ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«05» նոյեմբերի 2026 թ. |
N 102-Ն |
«ՎԱՂ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Վաղ մանկության տարիքի երկրորդ խմբի նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագիրը՝ համաձայն Հավելվածի:
|
Նախարար՝
11/5/2026 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
|
|
Հավելված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի |
ՎԱՂ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԻ ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳԻՐ
I. ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
1. Ծրագիրը հասցեագրված է ինչպես 1-2 տարեկան երեխաների խնամքով և դաստիարակությամբ զբաղվող մասնագետներին, այնպես էլ՝ ծնողներին: Այն կօգնի կանոնակարգված կազմակերպել 1-2 տարեկան սանի առօրյան նախադպրոցական ուսումնական հասատատությունում և ընտանիքում, հաջողությամբ իրականացնել ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով» (այսուհետ՝ չափորոշիչ) սահմանված ոլորտային վերջնարդյունքների ձևավորմանը միտված երեխայակենտրոն ուսուցման և դաստիարակության խնդիրները, ապահովել սանի առողջության պահպանման և ներդաշնակ զարգացման պայմանները, նախադպրոցական ուսումնական հաստատություն-ընտանիք համագործակցությունը: Ծրագիրն աջակցում է մանկավարժներին և ծնողներին՝ երեխայի խնամքի, զարգացման, ուսուցման ու դաստիարակության խնդիրներն իրականացնել համատեղ աշխատանքի արդյունքում:
2. «Վաղ մանկության տարիքի երկրորդ խմբի նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) բովանդակությունը արտացոլում է չափորոշչի պահանջները և հիմնական դրույթները, միտված է սանի կարողունակությունների ձևավորմանը և սանի զարգացման ոլորտներով սահմանված կրթական վերջնարդյունքների ապահովմանը:
3. Ծրագրում շեշտադրվում է այս տարիքի երեխայի հոգեֆիզիոլոգիական զարգացման, առօրյայի (ընտանիքում և նախադպրոցական ուսումնական հաստատությունում) կազմակերպման առանձնահատկությունների, ինչպես նաև՝ ուսումնադաստիարակաչական խնդիրների գիտակցումը։ Ծրագրի բովանդակությունը պայմանավորված է չափորոշչային պահանջներով, մասնավորապես՝ զարգացման ոլորտներով սահմանված վերջնարդյունքներով, միջավայրի կառուցման չափանիշներով:
4. Կյանքի երկրորդ տարին սանի արագ զարգացման շրջան է, որի պատասախանատուները և կազմակերպիչները ծնողներն ու երեխայի հետ աշխատող մանկավարժներն են: Նրանց իրականացրած խնամքը, կազմակերպած զարգացնող խաղերը սանի ֆիզիկական, զգայական, իմացական և հուզական զարգացման կարևոր խթանիչներն են: Իր մասին հոգ տանող մեծահասակի օգնությամբ երեխան շփվում է շրջակա աշխարհի հետ, ընկալում է ձայներն ու հոտերը, լսում է հոդաբաշխ խոսքը, լսում է երաժշտության հնչյունները, կատարում է նստելու և քայլելու առաջին փորձերը, ընկալում է հույզերը, ձեռք է բերում սոցիալական փոխհարաբերությունների առաջին փորձը:
5. Հաշվի առնելով 1-2 տարեկան երեխայի զարգացման առանձնահատկությունները՝ ծրագրի բաժինները ներկայացված են երկու փուլով.
1) 1–ից մինչև 1 տարեկան 6 ամսականը` առաջին ենթախումբ.
2) 1 տարեկան 6 ամսականից մինչև 2 տարեկանը` երկրորդ ենթախումբ:
6. 1-2 տարեկան սաների կրթական ծրագրին ներկայացվում են հետևյալ պահանջները՝
1) ծրագրի բովանդակության համապատասխանությունը չափորոշչի պահանջներին,
2) ծրագրի բովանդակության համապատասխանությունը սաների տարիքային հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններին,
3) սաների և մեծահասակների համատեղ գործունեության ընթացքում երեխայակենտրոն մոտեցման ապահովումը,
4) կրթության աշխարհիկ բնույթը,
5) ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը [2]։
II. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
7. Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաժիններից․ «Բացատրագիր», «Ծրագրի կառուցվածքը», «Սաների առօրյայի կազմակերպումը», «Ուսումնադաստիարակչական աշխատանքների բովանդակությունը՝ ըստ զարգացման ոլորտների. շարժողական ոլորտ (վերջնարդյունքներ), խոսքի և հաղորդակցման ոլորտ (վերջնարդյունքներ), հուզական, սոցիալ-անձնային զարգացման ոլորտ (վերջնարդյունքներ), իմացական ոլորտ (վերջնարդյունքներ), ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտ (վերջնարդյունքներ) և «Զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջները»։
8. Ծրագրում ներկայացված են ուսումնադաստիարակչական գործընթացի խնդիրները, ըստ զարգացման ոլորտների՝ վերջնարդյունքների ապահովման հիմքերը:
9. Ծրագրի նպատակն է՝
1) ապահովել 1-2 տարեկանների զարգացման, ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ իրականացումը՝ նախադպրոցական կրթության սկզբունքների և չափորոշչային պահանջների հաշվառմամբ:
2) ստեղծել երեխայի ամբողջական զարգացմանն ուղղված բարենպաստ պայմաններ և անվտանգ միջավայր։
10. Ծրագրի նպատակից բխում են հետևյալ խնդիրները․
1) 1-2 տարեկան սաների առողջության պահպանումն ու ամրապնդումը,
2) 1-2 տարեկան սաների ֆիզիկական, հոգեկան, հուզական, զգայական, իմացական ներդաշնակ զարգացման ապահովումը՝ ըստ զարգացման ոլորտներով սահմանված վերջնարդյունքների,
3) 1-2 տարեկան սաների ինքնուրույնության, շրջակա միջավայրում կողմնորոշվելու, ինքնասպասարկման տարրական կարողությունների ձևավորումը,
4) 1-2 տարեկան սաների խոսքի և հաղորդակցական կարողությունների ձևավորումը,
5) 1-2 տարեկանների տարիքային առանձնահատկությունների և յուրաքանչյուր սանի առանձնահատկության հաշվառմամբ զարգացնող կրթական միջավայրի ստեղծումը,
6) սաների ինքնուրույն, խաղային և ուսումնական գործունեության խնդիրների իրականացումը,
7) յուրաքանչյուր սանի անհատական կարիքներին միտված ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպումը և սաների զարգացման ընթացքի գնահատումը,
8) սանի խնամքի, զարգացման և դաստիարակության հարցերում ընտանիքի և նախադպրոցական ուսումնական հաստատության միասնական մոտեցումների ապահովումը,
9) օրվա կանոնակարգային պահանջների կատարումը:
11. Ծրագրային խնդիրների իրականացումը նախատեսում է սանի և մեծահասակների
1) համատեղ գործունեության կազմակերպման հետևյալ ձևերը՝
2) հուզական հաղորդակցում ծնողների, դաստիարակների, խնամող այլ անձանց հետ,
3) առարկայական համատեղ գործողություններ, խաղ-վարժություններ, խաղային գործողություններ, դերային գործողություններ, զարգացնող խաղեր,
4) խաղ-պարապմունքներ։
12. 1- 2 տարեկան երեխայի զարգացումն ընթանում է զարգացման ոլորտների համալրման արդյունքում, նրա զարգացման աստիճանը գնահատվում է զարգացման ոլորտներով նախատեսված վերջնարդյունքներով, որոնք իրենց հերթին ուղղված են նախադպրոցական կրթության ավարտին չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորմանը։
13. Նախադպրոցական տարիքի ավարտին սանից ակնկալվող կարողունակություններն են՝
1) լեզվական և հաղորդակցական կարողունակություն.
2) ճանաչողական և շարժառիթային (մոտիվացիոն) կարողունակություն.
3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն.
4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն.
5) թվային և մեդիա կարողունակություն.
6) մշակութային կարողունակություն.
7) մաթեմատիկական և տեխնիկական կարողունակություն.
8) տնտեսական կարողունակություն.
9) ֆիզիկական կուլտուրայի և առողջության պահպանմանը միտված կարողունակություն [2]։
14. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սույն ծրագրով նախատեսվող մանկավարժական աշխատանքներն իրականացվում են սեպտեմբերի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում։
III. ՍԱՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Կյանքի երկրորդ տարին՝ ըստ սաների հոգեֆիզիոլոգիական բնութագրի և հնարավորությունների, բաժանվում է երկու ենթափուլի․ առաջինը՝ 1 տարեկանից մինչև 1 տարեկան 6 ամսական, երկրորդը՝ 1 տարի 6 ամսականից մինչև 2 տարեկան։
16. Հաշվի առնելով ակտիվ արթնության առավելագույն տևողությունը և ապահովելով քնի անհրաժեշտ տևողությունը՝ յուրաքանչյուր տարիքային ենթափուլի համար սահմանվում է օրվա կանոնակարգը։ Առաջին ենթախմբի սաները օրվա ընթացքում քնում են երկու անգամ, իսկ 1 տարեկան 6 ամսականից՝ մեկ անգամ։ Երեխայի գիշերային քունը տևում է 10-11 ժամ։
17. Օրվա կանոնակարգը հնարավորություն է տալիս առանձնացնելու յուրաքանչյուր ենթախմբի արթուն մնալու և քնի ժամանակը (երբ առաջին ենթախմբի երեխաները քնած են, երկրորդ ենթախմբի սաները արթուն են և՝ հակառակը): Միաժամանակ, արթուն սաների փոքր թիվը թույլ է տալիս ուշադրություն դարձնել յուրաքանչյուր երեխային, ավելի հաճախ շփվել նրա հետ, վերահսկել նրա վիճակը, վարքը, տրամադրությունը և աշխատել սաների հետ՝ հաշվի առնելով նրանց անհատական և հոգեբանական առանձնահատկությունները:
18. Յուրաքանչյուր տարիքային ենթախմբի համար ծրագրում ներկայացված է օրվա կանոնակարգ։
19. Օրվա կանոնակարգով նախատեսված միջոցառումները՝ սաների խնամքը, հիգիենան, սնունդը, քունը կազմակերպել դաստիարակի օգնականների օգնությամբ: Սանի ինքնուրույն գործունեությունը և խաղ-պարապմունքները կազմակերպել փոքր խմբերով։
20. Տաք եղանակին սաների առօրյայի մեծ մասը կազմակերպել բակում՝ կանաչ տարածքում, առողջարարական և կոփիչ միջոցառումների ընթացակարգերով։
21. Վաղ մանկության տարիքի երկրորդ խմբի օրինակելի կանոնակարգերը ներկայացված են աղյուսակ 1-ում և աղյուսակ 2-ում։
Աղյուսակ 1.
|
ՕՐՎԱ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ (ՀԻՄՆԱԿԱՆ) | |||
|
N |
Աշխատանքի |
1 տարեկան – 1 Առաջին |
1 տարեկան 6 Երկրորդ |
|
Տանը | |||
|
1. |
Արթնացում, խնամք, հարդարանք |
06.30-08.30 |
06.30-08.30 |
|
Հաստատությունում | |||
|
2. |
Սաների ընդունելություն, առողջական վիճակի ստուգում, խաղեր |
08.30- 09.00 |
08.30- 09.00 |
|
3. |
Նախաճաշի նախապատրաստում, նախաճաշ |
09.00-09.30 |
09.00-09.30 |
|
4. |
Ինքնուրույն գործունեություն, ազատ խաղեր |
09.30-10.00 |
09.30-10.00 |
|
5. |
Խաղ-պարապմունք 1 (ենթախմբերով) |
10.00-10.05 10.05-10.10 |
10.00-10.10 10.10-10.20 |
|
6. |
Ինքնուրույն գործունեություն, ազատ խաղեր |
------------ |
10.20- 10.30 |
|
7. |
Խաղ-պարապմունք 2 (ենթախմբերով) |
------------ |
10.30-10.40 10.40-10.50 |
|
8. |
Քնի նախապատրաստում, 1-ին քուն |
10.10-11.30 |
-------- |
|
9. |
Զբոսանքի նախապատրաստում, զբոսանք |
----------- |
10.50-11.30 |
|
10. |
Վերադարձ զբոսանքից, խաղեր |
----------- |
11.30 -12.00 |
|
11. |
Աստիճանական վերկաց |
11.30- 12.00 |
---------- |
|
12. |
Ճաշի նախապատրաստում, ճաշ |
12.00-12.30 |
12.00-12.30 |
|
13. |
Քնի նախապատրաստում, ցերեկային քուն |
-------------- |
12.30-15.00 |
|
14. |
Ինքնուրույն գործունեություն, խաղեր |
12.30-13.00 |
----------- |
|
15. |
Խաղ-պարապմունք 2 (ենթախմբերով) |
13.00-13.05 13.05-13.10 |
----------- |
|
16. |
Զբոսանքի նախապատրաստում, զբոսանք |
13.10-14.30 |
----------- |
|
17. |
Աստիճանական վերկաց |
-------------- |
15.00-15.30 |
|
18. |
Վերադարձ զբոսանքից, խաղ |
14.30-15.00 |
------------- |
|
19. |
Հետճաշիկ |
15.00-15.20 |
15.30-16.00 |
|
20. |
Քնի նախապատրաստում, 2-րդ ցերեկային քուն |
15.20-16.30 |
------------ |
|
21. |
Աստիճանական վերկաց |
16.30-17.00 |
------------ |
|
22. |
Ինքնուրույն գործունեություն, խաղեր, վերադարձ տուն |
17.00-17.30 |
16.00-17.30 |
|
Տանը | |||
|
23. |
Ընթրիքի նախապատրաստում, ընթրիք |
17:30-18:30 |
17:30-18:30 |
|
24. |
Ինքնուրույն գործունեություն |
18.30 -19:00 |
18.30 -19:00 |
|
25. |
Զբոսանք, վերադարձ զբոսանքից, հանգիստ խաղեր |
19:00-20:00 |
19:00-20:00 |
|
26. |
Հիգիենայի ընթացակարգեր |
20.00-20.30 |
20:00-20:30 |
|
27. |
Քնի նախապատրաստում, գիշերային քուն |
20.30-06.30 |
20:30-06:30 |
Աղյուսակ 2.
|
ՕՐՎԱ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ (ԱՄԱՌԱՅԻՆ) | |||
|
N |
Աշխատանքի բովանդակությունը |
1 տարեկան - 1 |
1 տարեկան 6 |
|
Տանը | |||
|
1. |
Արթնացում,խնամք, հարդարանք |
06.30-08.30 |
06.30-08.30 |
|
Հաստատությունում | |||
|
2. |
Երեխաների ընդունելություն, առողջական |
08.30- 09.00 |
08.30- 09.00 |
|
3. |
Նախաճաշի նախապատրաստում, նախաճաշ |
09.00-09.30 |
09.00-09.30 |
|
4. |
Ինքնուրույն գործունեություն, ազատ խաղեր |
09.30-10.00 |
09.30-10.00 |
|
5. |
Խաղ-պարապմունք 1 (ենթախմբերով) |
10.00-10.05 10.05-10.10 |
10.00-10.10 10.10-10.20 |
|
6. |
Ինքնուրույն գործունեություն, ազատ խաղեր |
------------ |
10.20- 10.30 |
|
7. |
Քնի նախապատրաստում, 1-ին քուն |
10.10-11.30 |
-------- |
|
8. |
Զբոսանքի նախապատրաստում, զբոսանք |
----------- |
10.50-11.30 |
|
9. |
Վերադարձ զբոսանքից, խաղեր |
---------- |
11.30 -12.00 |
|
10. |
Աստիճանական վերկաց |
11.30- 12.00 |
------------- |
|
11. |
Ճաշի նախապատրաստում, ճաշ |
12.00-12.30 |
12.00-12.30 |
|
12. |
Քնի նախապատրաստում, ցերեկային քուն |
--------------- |
12.30-15.00 |
|
13. |
Ինքնուրույն գործունեություն, խաղեր |
12.00-13.00 |
----------- |
|
14. |
Զբոսանքի նախապատրաստում, զբոսանք |
13.00-14.30 |
------------ |
|
15. |
Աստիճանական վերկաց |
-------------- |
15.00-15.30 |
|
16. |
Վերադարձ զբոսանքից, խաղ |
14.30-15.00 |
------------- |
|
17. |
Հետճաշիկ |
15.00-15.20 |
15.30-16.00 |
|
18. |
Քնի նախապատրաստում, 2-րդ ցերեկային քուն |
15.20-16.30 |
------------- |
|
19. |
Աստիճանական վերկաց |
16.30-17.00 |
------------- |
|
20. |
Ինքնուրույն գործունեություն, խաղեր, վերադարձ տուն |
17.00-17.30 |
16.00-17.30 |
|
Տանը | |||
|
21. |
Ընթրիքի նախապատրաստում, ընթրիք |
17:30-18:30 |
17:30-18:30 |
|
22. |
Ինքնուրույն գործունեություն |
18.30 -19:00 |
18.30 -19:00 |
|
23. |
Զբոսանք, վերադարձ զբոսանքից, հանգիստ խաղեր |
19:00-20:00 |
19:00-20:00 |
|
24. |
Հիգիենայի ընթացակարգեր |
20.00-20.30 |
20:00-20:30 |
|
25. |
Քնի նախապատրաստում, գիշերային քուն |
20.30-06.30 |
20:30-06:30 |
22. Սանի տեղափոխումը երկրորդ ենթախմբի կանոնակարգ իրականացվում է աստիճանաբար։
23. Հաստատության օրվա կանոնակարգը կարող է փոփոխվել մանկավարժական խորհրդի որոշմամբ և տնօրենի հրամանով՝ հիմնադրի կողմից սահմանված աշխատանքային ռեժիմին և հաստատությունում սաների գտնվելու տևողությանը համապատասխան:
24. Սաների մտավոր զարգացմանն են ուղղված հատուկ կազմակերպված խաղ- պարապմունքները, որոնց ընթացքում նրանք սովորում են լսել և դիտել մեծահասակին (դաստիարակին), ընկալել նրա խոսքն ու գործողությունները, կատարել առաջադրանքները:
25. Կյանքի երկրորդ տարում յուրաքանչյուր ենթախմբի հետ անցկացվում է շաբաթական երեք օր երկուական պարապմունք, երկու օր՝ մեկական պարապմունք։
26. Առաջին ենթախմբի երեխաների հետ խաղ-պարապմունքներից առաջինն անցկացվում է օրվա առաջին կեսին, իսկ երկրորդը՝ օրվա երկրորդ կեսին: Երկրորդ ենթախմբի երեխաների հետ՝ երկու անգամ, առավոտյան ժամերին:
27. 1 տարեկան -1 տարեկան 6 ամսական սաների հետ խաղ-պարապմունքներն անցկացվում են 5-7 հոգանոց խմբով, տևողությունը՝ 5-7 րոպե է։
28. 1 տարեկան 6 ամսական - 2 տարեկան երեխաները կարող են միավորել 8-10 հոգանոց խմբով ՝ կախված գործունեության բնույթից։ Պարապմունքի տևողությունը 7-10 րոպե է:
29. Վաղ մանկության տարիքի երկրորդ խմբի շաբաթական պարապմունքների քանակը ներկայացված է աղյուսակ 3-ում։
Աղյուսակ 3.
|
N |
Խաղ-պարապմունքի տեսակը |
Քանակը |
|
1. |
Ինձ շրջապատող աշխարհը և խոսքի զարգացում |
3 |
|
2. |
Ֆիզկուլտուրա |
2 |
|
3. |
Կառուցողական խաղեր |
1 |
|
4. |
Երաժշտություն |
2 |
IV. ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ
30.Շարժողական ոլորտ- Նախադպրոցական ուսումնական հաստատությունում 1-2 տարեկան սանի շարժողական ակտիվությունը, ֆիզիկական զարգացումը և առողջությունն ապահովելու համար անհրաժեշտ է հետևյալ կրթական խնդիրների իրականացումը`
1) առողջության ամրապնդում ու պահպանում, օրգանիզմի կոփում և դիմադրողականության բարձրացում, հենաշարժողական ապարատի ամրապնդում, օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգի բարելավում,
2) կենսականորեն անհրաժեշտ շարժողական կարողությունների և հմտությունների (հիմնական շարժումների) /քայլք, ցատկ, սողանցում, մագլցում, նետում/ ձևավորում, ինչպես նաև՝ դրանց ճիշտ կատարում,
3) շարժողական ընդունակությունների, ֆիզիկական որակների /արագաշարժություն, դիմացկունություն, ճկունություն, ճարպկություն, մկանային ուժ, հավասարակշռություն/ մշակում,
4) շարժախաղերի և մարզախաղերի տարրեր ուսուցում, խաղային գործողությունների ձևավորում, զարգացում,
5) շնչառական և մանր մկանների զարգացում,
6) առողջ ապրելակերպի սովորությունների և վարքի ձևավորում,
7) ինքնուրույնության, ակտիվության, համագործակցության տարրերի դաստիարակում:
31. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում ֆիզիկական դաստիարակության խնդիրների լուծումը պայմանավորված է սաների առողջական վիճակով, նախադպրոցական ուսումնական հաստատության և ընտանեկան-կենցաղային պայմաններով, սեռային, անհատական և տարիքային առանձնահատկություններով:
32. Ֆիզիկական դաստիարակության խնդիրների լուծման գործում էական նշանակություն ունեն նախադպրոցական ուսումնական հաստատությունում հիգիենիկ բարենպաստ պայմանների ստեղծումը, բավարար չափով բաց օդում լինելը և, ամենակարևորը, սաների նկատմամբ դրսևորվող բարեխիղճ վերաբերմունքը, հոգատարությունն ու խնամքը:
33. Սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրներն իրականացվում են ռեժիմի, սննդի ճիշտ կազմակերպման, կուլտուր-հիգիենիկ ունակությունների, շարժողական հմտությունների ձևավորման, ինչպես նաև կոփման միջոցառումների փոխկապակցվածությամբ։ Սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրներն իրականացվում են հիմնականում շարժողական նպատակային գործունեության պայմաններում, որի հիմքում ընկած են տարբեր ձևերով կազմակերպվող ֆիզկուլտուրային ամենօրյա միջոցառումները, սանի ազատ, ինքնուրույն շարժողական գործողությունները։
34. Օրվա ընթացքում դաստիարակը կազմակերպում է խաղեր և վարժություններ տարբեր առարկաներով: Օրվա ընթացքում շարժողական ռեժիմը ապահովվում է մարմնամարզական վարժությունների երաժշտառիթմիկ պարապմունքների միջոցով, ըստ որի առաջադրվող նյութը բովանդակում է սպորտային վարժությունների պարզ ձևեր, նմանողական շարժումներ, ազգային պարային շարժումների տարրեր և այլն:
35. Շարժողական կարողությունների զարգացման համար վարժություններն ընտրվում են հաշվի առնելով սաների անհատական և տարիքային հնարավորությունները, պարապմունքների և առօրյա աշխատանքների կազմակերպման համար հաստատությունում ստեղծված պայմանները։
36.Ծրագրով առաջարկվում է ամեն օր կատարել առավոտյան մարմնամարզություն, որի համալիրները պետք է կազմված լինեն ծանոթ, պարզ, մատչելի, դինամիկ, ուշադրությունը կենտրոնացնող, զարգացնող, նմանողական խաղային վարժություններից և պարային շարժումներից:
37. Ցերեկային քնից հետո սաներին արթնացնելու, օրգանիզմը թարմացնելու, ակտիվ գործունեության նախապատրաստելու նպատակով առաջարկվում է ամեն օր անցկացնել մարմնամարզական վարժություններ` սաներին ծանոթ խաղ- վարժություններից, պարային շարժումներից, որոնք զուգակցվում են օդային լոգանքով (տևողությունը` 10-15 րոպե):
38.Շարժողական ռեժիմում սաների ինքնուրույն շարժողական գործունեությանը նույնպես մեծ տեղ է հատկացված: Սանն ազատ ընտրում է իր նախասիրություններին համապատասխանող գործողություններ: Նրա ինքնուրույն շարժողական գործունեությունը պայմանավորված է ակտիվությունը խթանող բազմազան պարագաների առկայությումբ՝ բակում և շենքի ներսում: Առաջարկվում է կազմակերպել ծանոթ, ժողովրդական շարժախաղեր, մարզական տարրերով խաղեր ու սպորտային վարժություններ, որոնք ֆիզիկական ծանրաբեռնվածություն չեն առաջացնում։
39. Մեկ տարեկանից մինչև մեկ տարեկան 6 ամսական երեխաներին հանձնարարվում է՝
1) Քայլք և հավասարակշռության վարժություններ՝ քայել ուղիղ գծով, քայլել հատակի տախտակի ուղեգորգի վրայով։ Բարձրանալ մի ծայրով հարակից 10 - 15 սմ բարձրությամբ տախտակի վրա (լայնությունը 25 սմ, երկարությունը 1,5 - 2 մ) և իջնել: Մտնել շրջված արկղի մեջ (10 սմ բարձրությամբ) և դուրս գալ նրա միջից: Անցնել հատակին դրված և ապա հատակից 5 - 10 սմ բարձրացած պարանի կամ փայտիկի վրայով։
2) Սողացնելու և մագլցելու վարժություններ՝ սողացնել առաջադրված տարածությունը: Սողացնել ուղղահայաց դրված օղակի միջով, նստարանի տակով։Մագլցել մեկ մետր բարձրություն ունեցող սանդուղքի վրա և իջնել:
3) Գցելու, նետելու և գլորելու վարժություններ: Գնդակը գլորել դեպի առաջ կամ դաստիարակին։ Նետել գնդակը ներքև, հեռու։
40. Մեկ տարեկան վեց ամսականից մինչև 2 տարեկան երեխաներին հանձնարարվում է՝
1) Քայլք, հավասարակշռության վարժություններ՝ քայլել, անցնել հատակից մեկ ծայրը 15 - 20 սմ բարձրացրած տախտակի վրայով (լայնությունը 20 - 25 սմ, երկարությունը 1,5 - 2 մ) իջնել ներքև թեք տախտակի վրայով: Մտնել շրջված արկղի մեջ (50.50 սմ չափի, բարձրությունը՝ 15 սմ) և դուրս գալ: Անցնել գետնից 12 - 18 սմ բարձրության ձողափայտի կամ պարանի վրայով: Քայլել գետնի վրա, բարձրանալ բլրակի վրա, անցնել առվակի վրայով։
2) Սողանցելու և մագլցելու վարժություններ՝ անցնել պարանի տակով, գերանի վրայով: Բարձրանալ 1–1,5 մ բարձրության սանդուղքով և իջնել:
3) Նետելու և գլորելու վարժություններ՝ մեծ գնդակները գլորել և ուղիղ հարթության վրայից գնալ գնդակի ետևից՝ այն ետ բերել։ Գնդակը գլորել դաստիարակին (զուգախաղ)։ Փոքր գնդակը նետել մեկ (աջ և ձախ) ձեռքով՝ հեռուն:
4) Ընդհանուր զարգացմանը նպաստող վարժություններ՝ ձեռքերը բարձրացնել և իջեցնել, ձգել ձեռքերն առաջ, թաքցնել մեջքի ետևում։ Մատները սեղմել և ուղղել: Մատներով թխկթխկացնել հատակը (կիսանստած), մատներով բռնել փոքր առարկաներ (օղակներ): Նստած շրջվել աջ և ձախ՝ փոխանցելով առարկան, թեքվել դեպի առաջ և ուղղվել: Կանգնած և նստած թեքվել առաջ, կորանալ փայտի վրայով: Կքանստել՝ բռնվելով:
5) Շարժախաղեր՝ ինքնուրույն խաղեր գլորաններով, սայլակներով, ավտոմեքենաներով, ինքնաթիռներով և այլն: Դաստիարակի կողմից կազմակերպված խաղային վարժություններ՝ «Բե՛ր գնդակը կամ խաղալիքը», «Ոտքերը վե՛ր բարձրացրու», «Փոխանցի՛ր գնդակը», «Գլորի՛ր բլրակից», «Հասի՛ր շնիկին», «Բոլորդ արագ ինձ մոտ», «Սողա՛ մինչև չխչխկանը», «Ով ավելի հեռու կնետի», «Թաքցնենք խաղալիքը», «Մեծերը և փոքրերը», «Թռչունները թափահարում են թևերը», «Թիթեռ բռնել», «Ծառերը ճոճվում են», «Շոգեքարշ», «Արջուկ»:
41. Մինչև 2 տարեկան երեխան կարողանում է քայլել առաջադրված ուղղությամբ, բարձրանալ աստիճաններով և իջնել, քայլել թեք տեղադրված տախտակի վրայով։ Կարողանում է գնդակը գլորել մի ուղղությամբ և քայլել գնդակի հետևից։ Մեծահասակի հետ կարողանում է կատարել վարժություն, խաղալ շարժախաղ, կատարում է պարային շարժումներ, դրական է արձագանքում կոփման միջոցառումներին, ինքնուրույն կատարում է պարզ վարժություններ։
42. Վաղ մանկության տարիքի երկրորդ խմբում իրականացվում են կոփման հետևյալ միջոցառումները՝
1) Մեկ և կես տարեկանից բարձր տարիք ունեցող սաները զբոսնում են օրը երկու անգամ՝ նախաճաշից առաջ և հետ ճաշից հետո։ Ամռանը սաների օրն ամբողջովին կազմակերպվում է կանաչ և կահավորված բակում։
2) Երկու տարեկան սաների մարմինների լիակատար կոփման համար անհրաժեշտ է օդաջերմային բարենպաստ ռեժիմի ստեղծումը շենքում, պետք է ապահովվի խմբասենյակների մշտական օդափոխություն։
3) Խմբասենյակներում օդի ջերմաստիճանը պետք է լինի + 21- +22°C: Մանկական հագուստը սենյակում պետք է լինի երկշերտ:
4) Քնի ժամանակ ննջարանում պահպանել + 15-+16 °C ջերմաստիճանը: Կատարել երեխաների կոփում քնելուց հետո՝ հագնվելու ժամանակ և ցերեկը՝ հագուստը փոխելիս: Տաք եղանակին զբոսանքի ժամանակ ապահովել սաների կարճատև (3-5 րոպե) մնալը արևի ճառագայթների տակ: Զբոսանքի վերջում թույլ տալ 2-3 րոպե ոտաբոբիկ քայլել տաք ավազի վրա (համոզվելով, որ այն մաքուր է և անվտանգ): Ամռանը զբոսանքի ավարտից հետո ոտքերը լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով։
43. Վաղ մանկության տարիքի առաջին խմբի համար նախատեսված ֆիզկուլտուրայի գույքի ցանկը տրված է աղյուսակ 4-ում.
Աղյուսակ 4.
|
N |
Գույքի անվանումը |
|
1. |
Գերան՝ սողացող խմբի համար |
|
2. |
Բլրակ՝ մանկական (2505 .600 .870 մմ) |
|
3. |
Տախտակ՝ կողավոր մակերեսով (1500. 200.68 մմ) |
|
4. |
Մոմլաթե ուղի (200. 35) |
|
5. |
Զամբյուղ՝ առարկաների նետման համար |
|
6. |
Զամբյուղ՝ գնդակների պահպանման համար |
|
7․ |
Փչովի գնդակներ (40 սմ տրամագծով) |
|
8․ |
Ռետինե գնդակներ (6 — 8 սմ տրամագծով) |
|
9․ |
Ռետինե գնդակներ (20 — 25 սմ տրամագծով) |
|
10․ |
Օղակներ (55 — 65 սմ տրամագծով) |
44. Շարժողական ոլորտում սանը՝
1) քայլում է առաջարկված ուղղությամբ,
2) ինքնուրույն կամ մեծահասակի օգնությամբ կարողանում է բարձրանալ և իջնել աստիճաններով,
3) կարողանում է անցնել հատակին դրված ոչ բարձր առարկայի վրայով, սողանցել,
4) կարողանում է քայլել ոչ բարձր, թեք տեղադրված տախտակի վրայով,
5) կարողանում է կատարել մեծահասակի կողմից ցուցադրված ընդհանուր զարգացնող պարզ վարժություններ,
6) փորձում է վազել,
7) խաղում է շարժախաղեր՝ պարզ շարժողական գործողություններով,
8) կատարում է պարային պարզ շարժումներ՝ նվագակցությամբ,
9) կատարում է ակտիվ գործողություններ՝ առարկաներով,
10) դրական է արձագանքում կոփման միջոցառումներին,
11) շարժողական գործողությունների ժամանակ դրսևորում է ինքնուրույնություն [2]:
45. Խոսքի և հաղորդակցման ոլորտ - Կյանքի երկրորդ տարում տեղի է ունենում խոսքի գործառույթների արագ զարգացում: Թեև մեծահասակների և հասակակիցների խոսքի ընկալումն առավել արագ է զարգանում քան երեխայի խոսելու կարողությունները, սակայն երկրորդ տարվա վերջում ակտիվ բառապաշարն արդեն կազմում է 200-300 բառ, այլ կերպ ասած՝ համեմատած նախորդ տարիքային խմբի հետ ավելանում է 20-30 անգամ։
46. Առաջին ենթախմբի սաների բառապաշարը համալրվում է հաճախ օգտագործվող կենցաղային իրերի և ամենօրյա պարզ գործողությունների անվանումներով (օճառ, սանր, տիկնիկ, հանվել, հագնվել, լվացվել, ուտել, պարել, երգել և այլն):
47. Երկրորդ ենթախմբի սաների բառապաշարը համալրվում է սանին շրջապատող առարկաների գույնը, չափը, գտնվելու վայրը, նշանակությունը արտահայտող բառերով (հեռու, մոտ, սպիտակ, կարմիր, մեծ, փոքր …): Երեխաները աստիճանաբար սովորում են մտապահել և անվանել իրենց կողմից հաճախ կատարվող գործողությունները (օճառը վերցնել և ձեռքերը ջրով լվանալ, հետո ձեռքերը սրբել սրբիչով և այլն):
48. Կյանքի երկրորդ տարվա առաջին կեսին երեխայի խոսքն իրադրային է, և մտքերը արտահայտվում են պարզ բառերի միջոցով (տուր, ջուր, մոտ, արի, գնա, շնիկ, ծիտիկ և այլն):
49. Աստիճանաբար, ճիշտ կազմակերպված աշխատանքի արդյունքում, սանը սովորում է արտաբերել ավելի երկար հնչյունային կազմ ունեցող բառեր, իսկ մինչև կյանքի երկրորդ տարվա վերջը՝ խնդրանքները, ցանկությունները, տպավորություններն արտահայտել 2-3 բառից բաղկացած կարճ նախադասություններով։
50. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են՝
1) ակտիվացնել բառապաշարը, զարգացնել բանավոր խոսքը և ճիշտ հնչարտաբերումը,
2) սովորեցնել առարկաների անունները, դրանց նշանակությունը և օգտագործման ձևերը,
3) ձևավորել սեփական կարիքներն ու ցանկությունները բառերով կամ կարճ նախադասություններով արտահայտելու, մեծահասակների և հասակակիցների հետ պարզ նախադասություններով հաղորդակցվելու կարողություններ:
51. 1 տարեկանից մինչև 1 տարեկան 6 ամսական սաների խոսքի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝
1) Խոսքի ընկալման զարգացում
ա․ Հարստացնել երեխայի բառապաշարը ծանոթ առարկաների և դրանց հատկանիշների, գործողությունների անվանումներով: Սովորեցնել մեծահասակի հրահանգով գտնել և ցույց տալ ծանոթ առարկաները, անձնական օգտագործման իրերը կենցաղում և նկարներում (խաղալիք, հագուստ, սպասք և այլն):
բ․ Սովորեցնել հասկանալ և ցույց տալ մարմնի մասերը (ձեռք, ոտք, գլուխ), դեմքի մասերը (բերան, աչք, ականջ), կենցաղային և խաղային գործողությունները (խաղալ, քայլել, լվանալ, ուտել, քնել և այլն ), առարկաների հատկանիշները՝ գույնը (կարմիր, կապույտ), չափը (մեծ, փոքր), ձևը:
գ․ Սաներին սովորեցնել հասկանալ պարզ արտահայտություններ, որոնք մեծահասակի կողմից ուղեկցվում են խաղալիքների ցուցադրությամբ գործողություններով:
դ․ Ցուցադրել երկու-երեք գործողությունից բաղկացած փոքր բեմականացումներ (խաղալիքներով կամ սյուժետային կերպարներով):
2) Ակտիվ խոսքի զարգացում
ա․ Բարելավել սաների՝ հաճախակի լսվող ձայնարկություններն ու բառերն ընդօրինակելու կարողությունը: Լրացնել ակտիվ բառապաշարը ծանոթ գործողությունների անուններով (քնել, գնալ, ընկել և այլն):
բ․ Սովորեցնել ցույց տալ և անվանել նկարում պատկերված ծանոթ առարկաներն անշարժ դիրքով (1 տարի 3 ամիս) և շարժման մեջ կամ գործողություն կատարելիս (1 տարի 6 ամիս):
գ․ Սաներին սովորեցնել պատասխանել «Ի՞նչ է սա», «Ի՞նչ է անում» հարցերին:
դ․ Զարգացնել բանավոր հաղորդակցումը, խրախուսել հաղորդակցության ոչ խոսքային ձևերից խոսքային ձևին անցնելը:
ե․ Ստեղծել հետաքրքիր, շարժառիթային իրադրություններ և համապատասխան խոսքային միջավայր, ինչը կխրախուսի սանին հաղորդակցվել պարզ համառոտ նախադասություններով (երկու բառից կազմված):
52. 1 տարեկան 6 ամսականից մինչև 2 տարեկան սաների խոսքի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝
1) Խոսքի ընկալման զարգացում`
ա․ Շարունակել ընդլայնել բառապաշարը:
բ․ Սաներին ներկայացնել առարկաների գույնը (կարմիր, կապույտ, դեղին, կանաչ), չափսը (մեծ, փոքր), ձևը (տափակ, սուր), վիճակը (մաքուր, կեղտոտ), ինչպես նաև՝ առարկայի գտնվելու վայրը (այստեղ, այնտեղ), ժամանակ (այսօր, առավոտյան, գիշերը, հիմա, հետո) և քանակ (մեկ և շատ) արտահայտող բառեր:
գ․ Ամրապնդել սաների՝ մեծահասակի ցուցումով, ըստ գույնի ծանոթ առարկաներ ընտրելու կարողությունը:
դ․ Սովորեցնել հասկանալ կենդանիների շարժման ձևերը (թռչել, վազել, լողալ և այլն), կերակրման եղանակները (կծել, ծամել, կտցահարել և այլն), ձայները (մյաու-մլավոց, հաֆ- հաֆ - հաչոց և այլն) արտահայտող բառերը, մարդու շարժման ձևերը (քայլել, վազել և այլն), աշխատանքային գործողությունները (մաքրել, հավաքել, եփել, կառուցել, վարել և այլն …), ինչպես նաև՝ տրամադրություն, հոգեվիճակ (վախեցած, լացող, ուրախ, տխուր և այլն …) արտահայտող բառեր։
ե․ Սովորեցնել հասկանալ նախադասություններ մեջ, վրա, տակ կապերով:
զ․ Ձևավորել ընդհանրացված պատկերացումներ առարկաների և գործողությունների մասին: Սովորեցնել ճանաչել և ցույց տալ ծանոթ առարկաները՝ անկախ դրանց չափից և գույնից (գնդակը մեծ է, փոքր է, կարմիր է, կապույտ է և այլն): Սովորեցնել նույն գործողությունը փոխկապակցել մի քանի առարկաների հետ (կարող եք կերակրել տիկնիկին, արջին, շնիկին և այլն):
է․ Խթանել խաղալիքներով, տիկնիկներով կարճ ներկայացումների բովանդակության ընկալումը:
2) Ակտիվ խոսքի զարգացում`
ա․ Խրախուսել հորինված բառերի փոխարինումը սովորական բառերով (հաֆ-հաֆի փոխարեն՝ շնիկ և այլն):
բ․ Խրախուսել արտասանել նոր բառեր, երկու կամ երեք բառից բաղկացած նախադասություններ, պատասխանել մեծահասակների հարցերին պարզ նախադասություններով:
գ․ Շարունակել ընդլայնել ակտիվ բառապաշարը. սովորեցնել անվանել առարկաները, դրանց նշանակությունը, հատկանիշները, գործողությունները, ճիշտ օգտագործել դերանունները (ես, դու, այստեղ, այնտեղ), կապերը (մեջ, վրա, համար):
դ․ Ձևավորել շրջապատող միջավայրի առարկաները բնական միջավայրում, նկարներում անվանելու կարողությունը: Սովորեցնել ճանաչել և անվանել նկարներում տարբեր սեռի և տարիքի մարդկանց:
ե․ Խթանել սաների շփման, հաղորդակցական կարողությունների ձևավորմանը․ ստեղծել հաղորդակցումը խրախուսող իրավիճակներ, մեծահասակներին և հասակակիցներին դիմելու առիթներ (հարցրեք, շնորհակալություն հայտնեք, առաջարկեք, ակտիվացրեք ուշադրությունը և դիտունակությունը):
53. Գեղարվեստական գրականության հետ ծանոթացման խնդիրն առանցքային դեր ունի սանի խոսքի զարգացման գործընթացում: Այն ենթադրում է՝
1) Սովորեցնել լսել և հասկանալ կարճ, մատչելի ժողովրդական երգեր, տաղեր, խաղիկներ, մանկական բանաստեղծություններ, հեքիաթներ, ինչպես նաև՝ հեղինակային գործեր (արձակ, չափածո):
2) Ընթերցանությանը (պատմելը) զուգակցել նկարների, խաղալիքների, գործողությունների ցուցադրմամբ։ Սաներին սովորեցնել լսել հայտնի ստեղծագործություններ՝ առանց նկարների ցուցադրության։
3) Հնարավորություն ընձեռել մեծահասակից հետո կրկնել բանաստեղծական տեքստի որոշ բառեր և կատարել պարզ գործողություններ, որոնք նշված են գեղարվեստական ստեղծագործության մեջ: Ուշադրություն դարձնել երեխաների խոսքի արտահայտչականությանը:
54. Ստորև ներկայացվում է սաներին ընթերցելու և պատմելու համար ընտրված մանկական գրականության նմուշներ՝
1) Հեքիաթներ և բանաստեղծություններ՝ «Նորելուկը», «Բայ-բայ», «Հավիկ-հավիկ», «Ծիտիկ – ծիտիկ»՝ Փ. Պողոսյան , «Իմ ձին»՝ Գ. Բորյան, «Գնդակը»՝ Էդ. Ավագյան, «Ծաղրածու տիկնիկը»՝ Լ.Դուրյան, «Օրոր»՝ Հ.Հայրապետյան, «Կլոր ու թմբլիկ եմ»՝ Յու. Սահակյան, «Իմ գնդակը»՝ Վ.Տալյան, «Բադիկ»՝ Ռ.Պատկանյան, «Սագեր»՝ Ռ.Ղարիբյան, «Լուսին», «Ճուտիկ»՝ Աթ. Խնկոյան, «Թռչնիկներ»՝ Ղ.Աղայան և այլն:
55. Խոսքի և հաղորդակցման ոլորտում սանը՝
1) հասկանում է իրեն ուղղված խոսքը և արձագանքում դրան խոսքային և ոչ խոսքային միջոցներով,
2) բառը վերագրում է առարկային, գործողությանը,
3) մեկ բառով անվանում է որևէ հատկանիշով նման առարկաները,
4) ներգրավվում է հաղորդակցական տարբեր իրավիճակներում,
5) հաղորդակցման ընթացքում արտահայտում է սեփական ցանկություններն ու պահանջները՝ կազմելով 2-3 բառից բաղկացած նախադասություններ [2]:
56. Իմացական ոլորտ - Այս տարիքում կենտրոնական նյարդային համակարգը դառնում է ավելի դիմացկուն։ Կատարելագործվում են գլխուղեղի կեղևի ֆունկցիաները, զարգանում է հիշողությունը, կայունանում է սրտանոթային համակարգը։
57. Այս ուղղությամբ ուսումնադաստիարակաչկան գործընթացի խնդիրներն են՝
1) խրախուսել սաների հետաքրքասիրությունը,
2) հարստացնել զգայական փորձը,
3) զարգացնել ընկալումը, մտածողությունը, ուշադրությունը, հիշողությունը, առարկաներով գործողություններ կատարելու կարողությունը,
4) ստեղծել առարկայական խաղային միջավայր, որտեղ սանը հնարավորություն կունենա խաղալով ճանաչել արտաքին աշխարհը, անկենդան և կենդանի բնությունը:
58. Անհրաժեշտ է ընտրել այնպիսի խաղալիքներ և զարգացնող խաղեր, որոնք նախատեսված են մեկ տարեկանից երկու տարեկան սաների համար և նպաստում են նրանց զգայական փորձի, ճանաչողության ընդլայնմանը: Անհրաժեշտ է սաների հետ խաղալ այնպիսի խաղեր, որոնք արտացոլում են նրանց համար ծանոթ իրավիճակներ:
59.1 տարեկանից մինչև 1 տարեկան 6 ամսական սաների իմացական ոլորտի ուղղությամբ իրականացվող աշխատանքներն են՝
1) Զարգացնել շոշափելու, համի, հոտի, տեսողական և լսողական զգայարանները: Սովորեցնել կատարել առարկայական գործողություններ` մեծահասակի օգնությամբ՝ բուրգի կոնաձև հիմքի վրա որոշակի հաջորդականությամբ հավաքել տարբեր չափսերի և գույների օղակներ:
2) Զարգացնել առարկայական գործողություններ կատարելու հմտությունները (բացել-փակել, մոտեցնել-հեռացնել, գլորել, տեղադրել, դասավորել–քանդել), ուշադրությունը կենտրոնացնել դրանց ձևի և չափի վրա (մեծ, փոքր), գույնի վրա (կարմիր, կապույտ), հարթ մակերեսի վրա (շրջան, քառակուսի, եռանկյուն): Մարզել հիշողությունը. զարգացնել համադրելու, համեմատելու կարողությունները. սովորեցնել խաղալ տարբեր դիդակտիկ խաղալիքներով (գունդ, աղյուսներ, տուփեր, խորանարդիկներ, մեծ լեգոներ, մեծ կտորներից բաղկացած սեղանային խաղեր և այլն):
60. Խաղ-պարապմունքներ կառուցողական նյութերով`
1) երկրաչափական կառուցողական նյութերով (խորանարդ, աղյուս, գունդ) կատարել գործողություններ և գործողությունները ուղեկցել խոսքով, սաների հետ միասին ստեղծել փոքրիկ կառույցներ:
2) Առարկայական խաղալիքները և դիդակտիկ նյութերը պետք է լինեն անվտանգ, էկոլոգիապես մաքուր և ապահով։
61. 1 տարեկան 6 ամսականից մինչև 2 տարեկան սաների իմացական ոլորտի ուղղությամբ իրականացվող աշխատանքներն են՝
1) Ընդլայնել սաների զգայական փորձը: Նրանց հետ միասին հավաքել բուրգ, սովորեցնել դասավորել առարկաները՝ ըստ չափերի (մեծից փոքր. 4-5 օղակներից բաղկացած աշտարակ)։
2) Սովորեցնել երկրաչափական պատկերները տեղադրել հարթ մակերեսի վրա (շրջան, քառակուսի, ուղղանկյուն), խորանարդիկները դասավորել տուփի մեջ: Ներկայացնել հիմնական գույները և մեծահասակի օգնությամբ ընտրել այդ գույներով առարկաները (կարմիր, կապույտ, դեղին):
3) Անհրաժեշտ է օգտագործել այս տարիքին համապատասխան դիդակտիկ նյութեր, սեղանային խաղեր, բույսերի և կենդանիների պատկերներով խաղալիքներ և պատկերազարդ նկարներ:
4) Առօրյայում, խաղերի և զբոսանքի ժամանակ սաների ուշադրությունը հրավիրել շրջապատող առարկաների, կենցաղային և բնության երևույթների վրա, հարցեր տալ, ակտիվացնել հետաքրքրասիրությունը, արձագանքել սանի՝ ինչ-որ առարկայով կամ երևույթով հետաքրքվածությանը. հնարավորություն տալ շոշափել, բռնել, զգալ, խոսել, բացատրել, պատմել, ներկայացնել, մոտիկից ցույց տալ նրա համար հետաքրքիր, առարկան՝ ձևավորելով սանի իմացական կարողությունները:
62. Խաղ-պարապմունքներ կառուցողական նյութերով (լեգոներ, բնական նյութեր).
1) Շարունակել սաներին ծանոթացնել կառուցողական նյութերին, սովորեցնել դրանցով կատարել համապատասխան գործողություններ, ստեղծագործել պարզ կառույցներ (2-3 կտորից բաղկացած), ճանաչել որոշ հատկանիշներ (խորանարդիկները կարելի է դնել իրար վրա, գունդը գլորվում է): Խրախուսել մեծահասակի աջակցությամբ սանի կառուցելու ձգտումը:
2) Հատուկ կազմակերպված խաղ-պարապմունքների, ինքնաբուխ կամ մեծահասակի կողմից ուղղորդվող խաղերի միջոցով զարգացնել սանի ճանաչողությունը:
63. Իմացական ոլորտում սանը՝
1) ուսումնասիրում և համեմատում է առարկաները,
2) հետաքրքրություն է ցուցաբերում նոր առարկաների նկատմամբ,
3) հասկանում է առարկայական գործողությունների և իրադարձությունների հաջորդականությունը, դրանց միջև գոյություն ունեցող կապերը,
4) ծանոթ առարկաներով կատարում է ֆունկցիոնալ գործողություններ, հետաքրքրություն է դրսևորում մեծահասակների գործողությունների նկատմամբ [2]։
64. Հուզական, սոցիալ-անձնային ոլորտ -Վաղ մանկության տարիքի երկրորդ խմբում սանի հուզական և սոցիալ-անձնային զարգացման խնդիրներն են՝
1) ստեղծել պայմաններ հասակակիցների և մեծահասակների հետ անկաշկանդ և ազատ շփվելու համար,
2) խրախուսել ծանոթ մեծահասակների և հասակակիցների հետ շփվելու, հաղորդակցվելու ցանկությունը,
3) ձևավորել բարեվարքության տարրական հմտություններ. մարդկանց ողջունելու, հրաժեշտ տալու, շնորհակալություն հայտնելու, մեծահասակների հաձնարարությունները կատարելու, հասակակիցներին ժպտալու, սիրալիր հաղորդակցվելու, շփվելու, զիջելու,
4) զարգացնել հուզական և գեղագիտական ընկալումը, սովորեցնել դիտել նկարներ, նկարազարդ քարտեր, բնության երևույթներ:
65. Կյանքի երկրորդ տարում երեխան սովորում է մեծահասակների և երեխաների անունները, որոնց հետ ամեն օր շփվում է, ինչպես նաև յուրացնում է որոշ ընտանեկան հարաբերություններ (մայրիկ, հայրիկ, տատիկ, պապիկ): Նա հասկանում է «ուրախություն», «զայրույթ», «վախ», «հիացմունք» արտահայտող բառերով արտահայտված տարրական մարդկային զգացմունքները։ Խոսքի մեջ ի հայտ են գալիս արժեքային դատողություններ՝ «վատ, լավ, գեղեցիկ»։ Երեխան սկսում է հոգատար վերաբերմունք դրսևորել փափուկ խաղալիքի կամ տիկնիկի նկատմամբ շոյելով կամ «սիրելով» (փորձում է կրկնօրինակել մեծահասակների վարքը)։
66. Բարելավվում են հաղորդակցվելու հմտություները. սովորում է բարևել, հրաժեշտ տալ, շնորհակալություն հայտնել, ժպտալ, ողջագուրվել և այլն:
67. Ծանոթ միջավայրում կողմնորոշման ընդլայնումը (իմացությունը, թե ինչպես են կոչվում խմբասենյակի մասերը, կահույքը, հագուստը, սպասքը) օգնում է երեխային կատարել պարզ (մեկից-երկու կամ երեք գործողություններից բաղկացած) առաջադրանքներ: Աստիճանաբար սովորում է պահպանել վարքի տարրական կանոնները, որոնք նշվում են «կարող ես, չես կարող, պետք է» բառերով: Մեծահասակի հետ շփումը ձեռք է բերում գործնական, առարկայական բնույթ։
68. Երկրորդ տարում մեծանում է մեծահասակի հետ ակտիվ հաղորդակցվելու անհրաժեշտությունը: Երեխան ոչ խոսքային հաղորդակցումից աստիճանաբար անցնում է խոսքային հաղորդակցման, կարողանում է մտքերը, ցանկությունները, վերաբերմունքն արտահայտել միավանկ բառերի, պարզ նախադասությունների միջոցով: Խոսքը դեռևս իրադրային է, բայց դառնում է մեծահասակի և հասակակիցների հետ շփման հիմնական միջոց և նպաստում է երեխայի սոցիալականացմանը:
69. Կյանքի երկրորդ տարում զարգանում է հուզական շփումը, մեծանում է կապվածությունը սիրելի մեծահասակների, հասակակիցների, կենդանիների, խաղալիքների հետ: Այս տարիքի երեխաների հույզերի ընկալումը դեռևս լիարժեք զարգացած չէ։ Երեխան կարող է լաց լինել և նույնիսկ հարվածել իրեն աջակցողներին և ապրումակցողներին։ Նա կարող է անհանդուրժող լինել, երբ միջամտում են իր խաղին։ Այս տարիքում երեխաները խաղում են միայնակ, կողք կողքի: Կարելի է սովորեցնել պահպանել «հեռավորության կարգը». նրանք սովորում են խաղալ և գործել կողք կողքի, առանց միմյանց գործողություններին միջամտելու: Միևնույն ժամանակ օգտագործում են պարզ բառեր՝ «վերցրու», «տուր», «թող», «չեմ ուզում» հաղորդակցվելու նպատակով։
70. Կյանքի երկրորդ տարվա երեխաների հիմնական ձեռքբերումներն են․
1) տարրական շարժումների՝ քայլելու, բռնելու բարելավումը. ինչը թույլ է տալիս մոտենալ հասակակցին կամ ծանոթ մեծահասակին, ինքնուրույն ինչ-որ առարկա վերցնել, գործողություններ կատարել, խոսքային կամ ոչ խոսքային եղանակներով խաղի հրավիրել:
2) Զարգանում է հաղորդակցվելու կարողությունը. խոսքի օգնությամբ մեծահասակը կարող է կազմակերպել երեխայի վարքը: Մեծանում է երեխայի ինքնուրույնությունը, նա յուրացնում է խմբում գործելու վարքային կանոնները (խաղալ կողք կողքի, առանց ուրիշների գործողություններին միջամտելու, օգնել, եթե հնարավոր է):
3) Երեխան սկսում է ընկալել իրեն որպես առանձին էակ և ճանաչում է իրեն հայելում, նկարների և տեսագրությունների մեջ:
71. Այս ամենը խթանում է սանի սոցիալականացումն ու հուզական զարգացումը։
72. Սանի հուզական և սոցիալ-անձնային զարգացումն ապահովվում է նաև գեղարվեստական գրականության, երաժշտության, շրջապատող միջավայրում և բնության մեջ վերջինիս գեղեցիկին հաղորդակից դարձնելու, ինչպես նաև՝ խաղային գործունեության ժամանակ:
73. 1-2 տարեկանների երաժշտական դաստիարակությունը նպաստում է սաների ակտիվությանը: Այս տարիքում ձևավորվում և զարգանում է սաների հուզական արձագանքը երաժշտության հանդեպ: Նրանք կարող են ինքնուրույն գտնել ձայնի աղբյուրը և հաճույքով լսել երաժշտությունը: Սաները տարբերում են երաժշտությունը՝ ուրախ և հանգիստ, ցածր և բարձր հնչյունները, հնչողությունը և նույնիսկ տեմբրը:
74. Նրանք երգում են մեծահասակի հետ միասին, կրկնում են երգի բառերի վերջավորությունները, երաժշտության ներքո կատարում են ամենապարզ շարժումները՝ ծափահարում են, հարվածում ոտքերին, պտտվում են:
75. 1-2 տարեկան սաների երաժշտական դաստիարակության նպատակն է երաժշտության միջոցով նպաստել վերջիններիս հուզական, գեղագիտական ընկալումների ձևավորմանը և զարգացմանը։
76. Մեկ տարեկանից մինչև մեկ տարեկան վեց ամսական սաների երաժշտական գործունեության ձևերի խնդիրները՝
1) Ունկնդրում՝
ա․ առաջացնել սեր և հետաքրքրություն երաժշտության հանդեպ,
բ․ նպաստել երաժշտության հանդեպ հուզական արձագանքի դրսևորմանը՝ օգտագործելով նոր տեխնոլոգիաները, բնության ձայները,
գ․ ներկայացնել տարբեր բնույթի երաժշտություն։
2) Ձայնավարժություն, երգեցողություն`
ա․ աստիճանաբար զարգացնել մեծահասակների հետ երգը սկսելու և այն ավարտելու ունակությունը,
բ․ օգնել սաներին հասկանալ իրենց դուր եկած երգի բովանդակությունը,
գ․ սաների հետ բազմիցս կրկնել արդեն ծանոթ ստեղծագործությունները:
3) Երաժշտաշարժական վարժություններ`
ա․ սաների մոտ ձևավորել երաժշտության բնույթին համապատասխան շարժվելու ցանկություն,
բ․ զարգացնել երաժշտության ներքո քայլելու կարողություն (ժապավենը թափահարել, ձեռքերով պտույտներ կատարել և այլն)։
4) Պար`
ա․ սովորեցնել կատարել ամենապարզ պարային շարժումներ (ոտքից ոտք անցնել, ծափ տալ):
5) Խաղ`
ա․ ձևավորել կենդանիներին, հեքիաթի հերոսներին բնորոշ շարժումներ անելու, նրանց ձայնը նմանակելու ունակություն (թռչունը ծլվլալով թռչում է, նապաստակը թռչկոտում է, արջը մռնչալով քայլում է)։
6) Նվագ բնական, մանկական նվագարաններով`
ա․ ձևավորել լսողությամբ տարբեր երաժշտական գործիքների (թմբուկ, շվի, ֆլեյտա) տեմբրերը տարբերելու կարողություն,
բ․ ձևավորել երաժշտության ռիթմին համապատասխան ռիթմական նվագարաններ՝ չխչխկան, դափ, կիրառելու կարողություն:
77. Մեկ տարեկան վեց ամսականից մինչև երկու տարեկան սաների երաժշական գործունեության խնդիրները՝
1) Ունկնդրում`
ա․ ձևավորել երաժշտությունն ունկնդրելու կարողություն,
բ․ ձևավորել և զարգացնել երաժշտական հիշողությունը,
գ․ խթանել ծանոթ երաժշտական ստեղծագործությունը սկզբից մինչև վերջ լսելու ցանկությունը:
2) Երգ`
ա․ խթանել երգելու ցանկությունը:
3) Երաժշտաշարժական վարժություններ`
ա․ ձևավորել երաժշտությանը համապատասխան ինքնուրույն շարժումները կատարելու կարողություն:
4) Պար`
ա․ ձևավորել երաժշտության բնույթին համապատասխան շարժումները փոխելու կարողություն (քայլելուց անցնել պտտվելուն, դոփել):
5) Խաղ`
ա․ oգնել զգալ երաժշտության բնույթը և փոխանցել այն խաղային գործողություններով (արջը քայլում է, նապաստակը ցատկում է, թռչունը թռչում է)՝ նմանակելով արտաբերել նրանց ձայները։
6) Նվագ բնական, մանկական նվագարաններով`
ա․ oգնել տարբերակել երաժշտական գործիքների (շվի, թմբուկ) տեմբրային հնչողությունը:
7) Մատների մարզանք՝
ա․ երաժշտության ներքո ամրացնել սաների ափերի և մատների մկանները:
8) Երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում)`
ա․ երաժշտության ներքո, պարագաներով կամ առանց պարագաների, ռիթմիկ շարժումների միջոցով զարգացնել սաների ռիթմն ու լսողությունը, ուշադրության կենտրոնացումը, հիշողությունը, ճարպկությունը։
9) Երաժշտական թերապիա`
ա․ երաժշտության միջոցով նպաստել սաների առողջական համակարգի խթանմանը, լարվածության թուլացմանը։
78. Երաժշտական դաստիարակության խնդիրներն են՝
1) ձևավորել սեր և հետաքրքրություն երաժշտության հանդեպ,
2) ձևավորել երաժշտության հանդեպ հուզական արձագանք,
3) ձևավորել երաժշտական ստեղծագործություններ ունկնդրելու ցանկություն,
4) կրկնել արդեն ծանոթ ստեղծագործությունները,
5) ներկայացնել տարբեր բնույթի երաժշտություն,
6) ձևավորել տարբեր երաժշտական գործիքների (թմբուկ, ֆլեյտա) տեմբրերը լսողությամբ տարբերելու կարողություն,
7) ձևավորել ունկնդրվող ստեղծագործության բովանդակությունը հասկանալու կարողություն,
8) ձևավորել մեծահասակներին ձայնակցելու կարողություն,
9) ձևավորել երաժշտության ներքո քայլելու, շարժումներ կատարելու կարողություն (ոտքից ոտք անցնել, ծափ տալ, չխկչխկացնել, ժապավենը թափահարել, ձեռքերով պտույտներ կատարել և այլն),
10) ձևավորել և զարգացնել երաժշտական հիշողությունը,
11) խթանել ծանոթ երաժշտական ստեղծագործությունը մինչև վերջ լսելու ցանկություն,
12) խրախուսել ինքնուրույն երգելու փորձերը, ցանկությունը (փորձել երգել պարզ մեղեդիներ, երգեր),
13) ձևավորել երաժշտության ներքո կատարվող շարժումները, սովորեցնել դրանք կատարել ինքնուրույն,
14) ձևավորել երաժշտությունն ունկնդրելու և երաժշտության բնույթին համապատասխան շարժումները փոխելու կարողություն (քայլքից անցնել պտտվելուն),
15) ձևավորել երաժշտության բնույթը զգալու կարողություն:
79. Այս տարիքային խմբում կազմակերպվում են երաժշտության ունկնդրում, երգի ուսուցում, երաժշտաշարժական վարժություններ, երաժշտական խաղեր, կարելի է նաև անցկացնել երաժշտական թերապիա:
80. Երաժշտաշարժական վարժությունները երաժշտության ներքո կատարվող ռիթմիկ շարժումներ են. քայլք, վազք, ցատկ, պարային պարզ շարժումներ՝ հետագայում պարերի մեջ կիրառելու նպատակով։ Այս վարժություններն օգնում են սաներին կողմնորոշվել տարածության մեջ, զարգացնել երևակայությունը, երաժշտական լսողությունը և շարժումները, ապահովում են դրական հուզական մթնոլորտ։
81. Երաժշտական խաղը ստեղծագործական գործունեություն է և նպաստում է սանի անհատական առանձնահատկությունների բացահայտմանը։ Այն պետք է ունենա զարմանքի, զվարճանքի, տրամաբանության տարրեր։ Խաղը վարում է դաստիարակը (արջ, նապաստակ, կատու, տիկնիկ), նա դառնում է խաղի ամենաակտիվ մասնակիցը, քանի որ ցուցադրում է համապատասխան շարժումները, իսկ երեխաները կրկնօրինակում են։ Խաղերը կարող են լինել երաժշտադիդակտիկ, երաժշտական շարժախաղեր, խաղերգեր:
82. Երաժշտական թերապիան շփման ձև է երաժշտության դաստիարակի և սանի միջև՝ երաժշտության հնչյունների ներքո։ Սաները հարմարավետ տեղավորված լուռ ունկնդրում են երաժշտություն, որը կարող է լինել հանդարտ մեղեդի կամ բնության ձայների կրկնօրինակումներ. թռչունների ծլվլոց, առվակի քչքչոց, մեղուների բզզոց:
83. Հուզական, սոցիալ-անձնային ոլորտում սանը՝
1) սկսում է տարբերակված արձագանքել աշխարհին, նրա գործողություններն ունեն հուզական երանգավորում,
2) արտահայտում է իր հույզերն ու զգացողությունները շարժումներով, երգի և պարի միջոցով,
3) դրսևորում է դրական վերաբերմունք մարդկանց նկատմամբ, շփվում է ծանոթ մեծահասակների և հարազատների հետ,
4) մեծահասակների հետ շփվելիս ուշադիր լսում և կատարում է նրանց պարզ առաջարկությունները,
5) ցուցաբերում է հետաքրքրություն սեփական անձի նկատմամբ, ուսումնասիրում է իր արտաքին տեսքը, մարմնի մասերը, գիտի իր անունը [2]։
84. Ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտ- Օրվա կանոնակարգով ամրագրված գործընթացները (սնվելը, զբոսնելը, հիգիենայի ընթացակարգերը) զբաղեցնում են երեխայի արթուն ժամանակի զգալի մասը։ Այս գործողությունները կատարելու համար սանին անհրաժեշտ է մեծահասակների անմիջական օգնությունը: Անընդհատ օգնելով և սովորեցնելով հարկավոր է ձևավորել հիգիենայի և ինքնասպասարկման կարողություններ: Այս տարիքում զարգանում է մանր մոտորիկան, սանը կարողանում է ինքնուրույն բռնել գդալը և ուտել դրանով։ Կարողանում է հանել հեշտ հանվող հագուստը և փորձում է ինքնուրույն լվացվել։
85. Կանոնակարգի ընթացքում յուրաքանչյուր սանի անհրաժեշտ է աստիճանաբար ընդգրկել ինքնասպասարկման գործունեության մեջ ( օրինակ՝ սկզբում սեղանի շուրջ նստեցնել այն սաներին ( 2-3 սան), ովքեր կարողանում են ինքնուրույն ուտել:
86. 1 տարեկան 6 ամսականից սկսած սկզբում պետք է սովորեցնել սաներին գդալով ինքնուրույն ուտել թանձր սնունդը, իսկ մինչև երկրորդ տարին լրանալը՝ նաև ապուրը: Աստիճանաբար սովորեցնել ինքնուրույն ուտել տարբեր ուտելիքներ, օգտագործել անձեռոցիկ (մեծահասակի օգնությամբ), ճաշից հետո շնորհակալություն հայտնել մեծերին:
87. Երկրորդ ենթախմբի սաներին սովորեցնել մեծահասակի օգնությամբ լվանալ ձեռքերը ուտելուց առաջ և հետո, օգտվել անձնական հիգենայի պարագաներից (օրինակ՝ անձնական սրբիչից): Շարունակել սովորեցնել ուտելուց հետո շնորհակալություն հայտնել և տեղից վեր կենալիս աթոռը դնել տեղը։
88. 1 տարեկան 7 ամսական երեխան պետք է կարողանա մեծահասակի օգնությամբ հանել և հագնել հագուստը (գլխարկը, քուղերը արձակած կոշիկները, կիսատաբատը և զուգագուլպաները):
89. 1 տարեկանում արդեն երեխան պետք է կարողանա մեծահասակի հսկողությամբ կատարել առանձին գործողություններ՝ հանել ու որոշակի հերթականությամբ հագնել հագուստն ու կոշիկները։
90. Սաներին սովորեցնել լինել կոկիկ: Մինչև 2 տարեկանը սանը պետք է կարողանա մեծահասակի օգնությամբ օգտվել թաշկինակից, խնամքով վերաբերվել անձնական իրերին, խաղալիքներին, ուշադրություն դարձնել և կարգի բերել արտաքին տեսքը, հարդարել մազերը, կոկիկ ծալել հագուստը, կոշիկները տեղը դնել: Երեխաներին աստիճանաբար սովորեցնել խմբի կանոններին:
91. Սովորեցնել հասկացնել սեփական կարիքների մասին: Ձևավորել անձնական հիգիենայի և ինքնասպասարկման տարրական վարք. ձեռքերը, բերանը մաքուր պահելու, լվանալու ցանկություն, սանրվելու, սրբիչով սրբվելու, գլխարկը, վերնահագուստը հանելու կարողություն: Սանը 2 տարեկանում արդեն պետք է կարողանա մեծահասակի օգնությամբ կատարել սեփական կարիքները հոգալու գործողությունները, կատարել ինքնասպասարկման պարզ գործողություններ:
92. Կողմնորոշումը շրջակա միջավայրում: Սովորեցնել ազատ քայլել և շարժվել խմբասենյակում (ընդունարան, ննջասենյակ), հասկանալ այդ սենյակների օգտագործման նպատակը, հիշել անձնական իրերի պահման վայրերը, սեղանի մոտ իր տեղը և մահճակալը:
93. Դաստիարակել անծանոթ միջավայրում և անծանոթ մարդկանց հետ զգուշավոր վարքագիծ, սովորեցնել լսել և ընկալել մեծահասակի արգելող արտահայտությունները:
94. Ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտում սանը՝
ա. մեծահասակի ուղղորդմամբ դրսևորում է ինքնասպասարկման որոշ կարողություններ,
բ. մեծահասակի օգնությամբ հետևում է հիգիենայի և անվտանգության տարրական կանոններին, լվանում է ձեռքերը, մաքրում է ատամները,
գ. փորձում է խուսափել իր կենսական փորձից բխող վտանգներից [2]։
V. ԶԱՐԳԱՑՆՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
95. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում 1-ից մինչև 2 տարեկան սաների զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջներն են`
1) խմբասենյակում առկա են խաղային պարագաներ սաների ճանաչողական զարգացման համար` խճանկար, բուրգ, երկրաչափական տարբեր անցքերով աղյուսիկներ, բազմագույն խորանարդիկներ, գնդակներ, փոքրիկ մեքենաներ, գունեղ նկարներով գրքեր.
2) առկա են սաների սյուժետային խաղերի համար նյութեր. տիկնիկներ, տարբեր չափերի կենդանիներ, տիկնիկների հագուստ, խաղալիք կահույք, տարբեր ձևերի և գույների կառուցողական նյութեր, խաղալիք-հեռախոսներ, խորանարդիկներ, փայտիկներ և այլն.
3) առկա են խաղային նյութեր և սարքավորումներ` սաների երաժշտական ունակությունների զարգացման համար.
4) առկա են նյութեր և սարքավորումներ` սաների ստեղծագործական գործունեության համար. ալբոմներ, թղթեր, վրձիններ, մատիտներ, ներկամատիտներ (ֆլոմաստերներ), ծեփանյութ և այլն.
5) բոլոր նյութերն անվտանգ են, հասու և մատչելի սաներին` աշխատելու համար. մատիտները սրված են, ներկամատիտները (ֆլոմաստերներ)` թարմ, վրձինները` մաքուր.
6) առկա են խաղալիքներ` զբոսանքի ժամանակ խաղալու համար. փոքրիկ դույլեր, կաղապարներ, բահեր և այլն.
7) առկա են խաղեր և սարքավորումներ` քայլքի և այլ շարժումների համար.
8) տարածքում առկա է սաների համատեղ խաղերի համար առանձնացված հատված.
9) բոլոր խաղալիքները, նյութերը սաների համար հասանելի են.
10) տարածքում առկա են ծաղիկներ, բույսեր.
11) խմբասենյակում առկա են դիդակտիկ նյութեր և խաղեր՝ սաների զգայարանների, ընդհանուր և մանր շարժունակության զարգացման և սյուժետադերային խաղերի իրականացման համար.
12) խմբասենյակում և դրանից դուրս ստեղծված են պայմաններ շարժունակության խանգարումներ ունեցող սաների համար. հարմարեցված աթոռ սեղանով, կանգնակ, սայլակ, քայլակ, տարբեր չափսերի բարձեր, աթոռակներ նստելու ճիշտ դիրք ապահովելու համար, հարմարեցված սպասք (սպասքի հարմարեցումներ՝ ադապտացիաներ), հարմարեցված գրենական պիտույքներ:
96. Գրականության ցանկ՝
1) «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք, -Երևան, 2020թ.։
2) Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ, -Երևան, 2021թ.։ .
3) Առաքելյան Ռ. Շարժախաղեր, -Երևան, 2009թ.։
4) Ավետիսյան Ժ., Կերպարվեստ․ սովորում ենք աշխատել, -Երևան, 2020թ.։
5) Լուսինյան Ա., Ղազարյան Կ. Երաժշտությունը մանկապարտեզում, -Երևան, 2009թ.։
6) Ղազարյան Կ. Երաժշտադիդակտիկ խաղեր, -Երևան, 2007թ.։
7) Մանկապարտեզի վաղ հասակի առաջին և երկրորդ խմբերի կրթական համալիր ծրագիր, -Երևան, -Երևան, 2012թ.։
8) Մարության Ս., Դալլաքյան Ա․ Նախադպրոցական մանկավարժություն, Երևան, «Գազպրինտ», 2008թ.։
9) Նախադպրոցական կրթություն և զարգացում, «Սեյվ դը չիլդրեն», -Երևան, 2013թ.։
10) Պողոսյան Լ․. Եկեք երգենք ու խաղանք, -Երևան, 1997թ.։
11) Ալեքսեևա Մ. Մ. և ուրիշներ։ Նախադպրոցականների զարգացման և մայրենի լեզվի ուսուցման մեթոդիկան։ — Մոսկվա, 2000։
12) Վասիլևա Մ. Ա. և ուրիշներ։ Մանկապարտեզում դաստիարակության և ուսուցման ծրագիր։ - Մոսկվա, 2008։
13) Վիգոտսկի Լ. Ս. Երեխայի զարգացման տարիքային պարբերացման հիմնախնդիրը։ - Մոսկվա․ «Հոգեբանության հարցեր», 1972։ - Էջ 114–123։
14) Գերբովա Վ. Վ. Խոսքի զարգացումը մանկապարտեզում։ - Մոսկվա, 2010։
15) «Նախադպրոցական դաստիարակություն»։ - 2010, N 1։
16) «Նախադպրոցական դաստիարակություն»։ - 2011, N 1–2։
17) «Նախադպրոցական դաստիարակություն»։ - 2016, N 4։
18) «Նախադպրոցական դաստիարակություն»։ - N 6։
19) Կարաբանովա Օ. Ա. Տարիքային հոգեբանություն։ - Մոսկվա․ «Այրիս-Պրեսս», 2005։
20) Լիսինա Մ. Ի. Հաղորդակցման օնտոգենեզի հիմնախնդիրները։ - Մոսկվա, 1986։
21) Պիաժե Ժ. Հոգեբանական ընտիր աշխատություններ։ - Մոսկվա, 2018։
22) «Ակունքներ» ծրագիր։ - Մոսկվա, 2003։
23) Էլկոնին Դ. Բ. Հոգեբանական ընտիր աշխատություններ։ - Մոսկվա․ «Պեդագոգիկա», 1989։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 նոյեմբերի 2026 թվական: