօրյայի կազմակերպման առանձնահատկությունները,
4) վերջնարդյունքների ապահովման հիմքերը՝ սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ,
5) զարգացնող միջավայրին ներկայացվող չափանիշները։
15. Ծրագրի նպատակն է ապահովել 5-6 տարեկան սաների ֆիզիկական, մտավոր, հոգեկան և սոցիալ-անձնային զարգացումը՝ ըստ չափորոշչի։
16. Նախադպրոցական տարիքի սաների կրթության բովանդակությունը ներառում է զարգացման հետևյալ ոլորտները`
1) շարժողական (Հապավումը՝ Շ).
2) խոսքի և հաղորդակցման (ԽՀ).
3) իմացական (Ի).
4) հուզական, սոցիալ-անձնային (ՀՍԱ).
5) ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի (ԻԱԱԱ) ։
17. 5-6 տարեկանների կրթական ծրագիրը նախատեսում է սանի առօրյայի՝ համատեղ գործունեությամբ կազմակերպվող 3 ձև`
1) խաղային գործունեություն,
2) պարապմունք,
3) օրվա ընթացքում սանի ազատ ժամանակի տնօրինում ։
Ավագ խմբում սաների հետ օրվա կանոնակարգային պահերին կազմակերպվող աշխատանքն արտացոլվում է ծրագրային 6 բաղադրիչում՝
1) Խոսքի զարգացում (ԽԶ),
2) Ինձ շրջապատող աշխարհը (ԻՇԱ),
3) Մաթեմատիկական տարրական պատկերացումներ (ՄՏՊ),
4) Ֆիզկուլտուրա (Ֆ),
5) Կերպարվեստ և կառուցողական աշխատանք (ԿԿԱ),
6) Երաժշտություն (Ե):
18. Ծրագրային բոլոր բաղադրիչներում արտացոլված վերջնարդյունքներն ուղղված են չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորմանն ու զարգացմանը՝
լեզվական և հաղորդակցական կարողունակություն,
1) ճանաչողական և շարժառիթային (մոտիվացիոն) կարողունակություն,
2) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն,
3) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն,
4) թվային և մեդիա կարողունակություն,
5) մշակութային կարողունակություն,
6) մաթեմատիկական և տեխնիկական կարողունակություն,
7) տնտեսական կարողունակություն,
8) ֆիզիկական կուլտուրայի և առողջության պահպանմանը միտված կարողունակություն :
III. ՍԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ
19. Ավագ խմբի 3. 5-ժամյա ծառայության կրթական ծրագրով ապահովվող չափորոշչով սահմանված ոլորտային վերջնարդյունքները՝
20. Շարժողական ոլորտում սանը՝
1) կարողանում է ճիշտ կատարել հիմնական շարժումները, շարժողական գործողությունները (քայլք, վազք, ցատկեր, նետումներ, մագլցում, սողանցում) տարբեր պայմաններում,
2) ինքնուրույն կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով, վերին և ստորին վերջույթների, ուսագոտու, իրանի և որովայնի համար,
3) խաղում է տարբեր շարժախաղեր և մարզախաղեր, զուգորդում դրանց բնորոշ շարժողական գործողությունները` դրսևորելով անհրաժեշտ շարժողական ընդունակություններ,
4) օրվա ընթացքում կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ, դրսևորում է շարժողական ակտիվություն,
5) ֆիզիկական ակտիվության բոլոր ձևերում դրսևորում է կարգապահություն, աշխատասիրություն, ազնվություն, ընկերասիրություն, փոխօգնություն, կամք, պատասխանատվություն, նախաձեռնություն, վճռականություն,
6) ունի մատիտով, վրձնով, ծեփանյութով աշխատելու հմտություններ.
21. Իմացական ոլորտում սանը՝
1) առաջադրանքներ կատարելիս դրսևորում է ճանաչողական հետաքրքրություն և ստեղծագործական մոտեցում,
2) ցուցաբերում է համրանքի, թվերի, քանակի, կարգային հաշվի իմացություն, լուծում է պարզ տրամաբանական խնդիրներ, կռահում է պարզ օրինաչափությունները, կազմում պարզ ալգորիթմներ՝ ներկայացնելով գործողությունների հաջորդականությունը,
3) հասկանում է շրջապատող աշխարհի և բնության երևույթների փոխկապվածությունը, ունի տարրական պատկերացումներ բնության մասին,
4) նկարագրում և մեկնաբանում է շրջապատող միջավայրում ընթացող երևույթները, սեփական որոշումներն ու գործողությունները,
5) գիտի իր հայրենի երկրի մասին, ճանաչում է ազգային, այդ թվում և այլ ազգերի մշակութային առանձնահատկությունները.
22. Խոսքի և հաղորդակցման ոլորտում սանը՝
1) հորինում և կապակցված ներկայացնում է փոքրիկ պատմություններ, նկարագրում և բացատրում է որևէ երևույթ,
2) մտքերն արտահայտում է տրամաբանական հաջորդականությամբ՝ կիրառելով հոմանիշ, հականիշ բառեր,
3) տրված բառում տարբերում է առանձին հնչյուններ, դրանցով կազմում նոր բառեր, ընկալում է բառի վանկերը, վանկատում է բառը,
4) արտաբերում է ձայնավոր և բաղաձայն հնչյունները, ճանաչում է հայերենի տպագիր տառերը
23. Հուզական, սոցիալ-անձնային ոլորտում սանը՝
1) տարբերակում և վերլուծում է իր ցանկություններն ու նախասիրությունները, կարողանում է ընտրել, հիմնավորել և բարձրաձայնել ընտրությունը,
2) կառուցում է փոխվստահելի, գործընկերային հարաբերություններ մեծահասակների և հասակակիցների հետ, պահպանում է բարեվարքության կանոնները,
3) հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում դրսևորում է ապրումակցման, համագործակցության և ինքնակառավարման հմտություններ,
4) ունի տարրական պատկերացումներ սեփական իրավունքների ու պարտականությունների, հասարակական արդարության պարզագույն կանոնների և արժանապատիվ կեցության մասին, դրսևորում է սեր և նվիրվածություն հայրենի երկրի հանդեպ,
5) ընդունում է մարդկանց միջև եղած տարբերությունները, դրսևորում է հանդուրժողականություն, հարգանք մշակութային առանձնահատկություններ ունեցող անձանց նկատմամբ.
24. Ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտում սանը՝
1) դրսևորում է ինքնասպասարկման հմտություններ, ինքնուրույն պահպանում է անձնական հիգիենայի կանոնները,
2) ունի տարրական պատկերացումներ առողջ սննդակարգի վերաբերյալ, դրական վերաբերմունք է դրսևորում առողջ սննդակարգի հանդեպ, կարողանում է խուսափել այնպիսի սննդամթերքի օգտագործումից, որի հանդեպ ունի սննդային ալերգիա,
3) դրսևորում է ֆիզիկական ակտիվության կարողություններ, ներկայացնում է առողջության և կյանքի համար հնարավոր վտանգները,
4) հետևում է երթևեկության հիմնական կանոններին,
5) բացատրում է շրջակա միջավայրին խնամքով վերաբերվելու անհրաժեշտությունը,
6) հիմնավորում է տանը, միջավայրում, փողոցում անվտանգության կանոններին հետևելու անհրաժեշտությունը:
IV. ՍԱՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
25. Կանոնակարգը օրվա ընթացքում գործունեության տեսակների՝ պարապմունքների, դաստիարակչական աշխատանքների ու գործունեության ազատ ձևերի կազմակերպման, սաների ֆիզիկական, մտավոր աշխատանքի, հանգստի ճիշտ հերթագայման և ծանրաբեռնվածության ներդաշնակ բաշխման նախագծումն է։
26. Օրվա օրինակելի կանոնակարգը կազմված է 5-6 տարեկան սաների տարիքային առանձնահատկությունների հաշվառմամբ:
27. Ավագ տարիքային խմբի (5-6 տարեկանների) օրինակելի կանոնակարգը ներկայացված է աղյուսակ 1-ում:
|
Աղյուսակ 1. |
|
N |
Կանոնակարգային պահեր |
Հիմնական կանոնակարգ |
Ամառային կանոնակարգ |
|
1. |
Սաների ընդունելություն, խաղեր, առավոտյան մարմնամարզություն |
8. 30-9. 00 |
8. 30-9. 00 |
|
2. 3. |
Պարապմունքի նախապատրաստում Պարապմունք՝ առաջին երկրորդ |
9. 00-9. 10 9. 10-9. 40 9. 50-10. 20 |
9. 00-9. 10 9. 10-9. 40 |
|
4. |
Զբոսանքի նախապատրաստում, զբոսանք (խաղեր, դիտումներ, աշխատանք) |
10. 20-11. 00 |
9. 40-11. 00 (կոփիչ միջոցառումներ) |
|
5. |
Վերադարձ զբոսանքից |
11. 00-11. 10 |
11. 00-11. 10 |
|
6. |
Ազատ գործունեություն |
11. 10-11. 40 |
11. 10-11. 40 |
|
7. |
Խաղեր, տուն ճանապարհել |
11. 40-12. 00 |
11. 40-12. 00 |
28. Յուրաքանչյուր նախադպրոցական ուսումնական հաստատություն կազմում է իր պայմաններին և առանձնահատկություններին համապատասխան կանոնակարգ՝ հաշվի առնելով սանի՝ ուսումնական հաստատությունում մնալու տևողությունը, ապահովելով ուսումնադաստիարակչական աշխատանքների ու գործունեության տարբեր ձևերի ճիշտ հերթագայումը, խաղային գործունեության և ուսումնական գործընթացի հարաբերակցությունը։
29. Պարապմունքների բաշխման ցանկի կազմման ժամանակ անհաժեշտ է պահպանել սաների ֆիզիկական և մտավոր աշխատանքների ճիշտ հերթագայումը, ծանրաբեռնվածության ներդաշնակ բաշխումը։
30. 5-6 տարեկանների պարապմունքների բաշխման օրինակելի տարբերակը ներկայացված է աղյուսակ 2-ում.
|
Աղյուսակ 2. |
|
Պարապմունքների տեսակները |
5-6 տարեկաններ |
|
Խոսքի զարգացում/Ինձ շրջապատող աշխարհը/ հերթագայմամբ |
1 պարապմունք |
|
Ինձ շրջապատող աշխարհը |
1 պարապմունք |
|
Մաթեմատիկական տարրական պատկերացումներ |
1 պարապմունք |
|
Նկարչություն/Ծեփակերտում/ հերթագայմամբ |
1 պարապմունք |
|
Ծեփակերտում |
1 պարապմունք |
|
Կառուցողական աշխատանք /ապլիկացիա /հերթագայությամբ/ |
1 պարապմունք |
|
Ֆիզկուլտուրա |
1 պարապմունք |
|
Երաժշտություն |
1 պարապմունք |
|
Շաբաթական ընդամենը` |
8 պարապմունք |
31. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում է օգոստոսի 31-ին:
32. Պարապմունքներն անցկացվում են սեպտեմբերի 15-ից մինչև մայիսի 31-ը (սեպտեմբերի առաջին երկու շաբաթը հարմարման փուլ է, ուստի հատուկ պարապմունքներ չեն անցկացվում)։
33. Յուրաքանչյուր պարապմունքի տևողությունը 5-6 տարեկանների համար՝ 25-30 րոպե է, իսկ պարապմունքների միջև ընկած ժամանակահատվածը 10 րոպե է։
34. Սաների կողմից ծրագրային նյութի յուրացման համար հաշվետու ժամանակահատված է սահմանվում յուրաքանչյուր եռամսյակը:
35. Չորրորդ եռամսյակի համար նախատեսված չէ պարապմունքների բաշխման ցանկ, քանի որ պարապմունքներն անցկացվում են միայն ուսուցանված նյութի կրկնության ու ամրապնդման նպատակով: Բաց թողնված ծրագրային ծավալը կարող է լրացվել չորրորդ եռամսյակում:
36. Ամռան ամիսներին անցկացվում են կոփիչ միջոցառումներ:
V. ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
37. Նախադպրոցական տարիքը նպաստավոր է սաների խոսքի զարգացման համար։ Այս տարիքում խոսքը դառնում է ոչ միայն հաղորդակցման, այլ նաև մտածողության, ճանաչողության, սոցիալական հարաբերությունների և, առհասարակ, անձի ձևավորման կարևոր միջոց։
38. 5-6 տարեկանում սաների խոսքը բնութագրվում է հետևյալ առանձնահատկություններով. բառապաշարի ընդլայնում խոսքի տարբեր մասերով, բառիմաստի ընկալում, խոսքի քերականական կառույցի բարդացում, երկխոսության, մենախոսության զարգացում, խոսքի և մտածողության փոխկապված զարգացում, խոսքի միջոցով սոցիալական հարաբերությունների ընդլայնում, լեզվի միավորների (հնչյուն, բառ, նախադասություն) գիտակցում։
39. 5-6 տարեկանում «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի (Հապավումը՝ ԽԶ) նպատակն է ձևավորել լեզվական և հաղորդակցական կարողություններ՝ նպաստելով սանի ինքնադրսևորմանն ու ինքնիրացմանը։
40. Նախադպրոցական տարիքում խոսքի զարգացման խնդիրներն են՝
1) բառապաշարի ակտիվացումը,
2) խոսքի հնչյունային կողմի զարգացումը,
3) խոսքի քերականական կառույցի զարգացումը,
4) կապակցված խոսքի զարգացումը,
5) ծանոթացումը գեղարվեստական գրականությանը,
6) տառաճանաչության զարգացումը:
41. 5-6 տարեկանում էական է ազատ խոսքարտահայտումը, կապակցված, տրամաբանված խոսքը, լեզվական միավորների տարրական գիտակցումը (հնչյուն, բառ, նախադասություն), ինչպես նաև գրաճանաչությունը, երբ սանը ճանաչում է հայերենի տառերը (հիմնականում տպագիր մեծատառերը), հեշտությամբ վանկատում է բառերը, բառում առանձնացնում է հնչյունները, դրանցով կազմում է նոր բառեր, ապա՝ նախադասություններ։
42. Գրաճանաչությունն իրականացվում է խոսքի զարգացման պարապմուքների համատեքստում։
43. Ստորև ներկայացված է գեղարվեստական ստեղծագործությունների ցանկ, որը դաստիարակի հայեցողությամբ և սաների ցանկությամբ կիրառելի է պարապմունքների և ազատ գործունեության ընթացքում:
1) Պատմելու և ընթերցելու համար՝ Ղազարոս Աղայան՝ «Մեղուն ու աղավնին», Հովհաննես Թումանյան՝ «Ծիտը», «Բարեկենդանը», Խաչատուր Աբովյան՝ «Վատ ընկերը», Աթաբեկ Խնկոյան՝ «Անտերև ծառը», Պարույր Սևակ՝ «Հայոց լեռները», Գրիգոր Եղիկյան՝ «Տոնածառի հանդեսում», Դերենիկ Դեմիրճյան՝ «Պույ-պույ մկնիկ», Սուրեն Մուրադյան՝ «Հացթուխը», Լաուրա Պողոսյան՝ «Իմ մայրիկը ուրիշ է»։
2) Արտահայտիչ արտասանություն՝ Ղազարոս Աղայան՝ «Այդ ե՞րբ է լինում», «Հնձվորները», Հովհաննես Թումանյան՝ «Տերևաթափ», «Աշուն», Պարույր Սևակ՝ «Ուղտն ու ծիտը», Սարմեն՝ «Քաջ զինվորը», Սիլվա Կապուտիկյան՝ «Շինարար Լևիկը», «Իմ հայրենիքը», Սուրեն Մուրադյան՝ «Ով ինչ է երազում», «Տատն ու թոռը»։
3) Վերապատմում՝ Սիլվա Կապուտիկյան՝ «Այս գիրքը լավ կպահեմ», Ա. Մանասյան՝ «Չորս եղանակ քույրիկներ», Մ. Թարյան՝ «Ծիտիկները փրկեցին», Ղազարոս Աղայան՝ «Գայլն ու գառը», Հովհաննես Թումանյան՝ «Ոսկու կարասը»։
4) Ստեղծագործական պատմում՝ «Կիսատ պատմություն», «Ոսկե աշուն», «Իմ սիրելի խաղալիքը», «Իմ ընտանիքը», «Ես դպրոց եմ գնալու», «Հայ զինվորը», «Իմ ընկերները», «Իմ ծննդյան օրը», «Մայրիկի տոնը», «Իմ հայրիկը»։
44. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝
1) մաքուր արտաբերի հայերենի հնչյունները,
2) տրված բառում որոշի առաջին և վերջին հնչյունը,
3) ճանաչի հայերենի մեծատառ տպագիր տառերը,
4) կիրառի հականիշ և հոմանիշ բառեր,
5) պատմության մեջ առանձնացնի նախադասությունը,
6) նախադասության մեջ առանձնացնի բառը,
7) կիրառի առարկա, հատկանիշ, գործողություն ցույց տվող բառեր,
8) նկարագրի առարկաների, երևույթների նմանություններն ու տարբերությունները,
9) ընկալի ընդհանրացնող բառերի իմաստը,
10) նախադասության մեջ առանձնացնի բառը,
11) փոխակերպի բառը («շուն»-«շնիկ», «ձյուն»-«ձնեմարդ» և այլն),
12) խոսքում գոյականներն արտահայտի եզակի և հոգնակի ձևերով,
13) վանկատի բառը,
14) նախաձեռնի խոսակցություն հասակակիցների և մեծահասակների հետ,
15) արտահայտի սեփական կարծիքը՝ դրսևորելով քննական վերաբերմունք և դիրքորոշում,
16) հորինի փոքրիկ պատմություններ և դրանք ներկայացնի տրամաբանական հաջորդականությամբ,
17) հասակակիցների և մեծահասակների հետ հարաբերություններում հետևի բարեվարքության կանոններին, օգտագործի բարեվարքություն արտահայտող բառեր,
18) բացատրի հնչյունի և տառի տարբերությունը,
19) տարբերի ձայնավոր, բաղաձայն հնչյունները,
20) լսի և վերլուծի աուդիո հեքիաթներ՝ արտահայտելով սեփական կարծիքը, վերաբերմունքը,
21) մասնակցի 25-30 րոպե տևողությամբ տարբեր աշխատանքներին:
45. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի բովանդակությունը ներառում է՝ հեքիաթներ, պատմվածքներ, հանելուկներ, շուտասելուկներ, սուտասելուկներ, ոտանավորներ, առակներ, ասացվածքներ, խոսքային, հաղորդակցական իրավիճակներ:
46. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների (զրույց, ոտանավորի ուսուցում և ամրապնդում, դիդակտիկ խաղ, պատմումների տեսակներ` ցուցումով, դաստիարակի օրինակով, նկարով, ստեղծագործական պատմումներ, վերապատմում, գեղարվեստական գրականության ունկնդրում, քննարկումներ, բանավեճ) մշակութային այցերի, Էքսկուրսիաների, զբոսանքների, տոների, միջոցառումների, բեմականացումների, թատրոնների, զվարճալիքների, ինքնուրույն գործունեության, աշխատանքային կենտրոններում կազմակերպվող աշխատանքների միջոցով:
47. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ (ժբ), ԽՀ (ա), (բ), (դ), (զ), Ի (ա), (գ), (ե), (ը), ՀՍԱ (բ), (ե), (զ), (թ), (ժ), ԻԱԱԱ (ա), (զ), (ը), (թ):
VI. ԻՆՁ ՇՐՋԱՊԱՏՈՂ ԱՇԽԱՐՀԸ
48. Նախադպրոցական տարիքի սաներն ակտիվորեն ճանաչում և ուսումնասիրում են շրջապատող աշխարհը, հետաքրքրվում բնության երևույթներով, մարդկանց աշխատանքով, կենդանիներով, բույսերով, տարբեր առարկաներով և դրանց հատկություններով։ Տարիքային այս փուլում են ձևավորվում աշխարհի մասին համակարգված պատկերացումները, որոնք էական են անձի զարգացման համար։
49. 5-6 տարեկանում կարևորվում է աշխարհի մասին առավել ամբողջական պատկերացումների ձևավորումը, հասարակության և բնության փոխկապակցվածության, հայրենի երկրի, դրա խորհրդանիշների, պատմամշակութային արժեքների, ավանդույթների, բնության, եղանակային փոփոխությունների մասին պատկերացումների, ինչպես նաև տարրական հետազոտական և ճանաչողական կարողությունների, բնապահպան, պատասխանատու վարքի ձևավորումը։
50. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի (Հապավումը՝ ԻՇԱ) նպատակներն են՝
1) զարգացնել սեփական անձի և շրջակա միջավայրի մասին պատկերացումներ,
2) ձևավորել էկոլոգիական նախագիտելիք, բնության և հասարակության միասնության մասին նախնական պատկերացումներ,
3) ձևավորել շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունք և բնապահպան վարքագիծ,
4) նպաստել իմացական գործընթացների, ճանաչողական հետաքրքրությունների, հաղորդակցական հմտությունների զարգացմանը,
5) ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վերաբերյալ տարրական պատկերացումներ:
51. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են՝
1) ընդլայնել իմացական հետաքրքրությունները շրջապատող աշխարհի մասին,
2) խորացնել պատկերացումները սեփական անձի, ընտանիքի, ընկերների, մանկապարտեզի, փողոցի, քաղաքի, գյուղի, տեսարժան վայրերի, հայրենիքի,
3) ամրակայել սաների գիտելիքները պետական խորհրդանիշների մասին,
4) ձևավորել պատկերացումներ սեփական իրավունքների և պարտականությունների մասին,
5) ձևավորել հիգիենիկ կանոններին հետևելու կարողություններ,
6) խորացնել ընտանի կենդանիների, նրանց ձագերի, նրանց սնվելու և վարքի առանձնահատկությունների, բնության անկյան, թռչունների մասին սաների պատկերացումները,
7) ամրապնդել և ընդլայնել պատկերացումները վայրի կենդանիների մասին,
8) հարստացնել պատկերացումներն առողջ, անառողջ սննդի, վիտամինների մասին,
9) ընդլայնել անտառի մասին գիտելիքները,
10) ամրակայել տարվա եղանակների, բնության օրացույցի, եղանակաների հերթագայությամբ պայմանավորված բնության սեզոնային փոփոխությունների մասին սաների պատկերացումները,
11)ձևավորել պատկերացումներ արևի և դրա նշանակության մասին,
12) ձևավորել բնության մեջ պատշաճ վարքագիծ դրսևորելու կարողություն,
13) ձևավորել պատկերացում Կարմիր գրքի մասին,
14) ամրակայել պատկերացումները երթևեկության պարզ նշանների, կանոնների, փոխադրամիջոցների մասին,
15) ձևավորել անվտանգ վարքագիծ,
16) ձևավորել աղետների (հրդեհ, երկրաշարժ) ժամանակ գրագետ վարքագիծ դրսևորելու կարողություն,
17) ձևավորել մեդիայից օգտվելու տարրական կարողություններ՝ հետևելով անվտանգության կանոններին։
52. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝
1) բնութագրի իրեն, նկարագրի իր նախասիրությունները,
2) իմանա իր և իր ընտանիքի անդամների մասին,
3) իմանա հիգիենայի պահպանման կանոնները, հետևի անձնական հիգիենային,
4) իմանա, որ դրամն անհրաժեշտ է գնումներ կատարելու համար,
5) ընդունի մարդկանց միջև եղած տարբերությունները
6) ներկայացնի իր տունը, իմանա իր հասցեն, մանկապարտեզը, փողոցը, քաղաքը/գյուղը, հայրենիքը,
7) ճանաչի դրոշը, զինանշանը և օրհներգը,
8) ճանաչի հայրենիքի որոշ տեսարժան վայրեր,
9) իմանա ազգային որոշ ծեսերի և տոների մասին,
10) ճանաչի ընտանի կենդանիներին, ներկայացնի նրանց մարմնի կառուցվածքը, ապրելակերպը և օգտակարությունը,
11) ճանաչի վայրի կենդանիներին, ներկայացնի նրանց մարմնի կառուցվածքը, առանձնահատկություններին ու կենսակերպը,
12) ճանաչի թռչունների մի քանի տեսակ, ներկայացնի մարմնի մասերը, ծածկույթը,
13) համադրի, գտնի բուսական և կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչների նմանություններն ու տարբերությունները
14) ճանաչի և անվանի շրջակա միջավայրի բուսական աշխարհի որոշ ներկայացուցիչների անունները,
15) բացատրի անտառի դերն ու նշանակությունը մարդու կյանքում,
16) խնամքով վերաբերվի բույսերին
17) տարբերի առողջ և անառողջ սնունդը,
18) կարևորի առողջ ապրելակերպը,
19) բացատրի բնության եղանակային երևույթները և դրանցում կատարվող փոփոխությունները,
20) ներկայացնի բնության առանձին երևույթների վտանգները (անձրև, ձյուն, կայծակ, ամպրոպ, կարկուտ, մառախուղ), երևույթների միջև գտնի պատճառահետևանքային կապերը,
21) ընդգծի արևի դերն ու նշանակությունը՝ բույսերի, կենդանիների և մարդկանց համար,
22) ուսումնասիրի ջրի հատկությունները տարբեր վիճակներում, շրջանառությունը բնության մեջ,
23) հասկանա աղտոտված միջավայրի ազդեցությունը մարդու, կենդանական ու բուսական աշխարհի վրա,
24) հասկանա մարդու առողջության և շրջակա միջավայրի փոխկապակցվածությունը,
25) ցուցաբերի խնայողական վերաբերմունք,
26)-բացատրի բնության մեջ մարդու աշխատանքի կարևորությունը,
27) արժևորի բնության գեղեցկությունը և դրսևորի այն պահպանելու ճիշտ վարքագիծ,
28) իմանա փոխադրամիջոցների տեսակներ, երթևեկության որոշ պարզ նշաններ, հետևի երթևեկության պարզ կանոններին,
29) ցուցաբերի անվտանգ վարքագիծ,
30) ցուցաբերի անվտանգության կանոնների մասին տարրական պատկերացումներ և հետևի դրանց,
31) մասնակցի խաղերին և խաղային իրավիճակներին
32) կայացնի որոշումներ և մեկնաբանի դրանք,
33) հետևի ընդունելի վարքագծի կանոններին,
34) դրսևորի բարեկիրթ վարքագիծ,
35) իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, կիրառի դրանք:
53. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի բովանդակությունը ներառում է հետևյալ թեմաները՝
1) «Ես և իմ ընտանիքը»,
2) «Իմ մարմինը, անձնական հիգիենա»,
3) «Հայաստանն իմ տունն է»,
4) «Իմ տունը, իմ փողոցը, իմ քաղաքը/գյուղը»,
5) «Իմ մանկապարտեզը»,
6) «Առողջ, անառողջ սնունդ, վիտամիններ»,
7) «Մասնագիտություններ»,
8) «Անտառ»,
9) «Ընտանի կենդանիներ»,
10) «Վայրի կենդանիներ»,
11) «Թռչուններ»,
12) «Տարվա եղանակներ, բնության երևույթներ, բնության օրացույց»,
13) «Ջուր, ջրի հատկությունները»,
14) «Արև, դրա նշանակությունը»,
15) «Փոխադրամիջոցներ, երթևեկության կանոնները»,
16) «Անվտանգ միջավայր, անվտանգ վարքագիծ»,
17) «Բարեկիրթ վարքագիծ»,
18) «Իմ իրավունքներն ու պարտականությունները:
54. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են պարապմունքների, մշակութային այցերի, նախագծային աշխատանքի, փորձարարության, էքսկուրսիաների, զբոսանքների, տոների, միջոցառումների և ինքնուրույն գործունեության միջոցով:
55. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ՝ (ը), (ժբ), Ի՝ (ա), (բ), (գ), (ե), (ը), ՀՍԱ՝ (բ), (ե), (զ), (թ), (ժ), ԻԱԱԱ՝ (ա), (գ), (դ), (զ), (ը), (թ), (ժբ):
VII. ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐ
56. Նախադպրոցական տարիքը երեխայի ճանաչողական զարգացման կարևորագույն փուլերից է, որի ընթացքում ձևավորվում են շրջակա աշխարհի մասին նախնական պատկերացումները։ Այդ համակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մաթեմատիկական տարրական պատկերացումները, որոնք երեխայի մոտ ձևավորվող նախագիտելիքն է քանակի, թվի, բազմության, մեծության, ձևի, տարածության և ժամանակի վերաբերյալ ։
57. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի (Հապավումը՝ ՄՏՊ) նպատակն է սաների տարրական մաթեմատիկական պատկերացումների ձևավորմամբ զարգացնել նրանց տրամաբանական մտածողությունը, ճանաչողական հետաքրքրությունները։
58. Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են՝
1) նպաստել համեմատելու, վերլուծելու, դասակարգելու, ընդհանրացնելու կարողությունների զարգացմանը,
2) ամրապնդել նախաթվային հասկացությունները,
3) ընդլայնել երկրաչափական մարմինների և պատկերների վերաբերյալ նախագիտելիքը,
4) սովորեցնել ճանաչել թվանշանները և տարբերակել թիվ ու թվանշան հասկացությունները,
5) կատարել 1-10-ի սահմանում ուղիղ և հետ հաշիվ,
6) ծանոթացնել թվի միավոր կազմին,
7) ձևավորել պատկերացում նախորդ, հաջորդ հասկացությունների, կենտ ու զույգ թվերի մասին,
8) զարգացնել ճանաչողական գործընթացները,
9) խթանել մաթեմատիկական պատկերացումներն առօրյա կյանքում կիրառելու սանի կարողությունները։
59. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչը ներառում է հետևյալ բաժինները՝
1) Նախաթվային՝ մեծություն, ձև, տարածական հասկացություններ, ժամանակային հասկացություններ,
2) Թվային՝ քանակ և հաշիվ:
60. «Մեծություն» բաժնի նպատակն է ամրապնդել «մեծ-փոքր», «հաստ-բարակ», «երկար-կարճ», «լայն-նեղ», «բարձր-ցածր» հասկացությունները։ Սաներին սովորեցնել կատարել չափումներ՝ պայմանական չափման (թել, զոլակ, բաժակ և այլն) միջոցներով, որոշել առարկայի մեծությունը, երկարությունը, լայնությունը, բարձրությունը, հաստությունը, ինչպես նաև հեղուկ և սորուն մարմինների ծավալը։
1) «Երկարություն»-սաները համեմատում են առարկաներն ըստ երկարության՝ երկար-կարճ, հավասար։
2) «Բարձրություն»-սաները ձեռք են բերում առարկաներն ըստ բարձրության (բարձր-ցածր, հավասար) համեմատելու կարողություններ։ Էական է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ սաները չշփոթեն առարկաների բարձրությունը և երկարությունը։
3) «Լայնություն»-սաները ձեռք են բերում առարկաներն ըստ լայնության (լայն-նեղ, հավասար) համեմատելու կարողություններ։
4) «Հաստություն»-սաները սովորում են համեմատել առարկաներն ըստ հաստության (հաստ-բարակ, հավասար)։ Այստեղ ևս կարևոր է, որպեսզի սաները չշփոթեն առարկաների լայնությունը և հաստությունը։
61. «Ձև» բաժինը սովորեցնում է ճանաչել, տարբերել և անվանել երկրաչափական մարմիններն ու պատկերները (գունդ, խորանարդ, գլան, կոն, բուրգ, շրջան, ձվածիր, եռանկյուն, քառակուսի, ուղղանկյուն, բազմանկյուն):
62. «Տարածական հասկացություններ» բաժինը նպաստում է տարածության մեջ կողմնորոշմանը, տարածական պատկերացումների (ձախ, աջ, վերև, ներքև, առջև, հետև, հեռու, մոտ, մեջտեղ, վրա, տակ, ներս, դուրս) ամրապնդմանը և խորացմանը։
63. «Ժամանակային հասկացություններ» բաժինը նպաստում է ժամանակի մեջ կողմնորոշմանը օրվա տարբեր ժամանակահատվածների (առավոտ, կեսօր, երեկո, գիշեր, շաբաթվա օրեր, տարվա եղանակներ և ամիսներ) մասին պատկերացումների ամրապնդմանը։
64. «Քանակ և հաշիվ» բաժնի նպատակն է՝
1) սովորեցնել կատարել քանակական ուղիղ և հետընթաց, տարբեր զգայարաններով համրանք 10-ի սահմանում.
2) սովորեցնել կատարել նշված թվից համրանք՝ ինչպես ուղիղ, այնպես էլ՝ հետ, միջակայքային (ինտերվալային) համրանք' առանձնացված երկու թվի սահմանում' 2-7, 5-9, 6-10, 10-7, 9-4 և այլն,
3) սովորեցնել տիրապետել կարգային, դասական համրանքի կարողություններին (պատասխանել` «ո՞ր», «որերո՞րդ» հարցերին),
4) նպաստել առարկայի դիրքը և տեղը շարքում որոշելու կարողության զարգացմանը,
5) զարգացնել նախորդ և հաջորդ թվերի հարաբերությունները հասկանալու կարողությունը, սովորեցնել գտնել յուրաքանչյուր թվի նախորդը և հաջորդը,
6) խթանել հաշվելիս թիվը հաշված առարկաների անվան հետ հարաբերակցելու կարողությունը,
7) սովորեցնել հասկանալ թվի անկախությունը առարկաների ձևից, գույնից, տեսակից, չափսից, գրաված դիրքից, տարածությունից և հաշվելու ուղղություններից,
8) նպաստել 1-9 թվանշանները, թվաբանական գործողությունները («--», «+», «=»), համեմատության («<», «>», «=») նշանները ճանաչելու, անվանելու և թվաբանական գործողություններ (ավելացնել, պակասեցնել) կատարելու կարողությունների ձևավորմանը,
9) ներկայացնել թվի կազմության ձևերը (առանձին տարրերով՝ 5-ը կազմված է 1. 1. 1. 1 և նորից 1 և այլն),
10) սովորեցնել բաժանել առարկան 2 և 4 հավասար, ապա անհավասար մասերի և մասերից ստանալ ամբողջը:
65. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝
1) համեմատի և խմբավորի առարկաները՝ ըստ հատկանիշների (չափ, ձև, գույն) տարբեր եղանակներով (առդրում, վերադրում, համադրում),
2) ճանաչի և անվանի երկրաչափական մարմինները և պատկերները (խորանարդ, բուրգ, գունդ, գլան, կոն, շրջան, ձվածիր, եռանկյուն, քառակուսի, ուղղանկյուն, բազմանկյուն),
3) ընկալի «անկյուն», «գագաթ», «կողմ», «եզր», «կենտրոն» հասկացությունները,
4) տարբերակի տարածական ուղղությունները, կարողանա շարժվել նշված ուղղությամբ՝ կողմնորոշվելով տարածության մեջ,
5) կողմնորոշվի ժամանակի մեջ՝ ըստ նշանակության կիրառելով «առավոտ», «կեսօր», «երեկո», «գիշեր», «երեկ», «այսօր», «վաղը», «շաբաթ», «ամիս», «տարի», «եղանակ» և «օրացույց» բառերը,
6) տարբերի շաբաթվա օրերը, ամիսները և տարվա եղանակները և դրանց հաջորդականությունը,
7) կատարի 1-10 ուղիղ և հետ համրանք,
8) կատարի համրանք առանձնացված երկու թվի սահմանում,
9) ճանաչի և անվանի 0-9 թվանշանները,
10) հաշվի առարկաները և նշի դրանց քանակը,
11) ներկայացնի կենտ և զույգ թվերը՝ 10-ի սահմանում,
12) իմանա 5-10 թվերի միավոր կազմը,
13) հարաբերակցի պատկերների քանակը համապատասխան թվանշանին,
14) համեմատի միատեսակ առարկաների քանակը՝ անկախ առարկաների հատկություններից (ձևից, չափ, գույն, նյութ),
15) վերլուծի երևույթների միջև առկա պատճառահետևանքային կապերը,
16) դրսևորի ինքնուրույնություն, կարգապահություն, հուզականություն, փոխօգնություն գործնական առաջադրանքների կատարման ընթացքում:
66. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բովանդակությունը ներառում է հետևյալ թեմաները՝
1) «Երկրաչափական պատկերներ, մարմիններ»
2) «Մեծություն»
3) «Ժամանակային հասկացություններ»
4) «Տարածական հասկացություններ»
5) «Թվանշան (0-9)»
6) «Ուղիղ և հետ հաշիվ»
7) «Թվի կազմություն»
8) «Կենտ ու զույգ թվեր»:
67. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների, էքսկուրսիաների, զբոսանքների, մշակութային այցերի, ինքնուրույն գործունեության, հերթապահության և աշխատանքային կենտրոններում իրականացվող գործունեության միջոցով:
68. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ (ժբ), Ի (ա), (բ), (գ), ՀՍԱ (ե), (զ):
VIII. ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ
69. Անձի տարիքային զարգացման ոչ մի շրջանում ֆիզիկական դաստիարակությունն այնպես ցայտուն չի ներգործում առողջության, ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստվածության, ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնման և սոցիալականացման վրա, ինչպես նախադպրոցական տարիքում։
70. Ֆիզիկական դաստիարակության բազմազան միջոցներն արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է կիրառել համակողմանի մոտեցում, կանոնավոր համագործակցել ծնողների հետ։
71. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի (Հապավումը՝ Ֆ) խնդիրներն են՝
1) առողջության ամրապնդում ու պահպանում, օրգանիզմի կոփում և դիմադրողականության բարձրացում, հենաշարժողական ապարատի ամրապնդում, ճիշտ կեցվածքի ձևավորում և հարթաթաթության կանխարգելում, ֆիզիկական ներդաշնակ զարգացում, օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգի բարելավում,
2) կենսականորեն անհրաժեշտ շարժողական կարողությունների և հմտությունների /քայլք, ցատկ, սողանցում, մագլցում, նետում, քայլք/ ձևավորում, ինչպես նաև դրանց տեխնիկայի ճիշտ կատարում,
3) շարժողական ընդունակությունների /արագաշարժության, դիմացկունության, մկանային ուժի, ճարպկության, հավասարակշռության,կոորդինացիայի/ մշակում,
4) շարժախաղերի և մարզախաղերի տարրերի ուսուցում, խաղային գործողությունների ձևավորում, զարգացում,
5) շնչառական և մանր մոտորիկայի զարգացման վարժությունների ուսուցում,
6) տեսական գիտելիքների հաղորդում ֆիզիկական վարժությունների օգտակարության, ֆիզկուլտուրայի պատմության, օլիմպիական խաղերի, առողջ ապրելակերպի վերաբերյալ,
7) անձի բարոյակամային դրական գծերի` ինքնուրունության, ակտիվության, ընկերասիրության, համագործակցության դաստիարակում:
72. Սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրներն իրականացվում են հիմնականում շարժողական նպատակային ռեժիմի պայմաններում, որի հիմքում ընկած են տարբեր ձևերով կազմակերպվող ֆիզկուլտուրային ամենօրյա միջոցառումները, սաների ազատ, ինքնուրույն շարժողական գործողությունը։
73. Ծրագրում տրված են նաև շարժողական ընդունակությունների մշակման, մարմնի ճիշտ կեցվածքի ձևավորման, հարթաթաթության կանխման և շնչառությունը կարգավորող վարժություններ, որոնք պետք է իրականացվեն նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական ամբողջ աշխատանքի ընթացքում:
74. Օրվա ընթացքում շարժողական ռեժիմը ապահովվում է մարմնամարզական վարժությունների և երաժշտառիթմիկ պարապմունքների միջոցով, ըստ որի առաջադրվող նյութը բովանդակում է սպորտային վարժությունների պարզ ձևեր, նմանողական շարժումներ, ազգային պարային շարժումների տարրեր և այլն:
75. Շարժողական ընդունակությունների մշակման և շարժողական կարողությունների ու հմտությունների զարգացման համար վարժություններն ընտրվում են` հաշվի առնելով սաների անհատական և տարիքային հնարավորությունները, պարապմունքների և առօրյա աշխատանքների կազմակերպման համար ստեղծված պայմանները։
76. Ծրագրով նախատեսվում է ամեն օր, մինչև նախաճաշ անցկացնել առավոտյան մարմնամարզություն, որի համալիրները պետք է կառուցվեն ծանոթ, պարզ, մատչելի, դինամիկ, ուշադրությունը կենտրոնացնող, համազարգացնող, նմանողական խաղային վարժություններից և պարային շարժումներից:
77. Սանի ինքնուրույն շարժողական գործունեությունը պայմանավորված է ակտիվությունը խթանող բազմազան պարագաների առկայությունը՝ բակում և շենքի ներսում: Առաջարկվում է լայնորեն օգտագործել ծանոթ, ժողովրդական շարժախաղեր, մարզական տարրերով խաղեր ու սպորտային վարժություններ:
78. Ծրագրով նախատեսվում է անցկացնել ժամանցներ, մարմնամարզական հանդեսներ, մարզական-մասսայական, առողջության օր, տասնօրյակներ։
79. Ծրագիրը իրականացնելիս անհրաժեշտ է կարևորել հետևյալ հանգամանքները
1) Նպատակաուղղված մշակել շարժողական ընդունակությունները, որոնք էականորեն կնպաստեն հիմնական շարժողական գործողությունների արագ և տեխնիկաես ճիշտ տիրապետմանը։
2) Հնարավորինս հաճախ ֆիզկուլտուրային պարապմունքներն անցկացնել բակում:
3) Անհրաժեշտ է սովորեցնել սաներին գիտակցաբար հսկել սեփական շարժողական գործողությունների կատարման ընթացքը։
4) Արձակուրդների ընթացքում, տոն օրերին անհրաժեշտ է պահպանել շարժողական ռեժիմը, մշտապես հանձնարարել տնային առաջադրանքներ, որում պետք է ընդգրկված լինեն նաև շնչառական և ընդհանուր դիմացկունությունը մշակող վարժություններ։
5) Առանձնահատուկ ուշադրություն դարձնել տեսական գիտելիքների հաղորդմանը և դրանց կիրառմանը գործնականում։
80. Նախադպրոցականները ֆիզիկական կուլտուրայի պարապմունքներին պետք է մասնակցեն սպորտային համազգեստով և մարզակոշիկներով, ձմռանը՝ տաք մարզահագուստով և տաք կոշիկներով։
81. Դահլիճում և մարզահրապարակում պետք է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ պահանջները և անվտանգության կանոնները։
82. Ավագ տարիքային խմբում «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի (Հապավումը՝ Ֆ) խնդիրներն են՝
1) Առողջության պահպանում և ամրապնդում, օրգանիզմի դիմադրողականության բարձրացում, հենաշարժողական ապարատի ամրապնդում, ճիշտ կեցվածքի ձևավորում, ֆունկցիոնալ համակարգի բարելավում։
2) Հիմնական շարժողական գորողությունների տեխնիկապես ճիշտ կատարում (քայլք, վազք, ցատկ, նետում)։
3) Շարժողական ընդունակությունների մշակում։
4) Շնչառական և մանր մոտորիկայի զարգացման վարժությունների ուսուցում։
5) Տեսական գիտելիքմերի հաղորդում առողջ ապրելակերպի, օլիմպիական խաղերի վերաբերյալ։
6) Սանի բարոյակամային հատկությունների՝ կարգապահության, ընկերասիրության, ինքնուրույնության, համագործակցության դաստիարակում։
83. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչով նախատեսված վարժությունները ներկայացված են աղյուսակ 3-ում:
|
Աղյուսակ 3. |
|
Հիմնական շարժումներով վարժություններ Շարում և շարափոխում շարասյան տողանի, երկշարքի, շրջանի ինքնուրույն կազմում: Միասյուն շարքի շարափոխում երկսյուն, եռասյուն շարքերի: Դարձումներ տեղում՝ աջ, ձախ: Շարասյան մեջ հավասարվել տողանի գծով, ոտնաթաթերով: Բացազատվել ձեռքերն առաջ պարզած: Տողանում և շրջանում բացազատվել ձեռքերը կողմ պարզած: Քայլք. տարբեր եղանակներով: Քայլել միասյուն, երկսյուն շարքերով: Քայլել 3-4մ փակ աչքերով: Վազք. ոտնաթաթերի վրա՝ ծնկները վեր բարձրացնելով, փոքր ու լայն քայլերով: Վազել շարասյուններով՝ միասյուն և երկսյուն, շարափոխումով՝ ըստ ազդանշանի փոխելով տեմպը: Դանդաղ վազք՝ 1. 5-2ր: Վազքի հերթագայում քայլքով: Արագացված վազք՝ 10մ (3-4 անգամ): Մաքոքավազք՝ 3 անգամ 10-ական մ: Ցատկ. տեղում՝ երկու ոտքով, ոտքերը խաչաձև, ոտքերը կողմ տարածելով, մեկ ոտքը առաջ, մյուսը՝ հետ, հաջորդաբար աջ և ձախ ոտքերի վրա՝ 30-40-ական ցատկ: Առաջ շարժվելով ցատկել մեկ ոտքի վրա (աջ, ձախ): Հեռացատկ տեղից: Ցատկ 30սմ բարձրությունից՝ նշաձգված տեղում վայրէջքի պայմանով: Թափավազքով բարձրացատկ: Թափավազքով հեռացատկ: Վարժություններ ցատկապարանով, այն պտտելով առաջ և ետ: Նետում. Գնդակի վերնետում, հարվածում հատակին և որսում երկու ձեռքով, առնվազն 10 անգամ՝ իրար ետևից: Գնդակով հարվածել հատակին և բռնել ձեռքով (4-5 անգամ): Գնդակը փոխանցել մեկ ձեռքից մյուսը, նետել և որսալ ծափ տալով: Գնդակով հարվածել հատակին (առնվազն 10 անգամ)՝ տեղում և առաջ շարժվելով (5-6մ): Գնդակը փոխանցել միմյանց (ցածից, գլխի վրայից, կրծքից, ցատկով) և որսալ (կանգնած, նստած): Գլորել լցված գնդակները (1 կգ): Նետել հեռուն՝ 5-9 մետր ոչ պակաս: Սողանցում և մագլցում. սողանցել 3-4 մ: Սողանցել հետ՝ նախաբազուկների և ծնկների վրա հենվելով: Սահել մարզանստարանի վրայով՝ ծնկներին հենվելով: Սահել մարզանստարանի վրայով. փորին պառկած դիրքով: Մագլցել սանդուղքով վեր: Պարանից բռնած կախվել, կանգնած, բարձրանալ թաթերին: Պարանը բռնել գլխից վեր և փորձել ոտքերը կտրելով հատակից՝ մնալ օդում կախված: Հավասարակշռություն. անցնել սահմանափակ տարածությունը կից քայլերով՝ մեկ ոտքի կրունկը դնել մյուսի թաթի մոտ: Վազքով բարձրանալ թեք տեղադրված մարզանստարանին և քայլել թաթերի վրա: Մարզանստարանին կանգնած բարձրանալ ոտնաթաթերին և իջնել ներբանին, դարձումներ: Կանգնել մեկ ոտքի վրա (մյուսը տանել ետ, ձեռքերը կողմ-վեր) «Ծիծեռնակ» վարժությունը: Վազքից ցատկից հետո կքանստել թաթերին, ձեռքերը տարածել կողմ, կանգնել մեկ ոտքի վրա, ձեռքերը գոտկատեղին: Քայլել շրջված մարզանստարանի ձողի վրայով: Պտտվել զույգերով միմյանց ձեռք բռնած: Պարային վարժություններ. ըստ երաժշտության փոխել շարժումը: Հաջորդաբար ոտքերը դնել կրնկին, ապա դոփել ոտքերով: Երաժշտական պարզ, ռիթմիկ պատկերն արտահայտել ծափերով, ձեռքերը սահուն բարձրացնելով վեր և իջնելով առաջ և կողմ: Ընդհանուր զարգացնող վարժություններ Ձեռքերի և ոսագոտու համար. ելման դրություններ՝ ձեռքերը կրծքի առջև, ձեռքերը ուսերին (արմունկները ցած և կողմ): Ձեռքերը կրծքի առաջ ելման դրությունից ձեռքերը տանել կողմ, առաջ, արմունկները ծալել: Ձեռքերը ուսերին ելման դրությունից ձեռքերը բարձրացնել վեր, տանել կողմ՝ ափերը վեր: Ձեռքերը գլխին ելման դրությունից ձեռքերը տանել կողմ, բարձրացնել վեր: Ձեռքերը բարձրացնել առաջ ու վեր, մատները իրար միացած, պտտել դաստակները: Ձեռքերը բարձրացնել վեր-հետ: Բարձրացնել և իջացնել դաստակները, սեղմել և բացել մատները: Ոտքերի համար. քայլել տեղում, ոտքերի թաթերը գետնից չկտրելով: Կքանստել մի քանի անգամ իրար ետևից, ամեն անգամ ավելի ու ավելի խորը՝ ձեռքերը բարձրացնելով վեր մեջքի ետևում, ծնկներին: Իրանի համար. կանգնել պատի մոտ, հպվել պատին ծոծրակով, ուսերով, մեջքով, նստատեղով և կրունկներով, ձեռքերը բարձրացնել վեր և իջեցնել: Մեջքով հենվել մարզապատին, ձեռքերով բռնել ձողը (ազդրի բարձրության) և բարձրացնել ծնկային հոդում ուղղված ոտքը: դեմքով կանգնել մարզապատի առջև, ձեռքերով բռնել ձողը (ազդրի բարձրության) և թեքվել առաջ: Թեքվել առաջ՝ ձգտել դաստակի ափերը հասցնել հատակին: Հիմնական կանգ դրությունում մեջքի ետևում հյուսված մատներով դաստակները բարձրացնել հնարավորինս վեր: Թեքվել առաջ և ձախ ձեռքերը վեր բարձրացված դիրքով: Կքանստած դրությունում ընդունել մեկ ոտքին նստած, մյուսը տարածած կողմ դրությունը: Մեջքին պառկած դրությամբ շարժել ոտքերը (խաչաձևելով, ձգելով դեպի կուրծքը): Ձգվել ձեռքերով՝ մարզանստարանի վրա: Կեցվածքի ձևավորման վարժություններ. ուղիղ կեցվածքով, քայլ տեղում, ոտնաթաթերի վրա։ Հիմնական կանգ, ձեռքերը գոտիկատեղին, գլխին որևէ առարկա /խորանարդիկ, ավազե բարձիկ / դրված, բարձրանալ ոտնաթաթերին, արմունկները տանել հետ։ Ոտքերը զատած, ձեռքերը ցած, գլխին խորանարդիկ, կատարել իրանի դարձում աջ և ձախ, կանգնել ուղահայաց հարթության մոտ /մարզապատ/՝ նրան հպվել թիակներով, ուսերով, նստատեղով, կրունկերով, ձեռքերը դանդաղ բարձրացնել վեր, կողմերից և իջեցնել։ Նույն դրությունից կատարել քայլ առաջ, առանց խախտելու ընդունած կեցվածքը և վերադառնալ ելման դրության: Մեջքով հպվելով հարթության, /պատ մարզապատ/ դանդաղ առաջ բարձրացնել ծնկային հոդովծալված աջ ոտքը և իջեցնել նույնը, կատարել ձախ ոտքով։ Մեջքով դեպի մարզապատը, կանգնած դիրքից կքանստել և բարձրանալ, գլխին որևէ առարկա: Հարթաթաթության կանխարգելման վարժություններ. քայլք ոտնաթաթերին՝ ծնկները վեր բարձրացնելով, քայլք կրունկների վրա, քայլք ոտնաթաթերին, կողնային մասերով, ոտնաթաթերի մատները սեղմել, քայլ հատակին դրված պարանի վրայով։ Բարձրանալ ոտնաթաթերին, իջնել կրունկներին, ոտնաթաթերի ներս և դուրս պտույտներ /աջ և ձախ, առանձին-առանձին/։ Մարզանստարանին նստած դրությունից, ոտնամատների ծալում և ողղում, ոտնաթաթի շարժումներ, ներս-դուրս, վեր-վար, ոտքերով գլորել, լցված գնդակը: Շարժախաղեր Վազքով. «Բռնոցի», «Անկյունիկներ», «Զույգերով վազք», «Մկան թակարդ», «Մենք ուրախ տղաներ ենք», «Սագեր-կարապներ», «Ծածանները և գայլաձուկը», «Խորամանկ աղվեսը», «Առ ու փախիր», «Դատարկ տեղ», «Հնարամիտները», «Անտուն նապաստակ»։ Ցատկերով. «Հատակին չմնաս», «Ով ավելի լավ կցատկի», «Թմբից-թումբ», «Ով ավելի փոքր ցատկ կանի», «Կաղ արագիլ», «Էծակռիվ»: Մագլցումով, սողանցումով., «Հրշեջները սովորում են», «Ծիտը կարին», «Աղվեսի բույն»: Նետումներով. «Որսորդները և նապաստակները», «Նետիր դրոշակի մոտ», «Նետիր օղակի մեջ», «Խփիր գնդակին», «Խփիր կեգլիին», «Գնդակը վարողին», «Գնդակի դպրոց», «Զարնենք դառնանք», «Յոթ քար», «Գայլն ու ոչխարը»: Էստաֆետներ. «Էստաֆետ զույգերով», «Գնդակը վարիր առանց կեգլիներին դիպչելու», «Գնդակը նետիր օղակի մեջ»: Մարզախաղերի տարրեր Բասկետբոլ. գնդակը նետել միմյանց կրծքի մոտից՝ երկու ձեռքով: Վարել գնդակը աջ և ձախ ձեռքերով: Գնդակը նետել օղակի մեջ երկու ձեռքով՝ կրծքի մոտից: Յուրացնել թիմային խաղի կանոնները: Բադմինտոն. Գնդակը նետել ձեռնաթիակով (ռակետով)՝ այն ուղղելով որոշակի ուղղությամբ: Խաղալ դաստիարակի հետ: Ֆուտբոլ. գնդակը վարել աջ և ձախ ոտքով՝ որոշակի ուղղությամբ: Գնդակը անցկացնել առարկաների միջով (շրջանցել): Գնդակը գլորել փոսիկների մեջ դարպասը: Գնդակը մի քանի անգամ իրար ետևից խփելով գնդակը փոխանցել միմյանց զույգերով: Դահուկներ. Դահուկներով քայլել փոփոխական սահընթացքով՝ հերթականությամբ սահելով աջ և ձախ ոտքով: Քայլել տեղանքում: Բարձրանալ բլրակ՝ աստիճանաձև, իջնել կքանստած: Խաղեր՝ «Ով առաջինը կկատարի դարձում», «Բարձրացրու», «Հասիր»: Աչքերի վարժություններ. 1. Թարթել աչքերը: 2. Ամուր փակել և հետո բացել: 3. Նայել աջ, հետո՝ ձախ: 4. Նայել վերևի աջ անկյունը, հետո՝ ներքևի ձախ անկյուն: |
84. Նախադպրոցական տարիքի սաների հիմնական շարժողական գործողությունների կատարման որակի գնահատման ցուցանիշները (քայլք, վազք, տեղից հեռացատկ, ավազապարկի նետում) տրված են համապատասխանաբար աղյուսակներ 4, 5, 6, 7-ում.
|
Աղյուսակ 4. |
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ (քայլք 10մ)
|
Գնահա տում |
Գլխի և մարմնի դիրքը |
Ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը |
Ոտնաթաթի դիրքը |
Քայլքի ուղղության պահպանումը |
Արդյունք վրկ |
|
Բարձր |
Իրանը և գլուխը պահում է ուղիղ: |
Ձեռքերն առանց ավելորդ լարվածության ցած կախված են, շարժումները համաձայնեցված են ոտքերի շարժումների հետ: |
Ոտնաթաթը դնում է կրունկից թաթ: |
Պահպանվում է քայլքի ճիշտ ուղղությունը: |
|
|
Ցածր |
Իրանը ճոճում է դեպի աջ և ձախ, իջեցվում է գլուխը և ուսերը: Մարմինը թեքված է առաջ |
Ձեռքերի շարժումները լրիվ չեն համաձայնեցվում ոտքերի շարժումների հետ: Ձեռքերը տարածում է: |
Ոտնաթաթերն առաջնային մասով թեքված են ներս (ծուռթաթ): Ոտքերը ծնկային և կոնքազդրային հոդերում խիստ ծալված են: Ոտնաթաթը դնում է ուղիղ, այլ ոչ թե կրունկից թաթ: |
Չի պահպանվում քայլքի ճիշտ ուղղությունը: |
|
|
Միջին |
Իրանի շարժումները չեն համապատասխանում դրական գնահատականին: Մեկ տարրի բացաս ական դրսևորում։ |
Ձեռքերի շարժումների ոչ հստակ, արտահայտված կատարում: Մեկ կամ մի քանի տարրերի բացասական դրսևորում ` մյուս տարրերի ճիշտ կատարման դեպքում: |
Մեկ կամ մի քանի տարրերի սխալ կատարում` մյուս տարրերի ճիշտ կատարման դեպքում: |
Մասամբ է պահպանվում շարժման ուղղությունը: |
|
Աղյուսակ 5. |
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ (վազք 30 մ)
|
Գնահա տում |
Շարժումների կոորդինացիա |
Ռիթմայնություն |
,Ճախրումե |
Արդյունք վրկ |
|
Բարձր |
Իրանը և գլուխը պահել ուղիղ, ձեռքերն ուղիղ անկյան տակ ծալված, ձեռքերի հստակ շարժումներ առաջ ու հետ: |
Ուղղագիծ կամ հավասարաչափ վազք` ոտքերն առանց դոփելու: |
Ակնհայտ տարբերվող «թռիչքե, ոտքերի բավարար ծալում ծնկային հոդերում: |
|
|
Ցածր |
Իրանի ճոճում դեպի աջ և ձախ, գլուխը ցած պահած, ձեռքերը տարածած, ձեռքերի հետ ու առաջ շարժումների ոչ հստակ կատարում, ոտքերը ծնկային հոդերում կիսածալված են: |
Ոտքերի դոփում. քայլի անհամաչափություն, ոչ ուղղագիծ վազք: |
«Ճախրում»-ի բացակայություն` երկհենում. անընդհատ այս կամ այն ոտքը հպում է գետնին: |
|
|
Միջին |
Միջանկյալ բոլոր վիճակներում կամ ձեռքերի, ոտքերի, իրանի շարժումները չեն համապատասխանում դրական գնահատականին. բացասական մեկ տարրի առկայություն մյուս տարրերի դրական գնահատականի դեպքում: |
Բացասական մեկ կամ մի քանի տարրերի առկայություն` մյուս տարրերի դրական կատարման դեպքում, օրինակ` ուղղագիծ, բայց մանր ու վազք: |
Ոչ հստակ «ճախրում», ոտքերի անբավարար ծալում ծնկային հոդերում: |
|
Աղյուսակ 6. |
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ (տեղից հեռացատկ)
|
Գնահատում |
Հրում |
,Ճախրումե |
Վայրէջք |
Արդյունք սմ |
|
Բարձր |
Ձեռքերի ռիթմիկ նախապատրաստական շարժումների առկայություն, ոտքերի ծալում և մեկնարկի դինամիկ դիրք, հրում` երկու ոտքով միաժամանակ: |
Հրման պահին ձեռքերի թափահարում առաջ-վերև, արտահայտված «ճախրում»: |
Փափուկ և ճկուն վայրէջք` ոտնաթաթերից կրունկների վրա, կիսածալված ոտքերով: |
|
|
Ցածր |
Ձեռքերի նախապատրաստական շարժումների բացակայություն, ոտքերի ոչ արտահայտված ծալում, երկու ոտքերով ոչ միաժամանակյա հրում: |
Հրման պահին ձեռքերի թափահարման բացակայություն, ճախրման փոխարեն` քայլ: |
Վայրէջք ուղիղ ոտքերով, վայրէջքի ժամանակ հավասարակշռության բացակայություն. որևէ ուղղությամբ վայր ընկնել: |
|
|
Միջին |
Հրման ոչ բավարար արտահայտված առանձին տարրեր կամ բացասական (կատարված տարրերի առկայություն` մյուս տարրերի դրական կատարման դեպքում): |
Ձեռքերի փոքր թափահարում, անբավարար «ճախրում»: |
Վայրէջքի միջանկյալ վիճակներ` ոչ բավարար դրական: |
|
Աղյուսակ 7. |
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
(150-200 գրամ ավազապարկի նետում)
|
Գնահատում |
Ելման դրություն |
Թափահարում |
Նետում |
Իրանի դարձում |
Արդյունք մ |
|
Բարձր |
Աջ ձեռքով նետելիս ուղղակեցվածք ձախ կողմով, աջ ոտքը կիսածալված: |
Ձեռքի զատում դեպի նետման հակառակ կողմ` համարյա ուղղված վիճակով: |
Շարժումն իրականացվում է համարյա ուղղված ձեռքով, հետևից առաջ ուղղությամբ` «գլխի հետևից»: |
Իրանի շարժում` նետումն իրականացնող ձեռքի հետևից. շարժումն ավարտվում է դեպի մյուս կողմ դարձում կատարելով` նետման ուղղությամբ: |
|
|
Ցածր |
Ուղղակեցվածքի բացակայություն նետման ուղղությամբ: |
Դեպի կողմ ձեռքի զատման բացակայություն: |
Նետումը բացակայում է: |
Նետումից հետո բացակայում է իրանի դարձումը: |
|
|
Միջին |
Ուղղակեցվածքի բացակայությանը բնորոշ միջանկյալ դիրքեր: |
«Աշխատող» ձեռքի ճիշտ թափահարմանը համապատասխանող բոլոր դիրքերը: |
Դրական գնահատականի համար պահանջվող նետող ձեռքի շարժումներից տարբերվող բոլոր մյուս շարժումները: |
Իրանի դարձման անբավարար կատարում` առանց արտահայտված եզրափակող փուլի: |
85. Շարժողական գործողությունների կատարմանը ներկայացվող պահանջները տրված են աղյուսակ 8-ում.
|
Աղյուսակ 8. |
|
Շարժողական գործողություն |
Տղաներ |
Աղջիկներ | ||
|
Տարվա սկիզբ |
Տարվա վերջ |
Տարվա սկիզբ |
Տարվա վերջ | |
|
Վազք 10 մ ընթացքից |
2. 7 վրկ. |
2. 1 վրկ |
2. 8 վրկ |
2. 2 վրկ |
|
30 մ վազք բարձր մեկնարկից |
8. 6 վրկ |
7. 9 վրկ |
8. 9 վրկ |
8. 1 վրկ |
|
Տեղից հեռացատկ |
86. 3 սմ |
100. 4 սմ |
77. 6 սմ |
100. 1 սմ |
|
Ավազապարկի նետում (150 գրամ) աջ ձեռքով |
3. 9 մ |
6. 9 մ |
3. 5 մ |
6. 4 մ |
|
Ավազապարկի նետում (150 գրամ) ձախ ձեռքով |
3. 0 մ |
5. 1 մ |
2. 9 մ |
4. 7 մ |
|
120 մ վազք |
37. 9 վրկ. |
31. 2 վրկ. |
37. 9 վրկ. |
31. 2 վրկ. |
86. Ավագ տարիքային խմբում իրականացվում են կոփման հետևյալ միջոցառումները՝
1) օդային լոգանքները պետք է անցկացնել ամբողջ տարվա ընթացքում: Օդային լոգանքը զուգակցվում է հիգիենիկ մարմնամարզության հետ 10-15 րոպե է։
2) արևային լոգանքների ընդունման օգտակարությունն ավելի բարձր է առավոտյան ժամը 9. 00-11. 00-ն ընկած ժամանակահատվածում: Արևային արարողությունները պետք է սկսել 5-6 րոպեից, ապա այն անհարժեշտ է մեծացնել աստիճանաբար և հասցնել մինչև 10-15 րոպեի:
3) ջրային արարողությունների մեջ են մտնում՝ ջրցանումը, ջրշփումը, մինչև գոտկատեղը լվացվելը, լողը:
4) ընդհանուր ջրցանում կամ ցնցուղ. նախ պետք է ջերմաստիճանը լինի 340C, ապա այն աստիճանաբար իջեցնել և հասցնել մինչև 240C-ի։ Ջրցողումը նույնպես պետք է կատարել 340C ջրով: Նախապես պետք է կազմակերպել երեխաների ջրաշփումը, ապա՝ ջրցանումը, և վերջում անցնել լողի: Ջրային լոգանքները պետք է անցկացնել այն ժամանակ, երբ արտաքին միջավայրի ջերմաստիճանը 210C-ից ցածր չէ։
87. Ջրային կոփման վերաբերյալ ցուցումները տրված են աղյուսակ 9-ում.
|
Աղյուսակ 9. |
|
Կոփման օրը |
Ջրի սկզբնական ջերմաստիճանը |
|
1-3 |
37-340C |
|
4-7 |
33-320C |
|
8-11 |
31-300C |
|
12-15 |
29-280C |
|
16-20 |
27-260C |
|
21-25 |
25-240C |
|
26-30 |
23-220C |
88. Ավագ տարիքային խմբի ֆիզիկական դաստիարակության համար անհրաժեշt գույքի ցանկը տրված է աղյուսակ 10-ում.
|
Աղյուսակ 10. |
|
Գույքի անվանումը |
Քանակ |
|
1. Փետրագնդակ (անհրաժեշտ պարագաններով) |
2 հավաքածու |
|
2. Խորանարդիկներ (20. 20 սմ) |
2 հատ |
|
3. Կեգլի |
6 հատ |
|
4. Օղականետիչ |
3 հատ |
|
5. Ավազով լցված պարկեր (քաշը 400 գրամ) |
2 հատ |
|
6. Ռետինե գնդակներ (տրամագիծը՝ 20-25 սմ) |
5 հատ |
|
7. Ռետինե գնդակներ (տրամագիծը՝ 10-12 սմ) |
10 հատ |
|
8. Ռետինե գնդակներ (տրամագիծը՝ 6-8 սմ)՝ |
10 հատ |
|
9. Մարմնամարզական փայտիկներ (երկարությունը՝ 75 - 80 սմ) |
3 հատ |
|
10. Սահնակներ |
10 հատ |
|
11. Օղախաղ (սերսո) |
3 հատ |
|
12. Ցատկապարան (երկ. 120 -150 սմ) |
10 հատ |
|
13. Ցատկապարան (երկ. 300 սմ) |
1 հատ |
|
14. Հոկեյի մական |
30 հատ |
|
15. Կարճ հյուսված քուղ (երկ. 75 սմ) |
30 հատ |
|
16. Քուղ (երկ. 15-20 մետր) |
1 հատ |
|
17. Դրոշակներ |
30 հատ |
89. Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի (վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝
1) ակտիվ շարժողական գործունեության ընթացքում դրսևորի շարժողական ընդունակություններ և հմտություններ,
2) դրսևորի կարգապահություն և բարոյական որակներ ֆիզիկական ակտիվության տարբեր ձևերում,
3) դրսևորի առողջ ապրելակերպի պահպանման վարքագիծ,
4) վարի հեծանիվ, ինքնագնաց,
5) կատարի ընդհանուր զարգացնող վարժություններ,
6) կատարի աջ և ձախ դարձումներ,
7) կատարի թափավազքով հեռացատկ և բարձրացատկ,
8) նպատակային կատարի կեցվածքի զարգացմանն ու ձևավորմանն ուղղված վարժություններ,
9) ինքնուրույն կատարի կեցվածքի ձևավորման և հարթաթաթության կանխարգելման վարժություններ,
10) կատարի հեռացատկ՝ ոտքերի և ձեռքերի եռանդուն աշխատանքով, վայրէջքը կատարի կրունկերի վրա ծալված ոտքերով,
11) ընդունի ճիշտ ելման դրություն և կատարի նետում ըստ հանձնարարականի,
12) կատարի վարժություններ՝ կարճատեսության կանխարգելման համար
13) գործունեության տարբեր ձևերում ազատ կիրառի հիմնական շարժումները՝ քայլք, վազք, ցատկ, սողանցում, մագլցում, նետում
14) խաղա շարժախաղեր և մարզախաղեր,
15) խաղա ջրային խաղեր,
16) հասկանա ֆիզիկական ակտիվության դրական ազդեցությունն օրգանիզմի վրա,
17) օգտվի մարզական գույքից,
18) օգտվի մարզական գույքից և պարագաներից,
19) հետևի ռեժիմային պահերին,
20) թվարկի ամառային, ձմեռային մարզաձևեր, հայ և արտասահմանյան անվանի մարզիկներին,
21) պատկերացում ունենա օրգանիզմի վրա ֆիզիկական վարժությունների և սպորտի դրական ներգործության մասին,
22) ցուցադրի արագաշարժության, դիմացկունության, ճարպկության, հավասարակշռության, մկանային ուժի մշակման վարժություններ,
23) կարևորի ընկերների հետ համագործակցությունը,
24) պահպանի մարմնի և գլխի ճիշտ դիրքը քայլքի ժամանակ, ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը, ոտնաթաթը դնի կրունկից և պահպանի քայլքի ուղղությունը,
25) պահպանի շարժումների կոորդինացիան, ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը, ռիթմայնությունը վազքի ժամանակ, պահպանի ճախրման փուլը վազքի ընթացքում:
90. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի ուղղությամբ իրականացվող աշխատանքի կազմակերպման ձևերն են՝ ֆիզկուլտուրայի պարապմունքներ, ֆիզկուլտ-առողջարարարական աշխատանքներ, առավոտյան մարմնամարզություն, քնից հետո վարժանքներ, օդային, ջրային և արևային կոփիչ արարողակարգեր, ֆիզկուլտ րոպեներ/ դադարներ, ֆիզիկական վարժություններ, շարժախաղեր, զբոսանքներ, արշավներ, ինքնուրույն շարժողական գործունեություն, ակտիվ հանգիստ, ֆիզկուլտուրայի ժամանցներ, տոներ, առողջության օրեր:
91. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), (ժա), (ժբ), (ժգ), (ժդ), ԽՀ (ը), (թ), Ի (ա),(դ), (ե), (թ), (ժա), ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), ԻԱԱԱ (ա), (բ), (գ), (դ), (է), (թ), (ժ):
IX. ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
92. Երաժշտությունն առանձնահատուկ տեղ է գրավում նախադպրոցական տարիքի սաների գեղագիտական դաստիարակության գործում։ Իսկ զգացմունքը երաժշտության հիմնական բովանդակությունն է, սաների հուզական ոլորտը ձևավորելու արդյունավետ միջոցներից մեկը։
93. Երաժշտական ստեղծագործությունների հուզական ընկալման շնորհիվ սանը բացահայտում է իրեն շրջապատող աշխարհը, տարբերում է չարն ու բարին, տեսնում գեղեցիկը: Երաժշտությունը արտացոլվում է սանի զարգացման բոլոր ոլորտներում և կարևոր նշանակություն ունի նրա մտավոր, անձնային և գեղագիտական զարգացման գործում: Երաժշտության ազդեցությունը, ելևէջները այնպիսին են, որ հնարավորություն են ընձեռում համադրելու ծրագրում տեղ գտած բոլոր պարապմունքների հետ:
94. «Երաժշտություն» (Հապավումը՝ Ե) ծրագրային բաղադրիչի նպատակն է շարունակել բացահայտել և զարգացնել երեխաների երաժշտական ընդունակությունները, երաժշտության տեսակների մասին ունեցած նախագիտելիքները, երաժշտական ճաշակը և նպաստել դրանց կիրառմանը նախադպրոցական ուսումնական հաստատության առօրյայում և կյանքում:
95. Գործունեության ձևերի խնդիրները՝
1) ունկնդրում
ա. Հենվելով սաների ընդունակությունների և արդեն ձեռք բերած փորձի վրա՝ շարունակել զարգացնել նրանց երաժշտական ընդունակությունները, երաժշտական ճաշակը,
բ. հարստացնել նրանց տպավորությունները նոր ստեղծագործություններով,
գ. ծանոթացնել հայ ազգային և համաշխարհային մի քանի կոմպոզիտորներին և նրանց ստեղծագործություններին,
դ. ձևավորել և զարգացնել հայ ազգային և համաշխարհային որոշ ստեղծագործությունները ճանաչելու, իրենց տպավորությունները նկարագրելու կարողություն,
ե. ձևավորել և զարգացնել երաժշտական ստեղծագործությունների բնույթը տարբերակելու կարողություն,
զ. ձևավորել սեր և հետաքրքրություն ազգային տոների, ավանդույթների նկատմամբ:
2) Ձայնավարժություն, երգեցողություն
ա. ձևավորել ճիշտ ձայնարտաբերում ձայնավարժությունների միջոցով,
բ. ձևավորել և զարգացնել երգը ժամանակին սկսելու և ավարտելու կարողությունը,
գ. ձևավորել երգերը արտահայտիչ կատարելու կարողություն,
դ. զարգացնել առանց լարվածության, ճիշտ կեցվածքով, բնական ձայնով երգելու կարողությունը,
ե. զարգացնել երգերի տեսակները տարբերելու կարողություն:
3) Երաժշտաշարժական վարժություններ
ա. Ձևավորել և զարգացնել երաժշտության բնույթին և ռիթմին համապատասխան շարժումներ կատարելու կարողություն,
բ. զարգացնել երաժշտառիթմական գործունեության հմտություններ:
4) Պար
ա. նպաստել պարային շարժումների յուրացմանը,
բ. զարգացնել պարի բովանդակությանը համապատասխան պարագաներով՝ ժապավեն, փուչիկ, գնդակ, օղակ, պարելու կարողություն,
գ. զարգացնել բնույթով հակադիր պարային երաժշտությունը՝ համապատասխան շարժումներով կատարելու կարողություն։
5) Խաղ
ա. զարգացնել երաժշտական խաղերին արձագանքելու կարողություն,
բ. զարգացնել հեքիաթի հերոսներին, կենդանիներին նմանակելու կարողություն,
գ. հարստացնել երաժշտական նախագիտելիքները խաղերի միջոցով:
6) Նվագ բնական, մանկական նվագարաններով
ա. Աստիճանաբար և հետևողականորեն զարգացնել ռիթմը, տեմբրը, ռեգիստրը, ուժգնությունը,
բ. զարգացնել մանկական նվագարանները, դրանց տեսակները, անվանումները տարբերելու կարողություն:
7) Հորինում (իմպրովիզացիա)
ա. զարգացնել ստեղծագործական երևակայություն,
բ. զարգացնել պարերում, խաղերում հանպատրաստից շարժումներ կատարելու կարողություն։
8) Երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում)
ա. Երաժշտության ներքո, պարագաներով կամ առանց պարագաների, ռիթմական շարժումների, ծափերի, ճտտոցների, դոփյունների միջոցով զարգացնել սաների ռիթմն ու լսողությունը, ուշադրության կենտրոնացումը, հիշողությունը, ճարպկությունը։
96. Ստորև ներկայացվում է «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի նյութերի ցանկը՝
1) Ունկնդրում
ա. ժողովրդական-«Հոյ, Նազան», «Աղջիկներ պար բռնեցեք», «Նուբար», «Կատակ երգ», «Նանիկ ասեմ», «Համոն», «Մանկական նվագներ» 12 պիես ժողովրդական թեմաներով, երաժշտ. ՝ Կոմիտասի.
բ. կոմպոզիտորական ՀՀ օրհներգ՝ «Մեր հայրենիք» խոսք՝ Միքայել Նալբանդյանի, երաժշտ. ՝ Բարսեղ Կանաչյանի, «Կաքավիկ» խոսք՝ Հովհաննես Թումանյանի, երաժշտ. ՝ Կոմիտասի, «Աշնան երգ» խոսք՝ Հովհաննես Թումանյանի, երաժշտ. ՝ Ռոմանոս Մելիքյանի, «Քայլերգ» երաժշտ. ՝ Ռոբերտ Շումանի, «Տարվա եղանակներ» երաժշտ. ՝ Անտոնիո Վիվալդի, «Խիզախ հեծյալը» երաժշտ. ՝ Ռոբերտ Շումանի, «Առավոտ» երաժշտ. ՝ Էդվարդ Գրիգի, «Մենուետ» երաժշտ. ՝ Բոկկերինի, «Տիկնիկի հիվանդությունը» երաժշտ. ՝ Պյոտր Չայկովսկու, «Ուրախ-տխուր» երաժշտ. ՝ Լյուդվիգ Վան Բեթհովենի, «Ծաղրածուներ» երաժշտ. ՝ Կաբալևսկու
2) Երգեցողություն
ա. ժողովրդական-«Անձրև-անձրև», «Ծաղիկ ջան», «Վարդի ծառ», «Լորիկ», «Խնոցի» խոսք՝ Հ. Թումանյանի, «Մառան մտա», «Ջան գառնուկ» ժողովրդական, մշակումը՝ Կոմիտասի.
բ. կոմպոզիտորական-ՀՀ օրհներգ՝ «Մեր հայրենիք» խոսք՝ Միքայել Նալբանդյանի, երաժշտ. ՝ Բարսեղ Կանաչյանի, «Փայտե ձիուկ» երաժշտ. ՝ Կոմիտասի, «Ուրախ առավոտ» խոսք՝ Նանսեն Միքայելյանի, երաժշտ. ՝ Արեգ Լուսինյանի, «Քուչիկն ու փուչիկը», խոսք՝ Նանսեն Միքայելյանի, երաժշտ. ՝ Արեգ Լուսինյանի, «Հավերժական ծաղիկ» խոսք՝ Նանսեն Միքայելյանի, երաժշտ. ՝ Արեգ Լուսինյանի, «Ճուտիկների մանկապարտեզ» խոսք՝ Նանսեն Միքայելյանի, երաժշտ. ՝ Արեգ Լուսինյանի, «Դինգ-դոնգ» խոսք՝ Նանսեն Միքայելյանի, երաժշտ. ՝ Ռոբերտ Ամիրխանյանի, «Առվակ» խոսք՝ Ա. Մարաշյան, երաժշտ. ՝ Է. Միհրանյանի, «Բադ մայրիկն ու ճուտիկները» խոսք՝ Սուրեն Մուրադյանի, երաժշտ՝. Է. Միհրանյանի, «Տիեզերք» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ. ՝ Նարինե Սահակյանի, «Մենք ուզում ենք խաղաղություն» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ. ՝ Նարինե Սահակյանի, «Կակաչ» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ. ՝ Նարինե Սահակյանի, «Աշունը նկարիչ» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ. ՝ Նարինե Սահակյանի, «Անձրևի երգը» խոսք և երաժշտ. ՝ Լիլիա Զալինյանի, «Ե՛վ արև, և՛ անձրև» խոսք՝ Կ. Ղուկասյանի, երաժշտ. ՝ Հռիփսիմե Խրիմյանի, «Մայրիկ» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ. ՝ Նարինե Սահակյանի, «Բարի լույս» խոսք և երաժշտ. ՝ Լիլիա Զալինյանի, «Երևան» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ՝. Նարինե Սահակյանի, «Մանուկներն ենք» խոսք և երաժշտ. ՝ Լիլիա Զալինյանի, «Անուններ բակում և դպրոցում» խոսք՝ Զեմֆիրա Սարգսյանի, երաժշտ. ՝ Ալվարդ Մանդակունյանի, «Տղան և կաղնին» խոսք՝ Գուրգեն Գաբրիելյանի երաժշտ. ՝ Ալվարդ Մանդակունյանի, «Բարի լույս» խոսք՝ Մարիետա Սահակյանի, երաժշտ. ՝ Ալվարդ Մանդակունյանի, «Ձմեռ պապը» խոսք և երաժշտ. ՝ Ալվարդ Մանդակունյանի, «Իմ ծառը» խոսք և երաժշտ. ՝ Ալվարդ Մանդակունյանի, «Գետակ» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ. ՝ Ալվարդ Մանդակունյանի, «Իմ Հայրենիք» խոսք՝ Ավետ Տերտերյանի, երաժշտ. ՝ Լիլիթ Համբարձումյանի, «Հայր եմ ասում» խոսք՝ երաժշտ. ՝ Լիլիթ Համբարձումյանի, «Երևան» խոսք՝ Մկրտիչ Կորյունի, երաժշտ. ՝ Լիլիթ Համբարձումյանի, «Բերքի տոն» խոսք՝ Գուրգեն Գաբրիելյանի, երաժշտ. ՝ Լիլիթ Համբարձումյանի, «Թռի՛ր, աղավնի» խոսք՝ Ռ. Հայրապետյանի, երաժշտ. ՝ Լիլիթ Համբարձումյանի, «Հացթուխի երգը» ժողովրդական, մշակումը՝ Յուրի Սահակյանի, երաժշտ. ՝ Լիլիթ Համբարձումյանի, «Դավթի թոռն եմ» խոսք՝ Պատվական Խաչատրյանի. ՝ երաժշտ. ՝ Լիլիթ Համբարձումյանի, «Բարության ծառ» խոսք՝ Սուրեն Մուրադյանի, երաժշտ. ՝ Լիլիթ Համբարձումյամի, «Մայրիկների տոնն է» խոսք՝ Մարիետա Սահակյանի, երաժշտ,՝ Ալվարդ Մանդակունյանի, «Գլոբուս» խոսք՝ Աշոտ Գալստյանի, երաժշտ,՝ Ալվարդ Մանդակունյանի, «Հայոց երկիր» խոսք և երաժշտ. ՝ Ալվարդ Մանդակունյանի, «Ցտեսություն մանկապարտեզ» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ. ՝ Նարինե Սահակյանի:
3) Երաժշտաշարժական վարժություններ-«Ցատկապարան» երաժշտ. ՝ Արամ Խաչատրյանի, «Քայլերգ» երաժշտ. ՝ Ռոբերտ Շումանի, «Քայլերգ» երաժշտ. ՝ Սերգեյ Պրոկոֆևի, «Զանգեզուրի քայլերգ» երաժշտ. ՝ Արամ Խաչատրյանի, «Էկոսեզ» երաժշտ. ՝ Ի. Գումելի:
4) Պար-«Նազ պար» երաժշտ. ՝ Սարգիս Բարխուդարյանի, «Նուբար» երաժշտ՝ ժողովրդական, «Հայկական շուրջպար» երաժշտ՝ ժողովրդական, «Հոյ,Նազան» ժողովրդական, «Շալախո» երաժշտ՝ ժողովրդական, «Վեր-վերի» երաժշտ՝ ժողովրդական, «Էնզելի» երաժշտ. ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի:
5) Խաղ-«Շլդիկ-մլդիկ նապաստակ» խոսք. ՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ. ՝ Արեգ Լուսինյանի, «Խաղ դափերով», «Ում շրջանը շուտ կհավաքվի», «Գուշակի՛ր շարժումներից», «Ո՞ր նվագարանն է»:
6) Նվագ մանկական նվագարաններով-Նվագարաններով կա ծափերով վերարտադրել սովորած երգերի ռիթմական պատկերը:
7) Երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում)-«Գույներ» խոսք՝ Նելլի Սահակյանի, երաժշտ. ՝ Նարինե Սահակյանի, «Մայրիկ» խոսք՝ Նելլի Սահակյանի, երաժշտ. ՝ Նարինե Սահակյանի:
97. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝
1) Ունկնդրի, ընկալի երաժշտական ստեղծագործությունը,
2) ունկնդրի և տարբերի երաժշտության բնույթը, որոշի արտայտչամիջոցները՝ ուժգնությունը, տեմպը, ռիթմը, ռեգիստրը,
3) ճանաչի մի քանի կոմպոզիտորների և նրանց մանկական ստեղծագործությունները,
4) ունկնդրի հայ և այլ ազգերի երաժշտական ստեղծագործություններ, նկարագրի իր տարբերի երաժշտության տեսակները՝ (երգ, պար, քայլերգ) և բնութագրի դրանք,
5) դրսևորի սեր և հետաքրքրություն կազմակերպված ազգային տոների ավանդույթների հանդեպ,
6) երգի ճիշտ կեցվածքով և շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության, արտահայտիչ դիմախաղով,
7) սկսի և ավարտի երգը երաժշտության դաստիարակի և հասակակիցների հետ միաժամանակ,
8) կատարի երաժշտառիթմական շարժումներ,
9) ինքնուրույն փոխի շարժումները երաժշտության փոփոխությանը համապատասխան,
10) շարժվի երաժշտության ռիթմին և տեմպին համապատասխան, համակարգված, ճկուն՝ հուզականորեն արձագանքելով երաժշտությանը,
11) իմանա տարբեր պարերի տեսակները և պարի,
12) տիրապետի պարային քայլքի տարբեր տեսակներին՝ կից, փոփոխական, զույգերով, երկու շարասյունից կազմի երկու փոքր շրջան, ապա՝ մեկ մեծ շրջան,
13) տիրապետի պարային շարժումներին, իմանա ձեռքերի ոտքերի դիրքերը,
14) պարի, օգտագործելով պարին համապատասխան պարագաներ՝ ժապավեն, փուչիկ, գնդակ, օղակ,
15) տարբերի պարային երաժշտության սկիզբն ու ավարտը,
16) օգտագործի պարին համապատասխան պարագաներ՝ ժապավեն, փուչիկ, գնդակ, օղակ,
17) կարողանա իր շարժումները համապատասխանեցնել պարընկերների շարժումներին,
18) հուզականորեն արձագանքի երաժշտական խաղերին, երաժշտության ներքո նմանակի հեքիաթի հերոսներին, օգտագործի դիմախաղը,
19) իմանա նվագարանների տեսակները, իմանա հայկական ազգային նվագարանները,
20) բնական և ռիթմական նվագարաններով կատարի պարզ ռիթմական պատկերներ,
21) հորինի պարային, խաղի հերոսներին բնորոշ շարժումներ և ռիթմական նվագակցություն,
22) բնական և ռիթմական նվագարաններով նվագակցի ունկնդրվող կամ կատարվող ստեղծագործությանը, կատարի ստեղծագործության բնույթին համապատասխան պարային շարժումներ:
98. Երաժշտություն» ծրագրային բովանդակությունը ներառում է՝
1) ունկնդրում՝ ուրախ, տխուր ինտոնացիաներ, երաժշտական ժանրեր, հակադիր բնույթի երաժշտություն, հնչյունի բարձրություն, ռիթմ, տեմպ, ուժգնություն, ռեգիստր, հնչերանգ, մեղեդի, կոմպոզիտորներ, ստեղծագործություններ, ազգային տոներ, ավանդույթներ, ծեսեր:
2) Ձայնավարժություն, երգեցողություն՝ ճիշտ կեցվածք և շնչառություն, բնական ձայն, մաքուր ինտոնացիա, հնչյունների անվանումներ, երգչային առոգանություն, արտահայտիչ դիմախաղ:
3) Երգի տեսակներ:
4) Երաժշտաշարժական վարժություններ՝ երաժշտառիթմական գործունեություն, կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ:
5) Պար՝ քայլքի տեսակներ, պարային դիրքեր, պարային շարժումներ, թռիչքներ, պտույտներ, ծափեր,պարի բեմադրում:
6) Խաղ՝ երաժշտադիդակտիկ, խաղեր, խաղերգեր, հեքիաթի հերոսների նմանակում երաժշտության ներքո:
7) Նվագ բնական, մանկական նվագարաններով՝ բնական, մանկական նվագարաններ, դրանց անվանումները, հնչերանգները, նվագախմբի ստեղծում:
8) Հորինում (իմպրովիզացիա)՝ երաժշտառիթմիկ պատկերների, պարզ մեղեդու, պարային շարժումների, երաժշտական խաղի հորինում:
9) Մատների մարզանք՝ մատների մարզանք երաժշտության բնույթին, տեմպին, ռիթմին համապատասխան:
10) Երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում)՝ երգել պարելով, պարել նվագելով, երգել նվագելով կամ երեքը միասին, ծափերով նվագակցել:
11) Երաժշտական թերապիա՝ առողջական համակարգի խթանում, լարվածության թուլացում:
99. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ պարապմունք (ունկնդրում, ձայնավարժություն, երգեցողություն, երաժշտաշարժական վարժություններ, պար, խաղ, նվագ մանկական նվագարաններով, հորինում (իմպրովիզացիա), մատների մարզանք, երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում), երաժշտական թերապիա), տոներ, զվարճալիք, զբոսանք, էքսկուրսիա, մշակութային այցեր:
100. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ՝(ա), (բ), (զ), (է), (ժբ), ԽՀ (բ), (ե), (ը),
Ի (ա), (գ), (դ), (ե), (ը), (թ), (ժ), (ժա), ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (ժ), ԻԱԱԱ (ա), (դ), (թ), (ժա):
X. ԿԵՐՊԱՐՎԵՍՏ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
101. Կերպարվեստային գործունեությունը նախադպրոցական տարիքում երեխայի ստեղծագործական ինքնարտահայտման, շրջակա աշխարհի ճանաչման և գեղագիտական զարգացման միջոց է։ Սանը նկարելու, ծեփելու, ապլիկացիայի, կառուցողական աշխատանքի միջոցով ոչ միայն ստեղծում է պատկերներ կամ առարկաներ, այլև արտահայտում է իր տպավորությունները, հույզերը, վերաբերմունքը շրջապատի նկատմամբ ։
102. 5-6 տարեկանում առավել ընդգծվում է սաների ստեղծագործական ինքնուրույնությունը, առարկաների առանձին մասերի ընկալման և պատկերման, աշխատանքի արդյունքը հիմնավորելու կարողությունների ձևավորումը։ Տարիքային այս փուլում սանը կարողանում է ինքնուրույն ընտրել նյութը, ստեղծել ամբողջական և ինքնատիպ աշխատանքներ ։
103. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչը ներառում է նկարչությունը, ծեփակերտումը, ապլիկացիան և կառուցողական աշխատանքը:
104. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչը (Հապավումը՝ ԿԿԱ) նպատակն է՝
1) զարգացնել սաների գեղագիտական պատկերացումները, գեղագիտական ընկալումը, գեղագիտական ճաշակը,
2) մշակել իրական երևույթների ու առարկաների նկատմամբ հուզազգայական վերաբերմունք,
3) զարգացնել գեղարվեստաստեղծագործական ունակությունները,
4) զարգացնել կերպարվեստային ստեղծագործությունների վերաբերյալ սաների, պատկերացումները։
105. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են՝
1. զարգացնել գեղեցիկը նկատելու ևգնահատելու կարողությունը,
2. ձևավորել առանձին առարկաներ, դրանցով այլ պատկերներ, թեմատիկ կոմպոզիցիաներ ստանալու կարողություններ,
3. սովորեցնել նկարել տարբեր առարկաներ, կատարել համեմատական վերլուծություն առարկայի ձևի (շրջան, ձվածիր, քառակուսի, եռանկյուն, ուղղանկյուն) մեծության, դիրքի, կառուցվածքի վերաբերյալ,
4. սովորեցնել երեք հիմնական գույներից ստանալ նոր գույներ և նրբերանգներ,
5. սովորեցնել նկարել բնօրինակից, մտահղացմամբ և երևակայությամբ պատկերել պարզ թեմաներ` ընդգծելով առարկաների հիմնական հատկանիշները` կառուցվածքը, գույնը, ձևը,
6. ձևավորել երկրաչափական ձևերի, գծերի, կետերի, հպումների, վրձնահարվածների միջոցով բազմաձև նախշեր, պատկերներ և կոմպոզիցիաներ կառուցելու կարողություններ,
7. շարունակել ծանոթացել ոչ ավանդական նկարչական տեխնիկաներին՝ կնիքով, տերևներով, կափարիչով, թելերով, ճմրթված թղթով և այլ հասանելի միջոցներով,
8. հետևել ճիշտ կեցվածքի ձևավորմանը։
9. ծանոթացնել կերտաձողի օգտագործման եղանակներին և հնարներին:
10. զարգացնել պարզ կառուցվածք ունեցող առարկաներ ծեփելու կարողություններ,
11. ձևավորել ըստ նմուշի ծեփելու կարողությունները,
12. սովորեցնել գնդի տափակեցման միջոցով ստանալ շրջանաձև բլիթ և այլն,
13. զարգացնել դետալներ ծեփելու, միմյանց միացնելու և ստացված հատվածը հարթեցնելու միջոցով տարբեր առարկաներ ստանալու կարողություններ,
14. զարգացնել ծեփակերտման միջոցով դեկորատիվ կիրառական արվեստի պարզագույն նմուշներ ստանալու կարողություն,
15. սովորեցնել զարդանախշել երկրաչափական պատկերներ` լրացուցիչ և օժանդակ նյութերով,
16. զարգացնել ծեփակերտման միջոցով տարբեր առարկաներ ստեղծելու կարողությունը՝ միավորելով դրանք ընդհանուր կոմպոզիցիայում, օգտվելով արդեն ծանոթ ծեփակերտման եղանակներից և հնարներից:
17. ձևավորել մկրատը ճիշտ բռնելու և դրանից օգտվելու կարողություններ, ուսուցանել մկրատով թուղթ կտրելու տեխնիկան. ձևավորել թուղթը ուղիղ, կարճ, երկար զոլակներ կտրելու հմտություններ,
18. սովորեցնել սոսնձել փոքր դետալները հիմնական մասերին,
19. ձևավորել մկրատով աշխատելու կարողություններ՝ երկրաչափական պատկերներից ստանալով այլ պատկերներ (անկյունները մկրատով կորացնելով՝ քառակուսուց ստանալ շրջան, ուղղանկյունուց՝ բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ, ծաղիկներ և այլն,
20. զարգացնել ապլիկացիայի եղանակով պատկերներ ստանալու (թռչուններ, կենդանիներ, ծաղիկներ, միջատներ, տնակներ) կարողությունը,
21. զարգացնել ծալման եղանակով պատրաստի երկրաչափական ձևերից տարբեր պատկերներ ստանալու կարողությունները՝ դրանք բաժանելով երկու, չորս մասերի (շրջանը բաժանել կիսաշրջանների, քառակուսին` եռանկյունների, ուղղանկյունը՝ քառակուսիների):
22. ձևավորել շինարարական նյութերը ճանաչելու, անվանելու կարողություններ (աղյուս, խորանարդ)՝ հաշվի առնելով դրանց հատկանիշները (ամրություն, ձև, չափ),
23. զարգացնել կառույցը վերլուծելու կարողություններ` առանձնացնելով հիմնական մասերը, տարբերել դրանց հարաբերական չափը և ձևը, որոշել տարածության մեջ դրանց դասավորվածությունը, մեկը մյուսի նկատմամբ հարաբերությունը (պատեր, տանիք, ծածկ, մեքենայում` խցիկ, թափք և այլն),
24. սովորեցնել ինքնուրույն չափել կառույցն ըստ երկարության, բարձրության, լայնության` պահպանելով դաստիարակի կողմից ներկայացված պահանջը («Կառուցի’ր այսպիսի տուն, բայց ավելի բարձր»),
25. զարգացնել ինչպես մանր, այնպես էլ խոշոր շինարարական նյութերով կառույցներ ստանալու կարողությունը՝ օգտագործելով տարբեր գույների դետալներ,
26. սովորեցնել աշխատել բնական նյութերով (չոր ճյուղեր, աշնանային տերևներ, կոներ, շագանակ, ընկույզի կեղև, ծղոտ և այլն),
27. կատարել թափոններով աշխատանք՝ ծեփոն, թելերից մնացած կոճեր, տարբեր տեսակի փոքր տուփեր և այլ առարկաներ,
28. զարգացնել թղթով աշխատելու կարողությունները. ուղղանկյուն թուղթը ծալել երկտակ` համադրելով կողմերն ու անկյունները և ստանալ տարբեր կերպարներ` կենդանիներ, ծաղիկներ և այլն:
29. զարգացնել աշխատելու ընթացքում համագործակցային կարողությունները։
106. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝
1) պատկերի առանձին առարկաներ և այդ առարկաներին ավելացնելով այլ պատկերներ` ստանա թեմատիկ կոմպոզիցիա,
2) ներկայացնի բնության գեղեցկությունը, երևույթները, տարվա եղանակները նկարելու միջոցով,
3) նկարի հեքիաթից որևէ սյուժե, մարդ, կենդանի՝ մարմնի տարբեր դիրքերով, օգտագործի սպիտակ կամ բաց գույնի ֆոներ,
4) աշխատի վրձնի ամբողջ մազափնջով, ծայրով, եզրով, վրձնահպումներով, վրձնահարվածներով,
5) բուսական, կենդանական և երկրաչափական պատկերների համադրությամբ ստանա տարբեր զարդանախշեր,
6) նկարի բնօրինակից, երևակայությամբ, մտահղացմամբ, հիշողությամբ,
7) համագործակցի խմբային աշխատանքում, դրսևորի ճանաչողական հետաքրքրություն և ակտիվություն առաջադրանքներ կատարելիս,
8) գնահատի ընկերների աշխատանքը, արտահայտի և մեկնաբանի սեփական կարծիքը վերջինիս վերաբերյալ,
9) ճանաչի ծեփանյութերի հատկությունները, ինքնուրույն ընտրի նյութեր ու գործիքներ,
10) դրսևորի ծեփակերտման ունակություններ,
11) ծեփակերտի ծանոթ առարկաներ՝ ըստ նմուշօրինակի, բնօրինակի, հիշողությամբ, միավորելով դրանք ընդհանուր կոմպոզիցիայի մեջ,
12) աշխատի տրված թեմայով,
13) զարդանախշի ծեփակերտած առարկաները կերտաձողի օգնությամբ, ստեղծի պարզ նախշեր, պատկերի արտահայտչականություն,
14) համադրի մասերը, ստանա ամբողջական պատկեր,
15) պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա տարածական պատկերացում,
16) նկարագրի և բացատրի աշխատանքի ընթացքը, օգտագործի նյութերը խնայողաբար,
17) տիրապետի թուղթը կտրելու, փակցնելու կարողություններին,
18) անվանի գույները,
19) ստեղծի տարբեր պատկերներ՝ ըստ նմուշօրինակի, բնօրինակի, հիշողությամբ, երևակայությամբ,
20) ստեղծի տարբեր տեսարաններ (ծաղկամանի մեջ ծաղիկներ, անտառային պատկեր, աշնանային ծառ)՝ գունավոր թղթերով կտրատված պատկերներից,
21) մասնակցի համատեղ աշխատանքին (օրինակ՝ այգու տեսարանի ստեղծում), օգտագործի տարբեր լրացուցիչ նյութեր (բնական նյութեր, թելեր, կտորներ և այլն),
22) ունենա տարբեր կառուցողական նյութերով տարբեր շինություններ կառուցելու կարողություն,
23) անդրադառնա և արձագանքի սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին,
24) պատրաստի պարզ մոդելներ՝ օրիգամի տեխնիկայի կիրառմամբ (կառուցի նավակ, ինքնաթիռ, գլխարկ, էջանիշ, տուփ, աղաման, կարապ, դրամապանակ, բաժակ, դիմակ, բացիկ, տոնածառի խաղալիքներ, հովհար, անձրևանոց և այլն),
25) կիրառի ստեղծագործական տարբեր եղանակներ՝ նյութը պատկերավոր և ընկալելի դարձնելու համար,
26) կառուցի տարատեսակ շինություններ՝ կիրառելով տարբեր նշանակության կառուցողական նյութեր,
27) կառուցի շինություն տարբեր եղանակներով՝ ըստ օրինակի, ցուցադրման, խոսքային հրահանգի, երևակայությամբ,
28) ստեղծի հեքիաթի թեմաներով սյուժետային պատկերներ,
29) աշխատի մաքուր և կոկիկ:
107. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների, մշակութային այցերի, կենտրոններում աշխատանքի զբոսանքների, էքսկուրսիաների ինքնուրույն գործունեության կազմակերպման միջոցով:
108. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ (ժբ), ԽՀ (ա), (բ), Ի (ա), (գ), (ե), (ը), ՀՍԱ (բ), (ե), (զ), (ժ), ԻԱԱԱ (ա), (դ), (ը):
XI. ԶԱՐԳԱՑՆՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
109. Ավագ խմբում ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպումն էապես պայմանավորված է զարգացնող առարկայական միաջավայրի գրագետ կազմակերպմամբ։ Չափորոշչով 5-6 տարեկանների համար սահմանվում են զարգացնող միջավայրին ներկայացվող հետևյալ պահանջները՝
1) հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների գեղագիտական զարգացման համար. առկա են գեղագիտական ձևավորումներ. նկարներ, վերատպություններ, ժողովրդական ստեղծագործության նմուշներ, սաների, մեծերի աշխատանքների ցուցահանդեսներ և այլն.
2) ստեղծված են պայմաններ սաների խոսքի զարգացման համար, առկա է մանկական գրադարան.
3) առկա են նկարների հավաքածուներ և խոսքի զարգացմանն ուղղված սեղանի խաղեր.
4) ստեղծված են պայմաններ սաների երաժշտական գործունեության համար.
5) առկա են երաժշտական գործիքներ, նվագարաններ և երաժշտադիդակտիկ խաղեր.
6) ստեղծված են պայմաններ բնության, հասարակության, պատմության, մշակույթի մասին սաների պատկերացումների զարգացման համար.
7) հաստատությունում առկա է պետական խորհրդանիշների անկյուն (դրոշ, զինանշան, օրհներգ).
8) առկա են ազգային կենցաղային առարկաների նմուշներ, ազգային տարազներով տիկնիկներ.
9) ստեղծված են պայմաններ սաների էկոլոգիական դաստիարակության համար, առկա են դիտողական պարագաներ, բնական նյութեր, բնության երևույթները նկարագրող պաստառներ.
10) ստեղծված են պայմաններ սաների թատերական գործունեության համար. առկա են թատերական բեմականացումների կազմակերպման համար անհրաժեշտ պարագաներ,
11) ստեղծված են պայմաններ սաների կառուցողական գործունեության զարգացման համար. առկա են մանր (սեղանային) և խոշոր (հատակի) կառուցողական նյութեր, տարբեր տեսակի հավաքածուներ (կոնստրուկտորներ, մոզաիկաներ), կտրվածքներով նկարներ, բնական նյութեր.
12) առկա են նյութեր և սարքավորումներ սաների մոտ թվի, մեծության, տարածական և ժամանակային պատկերացումների ձևավորման համար (թվանշաններ, կշեռքներ, չափման միավորներ գրատախտակ, օրացույց, ժամացույց, ավազի, արևային ժամացույց և այլն).
13) առկա է համակարգիչ՝ մեդիագրագիտության և մեդիաանվտանգության կանոններին տիրապետելու համար անհրաժեշտ հավելվածներով.
14) առկա են նյութեր և սարքավորումներ սաների փորձարարական աշխատանքների համար (գլոբուս, քարտեզ, մակետներ, նկարների հավաքածուներ, մագնիս, սեղանային տպագիր խաղեր և այլն).
15) հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների ֆիզիկական զարգացման համար. առկա են ֆիզիկական ակտիվության համար անհրաժեշտ սարքավորումներ, մարզական գույք.
16) առկա են երթևեկության կանոններին ծանոթացնող դիդակտիկ խաղեր և խաղալիքներ, ստեղծված են պայմաններ՝ երթևեկության կանոնները կիրառելու համար.
17) գործունեության տարբեր տեսակների ընթացքում սաների զարգացման համար (մտավոր, զգայաշարժողական, հուզակամային) առկա են սյուժետային խաղային հավաքածուներ, դիդակտիկ խաղեր (լոտո, դոմինո, շախմատ, նկարների հավաքածուներ) և խաղալիքներ.
18) ստեղծված են անվտանգ պայմաններ սաների անհատական և համատեղ ակտիվության դրսևորման համար.
19) ստեղծված են պայմաններ սաների առողջության պահպանման և ամրապնդման համար.
20) առկա են հատուկ տարածքներ սաների հետ տարվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման համար.
21) ստեղծված են ֆիզիկական հարմարեցումներ սաների զարգացման առանձնահատկություններին համապատասխան.
22) ստեղծված են պայմաններ շարժունակության խանգարումներ ունեցող սաների համար.
23) առկա են հարմարեցված աթոռ սեղանով, կանգնակ, սայլակ, քայլակ, տարբեր չափսերի բարձեր, աթոռակներ՝ նստելու ճիշտ դիրք ապահովելու համար, հարմարեցված սպասք(սպասքի ադապտացիաներ), հարմարեցված գրենական պիտույքներ.
24) բակային տարածքում և հողամասում առկա են խաղային սարքավորումներ.
25) առկա է ծրագրամեթոդական գրականության անկյուն աշխատողների և ծնողների համար:
110. Հաստատությունում առկա են խելամիտ հարմարեցումներ սաների կրթության և
զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան:
XII. Գրականության ցանկ
1. «Նախադպրոցական կրթության մասին» օրենք, 2020։
2. «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ», 2021։
3. «Նախադպրոցական կրթական հիմնական ծրագիր» (Ավագ խումբ), Երևան, 2025։
4. «Նախադպրոցական կրթական հիմնական ծրագիր» (Միջին խումբ), Երևան, 2025։
5. «Նախադպրոցական կրթական հիմնական ծրագիր» (Կրտսեր երկրորդ խումբ), Երևան, 2025։
6. Առաքելյան Ռ. Ֆիզկուլտուրայի պարապմունքները մանկապարտեզի ավագ խմբում (5-6 տարեկան),-Երևան, «Աստղիկ Գրատուն», 2008,-48 էջ:
7. Չիբուխչյան Ս. Տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացման պարապմունքները մանկապարտեզի ավագ խմբում,-Երևան, 2014։
8. Выготский Л. С. Мышление и речь. Москва: Лабиринт. 1999.
9. Белошистая А. В. Формирование и развитие математических способностей дошкольников. Москва: Владос. 2005.
10. Доронова Т. Н. Разновозрастная группа детского сада. Москва: Просвещение. 2007.
11. Запорожец А. В. Избранные психологические труды. Том 1. Москва: Педагогика. 1986.
12. Козлова С. А., Куликова Т. А. Дошкольная педагогика. Москва: Академия. 2015.
13. Комарова Т. С. Изобразительная деятельность в детском саду. Программа и методические рекомендации. — Москва: Мозаика-Синтез, 2016.
14. Лыкова И. А. Изобразительная деятельность в детском саду: планирование, конспекты занятий, методические рекомендации. — Москва: Карапуз, 2009.
15. Михайлова З. А. Игровые занимательные задачи для дошкольников. Санкт-Петербург: Детство-Пресс. 2000.
16. Пиаже Ж. Избранные психологические труды, Москва: Международная педагогическая академия, 1994.
17. Смирнова Е. О. Детская психология. Москва: Владос. 2003.
18. Усова А. П. Обучение в детском саду. Москва: Просвещение. 1981.
19. Щербакова Е. И. Теория и методика математического развития дошкольников. Москва: Академия. 2005.
20. Яшина В. И. и др. Методика развития речи и обучения родному языку дошкольников,-Москва, 2000.
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԲԱՑԱՏՐԱԳԻՐ ………………………………………………………………………………..
ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ. …………………………………………………………………..
ՍԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ……………….
ՍԱՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ …………………………………………….
ՈւՍՈւՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈւԹՅՈւՆՆԵՐԸ.…
●
Խոսքի զարգացում ……………………………………………………………………●
Ինձ շրջապատող աշխարհը ……………………………………………………….
● Տարրական մաթեմատիկական պատկերացումներ ……………………………
● Կերպարվեստ, կառուցողական աշխատանք ………………………………….
ԶԱՐԳԱՑՆՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ……………….
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ …………………………………………………………………
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 նոյեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|