ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«09» նոյեմբերի 2026 թ. |
N 103-Ն |
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԱՏԱՐԻՔ ԽՄԲԻ (3-6 ՏԱՐԵԿԱՆՆԵՐ) 3,5-ԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Նախադպրոցական տարատարիք խմբի 3,5-ժամյա ծառայության կրթական ծրագիրը (3-6 տարեկանների համար նախատեսված)՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
|
Նախարար՝
11/9/2026 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
|
|
Հավելված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի |
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԱՏԱՐԻՔ ԽՄԲԻ (3-6 տարեկաններ) 3,5-ԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
I. ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
1. Ծրագիրը հասցեագրված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ծառայություն իրականացնող զարգացման կենտրոնների մանկավարժական աշխատողներին, նախադպրոցական կրթության ոլորտի մասնագետներին՝ ուղղորդելու նրանց պլանավորելու և իրականացնելու տարատարիք խմբի (3-6 տարեկաններ) սաների հետ կազմակերպվող աշխատանքները՝ միտված նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորմանը, նախադպրոցական ուսումնական հաստատությունից դպրոց սահուն անցման ապահովմանը։
2. Ծառայության կրթական ծրագիրը նախատեսված է 3,5-ժամյա, հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար։
3. Տարատարիք խմբի (3-6 տարեկաններ) նախադպրոցական 3,5-ժամյա ծառայության կրթական ծրագիրը կառուցված է ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչով» (այսուհետ՝ չափորոշիչ) պահանջների հիման վրա՝ այդ տարիքի սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ:
4. Տարատարիք խումբը նախադպրոցական տարբեր տարիքի երեխաների համակազմով ձևավորված խումբ է, որտեղ իրականացվում են տարիքային տարբեր խմբերի կրթական և զարգացման ծրագրեր։ 3–6 տարեկան երեխաների տարատարիք խումբը ներառում է կրտսեր երկրորդ (3–4 տարեկան), միջին (4–5 տարեկան) և ավագ (5-6 տարեկան) նախադպրոցական տարիքի սաներին, որոնց հետ տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքները հիմնականում իրականացվում են համատեղ գործունեության ձևերի կազմակերպման, համագործակցության, փոխօգնության մոտեցման հիման վրա։
5. 3-6 տարեկանների նախադպրոցական ծառայության կրթական ծրագիրը սահմանում է կրթության բովանդակության ընդհանրական կառուցվածքը, ուսումնական տարվա սկիզբը, ավարտը, սաների գործունեության տարբեր ձևերի հերթագայումը, խաղային և ուսումնական գործունեության հարաբերակցությունը տեսանելի դարձնող կանոնակարգը, ծրագրային բաղադրիչներին հատկացվող շաբաթական պարապմունքների քանակը, ծրագրային յուրաքանչյուր բաղադրիչից ակնկալվող վերջնարդյունքները, զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջները։ Ծրագրում ներկայացված են թեմաներ «Ինձ շրջապատող աշխարհը» և «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչներից, ինչն ապահովում է թեմատիկ ուսուցման կազմակերպումը՝ նպաստելով ուսումնասիրվող նյութի վերաբերյալ սաների ամբողջական և համակարգված պատկերացումների ձևավորմանը, ծրագրային բաղադրիչների միջև կապերի ընկալմանը։
6. Ծրագրի բովանդակությունն ապահովում է 3-6 տարեկան սաների գիտելիքների, կարողությունների, հմտությունների, դիրքորոշումների և արժեքային համակարգի ձևավորումը՝ յուրաքանչյուր սանի զարգացման առանձնահատկությունների և կրթական կարիքի հաշվառմամբ:
7. Նախադպրոցական կրթության ավարտին դրսևորվող կարողունակությունները նպաստում են սահուն անցմանը դպրոցական ուսումնառությանը, տարրական դպրոցի կրթական ծրագրերի բովանդակության յուրացման արդյունավետությանը։
8. 3,5 ժամյա կանոնակարգով իրականացվող նախադպրոցական ծառայության կրթական ծրագիրն ուղղված է չափորոշչով նախատեսված սաների զարգացման ոլորտներով սահմանված վերջնարդյունքների մասնակի ապահովմանը՝ ընդհանուր ծավալի 2/3-ը կազմող առանցքային վերջնարդյունքների ապահովմամբ։
9. 3-6 տարեկանների կրթական հիմնական ծրագրին ներկայացվում են հետևյալ պահանջները՝
1) համապատասխանությունը չափորոշչին,
2) կրթության աշխարհիկ բնույթը,
3) սաների և մեծահասակների համատեղ գործունեության ընթացքում անհատակողմնորոշված (երեխայակենտրոն) մոտեցման ապահովումը,
4) ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման դիդակտիկ սկզբունքների ապահովումը,
5) ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը։
10. Նախադպրոցական ծառայության կրթական ծրագրի հիմքում կարողունակահեն նախադպրոցական կրթության սկզբունքներն են՝ ուղղված նախադպրոցական տարիքի ավարտին կարողունակ սանի ձևավորմանը՝ թեմատիկ ուսուցման շրջանակում համալիր և ինտեգրված պարապմունքների, խմբային աշխատանքների, խաղերի կազմակերպման, սաների գործունեության տարբեր ձևերի հերթագայության, խաղային և ուսումնական գործունեության հարաբերակցությունը տեսանելի դարձնող կանոնակարգի հստակ պլանավորմամբ և իրականացմամբ:
11. Տարատարիք խմբերի ձևավորումը սաների զարգացման համար ապահովում է նպաստավոր միջավայր, որտեղ առկա է սոցիալական փոխազդեցություն։ Տարբեր տարիքի երեխաների համատեղ կազմակերպվող աշխատանքները, գործունեության տարբեր ձևերում ներգրավվածությունը, համագործակցությունը նպաստում է սոցիալական փորձի փոխանցմանը։
12. Տարատարիք խմբի կրթական ծրագիրը ներառում է սանի՝
1) ֆիզիկական զարգացումը, առողջ ապրելակերպի վերաբերյալ պատկերացումների և առողջ կենսակերպին միտված սովորությունների ձևավորումը.
2) խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, մաթեմատիկական տարրական պատկերացումների զարգացումը, գրաճանաչության նախապատրաստումը.
3) ճանաչողության զարգացումը, փորձարարության և հնարամտության խթանումը, խաղային գործունեության խրախուսումը.
4) ազգային ինքնության, սեփական և այլոց իրավունքների և պարտականությունների մասին տարրական պատկերացումների ձևավորումը.
5) ուսման նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը.
6) անձնային աճը, հուզակամային ոլորտի զարգացումը, համատեղ գործունեության և համագործակցության խթանումը, սոցիալականացումը.
7) հիգիենիկ և ինքնասպասարկման կարողությունների, անվտանգ կենսագործունեության, կյանքի հմտությունների ձևավորումը:
13. Ծրագրում հաշվի են առնված երեխայակենտրոն ուսուցման ու դաստիարակության, շարունակական կրթության ապահովման պահանջները։
14. Տարատարիք խմբի (3–6 տարեկաններ) սաների հետ աշխատանքը պահանջում է ուսումնադաստիարակչական գործընթացի ճկուն կազմակերպում, որտեղ կարևորվում է ուսումնադաստիարակչական առաջադրանքների, հանձնարարությունների տարբերակումը, համատեղ գործունեության կազմակերպումը, համագործակցային միջավայրի կառուցումը։
II. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
15. Ծրագրում ներկայացված են՝
1) դաստիարակության և ուսուցման նպատակները,
2) խնդիրները՝ ըստ ծրագրային բաղադրիչների,
3) սաների առօրյայի կազմակերպման առանձնահատկությունները,
4) վերջնարդյունքների ապահովման հիմքերը՝ սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ,
5) զարգացնող միջավայրին ներկայացվող չափանիշները։
16. Ծրագրի նպատակն է ապահովել տարատարիք խմբի (3-6 տարեկաններ) սաների ֆիզիկական, մտավոր, հոգեկան և սոցիալ-անձնային զարգացումը՝ ըստ չափորոշչի։
17. Նախադպրոցական տարիքի սաների կրթության բովանդակությունը ներառում է զարգացման հետևյալ ոլորտները`
1) շարժողական (Հապավումը՝ Շ).
2) խոսքի և հաղորդակցման (ԽՀ).
3) իմացական (Ի).
4) հուզական, սոցիալ-անձնային (ՀՍԱ).
5) ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի (ԻԱԱԱ)։
18. 3-6 տարեկանների կրթական ծրագիրը նախատեսում է սանի առօրյայի՝ համատեղ գործունեությամբ կազմակերպվող 3 ձև`
1) խաղային գործունեություն,
2) պարապմունք,
3) օրվա ընթացքում սանի ազատ ժամանակի տնօրինում։
19. Տարատարիք խմբում սաների հետ օրվա կանոնակարգային պահերին կազմակերպվող աշխատանքն արտացոլվում է ծրագրային 6 բաղադրիչում՝
1) Խոսքի զարգացում (ԽԶ),
2) Ինձ շրջապատող աշխարհը (ԻՇԱ),
3) Մաթեմատիկական տարրական պատկերացումներ (ՄՏՊ),
4) Ֆիզկուլտուրա (Ֆ),
5) Կերպարվեստ և կառուցողական աշխատանք (ԿԿԱ),
6) Երաժշտություն (Ե):
20. Ծրագրային բոլոր բաղադրիչներում արտացոլված վերջնարդյունքներն ուղղված են չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորմանն ու զարգացմանը՝
1) լեզվական և հաղորդակցական կարողունակություն,
2) ճանաչողական և շարժառիթային (մոտիվացիոն) կարողունակություն,
3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն,
4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն,
5) թվային և մեդիա կարողունակություն,
6) մշակութային կարողունակություն,
7) մաթեմատիկական և տեխնիկական կարողունակություն,
8) տնտեսական կարողունակություն,
9) ֆիզիկական կուլտուրայի և առողջության պահպանմանը միտված կարողունակություն:
III. ՍԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ
21. Տարատարիք խմբի 3,5-ժամյա ծառայության կրթական ծրագրով ապահովվող չափորոշչով սահմանված ոլորտային վերջնարդյունքները ներկայացված են աղյուսակ 1-ում։
Աղյուսակ 1․
|
3-4 տարեկաններ |
4-5 տարեկաններ |
5-6 տարեկաններ |
|
ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ | ||
|
ա. սանը կարողանում է կատարել և զուգակցել հիմնական շարժողական գործողությունները, բ. խաղում է շարժախաղեր՝ հիմնական շարժումների զուգակցմամբ (քայլք, վազք, ցատկ, նետում, սողանցում, մագլցում) առանց առարկաների և առարկաներով, ե. կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով, ը. պահպանում է հիգիենայի հիմնական պահանջները, ժա․ ունի մատիտով, վրձնով, ծեփանյութով աշխատելու կարողություններ, փորձում է աշխատել մկրատով։ |
ա. սանը կարողանում է ճիշտ կատարել և զուգակցել հիմնական շարժումները, բ. խաղում է շարժախաղեր՝ հիմնական շարժողական գործողություններով, մասնակցում է մարզախաղերի տարրերով փոխանցումավազքերին՝ դրսևորելով անհրաժեշտ շարժողական ակտիվություն, զ. կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով, վերին ու ստորին վերջույթների, ուսագոտու, իրանի և որովայնի համար, ը. ինքնուրույն կատարում է տարբեր բնույթի ֆիզիկական վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով, թ.ֆիզիկական դաստիարակության տարբեր ձևերում դրսևորում է կարգապահություն, ակտիվություն, ընկերասիրություն, համագործակցություն, բարեկիրթ վարքագիծ և հարգանք, ժա․ ունի մատիտով, վրձնով, մկրատով, ծեփանյութով աշխատելու կարողություններ։ |
ա. սանը կարողանում է ճիշտ կատարել հիմնական շարժումները, շարժողական գործողությունները (քայլք, վազք, ցատկեր, նետումներ, մագլցում, սողանցում) տարբեր պայմաններում, բ. ինքնուրույն կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով, վերին և ստորին վերջույթների, ուսագոտու, իրանի և որովայնի համար, գ. խաղում է տարբեր շարժախաղեր և մարզախաղեր, զուգորդում դրանց բնորոշ շարժողական գործողությունները` դրսևորելով անհրաժեշտ շարժողական ընդունակություններ, ը. օրվա ընթացքում կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ, դրսևորում է շարժողական ակտիվություն, ժբ. ֆիզիկական ակտիվության բոլոր ձևերում դրսևորում է կարգապահություն, աշխատասիրություն, ազնվություն, ընկերասիրություն, փոխօգնություն, կամք, պատասխանատվություն, նախաձեռնություն, վճռականություն, ժե․ ունի մատիտով, վրձնով, ծեփանյութով աշխատելու հմտություններ։ |
|
ԽՈՍՔԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՈԼՈՐՏ | ||
|
ա. սանն ընկալում է ուրիշի բանավոր խոսքը և տալիս համարժեք պատասխաններ, զ. ընկալում է ներկայացված նկարի բովանդակությունը և վերարտադրում այն, է. իրավիճակից ելնելով՝ իրականացնում է հաղորդակցում մեծահասակների և հասակակիցների հետ, ը. արտաբերում է հայերենի հնչյունները: |
ա. սանն ընկալում և վերարտադրում է լսած փոքրիկ պատմությունները, բ. նկարագրում է առարկաները, երևույթները, դրանց միջև եղած պարզագույն կապերը. բանավոր խոսքում կիրառում այնպիսի առարկաների և երևույթների անվանումներ, որոնք իր անձնական փորձում չեն եղել, գ. նկարների օգնությամբ կազմում է փոքրիկ պատմություններ, ամբողջացնում կիսատ թողնված միտքը, զ. քերականորեն ճիշտ է կազմում նախադասությունները՝ կիրառելով կապական միջոցներ, է. դրսևորում է հետաքրքրություն գրքերի նկատմամբ, արտահայտում գրական ստեղծագործություն լսելու ցանկություն: |
ա. սանը հորինում և կապակցված ներկայացնում է փոքրիկ պատմություններ, նկարագրում և բացատրում է որևէ երևույթ, բ. մտքերն արտահայտում է տրամաբանական հաջորդականությամբ՝ կիրառելով հոմանիշ, հականիշ բառեր, դ. տրված բառում տարբերում է առանձին հնչյուններ, դրանցով կազմում նոր բառեր, ընկալում է բառի վանկերը, վանկատում է բառը, զ. արտաբերում է ձայնավոր և բաղաձայն հնչյունները, ճանաչում է հայերենի տպագիր տառերը, թ. կողմնորոշվում է մեդիա տեղեկատվական դաշտում, հարցեր է տալիս լսած տեղեկատվության վերաբերյալ, դրսևորում է իր դիրքորոշումն ու վերաբերմունքը։ |
|
ԻՄԱՑԱԿԱՆ ՈԼՈՐՏ | ||
|
ա. ունի տարրական պատկերացումներ շրջապատող միջավայրի, բնության երևույթների, կենդանական ու բուսական աշխարհի և անկենդան բնության մասին, բ. ունի տարրական պատկերացումներ փոխադրամիջոցների, մարդու կյանքում դրանց դերի մասին, տարբերում է մասնագիտությունները, դրանց հիմնական գործառույթները, դ. կողմնորոշվում է տարածության և ժամանակի մեջ, զ. ունի առարկաների չափի, ձևի և քանակի վերաբերյալ որոշակի պատկերացումներ, ճանաչում է գույները, երկրաչափական մարմինները և պատկերները, ը. դրսևորում է հասակակիցների հետ համատեղ գործելու ցանկություն, մտավոր ակտիվություն, հանդես է գալիս նախաձեռնողի դերում, ժա. ունի տարրական պատկերացումներ ինչպես հայկական, այնպես էլ այլ ազգերի մշակութային տարրերի մասին: |
ա. սանը ցուցաբերում է համրանքի, թվերի, քանակի իմացություն, թվաբանական պարզ խնդիրներ լուծելու կարողություն, կռահում է պարզ օրինաչափությունները, դ. ճանաչում է աշխարհը փորձարկումների, ինքնուրույն գործողությունների միջոցով, խմբավորում առարկաները, պատկերներն ըստ ընդհանուր հատկանիշների, ե. հասկանում է շրջապատող աշխարհի և բնության երևույթների փոխկապվածությունը, ունի տարրական պատկերացումներ կենդանական աշխարհի և անկենդան բնության մասին, զ. կարևորում է մարդու աշխատանքը, դրա արդյունքները, է. ճանաչում է փոխադրամիջոցները, սպասքը, կահույքը, գիտի դրանց դերը մարդու կյանքում, ը. ունի տարրական պատկերացումներ ազգերի մշակութային առանձնահատկությունների մասին: |
ա. սանն առաջադրանքներ կատարելիս դրսևորում է ճանաչողական հետաքրքրություն և ստեղծագործական մոտեցում, բ. ցուցաբերում է համրանքի, թվերի, քանակի, կարգային հաշվի իմացություն, լուծում է պարզ տրամաբանական խնդիրներ, կռահում է պարզ օրինաչափությունները, կազմում պարզ ալգորիթմներ՝ ներկայացնելով գործողությունների հաջորդականությունը, գ.հասկանում է շրջապատող աշխարհի և բնության երևույթների փոխկապվածությունը, ունի տարրական պատկերացումներ բնության մասին, ե. նկարագրում և մեկնաբանում է շրջապատող միջավայրում ընթացող երևույթները, սեփական որոշումներն ու գործողությունները, ը. գիտի իր հայրենի երկրի մասին, ճանաչում է ազգային, այդ թվում և այլ ազգերի մշակութային առանձնահատկությունները: |
|
ՀՈՒԶԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼ-ԱՆՁՆԱՅԻՆ ՈԼՈՐՏ | ||
|
բ. սոցիալական հույզերի միջոցով արտահայտում է իր վերաբերմունքը շրջապատող աշխարհին, ե. կողմնորոշվում է սոցիալական միջավայրում, հարաբերություններում փորձում է պահպանել սոցիալական վարքի պահանջներն ու բարեկիրթ վարվեցողության կանոնները, զ. գիտի իր սեռը, ունի պատկերացումներ իր և ուրիշների մասին, սիրում է պատմել իր հաջողությունների մասին։ |
գ. մեծահասակների հետ շփվելիս պահպանում է բարեվարքության նորմերը, դ. խմբային աշխատանքներում և խաղերում դրսևորում է համատեղ գործելու պատրաստակամություն, համագործակցելու ցանկություն, ակտիվ մասնակցում է մեծահասակների և հասակակիցների նախաձեռնություններին, ե. հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում դրսևորում է ընդհանուր նպատակին միտված անձնային հատկություններ և սոցիալական կարողություններ՝ իր և ընկերների ցանկություններն ու գործողությունները համադրելու կարողություն, սեփական վարքը կարգավորելու փորձեր, համբերատարություն, ընկերոջը հասկանալու և աջակցելու պատրաստակամություն։ |
բ. տարբերակում և վերլուծում է իր ցանկություններն ու նախասիրությունները, կարողանում է ընտրել, հիմնավորել և բարձրաձայնել ընտրությունը, ե. կառուցում է փոխվստահելի, գործընկերային հարաբերություններ մեծահասակների և հասակակիցների հետ, պահպանում է բարեվարքության կանոնները, զ. հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում դրսևորում է ապրումակցման, համագործակցության և ինքնակառավարման հմտություններ, թ. ունի տարրական պատկերացումներ սեփական իրավունքների ու պարտականությունների, հասարակական արդարության պարզագույն կանոնների և արժանապատիվ կեցության մասին, դրսևորում է սեր և նվիրվածություն հայրենի երկրի հանդեպ, ժ․ ընդունում է մարդկանց միջև եղած տարբերությունները, դրսևորում է հանդուրժողականություն, հարգանք մշակութային առանձնահատկություններ ունեցող անձանց նկատմամբ։ |
|
ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՈԼՈՐՏ | ||
|
ա. սանը դրսևորում է ինքնասպասարկման հմտություններ, հետևում և պահպանում է անձնական հիգիենայի հիմնական կանոնները, գ. դրսևորում է առողջ ապրելակերպի տարրական սովորություններ, ունի տարրական պատկերացում առողջ և անառողջ սննդակարգերի վերաբերյալ, նախընտրում է առողջ և օգտակար սնունդը։ |
ա. սանը դրսևորում է անձնական հիգիենայի կանոնների պահպանման կարողություններ և ինքնասպասարկման հմտություններ, բ. պահպանում է օրվա կանոնակարգը և հիգիենայի հիմնական պահանջները, գ. գիտի առողջության պահպանման հիմնական կանոնները, տարբերակում է առողջ և անառողջ սնունդը, պատկերացում ունի սեփական սննդային ալերգիաների վերաբերյալ, պատկերացնում է օգտակար և վնասակար սովորությունների հետևանքները, դրսևորում է բացասական վերաբերմունք վնասակար սովորությունների հանդեպ, զ. ծանոթ է անվտանգության կանոններին տանը, մանկապարտեզում, փողոցում, այլ վայրերում և մեծահասակի հիշեցումով հետևում է դրանց, է. ծանոթ է երթևեկության հիմնական կանոններին և մեծահասակի հիշեցումով հետևում է դրանց։ |
ա. սանը դրսևորում է ինքնասպասարկման հմտություններ, ինքնուրույն պահպանում է անձնական հիգիենայի կանոնները, գ. ունի տարրական պատկերացումներ առողջ սննդակարգի վերաբերյալ, դրական վերաբերմունք է դրսևորում առողջ սննդակարգի հանդեպ, կարողանում է խուսափել այնպիսի սննդամթերքի օգտագործումից, որի հանդեպ ունի սննդային ալերգիա, դ. դրսևորում է ֆիզիկական ակտիվության կարողություններ, ներկայացնում է առողջության և կյանքի համար հնարավոր վտանգները, զ. հետևում է երթևեկության հիմնական կանոններին, ը. բացատրում է շրջակա միջավայրին խնամքով վերաբերվելու անհրաժեշտությունը, թ. հիմնավորում է տանը, միջավայրում, փողոցում անվտանգության կանոններին հետևելու անհրաժեշտությունը։ |
IV. ՍԱՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
22. Կանոնակարգը օրվա ընթացքում գործունեության տեսակների՝ պարապմունքների, դաստիարակչական աշխատանքների ու գործունեության ազատ ձևերի կազմակերպման, սաների ֆիզիկական, մտավոր աշխատանքի, հանգստի ճիշտ հերթագայման և ծանրաբեռնվածության ներդաշնակ բաշխման նախագծումն է։
23. Տարատարիք խմբում իրականացվող գործունեության ձևերը նպատակահարմար է կազմակերպել ենթախմբերով՝ ըստ սաների տարիքային և անհատական առանձնահատկությունների։ Էական է ավագ խմբի սաներին ներգրավել առավել փոքր տարիքի սաների հետ՝ համատեղ գործունեություն իրականացնելու, աջակցելու նպատակով, ինչը նպաստում է սոցիալական հմտությունների զարգացմանը։ Պարապմունքների կազմակերպման ժամանակ նպատակահարմար է դրանք սկսել խմբի բոլոր սաների հետ, սակայն առաջադրանքների տարբերակմամբ։ Օրինակ, «Աշուն» թեմայով պարապմունքի ժամանակ 3–4 տարեկաններն անվանում են աշնան գույները, 4–5 տարեկանները՝ նկարագրում են եղանակային փոփոխությունները, 5–6 տարեկանները՝ պատմություն են կազմում աշնան մասին։ 20 րոպե համատեղ պարապմունքից հետո դաստիարակը շարունակում է աշխատել 4-5 և 5-6 տարեկանների հետ, իսկ 3-4 տարեկան սաների հետ աշխատանքային կենտրոններում կազմակերպվում են խաղեր կամ ենթախմբային աշխատանքներ։ Նույն սկզբունքի կիրառմամբ՝ միջին խմբի սաների պարապմունքի ավարտից հետո այն շարունակվում է 5-6 տարեկանների հետ։
24. Տարատարիք խմբի (3-6 տարեկաններ) օրինակելի կանոնակարգը ներկայացված է աղյուսակ 2-ում։
Աղյուսակ 2․
|
N |
Կանոնակարգային պահեր |
Հիմնական կանոնակարգ |
Ամառային կանոնակարգ |
|
1. |
Սաների ընդունելություն, խաղեր, առավոտյան մարմնամարզություն |
8.30 -9․00 |
8.30 -9․00 |
|
2. |
Պարապմունքի նախապատրաստում |
9․00- 9․10 |
9․00- 9.10 |
|
3. |
Պարապմունք՝ առաջին երկրորդ/ինքնուրույն գործունեություն |
9․10 - 9․40 9․50 - 10․20 |
9․10 -9․40 |
|
4. |
Զբոսանքի նախապատրաստում, զբոսանք (խաղեր, դիտումներ, աշխատանք) |
10․20 - 11․00 |
9․40-11․00 (կոփիչ միջոցառումներ) |
|
5. |
Վերադարձ զբոսանքից |
11․00 - 11․10 |
11․00 - 11․10 |
|
6. |
Ազատ գործունեություն, խաղեր |
11.10-11.40 |
11.10 - 11.40 |
|
7. |
Խաղեր, տուն ճանապարհել |
11․40 -12․00 |
11․40 -12․00 |
25. Պարապմունքների բաշխման ցանկի կազմման ժամանակ անհրաժեշտ է պահպանել սաների ֆիզիկական և մտավոր աշխատանքների ճիշտ հերթագայումը, ծանրաբեռնվածության ներդաշնակ բաշխումը։
26. Տարատարիք խմբի (3-6 տարեկանների) պարապմունքների բաշխման օրինակելի տարբերակը ներկայացված է աղյուսակ 3-ում։
Աղյուսակ 3.
|
Պարապմունքների տեսակները |
3-4 տարեկաններ |
4-5 տարեկաններ |
5-6 տարեկաններ |
|
Խոսքի զարգացում/Ինձ շրջապատող աշխարհը /հերթագայմամբ/ |
0,5 պարապմունք 0,5 պարապմունք |
- |
- |
|
Խոսքի զարգացում |
- |
1 պարապմունք |
1 պարապմունք |
|
Ինձ շրջապատող աշխարհը |
- |
1 պարապմունք |
1 պարապմունք |
|
Մաթեմատիկական տարրական պատկերացումներ |
1 պարապմունք |
1 պարապմունք |
1 պարապմունք |
|
Նկարչություն/Ծեփակերտում /հերթագայմամբ/ |
0,5 պարապմունք 0,5 պարապմունք |
0,5 պարապմունք 0,5 պարապմունք |
- |
|
Նկարչություն |
- |
- |
1 պարապմունք |
|
Ծեփակերտում |
- |
- |
1 պարապմունք |
|
Կառուցողական աշխատանք /ապլիկացիա /հերթագայությամբ/ |
0,5 պարապմունք 0,5 պարապմունք |
0,5 պարապմունք 0,5 պարապմունք |
0,5պարապմունք 0,5պարապմունք |
|
Ֆիզկուլտուրա |
1 պարապմունք |
1 պարապմունք |
1 պարապմունք |
|
Երաժշտություն |
1 պարապմունք |
1 պարապմունք |
1 պարապմունք |
|
Շաբաթական ընդամենը` |
6 պարապմունք |
7 պարապմունք |
8 պարապմունք |
27. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում է օգոստոսի 31-ին:
28. Պարապմունքներն անցկացվում են սեպտեմբերի 15-ից մինչև մայիսի 31-ը (սեպտեմբերի առաջին երկու շաբաթը հարմարման փուլ է, ուստի հատուկ պարապմունքներ չեն անցկացվում)։ Յուրաքանչյուր պարապմունքի տևողությունը 3-4 տարեկան սաների համար 15-20 րոպե է, 4-5 տարեկանների համար՝ 20-25 րոպե, իսկ 5-6 տարեկանների համար՝ 25-30 րոպե է։
29. Պարապմունքների միջև ընկած ժամանակահատվածը 10 րոպե է։
30.Սաների կողմից ծրագրային նյութի յուրացման համար հաշվետու ժամանակահատված է սահմանվում յուրաքանչյուր եռամսյակը:
31. Չորրորդ եռամսյակի համար նախատեսված չէ պարապմունքների բաշխման ցանկ, քանի որ պարապմունքներն անցկացվում են միայն ուսուցանված նյութի կրկնության ու ամրապնդման նպատակով: Սակայն այս եռամսյակում կարող է լրացվել բաց թողնված ծրագրային ծավալը:
32. Ամռան ամիսներին անցկացվում են կոփիչ միջոցառումներ:
V. ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
33. 3–6 տարեկանը նպաստավոր է սաների խոսքի զարգացման համար։ Այս տարիքում խոսքը դառնում է ոչ միայն հաղորդակցման, այլ նաև մտածողության, ճանաչողության, սոցիալական հարաբերությունների և, առհասարակ, անձի ձևավորման կարևոր միջոց։
34. 3–6 տարեկանում սաների խոսքը բնութագրվում է հետևյալ առանձնահատկություններով. խոսքի ինտենսիվ զարգացում, բառապաշարի ընդլայնում խոսքի տարբեր մասերով, նախադասությունների կառուցվածքի աստիճանական բարդացում, երկխոսության, մենախոսության զարգացում, խոսքի և մտածողության փոխկապված զարգացում, խոսքի միջոցով սոցիալական հարաբերությունների ընդլայնում, լեզվի միավորների (հնչյուն, բառ, նախադասություն) գիտակցում։
35. 3-6 տարեկանում «Խոսքի զարգացում» (Հապավումը՝ ԽԶ) ծրագրային բաղադրիչի նպատակն է ձևավորել լեզվական և հաղորդակցական կարողություններ՝ նպաստելով սանի ինքնադրսևորմանն ու ինքնիրացմանը։
36. Նախադպրոցական տարիքում խոսքի զարգացման խնդիրներն են՝
1) բառապաշարի ակտիվացումը,
2) խոսքի հնչյունային կողմի զարգացումը,
3) խոսքի քերականական կառույցի զարգացումը,
4) կապակցված խոսքի զարգացումը,
5) ծանոթացումը գեղարվեստական գրականությանը,
6) տառաճանաչության զարգացումը:
37. 3-4 տարեկանում առավել շեշտադրվում է բառերի, պարզ նախադասությունների յուրացումը։ Այստեղից էլ, էական է բառապաշարի ընդլայնումը, ճիշտ հնչարտաբերումը, 3-5 բառից բաղկացած պարզ նախադասությունների կառուցումը, երկխոսության իրականացումը, հարցեր տալու, դրանց պատասխանելու, զրույց նախաձեռնելու, լսելու կարողությունների ձևավորումը։
38. 4-5 տարեկանում էական է խոսքի կառուցվածքի, կապակցվածության զարգացումը։ Հիմնական աշխատանքները կազմակերպվում են բառապաշարի բովանդակային ակտիվացման, բառիմաստի ընկալման, նախադասություններ կազմելիս կապական միջոցների կիրառման, կապակցված խոսքի զարգացման, հնչյունների տարբերակման, դրանց հստակ արտաբերման, բառերը ճիշտ շեշտադրելու, խոսքի տեմպին հետևելու ուղղությամբ։
39. 5-6 տարեկանում էական է ազատ խոսքարտահայտումը, կապակցված, տրամաբանված խոսքը, լեզվական միավորների տարրական գիտակցումը (հնչյուն, բառ, նախադասություն), ինչպես նաև գրաճանաչությունը, երբ սանը ճանաչում է հայերենի տառերը (հիմնականում տպագիր մեծատառերը), հեշտությամբ վանկատում է բառերը, բառում առանձնացնում է հնչյունները, դրանցով կազմում է նոր բառեր, ապա՝ նախադասություններ։
40. Նշենք, որ գրաճանաչությունն իրականացվում է խոսքի զարգացման պարապմունքների համատեքստում։
41. Ստորև ներկայացված է գեղարվեստական ստեղծագործությունների ցանկ, որը դաստիարակի հայեցողությամբ և սաների ցանկությամբ կիրառելի է պարապմունքների և ազատ գործունեության ընթացքում՝
1) 3-4 տարեկաններ-պատմելու և ընթերցելու համար՝ Հովհ. Թումանյան՝ «Ուլիկը», Ս.Մուրադյան՝ «Գայլն ու աղվեսը», «Թե ինչպես փղիկը ճիշտ շնչել սովորեց» (հեղ.՝ Ն. Սարգսյան), Ա.Բարտո՝ «Խաղալիքները», Ս. Կապուտիկյան՝ «Մաշան ճաշում է», Ա. Մովսիսյան՝ «Մեր բանակը», Ռ.Ղարիբյան՝ «Փիսիկի գնդակը», Ա. Բարտո՝ «Լալկան աղջիկը», Լ․ Պողոսյան՝ «Ես արդեն մեծ եմ», ժողովրդական՝ «Օրոր»։
2) Արտահայտիչ արտասանություն՝ Ղ. Աղայան՝ «Սագիկ», Ա. Խնկոյան՝ «Բկլիկ ձկնիկ», Ս. Մուրադյան՝ «Իմ գնդակը», «Արի անձրև» (հեղ.՝ Մ. Թարյան), Ս. Կապուտիկյան՝ «Իմ տատին», Ղ. Աղայան՝ «Արև-արև ե՛կ, ե՛կ», Լ.Պողոսյան՝ «Մեծ և փոքր», Վ. Վարդանյան՝ «Իմ տիկնիկը», Հովհ.Թումանյան՝ «Արտուտիկ», Հովհ. Շիրազ՝ «Մանուկներն ու սագը»։
3) Վերապատմում՝ Հովհ. Թումանյան՝ «Ուլիկը», Ս.Մուրադյան՝ «Նապաստակն ու բադը», Ս.Մուրադյան՝ «Գայլն ու կոշկակար նապաստակը»։
4) Ստեղծագործական պատմումներ՝ «Իմ սիրելի խաղալիքը», «Աշուն», «Իմ շնիկը», «Ձմեռ», «Նոր տարի», «Իմ մանկապարտեզը», «Գարուն է», «Մայրիկների տոնը»։
5) 4-5 տարեկաններ- պատմելու և ընթերցելու համար՝ Հ. Թումանյան՝ «Ամպն ու սարը», Ռ.Ղարիբյան՝ «Փիսիկների գնդակը», Գ. Գաբրիելյան «Մեծանում եմ», Լ.Պողոսյան՝ «Նունիկի փիսիկը», Ա. Մովսիսյան՝ «Խորամանկ կատուն և դյուրահավատ մկնիկը», Ա. Մովսիսյան՝ «Ընկերը», Ս. Մուրադյան՝ «Մե՞ծ եմ, թե՞ փոքր», Ա. Մովսիսյան՝ «Տոնածառն անտառում»։
6) Արտահայտիչ արտասանություն՝ Ղ. Աղայան՝ «Սագիկ», Ա. Խնկոյան՝ «Բկլիկ ձկնիկ», Ս. Մուրադյան՝ «Ընկերասերը», Ս.Մուրադյան՝ «Իմ գնդակը», Ս.Կապուտիկյան՝ «Մուկն ու կատուն», Ն. Հովնաթան՝ «Երևանը», Հ. Հայրապետյան՝ «Աշնան երգ», Աթ. Խնկոյան՝ «Ձմեռ պապի», Հ. Հայրապետյան՝ «Ձյունը», Ս. Մուրադյան՝ «Սահմանապահ եղբայրս», Ս.Կապուտիկյան՝ «Գրադարանում»։
7) Վերապատմում՝ Ս.Մուրադյան՝ «Նապաստակը առյուծի պալատում», Ս.Մուրադյան՝ «Նապաստակն ու բադը», Ս.Մուրադյան՝ «Գայլն ու կոշկակար նապաստակը», Հովհ. Թումանյան՝ «Շունն ու կատուն»։
8) Ստեղծագործական պատմումներ՝ «Իմ սիրելի խաղը», «Իմ հայրենիքը Հայաստանն է», «Նոր տարի», «Հայոց բանակը», «Մայրիկների տոնը», «Կենդանաբանական այգում», «Թանգարանում»։
9) 5-6 տարեկաններ-պատմելու և ընթերցելու համար՝ Ղազարոս Աղայան՝ «Մեղուն ու աղավնին», Հովհաննես Թումանյան՝ «Ծիտը», «Բարեկենդանը», Խաչատուր Աբովյան՝ «Վատ ընկերը», Աթաբեկ Խնկոյան՝ «Անտերև ծառը», Պարույր Սևակ՝ «Հայոց լեռները», Գրիգոր Եղիկյան՝ «Տոնածառի հանդեսում», Դերենիկ Դեմիրճյան՝ «Պույ-պույ մկնիկ», Սուրեն Մուրադյան՝ «Հացթուխը», «Եղջերու», Լաուրա Պողոսյան՝ «Իմ մայրիկը ուրիշ է»։
10) Արտահայտիչ արտասանություն՝ Ղազարոս Աղայան՝ «Այդ ե՞րբ է լինում», «Հնձվորները», Հովհաննես Թումանյան՝ «Տերևաթափ», «Աշուն», Պարույր Սևակ՝ «Ուղտն ու ծիտը», Սարմեն՝ «Քաջ զինվորը», Սիլվա Կապուտիկյան՝ «Շինարար Լևիկը», «Իմ հայրենիքը», Սուրեն Մուրադյան՝ «Ով ինչ է երազում», «Տատն ու թոռը»։
11) Վերապատմում՝ Սիլվա Կապուտիկյան՝ «Այս գիրքը լավ կպահեմ», Ա․ Մանասյան՝ «Չորս եղանակ քույրիկներ», Մ․ Թարյան՝ «Ծիտիկները փրկեցին», Ղազարոս Աղայան՝ «Գայլն ու գառը», Հովհաննես Թումանյան՝ «Ոսկու կարասը»։
12) Ստեղծագործական պատմում՝ «Կիսատ պատմություն», «Ոսկե աշուն», «Իմ սիրելի խաղալիքը», «Իմ ընտանիքը», «Ես դպրոց եմ գնալու», «Հայ զինվորը», «Իմ ընկերները», «Իմ ծննդյան օրը», «Մայրիկի տոնը», «Իմ հայրիկը»։
42. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքները և կապը չափորոշչի հետ 3-4, 4-5 և 5-6 տարեկանների համար ներկայացված են աղյուսակ 4-ում։
Աղյուսակ 4.
|
3-4 տարեկաններ |
4-5 տարեկաններ |
5-6 տարեկաններ |
|
Սանը պետք է՝ -մաքուր արտասանի մայրենի լեզվի հնչյունները` պահպանելով խոսքի ուժգնությունը, հնչերանգը. |
Սանը պետք է՝ -դրսևորի արտահայտիչ խոսք՝ փոխելով ձայնի տեմպը, արագությունը, ուժգնությունը. |
Սանը պետք է՝ -մաքուր արտաբերի հայերենի հնչյունները, -տրված բառում որոշի առաջին և վերջին հնչյունը. |
|
-արտաբերի թեմային համապատասխան նոր բառեր, ընկալի դրանց իմաստը. -տարբերակի և խոսքում կիրառի ընդհանրացնող բառեր. |
-կիրառի հականիշ և հոմանիշ բառեր, -կիրառի ընդհանրացնող բառեր. |
-կիրառի հականիշ և հոմանիշ բառեր, -կիրառի առարկա, հատկանիշ, գործողություն ցույց տվող բառեր, -նկարագրի առարկաների, երևույթների նմանություններն ու տարբերությունները, -ընկալի ընդհանրացնող բառերի իմաստը. |
|
-տիրարապետի բառակազմության տարրական կարողություններին, -լրացնի նախադասության մեջ բաց թողնված բառը. |
-կառուցի քերականորեն ճիշտ խոսք՝ կապական միջոցների կիրառմամբ, -նախադասության մեջ բառերը համաձայնեցնի թվով, դեմքով, ժամանակով. |
-նախադասության մեջ առանձնացնի բառը, -փոխակերպի բառը («շուն» - «շնիկ», «ձյուն» – «ձնեմարդ» և այլն), -խոսքում գոյականներն արտահայտի եզակի և հոգնակի ձևերով, -վանկատի բառը. |
|
-ներկայացնի կիսատ թողած պատմության շարունակությունը, -3-4 նախադասությամբ վերապատմի հեքիաթը, փոքրիկ պատմվածքը, -նկարագրի նկարի բովանդակությունը որոշակի ուղղորդմամբ, -ճիշտ ձևակերպի հարցեր, -պատասխանի հարցերին, -մասնակցի խաղերին և խաղային իրավիճակներին, -մասնակցի 15-20 րոպե տևողությամբ տարբեր աշխատանքներին. |
-հորինի պատմություն՝ նկարաշարերի կիրառմամբ, -վերապատմի լսած պատմությունը և հեքիաթը՝ պահպանելով մայրենի լեզվի հնչյունների ճիշտ արտասանությունը և խոսքի քերականական կողմը, -պատմելիս հաջորդաբար արտահայտի իրադարձությունների սկիզբը, ընթացքը և ավարտը, -բեմականացնի ծանոթ հեքիաթից որևէ հատված, -ձևակերպի իր կարիքները, -արտահայտի որոշակի գրական ստեղծագործություն լսելու ցանկություն, -արտահայտի մտքեր, զգացողություններ, զգացմունքներ, ցանկություններ տարբեր երևույթների մասին՝ հիմնավորելով դրանք, -կատարի մի քանի քայլից բաղկացած հանձնարարություններ. - մասնակցի 20-25 րոպե տևողությամբ տարբեր աշխատանքներին. |
-նախաձեռնի խոսակցություն հասակակիցների և մեծահասակների հետ, -արտահայտի սեփական կարծիքը՝ դրսևորելով քննական վերաբերմունք և դիրքորոշում, -հորինի փոքրիկ պատմություններ և դրանք ներկայացնի տրամաբանական հաջորդականությամբ, -պատմության մեջ առանձնացնի նախադասությունը, -հասակակիցների և մեծահասակների հետ հարաբերություններում հետևի բարեվարքության կանոններին, օգտագործի բարեվարքություն արտահայտող բառեր, -մասնակցի 25-30 րոպե տևողությամբ տարբեր աշխատանքներին. |
|
-արտահայտիչ արտասանի բանաստեղծություններ, քառյակներ. |
-արտասանի բանաստեղծություններ, քառյակներ, հանելուկներ՝ համապատասխան առոգանությամբ. |
-արտասանի որոշ ստեղծագործություններ. |
|
-դրսևորի հետաքրքրություն գրքի, գրենական պիտույքների նկատմամբ. |
-հետաքրքրությամբ դիտի մանկական նկարազարդ գրքեր. |
-բացատրի հնչյունի և տառի տարբերությունը, -տարբերի ձայնավոր, բաղաձայն հնչյունները, - ճանաչի հայերենի մեծատառ տպագիր տառերը. |
|
-լսի աուդիոհեքիաթներ և քննարկի դրանք. |
-լսի և վերլուծի աուդիո հեքիաթներ՝ արտահայտելով սեփական կարծիքը, վերաբերմունքը. | |
|
Կապը չափորոշչի հետ՝ Շ (ա) ԽՀ (ա), (դ), (զ), (է), (ը) Ի (ը) ՀՍԱ (բ), (ե), (զ) ԻԱԱԱ (ա) |
Կապը չափորոշչի հետ՝ Շ (թ) ԽՀ (ա), (բ), (գ), (զ) Ի (դ), (ե), (զ) ՀՍԱ (գ), (դ), (ե) ԻԱԱԱ (բ), (գ), (զ), (է) |
Կապը չափորոշչի հետ՝ Շ (ժբ) ԽՀ (ա), (բ), (դ), (զ) Ի (ա), (գ), (ե), (ը) ՀՍԱ (բ), (ե), (զ), (թ), (ժ) ԻԱԱԱ (ա), (զ), (ը), (թ) |
43. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի բովանդակությունը ներառում է՝ հեքիաթներ, պատմվածքներ, հանելուկներ, շուտասելուկներ, սուտասելուկներ, ոտանավորներ, առակներ, ասացվածքներ, խոսքային, հաղորդակցական իրավիճակներ:
44. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների (զրույց, ոտանավորի ուսուցում և ամրապնդում, դիդակտիկ խաղ, պատմումների տեսակներ` ցուցումով, դաստիարակի օրինակով, նկարով, ստեղծագործական պատմումներ, վերապատմում, գեղարվեստական գրականության ունկնդրում, քննարկումներ, բանավեճ) մշակութային այցերի, Էքսկուրսիաների, զբոսանքների, տոների, միջոցառումների, բեմականացումների, թատրոնների, զվարճալիքների, ինքնուրույն գործունեության, աշխատանքային կենտրոններում կազմակերպվող աշխատանքների միջոցով:
VI. ԻՆՁ ՇՐՋԱՊԱՏՈՂ ԱՇԽԱՐՀԸ
45. 3–6 տարիքային փուլում սաներն ակտիվորեն ճանաչում և ուսումնասիրում են շրջապատող աշխարհը, հետաքրքրվում բնության երևույթներով, մարդկանց աշխատանքով, կենդանիներով, բույսերով, տարբեր առարկաներով և դրանց հատկություններով։ Տարիքային այս փուլում են ձևավորվում աշխարհի մասին առաջին համակարգված պատկերացումները, որոնք էական են անձի զարգացման համար։
46. «Ինձ շրջապատող աշխարհը» (Հապավումը՝ ԻՇԱ) ծրագրային բաղադրիչի նպատակն է ձևավորել նախադպրոցական տարիքի երեխաների պատկերացումները բնության, դրա բազմազանության, սոցիալական և առարկայական աշխարհի, բնություն-մարդ միասնության և փոխազդեցության մասին, զարգացնել ճանաչողական հետաքրքրությունները, հետազոտական կարողությունները, ինչպես նաև նպաստել շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար, պատասխանատու վերաբերմունքի, էկոլոգիական մշակույթի, բնապահպան վարքագծի ձևավորմանը։
47. 3-4 տարեկանում առավել կարևորվում է սեփական անձի, շրջապատող միջավայրի, ընտանիքի անդամների, նրանց դերերի, հասարակական վարքի, անվտանգության պարզ կանոնների, ընտանի և վայրի կենդանիների, բույսերի, տարվա եղանակների հիմնական առանձնահատկությունների մասին սանի պատկերացումների, ինչպես նաև ճանաչողական հետաքրքրասիրությունների, դիտելու, համեմատելու, հարցեր տալու կարողությունների ձևավորումը։
48. 4-5 տարեկանում կարևորվում է ճանաչողական փորձի ընդլայնումը, ընտանիքի, մասնագիտությունների, մարդու աշխատանքի, դրա կարևորության և նշանակության, հայրենի քաղաքի (գյուղի), երկրի, պետական խորհրդանիշների, շրջակա աշխարհի ամբողջականության և փոխկապվածության մասին տարրական պատկերացումների, էկոլոգիական պատկերացումների, բնապահպանական վարքի ձևավորումը։
49. 5-6 տարեկանում կարևորվում է աշխարհի մասին առավել ամբողջական սանի պատկերացումների ձևավորումը, հասարակության և բնության փոխկապակցվածության, հայրենի երկրի, դրա խորհրդանիշների, պատմամշակութային արժեքների, ավանդույթների, բնության, եղանակային փոփոխությունների մասին պատկերացումների, ինչպես նաև տարրական հետազոտական և ճանաչողական կարողությունների, բնապահպան, պատասխանատու վարքի ձևավորումը։
50.«Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են՝
1) ընդլայնել իմացական հետաքրքրությունները շրջապատող աշխարհի մասին,
2) խորացնել պատկերացումները սեփական անձի, ընտանիքի, ընկերների, մանկապարտեզի, փողոցի, քաղաքի, գյուղի, տեսարժան վայրերի, հայրենիքի մասին,
3) ամրակայել սաների գիտելիքները պետական խորհրդանիշների մասին,
4) ձևավորել պատկերացումներ սեփական իրավունքների և պարտականությունների մասին,
5) խորացնել սաների պատկերացումները ընտանի կենդանիների, նրանց ձագերի, սնվելու և վարքի առանձնահատկությունների, բնության անկյան, թռչունների մասին,
6) ամրապնդել և ընդլայնել պատկերացումները վայրի կենդանիների մասին,
7) զարգացնել բանջարեղենը, մրգերը, հատապտուղները տարբերելու և անվանելու կարողությունը,
8) հարստացնել պատկերացումներն առողջ, անառողջ սննդի, վիտամինների մասին,
9) ամրակայել տարվա եղանակների, բնության օրացույցի, եղնակաների հերթագայությամբ պայմանավորված բնության սեզոնային փոփոխությունների մասին սաների պատկերացումները,
10) խորացնել սաների պատկերացումներն անկենդան բնության (ջուր, հող, անձրև, ձյուն, քամի) մասին,
11) խորացնել սաների պատկերացումները մասնագիտությունների, դրանց կարևորության մասին,
12) ամրակայել պատկերացումները երթևեկության պարզ նշանների, կանոնների, փոխադրամիջոցների մասին,
13) ձևավորել անվտանգ վարքագիծ,
14) ձևավորել մեդիայից օգտվելու տարրական կարողություններ՝ հետևելով անվտանգության կանոններին։
51. «Ինձ շրջապատող աշխարհը» բաղադրիչի վերջնարդյունքները, բովանդակությունը և կապը չափորոշչի հետ ներկայացված են աղյուսակ 5-ում։
Աղյուսակ 5․
|
3-4 տարեկաններ |
4-5 տարեկաններ |
5-6 տարեկաններ |
|
Սանը պետք է՝ -իմանա իր անունն ու ազգանունը, իր մասին խոսի առաջին դեմքով․ |
Սանը պետք է՝ -ներկայացնի իր ընտանիքը, ընտանիքի անդամներին, նրանց անուններն ու ազգանունները․ |
Սանը պետք է՝ -բնութագրի իրեն, նկարագրի իր նախասիրությունները, -իմանա իր և իր ընտանիքի անդամների մասին․ |
|
-իմանա իր սեռը, -անվանի իր մարմնի մասերը․ -ինքուրույն կիրառի հիգիենիկ պարագաները․ |
-ունենա սեռադերային պատկերացումներ իր մասին, -իմանա իր մարմնի մասերը․ -հետևի անձնական հիգիենային․ |
-իմանա հիգիենայի պահպանման կանոնները, հետևի անձնական հիգիենային․ |
|
-կողմնորոշվի նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքում, -ճանաչի նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակիցներին, -իմանա որոշ մասնագիտություններ -տարբերի և անվանի հիմնական և մի քանի բաղադրյալ գույներ, --օգտվի սպասքից․ |
-ճանաչի որոշ մասնագիտություններ, դրանց դերը, համապատասխան աշխատանքային գործիքները․ |
-իմանա, որ դրամն անհրաժեշտ է գնումներ կատարելու համար, -իմանա՝ ինչով են զբաղվում տարբեր մասնագիտությունների մարդիկ, -ընդունի մարդկանց միջև եղած տարբերությունները․ |
|
-ունենա տարրական պատկերացումներ հայկական և այլ ազգերի մշակութային տարրերի մասին․ |
-ունենա պատկերացումներ հայրենի երկրի, մայրաքաղաքի, իր բնակավայրի ( քաղաք/գյուղ, փողոց, տուն) մասին, -իմանա իր հասցեն, -ճանաչի իր երկրի պետական դրոշը, զինանշանը, օրհներգը, -ունենա պատկերացումներ ազգային տոների, ծեսերի մասին, -իմանա իր մանկապարտեզի անվանումը, ճանաչի աշխատակիցներին․ |
-ներկայացնի իր տունը, իմանա իր հասցեն, մանկապարտեզը, փողոցը, քաղաքը/գյուղը, հայրենիքը, -ճանաչի դրոշը, զինանշանը և օրհներգը, -ճանաչի հայրենիքի որոշ տեսարժան վայրեր, -իմանա ազգային որոշ ծեսերի և տոների մասին․ |
|
-ճանաչի և անվանի որոշ վայրի և ընտանի կենդանիների, նրանց ձագերին, -ներկայացնի կենդանիների օգտակարությունն ու նշանակությունը մարդու համար, -ճանաչի որոշ ընտանի և վայրի թռչունների, տարբերի` ըստ իրենց արտաքին տեսքի․ |
-ճանաչի ընտանի, վայրի կենդանիներին, նրանց ձագերին, ներկայացնի նրանց օգտակարությունն ու նշանակությունը․ |
-ճանաչի ընտանի կենդանիներին, ներկայացնի նրանց մարմնի կառուցվածքը, ապրելակերպը և օգտակարությունը, -ճանաչի վայրի կենդանիներին, ներկայացնի նրանց մարմնի կառուցվածքը, առանձնահատկություններին ու կենսակերպը, -ճանաչի թռչունների մի քանի տեսակ, ներկայացնի մարմնի մասերը, ծածկույթը, -համադրի, գտնի բուսական և կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչների նմանություններն ու տարբերությունները․ |
|
-ճանաչի ծառերի որոշ տեսակներ և դրանց կառուցվածքը, -ճանաչի և անվանի որոշ մրգեր, -ճանաչի և անվանի որոշ հատապտուղներ, -ճանաչի և անվանի մի քանի բանջարեղեն, -ըստ արտաքին տեսքի և համի տարբերակի միրգը, բանջարեղենը․ |
-իմանա անտառի, դրա բնակիչների մասին, -ճանաչի և անվանի մրգերը, բանջարեղենը, -իմանա մրգերի և բանջարեղենի օգտակարությունը մարդու առողջության համար․ |
-ճանաչի և անվանի շրջակա միջավայրի բուսական աշխարհի որոշ ներկայացուցիչների անունները, -բացատրի անտառի դերն ու նշանակությունը մարդու կյանքում, -խնամքով վերաբերվի բույսերին․ |
|
-ունենա տարրական պատկերացում առողջ և անառողջ սննդի վերաբերյալ, -նախընտրի առողջ և օգտակար սնունդը |
-ունենա տարրական պատկերացումներ առողջ/անառողջ սննդի, վիտամինների մասին |
-տարբերի առողջ և անառողջ սնունդը, -կարևորի առողջ ապրելակերպը |
|
-ճանաչի տարվա եղանակները և բնության որոշ երևույթներ, -դրսևորի հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ, -դրսևորի ճիշտ վարքագիծ բնության գրկում, -մասնակցի 10-15 րոպե տևողությամբ աշխատանքներին․ |
-իմանա տարվա եղանակները (գարուն, ամառ, աշուն, ձմեռ), նկարագրի դրանցում տեղի ունեցող փոփոխությունները, -ընկալի բնության երևույթների պատճառահետևանքային տարրական կապերը, -դրսևորի հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ, -կարևորի մարդու աշխատանքը բնության մեջ, -դրսևորի բնապահպան վարքագիծ -մասնակցի հողամասում 20-25 րոպե տևողությամբ աշխատանքներին․ |
-բացատրի բնության եղանակային երևույթները և դրանցում կատարվող փոփոխությունները, -ներկայացնի բնության առանձին երևույթների վտանգները (անձրև, ձյուն, կայծակ, ամպրոպ, կարկուտ, մառախուղ), երևույթների միջև գտնի պատճառահետևանքային կապերը, -ընդգծի արևի դերն ու նշանակությունը՝ բույսերի, կենդանիների և մարդկանց համար -ուսումնասիրի ջրի հատկությունները տարբեր վիճակներում, շրջանառությունը բնության մեջ, -հասկանա աղտոտված միջավայրի ազդեցությունը մարդու, կենդանական ու բուսական աշխարհի վրա, -հասկանա մարդու առողջության և շրջակա միջավայրի փոխկապակցվածությունը, -ցուցաբերի խնայողական վերաբերմունք, -բացատրի բնության մեջ մարդու աշխատանքի կարևորությունը, -արժևորի բնության գեղեցկությունը և դրսևորի այն պահպանելու ճիշտ վարքագիծ․ |
|
-ունենա պատկերացումներ լուսակրի մասին, ճանաչի երթևեկության որոշ կանոններ, -ճանաչի և անվանի փոխադրամիջոցների որոշ տեսակներ․ |
-հետևի առողջության և անվտանգության պահպանման կանոններին, -ճանաչի երթևեկության պարզ նշանները, կանոնները, -իմանա փոխադրամիջոցները, դրանց դերը մարդու կյանքում, -դրսևորի անվտանգ վարքագիծ․ |
-իմանա փոխադրամիջոցների տեսակներ, երթևեկության որոշ պարզ նշաններ, հետևի երթևեկության պարզ կանոններին, -ցուցաբերի անվտանգ վարքագիծ, -ցուցաբերի անվտանգության կանոնների մասին տարրական պատկերացումներ և հետևի դրանց․ |
|
-կառուցի խաղային փոխհարաբերություններ, խաղի հետաքրքիր սյուժեներ․ |
-մասնակցի խաղերին և խաղային իրավիճակներին․ | |
|
-դրսևորի բարեկիրթ վարքագիծ, -դրսևորի ինքնասպասարկման հմտություններ, ինքնուրույն հանի և հագնի հագուստը, -հասկանա սեփական իրավունքներն ու պարտականությունները, -հետևի անվտանգ վարքի կանոններին․ |
-կայացնի որոշումներ և մեկնաբանի դրանք, -հետևի ընդունելի վարքագծի կանոններին, -դրսևորի բարեկիրթ վարքագիծ, -իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, կիրառի դրանք․ | |
|
ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ | ||
|
«Ես և իմ ընտանիքը» «Իմ մարմինը» «Անձնական հիգիենա» «Մանկապարտեզում» «Առողջ, անառողջ սնունդ» «Մասնագիտություն» «Մրգեր, հատապտուղ» «Բանջարեղեն» «Կենդանիներ» «Թռչուններ» «Բնության երևույթներ» «Արև» «Գույների աշխարհում» «Փողոց, լուսակիր, փոխադրամիջոց» «Անվտանգ վարքագիծ» |
«Ես և իմ ընտանիքը» «Իմ մարմինը, անձնական հիգիենա» «Հայաստանն իմ տունն է» «Իմ տունը, իմ փողոցը, իմ քաղաքը/գյուղը» «Իմ մանկապարտեզը» «Առողջ, անառողջ սնունդ, վիտամիններ» «Մասնագիտություններ» «Անտառ» «Միրգ, հատապտուղ» «Բանջարեղեն» «Ընտանի կենդանիներ» «Վայրի կենդանիներ» «Տարվա եղանակներ, բնության երևույթներ» «Արև, դրա նշանակությունը» «Փոխադրամիջոց, երթևեկության կանոնները» «Անվտանգ միջավայր,անվտանգ վարքագիծ» «Բարեկիրթ վարքագիծ» «Իմ իրավունքներն ու ու պարտականությունները» |
«Ես և իմ ընտանիքը» «Իմ մարմինը, անձնական հիգիենա» «Հայաստանն իմ տունն է» «Իմ տունը, իմ փողոցը, իմ քաղաքը/գյուղը» «Իմ մանկապարտեզը» «Առողջ, անառողջ սնունդ, վիտամիններ» «Մասնագիտություններ» «Անտառ» «Ընտանի կենդանիներ» «Վայրի կենդանիներ» «Թռչուններ» «Տարվա եղանակներ, բնության երևույթներ, բնության օրացույց» «Ջուր, ջրի հատկությունները» «Արև, դրա նշանակությունը» «Փոխադրամիջոցներ, երթևեկության կանոնները» «Անվտանգ միջավայր, անվտանգ վարքագիծ» «Բարեկիրթ վարքագիծ» «Իմ իրավունքներն ու պարտականությունները |
|
Կապը չափորոշչի հետ՝ Շ (ը) ԽՀ (ա), (ե), (է), Ի (ա), (դ), (ը), (ժա) ՀՍԱ (բ), (ե), (զ) ԻԱԱԱ (ա), (գ) |
Կապը չափորոշչի հետ՝ Շ (ա) ԽՀ (բ) Ի (դ), (ե), (զ), (ը) ՀՍԱ (գ), (դ), (ե) ԻԱԱԱ (բ), (գ), (զ), (է) |
Կապը չափորոշչի հետ՝ Շ (ը), (ժբ) Ի (ա), (բ), (գ), (ե), (ը) ՀՍԱ (բ), (ե), (զ), (թ), (ժ), ԻԱԱԱ (ա), (գ), (դ), (զ), (ը), (թ), (ժբ) |
52. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են պարապմունքների, մշակութային այցերի, նախագծային աշխատանքի, փորձարարության, էքսկուրսիաների, զբոսանքների, տոների, միջոցառումների և ինքնուրույն գործունեության միջոցով:
VII. ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈւՄՆԵՐ
53. Նախադպրոցական տարիքը երեխայի ճանաչողական զարգացման կարևորագույն փուլերից է, որի ընթացքում ձևավորվում են շրջակա աշխարհի մասին նախնական պատկերացումները։ Այդ համակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մաթեմատիկական տարրական պատկերացումները, որոնք երեխայի մոտ ձևավորվող նախագիտելիքն է քանակի, թվի, բազմության, մեծության, ձևի, տարածության և ժամանակի վերաբերյալ։
54. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» (Հապավումը՝ ՄՏՊ) ծրագրային բաղադրիչի նպատակն է սաների տարրական մաթեմատիկական պատկերացումների ձևավորմամբ զարգացնել նրանց տրամաբանական մտածողությունը, ճանաչողական հետաքրքրությունները։
55. Տարատարիք խմբի (3-6 տարեկաններ) «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են՝
1) ձևավորել դրական վերաբերմունք և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ,
2) ստեղծել անհրաժեշտ զարգացնող միջավայր և բարենպաստ պայմաններ սաների տրամաբանության, ալգորիթմական մտածողության զարգացման համար,
3) խթանել սանի ինքնուրույն գործունեությունը,
4) ամրապնդել նախաթվային հասկացությունները,
5) խորացնել առարկաները՝ ըստ հատկությունների (չափ, ձև, գույն) համեմատելու կարողությունը,
6) ընդլայնել երկրաչափական մարմինների և պատկերների վերաբերյալ նախագիտելիքը,
7) սովորեցնել ճանաչել թվանշանները և տարբերակել թիվ ու թվանշան հասկացությունները,
8) ամրապնդել տարածության և ժամանակի վերաբերյալ պատկերացումները,
9) սովորեցնել կատարել ուղիղ և հետ հաշիվ,
10) ծանոթացնել թվի միավոր կազմին,
11) ձևավորել պատկերացում նախորդ, հաջորդ հասկացությունների, կից թվերի, կենտ ու զույգ թվերի մասին,
12) ծանոթացնել կարգային հաշվին,
13) ծանոթացնել թվաբանական գործողությունների («+», «–», «=») և համեմատության նշաններին («>», «<», «=»),
14) սովորեցնել կատարել պարզ մաթեմատիկական գործողություններ և լուծել պարզ տրամաբանական խնդիրներ,
15) սովորեցնել տարբերակել «մաս» և «ամբողջ» հասկացությունները, մասերից ստանալ ամբողջ և ամբողջը բաժանել մասերի,
16) նպաստել գործնական առաջադրանքների կատարման ընթացքում հուզականության, կարգապահության, փոխօգնության ձևավորմանը։
56. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի բովանդակությունը ենթադրում է մինչթվային («մեծություն», «ձև», «տարածական և ժամանակային հասկացություններ») և թվային («քանակ», «թիվ և թվանշան») հասկացությունների ձևավորումը։
57. Տարատարիք խմբում մաթեմատիկական տարրական պատկերացումների ձևավորմանը միտված աշխատանքների կազմակերպման ժամանակ էական է փոխուսուցման կազմակերպումը, երբ ավագ տարիքի սաները սովորեցնում են փոքրերին, օրինակ՝ օգնում են հաշվելու, առարկաները համեմատելու, խմբավորելու ընթացքում։
58. 3-4 տարեկանում շեշտադրվում է առարկաներով համեմատություններ կատարելու, խմբավորելու կարողությունների ձևավորումը, մինչև 3-ի սահմաններում հաշվի յուրացումը, «շրջան», «քառակուսի», «եռանկյուն» երկրաչափական պատկերների ճանաչումը։
59. 4-5 տարեկանում էական է թվի համապատասխանեցումն առարկաների քանակին, «որքանո՞վ է շատ կամ քիչ» հարցադրման ընկալումը, մինչև 5-ի սահմաններում հաշիվը, առարկաների դասակարգումն ըստ ձևի և մեծության։
60. 5-6 տարեկանում շեշտադրվում է մինչև 10-ի սահմանում ուղիղ և հետ հաշիվը, թվի կազմի յուրացումը, առարկաների համեմատումը, դասակարգումը։
61. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչով պայմանավորված վերջնարդյունքները, բովանդակությունը և կապը չափորոշչի հետ ներկայացված են աղյուսակ 6-ում։
Աղյուսակ 6․
|
3-4 տարեկաններ |
4-5 տարեկաններ |
5-6 տարեկաններ |
|
-ճանաչի երեք հիմնական գույները (կարմիր, կապույտ, դեղին) և մի քանի բաղադրյալ գույն (կանաչ, շագանակագույն, նարնջագույն, վարդագույն, մանուշակագույն). |
-խմբավորի առարկաները՝ ըստ հատկանիշի (2 հատկանիշ). |
-համեմատի և խմբավորի առարկաները՝ ըստ հատկանիշների (չափ, ձև, գույն) տարբեր եղանակներով (առդրում, վերադրում, համադրում). |
|
-ճանաչի և անվանի պարզ երկրաչափական մարմիններ և պատկերներ (գունդ, խորանարդ, բուրգ, շրջան, քառակուսի, եռանկյուն), -համեմատի և համադրի առարկաները՝ ըստ 1 հատկանիշի (գույնի, չափի կամ ձևի). |
-ճանաչի և անվանի երկրաչափական մարմինները և պատկերները («խորանարդ», «գլան», «գունդ», «շրջան», «եռանկյուն», «քառակուսի», «ուղղանկյուն»), -որոշի երկրաչափական պատկերների կողմերի, գագաթների և անկյունների քանակը, -հայտնաբերի շրջապատում երկրաչափական պատկերների նման առարկաներ. |
-ճանաչի և անվանի երկրաչափական մարմինները և պատկերները (խորանարդ, բուրգ, գունդ, գլան, կոն, շրջան, ձվածիր, եռանկյուն, քառակուսի, ուղղանկյուն, բազմանկյուն), -ընկալի «անկյուն», «գագաթ», «կողմ», «եզր», «կենտրոն» հասկացությունները. |
|
-տարբերակի «աջ», «ձախ», «առաջ», «հետ», «վերև», «ներքև», «հեռու», «մոտ․, «վրա», «տակ» բառերի իմաստը. |
-տարբերի տարածական ուղղությունները՝ «աջ», «ձախ», «վերև», «ներքև», «առաջ», «ետ», «վրա», «տակ», «հեռու», «մոտ», «ներս», «դուրս». |
-տարբերակի տարածական ուղղությունները, կարողանա շարժվել նշված ուղղությամբ՝ կողմնորոշվելով տարածության մեջ. |
|
-հասկանա առավոտ, գիշեր հասկացությունները՝ կապելով դրանք իր գործողությունների հետ. |
-տարբերի և կիրառի ժամանակային հասկացությունները՝ օրվա մասերը («առավոտ», «կեսօր», «երեկո», «գիշեր»), երեկ, այսօր, վաղը, շաբաթ, շաբաթվա օրեր, ամիս, տարի. |
-կողմնորոշվի ժամանակի մեջ՝ ըստ նշանակության կիրառելով «առավոտ», «կեսօր», «երեկո», «գիշեր», «երեկ», «այսօր», «վաղը», «շաբաթ», «ամիս», «տարի», «եղանակ» և «օրացույց» բառերը, -տարբերի շաբաթվա օրերը, ամիսները և տարվա եղանակները և դրանց հաջորդականությունը. |
|
-կատարի համրանք 3-ի սահմանում, -կատարի ուղիղ և հետ հաշիվ 3-ի սահմանում. |
-կատարի ուղիղ և hետ համրանք 5-ի սահմանում, -հասկանա առանձին տարրերով ներկայացնի մինչև 5 թվերի քանակական կազմությունը, -գիտի 2-5 թվերի միավոր կազմը, -համեմատի միատեսակ առարկաների քանակը՝ անկախ առարկաների հատկությունից (ձև, չափ, գույն, նյութ). |
-կատարի 1-10 ուղիղ և հետ համրանք, -կատարի համրանք առանձնացված երկու թվի սահմանում, -ճանաչի և անվանի 0- 9 թվանշանները, -հաշվի առարկաները և նշի դրանց քանակը, -ներկայացնի կենտ և զույգ թվերը՝ 10-ի սահմանում, -իմանա 5 - 10 թվերի միավոր կազմը, -հարաբերակցի պատկերների քանակը համապատասխան թվանշանին, -համեմատի միատեսակ առարկաների քանակը՝ անկախ առարկաների հատկություններից (ձև, չափ, գույն, նյութ), -վերլուծի երևույթների միջև առկա պատճառահետևանքնային կապերը, -դրսևորի ինքնուրույնություն, կարգապահություն, հուզականություն, փոխօգնություն գործնական առաջադրանքների կատարման ընթացքում. |
|
ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ | ||
|
«Երկրաչափական մարմիններ, պատկերներ» «Մեծություն» «Ժամանակային հասկացություններ» «Տարածական հասկացություններ» «Ուղիղ և hետ հաշիվ 1-3 սահմանում» |
«Երկրաչափական մարմիններ, պատկերներ» «Մեծություն» «Ժամանակային հասկացություններ» «Տարածական հասկացություններ» «Ուղիղ և հետ հաշիվ՝ 1-5 սահմանում» «Թվի միավոր կազմ» |
«Երկրաչափական պատկերներ, մարմիններ» «Մեծություն» «Ժամանակային հասկացություններ» «Տարածական հասկացություններ» «Թվանշան (0-9)» «Ուղիղ և հետ հաշիվ» «Թվի կազմություն» «Կենտ ու զույգ թվեր» |
|
Կապը չափորոշչի հետ՝ Ի (ա), (զ), (է) ՀՍԱ (բ) |
Կապը չափորոշչի հետ՝ Շ (թ) ԽՀ (բ) Ի (դ) ՀՍԱ (գ), (դ), (ե) ԻԱԱԱ (զ) |
Կապը չափորոշչի հետ՝ Շ (ժբ) Ի (ա), (բ), (գ) ՀՍԱ (ե), (զ) |
62. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների, էքսկուրսիաների, զբոսանքների, մշակութային այցերի, ինքնուրույն գործունեության, հերթապահության և աշխատանքային կենտրոններում իրականացվող գործունեության միջոցով:
VIII. ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ
63. Անձի տարիքային զարգացման ոչ մի շրջանում ֆիզիկական դաստիարակությունն այնպես ցայտուն չի ներգործում առողջության, ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստվածության, ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնման և սոցիալականացման վրա, ինչպես նախադպրոցական տարիքում։
64. Ֆիզիկական դաստիարակության բազմազան միջոցներն արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է կիրառել համակողմանի մոտեցում, կանոնավոր համագործակցել ծնողների հետ։
65. «Ֆիզկուլտուրա» (Հապավումը՝ Ֆ) ծրագրային բաղադրիչի խնդիրներն են`
1) առողջության ամրապնդումն ու պահպանումը, օրգանիզմի կոփումը և դիմադրողականության բարձրացումը, հենաշարժողական ապարատի ամրապնդումը, ճիշտ կեցվածքի ձևավորումը և հարթաթաթության կանխարգելումը, ֆիզիկական ներդաշնակ զարգացումը, օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգի բարելավումը,
2) կենսականորեն անհրաժեշտ շարժողական կարողությունների և հմտությունների /քայլք, ցատկ, սողանցում, մագլցում, նետում, քայլք/ ձևավորում, ինչպես նաև դրանց տեխնիկայի ճիշտ կատարում,
3) շարժողական ընդունակությունների /արագաշարժության, դիմացկունության, մկանային ուժի, ճարպկության, հավասարակշռության,կոորդինացիայի/ մշակում,
4) շարժախաղերի և մարզախաղերի տարրերի ուսուցում, խաղային գործողությունների ձևավորում, զարգացում,
5) շնչառական և մանր մոտորիկայի զարգացման վարժությունների ուսուցում,
6) տեսական գիտելիքների հաղորդում ֆիզիկական վարժությունների օգտակարության, ֆիզկուլտուրայի պատմության, օլիմպիական խաղերի, առողջ ապրելակերպի վերաբերյալ,
7) անձի բարոյակամային դրական գծերի` ինքնուրույնության, ակտիվության, ընկերասիրության, համագործակցության դաստիարակում:
66. Սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրներն իրականացվում են հիմնականում շարժողական նպատակային ռեժիմի պայմաններում, որի հիմքում ընկած են տարբեր ձևերով կազմակերպվող ֆիզկուլտուրային ամենօրյա միջոցառումները, սաների ազատ, ինքնուրույն շարժողական գործողությունը։
67. Ծրագրում տրված են շարժողական ընդունակությունների մշակման, մարմնի ճիշտ կեցվածքի ձևավորման, հարթաթաթության կանխման և շնչառությունը կարգավորող վարժություններ, որոնք պետք է իրականացվեն նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական ամբողջ աշխատանքի ընթացքում:
68. Օրվա ընթացքում շարժողական ռեժիմը ապահովվում է մարմնամարզական վարժությունների և երաժշտառիթմիկ պարապմունքների միջոցով, ըստ որի առաջադրվող նյութը բովանդակում է սպորտային վարժությունների պարզ ձևեր, նմանողական շարժումներ, ազգային պարային շարժումների տարրեր և այլն:
69. Շարժողական ընդունակությունների մշակման և շարժողական կարողությունների ու հմտությունների զարգացման համար վարժություններն ընտրվում են` հաշվի առնելով սաների անհատական և տարիքային հնարավորությունները, պարապմունքների և առօրյա աշխատանքների կազմակերպման համար ստեղծված պայմանները։
70. Ծրագրով նախատեսվում է ամեն օր՝ մինչև նախաճաշ անցկացնել առավոտյան մարմնամարզություն, որի համալիրները պետք է կառուցվեն ծանոթ, պարզ, մատչելի, դինամիկ, ուշադրությունը կենտրոնացնող, համազարգացնող, նմանողական խաղային վարժություններից և պարային շարժումներից:
71. Շարժողական ռեժիմում սաների ինքնուրույն շարժողական գործունեությանը մեծ տեղ է հատկացված: Սանն ազատ ընտրում է իր նախասիրություններին համապատասխանող գործունեություն, որտեղ զարգանում է նրա ստեղծագործական ակտիվությունը:
72. Սանի ինքնուրույն շարժողական գործունեությունը պայմանավորված է ակտիվությունը խթանող բազմազան պարագաների առկայությամբ՝ բակում և շենքի ներսում: Առաջարկվում է լայնորեն օգտագործել ծանոթ, ժողովրդական շարժախաղեր, մարզական տարրերով խաղեր ու սպորտային վարժություններ:
73. Սաների ֆունկցիոնալ հնարավորություններն ընդլայնելու, շարժողական կարողությունները զարգացնելու նպատակով անհրաժեշտ է կիրառել արշավներ, հեռավոր զբոսանքներ՝ օգտվելով բնական արգելքներից:
74. Ծրագրով նախատեսվում է անցկացնել ժամանցներ, մարմնամարզական հանդեսներ, մարզական-մասսայական, առողջության օր, տասնօրյակներ։
75. Ծրագիրը իրականացնելիս անհրաժեշտ է կարևորել հետևյալ հանգամանքները.
1) Նպատակաուղղված մշակել շարժողական ընդունակությունները, որոնք էականորեն կնպաստեն հիմնական շարժողական գործողությունների արագ և տեխնիկապես ճիշտ տիրապետմանը։
2) Հնարավորինս հաճախ ֆիզկուլտուրային պարապմունքներն անցկացնել բակում:
3) Անհրաժեշտ է սովորեցնել սաներին գիտակցաբար հսկել սեփական շարժողական գործողությունների կատարման ընթացքը։
4) Արձակուրդների ընթացքում, տոն օրերին անհրաժեշտ է պահպանել շարժողական ռեժիմը, մշտապես հանձնարարել տնային առաջադրանքներ, որում պետք է ընդգրկված լինեն նաև շնչառական և ընդհանուր դիմացկունությունը մշակող վարժություններ։
5) Առանձնահատուկ ուշադրություն դարձնել տեսական գիտելիքների հաղորդմանը և դրանց կիրառմանը գործնականում։
76. Նախադպրոցականները ֆիզիկական կուլտուրայի պարապմունքներին պետք է մասնակցեն սպորտային համազգեստով և մարզակոշիկներով, ձմռանը՝ տաք մարզահագուստով և տաք կոշիկներով։
77. Դահլիճում և մարզահրապարակում պետք է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ պահանջները և անվտանգության կանոնները։
78. Կարևոր է ապահովել սաների նպատակահարմար շարժողական ակտիվությունն ամբողջ օրվա ընթացքում՝ օգտագործելով շարժախաղերը և ֆիզիկական վարժությունները, ինչպես նաև ստեղծել համապատասխան պայմաններ և շարժողական գործունեությունը խթանող միջավայր։
79. Ֆիզիկական դաստիարակության գլխավոր բովանդակությունը հաստատությունում կազմում են վարժությունները, շարժողական գործունեության բազմազան ձևերը, շարժախաղերը, որոնց սաները պետք է տիրապետեն և պարբերաբար կրկնեն։ Ծրագրում տրված են շարժողական ընդունակությունների զարգացման, մարմնի ճիշտ կեցվածքի ձևավորման և հարթաթաթության կանխման հատուկ վարժություններ։
80. 3-4 տարեկան սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրները`
1) նպաստել սաների առողջության պահպանմանը և ամրապնդմանը, օրգանիզմի կոփմանը,
2) ձևավորել ճիշտ կեցվածք, հարթաթաթության կանխարգելում,
3) ամրապնդել շարժողական կարողությունները և հմտությունները,
4) նպատակաուղղված մշակել սաների շարժողական ընդունակությունները /արագաշարժություն, ճարպկություն, ուժ, դիմացկունություն/,
5) ուսուցանել ձեռքերով և դաստակներով կատարվող վարժությունները՝ գնդակով, օղով, մարզափայտով, դրոշակով,
6) դաստիարակել ընկերասիրություն, համագործակցություն, կամք,
7) խթանել սաների շարժողական ակտիվությունը (օրվա ընթացքում պետք է կազմի 10-ից 11 հազար քայլ)։
81. 4-5 տարեկան սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրները`
1) նպաստել սաների առողջության պահպանմանը և ամրապնդմանը,
2) սովորեցնել վարժությունների կատարման ժամանակ ճիշտ շնչել և արտաշնչել առանց շնչարգելումների,
3) քայլել ձեռքերի ազատ և բնական շարժումներով, կեցվածքը պահել ուղիղ, քայլքի ժամանակ ամրապնդել ձեռքերի և ոտքերի համաձայնեցված շարժումներ,
4) վազել թեթև, ռիթմիկ, հրվելով թաթերով և արտահայտչական ճախրումով,
5) սովորեցնել տեղից ցատկել ճիշտ ելման դրությունից, թափով, առաջ հրվել, զուգակցելով ձեռքերի շարժումները և փափուկ վայրէջք կատարել,
6) նետումների ժամանակ սովորեցնել ընդունել ճիշտ ելման դրություն, առարկան նետել համապատասխան ուղղությամբ,
7) ֆիզիկական վարժությունների հիմնական շարժումների, խաղերի, ընդհանուր զարգացնող վարժությունների յուրացման միջոցով ընդլայնել, հարստացնել սաների շարժողական փորձը,
8) նպատակաուղղված մշակել սաների բոլոր շարժողական ընդունակությունները /արագաշարժության, ճարպկության, հավասարակշռություն, ուժ, ճկունություն, դիմացկունություն և այլն/, զարգացնել ժամանակի և տարածության մեջ կողմնորոշումը, աչքաչափը:
82. 5-6 տարեկան սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրները՝
1) առողջության պահպանում և ամրապնդում, օրգանիզմի դիմադրողականության բարձրացում, հենաշարժողական ապարատի ամրապնդում, ճիշտ կեցվածքի ձևավորում, ֆունկցիոնալ համակարգի բարելավում,
2) հիմնական շարժողական գործողությունների տեխնիկապես ճիշտ կատարում (քայլք, վազք, ցատկ, նետում),
3) շարժողական ընդունակությունների մշակում, հատկապես դիմացկունության և ճարպկության մշակում,
4) շարժախաղերի, մարզախաղերի և սպորտային վաժությունների տիրապետում,
5) շնչառական և մանր մոտորիկայի զարգացման վարժությունների ուսուցում։
6) տեսական գիտելիքների հաղորդում առողջ ապրելակերպի, օլիմպիական խաղերի վերաբերյալ,
7) սանի բարոյակամային հատկությունների՝ կարգապահության, ընկերասիրության, ինքնուրույնության, համագործակցության դաստիարակում,
8) սաների շարժողական ակտիվության խթանում (օրվա ընթացքում այն պետք է կազմի 13-ից 14 հազար քայլ)։
83. Նախադպրոցական տարիքի սաների հիմնական շարժողական գործողությունների կատարման որակի գնահատման ցուցանիշները (քայլք, վազք, տեղից հեռացատկ, ավազապարկի նետում) տրված են համապատասխանաբար աղյուսակներ 7, 8, 9, 10-ում.
Աղյուսակ 7.
ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ (քայլք 10մ)
|
Գնահա-տում
|
Գլխի և մարմնի դիրքը |
Ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեց-վածությունը |
Ոտնաթաթի դիրքը |
Քայլքի ուղղության պահպանումը |
Արդյունք վրկ |
|
Բարձր |
Իրանը և գլուխը պահում է ուղիղ: |
Ձեռքերն առանց ավելորդ լարվածության ցած կախված են, շարժումները համաձայնեցված են ոտքերի շարժումների հետ: |
Ոտնաթաթը դնում է կրունկից թաթ: |
Պահպանվում է քայլքի ճիշտ ուղղությունը: |
|
|
Ցածր |
Իրանը ճոճում է դեպի աջ և ձախ, իջեցվում է գլուխը և ուսերը: Մարմինը թեքված է առաջ |
Ձեռքերի շարժումները լրիվ չեն համաձայնեցվում ոտքերի շարժումների հետ: Ձեռքերը տարածում է: |
Ոտնաթաթերն առաջնային մասով թեքված են ներս (ծուռթաթ): Ոտքերը ծնկային և կոնքազդրային հոդերում խիստ ծալված են: Ոտնաթաթը դնում է ուղիղ, այլ ոչ թե կրունկից թաթ: |
Չի պահպանվում քայլքի ճիշտ ուղղությունը: |
|
|
Միջին |
Իրանի շարժումները չեն համապատասխանում դրական գնահատականին: Մեկ տարրի բացաս ական դրսևորում: |
Ձեռքերի շարժումների ոչ հստակ, արտահայտված կատարում: Մեկ կամ մի քանի տարրերի բացասական դրսևորում ` մյուս տարրերի ճիշտ կատարման դեպքում: |
Մեկ կամ մի քանի տարրերի սխալ կատարում` մյուս տարրերի ճիշտ կատարման դեպքում: |
Մասամբ է պահպանվում շարժման ուղղությունը: |
Աղյուսակ 8.
ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ (վազք 30 մ)
|
Գնահա-տում |
Շարժումների կոորդինացիա |
Ռիթմայնություն |
«Ճախրում» |
Արդյունք վրկ |
|
Բարձր |
Իրանը և գլուխը պահել ուղիղ, ձեռքերն ուղիղ անկյան տակ ծալված, ձեռքերի հստակ շարժումներ առաջ ու հետ: |
Ուղղագիծ կամ հավասարաչափ վազք` ոտքերն առանց դոփելու: |
Ակնհայտ տարբերվող «թռիչք», ոտքերի բավարար ծալում ծնկային հոդերում: |
|
|
Ցածր |
Իրանի ճոճում դեպի աջ և ձախ, գլուխը ցած պահած, ձեռքերը տարածած, ձեռքերի հետ ու առաջ շարժումների ոչ հստակ կատարում, ոտքերը ծնկային հոդերում կիսածալված են: |
Ոտքերի դոփում. քայլի անհամաչափություն, ոչ ուղղագիծ վազք: |
«Ճախրում»-ի բացակայություն` երկհենում. անընդհատ այս կամ այն ոտքը հպում է գետնին: |
|
|
Միջին |
Միջանկյալ բոլոր վիճակներում կամ ձեռքերի, ոտքերի, իրանի շարժումները չեն համապատասխանում դրական գնահատականին. բացասական մեկ տարրի առկայություն մյուս տարրերի դրական գնահատականի դեպքում: |
Բացասական մեկ կամ մի քանի տարրերի առկայություն` մյուս տարրերի դրական կատարման դեպքում, օրինակ` ուղղագիծ, բայց մանր ու վազք: |
Ոչ հստակ «ճախրում», ոտքերի անբավարար ծալում ծնկային հոդերում: |
Աղյուսակ 9.
ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ (տեղից հեռացատկ)
|
Գնահատում |
Հրում |
«Ճախրում» |
Վայրէջք |
Արդյունք սմ |
|
Բարձր |
Ձեռքերի ռիթմիկ նախապատրաստական շարժումների առկայություն, ոտքերի ծալում և մեկնարկի դինամիկ դիրք, հրում` երկու ոտքով միաժամանակ: |
Հրման պահին ձեռքերի թափահարում առաջ–վերև, արտահայտված «ճախրում»: |
Փափուկ և ճկուն վայրէջք` ոտնաթաթերից կրունկների վրա, կիսածալված ոտքերով: |
|
|
Ցածր |
Ձեռքերի նախապատրաստական շարժումների բացակայություն, ոտքերի ոչ արտահայտված ծալում, երկու ոտքերով ոչ միաժամանակյա հրում: |
Հրման պահին ձեռքերի թափահարման բացակայություն, ճախրման փոխարեն` քայլ: |
Վայրէջք ուղիղ ոտքերով, վայրէջքի ժամանակ հավասարակշռության բացակայություն. որևէ ուղղությամբ վայր ընկնել: |
|
|
Միջին |
Հրման ոչ բավարար արտահայտված առանձին տարրեր կամ բացասական (կատարված տարրերի առկայություն` մյուս տարրերի դրական կատարման դեպքում): |
Ձեռքերի փոքր թափահարում, անբավարար «ճախրում»: |
Վայրէջքի միջանկյալ վիճակներ` ոչ բավարար դրական: |
Աղյուսակ 10.
ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ (150-200 գրամ ավազապարկի նետում)
|
Գնահա-տում |
Ելման դրություն |
Թափահարում |
Նետում |
Իրանի դարձում |
Արդյունք մ |
|
Բարձր |
Աջ ձեռքով նետելիս ուղղակեցվածք ձախ կողմով, աջ ոտքը կիսածալված: |
Ձեռքի զատում դեպի նետման հակառակ կողմ` համարյա ուղղված վիճակով: |
Շարժումն իրականացվում է համարյա ուղղված ձեռքով, հետևից առաջ ուղղությամբ` «գլխի հետևից»: |
Իրանի շարժում` նետումն իրականացնող ձեռքի հետևից. շարժումն ավարտվում է դեպի մյուս կողմ դարձում կատարելով` նետման ուղղությամբ: |
|
|
Ցածր |
Ուղղակեցվածքի բացակայություն նետման ուղղությամբ: |
Դեպի կողմ ձեռքի զատման բացակայություն: |
Նետումը բացակայում է: |
Նետումից հետո բացակայում է իրանի դարձումը: |
|
|
Միջին |
Ուղղակեցվածքի բացակայությանը բնորոշ միջանկյալ դիրքեր: |
«Աշխատող» ձեռքի ճիշտ թափահարմանը համապատասխանող բոլոր դիրքերը: |
Դրական գնահատականի համար պահանջվող նետող ձեռքի շարժումներից տարբերվող բոլոր մյուս շարժումները: |
Իրանի դարձման անբավարար կատարում` առանց արտահայտված եզրափակող փուլի: |
84. 3–6 տարեկան սաների ֆիզիկական պատրաստվածության հիմնական ցուցանիշները՝ ըստ առանձին շարժողական թեստերի, տարանջատված ըստ սեռի և ուսումնական տարվեսկզբի ու տարեվերջի ներկայացված են աղյուսակ 11,12,13-ում։
Աղյուսակ 11.
|
Շարժողական գործողություն |
3-4 տարեկաններ | |||
|
Տղաներ |
Աղջիկներ | |||
|
Տարվա սկիզբ |
Տարվա վերջ |
Տարվա սկիզբ |
Տարվա վերջ | |
|
Վազք 10 մ ընթացքից |
3.4 վրկ․ |
2.6 վրկ |
3.5 վրկ |
2.7 վրկ |
|
30 մ վազք բարձր մեկնարկից |
10.7 վրկ |
9.7 վրկ |
10.7 վրկ |
9.7 վրկ |
|
Տեղից հեռացատկ |
51.5 սմ |
70.6 սմ |
50.5 սմ |
70.2 սմ |
|
Ավազապարկի նետում (150 գրամ) աջ ձեռքով |
2.1 մ |
4.0 մ |
2.0 մ |
3.7 մ |
|
Ավազապարկի նետում (150 գրամ) ձախ ձեռքով |
1.5 մ |
3.0 մ |
1.9 մ |
2.7 մ |
Աղյուսակ 12.
|
Շարժողական գործողություն |
4-5 տարեկաններ | |||
|
Տղաներ |
Աղջիկներ | |||
|
Տարվա սկիզբ |
Տարվա վերջ |
Տարվա սկիզբ |
Տարվա վերջ | |
|
Վազք 10 մ ընթացքից |
2.7 վրկ․ |
2.2 վրկ |
2.9 վրկ |
2.3 վրկ |
|
30 մ վազք բարձր մեկնարկից |
9.5 վրկ |
8.1 վրկ |
10.2 վրկ |
8.9 վրկ |
|
Տեղից հեռացատկ |
77.1 սմ |
97.4 սմ |
70.5 սմ |
90.2 սմ |
|
Ավազապարկի նետում (150 գրամ) աջ ձեռքով |
3.5 մ |
5.1 մ |
3.2 մ |
4.1 մ |
|
Ավազապարկի նետում (150 գրամ) ձախ ձեռքով |
2.1 մ |
4.0 մ |
2.0 մ |
3.5 մ |
|
90 մ վազք |
32.1 վրկ․ |
29.5 վրկ․ |
32.1 վրկ․ |
29.5 վրկ․ |
Աղյուսակ 13.
|
Շարժողական գործողություն |
5-6 տարեկաններ | |||
|
Տղաներ |
Աղջիկներ | |||
|
Տարվա սկիզբ |
Տարվա վերջ |
Տարվա սկիզբ |
Տարվա վերջ | |
|
Վազք 10 մ ընթացքից |
2.7 վրկ․ |
2.1 վրկ |
2.8 վրկ |
2.2 վրկ |
|
30 մ վազք բարձր մեկնարկից |
8.6 վրկ |
7.9 վրկ |
8.9 վրկ |
8.1 վրկ |
|
Տեղից հեռացատկ |
86.3 սմ |
100.4 սմ |
77.6 սմ |
100.1 սմ |
|
Ավազապարկի նետում (150 գրամ) աջ ձեռքով |
3.9 մ |
6.9 մ |
3.5 մ |
6.4 մ |
|
Ավազապարկի նետում (150 գրամ) ձախ ձեռքով |
3.0 մ |
5.1 մ |
2.9 մ |
4.7 մ |
|
120 մ վազք |
37.9 վրկ․ |
31.2 վրկ․ |
37.9 վրկ․ |
31.2 վրկ․ |
85. 3-6 տարեկանների խմբում իրականացվում են կոփման հետևյալ միջոցառումները՝
1) օդային լոգանքները պետք է անցկացնել ամբողջ տարվա ընթացքում: Օդային լոգանքը զուգակցվում է հիգիենիկ մարմնամարզության հետ 10-15 րոպե է։
2) Արևային լոգանքների ընդունման օգտակարությունն ավելի բարձր է առավոտյան ժամը 9.00-11.00-ն ընկած ժամանակահատվածում: Արևային արարողությունները պետք է սկսել 5-6 րոպեից, ապա այն անհարժեշտ է մեծացնել աստիճանաբար և հասցնել մինչև 10-15 րոպեի:
3) Ջրային արարողությունների մեջ են մտնում՝ ջրցանումը, ջրշփումը, մինչև գոտկատեղը լվացվելը, լողը:
4) Ընդհանուր ջրցանում կամ ցնցուղ. նախ պետք է ջերմաստիճանը լինի 340C, ապա այն աստիճանաբար իջեցնել և հասցնել մինչև 24 0C-ի։ Ջրցողումը նույնպես պետք է կատարել 34 0C ջրով: Նախապես պետք է կազմակերպել երեխաների ջրաշփումը, ապա՝ ջրցանումը, և վերջում անցնել լողի: Ջրային լոգանքները պետք է անցկացնել այն ժամանակ, երբ արտաքին միջավայրի ջերմաստիճանը 21 0C-ից ցածր չէ։
86. Ջրային կոփման ժամանակ խորհուրդ տրվող ցուցումները տրված են աղյուսակ 14-ում:
Աղյուսակ 14.
|
Կոփման օրը |
Ջրի սկզբնական ջերմաստիճանը |
|
1-3 |
37-34 0C |
|
4-7 |
33-32 0C |
|
8-11 |
31-30 0C |
|
12-15 |
29-28 0C |
|
16-20 |
27-26 0C |
|
21-25 |
25-24 0C |
|
26-30 |
23-22 0C |
87. 3-6 տարեկան սաների խմբի ֆիզիկական դաստիարակության համար անհրաժեշտ գույքի ցանկը տրված է աղյուսակ 15-ում:
Աղյուսակ 15.
|
Գույքի անվանումը |
Քանակ |
|
1. Մոմլաթե ուղի (220.35սմ) |
1 հատ |
|
2․ Սայլակներ, կառքեր |
5 հատ |
|
3. Ճոճանակներ–սանդուղքներ |
2 հատ |
|
4. Զամբյուղներ՝ առարկաների նետման համար |
2 հատ |
|
5. Կարճ գունավոր ժապավեններ (երկարությունը 50-60 սմ) |
50 հատ |
|
7. Ավազով լցված պարկեր (քաշը՝ 150 - 200 գրամ) |
8 հատ |
|
8. Ռետինե գնդակներ (տրամագիծը՝ 20 — 25 սմ)՝ |
25 հատ |
|
9.Ռետինե գնդակներ (տրամագիծը 6-8 սմ) |
10 հատ |
|
10. Հողմաղացներ-պտուտաններ |
10 հատ |
|
11. Մարմնամարզական փայտիկներ (երկարությունը 75 -80 սմ) |
10 հատ |
|
12. Օղակներ (տրամագիծը 55-65 սմ) |
15 հատ |
|
13. Օղակներ (տրամագիծը 100 սմ)` |
2 հատ |
|
14. Օղակներ (տրամագիծը 40 սմ) |
2 հատ |
|
15. Փետրագնդակ (անհրաժեշտ պարագաններով) |
2 հավաքածու |
|
16․ Խորանարդիկներ (20. 20 սմ) |
2 հատ |
|
17. Կեգլի |
6 հատ |
|
18. Օղականետիչ |
3 հատ |
|
19. Ավազով լցված պարկեր (քաշը 400 գրամ) |
2 հատ |
|
20. Սահնակներ |
10 հատ |
|
21. Օղախաղ (սերսո) |
3 հատ |
|
22. Ցատկապարան (երկ. 120 –150 սմ) |
10 հատ |
|
23. Ցատկապարան (երկ. 300 սմ) |
1 հատ |
|
24. Հոկեյի մական |
30 հատ |
|
25. Կարճ հյուսված քուղ (երկ. 75 սմ) |
30 հատ |
|
26. Քուղ (երկ. 15 — 20 մետր) |
1 հատ |
|
27. Դրոշակներ |
30 հատ |
88. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքները, բովանդակությունը և կապը չափորոշչի հետ ներկայացված են աղյուսակ 16-ում։
Աղյուսակ 16.
|
3-4 տարեկաններ |
4-5 տարեկաններ |
5-6 տարեկաններ |
|
Սանը պետք է՝ - դրսևորի արագաշարժություն, ցատկունակություն, – դրսևորի համագործակցություն, ընկերասիրություն, – դրսևորի նախաձեռնություն՝ ֆիզիկական դաստիարակության տարբեր ձևերում․ |
Սանը պետք է՝ – խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի կարգապահություն, – խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի ակտիվություն, – խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի ընկերասիրություն, համագործակցություն, – խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի բարեկիրթ վարքագիծ և հարգանք դիմացինի նկատմամբ․ |
Սանը պետք է՝ – ակտիվ շարժողական գործունեության ընթացքում դրսևորի շարժողական ընդունակություններ և հմտություններ, – դրսևորի կարգապահություն և բարոյական որակներ ֆիզիկական ակտիվության տարբեր ձևերում, – դրսևորի առողջ ապրելակերպի պահպանման վարքագիծ, – կարևորի ընկերասիրությունը, արդարասիրությունը, կարգապահությունը, ընկերների հետ համագործակցությունը․ |
|
– վարի եռանիվ հեծանիվ՝ ըստ համապատասխան առաջադրանքի, – վարի ինքնագնաց․ |
– վարի ինքնագնաց, – վարի եռանիվ և երկանիվ հեծանիվ․ |
– վարի սահնակ, հեծանիվ, ինքնագնաց՝ դրսևորելով շարժողական հմտություններ․ |
|
– պահպանի մաքրություն, – պահպանի ռեժիմային պահերին ներկայացվող պահանջները․ |
– պահպանի հավասարակշռությունը – պահպանի մարմնի և գլխի ճիշտ դիրքը քայլքի ժամանակ, ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը – պահպանի շարժումների կոորդինացիան, ռիթմայնությունը վազքի ժամանակ․ |
-դրսևորի առողջ ապրելակերպի պահպանման վարքագիծ․ |
|
– կատարի վարժություններ առարկաներով և առանց առարկաների, – կատարի ջրընտելացման վարժություններ, քայլի և վազի ջրում․ |
– կատարի հիմնական շարժումները, – կատարի ջրում կոորդինացված շարժումներ, – կատարի մկանային և ոսկրային համակարգի զարգացմանը նպաստող սպորտային վարժություններ, առաջադրանքներ, – առարկաներով կամ առանց դրանց կատարի ֆիզիկական վարժություններ, – կատարի հեռացատկ՝ ոտքերի և ձեռքերի եռանդուն աշխատանքով, – ընդունի ճիշտ ելման դրություն և կատարի նետում՝ ըստ հանձնարարականի․ |
– կատարի ընդհանուր զարգացնող վարժություններ, – կատարի բացազատում՝ տողանում և շրջանում, – կատարի աջ և ձախ դարձումներ, – կատարի թափավազքով հեռացատկ և բարձրացատկ, – նպատակային կատարի կեցվածքի զարգացմանն ու ձևավորմանն ուղղված վարժություններ, – կատարի ռիթմիկ պարային շարժումներ, – ինքնուրույն կատարի առավոտյան մարմնամարզություն, տնային հանձնարարություն, կեցվածքի ձևավորման և հարթաթաթության կանխարգելման վարժություններ, – կատարի հեռացատկ՝ ոտքերի և ձեռքերի եռանդուն աշխատանքով, վայրէջքը կատարի կրունկերի վրա ծալված ոտքերով, – ընդունի ճիշտ ելման դրություն և կատարի նետում ըստ հանձնարարականի, սահուն կատարի նետման բոլոր փուլերը, – կատարի վարժություններ՝ կարճատեսության կանխարգելման համար․ |
|
-քայլի և վազի շարասյունով՝ պահպանելով տարածությունը․ |
-կատարի հիմնական շարժումներ․ |
– -գործունեության տարբեր ձևերում ազատ կիրառի հիմնական շարժումները՝ քայլք, վազք, սողանցում, մագլցում, նետում․ |
|
– գնդակը նետի հորիզոնական նշանակակետին․ |
-ընդունի ճիշտ ելման դրություն և կատարի նետում՝ ըստ հանձնարարականի․ |
- ընդունի ճիշտ ելման դրություն և կատարի նետում՝ ըստ հանձնարարականի, սահուն կատարի ներտման բոլոր փուլերը․ |
|
սողանցի արգելքների տակով և մարզանստարանի վրայով․ |
-սողանցի հորիզոնական և թեք տեղադրված մարզանստարանի վրայով․ |
-սահի մարզանստարանի վրայով․ |
|
– խաղա շարժախաղեր քայլով, վազքով, ցատկով, նետումներով, սողանցումով, նետելով-բռնելով. |
– խաղա շարժախաղեր, խաղա ջրային խաղեր․ -մասնակցի գնդակով ակտիվ խաղերի․ |
– խաղա շարժախաղեր և մարզախաղեր, խաղա ջրային խաղեր․ |
|
- սահի սահնակով. |
-սահի սահնակով և դահուկներով․ |
-վարի սահնակ, հեծանից ինքնագնաց՝ դրսևորելով շարժողական հմտություններ․ |
|
– հասկանա շարժումների հաջորդականությունը․ |
հասկանա և բացատրի ֆիզիկական ակտիվության դրական ազդեցությունն օրգանիզմի վրա․ | |
|
– իմանա ամառային և ձմեռային մարզաձևեր, – իմանա, թե որ մարզաձևերը տարվա որ եղանակի համար են նախատեսված, իմանա որոշ հայտնի մարզիկների անուններ տարբեր սպորտաձևերում, ճանաչի հայ անվանի մարզիկներին․ |
-իմանա օլիմպիական մարզախաղերի ծագման պատմությունը․ | |
|
– -պահպանի ռեժիմային պահերին ներկայացվող պահանջները․ |
- հետևի ռեժիմային պահերին |
-հետևի ռեժիմային պահերին |
|
– իմանա ամառային և ձմեռային մարզաձևեր |
թվարկի ամառային, ձմեռային մարզաձևեր, հայ և արտասահմանյան անվանի մարզիկներին․ | |
|
-դրսևորի արագաշարժություն, ցատկունություն, ճարպկություն․ |
– խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի ակտիվություն․ |
-ցուցադրի արագաշարժության, դիմացկունության, ճարպկության, հավասարակշռության, մկանային ուժի մշակման վարժություններ․ |
|
– պահպանի մարմնի և գլխի ճիշտ դիրքը քայլքի ժամանակ, ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը․ |
– պահպանի մարմնի և գլխի ճիշտ դիրքը քայլքի ժամանակ, ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը, ոտնաթաթը դնի կրունկից և պահպանի քայլքի ուղղությունը, – պահպանի շարժումների կոորդինացիան, ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը, ռիթմայնությունը վազքի ժամանակ, պահպանի ճախրման փուլը վազքի ընթացքում․ | |
|
ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ | ||
|
Հիմնական շարժումներով վարժություններ Շարում և շարափոխում․ շարասյան, շրջանի, շարքի կազմում՝ ենթախմբերով և ամբողջ խմբով (դաստիարակի օգնությամբ, ցուցումով և ինքնուրույն)։ Շարքում իր տեղը գտնել։ Քայլք․ ծնկները վեր բարձրացնելով, ոտնաթաթերի վրա, կից քայլերով՝ առաջ, կողմ։ Քայլք շարասյունով և շրջանում՝ միմյանց հետևից, զույգերով։ Քայլել դաստիարակի առաջադրանքով՝ դադարներով, կքանստելով, առարկաները շրջանցելով։ Վազք․ շարասյունով՝ պահպանելով տարածությունը, փոխելով ուղղությունը, փոքր խմբերով և ամբողջ խմբով՝ հրապարակի մի ծայրից մյուսը։ Արագ վազք մինչև 10-20 մ։ Բռնել վազողին։ Անընդմեջ վազք 50-60 վրկ։ Ցատկ․ Ցատկել 4-6 զուգահեռ գծերի վրայով (դրանց միջև տարածությունը 25-30 սմ)։ Ցատկել մի շրջանից մյուսը։ Ցատկել զույգ ոտքի վրա՝ առաջ շարժվելով (2-3 մ)։ Տեղից հեռացատկ՝ 40 սմ։ Ցատկեր մեկ ոտքի վրա։ Ցատկել 5 սմ բարձրությամբ առարկայի վրայով։ Նետում․ Գնդակը նետել հատակին և որսալ հետցատկից հետո (2-3 անգամ)։ Գնդակը նետել հորիզոնական նշանակետին (հեռավորությունը՝ 1,5-2 մ) երկու ձեռքով ցածից և կրծքից, ձախ և աջ ձեռքով։ Գնդակը նետել 1,2 մ բարձրությամբ ուղղահայաց թիրախին ձախ և աջ ձեռքով 1,5-2 մ հեռավորությունից։ Սողանցում․ չորեքթաթ սողալ գետնին դրված առարկաների միջով, դրանց շուրջը։ Սողանցել 40 սմ բարձրությամբ առարկաների տակով։ Քայլել հատակին դրված գերանի վրայով: Հավասարակշռություն․ քայլել ուղիղ, նեղ «ճանապարհով» (լայնությունը՝ 15-20 սմ, երկարությունը՝ 2-2,5 մ)։ Քայլելով անցնել հատակին դրված աստիճանի ձողերի վրայով, միջով։ Վազքի ժամանակ, համաձային տրվող ազդանշանի, կանգ առնել (կքանստել) և այնուհետև շարունակել վազքը, բարձրանալ մարզանստարանին, ձեռքերը բարձրացնել վեր, նայել ձեռքերին։ Պարային վարժություններ․ շարժումները սկսել և ավարտել երաժշտության հետ մեկտեղ։ Փոխել շարժումները երաժշտության բնույթին համապատասխան։ Ընդհանուր զարգացնող վարժություններ Ձեռքերի և ուսագոտու համար․ - ձեռքերը դնել գոտկատեղին։ Ձեռքերը կողմերից բարձրացնել վեր, հաջորդաբար իջեցնել մեկ ձեռքը, ապա մյուսը, երկու ձեռքերը միասին։ Առարկան մեկ ձեռքից փոխանցել մյուսը՝ առջևում, մեջքի ետևում, գլխավերևում։ Ոտքերի համար․ բարձրանալ ոտնաթաթերին։ Ոտքը թաթով դնել առաջ, ետ, կողմ։ Կատարել 2-3 կիսակքանիստ՝ իրար ետևից։ Կքանստել՝ ձեռքերը տանելով առաջ, ձեռքերով հենվելով ծնկներին, ձեռքերով գրկելով ծնկները և գլուխը հպելով ծնկներին։ Քայլել հատակին դրված ձողի վրայով։ Իրանի համար․ գնդակը միմյանց փոխանցել գլխի վրայով (առաջ և ետ)։ Ձեռքերն առաջ ուղղված դառնալ աջ և ձախ։ Նստել՝ հենվելով ձեռքերի վրա դեպի ետ, ծալելով ծնկները, ոտքերը ձգել դեպի կուրծքը և տարածել (ոտքերը կրծքին մոտեցրած պահին գրկել ծնկները)։ Նստած դիրքով թեքվել առաջ։ Ծնկներին հենված թեքվել առաջ։ Մեջքի վրայից շրջվել փորի վրա և հակառակը։ Փորի վրա պառկած արտակորվելով բարձրացնել ուսերը՝ ձեռքերը կողմ տանելով։ Շարժախաղեր Վազքով․ «Վազեք ինձ մոտ», «Թռչունը և թռչնակը», «Մկներն ու կատուն», «Վազեք դրոշակի մոտ», «Գտիր քո գույնը», «Գնացք», «Բրդոտ շունը», «Թռչունները բնում»։ Ցատկերով․ «Ցատկել պահպանելով հանձնարարված ուղղությունը» , «Բռնիր մոծակը», «Ճնճղուկներն ու կատուն», «Թփից թուփ»։ Սողանցումով․ «Թուփը և ճուտիկները», «Մկները նկուղում», «Ճագարները», «Կապիկները»։ Նետելով և բռնելով․ «Ով ավելի հեռու կնետի պարկը», «Շրջանի մեջ», «Խփիր կեգլիին», «Պահպանիր առարկան»։ Տարածության մեջ կողմնորոշվելով․ «Գուշակիր՝ ով որտեղից է կանչում», «Պահպանիր առարկան»։ |
Հիմնական շարժումներով վարժություններ Շարում և շարափոխում․ ինքնուրույն շարժվել ենթախմբերով և ամբողջ խմբով։ Կազմել շրջան,զույգերով, տողան՝ միասյուն շարքից։ Հավասարվել կողմնորոշիչով (հատակին նշված գծով)։ Դարձումներ աջ, ձախ, ետ։ Քայլք․ թաթերի, կրունկների, ներբանների արտաքին կողմի վրա՝ փոքր և լայն քայլերով։ Քայլել օձաձև՝ տեղադրված առարկաների միջով և ձեռքերի տարբեր դիրքերով (գոտկատեղին, կողմ, մեջքի ետևում)։ Կից քայլեր առաջ, կողմ և ետ։ Քայլքի հերթագայումը վազքով, ցատկով՝ ձեռքերի տարբեր դիրքերով։ Քայլել շարասյունով, փոխելով տեմպը և ուղղությունը՝ ուղղապահի փոփոխմամբ։ Վազք․ ոտնաթաթերին, ծնկները վեր բարձրացնելով, լայն քայլերով, շարասյունով, զույգերով, տարբեր ուղղություններով, շրջանով, միմյանց ձեռք բռնած, "օձաձև", շրջանցելով առարկաները, փոխելով շարժման ուղղությունը և տեմպը։ Վազելով բռնել իր խաղընկերոջը և խուսափել նրանից տարբեր իրադրություններում։ Դանդաղ վազք 1-1,5 ր։ Վազել 40-60 մ միջին արագությամբ (3-4 անգամ): Վազքը հերթագայել քայլքով 80-120 մ վազքահեռավորություններում (2-3 անգամ)։ Դանդաղ վազք տեղանքում 240 մ։ Մաքոքավազք՝ 3 անգամ 5-ական մ։ Ցատկ․ երկու ոտքի վրա տեղում, ոտքերը միասին, ոտքերը զատած, պտտվելով իր շուրջը։ 20 ցատկ (2-3 անգամ) ընդմիջումներով։ Ոստյուններ առաջ, շրջանից-շրջան։ Ցատկ մեկ ոտքի վրա (աջ, ձախ)։ Ցատկ 5-10 սմ բարձրությամբ առարկաների վրայով։ Հաջորդականորեն ցատկել 4-6 գծերի միջով (գծերի հեռավորությունը միմյանցիծ 40-50 սմ)։ Տեղից հեռացատկ։ Ցատկ 20-30 սմ բարձրությունից։ Ցատկել կարճ ցատկապարանով։ Նետումներ․ առարկաների միջով միմյանց գլորել գնդակները, օղակները։ Գնդակի վերնետում և որսում (3-4անգամ)։ Գնդակը միմյանց փոխանցել ցածից, գլխի վրայով և որսալ (հեռավորությունը 1,5 մ)։ Գնդակը նետել երկու ձեռքով՝ 2մ հեռավորության վրա գտնվող արգելքի վրայով։ Գնդակը նետել հեռու (տարվա վերջին՝ 3,5-6,5 մետրից ոչ պակաս)։ Սողանցում և մագլցում․ սողանցում՝ առնվազն 10 մ։ Սողանցում աջ և ձախ կողքով առարկաների տակով, առարկաների միջով։ Սողանցում հորիզոնական և թեք տեղադրված մարզանստարանի վրայով՝ փորի վրա ձգվելով ձեռքերով։ Չորեքթաթ շարժվել՝ հենվելով ներբանների և ափերի վրա։ Մագլցել մարզապարանով՝ աջ և ձախ։ Հավասարակշռություն․ քայլել գծի վրա՝ ավազե պարկը դրված գլխին։ Դարձումներ սահմանափակ մակերեսի վրա։ Քայլեր մարզանստարանի վրայով՝ ձեռքերը տարբեր դիրքերով։ Վազքից անմիջապես հետո բարձրանալ մարզանստարանին՝ պահպանելով հավասարակշռությունը։ Պահպանել հավասարակշռությունը՝ թաթերին կանգնած, ձեռքերը վեր, մեկ ոտքին կանգնած, ձեռքերը գոտկատեղին, կողմ դրություններով։ Պտտվել երկու կողմերով՝ ձեռքերը գոտկատեղին կամ կողմ դիրքերով։ Ընդհանուր զարգացնող վարժություններ Ձեռքերի և ուսագոտու համար․ ձեռքերը բարձրացնել առաջ, կողմ, վեր և իջեցնել։ Ձեռքերը առաջ և կողմ դրություններում սեղմել և բացել մատները, պտտացնել դաստակները։ Ձեռքերը հերթականությամբ բարձրացնել առաջ և վեր, իջեցնելով՝ թափով տանել ետ։ Արմունկն ծալված կատարել շրջանաձև պտույտներ։ Ոտքերի համար․ բարձրանալ ոտնաթաթերին և կանգնել։ Ոտքերը հերթականությամբ դնել առաջ՝ սկզբում կրնկի, ապա թաթի վրա և կատարել երեք դոփյուն։ Կքանստել՝ ձեռքերը գոտկատեղին, կողմ, առաջ։ Ծնկային հոդում ծալված ոտքն ուղղել, կրկին ծալել և իջեցնել։ Ձգել թաթերը, ծալել ներբանը։ Ոտքի մատներով հավքել պարանը, ներբանով բռնել և տեղից տեղ տեղափոխել առարկաները։ Իրանի համար․ ձեռքերը գոտկատեղին՝ թեքվել կողմ։ Ձեռքերը տանել կողմ (թափով և սահուն)։ Կանգնել ոտքերը միասին, կողմ տարածած, թեքվել առաջ՝ մատնելով հասնել ոտնաթաթերին։ Թեքվել կողմ՝ ծնկներին կանգնած դիրքից գնդակը գլորել իր առանցքի շուրջը։ Բարձրացնել մեկ ոտքը, ծնկատակով առարկան փոխանցել մեկ ձեռքից մյուսը։ Նստել և կանգնել՝ ոտքերը խաչաձև դրությամբ։ Մեջքի վրայից շրջվել փորի վրա, վեր պարզած ձեռքերով առարկան բռնած։ Փորի վրա պառկած բարձրացնել առաջ պարզած ձեռքերը, ուսերը և գլուխը։ Շարժախաղեր Վազքով․ «Ինքնաթիռ», «Գունավոր ավտոմեքենաներ», «Արջի մոտ՝ անտառում», «Ծիտիկները և կատուն», «Գտիր քո զույգը», «Իջեցրու չխկչխկանը», «Անտուն նապաստակը», «Բռնոցի»։ Ցատկերով․ «Նապաստակները և գայլը», «Աղվեսը հավանոցում», «Մոխրագույն նապաստակը լվացվում է»։ Սողանցումով և մագլցելով․ «Հովիվը և նախիրը», «Թռչունների չուն», «Փիսիկները և շնիկները»։ Նետելով և բռնելով․ «Գցիր-բռնիր», «Հարվածի՛ր մականին», «Գնդակը ցանցի վրայով»։ Տարածության մեջ կողմնորոշվելով․ «Գտի՛ր որտեղ է պահված», «Գտի՛ր և լռիր», «Ով գնաց», «Տապկնոցի»։ Սահնակ – սահել սահնակով բլրակից։ Բարձրանալ (սահնակով) բլրակի վրա։ Արգելակել ընթացքը՝ բլրակից ցած սահելիս։ Խաղեր - «Որքան հեռու, այնքան լավ», «Դարպասիկներ», «Կարուսելն անտառում»։ Հեծանիվ – վարել երկանիվ և եռանիվ հեծանիվը՝ ուղիղ ճանապարհով առաջ, շրջաձև, կատարել դարձումներ՝ աջ-ձախ։ Խաղեր ջրում – «Ձկնկուլներ», «Փայտահատը ջրում», «Կարուսելներ», «Ֆուտբոլ ջրում», «Վազք գնդակի ետևից», «Ցույց տուր կրունկներդ». |
Հիմնական շարժումներով վարժություններ Շարում և շարափոխում շարասյան տողանի, երկշարքի, շրջանի ինքնուրույն կազմում: Միասյուն շարքի շարափոխում երկսյուն, եռասյուն շարքերի: Դարձումներ տեղում՝ աջ, ձախ: Շարասյան մեջ հավասարվել տողանի գծով, ոտնաթաթերով: Բացազատվել ձեռքերն առաջ պարզած: Տողանում և շրջանում բացազատվել ձեռքերը կողմ պարզած: Քայլք. տարբեր եղանակներով՝ կիսակքանիստ, կրնկից՝ թաթի վրա, կից քայլերով, փոխելով ձեռքերի դրությունը (վեր, առաջ, կողմ, ծափեր): Քայլել միասյուն, երկսյուն շարքերով: Քայլել 3-4մ փակ աչքերով: Վազք. ոտնաթաթերի վրա՝ ծնկները վեր բարձրացնելով, փոքր ու լայն քայլերով, արգելքներ հաղթահարելով (շրջանցելով, ցատկով, սողանցումով): Վազել շարասյուններով՝ միասյուն և երկսյուն, շարափոխումով՝ ըստ ազդանշանի փոխելով տեմպը: Դանդաղ վազք՝ 1.5-2ր: Միջին արագությամբ վազք՝ 60-100մ (2-3 անգամ): Վազքի հերթագայում քայլքով: Դանդաղ վազք տեղանքում՝ 320մ: Արագացված վազք՝ 10մ (3-4 անգամ): Արագացված վազք՝ 10մ (3-4 անգամ): Մաքոքավազք՝ 3 անգամ 10-ական մ: Ցատկ. տեղում՝ երկու ոտքով, ոտքերը խաչաձև, ոտքերը կողմ տարածելով, մեկ ոտքը առաջ, մյուսը՝ ետ, հաջորդաբար աջ և ձախ ոտքերի վրա՝ 30-40-ական ցատկ (2-3 անգամ): Ցատկով շարժվել առաջ՝ 3-4 մ: Զույգ ոտքի վրա ցատկով հաղթահարել 15-20սմ բարձրությամբ 5-6 առարկա: Առաջ շարժվելով ցատկել մեկ ոտքի վրա (աջ, ձախ): Հեռացատկ տեղից: Ցատկ 30սմ բարձրությունից՝ նշագծված տեղում վայրէջքի պայմանով: Թափավազքով բարձրացատկ: Թափավազքով հեռացատկ: Վարժություններ ցատկապարանով, այն պտտելով առաջ և ետ: Նետումներ. Գնդակի վերնետում, հարվածում հատակին և որսում երկու ձեռքով, առնվազն 10 անգամ՝ իրար ետևից: Գնդակով հարվածել հատակին և բռնել ձեռքով (4-5 անգամ): Գնդակը փոխանցել մեկ ձեռքից մյուսը, նետել և որսալ ծափ տալով: Գնդակով հարվածել հատակին (առնվազն 10 անգամ)՝ տեղում և առաջ շարժվելով (5-6մ): Գնդակը փոխանցել միմյանց (ցածից, գլխի վրայից, կրծքից, ցատկով) և որսալ (կանգնած, նստած): Գլորել լցված գնդակները (1 կգ): 3-4 մ հեռավորությունից գնդակը նետել հորիզոնական և ուղղահայաց նշանակետին (2 մ բարձրությամբ տեղակայված թիրախ): Նետել հեռուն՝ 5-9 ոչ պակաս: Սողանցում և մագլցում. գլխով հրելով գնդակը՝ չորեքթաթ սողանցել 3-4 մ: Սողանցել ետ՝ նախաբազուկների և ծնկների վրա հենվելով: Սահել մարզանստարանի վրայով՝ ծնկներին հենվելով: Շարժվել առաջ մարզանստարանին նստած դիրքով՝ ձեռքերի և ոտքերի օգնությամբ: Սահել մարզանստարանի վրայով. փորին պառկած դիրքով: Մագլցել սանդուղքով վեր: Պարանից բռնած կախվել, կանգնած, բարձրանալ թաթերին: Պարանը բռնել գլխից վեր և փորձել ոտքերը կտրելով հատակից՝ մնալ օդում կախված: Հավասարակշռություն. անցնել սահմանափակ տարածությունը կից քայլերով՝ մեկ ոտքի կրունկը դնել մյուսի թաթի մոտ: Նույնը՝ ավազով պարկը գլխին: Նույնը՝ թեք տեղադրված մարզանստարանի վրայով՝ ուղիղ և կողքի: Վազքով բարձրանալ թեք տեղադրված մարզանստարանին և քայլել թաթերի վրա: Քայլել մարզանստարանի վրայով, շրջանցելով գնդակները, կքանստել նստարանի կենտրոնում, դնել ու հավաքել ավազե պարկեր, գլորել գնդակները: Մարզանստարանին կանգնած բարձրանալ ոտնաթաթերին և իջնել ներբանին, դարձումներ: Կանգնել մեկ ոտքի վրա (մյուսը տանել ետ, ձեռքերը կողմ-վեր) «Ծիծեռնակ» վարժությունը: Վազքից, ցատկից հետո կքանստել թաթերին, ձեռքերը տարածել կողմ, կանգնել մեկ ոտքի վրա, ձեռքերը գոտկատեղին: Քայլել շրջված մարզանստարանի ձողի վրայով: Պտտվել զույգերով միմյանց ձեռք բռնած: Պարային վարժություններ. ըստ երաժշտության փոխել շարժումը: Հաջորդաբար ոտքերը դնել կրնկին, ապա դոփել ոտքերով: Երաժշտական պարզ, ռիթմիկ պատկերն արտահայտել ծափերով, ձեռքերը սահուն բարձրացնելով վեր և իջնելով առաջ և կողմ: Ընդհանուր զարգացնող վարժություններ Ձեռքերի և ոսագոտու համար. ելման դրություններ՝ ձեռքերը կրծքի առջև, ձեռքերը ուսերին (արմունկները ցած և կողմ): Ձեռքերը կրծքի առաջ ելման դրությունից ձեռքերը տանել կողմ, առաջ, արմունկները ծալել: Ձեռքերը ուսերին ելման դրությունից ձեռքերը բարձրացնել վեր, տանել կողմ՝ ափերը վեր: Ձեռքերը գլխին ելման դրությունից ձեռքերը տանել կողմ, բարձրացնել վեր: Ձեռքերը բարձրացնել առաջ ու վեր, մատները իրար միացած, պտտել դաստակները: Ձեռքերը բարձրացնել վեր-ետ՝ մեկընդմեջ և միաժամանակ: Բարձրացնել և իջացնել դաստակները, սեղմել և բացել մատները: Ոտքերի համար. քայլել տեղում, ոտքերի թաթերը գետնից չկտրելով: Կքանստել մի քանի անգամ իրար ետևից, ամեն անգամ ավելի ու ավելի խորը՝ ձեռքերը բարձրացնելով վեր մեջքի ետևում, ծնկներին: Ոտնարմատներով բռնել փոքր առարկաներ, բարձրացնել և իջեցնել, տեղափոխել տեղից տեղ: Կից քայլերով շարժվել կողմ, կրունկների վրա: Ոտքի թաթերով հենվել փայտիկներին, ճոպանին: Իրանի համար. կանգնել պատի մոտ, հպվել պատին ծոծրակով, ուսերով, մեջքով, նստատեղով և կրունկներով, ձեռքերը բարձրացնել վեր և իջեցնել: Մեջքով հենվել մարզապատին, ձեռքերով բռնել ձողը (ազդրի բարձրության) և բարձրացնել ծնկային հոդում ուղղված ոտքը: դեմքով կանգնել մարզապատի առջև, ձեռքերով բռնել ձողը (ազդրի բարձրության) և թեքվել առաջ: Իրանի պտույտներ՝ ձեռքերի տարբեր շարժումներով: Թեքվել առաջ՝ ձգտել դաստակի ափերը հասցնել հատակին: Հիմնական կանգ դրությունում մեջքի ետևում հյուսված մատներով դաստակները բարձրացնել հնարավորինս վեր: Թեքվել առաջ և ձախ ձեռքերը վեր բարձրացված դիրքով: Կքանստած դրությունում ընդունել մեկ ոտքին նստած, մյուսը տարածած կողմ դրությունը: Ծնկներին կանգնած դրությունից ընդունել հատակին նստած աջ և ձախ կողմերով: Մեջքին պառկած դրությամբ շարժել ոտքերը (խաչաձևելով, ձգելով դեպի կուրծքը): Փորի վրա պառկած դրությունում հենվել ձեռքերի վրա, բարձրացնել գլուխը և ուսերը: Ձգվել ձեռքերով՝ մարզանստարանի վրա: Կեցվածքի ձևավորման վարժություններ. ուղիղ կեցվածքով, քայլք տեղում, ոտնաթաթերի վրա։ Հիմնական կանգ, ձեռքերը գոտկատեղին, գլխին որևէ առարկա, /խորանարդիկ, ավազե բարձիկ / դրված, բարձրանալ ոտնաթաթերին, արմունկները տանել հետ։ Ոտքերը զատած, ձեռքերը ցած, գլխին խորանարդիկ, կատարել իրանի դարձում աջ և ձախ, կանգնել ուղահայաց հարթության մոտ /մարզապատ/՝ նրան հպվել թիակներով, ուսերով, նստատեղով, կրունկերով, ձեռքերը դանդաղ բարձրացնել վեր, կողմերից և իջեցնել։ Նույն դրությունից կատարել քայլ առաջ, առանց խախտելու ընդունած կեցվածքը և վերադառնալ ելման դրության: Մեջքով հպվելով հարթության, /պատ մարզապատ/ դանդաղ առաջ բարձրացնել ծնկային հոդով ծալված աջ ոտքը և իջեցնել նույնը, կատարել ձախ ոտքով։ Մեջքով դեպի մարզապատը, կանգնած դիրքից կքանստել և բարձրանալ, գլխին որևէ առարկա /խորանարդիկ, ավազե բարձիկ/ և այլն, դրված, քայլել տեղում և առաջ շարժվելով: Հարթաթաթության կանխարգելման վարժություններ. քայլք ոտնաթաթերին՝ ծնկները վեր բարձրացնելով, քայլք կրունկների վրա, քայլք ոտնաթաթերին, կողնային մասերով, ոտնաթաթերի մատները սեղմել, քայլք հատակին դրված պարանի վրայով։ Բարձրանալ ոտնաթաթերին, իջնել կրունկներին, ոտնաթաթերի ներս և դուրս պտույտներ /աջ և ձախ, առանձին-առանձին/։ Մարզանստարանին նստած դրությունից, ոտնամատների ծալում և ողղում, ոտնաթաթի շարժումներ, ներս-դուրս, վեր-վար, ոտքերով գլորել, լցված գնդակը: Շարժախաղեր Վազքով. «Բռնոցի», «Անկյունիկներ», «Զույգերով վազք», «Մկան թակարդ», «Մենք ուրախ տղաներ ենք», «Սագեր-կարապներ», «Կատարիր պատկեր», «Ծածանները և գայլաձուկը», «Խորամանկ աղվեսը», «Առ ու փախիր», «Դատարկ տեղ», «Հնարամիտները», «Անտուն նապաստակ», «Գել-գել»: Ցատկերով. «Հատակին չմնաս», «Ով ավելի լավ կցատկի», «կարթը», «Թմբից- թումբ», «Ով ավելի փոքր ցատկ կանի», «Կլասս», «Հոպ-հոպ», «Կաղ արագիլ», «Էծ-էծ», «Էծակռիվ»: Մագլցումով,սողանցումով. «Ով ավելի շուտ կհասնի դրոշակին», «Արջը և մեղուները», «Հրշեջները սովորում են», «Ծիտը կարին», «Աղվեսի բույն»: Նետումներով. «Որսորդները և նապաստակները», «Նետիր դրոշակի մոտ», «Նետիր օղակի մեջ», «խփիր գնդակին», «խփիր կեգլիին», «Գնդակը վարողին», «Գնդակի դպրոց», «Սերսո», «Զարնենք դառնանք», «Յոթ քար», «Գայլն ու ոչխարը»: Էստաֆետներ. «Էստաֆետ զույգերով», «Գնդակը վարիր առանց կեգլիներին դիպչելու», «Գնդակը նետիր օղակի մեջ»: Արգելքների հաղթահարում. արագ վազք-սողանցում-քայլք մարզանստարանի վրայով-ցատկ արգելքի վրայով-վազք: Մարզախաղերի տարրեր Բասկետբոլ. գնդակը նետել միմյանց կրծքի մոտից՝ երկու ձեռքով: Վարել գնդակը աջ և ձախ ձեռքերով: Գնդակը նետել օղակի մեջ երկու ձեռքով՝ կրծքի մոտից: Յուրացնել թիմային խաղի կանոնները: Բադմինտոն. Գնդակը նետել ձեռնաթիակով (ռակետով)՝ այն ուղղելով որոշակի ուղղությամբ: Խաղալ դաստիարակի հետ: Ֆուտբոլ. գնդակը վարել աջ և ձախ ոտքով՝ որոշակի ուղղությամբ: Գնդակը անցկացնել առարկաների միջով (շրջանցել): Գնդակը գլորել փոսիկների մեջ դարպասը: Գնդակը մի քանի անգամ իրար ետևից խփելով գնդակը փոխանցել միմյանց զույգերով: Մականախաղ. տափօղակը գլորել մականով հանձնարարված ուղղությամբ միմյանց (զույգերով): Խաղեր՝ «Ով առաջինը կկատարի դարձում», «Բարձրացրու», «Հասիր», դահուկներով անցնել 1-1,5 կմ հանգիստ տեմպով: Աչքերի վարժություններ․ 1. Թարթել աչքերը: 2. Ամուր փակել և հետո բացել: 3. Նայել աջ, հետո՝ ձախ: 4. Նայել վերևի աջ անկյունը, հետո՝ ներքևի ձախ անկյուն: |
|
Կապը չափորոշչի հետ՝ Շ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (ը), (թ), (ժ), ԽՀ (ա), (դ), (ե), (է), Ի (գ), (դ), (է), (ը), (թ), ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), ԻԱԱԱ (ա), (բ), (գ), (դ), (ե): |
Կապը չափորոշչի հետ՝ Շ (ա),( բ) ,(գ), (դ, (ե), (զ), (ը), (թ), (ժ), ԽՀ (բ ), (ը) Ի (բ),(գ),(զ), (թ), ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (է), ԻԱԱԱ -(ա),( բ), (գ) (դ), (ե), (զ), (ը): |
Կապը չափորոշչի հետ՝ Շ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), (ժա), (ժբ), (ժգ), (ժդ), ԽՀ (ը), (թ), Ի (ա), (բ), (դ), (ե), (թ), (ժա) ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), ԻԱԱԱ (ա), (բ), (գ), (դ), (է), (թ), (ժ): |
89. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի ուղղությամբ իրականացվող աշխատանքի կազմակերպման ձևերն են՝ ֆիզկուլտուրայի պարապմունքներ, ֆիզկուլտ-առողջարարական աշխատանքներ, առավոտյան մարմնամարզություն, քնից հետո վարժանքներ, օդային, ջրային և արևային կոփիչ արարողակարգեր, ֆիզկուլտ-րոպեներ /դադարներ/, ֆիզիկական վարժություններ, շարժախաղեր, զբոսանքներ, արշավներ, ինքնուրույն շարժողական գործունեություն, ակտիվ հանգիստ, ֆիզկուլտուրային ժամանցներ, տոներ, առողջության օրեր։
IX. ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
90. Երաժշտությունը առանձնահատուկ տեղ է գրավում նախադպրոցական տարիքի սաների գեղագիտական դաստիարակության գործում։ Երաժշտական տպավորությունները հարստացնում են նրանց հույզերը և զարգացնում շրջակա աշխարհի գեղարվեստական ընկալման կարողությունը: Երաժշտության միջոցով տեղի է ունենում նաև աշխարհաճանաչողություն, քանի որ երաժշտական ստեղծագործությունների հիմքը բնությունն է, մարդկային հույզերն ու ապրումները:
91. Երաժշտական ստեղծագործությունները մի կողմից սանին օգնում են ճանաչելու շրջական աշխարհը, մյուս կողմից՝ ազդում են նրա զգացմունքների, մտածողության և շրջական աշխարհի նկատմամբ վերաբերմունքի վրա, նպաստում նրա աշխարհայացքի ձևավորմանը: Իսկ երաժշտությունից ստացած տպավորություններն ու հույզերը սաների հուզական ոլորտը ձևավորելու ամենաարդյունավետ միջոցներից են, երեխան կյանքում և արվեստի մեջ դրսևորում է զգայուն և արձագանքող վերաբերմունք գեղեցիկի նկատմամբ:
92. «Երաժշտություն» (Հապավումը՝ Ե) ծրագրային բաղադրիչի նպատակն է՝
1) բացահայտել և զարգացնել սաների երաժշտական ընդունակությունները,
2) ձևավորել և զարգացնել սաների երաժշտական գիտելիքները, հմտությունները և արժեքային համակարգը,
3) ձևավորել և զարգացնել սաների երաժշտագեղագիտական ճաշակը,
4) երաժշտության միջոցով շարունակել ընդլայնել նրանց գիտելիքները շրջակա միջավայրի մասին,
5) սեր և հետաքրքրություն առաջացնել երաժշտության նկատմամբ:
6) Երաժշտությունը կարևոր նշանակություն ունի սանի մտավոր, անձնային և գեղագիտական զարգացման գործում: Երաժշտության հուզականությունը, ելևէջները այնպիսին են, որ հնարավորություն են ընձեռում համադրելու ծրագրում տեղ գտած բոլոր պարապմունքների հետ:
93. Գործունեության ձևերի խնդիրները՝
1) Ունկնդրում`
ա․ ձևավորել և զարգացնել երաժշտությունն ունկնդրելու, ընկալելու, մտապահելու և դրան արձագանքելու ունակություն,
բ․ ձևավորել երաժշտության բնույթը զգալու, ծանոթ ստեղծագործությունները ճանաչելու և ստացած տպավորությունները ներկայացնելու կարողություն,
գ․ ձևավորել և զարգացնել երաժշտության արտահայտչամիջոցները՝ տեմբրը, ռիթմը, տեմպը, ուժգնությունը, ռեգիստրը զգալու և տարբերելու կարողություն,
դ․ ձևավորել և զարգացնել երաժշտության տեսակները տարբերելու կարողություն:
2) Երգեցողություն`
ա․ Ձևավորել և զարգացնել երգը ճիշտ կեցվածքով, շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության, արտահայտիչ, մենակ կամ խմբով երգելու կարողություն,
բ․ ձևավորել և զարգացնել երգը երաժշտության դաստիարակի հետ սկսելու և ավարտելու կարողություն,
գ․ ձևավորել և զարգացնել ծանոթ երգերը նախանվագից, մեղեդուց, երգի տարբեր հատվածներից ճանաչելու կարողություն,
դ․ ձևավորել ընկերների կատարումը սկզբից մինչև վերջ ունկնդրելու ցանկություն և կարողություն:
3) Երաժշտաշարժական վարժություններ`
ա․ ձևավորել երաժշտության ռիթմին և բնույթին համապատասխան շարժվելու կարողություն,
բ․ ձևավորել և զարգացնել շրջանով, զույգերով շարժվելու և երաժշտության մասերի փոփոխությանը համապատասխան շարժումները փոփոխելու կարողություն,
գ․ բարելավել քայլքի տեսակները՝ կից, թաթերի վրա, վազքը,
դ․ ձևավորել՝ շարժման սկիզբը և ավարտը երաժշտության սկզբին ու ավարտին համապատասխանեցնելու կարողություն։
4) Պար`
ա․ ձևավորել և զարգացնել երաժշտության բնույթին համապատասխան պարագաներով պարային շարժումներ կատարելու, զույգերով պարելու կարողություն,
բ․ բարելավել պարային շարժումները՝ թեթև վազել, ձեռքերը ճոճելով պտտվել, կատարել դաստակի պտույտներ՝ երաժշտության ռիթմին համապատասխան,
գ․ ձևավորել և զարգացնել ծանոթ պարային շարժումները ազատ պարերում օգտագործելու կարողություն:
5) Խաղ`
ա․ ձևավորել և զարգացնել երաժշտական խաղերին արձագանքելու կարողություն,
բ․ ձևավորել և զարգացնել կենդանիներին բնորոշ շարժումները նմանակելու կարողություն,
գ․ ձևավորել և զարգացնել երգը, պարը, խաղը բեմադրելու կարողությունը:
6) Նվագ բնական, մանկական նվագարաններով`
ա․ ձևավորել և զարգացնել մանկական նվագարանները, դրանց տեսակները, անվանումները,
բ․ ձևավորել և զարգացնել սանի ռիթմի զգացողությունը ռիթմական նվագարանների միջոցով:
7) Հորինում (իմպրովիզացիա)`
ա․ ձևավորել և զարգացնել պարերում, խաղերում հանպատրաստից շարժումներ կատարելու կարողություն,
բ․ ձևավորել և զարգացնել երաժշտության ներքո պարային և խաղի հերոսներին բնորոշ շարժումներ կատարելու կարողություն,
գ․ ձևավորել երաժշտական ստեղծագործությանը ռիթմական նվագակցություն հորինելու կարողություն:
8) Երաժշտառիթմական շարժում (ռիթմական զգացողության զարգացում)`
ա․ Երաժշտության ներքո, պարագաներով կամ առանց պարագաների, ռիթմական շարժումների, ծափերի, ճտտոցների, դոփյունների միջոցով ձևավորել և զարգացնել սաների ռիթմն ու լսողությունը, ուշադրության կենտրոնացումը, հիշողությունը, ճարպկությունը։
94. Ստորև ներկայացվում է «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի նյութերի ցանկը՝
1) Ունկնդրում`
ա․ ժողովրդական («Լորիկ», մշակումը՝ Կոմիտասի, «Փայտե ձիուկ», մշակումը՝ Կոմիտասի, «Հայկական շուրջպար», «Համոն», «Ջան, ծաղիկ», «Քոչարի», «Հոյ,Նազան» մշակումը՝ Կոմիտասի
բ․ կոմպոզիտորական («Կաքավիկ» խոսք՝ Հ. Թումանյանի, երաժշտ.՝ Կոմիտասի, «Աշնան տերևները» երաժշտ.՝ Մ. Միրզայանի, «Բադիկ ջան, բադիկ» խոսք՝ Գ. Մովսիսյանի, երաժշտ.՝ Յու. Յուզբաշյանի, «Կլոր պար» երաժշտ.՝ Գ. Չթչյանի, «Կարապների պարը» երաժշտ.՝ Պ. Չայկովսկու, «Փոքրիկ ձիավորը» երաժշտ.՝ Դ. Կաբալևսկու, «Ցատկապարան» երաժշտ՝. Ա. Խաչատրյանի, «Աշնանային վալս» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Թզուկների երթը» երաժշտ.՝ Է. Գրիգի, «Քայլերգ» երաժշտ.՝ Ա. Խաչատրյանի, «Փաթիլների պար» երաժշտ.՝ Դ. Շոստակովիչի, «Ծաղրածու» երաժշտ՝. Դ. Կաբալևսկու, «Տիկնիկի հիվանդությունը» երաժշտ.՝ Պ. Չայկովսկու)
2) Երգեցողություն`
ա. ժողովրդական («Հավիկ», «Հոյ, Նազան», «Սար-սար», մշակումը՝ Կոմիտասի, «Ծափիկ-ծափիկ», «Անձրև-անձրև», «Ծաղիկ ջան», «Վարդի ծառ», «Լորիկ», «Խնոցի» խոսք՝ Հ. Թումանյանի, «Մառան մտա» , «Ջան գառնուկ» մշակումը՝ Կոմիտասի)
բ․ Կոմպոզիտորական («Ծափ-ծափ» երաժշտ.՝ Ալ Օհանյանի, «Նախշուն հավիկ» խոսք՝ Գ. Գեղունու, երաժշտ՝. Ա. Օհանյանի, «Հեյ աշուն» խոսք և երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Ձմեռ» խոսք՝ Մ. Միրզայանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Ձմռան» երգ, խոսք՝ Գ. Բորյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Թռչունները» խոսք՝ Աղաբաբի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Ես թիթեռ եմ» խոսք՝ Մ. Վշտունու, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Գարուն եկավ» խոսք՝ ժող. երաժշտ.՝ Ռ. Մելիքյանի, «Մայրիկիս տոնը» խոսք՝ Ա. Մարաշյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, «Փիսիկ» խոսք՝ Աթ. Խնկոյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, «Մեղու» խոսք՝ Աթ. Խնկոյանի, Մ. Մազմանյանի, «Սագիկ» խոսք՝ Աթ. Հայրապետյանի, երաժշտ.՝ Մ. Մազմանյանի, «Փոս ենք փորում» խոսք՝ Հ. Հայրապետյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Նոր տարի» խոսք՝ Հ. Հայրապետյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Թիթեռ» խոսք՝ Մ. Վշտունու, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Բկլիկ ձկնիկ» խոսք՝ Ա. Խնկոյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Աղվես» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Լ. Զալինյանի, «Գայլ» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Լ. Զալինյանի, «Արջուկ» -Ս. Մուրադյան, Լ. Զալինյան «Անտառի բնակիչները» շարքից, «Աշնան տերևները» խոսք, երաժշտ.՝ Մ. Միրզայանի, «Տոնածառ» երաժշտ.՝ Մ. Միրզայանի, «Անտառի տնակները» երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Ոզնի» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ն Սահակյանի, «Խաղաղություն» խոսք՝ Պ. Խաչատրյանի, երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Վերելակ» խոսք՝ Հ. Միտոյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Սևանա թագուհի» խոսք՝ Հ. Միտոյանի, երաժշտ.՝ Ն,. Սահակյանի, «Սկյուռիկի երգը» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Ծիլը, ծիտը, մեկ Էլ ես» խոսք՝ Պ. Խաչատրյանի, երաժշտ՝. Հ. Խրիմյանի, «Զատիկ» խոսք՝ Հ. Միտոյանի, երաժշտ՝. Ն. Սահակյանի, «Սիրելի ձմեռ» խոսք և երաժշտ.՝ Ա. Մովսիսյանի, «Շնորհավոր» խոսք և երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Գաթա թխեմ» խոսք՝ Գ․ Եղիկյանի, երաժշտ.՝Հ. Խրիմյանի, «Ծաղկազարդ» խոսք և երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Նապաստակի երգը» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Է. Միհրանյանի, «Գորտ» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ՝. Ն. Սահակյանի, «Ջրաշուշան» խոսք՝ Հ. Միտոյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Թզուկի երգը» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Է. Միհրանյանի, «Հեքիաթների աշխարհում» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Փաթիլներ» խոսք և երաժշտ՝ Ա․ Հովաննիսյանի, «Լավաշ» խոսք՝ Հ. Միտոյանի, երաժշտ.՝ Ն. Սահակյանի, «Բարության ծառ» խոսք՝ Ս. Մուրադյանի, երաժշտ.՝ Լ. Համբարձումյամի, «Աշուն» խոսք՝ Ա․ Ստեփանյանի, երաժշտ.՝ Ա․ Հովհաննիսյանի, «Նռան երգը» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ՝. Ն. Սահակյանի, «Ծիածան» խոսք և երաժշտ.՝ Լ. Զալինյանի, «Մայրիկն այսօր ուշացել է» խոսք՝ Ս. Մուրադյանի,երաժշտ.՝ Հ. Խրիմյանի, «Իմ ձիուկը» խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Ունեմ խոսք» խոսք՝ Մ. Սահակյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Ձմեռ պապի, շուտ արի» խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Զատիկ» խոսք՝ Մ. Սահակյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Բարև, տերև» խոսք՝ Մ. Սահակյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Անձրևից մի վախեցեք» խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Գարնան գույները» խոսք՝ Տ. Զաքարյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Ես և շնիկը» խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Աշուն է» խոսք՝ Արևշատ Ավագյանի, երաժշտ.՝ Լ. Համբարձումյանի, «Տիկնիկ ծաղրածուն» խոսք՝ Լ. Դուրյանի, երաժշտ.՝ Լ. Համբարձումյանի, «Ձյունը» խոսք՝ Սիլվա Կապուտիկյանի, երաժշտ.՝ Լ. Համբարձումյանի, «Այ, իմ սոխակ» խոսք՝ Մ. Սահակյանի, երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի, «Անձրև, անձրև» խոսք և երաժշտ.՝ Ա. Մանդակունյանի)
3) Երաժշտառիթմական շարժումներ, պար, խաղ` («Հոյ, Նազան» ժողովրդական, «Նորվեգական պար» երաժշտ.՝ Էդվարդ Գրիգի, «Հայկական շուրջպար» ժողովրդական, «Ջան ծաղիկ» ժողովրդական, «Մեզ հյուր են եկել», «Ճանաչի՛ր նվագարանը», «Տաք և սառը», «Արձագանք», «Ու՞ր է գնում տիկնիկը», «Աքլորը» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, բեմականացումը՝ Կարինե Ղազարյանի, «Գնդակով խաղ» խոսք՝ Լ. Պողոսյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, բեմականացումը՝ Կ. Ղազարյանի)
4) Երաժշտաշարժական վարժություններ` («Ցատկապարան» երաժշտ.՝ Արամ Խաչատրյանի, «Քայլերգ» երաժշտ․՝ Ռոբերտ Շումանի, «Քայլերգ» երաժշտ․՝ Սերգեյ Պրոկոֆևի, «Էկոսեզ» երաժշտ․՝ Ի․ Գումելի)
5) Պար` («Նազ պար» երաժշտ.՝ Սարգիս Բարխուդարյանի, «Նուբար» երաժշտ.՝ ժողովրդական, «Հայկական շուրջպար» երաժշտ.՝ ժողովրդական, «Հոյ, Նազան» ժողովրդական, «Վեր-վերի» երաժշտ.՝ ժողովրդական, «Պար դափերով», երաժշտ.՝ ժողովրդական, «Էնզելի» երաժշտ.՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, «Պոլկա» երաժշտ՝ Մ. Գլինկայի)
6) Խաղ` («Շլդիկ - մլդիկ նապաստակ» - խոսք.՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Արեգ Լուսինյանի, «Խաղ դափերով», «Ո՞ւմ շրջանը շուտ կհավաքվի», «Գուշակի՛ր շարժումներից», «Կատարի՛ր ինչպես ես», «Ո՞ր նվագարանն է»)
7) Նվագ բնական, մանկական նվագարաններով`
Նվագարաններով կամ ծափերով վերարտադրել սովորած երգերի ռիթմական պատկերը:
95. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչով պայմանավորված վերջնարդյունքները և կապը չափորոշչի հետ ներկայացված են աղյուսակ 17-ում։
Աղյուսակ 17.
|
3-4 տարեկաններ |
4-5 տարեկաններ |
5-6 տարեկաններ | ||
|
Ունկնդրում | ||||
|
Սանը պետք է՝ -Հետաքրքրություն ցուցաբերի ունկնդրվող երաժշտության նկատմամբ․ |
Սանը պետք է՝ -Հետաքրքրություն ցուցաբերի ունկնդրվող երաժշտության նկատմամբ, -Ունկնդրի և ընկալի երաժշտական ստեղծագործությունը․ |
Սանը պետք է՝ -Ունկնդրի, ընկալի երաժշտական ստեղծագործությունը և տարբերի ազգային երգերը․ | ||
|
-Ունկնդրի ստեղծագործությունը և որոշի երաժշտության բնույթը։ |
-Ունկնդրի և որոշի երաժշտության բնույթը, արտահայտչամիջոցները՝ ուժգնությունը, տեմպը։ |
-Ունկնդրի և տարբերի երաժշտության բնույթը, որոշի արտայտչամիջոցները՝ ուժգնությունը, տեմպը, ռիթմը, ռեգիստրը։ | ||
|
-Ճանաչի ծանոթ երաժշտական ստեղծագործությունները, կռահի ստեղծագործությունը տարբեր հատվածներից: |
-Ճանաչի ծանոթ երաժշտական ստեղծագործությունները, կռահի ստեղծագործությունը նախանվագից, տարբեր հատվածներից: |
-Ճանաչի մի քանի կոմպոզիտորների և նրանց մանկական ստեղծագործություն ները: | ||
|
-Նկարագրի երաժշտական ստեղծագործություններից ստացած տպավորությունները: |
-Արտահայտի երաժշտական ստեղծագործություններից ստացած տպավորությունները հուզականորեն, նկարագրի իր զգացողությունները: |
-Արտահայտի երաժշտական ստեղծագործություններից ստացած տպավորությունները կամ ներկայացնի, գույներով, նկարելով: | ||
|
-Ճանաչի երաժշտության տեսակները (երգ, պար, քայլերգ): |
-Ճանաչի և տարբերի երաժշտության տեսակները՝ (երգ, պար, քայլերգ): |
-Տարբերի երաժշտության տեսակները՝ (երգ, պար, քայլերգ) և բնութագրի դրանք: | ||
|
-Դրսևորի սեր և հետաքրքրություն երաժշտության ունկնդրման հանդեպ: |
-Դրսևորի սեր, հետաքրքրություն տարբեր բնույթի և տեսակի երաժշտության ունկնդրման հանդեպ: |
-Դրսևորի սեր և հետաքրքրություն կազմակերպված ազգային տոների և ավանդույթների ընթացքում հնչող երաժշտության հանդեպ: | ||
|
Երգեցողություն | ||||
|
-Երգի ճիշտ շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության: |
-Երգի ճիշտ շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության, հստակ արտասանելով երգի բառերը: |
-Երգի ճիշտ կեցվածքով և շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության, մաքուր ինտոնացիայով, արտահայտիչ դիմախաղով, երգչային առոգանությամբ: | ||
|
-Որոշի երգի բնույթը, տեմպը, ուժգնությունը: |
-Որոշի երգի բնույթը, տեմպը, ուժգնությունը, տեսակը: |
-Որոշի երգի արտահայտչամիջոցները, տարբերի երգի տեսակները: | ||
|
-Ճանաչի ծանոթ երգերը մեղեդուց: |
-Ճանաչի ծանոթ երգերը նախանվագից, մեղեդուց: |
-Ճանաչի ծանոթ երգերը, նախանվագից, մեղեդուց, երգի տարբեր հատվածներից: | ||
|
-Սկսի և ավարտի երգը երաժշտության դաստիարակի հետ միաժամանակ: |
-Սկսի և ավարտի երգը երաժշտության դաստիարակի և հասակակիցների հետ միաժամանակ: |
-Սկսի և ավարտի երգը երաժշտության դաստիարակի և հասակակիցների հետ միաժամանակ, -ցուցաբերի հետաքրքրու թյուն երգեցողության նկատմամբ: | ||
|
-Երգի գործիքային նվագակցությամբ, մենակ կամ խմբով: |
-Երգի գործիքային նվագակցությամբ, կամ առանց նվագակցության, որպես մենակատար, կամ խմբով: |
-Երգի գործիքային նվագակցությամբ, կամ առանց նվագակցության, որպես մենակատար, կամ խմբով: | ||
|
Երաժշտաշարժական վարժություններ | ||||
|
-Շարժվի երաժշտության բնույթին և ռիթմի համապատասխան: |
-Շարժվի երաժշտության բնույթին, ռիթմին և տեմպին համապատասխան: |
-Հստակ կատարի երաժշտաշարժական վարժությունները: | ||
|
-Երաժշտության փոփոխությանը համապատասխան փոխի շարժումները: |
-Ինքնուրույն փոխի շարժումները երաժշտության փոփոխությանը համապատասխան: |
-Ինքնուրույն փոխի շարժումները երաժշտության փոփոխությանը համապատասխան: -Կողմնորոշվի ժամանակի և տարածության մեջ: | ||
|
-Կատարի քայլքի տեսակները՝ կազմի շրջան՝ մեծացնելով և փոքրացնելով: |
-Կատարի քայլքի տեսակները՝ քայլի զույգերով, կազմի շրջան՝ մեծացնելով և փոքրացնելով, քայլի տարբեր ուղղություններով: |
-Շարժվի երաժշտության ռիթմին և տեմպին համապատասխան: | ||
|
-Կանգ առնի երաժշտության ավարտին: |
-Սկսի և կանգ առնի երաժշտության սկզբին և ավարտին համապատասխան: |
-Ընկալի երաժշտության տեմպի, ռիթմի, փոփոխությունը և շարժվի դրանց համապատասխան: | ||
|
Պար | ||||
|
-Կատարի տարբեր բնույթի պարերի տարրեր: |
-Կատարի տարբեր պարային տարրերը և պարեր: |
-Իմանա տարբեր պարերի տեսակները և պարի: | ||
|
-Կատարի պարային շարժումներ՝ (պտույտներ մենակ, զույգերով, շուրջպար): |
-Կատարի պարային շարժումներ՝ (պտույտներ մենակ, զույգերով, շուրջպար), պտտվի ձեռքերը ճոճելով, դաստակով կատարի պտույտներ: |
-Տիրապետի պարային քայլքի տարբեր տեսակներին՝ կից, փոփոխական, մենակ, զույգերով, - երկու շարասյունից կազմի երկու փոքր շրջան, ապա՝ մեկ մեծ շրջան: | ||
|
-Պարի, օգտագործելով պարին համապատասխան պարագաներ՝ ժապավեն, փուչիկ: |
-Պարի, օգտագործելով պարին համապատասխան պարագաներ՝ ժապավեն, փուչիկ, գնդակ, օղակ: |
-Պարի, օգտագործելով պարին համապատասխան պարագաներ՝ ժապավեն, փուչիկ, գնդակ, օղակ: | ||
|
Խաղ | ||||
|
-Արտահայտիչ կերպով փոխանցի կենդանիներին բնորոշ շարժումները: |
-Արտահայտիչ կերպով փոխանցի կենդանիներին բնորոշ նմանողական շարժումները, օգտագործի դիմախաղը: |
-Հուզականորեն արձագանքի երաժշտական խաղերին, -երաժշտության ներքո նմանակի հեքիաթի հերոսներին, օգտագործի դիմախաղը: | ||
|
Նվագ մանկական նվագարաններով | ||||
|
-Իմանա նվագարանների անվանումները: |
-Իմանա նվագարանների անվանումները, ճանաչի նվագարանները հնչերանգներով (հարվածային, փողային, լարային, ստեղնաշարային): |
-Իմանա նվագարանների տեսակները, ճանաչի նվագարանների հնչերանգները, -ներկայացնի հայկական ազգային նվագարանները: | ||
|
-Բնական նվագարաններով կատարի պարզ ռիթմական պատկերներ(ծափերով): |
-Բնական և ռիթմական նվագարաններով կատարի պարզ ռիթմական պատկերներ: |
-Բնական և ռիթմական նվագարաններով կատարի պարզ ռիթմական պատկերներ: | ||
|
Երաժշտառիթմական շարժում | ||||
|
-Ծափերով կամ դոփյուններով նվագակցի ունկնդրվող կամ կատարվող ստեղծագործությանը: |
-Բնական և ռիթմական նվագարաններով նվագակցի ունկնդրվող կամ կատարվող ստեղծագործությանը: |
-Բնական և ռիթմական նվագարաններով նվագակցի ունկնդրվող կամ կատարվող ստեղծագործությանը, -կատարի ստեղծագործության բնույթին համապատասխան պարային շարժումներ: | ||
|
Հորինում(իմպրովիզացիա) | ||||
|
-Հորինի պարային և խաղի հերոսներին բնորոշ շարժումներ: |
-Հորինի պարային, խաղի հերոսներին բնորոշ շարժումներ և ռիթմական նվագակցություն: |
-Հորինի պարային, խաղի հերոսներին բնորոշ շարժումներ և ռիթմական նվագակցություն: | ||
|
Կապը չափորոշչի հետ՝ Շ (ա), (զ), (է), (թ) ԽՀ (ա), (դ), (ե), (է) Ի (գ), (դ), (ե), (է), (ը), (թ), (ժա) ՀՍԱ (ա), (բ), (դ), (դ), (ե), ԻԱԱԱ (ա), (ե) |
Կապը չափորոշչի հետ՝ Շ (ա), (ե), (զ), (է), (թ) ԽՀ (բ), (ե), (ը), (թ) Ի (բ), (գ), (դ), (ե), (ը), (թ) ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (է) ԻԱԱԱ (ա), (ե), (զ) |
Կապը չափորոշչի հետ՝ Շ (ա), (բ), (զ), (է), (ժբ), ԽՀ (բ), (ե), (ը), Ի (ա), (գ), (դ), (ե), (ը), (թ), (ժ), (ժա), ՀՍԱ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (ժ), ԻԱԱԱ (ա), (դ), (թ), (ժա): | ||
96. Երաժշտություն» ծրագրային բովանդակությունը ներառում է՝
1) ունկնդրում՝ ուրախ, տխուր ինտոնացիաներ, երաժշտական ժանրեր, հակադիր բնույթի երաժշտություն, հնչյունի բարձրություն, ռիթմ, տեմպ, ուժգնություն, ռեգիստր, հնչերանգ, մեղեդի, կոմպոզիտորներ, ստեղծագործություններ, ազգային տոներ, ավանդույթներ, ծեսեր:
2) Ձայնավարժություն, երգեցողություն՝ ճիշտ կեցվածք և շնչառություն, բնական ձայն, մաքուր ինտոնացիա, հնչյունների անվանումներ, երգչային առոգանություն, արտահայտիչ դիմախաղ:
3) Երգի տեսակներ:
4) Երաժշտաշարժական վարժություններ՝ երաժշտառիթմական գործունեություն, կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ:
5) Պար՝ քայլքի տեսակներ, պարային դիրքեր, պարային շարժումներ, թռիչքներ, պտույտներ, ծափեր,պարի բեմադրում:
6) Խաղ՝ երաժշտադիդակտիկ, խաղեր, խաղերգեր, հեքիաթի հերոսների նմանակում երաժշտության ներքո:
7) Նվագ բնական, մանկական նվագարաններով՝ բնական, մանկական նվագարաններ, դրանց անվանումները, հնչերանգները, նվագախմբի ստեղծում:
8) Հորինում (իմպրովիզացիա)՝ երաժշտառիթմիկ պատկերների, պարզ մեղեդու, պարային շարժումների, երաժշտական խաղի հորինում:
9) Մատների մարզանք՝ մատների մարզանք երաժշտության բնույթին, տեմպին, ռիթմին համապատասխան:
10) Երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում)՝ երգել պարելով, պարել նվագելով, երգել նվագելով կամ երեքը միասին, ծափերով նվագակցել:
11) Երաժշտական թերապիա՝ առողջական համակարգի խթանում, լարվածության թուլացում:
97. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ պարապմունք (ունկնդրում, ձայնավարժություն, երգեցողություն, երաժշտաշարժական վարժություններ, պար, խաղ, նվագ մանկական նվագարաններով, հորինում (իմպրովիզացիա), մատների մարզանք, երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում), երաժշտական թերապիա), տոներ, զվարճալիք, զբոսանք, էքսկուրսիա, մշակութային այցեր:
X. ԿԵՐՊԱՐՎԵՍՏ ԵՎ ԿԱՌՈւՑՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
98. Կերպարվեստային գործունեությունը նախադպրոցական տարիքում երեխայի ստեղծագործական ինքնարտահայտման, շրջակա աշխարհի ճանաչման և գեղագիտական զարգացման միջոց է։ Երեխան նկարելու, ծեփելու, ապլիկացիայի, կառուցողական աշխատանքի միջոցով ոչ միայն ստեղծում է պատկերներ կամ առարկաներ, այլև արտահայտում է իր տպավորությունները, հույզերը, վերաբերմունքը շրջապատի նկատմամբ։
99. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչը ներառում է նկարչությունը, ծեփակերտումը, ապլիկացիան և կառուցողական աշխատանքը:
100. Տարատարիք խմբի (3-6 տարեկաններ) «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» (Հապավումը՝ ԿԿԱ) ծրագրային բաղադրիչը նպատակաուղղված է՝
1) 4-6 տարեկան սաների գեղագիտական ընկալման և ճաշակը զարգացմանը,
2) «գեղեցիկի» նկատմամբ հուզական վերաբերմունքի ձևավորմանը,
3) սաների ստեղծագործական ունակությունների զարգացմանը,
4) կերպարվեստային ստեղծագործությունների վերաբերյալ պատկերացումների ձևավորմանը,
5) Ստեղծարարության խրախուսմանը։
101. 3–4 տարեկանների համար էական է զգայական փորձի հարստացումը, գույների ճանաչումը, պարզ գծերի և ձևերի ստեղծումը, մանր մկանախմբերի, շարժումների զարգացումը։ Տարիքային այս փուլում սաները հիմնականում ծանոթանում են անհրաժեշտ նյութերին, սովորում ճիշտ կիրառել «կերպարվեստային գործիքները», ստեղծում են ծանոթ առարկաների պարզ պատկերներ։
102. 4–5 տարեկանում շեշտադրվում է պատկերային մտածողության զարգացումը, առարկաների, երևույթների ամբողջական պատկերումը, ստեղծագործական գործողությունների նպատակային կազմակերպումը։ Էական է առարկաների ամբողջական ընկալումը, պատկերումը, գույները նպատակային ընտրելու, պարզ կոմպոզիցիաներ ստեղծելու, նպատակային գործողություններ կատարելու սանի կարողությունների ձևավորումը։
103. 5–6 տարեկանում առավել ընդգծվում է սաների ստեղծագործական ինքնուրույնությունը, առարկաների առանձին մասերի ընկալման և պատկերման, աշխատանքի արդյունքը հիմնավորելու կարողությունների ձևավորումը։ Տարիքային այս փուլում սանը կարողանում է ինքնուրույն ընտրել նյութը, ստեղծել ամբողջական և ինքնատիպ աշխատանքներ։
104. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքները և կապը չափորոշչի հետ ներկայացված են աղյուսակ 18-ում։
Աղյուսակ 18․
|
3-4 տարեկաններ |
4-5 տարեկաններ |
5-6 տարեկաններ |
|
Նկարչություն Սանը պետք է՝ -ճանաչի և անվանի նկարչական նյութերը, միջոցները և նպատակային կիրառի դրանք, -ճիշտ բռնի և օգտագործի մատիտն ու թուղթը, -նկարի՝ օգտագործելով թղթի ամբողջ մակերեսը, -մատիտով պատկերի ուղիղ, թեք, հորիզոնական, ալիքաձև, գծեր (խոտեր, ճանապարհ, ցանկապատ, ծառեր և այլն), -նկարի շրջանաձև, քառակուսի, ուղղանկյունաձև պատկերներ (գունավոր վագոններ, դրոշակներ, արև, գնդակ…), -գունավորի պատկերը` փորձելով չանցնել պատկերի ուրվագիծը, -նկարի կետագծերով և ըստ օրինակի, -տարբերի և անվանի հիմնական (կարմիր, դեղին, կապույտ) և մի քանի բաղադրյալ գույներ (կանաչ, շագանակագույն․ նարնջագույն, վարդագույն, մանուշակագույն), տարբերի սևն ու սպիտակը, -պահպանի հիգիենայի կանոնները, -պահպանի ճիշտ կեցվածք նկարելու ընթացքում․ |
Նկարչություն Սանը պետք է՝ -պատկերի տարբեր առարկաներ, կատարի համեմատական վերլուծություն առարկայի ձևի, մեծության, դիրքի, կառուցվածքի վերաբերյալ, -պատկերի բնօրինակից, մտահղացմամբ և երևակայությամբ պարզ թեմաներ` ընդգծելով առարկաների հիմնական հատկանիշները` կառուցվածքը, գույնը, ձևը, -ստանա նոր գույներ և նրբերանգներ, -օգտագործի գծամատիտը և ռետինը, -օգտագործի մի քանի ներկանյութ միաժամանակ` մոմամատիտ և ջրաներկ, գունավոր մատիտներ, յուղամատիտ և ջրաներկ, -պատկերի առարկաներ երկրաչափական ձևերով /եռանկյուն, շրջան, ձվածիր, ուղղանկյուն, քառակուսի/, -օգտագործի տարբեր նկարչական նյութեր, -պահպանի ճիշտ կեցվածք նկարելու ընթացքում, -համագործակցի խմբային աշխատանքում, դրսևորի ճանաչողական հետաքրքրություն և ակտիվություն առաջադրանքներ կատարելիս, -պահպանի ճիշտ կեցվածք նկարելու ընթացքում, -խնամքով օգտագործի նկարչական նյութերը, կոկիկ պահի աշխատասեղանը․ |
Նկարչություն Սանը պետք է՝ -ներկայացնի բնության գեղեցկությունը, երևույթները, տարվա եղանակները նկարելու միջոցով, -նկարի հեքիաթից որևէ սյուժե, մարդ, կենդանի՝ մարմնի տարբեր դիրքերով, -օգտագործի սպիտակ կամ բաց գույնի ֆոներ, -աշխատի վրձնի ամբողջ մազափնջով, ծայրով, եզրով, վրձնահպումներով, վրձնահարվածներով, -բուսական, կենդանական և երկրաչափական պատկերների համադրությամբ ստանա տարբեր զարդանախշեր, -նկարի բնօրինակից, երևակայությամբ, մտահղացմամբ, հիշողությամբ, -համագործակցի խմբային աշխատանքում, դրսևորի ճանաչողական հետաքրքրություն և ակտիվություն առաջադրանքներ կատարելիս, --օգտագործի նկարչության ոչ ավանդական տեխնիկաներ (թելեր, սպունգ, բամբակ և այլն), -ճանաչի և գնահատի հայ և արտասահմանյան նկարիչների ստեղծագործությունների որոշ լավագույն նմուշներ, -աշխատի մաքուր և կոկիկ, -գնահատի ընկերների աշխատանքը, արտահայտի և մեկնաբանի սեփական կարծիքը վերջինիս վերաբերյալ, -պահպանի ճիշտ կեցվածք նկարելու ընթացքում. |
|
Ծեփակերտում -իմանա ծեփանյութի հատկությունները (փափուկ է, կարելի է բաժանել մասերի, մասնատել, միացնել), -ճիշտ օգտագործի ծեփատախտակը, կերտաձողը, անձեռոցիկը (լաթը), -ծեփի պարզ առարկաներ՝ գնդաձև (գնդակ, միրգ, արև...), գլանաձև (ձողիկներ, պարան, բլիթ, կոնֆետ), տափակ (լոշիկ, ափսե), -կոկիկ պահի սեղանը, աշխատանքի ավարտին մաքրի անձեռոցիկով ձեռքերը, ծեփատախտակը, կերտաձողը․ |
Ծեփակերտում -իմանա և կիրառի ծեփակերտման պարզ տեխնիկաներ, -ծեփակերտի պարզ կառուցվածք ունեցող առարկաներ՝ ըստ նմուշօրինակի, բնօրինակի, հիշողությամբ, -ստանա դետալներ ծեփելու, միմյանց միացնելու և ստացված հատվածը հարթեցնելու միջոցով տարբեր առարկաներ /«սունկ», «ծաղիկ», «մարդուկ», «նապաստակ»/, -օգտագործի ծեփատախտակը, կերտաձողը, անձեռոցիկը՝ ըստ անհրաժեշտության, -կոկիկ պահի աշխատասեղանը․ |
Ծեփակերտում -ճանաչի ծեփանյութերի հատկությունները, ինքնուրույն ընտրի նյութեր ու գործիքներ, -դրսևորի ծեփակերտման ունակություններ, -ծեփակերտի ծանոթ առարկաներ՝ ըստ նմուշօրինակի, բնօրինակի, հիշողությամբ, միավորելով դրանք ընդհանուր կոմպոզիցիայի մեջ, -աշխատի տրված թեմայով, -զարդանախշի ծեփակերտած առարկաները կերտաձողի օգնությամբ, ստեղծի պարզ նախշեր, պատկերի արտահայտչականություն, -համադրի մասերը, ստանա ամբողջական պատկեր, -մեկնաբանի և վերլուծի իր և ընկերների աշխատանքները, -աշխատի մաքուր և կոկիկ․ |
|
Ապլիկացիա -ճանաչի և անվանի օգտագործվող նյութերը՝ գունավոր թուղթ, սոսինձ, անձեռոցիկ, -օգտագործի թղթի ամբողջ մակերեսը, -ճանաչի թղթի կենտրոնը, վերևի, ներքևի անկյունները, -պատրաստի երկրաչափական ձևերից (շրջան, քառակուսի) զոլակի վրա սոսնձի առարկայական պատկերներ (գնդակ, սունկ, տնակ և այլն), -կտրտված դետալները ճիշտ սոսնձի թղթի մակերեսին (ծաղիկ, գնդակ, տերևաթափ, ձնեմարդ), -մեծի հիշեցմամբ հետևի անվտանգության պահպանման հիմնական կանոններին, նյութերն օգտագործի խնամքով ․ |
Ապլիկացիա -օգտագործի մկրատ՝ թղթից կտրելով ուղիղ, կարճ, երկար զոլակներ, ինչպես նաև ուղիղ գծով և անկյունագծով, -զոլակներից ստանա տարբեր պատկերներ (ցանկապատ, նստարան, աստիճան, ծառ, թուփ և այլն), -երկրաչափական մի պատկերից ստանա մեկ այլ պատկեր, կտրելով անկյունները (քառակուսի պատկերից՝ շրջան, ուղղանկյունից՝ ձվաձև և այլն), --ստանա զարդանախշ՝ պահպանելով գույնի և նախշի ռիթմիկ դասավորվածությունը, -պատկերի ՀՀ դրոշը, -աշխատի մաքուր և կոկիկ, -դրսևորի համատեղ գործելու պատրաստակամություն․ |
Ապլիկացիա -պատկերի որոշ երկրաչափական պատկերներ, ունենա տարածական պատկերացում, -նկարագրի և բացատրի աշխատանքի ընթացքը, օգտագործի նյութերը խնայողաբար, -տիրապետի թուղթը կտրելու, փակցնելու կարողություններին, -անվանի գույները, -ստեղծի տարբեր պատկերներ՝ ըստ նմուշօրինակի, բնօրինակի, հիշողությամբ, երևակայությամբ, --տիրապետի դեկորատիվ արվեստի տարրերին՝ ստեղծելով կոմպո¬զի¬ցիաներ, զարդանախշեր՝ ուղղանկյան, զոլակի, կամ շրջանի մեջ, -ստեղծի տարբեր տեսարաններ (ծաղկամանի մեջ ծաղիկներ, անտառային պատկեր, աշնանային ծառ)՝ գունավոր թղթերով կտրատված պատկերներից, -մասնակցի համատեղ աշխատանքին (օրինակ՝ այգու տեսարանի ստեղծում), օգտագործի տարբեր լրացուցիչ նյութեր (բնական նյութեր, թելեր, կտորներ և այլն)․ |
|
Կառուցողական աշխատանք -տարբերի և անվանի կառուցողական, շինարարական նյութերը (խորանարդ, աղյուս, սալիկ), -կառուցի շինություն տարբեր եղանակներով՝ ըստ օրինակի, ըստ խոսքային հրահանգի, -տարբերի շինության մասերն ըստ չափերի (մեծ-փոքր, երկար-կարճ, բարձր- ցածր, լայն-նեղ)․ |
Կառուցողական աշխատանք -ճանաչի, անվանի շինարարական նյութերը (աղյուս, խորանարդ), դրանց հատկությունները (ամրություն, ձև, չափ), -կառուցի շինություն տարբեր եղանակներով (ըստ օրինակի, ցուցադրման, խոսքային հրահանգի), -տարբերի շինության մասերն ըստ չափերի (մեծ-փոքր, երկար-կարճ, բարձր- ցածր, լայն-նեղ), -օրիգամի տեխնիկայով՝ թղթի ծալադրման միջոցով, պատրաստի պարզ մոդելներ՝ կենդանիներ, թռչուններ, միջատներ, -մաքուր պահի շրջապատը և աշխատանքային սեղանը․ |
Կառուցողական աշխատանք -ունենա տարբեր կառուցողական նյութերով տարբեր շինություններ կառուցելու կարողություն, -անդրադառնա և արձագանքի սեփական և ուրիշների ստեղծած աշխատանքին, -պատրաստի պարզ մոդելներ՝ օրիգամի տեխնիկայի կիրառմամբ (կառուցի նավակ, ինքնաթիռ, գլխարկ, էջանիշ, տուփ, աղաման, կարապ, դրամապանակ, բաժակ, դիմակ, բացիկ, տոնածառի խաղալիքներ, հովհար, անձրևանոց և այլն), -կիրառի ստեղծագործական տարբեր եղանակներ՝ նյութը պատկերավոր և ընկալելի դարձնելու համար, -կառուցի տարատեսակ շինություններ՝ կիրառելով տարբեր նշանակության կառուցողական նյութեր, -կառուցի շինություն տարբեր եղանակներով՝ ըստ օրինակի, ցուցադրման, խոսքային հրահանգի, երևակայությամբ, -ստեղծի հեքիաթի թեմաներով սյուժետային պատկերներ, -աշխատի մաքուր և կոկիկ․ |
|
Կապը չափորոշչի հետ՝ Շ (ը) ԽՀ (ա), (է) Ի (ա), (բ), (զ), (ը), (ժա) ՀՍԱ (բ), (զ) ԻԱԱԱ (ա) |
Կապը չափորոշչի հետ՝ Շ (թ) ԽՀ (բ), (գ) Ի (դ), (ե), (զ), (ը) ՀՍԱ (ա), (գ), (դ), (ե) ԻԱԱԱ (բ), (զ) |
Կապը չափորոշչի հետ՝ Շ (ժբ) ԽՀ (ա), (բ) Ի (ա), (գ), (ե), (ը) ՀՍԱ (բ), (ե), (զ), (ժ) ԻԱԱԱ (ա), (դ), (ը) |
105. Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների, մշակութային այցերի, կենտրոններում աշխատանքի զբոսանքների, էքսկուրսիաների ինքնուրույն գործունեության կազմակերպման միջոցով:
XI. ԶԱՐԳԱՑՆՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
106. Տարատարիք խմբում ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպումն էապես պայմանավորված է զարգացնող առարկայական միաջավայրի գրագետ կազմակերպմամբ։ Չափորոշչով 3-6 տարեկանների համար սահմանվում են զարգացնող միջավայրին ներկայացվող հետևյալ պահանջները՝
1) հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների գեղագիտական զարգացման համար. առկա են գեղագիտական ձևավորումներ. նկարներ, վերատպություններ, ժողովրդական ստեղծագործության նմուշներ, սաների, մեծերի աշխատանքների ցուցահանդեսներ և այլն.
2) ստեղծված են պայմաններ սաների խոսքի զարգացման համար, առկա է մանկական գրադարան.
3) առկա են նկարների հավաքածուներ և խոսքի զարգացմանն ուղղված սեղանի խաղեր.
4) ստեղծված են պայմաններ սաների երաժշտական գործունեության համար.
5) առկա են երաժշտական գործիքներ, նվագարաններ և երաժշտադիդակտիկ խաղեր.
6) ստեղծված են պայմաններ բնության, հասարակության, պատմության, մշակույթի մասին սաների պատկերացումների զարգացման համար.
7) հաստատությունում առկա է պետական խորհրդանիշների անկյուն (դրոշ, զինանշան, օրհներգ).
8) առկա են ազգային կենցաղային առարկաների նմուշներ, ազգային տարազներով տիկնիկներ.
9) ստեղծված են պայմաններ սաների էկոլոգիական դաստիարակության համար, առկա են դիտողական պարագաներ, բնական նյութեր, բնության երևույթները նկարագրող պաստառներ.
10) ստեղծված են պայմաններ սաների թատերական գործունեության համար. առկա են թատերական բեմականացումների կազմակերպման համար անհրաժեշտ պարագաներ.
11) ստեղծված են պայմաններ սաների կառուցողական գործունեության զարգացման համար. առկա են մանր (սեղանային) և խոշոր (հատակի) կառուցողական նյութեր, տարբեր տեսակի հավաքածուներ (կոնստրուկտորներ, մոզաիկաներ), կտրվածքներով նկարներ, բնական նյութեր.
12) առկա են նյութեր և սարքավորումներ սաների մոտ թվի, մեծության, տարածական և ժամանակային պատկերացումների ձևավորման համար (թվանշաններ, կշեռքներ, չափման միավորներ գրատախտակ, օրացույց, ժամացույց, ավազի, արևային ժամացույց և այլն).
13) առկա է համակարգիչ՝ մեդիագրագիտության և մեդիաանվտանգության կանոններին տիրապետելու համար անհրաժեշտ հավելվածներով.
14) առկա են նյութեր և սարքավորումներ սաների փորձարարական աշխատանքների համար (գլոբուս, քարտեզ, մակետներ, նկարների հավաքածուներ, մագնիս, սեղանային տպագիր խաղեր և այլն).
15) հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների ֆիզիկական զարգացման համար. առկա են ֆիզիկական ակտիվության համար անհրաժեշտ սարքավորումներ, մարզական գույք․
16) առկա են երթևեկության կանոններին ծանոթացնող դիդակտիկ խաղեր և խաղալիքներ, ստեղծված են պայմաններ՝ երթևեկության կանոնները կիրառելու համար.
17) գործունեության տարբեր տեսակների ընթացքում սաների զարգացման համար (մտավոր, զգայաշարժողական, հուզակամային) առկա են սյուժետային խաղային հավաքածուներ, դիդակտիկ խաղեր (լոտո, դոմինո, շախմատ, նկարների հավաքածուներ) և խաղալիքներ.
18) ստեղծված են անվտանգ պայմաններ սաների անհատական և համատեղ ակտիվության դրսևորման համար.
19) ստեղծված են պայմաններ սաների առողջության պահպանման և ամրապնդման համար.
20) առկա են հատուկ տարածքներ սաների հետ տարվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման համար.
21) ստեղծված են ֆիզիկական հարմարեցումներ սաների զարգացման առանձնահատկություններին համապատասխան.
22) ստեղծված են պայմաններ շարժունակության խանգարումներ ունեցող սաների համար.
23) առկա են հարմարեցված աթոռ սեղանով, կանգնակ, սայլակ, քայլակ, տարբեր չափսերի բարձեր, աթոռակներ՝ նստելու ճիշտ դիրք ապահովելու համար, հարմարեցված սպասք (սպասքի ադապտացիաներ), հարմարեցված գրենական պիտույքներ.
24) բակային տարածքում և հողամասում առկա են խաղային սարքավորումներ.
25) առկա է ծրագրամեթոդական գրականության անկյուն աշխատողների և ծնողների համար:
107. Հաստատությունում առկա են խելամիտ հարմարեցումներ սաների կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան։
108. Գրականության ցանկ
1) «Նախադպրոցական կրթության մասին» օրենք, 2020։
2) «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ», 2021։
3) «Նախադպրոցական կրթական հիմնական ծրագիր» (Ավագ խումբ), Երևան, 2025։
4) «Նախադպրոցական կրթական հիմնական ծրագիր» (Միջին խումբ), Երևան, 2025։
5) «Նախադպրոցական կրթական հիմնական ծրագիր» (Կրտսեր երկրորդ խումբ), Երևան, 2025։
6) Առաքելյան Ռ. Ֆիզկուլտուրայի պարապմունքները մանկապարտեզի ավագ խմբում (5-6 տարեկան), -Երևան, «Աստղիկ Գրատուն», 2008, -48 էջ:
7) Չիբուխչյան Ս․ Տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացման պարապմունքները մանկապարտեզի ավագ խմբում, -Երևան, 2014։
8) Выготский Л. С. Мышление и речь. Москва: Лабиринт. 1999.
9) Белошистая А. В. Формирование и развитие математических способностей дошкольников. Москва: Владос. 2005.
10) Доронова Т. Н. Разновозрастная группа детского сада. Москва: Просвещение. 2007.
11) Запорожец А. В. Избранные психологические труды. Том 1. Москва: Педагогика. 1986.
12) Козлова С. А., Куликова Т. А. Дошкольная педагогика. Москва: Академия. 2015.
13) Комарова Т. С. Изобразительная деятельность в детском саду. Программа и методические рекомендации. — Москва: Мозаика-Синтез, 2016.
14) Лыкова И. А. Изобразительная деятельность в детском саду: планирование, конспекты занятий, методические рекомендации. — Москва: Карапуз, 2009.
15) Михайлова З. А. Игровые занимательные задачи для дошкольников. Санкт-Петербург: Детство-Пресс. 2000.
16) Пиаже Ж. Избранные психологические труды, Москва: Международная педагогическая академия, 1994.
17) Смирнова Е. О. Детская психология. Москва: Владос. 2003.
18) Усова А. П. Обучение в детском саду. Москва: Просвещение. 1981.
19) Щербакова Е. И. Теория и методика математического развития дошкольников. Москва: Академия. 2005.
20) Яшина В. И. и др. Методика развития речи и обучения родному языку дошкольников, -Москва, 2000.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 նոյեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|