ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1129-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (26.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.11.09-2026.11.22 Պաշտոնական հրապարակման օրը 16.11.2026
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.11.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1129-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով ստեղծելու, ազգային հանձնաժողովի աշխատակարգն ու կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հոկտեմբերի 10-ի N 747-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 98-Ն որոշման (այսուհետ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 3-րդ կետում «սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը» բառերը փոխարինել «բարեկեցության նախարարությունը» բառերով.

2) որոշման N 2 հավելվածում՝

ա. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար» բառերով,

բ. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալ» բառերով,

գ. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հիմնահարցերի քաղաքականության վարչության պետ» բառերով,

դ. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հիմնահարցերի քաղաքականության վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի քաղաքականության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

13.11.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 նոյեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան