ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«05» նոյեմբերի 2026 թ. |
N 100-Ն |
«ՄԻՋԻՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով՝
Հրամայում եմ`
1. Հաստատել «Միջին խմբի նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագիրը՝ համաձայն Հավելվածի:
|
Նախարար՝
11/5/2026 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
|
|
Հավելված Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի նոյեմբերի 5-ի N 100-Ն հրամանի |
ՄԻՋԻՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳԻՐ
I. ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
1. Ծրագիրը հասցեագրված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին: Ծրագրի նպատակն է աջակցել 4-5 տարեկան սաների՝ ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչով» (այսուհետ՝ չափորոշիչ) սահմանված կարողունակությունների ձևավորման, առօրյայի կազմակերպման, ընդհանուր զարգացման, դաստիարակության խնդիրների իրականացման, զարգացնող, ներառական միջավայրի ստեղծման, սանի գործունեության տարբեր ձևերի կազմակերպման աշխատանքներին:
2. «Միջին» խմբի (4-5 տարեկանների) կրթական հիմնական ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կազմված է չափորոշչի պահանջների հիման վրա՝ սաների տարիքային հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ:
3. Ծրագրի ներառում է`
1) սանի ֆիզիկական զարգացումը, առողջ ապրելակերպի վերաբերյալ պատկերացումների և առողջ կենսակերպին միտված սովորությունների ձևավորումը.
2) խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, մաթեմատիկական տարրական պատկերացումների զարգացումը.
3) ճանաչողության զարգացումը, փորձարարության և հնարամտության խթանումը, խաղային գործունեության խրախուսումը.
4) ազգային ինքնության, սեփական և այլոց իրավունքների և պարտականությունների մասին տարրական պատկերացումների ձևավորումը.
5) ուսման նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը.
6) անձնային աճը, հուզակամային ոլորտի զարգացումը, համատեղ գործունեության և համագործակցության խթանումը, սոցիալականացումը.
7) հիգիենիկ և ինքնասպասարկման կարողությունների, անվտանգ կենսագործունեության, կյանքի հմտությունների ձևավորումը [2]:
4. Ծրագրում հաշվի է առնված երեխայակենտրոն ուսուցման ու դաստիարակության, շարունակական կրթության ապահովման պահանջը։
5. Ֆիզիկական, մտավոր, բարոյական, աշխատանքային, տնտեսագիտական, իրավական, էկոլոգիական, սեռային, գեղարվեստագեղագիտական դաստիարակության խնդիրները բխում են հասակարակության զարգացման պահանջներից: Դրանք համակցված իրագործվում են ծրագրային առանձին բաղադրիչներում և իրականացնում են նախադպրոցական կրթության վերակառուցման ու նորացման գործընթացը՝ չափորոշչով սահմանված ոլորտային վերջնարդյունքների ապահովման և կարողունակությունների ձևավորման միջոցով:
6. Ծրագիրը սահմանում է՝
1) կրթության բովանդակության ընդհանրական կառուցվածքը,
2) ուսումնական տարվա սկիզբը, ավարտը,
3) սաների գործունեության տարբեր ձևերի հերթագայումը,
4) խաղային և ուսումնական գործունեության հարաբերակցությունը տեսանելի դարձնող կանոնակարգը,
5) ծրագրային բաղադրիչներին հատկացվող շաբաթական պարապմունքների քանակը, ակնկալվող վերջնարդյունքները,
6) զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջները [2]։
7. Ծրագրում ներկայացված են թեմաներ միայն «Ինձ շրջապատող աշխարհը» և «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» բաղադրիչներից, ինչն ապահովում է թեմատիկ ուսուցման կազմակերպումը՝ ապահովելով ուսումնասիրվող նյութի վերաբերյալ սաների ամբողջական և համակարգային պատկերացումների ձևավորումը, ծրագրային բաղադրիչների միջև կապերի ապահովումը։
8. Ծրագրի բովանդակությունն ապահովում է 4-5 տարեկան սաների գիտելիքների, կարողությունների, հմտությունների և արժեքային համակարգի ձևավորումը՝ յուրաքանչյուր սանի զարգացման առանձնահատկությունների ու կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի հաշվառմամբ։
9. Ծրագրին ներկայացվում են հետևյալ պահանջները՝
1) համապատասխանությունը չափորոշչին.
2) կրթության աշխարհիկ բնույթը,
3) սաների և մեծահասակների համատեղ գործունեության ընթացքում անհատակողմնորոշված (երեխայակենտրոն) մոտեցման ապահովումը,
4) ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման դիդակտիկական սկզբունքների ապահովումը,
5) ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը [2]։
II. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
10. Ծրագրում ներկայացված են`
1) դաստիարակության և ուսուցման նպատակները,
2) խնդիրները՝ ըստ ծրագրային բաղադրիչների,
3) սաների առօրյայի կազմակերպման առանձնահատկությունները,
4) վերջնարդյունքների ապահովման հիմքերը՝ սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ,
5) զարգացնող միջավայրին ներկայացվող չափանիշները։
11. Ծրագրի նպատակներն են՝
1) 4-5 տարեկան սաների տարիքային և անհատական առանձնահատկություններին համապատասխան ներդաշնակ հոգեկան ու ֆիզիկական զարգացման ապահովումը՝ ըստ չափորոշչով սահմանված ոլորտային վերջնարդյունքների,
2) նախադպրոցական կրթության ավարտին երեխաներից ակնկալվող կարողունակությունների ձևավորումը (գիտելիք, կարողություններ, հմտություններ, դիրքորոշում և արժեհամակարգ)։
3) ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման գործում նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին աջակցումը,
12. Ծրագրով սահմանված մակարդակն ապահովվում է կրթության բովանդակային բաղադրիչների միջոցով՝ յուրաքանչյուր սանի հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ:
13. Նախադպրոցական տարիքի երեխաների կրթության բովանդակությունը ներառում է զարգացման հետևյալ ոլորտները՝
1) շարժողական (Հապավումը՝ Շ).
2) խոսքի և հաղորդակցման (Հապավումը՝ ԽՀ).
3) իմացական (Հապավումը՝ Ի).
4) հուզական, սոցիալ-անձնային (Հապավումը՝ ՀՍԱ).
5) ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի (Հապավումը՝ ԻԱԱԱ) [2]։
14. Ծրագիրը նախատեսում է սանի առօրյայի՝ համատեղ գործունեությամբ կազմակերպվող 3 ձև`
1) խաղային գործունեություն.
2) պարապմունքներ՝ որպես ուսուցման կազմակերպման հատուկ ձև.
3) օրվա ընթացքում սանի ազատ ժամանակի տնօրինում [2]։
15.Չափորոշչով սահմանված ինը կարողունակությունների ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ միջին խմբում սաների հետ օրվա կանոնակարգային պահերին կազմակերպվող աշխատանքն արտացոլվում է ծրագրային 6 բաղադրիչում՝
1) խոսքի զարգացում
2) ինձ շրջապատող աշխարհը
3) մաթեմատիկական տարրական պատկերացումներ
4) երաժշտություն
5) կերպարվեստ և կառուցողական աշխատանք
6) ֆիզկուլտուրա [2]։
16. Ծրագրային բաղադրիչների զատումը պայմանական է. դրանք սերտորեն փոխկապակցված են: Սանի զարգացումը համակողմանի և լիարժեք է ընթանում, եթե բոլոր բաղադրիչներով միաժամանակ և շարունակական աշխատանք է տարվում:
17. Ծրագրային բոլոր բաղադրիչներով սահմանված վերջնարդյունքներն ուղղված են առանցքային կարողունակությունների ձևավորմանն ու զարգացմանը՝
1) լեզվական և հաղորդակցական կարողունակություն,
2) ճանաչողական և շարժառիթային (մոտիվացիոն) կարողունակություն,
3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն,
4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն,
5) թվային և մեդիա կարողունակություն,
6) մշակութային կարողունակություն,
7) մաթեմատիկական և տեխնիկական կարողունակություն,
8) տնտեսական կարողունակություն,
9) ֆիզիկական կուլտուրայի և առողջության պահպանմանը միտված կարողունակություն:
III. ՍԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝
ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ
18. Շարժողական ոլորտում սանը`
1) կարողանում է ճիշտ կատարել և զուգակցել հիմնական շարժումները,
2) խաղում է շարժախաղեր՝ հիմնական շարժողական գործողություններով, մասնակցում է մարզախաղերի տարրերով փոխանցումավազքերին՝ դրսևորելով անհրաժեշտ շարժողական ակտիվություն,
3) գիտի ամառային և ձմեռային մարզաձևերը, ճանաչում է հայ անվանի մարզիկների,
4) խաղում է ջրային խաղեր, ջրում կատարում է ոտքերի և ձեռքերի շարժումներ,
5) կատարում է կեցվածքի շեղման, հարթաթաթությունը կանխարգելող վարժություններ,
6) կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով, վերին ու ստորին վերջույթների, ուսագոտու, իրանի և որովայնի համար,
7) կատարում է պարզ պարային շարժումներ՝ դրսևորելով ռիթմի զգացողություն,
8) ինքնուրույն կատարում է տարբեր բնույթի ֆիզիկական վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով,
9) ֆիզիկական դաստիարակության տարբեր ձևերում դրսևորում է կարգապահություն, ակտիվություն, ընկերասիրություն, համագործակցություն, բարեկիրթ վարքագիծ և հարգանք,
10) տիրապետում է սպորտային վարժություններին` սահում է սահնակով և դահուկներով, վարում է ինքնագնաց, եռանիվ և երկանիվ հեծանիվ,
11) ունի մատիտով, վրձնով, մկրատով, ծեփանյութով աշխատելու կարողություններ:
19. Խոսքի և հաղորդակցման ոլորտում սանը՝
1) սանն ընկալում և վերարտադրում է լսած փոքրիկ պատմությունները,
2) նկարագրում է առարկաները, երևույթները, դրանց միջև եղած պարզագույն կապերը. բանավոր խոսքում կիրառում այնպիսի առարկաների և երևույթների անվանումներ, որոնք իր անձնական փորձում չեն եղել,
3) նկարների օգնությամբ կազմում է փոքրիկ պատմություններ, ամբողջացնում կիսատ թողնված միտքը,
4) պատմում է սեփական փորձառության մասին,
5) խոսքն արտահայտում է տարբեր արտահայտչամիջոցներով՝ փոխելով ձայնի ուժգնությունը, տեմպը, օգտվում է խոսքային դադարներից,
6) քերականորեն ճիշտ է կազմում նախադասությունները՝ կիրառելով կապական միջոցներ,
7) դրսևորում է հետաքրքրություն գրքերի նկատմամբ, արտահայտում գրական ստեղծագործություն լսելու ցանկություն,
8) հաղորդակցման ընթացքում ոչ միայն արտահայտում է սեփական վերաբերմունքը որևէ երևույթի նկատմամբ, այլև դրսևորում է դիմացինին լսելու կարողություն,
9) տարբերում է հաղորդակցության անմիջական և միջնորդավորված ձևերը, պատկերացնում է տեխնոլոգիաների դերը հաղորդակցության մեջ.
20. Իմացական ոլորտում սանը՝
1) ցուցաբերում է համրանքի, թվերի, քանակի իմացություն, թվաբանական պարզ խնդիրներ լուծելու կարողություն, կռահում է պարզ օրինաչափությունները,
2) մասնակցում է համատեղ կազմակերպվող աշխատանքներին և ավարտին հասցնում առաջադրանքը,
3) հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում դրսևորում է իմացական ակտիվություն, հայտնում է սեփական կարծիքը, դիրքորոշումը, վերաբերմունքը,
4) ճանաչում է աշխարհը փորձարկումների, ինքնուրույն գործողությունների միջոցով, խմբավորում առարկաները, պատկերներն ըստ ընդհանուր հատկանիշների,
5) հասկանում է շրջապատող աշխարհի և բնության երևույթների փոխկապվածությունը, ունի տարրական պատկերացումներ կենդանական աշխարհի և անկենդան բնության մասին,
6) կարևորում է մարդու աշխատանքը, դրա արդյունքները,
7) ճանաչում է փոխադրամիջոցները, սպասքը, կահույքը, գիտի դրանց դերը մարդու կյանքում,
8) ունի տարրական պատկերացումներ ազգերի մշակութային առանձնահատկությունների մասին,
9) մեծահասակի օգնությամբ վերլուծում է տեղեկատվությունը և կատարում նպատակամետ ընտրություն.
21. Հուզական, սոցիալ-անձնային ոլորտում սանը՝
1) տարբերակում է շրջապատող մարդկանց հուզական վիճակն ու զգացմունքները, համադրում է իր և մյուսների ցանկությունները,
2) հասակակիցների և մեծահասակների հետ հարաբերություններում դրսևորում է ընդգծված վերաբերմունք, ընկալում է մարդկանց տրամադրվածությունն իր նկատմամբ, փորձում է դրսևորել հանդուրժողականություն, օգնելու, ապրումակցելու կարողություններ,
3) մեծահասակների հետ շփվելիս պահպանում է բարեվարքության նորմերը,
4) խմբային աշխատանքներում և խաղերում դրսևորում է համատեղ գործելու պատրաստակամություն, համագործակցելու ցանկություն, ակտիվ մասնակցում է մեծահասակների և հասակակիցների նախաձեռնություններին,
5) հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում դրսևորում է ընդհանուր նպատակին միտված անձնային հատկություններ և սոցիալական կարողություններ՝ իր և ընկերների ցանկություններն ու գործողությունները համադրելու կարողություն, սեփական վարքը կարգավորելու փորձեր, համբերատարություն, ընկերոջը հասկանալու և աջակցելու պատրաստակամություն,
6) ուսումնասիրում է իր անձի, ընտանիքի անդամների, շրջապատող մարդկանց առանձնահատկությունները, ցուցաբերում է հստակ վերաբերմունք ընտանիքում կամ մանկապարտեզում կատարվող իրադարձություններին,
7) դրսևորում է սեփական հույզերի ու գործողությունների, մտքերի և վերաբերմունքի մասին խոսելու պատրաստակամություն.
22. Ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտում սանը՝
1) դրսևորում է անձնական հիգիենայի կանոնների պահպանման կարողություններ և ինքնասպասարկման հմտություններ,
2) պահպանում է օրվա կանոնակարգը և հիգիենայի հիմնական պահանջները,
3) գիտի առողջության պահպանման հիմնական կանոնները, տարբերակում է առողջ և անառողջ սնունդը, պատկերացում ունի սեփական սննդային ալերգիաների վերաբերյալ, պատկերացնում է օգտակար և վնասակար սովորությունների հետևանքները, դրսևորում է բացասական վերաբերմունք վնասակար սովորությունների հանդեպ,
4) կարողանում է նկարագրել իր և մյուսների առողջական վիճակը, բացատրել հիվանդության հիմնական ախտանիշներն ու հնարավոր պատճառները,
5) հասկանում է սեփական անձի, վարքի և կենսագործունեության անվտանգության հիմնական կանոնները և հաճախ առանց հիշեցման հետևում է դրանց,
6) ծանոթ է անվտանգության կանոններին տանը, մանկապարտեզում, փողոցում, այլ վայրերում և մեծահասակի հիշեցումով հետևում է դրանց,
7) ծանոթ է երթևեկության հիմնական կանոններին և մեծահասակի հիշեցումով հետևում է դրանց,
8) ունի տարրական գիտելիքներ ֆիզիկական ակտիվության և մարմնի կոփման կարևորության մասին:
IV. ՍԱՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
23. Կանոնակարգը օրվա ընթացքում գործունեության տեսակների՝ պարապմունքների, դաստիարակչական աշխատանքների ու գործունեության ազատ ձևերի կազմակերպման, սաների ֆիզիկական, մտավոր աշխատանքի, հանգստի ճիշտ հերթագայման և ծանրաբեռնվածության ներդաշնակ բաշխման նախագծումն է։
24. Կանոնակարգի ճիշտ կառուցվածքի հիմնական սկզբունքը դրա համապատասխանությունն է սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններին՝ չբացառելով անհատական մոտեցման սկզբունքը (քնի տևողություն, գործունեության տեմպ, նախասիրություններ և այլն)։
25. Օրվա կանոնակարգը սաների կյանքի կազմակերպման, համակողմանի զարգացման, առողջության ամրապնդման և դաստիարակության կարևոր պայման է։ Հաստատության օրվա կանոնակարգը կարող է փոփոխվել մանկավարժական խորհրդի որոշմամբ և տնօրենի հրամանով՝ հիմնադրի կողմից սահմանված աշխատանքային ռեժիմին և հաստատությունում սաների գտնվելու տևողությանը համապատասխան:
26. Միջին տարիքային խմբի (4-5 տարեկանների) օրինակելի կանոնակարգը ներկայացված է աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1.
|
N |
Կանոնակարգային պահեր |
Հիմնական կանոնակարգ |
Ամառային կանոնակարգ |
|
1. |
Սաների ընդունելություն, խաղեր առավոտյան մարմնամարզություն |
8.30 -9․30 |
8.30 -9․30 |
|
2. |
Նախաճաշի նախապատրաստում, նախաճաշ |
9․30 - 10․00 |
9․30 - 10․00 |
|
3. |
Պարապմունքի նախապատրաստում Պարապմունք առաջին Պարապմունք երկրորդ Պարապմունք երրորդ/ազատ գործունեություն |
10․00 -10․10 10․10 - 10․35 10․45 -11․10 11․20 - 11․45 |
10․00 -10․10 10․10 -10․35 |
|
4. |
Զբոսանքի նախապատրաստում, զբոսանք (խաղեր, դիտումներ, աշխատանք) |
11․45 -12․30 |
10․35 -12․30 (կոփիչ միջոցառումներ) |
|
5. |
Ճաշի նախապատրաստում, ճաշ |
12․30 - 13․00 |
12․30 - 13․00 |
|
6. |
Ազատ գործունեություն |
13․00 -13․30 |
13․00 -13․30 |
|
7. |
Ցերեկային քնի նախապատրաստում, քուն |
13․30 -15․15 |
13․30 -15․15 |
|
8. |
Աստիճանական արթնացում, վարժություններ արթնացումից հետո, ազատ խաղեր |
15․15 -15․50 |
15․15 -15․50 |
|
9. |
Հետճաշիկի նախապատրաստում, հետճաշիկ |
15․50 -16․10 |
15․50 -16․10 |
|
10. |
Զբոսանքի նախապատրաստում զբոսանք,խաղեր,տուն ճանապարհել |
16․10 -17․30 |
16․10 -17․30 |
27. Շաբաթվա այն օրը, երբ երրորդ պարապմունք չի կազմակերպվում, այն փոխարինվում է սաների ազատ գործունեությամբ։
28. Պարապմունքների բաշխման ցանկի կազմման ժամանակ անհաժեշտ է պահպանել սաների ֆիզիկական և մտավոր աշխատանքների ճիշտ հերթագայումը, ծանրաբեռնվածության ներդաշնակ բաշխումը։
29. Միջին տարիքային խմբի շաբաթական պարապմունքների բաշխման օրինակելի տարբերակը ներկայացվում է աղյուսակ 2-ում։
Աղյուսակ 2
|
N |
Պարապմունքների տեսակները |
Պարապմունքների քանակը |
|
1․ |
Խոսքի զարգացում |
2 պարապմունք |
|
2․ |
Ինձ շրջապատող աշխարհը |
1 պարապմունք |
|
3․ |
Մաթեմատիկական տարրական պատկերացումներ |
1 պարապմունք |
|
4․ |
Նկարչություն |
2 պարապմունք |
|
5․ |
Ծեփակերտում |
1 պարապմունք |
|
6․ |
Կառուցողական աշխատանք/ապլիկացիա |
0,5 պարապմունք 0,5 պարապմունք |
|
7․ |
Ֆիզկուլտուրա |
2 պարապմունք |
|
8․ |
Երաժշտություն |
2 պարապմունք |
|
9․ |
Շաբաթական ընդամենը |
12 պարապմունք |
30. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում է օգոստոսի 31-ին:
31. Պարապմունքներն անցկացվում են սեպտեմբերի 15-ից մինչև մայիսի 31-ը։ Յուրաքանչյուր պարապմունքի տևողությունը 20-25 րոպե է, իսկ պարապմունքների միջև ընկած ժամանակահատվածը 10 րոպե է։
32. Սեպտեմբերի առաջին երկու շաբաթը հարմարման փուլ է, ուստի հատուկ պարապմունքներ չեն անցկացվում:
33. Չորրորդ եռամսյակի համար նախատեսված չէ պարապմունքների բաշխման ցանկ, քանի որ պարապմունքներն անցկացվում են ուսուցանված նյութի կրկնության ու ամրապնդման նպատակով: Բաց թողնված ծրագրային ծավալը կարող է լրացվել չորրորդ եռամսյակում:
34. Ամռան ամիսներին անցկացվում են կոփիչ միջոցառումներ:
35. Սաների կողմից ծրագրային նյութի յուրացման համար հաշվետու ժամանակահատված է սահմանվում յուրաքանչյուր եռամսյակը:
V. ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
36. «Խոսքի զարգացում» (Հապավումը՝ ԽԶ) ծրագրային բաղադրիչի նպատակներն են՝
1) կատարելագործել սաների խոսքի հնչյունային մշակույթը, նպաստել հնչյունների ու բառերի մաքուր արտաբերմանը, ընդարձակել ակտիվ բառապաշարը,
2) զարգացնել խոսքը քերականորեն ճիշտ կառուցելու կարողությունները,
3) զարգացնել կապակցված, ինքնուրույն խոսքը, երկխոսելու և մենախոսելու ունակությունը,
4) դաստիարակել հուզական արձագանք և հետաքրքրություն գրական ստեղծագործությունների նկատմամբ:
37. Ծրագրային բաղադրիչն ապահովում է լեզվի հնչյունային համակարգի բարելավման, բառապաշարի հարստացման և ակտիվացման ձևավորման, քերականական կառուցվածքի յուրացման, կապակցված խոսքի զարգացման աշխատանքների կազմակերպման հաջորդականությունը:
38. Խոսքի զարգացման պարապմունքների, գործունեության տարբեր ձևերի՝ շրջապատող միջավայրի, բնության հետ ծանոթացման, ինչպես նաև գեղարվեստական գրականության ստեղծագործությունների ընթերցումների ընթացքում, առօրյայում դաստիարակը սաների գիտակցությանն է հասցնում այն գաղափարը, որ առարկաները և երևույթները արտահայտվում են բառերի միջոցով և ունեն որոշակի նշանակություն: Իսկ մտքի առավել ճշգրիտ արտահայտման համար անհրաժեշտ է ընտրել իմաստով համապատասխան բառեր:
39. Ծրագրային այս բաղադրիչը շեշտադրում է «Զարգացնող խոսքային միջավայր»-ի կառուցումը՝ միտված սաների խոսքի ինքնակազմակերպմանը, ազատ խոսքարտահայտմանը։
40. Միջին խմբում խոսքի զարգացման խնդիրներն են՝
1) խոսքի հնչյունային մշակույթի դաստիարակում,
2) խոսքի քերականական կողմի ձևավորում,
3) բառապաշարի հարստացում և ակտիվացում,
4) կապակցված խոսքի զարգացում,
5) ծանոթացում մանկական գեղարվեստական գրականությանը:
41. Խոսքի հնչյունային մշակույթի դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքներն այս տարիքային խմբում միտված են՝
1) ճիշտ հնչարտաբերման ձևավորմանը,
2) հնչյունային լսողության զարգացմանը,
3) ձայնային ապարատի, խոսքային շնչառության զարգացմանը,
4) խոսքային արտահայտչամիջոցներից և խոսքի առոգանությունից ճիշտ օգտվելու ունակությունների զարգացմանը:
42. Խոսքի հնչյունային մշակույթի դաստիարակության ուղղությամբ անհրաժեշտ է՝
1) ամրապնդել ձայնավոր և բաղաձայն հնչյունների ճիշտ արտաբերումը և մշակել շփական, պայթական, հնչյունների արտասանությունը և զարգացնել հնչարտասանական ապարատը,
2) նպաստել որոշակի հնչյունով սկսվող բառերի տարբերակմանը և անվանմանը,
3) շարունակել աշխատանքն խոսքի առոգանության ուղղությամբ,
4) կատարելագործել բառերի և բառակապակցությունների հստակ արտաբերումը,
5) զարգացնել արտահայտիչ խոսքը,
6) սովորեցնել ճիշտ արտասանել բառերը:
43. Բառապաշարի հարստացման և ակտիվացման ուղղությամբ անհրաժեշտ է՝
1) ակտիվացնել բառապաշարը` հատկանիշ և գործողություն ցույց տվող բառերով՝ խորացնելով շրջապատող աշխարհի առարկաների ու երևույթների մասին գիտելիքները և պատկերացումները,
2) նպաստել ընդհանրացնող բառերի կիրառմանը։
44. Խոսքի քերականական կողմի ձևավորման խնդիրը միտված է նախադասությունները ճիշտ կազմելու, բառերի հաջորդականությունը նախադասությունների մեջ ընկալելու, բառերը ձևափոխության ենթարկելու սաների կարողությունների ձևավորմանը։
45. Խոսքի քերականական կողմի ձևավորման ուղղությամբ անհրաժեշտ է՝
1) ստեղծել պայմաններ քերականորեն ճիշտ խոսք կառուցելու համար,
2) խրախուսել տարիքին բնորոշ բառաստեղծման երևույթը,
3) օգնել սաներին` համաձայնեցնել բառերը նախադասությունների մեջ թվով, դեմքով, ժամանակով,
4) ամրապնդել գոյականի եզակի թիվը հոգնակիի վերածելու, հոլովներից ճիշտ օգտվելու, բայերը ճիշտ կիրառելու կարողությունը,
5) նպաստել նախադասությունները ճիշտ կազմելու կարողությունների ձևավորմանը։
46. Կապակցված խոսքի զարգացման խնդիրը միտված է մտքերը տրամաբանական հաջորդականությամբ ինքնուրույն արտահայտելու, երկխոսելու, մենախոսելու կարողությունների ձևավորմանը։
47. Կապակցված խոսքի զարգացման ուղղությամբ անհրաժեշտ է՝
1) զարգացնել երկխոսություն վարելու, զրույցներին ակտիվորեն մասնակցելու կարողությունը,
2) խթանել ինքնուրույն խոսքը,
3) սովորեցնել պատասխանել հարցերին և ինքնուրույն հարցեր տալ,
4) սովորեցնել նկարագրել առարկան, երևույթները, իրադարձությունները՝ ընկալելով գործողությունների սկիզբը, ընթացքը և ավարտը,
5) զարգացնել նկարի շուրջ պատմումներ կազմելու կարողություն,
6) նպաստել մտքերն ինքնուրույն, տրամաբանական հաջորդականությամբ արտահայտելու կարողությունների ձևավորմանը,
7) սովորեցնել բեմականացնել փոքրիկ հեքիաթներ կամ հեքիաթից որևէ հատված,
8) սովորեցնել վերապատմել պարապմունքների ժամանակ ընթերցված կամ արդեն ծանոթ փոքրիկ հեքիաթներ և պատմվածքներ:
48. Մանկական գեղարվեստական գրականությանը ծանոթացումը մեծ ազդեցություն ունի մտածողության, խոսքի զարգացման և արտաքին աշխարհի նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորման վրա: Անհրաժեշտ է սաների համար ամեն օր կարդալ ինչպես նոր, այնպես էլ նրանց արդեն ծանոթ ստեղծագործություններ:
49. Մանկական գեղարվեստական գրականությանը ծանոթացնելը ենթադրում է՝
1) ձևավորել հետաքրքրություն գեղարվեստական գրականության տարբեր ժանրերի հանդեպ (հեքիաթ, պատմվածք, առակ, ոտանավոր)՝ ծանոթացնելով գրողների, բանաստեղծների, հայ մանկագիրների, ինչպես նաև ժողովրդական ստեղծագործություններին,
2) զարգացնել գրական ստեղծագործությունների իմաստն ըմբռնելու, դրանց բովանդակությունը հուզականորեն արտահայտելու կարողությունը,
3) սովորեցնել արտահայտիչ, հուզականորեն արտասանել ոտանավորը, օգտվել տրամաբանական դադարներից, շեշտադրումներից և այլն,
4) զարգացնել գեղարվեստախոսքային գործունեությունը, ձևավորել կատարողական ընդունակություններ, յուրաքանչյուր կերպարին բնորոշ արտահայտչամիջոցներից օգտվելու կարողություն,
5) ձևավորել աուդիո հեքիաթներ լսելու և դրանք քննարկելու կարողություններ։
50. Ստորև ներկայացվում է գեղարվեստական ստեղծագործությունների ցանկ, որը դաստիարակին հնարավորություն կտա իր հայեցողությամբ և սաների ցանկությամբ կատարել ստեղծագործությունների ընտրություն, դրանք կիրառել պարապմունքների և ազատ գործունեության ընթացքում՝
1) Պատմելու և ընթերցելու համար՝ «Ամպն ու սարը» - Հ. Թումանյան, «Փիսիկների գնդակը» -Ռ.Ղարիբյան, «Նունիկի փիսիկը» - Լ.Պողոսյան, «Ով աշխատի, նա կուտի» - ռուսական հեքիաթ, «Այոն ու ոչը» - Հ.Հայրապետյան, «Մեծանում եմ» - Գ. Գաբրիելյան, «Ծիտիկի երգը» - Լ. Թարգյուլ, «Բարի գայլուկը» - Ա. Մովսիսյան, «Խորամանկ կատուն և դյուրահավատ մկնիկը» - Ա. Մովսիսյան, «Ընկերը» - Ա. Մովսիսյան, «Ծիտը» - Հովհ. Թումանյան, «Մե՞ծ եմ, թե՞ փոքր» - Ս. Մուրադյան, «Աշուն քեռին» -Գ.Մովսիսյան, «Տոնածառն անտառում» - Ա. Մովսիսյան, «Աղվեսն ու հավերը» - Վ.Այգեկցի, «Թե ինչպես Ձմեռ պապիկը հալվեց» - Ս. Մուրադյան, «Մեր բանակը» - Ա. Մովսիսյան, «Չորս ցանկություն» - Կ.Ուշինսկի, «Եղանակ քույրերը» - Ս Մարշակ, «Բարեսիրտ շունը»- Ավ. Իսահակյան, «Լավ ընկերը» -Ա.Մովսիսյան, «Աղջիկն ու սունկերը» - Լ.Տոլստոյ, «Ծաղիկների թագուհին» - Ա. Մովսիսյան, «Ծիածանի ծնունդը» - Ա. Մովսիսյան, «Զատիկ» - հայկական ժող. տոն, «Գառնիկ ախպերը» - Հովհ. Թումանյան, «Ճանապարհորդ Ջեկոն» - Ստ.Զորյան, «Ագռավն ու աղվեսը» - Վ.Այգեկցի, «Երեք արջի հեքիաթը» -Լև Տոլստոյ, «Սուտլիկ որսկանը»-Հովհ. Թումանյան, «Կենդանիների վեճը» - Ղ. Աղայան, «Վատ ընկերը» - Խ.Աբովյան, «Գիշերն անտառում» - Սիմակ, «Մանուշակը» - Գ.Մովսիսյան, «Աղջիկն ու ծաղիկները» - Ա. Մովսիսյան, «Հայր մեր», «Աղոթք երեխաների», «Լորիկներ» - Վ.Անանյան, «Խաղալիքների ժողովը», «Ինչու տխրեցին» - Լ․ Պողոսյան։
2) Արտահայտիչ արտասանություն` «Սագիկ» - Ղ. Աղայան, «Բկլիկ ձկնիկ» - Ա. Խնկոյան, «Այս բոլորին» - Հ. Հայրապետյան, «Բադիկ» - Ռ.Պատկանյան, «Ընկերասերը» - Ս. Մուրադյան, «Իմ գնդակը» - Ս.Մուրադյան, «Իմ շնիկը» - Ավ. Ճողորյան, «Գնացքը» - Ս. Կապուտիկյան, «Մուկն ու կատուն» - Ս.Կապուտիկյան, «Կատու» - Հ. Աղաբաբ, «Երևանը» - Ն. Հովնաթան, «Աշնան երգ» - Հ. Հայրապետյան, «Աշուն» - Հ. Հայրապետյան, «Ձմեռ պապի» - Աթ. Խնկոյան, «Ձյունը» - Հ. Հայրապետյան, «Սահմանապահ եղբայրս» - Ս. Մուրադյան, «Գրադարանում»-Ս.Կապուտիկյան, «Հացթուխը»-Ս.Մուրադյան, «Շինարար Լևիկը» - Ս.Կապուտիկյան, «Ժամացույցը» - Ս.Կապուտիկյան, «Ամիսներ և չորս եղանակ» - Ղ.Աղայան, «Ոսկե ձվիկը» - ռուսական հեքիաթ, «Գրիչը» - Հովհ. Թումանյան, «Հայոց լեզու»-Ռ. Ղարիբյան, «Վագրն ու կատուն»-Պ.Սևակ, «Որ մեծանամ» -Ս.Կապուտիկյան, «Կարծում եք, թե կատա՞կ է» - Ս.Կապուտիկյան, «Ինձ լավ լսիր, ա'յ տիկնիկ» -Ս.Կապուտիկյան, «Համբարձման տոն» - Հովհ.Թումանյան, «Վարդավառ» - Ն.Միքայելյան, «Արտուտիկ» - Հովհ.Թումանյան, «Մանուշակ» - Ղ.Աղայան, «Մեղու» - Ներսես Շնորհալի, «Անհաշտ ծաղիկներ» - Հոբոս- Ապեր, «Ծաղիկներ» - Հովհ. Թումանյան, «Ծիծեռնակ» - Աթ. Խնկոյան, «Ձնծաղիկ» - Ն. Հովնաթան, «Մայիս» - Հ. Հայրապետյան, «Ձնծաղիկ» - Հ. Հայրապետյան, «Մայր ճնճղուկը», «Նկարիչ արջը», «Շլդիկ, մլդիկ նապաստակ», «Հյուրասեր Նունիկը», «Ու՞ր է գնում Նելլին փոքրիկ» - Լ. Պողոսյան, «Մանուկներն ու սագը» - Հովհ. Շիրազ, «Պարտեզ», «Կատու» - Ս. Կապուտիկյան, «Մայիս», «Գարուն», «Մեծամիտ Աքլորը» - Վ. Վարդանյան, «Բարի տուն» - Հ. Բաբաջանյան:
3) Վերապատմում՝ «Թե ինչու կատուն միայն նախաճաշից հետո է լվացվում» - լիտվական ժող. հեքիաթ, «Ուլիկը» - Հովհ. Թումանյան, «Նապաստակը առյուծի պալատում» - Ս.Մուրադյան, «Նապաստակն ու բադը» - Ս.Մուրադյան, «Գայլն ու կոշկակար նապաստակը» - Ս.Մուրադյան, «Գայլն ու աղվեսը» - Ս.Մուրադյան, «Գառնիկ ախպերը» - Հովհ. Թումանյան, «Շունն ու կատուն» - Հովհ. Թումանյան, «Ճանապարհորդ Ջեկոն» - Ստ.Զորյան, «Ով աշխատի, նա կուտի» - ռուսական ժող. հեքիաթ, «Լեզուն կտրած ծիտիկը» - Հովհ. Թումանյան:
4) Ստեղծագործական պատմումներ՝ «Իմ սիրելի խաղը», «Աշուն», «Իմ հայրենիքը Հայաստանն է», «Ձմեռ», «Նոր տարի», «Հայոց բանակը, «Գարուն է», «Մայրիկների տոնը», «Կենդանաբանական այգում», «Թանգարանում»։
51. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝
1) կիրառի հականիշ և հոմանիշ բառեր,
2) նկարագրի առարկաներ՝ օգտագործելով ածականներ,
3) համեմատի առարկաները՝ օգտագործելով ածականի համեմատության աստիճանները,
4) կիրառի ընդհանրացնող բառեր,
5) բառին ավելացնի վերջածանցներ՝ ստեղծելով նոր բառեր,
6) ավարտի նախադասության միտքը,
7) կառուցի քերականորեն ճիշտ խոսք՝ կապական միջոցների կիրառմամբ,
8) նախադասության մեջ բառերը համաձայնեցնի թվով, դեմքով, ժամանակով,
9) արտահայտի գոյականի հոգնակի թիվը, հոլովական ձևերը,
10) ներկայացնի նկարի բովանդակությունը,
11) հորինի պատմություն՝ նկարաշարերի կիրառմամբ,
12) վերապատմի լսած պատմությունը և հեքիաթը՝ պահպանելով մայրենի լեզվի հնչյունների ճիշտ արտասանությունը և խոսքի քերականական կողմը,
13) պատմելիս հաջորդաբար արտահայտի իրադարձությունների սկիզբը, ընթացքը և ավարտը,
14) բեմականացնի ծանոթ հեքիաթից որևէ հատված,
15) դրսևորի արտահայտիչ խոսք՝ փոխելով ձայնի տեմպը, արագությունը, ուժգնությունը,
16) երևակայությամբ պատմի պատմություններ,
17) պատմի սեփական փորձից,
18) արտասանի բանաստեղծություններ, քառյակներ, հանելուկներ՝ համապատասխան առոգանությամբ,
19) նկարագրի առարկաներ, երևույթներ, իրադարձություններ,
20) ակտիվ մասնակցի իրեն հետաքրքրող խոսակցությանը,
21) ձևակերպի և առաջադրի իրավիճակային հարցեր՝ հասակակիցների և մեծահասակների հետ հաղորդակցվելիս,
22) վերահսկի սեփական խոսքի արտահայտչականությունը՝ անհրաժեշտության դեպքում փոխելով ձայնի ինտոնացիան,
23) բացատրի իր յուրաքանչյուր գործունեությունը (խաղային, կենցաղային և այլն),
24) ձևակերպի իր կարիքները,
25) արտահայտի որոշակի գրական ստեղծագործություն լսելու ցանկություն,
26) հետաքրքրությամբ դիտի մանկական նկարազարդ գրքեր,
27) անվանի սիրելի հեքիաթը,
28) արտահայտի մտքեր, զգացողություններ, զգացմունքներ, ցանկություններ տարբեր երևույթների մասին՝ հիմնավորելով դրանք,
29) գիտակցի պատճառահետևանքային կապերը՝ համեմատելով ունկնդրած ստեղծագործության հերոսների արարքները,
30) ունենա տարրական պատկերացում տպագիր գրավոր խոսքի մասին,
31) բռնի գիրքը ճիշտ դիրքով,
32) ձևացնի, թե կարդում է՝ մատը տողերի վրայով սահեցնելով,
33) կազմի համատեղ պլաններ հասակակիցների հետ,
34) փորձի լուծել իր առջև ծառացած խնդիրները,
35) կիրառի պարզագույն մեդիագործիքներ՝ ըստ անհրաժեշտության,
36) լսի աուդիոհեքիաթներ և քննարկի դրանք,
37) կատարի էլեկտրոնային խաղ- վարժություններ,
38) օգտագործի ոչ խոսքային հաղորդակցության միջոցներ,
39) մասնակցի 20-25 րոպե տևողությամբ տարբեր աշխատանքներին,
40) մասնակցի խաղերին, քննարկի դրանց հետ կապված հարցեր,
41) հետևի նախապես քննարկված կանոններին՝ դրսևորելով պատշաճ վարքագիծ,
42) կատարի մի քանի քայլից բաղկացած հանձնարարություններ,
43) լսի դիմացինի խոսքը՝ առանց ընդհատելու,
44) խոսքի միջոցով լուծի կոնֆլիկտները,
45) ներգրավվի գործունեության տարբեր ձևերում։
52. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի բովանդակությունը ներառում է հեքիաթներ, պատմվածքներ, հանելուկներ, շուտասելուկներ, սուտասելուկներ, ոտանավորներ, առակներ, ասացվածքներ, խոսքային, հաղորդակցական իրավիճակներ, քննարկումներ:
53. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների (դիդակտիկ խաղ, զրույց, ոտանավորի ուսուցում և ամրապնդում, վերապատմում, պատմում /նկարով, խաղալիքի նկարագրություն, դաստիարակի ցուցումով, անավարտ պատմության շարունակություն, հիշողությամբ, ստեղծագործական/ գեղարվեստական գրականության ունկնդրում) մշակութային այցերի, Էքսկուրսիաների, զբոսանքների, տոների, միջոցառումների, բեմականացումների, թատրոնների, ինքնուրույն գործունեության, աշխատանքային կենտրոններում իրականացվող աշխատանքի, բնության անկյունում կատարվող հերթապահության ընթացքում:
54. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ՝ (թ), ԽՀ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), Ի՝ (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), ՀՍԱ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (է), ԻԱԱԱ՝ (ա), (ե), (զ):
VI. ԻՆՁ ՇՐՋԱՊԱՏՈՂ ԱՇԽԱՐՀԸ
55. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի (Հապավումը՝ ԻՇԱ) հիմնական նպատակներն են՝
1) նպաստել սանի իմացական կարողությունների, ճանաչողական հետաքրքրությունների զարգացմանը,
2) զարգացնել հաղորդակցական հմտությունները,
3) ձևավորել պատկերացումներ սեփական անձի, շրջակա միջավայրի կենդանական և անկենդան աշխարհի, բնության երևույթների մասին,
4) ձևավորել շրջակա միջավայրի, բնության և կենդանական աշխարհի նկատմամբ հուզական, հոգատար, մարդասիրական վերաբերմունք,
5) նպաստել բնապահպան վարքագծի ձևավորմանը։
56. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են`
1) ընդլայնել իմացական հետաքրքրությունները շրջապատող աշխարհի մասին,
2) ընդլայնել պատկերացումներն իր անձի, ընտանիքի, մանկապարտեզի, փողոցի, հայրենիքի, քաղաքի, գյուղի, տան մասին,
3) խորացնել ընկերասիրության մասին պատկերացումները,
4) զարգացնել պատկերացումները մարմնի մասերի, անձնական հիգիենայի մասին,
5) զարգացնել պատկերացումները զգայարանների մասին,
6) ձևավորել պատկերացումներ հայրենի երկրի, պետական խորհրդանիշների մասին,
7) ընդլայնել պատկերացումներն ազգային տոների, ծեսերի մասին,
8) ընդլայնել պատկերացումները երթևեկության պարզ նշանների, կանոնների, փոխադրամիջոցների մասին,
9) զարգացնել անվտանգ վարքագիծ,
10) նպաստել խաղային փոխհարաբերությունների, խաղային կարողությունների ձևավորմանը,
11) ձևավորել պատկերացումներ սեղանային խաղերի (շախմատ, շաշկի, լոտո, դոմինո) մասին,
12) հարստացնել պատկերացումները հագուստի, սպասքի, կահույքի, մարդու համար դրանց նշանակության ու կարևորության մասին,
13) ընդլայնել պատկերացումները բուսական և կենդանական աշխարհի, թռչունների, միջատների, սնկերի դրանց փոխկապակցվածության մասին,
14) խորացնել պատկերացումները մրգերի, բանջարեղենի մասին,
15) մշակել շրջապատի նկատմամբ, հոգատար և գիտակից վերաբերմունք, ձևավորել բնության մեջ ճիշտ վարքագծի դրսևորման սովորույթներ և հմտություններ, ծանոթացնել վարքի կանոններին, նպաստել բնապահպան վարքագծի ձևավորմանը,
16) ձևավորել տարրական գիտելիք տարվա եղանակների, դրանց հերթագայությամբ պայմանավորված բնության սեզոնային փոփոխությունների, բնության երևույթների և, դրանցով պայմանավորված, մարդկանց կյանքում կատարվող փոփոխությունների մասին,
17) ձևավորել տարրական պատկերացումներ արևի, ջրի, հողի, անձրևի, ձյան, քամու հատկությունների, կենդանի բնության մեջ դրանց կենսական նշանակության մասին,
18) ձևավորել բնության երևույթների պատճառահետևանքային տարրական կապերը հասկանալու կարողություն,
19) ամրակայել որևէ գործունեությունից տպավորություններ արտահայտելու կարողությունը,
20) խորացնել սաների պատկերացումները մասնագիտությունների, դրանց նշանակության և կարևորության մասին,
21) ձևավորել տարրական պատկերացումներ սեփական իրավունքների ու պարտականությունների մասին,
22) նպաստել առողջ/անառողջ սննդի, վիտամինների, առողջ ապրելակերպի, մարդու կյանքում սպորտի կարևորության մասին պատկերացումների ձևավորմանը։
57. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝
1) ներկայացնի իր ընտանիքը, ընտանիքի անդամներին, նրանց անուններն ու ազգանունները,
2) խոսի ընկերների մասին՝ կարևորելով ընկերասիրությունը,
3) ունենա սեռադերային պատկերացումներ իր մասին,
4) իմանա իր մարմնի մասերը,
5) հետևի անձնական հիգիենային,
6) իմանա զգայարանները, դրանց նշանակությունը,
7) անվանի հիմնական հույզերը,
8) բացատրի սեփական հույզերի պատճառները,
9) ապրումակցի դիմացինին, դրսևորի սեփական հույզերը,
10) ունենա պատկերացումներ հայրենի երկրի, մայրաքաղաքի, իր բնակավայրի ( քաղաք/գյուղ, փողոց, տուն) մասին,
11) իմանա իր հասցեն,
12) ճանաչի իր երկրի պետական դրոշը, զինանշանը, օրհներգը,
13) ունենա պատկերացումներ ազգային տոների, ծեսերի մասին,
14) ճանաչի ազգային հագուստի (տարազ) որոշ տարրեր,
15) իմանա իր մանկապարտեզի անվանումը, ճանաչի աշխատակիցներին,
16) կողմնորոշվի մանկապարտեզի շենքում, բակում, ծանոթ միջավայրում,
17) կառուցի խաղային փոխհարաբերություններ, խաղի հետաքրքիր սյուժեներ,
18) հորինի և խաղա դերային խաղեր,
19) խաղի մեջ կատարի դերաբաշխումներ,
20) հետևի խաղի կանոններին՝ խաղը հասցնելով ավարտին,
21) իմանա սեղանային մի քանի խաղեր,
22) մասնակցի խաղերին և խաղային իրավիճակներին,
23) խոսի իր հաջողությունների մասին,
24) տարբերի ամառային, ձմեռային հագուստը,
25) ճանաչի իրեն շրջապատող առարկաները՝ սպասք, կահույք, խաղալիքներ,
26) ճանաչի որոշ մասնագիտություններ, դրանց դերը, համապատասխան աշխատանքային գործիքները,
27) ճանաչի և անվանի մրգերը,
28) ճանաչի և անվանի բանջարեղենը,
29) ներկայացնի մրգերի և բանջարեղենի օգտակարությունը մարդու առողջության համար,
30) տարբերի մրգերը, բանջարեղենը՝ թե՛ համով, թե՛ արտաքին տեսքով,
31) ճանաչի հատապտուղները և անվանի դրանք,
32) ունենա տարրական պարկերացումներ առողջ/անառողջ սննդի, վիտամինների մասին,
33) ունենա տարրական պարկերացումներ առողջ ապրելակերպի, առողջության ամրապնդման հարցում սպորտի կարևորության մասին,
34) ճանաչի ընտանի, վայրի կենդանիներին, նրանց ձագերին, ներկայացնի նրանց օգտակարությունն ու նշանակությունը,
35) ճանաչի որոշ ջրային կենդանիների, իմանա դրանց առանձնահատկությունները,
36) ճանաչի և տարբերի թռչուններին ըստ արտաքին տեսքի (աղավնի, հավ, թութակ),
37) իմանա որոշ միջատների, դրանց կառուցվածքը,
38) ճանաչի և անվանի ծաղիկներն ըստ արտաքին տեսքի և գույնի (վարդ, կակաչ, մանուշակ և այլն),
39) ճանաչի պտղատու և դեկորատիվ ծառերի տեսակները, իմանա դրանց կառուցվածքը (արմատ, բուն, ճյուղ, տերև, պտուղ),
40) իմանա թփերի մասին,
41) իմանա անտառի, դրա բնակիչների մասին,
42) ճանաչի և անվանի որոշ սնկեր,
43) հետևի առողջության և անվտանգության պահպանման կանոններին,
44) իմանա տարվա եղանակները (գարուն, ամառ, աշուն, ձմեռ), նկարագրի դրանցում տեղի ունեցող փոփոխությունները,
45) ճանաչի և անվանի բնության տարրերը (ջուր, օդ, արև և այլն)` ներկայացնելով դրանց նշանակությունը,
46) ընկալի բնության երևույթների պատճառահետևանքային տարրական կապերը,
47) նկատի բնության գեղեցկությունը,
48) դրսևորի հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ,
49) կարևորի մարդու աշխատանքը բնության մեջ,
50) դրսևորի բնապահպան վարքագիծ,
51) ճանաչի երթևեկության պարզ նշանները, կանոնները,
52) իմանա փոխադրամիջոցները, դրանց դերը մարդու կյանքում,
53) մեծահասակի օգնությամբ հետևի երթևեկության կանոններին,
54) դրսևորի անվտանգ վարքագիծ,
55) մասնակցի հողամասում 20-25 րոպե տևողությամբ աշխատանքներին,
56) դրսևորի բարեկիրթ վարքագիծ,
57) համագործակցի հասակակիցների հետ, անհրաժեշտության դեպքում օգնի նրանց,
58) դրսևորի ինքնասպասարկման հմտություններ, ինքնուրույն հանի և հագնի հագուստը,
59) հասկանա սեփական իրավունքներն ու պարտականությունները,
60) հասկանա սեփական արարքների հետևանքները,
61) հետևի անվտանգ վարքի կանոններին։
58. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի բովանդակությունը ներառում է հետևյալ թեմաները՝
1) «Ես և իմ ընտանիքը»,
2) «Ես և իմ ընկերները»,
3) «Իմ մարմինը, անձնական հիգիենա»,
4) «Զգայարաններ»,
5) «Հույզեր»,
6) «Հայաստանն իմ տունն է»,
7) «Տոներ»,
8) «Իմ տունը, իմ փողոցը, իմ քաղաքը/գյուղը»,
9) «Իմ մանկապարտեզը»,
10) «Խաղեր»,
11) «Հագուստ»,
12) «Սպասք, կահույք»,
13) «Մասնագիտություններ»,
14) «Միրգ, հատապտուղ»,
15) «Բանջարեղեն»,
16) «Առողջ, անառողջ սնունդ, վիտամիններ»,
17) «Առողջ ապրելակերպ և սպորտ»,
18) «Ընտանի կենդանիներ»,
19) «Վայրի կենդանիներ»,
20) «Թռչուններ»,
21) «Միջատներ»,
22) «Ծաղիկներ»,
23) «Պտղատու ծառեր»,
24) «Դեկորատիվ ծառեր»,
25) «Անտառ»,
26) «Թփեր»,
27) «Սնկեր»,
28) «Ջուր, օդ, հող»,
29) «Ջրային աշխարհ»,
30) «Արև, դրա նշանակությունը»,
31) «Փոխադրամիջոց, երթևեկության կանոնները»,
32) «Տարվա եղանակներ, բնության երևույթներ»,
33)«Անվտանգ միջավայր, անվտանգ վարքագիծ»,
34) «Բարեկիրթ վարքագիծ»,
35) «Իմ իրավունքներն ու պարտականությունները»:
59. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների, մշակութային այցերի, էքսկուրսիաների, զբոսանքների, տոների, միջոցառումների, բեմականացումների, փորձարարության, աշխատանքային կենտրոններում, բնության անկյունում, բակում, բանջարանոցում կատարվող աշխատանքի և ինքնուրույն գործունեության ընթացքում:
60. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ՝ (ա), (գ), (թ), ԽՀ՝ (ա), (բ), (դ), (է), (ը), (թ), Ի՝ (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), ՀՍԱ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), ԻԱԱԱ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը)։
VII. ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐ
61. Մաթեմատիկական տարրական պատկերացումների ձևավորումը միջին տարիքային խմբում սաների մտավոր զարգացմանը նպաստող գործընթաց է, որը նպատակաուղղված է՝
1) նպաստելու իմացական գործընթացների, ճանաչողական հետաքրքրության զարգացմանը,
2) զարգացնելու մաթեմատիկական բառապաշարը,
3) ձևավորելու պարզագույն խնդիրներ լուծելու կարողության ձևավորմանը,
4) խթանելու հաղորդակցական հմտությունների ձևավորմանը,
5) հետազոտական գործունեության իրականացման խթանմանը:
62. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչը ներառում է հետևյալ բաժինները՝
1) նախաթվային՝ մեծություն, ձև, տարածական հասկացություններ, ժամանակային հասկացություններ,
2) թվային՝ քանակ, հաշիվ:
63. «Մեծություն» բաժնի նպատակն է ամրապնդել «մեծ-փոքր», «հաստ-բարակ», «երկար-կարճ», «լայն-նեղ», «բարձր-ցածր» հասկացությունները։
1) «Երկարություն» - ամրապնդվում են «երկարի», «կարճի», «հավասարի» վերաբերյալ գիտելիքները, տարբեր եղանակներով համեմատվում են առարկաների (2-ից 3) երկարությունները:
2) «Բարձրություն» - ամրապնդվում են «բարձրի», «ցածրի», «բարձրությամբ հավասարի» վերաբերյալ գիտելիքները, տարբեր եղանակներով համեմատվում են առարկաների (2-ից 3) բարձրություները:
3) «Լայնություն»-ամրապնդվում են «լայնի», «նեղի», «լայնությամբ հավասարի» վերաբերյալ գիտելիքները, տարբեր եղանակներով (առդրում, վերդրում) համեմատվում են առարկաների (2-ից 3) լայնությունները:
4) «Հաստություն»-ամրապնդվում են «հաստի» «բարակի», «հաստությամբ հավասարի» վերաբերյալ գիտելիքները, տարբեր եղանակներով համեմատվում են առարկաների (2-ից 3) հաստությունները:
64. «Ձև» բաժնի նպատակն է ձևավորել տարրական պատկերացումներ երկրաչափական մարմինների և պատկերների մասին՝ խորանարդ, գունդ, բուրգ, գլան, քառակուսի, եռանկյուն, շրջան և ուղղանկյուն:
65. «Տարածական հասկացություններ» բաժնի նպատակն է ամրապնդել տարածական հիմնական հասկացությունների մասին սաների ունեցած պատկերացումները՝ կողմնորոշվելով սեփական մարմնի դիրքով՝ աջ, ձախ, վերև, ներքև, առաջ, հետ, հեռու մոտ, վրա, տակ, ներս, դուրս:
66. «Ժամանակային հասկացություններ» բաժնի նպատակն է սաներին ծանոթացնել օրվա փուլերին՝ առավոտ, կեսօր, երեկո և գիշեր, շաբաթվա օրերին։
67. Թվային հասկացությունների միջոցով ձևավորել 1-5 թվերի, նախորդող, հաջորդող թվերի վերաբերյալ պատկերացումներ, ծանոթացնել մինչև 5 թվի կազմությանը:
68. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են՝
1) ձևավորել մաթեմատիկական նախագիտելիք՝ նախաթվային և թվային հասկացությունների մասին,
2) զարգացնել մտավոր գործողություններ կատարելու կարողություններ՝ համեմատում, խմբավորում, համակարգում, համադրում,
3) ծանոթացնել 1-5 թվանշաններին,
4) սովորեցնել առանձին տարրերից ստանալ թվի կազմությունը. օրինակ՝ 5-ը` 1,1,1,1, և նորից 1 է, կամ 3 և 2, 4 և 1,
5) ամրապնդել երկրաչափական մարմինների և պատկերների, դրանց առանձնահատկությունների վերաբերյալ պատկերացումները,
6) զարգացնել տարածության և ժամանակի մեջ կողմնորոշվելու կարողությունները,
7) ամրապնդել առարկայի մեծության մասին պատկերացումները,
8) խրախուսել «քանի», «որքան» բառերի կիրառամբ հարցադրումներ կատարելու կարողությունները,
9) զարգացնել տրամաբանությունը,
10) սովորեցնել առարկայի առանձին մասերից ստանալ ամբողջական պատկեր և ամբողջի մեջ առանձնացնել մասերը,
11) ձևավորել մաթեմատիկական բովանդակությամբ էլեկտրոնային խաղ-վարժություններ կատարելու կարողություններ,
12) ձևավորել համատեղ գործունեություն ծավալելու կարողություն,
13) ստեղծել նպաստավոր պայմաններ ինքնուրույն գործունեության զարգացման համար:
69. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝
1) կատարի ուղիղ և հետ համրանք 5-ի սահմանում,
2) առանձին տարրերով ներկայացնի մինչև 5 թվերի քանակական կազմությունը,
3) ճանաչի 1-5-թվանշանները,
4) տարբերի նախորդ թվերը՝ 1-5-ի սահմանում, և հաջորդ թվերը՝ 1-4-ի սահմանում,
5) իմանա 2-5 թվերի միավոր կազմը,
6) ներկայացնի կից թվերը՝ 1-4-ի սահմանում
7) կատարի պարզ թվաբանական գործողություններ 5-ի սահմանում,
8) ձևակերպի հարցեր՝ կիրառելով «քանի՞», «որքա՞ն» բառերը,
9) համեմատի միատեսակ առարկաների քանակը՝ անկախ առարկաների հատկություններից (ձև, չափ, գույն, նյութ),
10) նկարագրի առարկաները, համեմատի առարկաները` ըստ հատկանիշի (2 հատկանիշ),
11) խմբավորի առարկաները ՝ ըստ հատկանիշի ( 2 հատկանիշ),
12) առդրման, վերդրման եղանակներով համեմատի առարկաները՝ նշելով դրանց մեծության հետ կապված հատկանիշները,
13) ճանաչի և անվանի երկրաչափական մարմինները և պատկերները («խորանարդ», «գլան», «գունդ», «շրջան», «եռանկյուն», «քառակուսի», «ուղղանկյուն»),
14) որոշի երկրաչափական պատկերների կողմերի, գագաթների և անկյունների քանակը,
15) հայտնաբերի շրջապատում երկրաչափական պատկերների նման առարկաներ,
16) կառուցի երկրաչափական պատկերներով նոր պատկեր,
17) ստեղծի մասերից ամբողջական պատկերներ,
18) ամբողջը բաժանի հավասար և անհավասար մասերի,
19) տարբերի տարածական ուղղությունները՝ «աջ», «ձախ», «վերև», «ներքև», «առաջ», «հետ», «վրա», «տակ», «հեռու», «մոտ», «ներս», «դուրս»,
20) կիրառի տարածություն բնութագրող հասկացություններ («աջ», «ձախ», «վերև», «ներքև», «առաջ», «հետ», «հեռու», «մոտ», «վրա», «տակ», «ներս», «դուրս»),
21) տարբերի և կիրառի ժամանակային հասկացությունները՝ օրվա փուլերը՝ («առավոտ», «կեսօր», «երեկո», «գիշեր»), երեկ, այսօր, վաղը, շաբաթ, շաբաթվա օրեր, ամիս, տարի,
22) կատարի չափում՝ պայմանական չափման (թել, զոլակ, բաժակ և այլն) միջոցներով,
23) կիրառի մաթեմատիկական բառապաշար,
24) կատարի մաթեմատիկական բովանդակությամբ էլեկտրոնային խաղ-վարժություններ,
25) որոշի տրամաբանական պարզ խնդիրներ՝ ինչպես ինքնուրույն, այնպես էլ հասակակիցների հետ քննարկելու, համագործակցելու արդյունքում։
70. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բովանդակությունը ներառում է հետևյալ թեմաները՝
1) «Երկրաչափական մարմիններ, պատկերներ»,
2) «Մեծություն»,
3) «Ժամանակային հասկացություններ»,
4) «Տարածական հասկացություններ»,
5) «Ուղիղ և հետ հաշիվ՝ 1-5 սահմանում»,
6) «1-5 թվանշաններ»,
7) «Թվի միավոր կազմ»,
8) «Հաջորդ, նախորդ թվեր»,
9) «Կից թվեր»,
10) «Տրամաբանական պարզ խնդիրներ»:
72. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների, էքսկուրսիաների, զբոսանքների, աշխատանքային կենտրոններում կատարվող աշխատանքի ընթացքում և ինքնուրույն գործունեության միջոցով:
73. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ Շ՝ (թ), ԽՀ՝ (բ), (ը), (թ), Ի՝ (ա), (բ), (գ), (դ), (թ), ՀՍԱ՝ (ա), (գ), (դ), (ե), (է), ԻԱԱԱ՝ (ե), (զ):
VIII. ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ
74. Անձի տարիքային զարգացման ոչ մի շրջանում ֆիզիկական դաստիարակությունն այնպես ցայտուն չի ներգործում առողջության, ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստվածության, ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնման և սոցիալականացման վրա, ինչպես նախադպրոցական տարիքում։
75. Ֆիզիկական դաստիարակության բազմազան միջոցների արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է կիրառել համակողմանի մոտեցում, կանոնավոր համագործակցել ծնողների հետ։
76. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի (Հապավումը՝ Ֆ) խնդիրներն են՝
1) առողջության ամրապնդում ու պահպանում, օրգանիզմի կոփում և դիմադրողականության բարձրացում, հենաշարժողական ապարատի ամրապնդում, ճիշտ կեցվածքի ձևավորում և հարթաթաթության կանխարգելում, ֆիզիկական ներդաշնակ զարգացումը, օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգի բարելավում,
2) կենսականորեն անհրաժեշտ շարժողական կարողությունների և հմտությունների (քայլք, ցատկ, սողանցում, մագլցում,նետում, քայլք` դահուկներով, հեծանիվ վարել, լող) ձևավորում, ինչպես նաև դրանց տեխնիկայի ճիշտ կատարում,
3) շարժողական ընդունակությունների (արագաշարժության, դիմացկունության, մկանային ուժի, ճարպկության, հավասարակշռության,կոորդինացիայի) մշակում,
4) շարժախաղերի և մարզախաղերի տարրերի ուսուցում, խաղային գործողությունների ձևավորում, զարգացում,
5) շնչառական և մանր մոտորիկայի զարգացման վարժությունների ուսուցում,
6) տեսական գիտելիքների հաղորդում ֆիզիկական վարժությունների օգտակարության, ֆիզկուլտուրայի պատմության, օլիմպիական խաղերի, առողջ ապրելակերպի վերաբերյալ,
7) անձի բարոյակամային դրական գծերի` ինքնուրունության, ակտիվության, ընկերասիրության, համագործակցության դաստիարակում:
77. Սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրներն իրականացվում են ռեժիմի, սննդի, կուլտուր-հիգիենիկ ունակությունները ու հմտությունների, ինչպես նաև կոփման միջոցառումների փոխկապակցությամբ, որոնց հիմքում ընկած են տարբեր ձևերով կազմակերպվող ֆիզկուլտուրայի ամենօրյա միջոցառումները, սանի ազատ, ինքնուրույն շարժողական գործողությունը։
78. Ծրագրում տրված են նաև շարժողական ընդունակությունների մշակման, մարմնի ճիշտ կեցվածքի ձևավորման, հարթաթաթության կանխման և շնչառությունը կարգավորող վարժություններ, որոնք պետք է իրականացվեն հաստատության ուսումնադաստիարակչական ամբողջ աշխատանքի ընթացքում:
79. Օրվա ընթացքում շարժողական ռեժիմը ապահովվում է մարմնամարզական վարժությունների և երաժշտառիթմիկ պարապմունքների միջոցով, ըստ որի առաջադրվող նյութը բովանդակում է սպորտային վարժությունների պարզ ձևեր, նմանողական շարժումներ, ազգային պարային շարժումների տարրեր և այլն:
80. Շարժողական ընդունակությունների մշակման և շարժողական կարողությունների ու հմտությունների զարգացման համար վարժություններն ընտրվում են հաշվի առնելով`
1) սաների անհատական և տարիքային հնարավորությունները,
2) պարապմունքների և առօրյա աշխատանքների կազմակերպման համար նախադպրոցական ուսումնական հաստատությունում ստեղծված պայմանները։
81. Ամեն օր, մինչև նախաճաշ պետք է անցկացնել առավոտյան մարմնամարզություն, որի համալիրները պետք է կառուցվեն ծանոթ, պարզ, մատչելի, դինամիկ, ուշադրությունը կենտրոնացնող, համազարգացնող, նմանողական խաղային վարժություններից և պարային շարժումներից:
82. Ցերեկային քնից հետո սաներին արթնացնելու, օրգանիզմը թարմացնելու, ակտիվ գործունեության նախապատրաստելու նպատակով առաջարկվում է ամեն օր անցկացնել մարմնամարզական վարժություններ սաներին ծանոթ խաղ վարժություններից, պարային շարժումներից, որոնք զուգակցվում են օդալոգանքով (տևողությունը` 10-15 րոպե):
83. Սանն ազատ ընտրում է իր նախասիրություններին համապատասխանող գործունեություն, որտեղ զարգանում է նրա ստեղծագործական ակտիվությունը: Նա ինքնահաստատման հնարավորություն է ձեռք բերում: Դառնալով իրերի, գործողությունների, հարաբերությունների տեր, նա ինքնաճանաչողության որակ է ձեռք բերում, մշակվում են հասակակիցների հետ համագործակցելու ունակությունները:
84. Առաջարկվում է լայնորեն օգտագործել ծանոթ, ժողովրդական շարժախաղեր, մարզական տարրերով խաղեր ու սպորտային վարժություններ:
85. Սաների ֆունկցիոնալ հնարավորություններն ընդլայնելու, շարժողական կարողությունները զարգացնելու նպատակով անհրաժեշտ է կիրառել արշավներ, հեռավոր զբոսանքներ օգտվելով բնական արգելքներից:
86. Ֆիզիկական դաստիարակության աշխատանքներն ամփոփելու նպատակով ծրագրով առաջարկվում է անցկացնել ժամանցներ, մարմնամարզական հանդեսներ, մարզական-մասսայական, առողջության օր, տասնօրյակներ։
87. Ծրագրային նյութը բարդանում է տարիքային մի խմբից մյուսին անցնելիս: Ընդ որում, կարևորվում է նոր շարժումների տեխնիկայի յուրացումը և մանկական օրգանիզմի ֆիզիկական բեռնվածության աստիճանական բարձրացումը։
88. Ծրագիրը իրականացնելիս անհրաժեշտ է կարևորել հետևյալ հանգամանքները՝
1) նպատակաուղղված մշակել շարժողական ընդունակությունները, որոնք էականորեն կնպաստեն հիմնական շարժողական գործողությունների արագ և տեխնիկապես ճիշտ տիրապետմանը,
2) հնարավորինս հաճախ ֆիզկուլտուրային պարապմունքներն անցկացնել բացօթյա,
3) անհրաժեշտ է սովորեցնել սաներին գիտակցաբար հսկել սեփական շարժողական գործողությունների կատարման ընթացքը,
4) արձակուրդի ընթացքում, տոներին անհրաժեշտ է պահպանել շարժողական ռեժիմը, մշտապես հանձնարարել տնային առաջադրանքներ, որում պետք է ընդգրկված լինեն շնչառական և ընդհանուր դիմացկունությունը մշակող վարժություններ,
5) Առանձնահատուկ ուշադրություն դարձնել տեսական գիտելիքների հաղորդմանը և դրանց գործնական կիրառմանը։
89. Նախադպրոցականները ֆիզիկական կուլտուրայի պարապմունքներին պետք է մասնակցեն սպորտային համազգեստով և մարզակոշիկներով, ձմռանը՝ տաք մարզահագուստով և տաք կոշիկներով։
90. Դահլիճում և մարզահրապարակում պետք է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ պահանջները և անվտանգության կանոնները։
91. Միջին խմբի սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրներն են՝
1) նպաստել սաների առողջության պահպանմանը և ամրապնդմանը,
2) ձևավորել ճիշտ կեցվածք, համաչափ, ներդաշնակ մարմնի կառուցվածք,
3) սովորեցնել վարժությունների կատարման ժամանակ ճիշտ շնչել և արտաշնչել առանց շնչարգելումների,
4) քայլել ձեռքերի ազատ և բնական շարժումներով, կեցվածք պահել ուղիղ, քայլքի ժամանակ ամրապնդել ձեռքերի և ոտքերի համաձայնեցված շարժումներ,
5) վազել թեթև, ռիթմիկ, հրվելով թաթերով և արտահայտչական ճախրումով,
6) զարգացնել շարժումների կատարման ճշգրտությունը,
7) սովորեցնել տեղից ցատկել ճիշտ ելման դրությունից, թափով, առաջ հրվել, զուգակցելով ձեռքերի շարժումները և փափուկ վայրէջք կատարել,
8) նետումների ժամանակ սովորեցնել ընդունել ճիշտ ելման դրությունը, առարկան նետել համապատասխան ուղղությամբ,
9) ֆիզիկական վարժությունների հիմնական շարժումների, խաղերի, ընդհանուր զարգացնող վարժությունների յուրացման միջոցով ընդլայնել, հարստացնել երեխաների շարժողական փորձը,
10) նպատակաուղղված մշակել սաների բոլոր շարժողական ընդունակությունները (արագաշարժության, ճարպկության, հավասարակշռություն, ուժ, ճկունություն, դիմացկունություն և այլն), զարգացնել ժամանակի և տարածության մեջ կողմնորոշումը, աչքաչափը:
92. Ֆիզիկական դաստիարակության այս խնդիրները կարող են հաջողությամբ լուծվել միայն ամենօրյա նպատակային շարժողական ռեժիմի իրականացման պայմաններում, դրանք են ամենօրյա ֆիզկուլտ–առողջարարական միջոցառումները, տարբեր ֆիզիկական վարժությունների և խաղերի կազմակերպումը, ինչպես նաև սաների ազատ, ինքնուրույն շարժողական գործունեությունները:
93. Հիմնական շարժումներով վարժություններ են՝
1) շարում և շարափոխում՝ ինքնուրույն շարժվել ենթախմբերով և ամբողջ խմբով, կազմել շրջան,զույգերով, տողան՝ միասյուն շարքից, հավասարվել կողմնորոշիչով (հատակին նշված գծով), դարձումներ աջ, ձախ, ետ,
2) քայլք՝ թաթերի, կրունկների, ներբանների արտաքին կողմի վրա՝ փոքր և լայն քայլերով։ Քայլել օձաձև՝ տեղադրված առարկաների միջով և ջեռքերի տարբեր դիրքերով (գոտկատեղին, կողմ, մեջքի ետևում)։ Կից քայլեր առաջ, կողմ և ետ։ Քայլքի հերթագայումը վազքով, ցատկով՝ ձեռքերի տարբեր դիրքերով։ Քայլել շարասյունով, փոխելով տեմպը և ուղղությունը՝ ուղղապահի փոփոխմամբ,
3) վազք՝ ոտնաթաթերին, ծնկները վեր բարձրացնելով, լայն քայլերով, շարասյունով, զույգերով, տարբեր ուղղություններով, շրջանով, միմյանց ձեռք բռնած, «օձաձև», շրջանցելով առարկաները, փոխելով շարժման ուղղությունը և տեմպը։ Վազելով բռնել իր խաղընկերոջը և խուսափել նրանից տարբեր իրադրություններում։ Դանդաղ վազք 1-1,5 ր։ Վազել 40-60 մ միջին արագությամբ (3-4 անգամ): Վազքը հերթագայել քայլքով 80-120 մ վազքահեռավորություններում (2-3 անգամ)։ Դանդաղ վազք տեղանքում 240 մ։ Մաքոքավազք՝ 3 անգամ 5-ական մ,
4) ցատկեր՝ երկու ոտքի վրա տեղում, ոտքերը միասին, ոտքերը զատած, պտտվելով իր շուրջը։ 20 ցատկ (2-3 անգամ) ընդմիջումներով։ Ոստյուններ առաջ, շրջանից-շրջան։ Ցատկ մեկ ոտքի վրա (աջ, ձախ)։ Ցատկ 5-10 սմ բարձրությամբ առարկաների վրայով։ Հաջորդականորեն ցատկել 4-6 գծերի միջով (գծերի հեռավորությունը միմյանցիծ 40-50 սմ)։ Տեղից հեռացատկ։ Ցատկ 20-30 սմ բարձրությունից։ Ցատկել կարճ ցատկապարանով,
5) նետումներ՝ առարկաների միջով միմյանց գլորել գնդակները, օղակները։ Գնդակի վերնետում և որսում (3-4անգամ)։ Գնդակը միմյանց փոխանցել ցածից, գլխի վրայով և որսալ (հեռավորությունը 1,5 մ)։ Գնդակը նետել երկու ձեռքով՝ 2մ հեռավորության վրա գտնվող արգելքի վրայով։ Գնդակը նետել հեռու (տարվա վերջին՝ 3,5-6,5 մետրից ոչ պակաս),
6) սողանցում և մագլցում՝ սողանցում՝ առնվազն 10 մ։ Սողանցում աջ և ձախ կողքով առարկաների տակով, առարկաների միջով։ Սողանցում հորիզոնական և թեք տեղադրված մարզանստարանի վրայով՝ փորի վրա ձգվելով ձեռքերով։ Չորեքթաթ շարժվել՝ հենվելով ներբանների և ափերի վրա։ Մագլցել մարզապարանով՝ աջ և ձախ,
7) հավասարակշռություն՝ քայլել գծի վրա՝ ավազե պարկը դրված գլխին։ Դարձումներ սահմանափակ մակերեսի վրա։ Քայլել մարզանստարանի վրայով՝ ձեռքերը տարբեր դիրքերով։ Վազքից անմիջապես հետո բարձրանալ մարզանստարանին՝ պահպանելով հավասարակշռությունը։ Պահպանել հավասարակշռությունը՝ թաթերին կանգնած, ձեռքերը վեր, մեկ ոտքին կանգնած, ձեռքերը գոտկատեղին, կողմ դրություններով։ Պտտվել երկու կողմերով՝ ձեռքերը գոտկատեղին կամ կողմ դիրքերով։
94. Ընդհանուր զարգացնող վարժություններն են՝
1) ձեռքերի և ուսագոտու համար՝ ձեռքերը բարձրացնել առաջ, կողմ, վեր և իջեցնել։ Ձեռքերը առաջ և կողմ դրություններում սեղմել և բացել մատները, պտտացնել դաստակները։ Ձեռքերը հերթականությամբ բարձրացնել առաջ և վեր, իջեցնելով՝ թափով տանել ետ։ Արմունկը ծալված կատարել շրջանաձև պտույտներ,
2) ոտքերի համար․ բարձրանալ ոտնաթաթերին և կանգնել։ Ոտքերը հերթականությամբ դնել առաջ՝ սկզբում կրնկի, ապա թաթի վրա և կատարել երեք դոփյուն։ Կքանստել՝ ձեռքերը գոտկատեղին, կողմ, առաջ։ Ծնկային հոդում ծալված ոտքն ուղղել, կրկին ծալել և իջեցնել։ Ձգել թաթերը, ծալել ներբանը։ Ոտքի մատներով հավքել պարանը, ներբանով բռնել և տեղից տեղ տեղափոխել առարկաները,
3) իրանի համար՝ ձեռքերը գոտկատեղին՝ թեքվել կողմ։ Ձեռքերը տանել կողմ (թափով և սահուն)։ Կանգնել ոտքերը միասին, կողմ տարածած, թեքվել առաջ՝ մատնելով հասնել ոտնաթաթերին։ Թեքվել կողմ՝ ծնկներին կանգնած դիրքից գնդակը գլորել իր առանցքի շուրջը։ Բարձրացնել մեկ ոտքը, ծնկատակով առարկան փոխանցել մեկ ձեռքից մյուսը։ Նստել և կանգնել՝ ոտքերը խաչաձև դրությամբ։ Մեջքի վրայից շրջվել փորի վրա, վեր պարզած ձեռքերով առարկան բռնած։ Փորի վրա պառկած բարձրացնել առաջ պարզած ձեռքերը, ուսերը և գլուխը։
95. Շարժախաղերն են՝
1) վազքով` «Ինքնաթիռ», «Գունավոր ավտոմեքենաներ», «Արջի մոտ՝ անտառում», «Ծիտիկները և կատուն», «Գտիր քո զույգը», «Իջեցրու չխկչխկանը», «Անտուն նապաստակը», «Բռնոցի»,
2) ցատկերով` «Նապաստակները և գայլը», «Աղվեսը հավանոցում», «Մոխրագույն նապաստակը լվացվում է»,
3) սողանցումով և մագլցելով` «Հովիվը և նախիրը», «Թռչունների չուն», «Փիսիկները և շնիկները»,
4) նետելով և բռնելով` «Գցիր-բռնիր», «Հարվածի՛ր մականին», «Գնդակը ցանցի վրայով»,
5) տարածության մեջ կողմնորոշվելով` «Գտի՛ր որտեղ է պահված», «Գտի՛ր և լռիր», «Ով գնաց», «Տապկնոցի»,
6) սահնակ` սահել սահնակով բլրակից։ Բարձրանալ (սահնակով) բլրակի վրա։ Արգելակել ընթացքը՝ բլրակից ցած սահելիս,
7) դահուկաքայլք` շարժվել առաջ՝ հաջորդական կից քայլերով՝ իրար ետևից, քայլել անհարթ տեղանքով։ Կատարել դարձումներ տեղում, կանգնած, շրջվել երկու կողմի վրա։ Ելնել բլրակին՝ կից քայլերով, ուղիղ, թեք և զիգզագ։ Ինքնուրույն վերցնել դահուկները և դնել տեղը։ Հանել և հագնել դահուկները, դրանց տանել թևի տակ։ Դահուկներով անցնել 0,5-1 կմ,
8) խաղեր` «Որքան հեռու, այնքան լավ», «Դարպասիկներ», «Կարուսելն անտառում»,
9) հեծանիվ` վարել երկանիվ և եռանիվ հեծանիվը՝ ուղիղ ճանապարհով առաջ, շրջաձև, կատարել դարձումներ՝ աջ-ձախ,
10) խաղեր ջրում - «Ձկնկուլներ», «Փայտահատը ջրում», «Կարուսելներ», «Ֆուտբոլ ջրում», «Վազք գնդակի ետևից», «Ցույց տուր կրունկներդ», լողալ ռետինե օղակներով։
96. Նախադպրոցական տարիքի սաների հիմնական շարժողական գործողությունների կատարման որակի գնահատման ցուցանիշները (քայլք, վազք, տեղից հեռացատկ, ավազապարկի նետում) տրված են համապատասխանաբար աղյուսակներ 3, 4, 5, 6-ում:
Աղյուսակ 3.
4-5 ՏԱՐԵԿԱՆ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ (քայլք 10մ)
|
N |
Գնահատում |
Գլխի և մարմնի դիրքը |
Ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեց-վածությունը |
Ոտնաթաթի դիրքը |
Քայլքի ուղղության պահպանումը |
Արդյունք վրկ |
|
1. |
Բարձր |
Իրանը և գլուխը պահում է ուղիղ: |
Ձեռքերն առանց ավելորդ լարվածության ցած կախված են, շարժումները համաձայնեցված են ոտքերի շարժումների հետ: |
Ոտնաթաթը դնում է կրունկից թաթ: |
Պահպանվում է քայլքի ճիշտ ուղղությունը: |
|
|
2. |
Ցածր |
Իրանը ճոճում է դեպի աջ և ձախ, իջեցվում է գլուխը և ուսերը: Մարմինը թեքված է առաջ: |
Ձեռքերի շարժումները լրիվ չեն համաձայնեցվում ոտքերի շարժումների հետ: Ձեռքերը տարածում է: |
Ոտնաթաթերն առաջնային մասով թեքված են ներս (ծուռթաթ): Ոտքերը ծնկային և կոնքազդրային հոդերում խիստ ծալված են: Ոտնաթաթը դնում է ուղիղ, այլ ոչ թե կրունկից թաթ: |
Չի պահպանվում քայլքի ճիշտ ուղղությունը: |
|
|
3. |
Միջին |
Իրանի շարժումները չեն համապատասխանում դրական գնահատականին: Մեկ տարրի բացաս ական դրսևորում: |
Ձեռքերի շարժումների ոչ հստակ, արտահայտված կատարում: Մեկ կամ մի քանի տարրերի բացասական դրսևորում ` մյուս տարրերի ճիշտ կատարման դեպքում: |
Մեկ կամ մի քանի տարրերի սխալ կատարում` մյուս տարրերի ճիշտ կատարման դեպքում: |
Մասամբ է պահպանվում շարժման ուղղությունը: |
Աղյուսակ 4.
4-5 ՏԱՐԵԿԱՆ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ (վազք 30 մ)
|
N |
Գնահատում |
Շարժումների կոորդինացիա |
Ռիթմայնություն |
«Ճախրում» |
Արդյունք վրկ |
|
1. |
Բարձր |
Իրանը և գլուխը պահել ուղիղ, ձեռքերն ուղիղ անկյան տակ ծալված, ձեռքերի հստակ շարժումներ առաջ ու հետ: |
Ուղղագիծ կամ հավասարաչափ վազք` ոտքերն առանց դոփելու: |
Ակնհայտ տարբերվող «թռիչք», ոտքերի բավարար ծալում ծնկային հոդերում: |
|
|
2. |
Ցածր |
Իրանի ճոճում դեպի աջ և ձախ, գլուխը ցած պահած, ձեռքերը տարածած, ձեռքերի հետ ու առաջ շարժումների ոչ հստակ կատարում, ոտքերը ծնկային հոդերում կիսածալված են: |
Ոտքերի դոփում. քայլի անհամաչափություն, ոչ ուղղագիծ վազք: |
«Ճախրում»-ի բացակայություն` երկհենում. անընդհատ այս կամ այն ոտքը հպում է գետնին: |
|
|
3. |
Միջին |
Միջանկյալ բոլոր վիճակներում կամ ձեռքերի, ոտքերի, իրանի շարժումները չեն համապատասխանում դրական գնահատականին. բացասական մեկ տարրի առկայություն մյուս տարրերի դրական գնահատականի դեպքում: |
Բացասական մեկ կամ մի քանի տարրերի առկայություն` մյուս տարրերի դրական կատարման դեպքում, օրինակ` ուղղագիծ, բայց մանր ու վազք: |
Ոչ հստակ «ճախրում», ոտքերի անբավարար ծալում ծնկային հոդերում: |
Աղյուսակ 5.
4-5 ՏԱՐԵԿԱՆ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ (տեղից հեռացատկ)
|
N |
Գնահատում |
Հրում |
«Ճախրում» |
Վայրէջք |
Արդյունք սմ |
|
1. |
Բարձր |
Ձեռքերի ռիթմիկ նախապատրաստական շարժումների առկայություն, ոտքերի ծալում և մեկնարկի դինամիկ դիրք, հրում` երկու ոտքով միաժամանակ: |
Հրման պահին ձեռքերի թափահարում առաջ-վերև, արտահայտված «ճախրում»: |
Փափուկ և ճկուն վայրէջք` ոտնաթաթերից կրունկների վրա, կիսածալված ոտքերով: |
|
|
2. |
Ցածր |
Ձեռքերի նախապատրաստական շարժումների բացակայություն, ոտքերի ոչ արտահայտված ծալում, երկու ոտքերով ոչ միաժամանակյա հրում: |
Հրման պահին ձեռքերի թափահարման բացակայություն, Ճախրման փոխարեն` քայլ: |
Վայրէջք ուղիղ ոտքերով, վայրէջքի ժամանակ հավասարակշռության բացակայություն. որևէ ուղղությամբ վայր ընկնել: |
|
|
3. |
Միջին |
Հրման ոչ բավարար արտահայտված առանձին տարրեր կամ բացասական (կատարված տարրերի առկայություն` մյուս տարրերի դրական կատարման դեպքում: |
Ձեռքերի փոքր թափահարում, անբավարար «ճախրում»: |
Վայրէջքի միջանկյալ վիճակներ` ոչ բավարար դրական: |
Աղյուսակ 6.
4-5 ՏԱՐԵԿԱՆ ՍԱՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ (150-200 գրամ ավազապարկի նետում)
|
N |
Գնահատում |
Ելման դրություն |
Թափահարում |
Նետում |
Իրանի դարձում |
Արդյունք մ |
|
1. |
Բարձր |
Աջ ձեռքով նետելիս ուղղակեցվածք ձախ կողմով, աջ ոտքը կիսածալված: |
Ձեռքի զատում դեպի նետման հակառակ կողմ` համարյա ուղղված վիճակով: |
Շարժումն իրականացվում է համարյա ուղղված ձեռքով, հետևից առաջ ուղղությամբ` «գլխի հետևից»: |
Իրանի շարժում` նետումն իրականացնող ձեռքի հետևից. շարժումն ավարտվում է դեպի մյուս կողմ դարձում կատարելով` նետման ուղղությամբ: |
|
|
2. |
Ցածր |
Ուղղակեցվածքի բացակայություն նետման ուղղությամբ: |
Դեպի կողմ ձեռքի զատման բացակայություն: |
Նետումը բացակայում է: |
Նետումից հետո բացակայում է իրանի դարձումը: |
|
|
3. |
Միջին |
Ուղղակեցվածքի բացակայությանը բնորոշ միջանկյալ դիրքեր: |
«Աշխատող» ձեռքի ճիշտ թափահարմանը համապատասխանող բոլոր դիրքերը: |
Դրական գնահատականի համար պահանջվող նետող ձեռքի շարժումներից տարբերվող բոլոր մյուս շարժումները: |
Իրանի դարձման անբավարար կատարում` առանց արտահայտված եզրափակող փուլի: |
97. Շարժողական գործողությունների կատարմանը ներկայացվող պահանջները տրված են աղյուսակ 7-ում.
Աղյուսակ 7.
|
N |
Շարժողական գործողություն |
Տղաներ |
Աղջիկներ | ||
|
Տարվա սկիզբ |
Տարվա վերջ |
Տարվա սկիզբ |
Տարվա վերջ | ||
|
1. |
Վազք 10 մ ընթացքից |
2.7 վրկ․ |
2.2 վրկ |
2.9 վրկ |
2.3 վրկ |
|
2. |
30 մ վազք բարձր մեկնարկից |
9.5 վրկ |
8.1 վրկ |
10.2 վրկ |
8.9 վրկ |
|
3. |
Տեղից հեռացատկ |
77.1 սմ |
97.4 սմ |
70.5 սմ |
90.2 սմ |
|
4. |
Ավազապարկի նետում (150 գրամ) աջ ձեռքով |
3.5 մ |
5.1 մ |
3.2 մ |
4.1 մ |
|
5. |
Ավազապարկի նետում (150 գրամ) ձախ ձեռքով |
2.1 մ |
4.0 մ |
2.0 մ |
3.5 մ |
|
6. |
90 մ վազք |
32.1 վրկ․ |
29.5 վրկ․ |
32.1 վրկ․ |
29.5 վրկ․ |
98. Այս տարիքային շրջանում օդային լոգանքները պետք է անցկացնել ամբողջ տարվա ընթացքում: Օդային լոգանքը զուգակցվում է հիգիենիկ մարմնամարզության հետ 10-15 րոպե է։ Կոփման միջոցներից է արևային լոգանքների ընդունելը։ Այդ արարողության օգտակարությունն ավելի բարձր է առավոտյան ժամը 9.00-11.00-ն ընկած ժամանակահատվածում: Արևային արարողությունները պետք է սկսել 5-6 րոպեից, ապա այն անհարժեշտ է մեծացնել աստիճանաբար և հասցնել մինչև 10-15 րոպեի:
99. Ջրային արարողությունները կոփման լավագույն միջոցների մեջ են մտնում՝ ջրցանումը, ջրշփումը, մինչև գոտկատեղը լվացվելը, լողը: Ընդհանուր ջրցանում կամ ցնցուղ. նախ պետք է ջերմաստիճանը լինի 340C, ապա այն աստիճանաբար իջեցնել և հասցնել մինչև 240C-ի։ Ջրցողումը նույնպես պետք է կատարել 340C ջրով: Նախապես պետք է կազմակերպել երեխաների ջրաշփումը, ապա՝ ջրցանումը, և վերջում անցնել լողի:
100. Ջրային կոփման վերաբերյալ ցուցումները տրված են աղյուսակ 8-ում.
Աղյուսակ 8.
|
N |
Կոփման օրը |
Ջրի սկզբնական ջերմաստիճանը |
|
1. |
1-3 |
37-340C |
|
2. |
4-7 |
33-320C |
|
3. |
8-11 |
31-300C |
|
4. |
12-15 |
29-280C |
|
5. |
16-20 |
27-260C |
|
6. |
21-25 |
25-240C |
|
7. |
26-30 |
23-220C |
101. Միջին տարիքային խմբի ֆիզիկական դաստիարակության համար անհրաժեշը գույքի ցանկը տրված է աղյուսակ 9-ում:
Աղյուսակ 9.
|
Գույքի անվանումը | |
|
1․ |
Կեգլի |
|
2․ |
Օղականետիչ |
|
3. |
Ավազով լցված պարկեր (քաշը 400 գրամ) |
|
4. |
Ռետինե գնդակներ (20-25 սմ) |
|
5․ |
Ռետինե գնդակներ (տրամագիծը 6-8 սմ) |
|
6․ |
Ռետինե գնդակներ (տրամագիծը 10-12 սմ) |
|
7. |
Մարմնամարզական փայտիկներ | (երկարությունը 75-80 սմ) |
|
8. |
Օղախաղ(սերսո) |
|
9. |
Դրոշակներ |
|
10․ |
Կարճ հյուսված քուղ (երկ. 75 սմ |
|
11. |
Քուղ (երկարությունը 15-30 մետր) |
102. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝
1) կատարի հիմնական շարժումները,
2) պահպանի հավասարակշռությունը,
3) խաղա շարժախաղեր,
4) խաղալիս և առօրյայում ճիշտ է զուգակցի շարժողական գործողությունները,
5) հասկանա շարժումների հաջորդականութունը,
6) մասնակցի գնդակով ակտիվ խաղերի,
7) սահի սահնակով և դահուկներով,
8) վարի ինքնագնաց,
9) վարի եռանիվ և երկանիվ հեծանիվ,
10) խաղա ջրային խաղեր,
11) կատարի ջրում կոորդինացված շարժումներ,
12) կատարի մկանային և ոսկրային համակարգի զարգացմանը նպաստող սպորտային վարժություններ, առաջադրանքներ,
13) առարկաներով կամ առանց դրանց կատարի ֆիզիկական վարժություններ,
14) սողանցի հորիզոնական և թեք տեղադրված մարզանստարանի վրայով,
15) խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի կարգապահություն,
16) խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի ակտիվություն,
17) խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի ընկերասիրություն, համագործակցություն,
18) խաղերում և ֆիզիկական վարժություններ կատարելիս դրսևորի բարեկիրթ վարքագիծ և հարգանք դիմացինի նկատմամբ,
19) իմանա ամառային և ձմեռային մարզաձևեր,
20) ճանաչի հայ անվանի մազիկներին,
21) իմանա, թե որ մարզաձևերը տարվա որ եղանակի համար են նախատեսված,
22) իմանա որոշ հայտնի մարզիկների անուններ տարբեր սպորտաձևերում,
23) պահպանի մարմնի և գլխի ճիշտ դիրքը քայլքի ժամանակ, ձեռքերի և ոտքերի շարժումների համաձայնեցվածությունը,
24) պահպանի շարժումների կոորդինացիան, ռիթմայնությունը վազքի ժամանակ,
25) կատարի հեռացատկ՝ ոտքերի և ձեռքերի եռանդուն աշխատանքով,
26) հետևի ռեժիմային պահերին,
27) ընդունի ճիշտ ելման դրություն և կատարի նետում՝ ըստ հանձնարարականի,
28) մագլցի մարզապատի վրա:
103.«Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի ուղղությամբ իրականացվող աշխատանքի ձևերն են՝ ֆիզկուլտուրայի պարապմունքներ, ֆիզկուլտ-առողջարարական աշխատանքներ, առավոտյան մարմնամարզություն, քնից հետո վարժանքներ, օդային, ջրային և արևային կոփիչ արարողակարգեր, ֆիզկուլտ-րոպեներ /դադարներ/, ֆիզիկական վարժություններ, շարժախաղեր, զբոսանքներ, արշավներ, ինքնուրույն շարժողական գործունեություն, ակտիվ հանգիստ, ֆիզկուլտուրային ժամանցներ, տոներ, առողջության օրեր։
104. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ` (ա),( բ) ,(գ), (դ, (ե), (զ), (ը), (թ), (ժ), ԽՀ` (բ), (ը), Ի` (բ),(գ),(զ), (թ), ՀՍԱ` (ա), (բ), (գ), (դ), (ե), (է), ԻԱԱԱ` (ա),( բ), (գ) (դ), (ե), (զ), (ը):
IX. ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
105. Երաժշտությունը առանձնահատուկ տեղ է գրավում նախադպրոցական տարիքի սաների գեղագիտական դաստիարակության գործում։ Երաժշտական տպավորությունները հարստացնում են նրանց հույզերը և զարգացնում շրջակա աշխարհի գեղարվեստական ընկալման կարողությունը:
106. Երաժշտության միջոցով տեղի է ունենում նաև աշխարհաճանաչողություն, քանի որ երաժշտական ստեղծագործությունների հիմքը բնությունը, մարդկային հույզերն ու ապրումներն են:
107. Երաժշտական ստեղծագործությունները մի կողմից սանին օգնում են ճանաչելու շրջակա աշխարհը, մյուս կողմից՝ ազդում են նրա զգացմունքների, մտածողության և վերաբերմունքի վրա, նպաստում նրա աշխարհայացքի ձևավորմանը: Իսկ երաժշտությունից ստացած տպավորություններն ու հույզերը սաների հուզական ոլորտը ձևավորելու ամենաարդյունավետ միջոցներից են, երեխան կյանքում և արվեստի մեջ դրսևորում է զգայուն և արձագանքող վերաբերմունք գեղեցիկի նկատմամբ:
108. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի (Հապավում՝ Ե) նպատակն է՝
1) բացահայտել 4-5 տարեկան սաների երաժշտական ընդունակությունները,
2) ձևավորել և զարգացնել նրանց երաժշտական գիտելիքները, հմտությունները և արժեքային համակարգը,
3) զարգացնել սաների գեղարվեստական ճաշակը,
4) երաժշտության միջոցով շարունակել ընդլայնել նրանց նախագիտելիքները շրջակա միջավայրի մասին,
5) սեր և հետաքրքրություն առաջացնել երաժշտության նկատմամբ:
Երաժշտությունը արտացոլվում է սանի զարգացման բոլոր ոլորտներում և կարևոր նշանակություն ունի նրա մտավոր, անձնային և գեղագիտական զարգացման գործում: Երաժշտության հուզականությունը, ելևէջները այնպիսին են, որ հնարավորություն են ընձեռում համադրելու ծրագրում տեղ գտած բոլոր պարապմունքների հետ:
109. Գործունեության ձևերի խնդիրները՝
1) Ունկնդրում`
ա. ձևավորել և զարգացնել երաժշտությունը ուշադիր ունկնդրելու, ընկալելու, մտապահելու և դրան հուզականորեն արձագանքելու կարողություն,
բ. զարգացնել տեմբրային լսողությունը, ռիթմը, տեմպը, դինամիկան զգալու ունակությունը,
գ. ձևավորել և զարգացնել երաժշտության բնույթը զգալու, ծանոթ ստեղծագործությունները ճանաչելու և իրենց տպավորությունները ներկայացնելու կարողություն,
դ. սովորեցնել տարբերել հնչյունները ըստ բարձրության:
2) Ձայնավարժություն, երգեցողություն՝
ա. ձևավորել և զարգացնել երգը ճիշտ շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության, մաքուր ինտոնացիայով,
բ. ձևավորել արտահայտիչ երգեցողության կարողություն՝ փոխանցելով երաժշտության բովանդակությունը,
գ. ձևավորել և զարգացնել երաժշտության դաստիարակի հետ, երգը սկսելու և ավարտելու կարողություն,
դ. ձևավորել և զարգացնել ծանոթ երգերը նախանվագից, մեղեդուց, երգի տարբեր հատվածներից ճանաչելու կարողություն,
ե. զարգացնել երգը որպես մենակատար, և որպես խմբի անդամ կատարելու կարողություն,
զ. ձևավորել ընկերների կատարումը սկզբից մինչև վերջ ունկնդրելու ցանկություն:
3) Երաժշտաշարժական վարժություններ՝
ա. ձևավորել երաժշտության ռիթմին համապատասխան շարժվելու կարողություն,
բ. սովորեցնել շարժվել երաժշտության բնույթին համապատասխան,
գ. ձևավորել շրջանով, զույգերով շարժվելու, երաժշտության մասերի փոփոխությանը համապատասխան շարժումներ փոփոխելու կարողություն,
դ. զարգացնել երաժշտության ավարտին կանգ առնելու կարողություն։
4) Պար՝
ա. բարելավել պարային շարժումները՝ թեթև վազել ձեռքերը ճոճելով պտտվել կատարել դաստակի պտույտներ՝ երաժշտության ռիթմին համապատասխան,
բ. ձևավորել պարերի տարրերը գեղեցիկ և ճիշտ կատարելու կարողություն,
գ. ձևավորել պարագաներով պարային շարժումներ կատարելու, զույգերով պարելու կարողություն,
դ. զարգացնել ծանոթ պարային շարժումները ազատ պարերում կիրառելու կարողություն։
5) Խաղ՝
ա. ձևավորել կենդանիներին բնորոշ նմանողական շարժումները արտահայտիչ կատարեու կարողություն,
բ. ձևավորել և զարգացնել երգը, պարը, խաղը բեմադրելու կարողությունը,
գ. ձևավորել թատերական, մանկական ներկայացումներ ընկալելու և հուզական արձագանք տալու մշակույթ՝ օգտագործելով դիմախաղը(միմիկա)։
6) Նվագ բնական, մանկական նվագարաններով՝
ա. նվագարաններով զարգացնել ռիթմի զգացողությունը,
բ. սովորեցնել տարբերել երկար և կարճ հնչյունները,
գ. ձևավորել բնական, մանկական, նվագարաններ նվագելու կարողություն՝ իմանալով դրանց անվանումները, ճանաչելով հնչերանգները,
դ. ձևավորել պատկերացում նվագախմբի մասին։
7) Հորինում (իմպրովիզացիա)՝ ձևավորել և զարգացնել երաժշտությանը համապատասխան խաղի հերոսներին բնորոշ նմանողական և պարային շարժումներ հորինելու կարողություն։
8) Մատների մարզանք՝ երաժշտության ներքո ամրացնել սաների ափերի և մատների մկանները՝ նպաստելով նվագելու, պարելու, նկարելու, և այլ կարողությունների զարգացմանը։
9) Երաժշտառիթմական շարժում (Ռիթմիկ զգացողության զարգացում)՝ ձևավորել և զարգացնել երաժշտության ներքո պարագաներով կամ առանց պարագաների, ռիթմիկ շարժումների միջոցով սաների ռիթմն ու լսողությունը, ուշադրության կենտրոնացումը, հիշողությունը, ճարպկությունը։
10) Երաժշտական թերապիա՝ երաժշտության միջոցով նպաստել սաների առողջական համակարգի խթանմանը և լարվածության թուլացմանը։
118. Ստորև ներկայացվում է «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի նյութերի ցանկը՝
1) Ունկնդրում՝
ա. ժողովրդական («Հայկական շուրջպար», «Քոչարի», «Փայտե ձիուկ» ժողովրդական, մշակումը՝ Կոմիտասի),
բ. կոմպոզիտորական՝ («Կաքավիկ» խոսք՝ Հովհաննես Թումանյանի, երաժշտ.՝ Կոմիտասի, «Կարապների պարը» երաժշտ.՝ Պյոտր Չայկովսկու, «Փոքրիկ ձիավորը» երաժշտ.՝ Դմիտրի Կաբալևսկու, «Ցատկապարան» երաժշտ.՝ Արամ Խաչատրյանի, «Թզուկների երթը» երաժշտ.՝ Էդվարդ Գրիգի, «Քայլերգ», երաժշտ՝. Արամ Խաչատրյանի, «Փաթիլների պար» երաժշտ.՝ Դմիտրի Շոստակովիչի, «Ծաղրածու» երաժշտ.՝ Դմիտրի Կաբալևսկու),
2) Երգեցողություն`
ա. ժողովրդական («Սար-սար» ժողովրդական, մշակումը՝ Կոմիտասի, «Հավիկ», «Վարդի ծառ»),
բ. կոմպոզիտորական՝ («Թզուկի երգը», խոսք՝ Սուրեն Մուրադյանի, երաժշտ.՝ Էմմա Միհրանյանի, «Իմ մայրիկը», խոսք՝ Սուրեն Մուրադյանի, երաժշտ.՝Գ. Չթչյանի, «Նապաստակի երգը», խոսք՝ Սուրեն Մուրադյանի, երաժշտ.՝ Էմմա Միհրանյանի, «Արմիկի տիկնիկը», խոսք՝ Սուրեն Մուրադյանի, երաժշտ.՝ Է. Միհրանյանի, «Մանուշակ», խոսք՝ Սուրեն Մուրադյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյւանի, «Աղվես», խոսք՝ Սուրեն Մուրադյանի, երաժշտ.՝ Լ. Զալինյանի, «Գայլ», խոսք՝ Սուրեն Մուրադյանի, երաժշտ.՝ Լ. Զալինյանի, «Արջուկ», խոսք՝ Սուրեն Մուրադյանի, երաժշտ.՝ Լ. Զալինյանի, «Ոզնի» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Շնորհավոր» խոսք և երաժշտ՝. Հռիփսիմե Խրիմյանի, «Գաթա թխեմ» խոսք՝ Գ․ Եղիկյանի, երաժշտ՝. Հռիփսիմե Խրիմյանի, «Ծաղկազարդ» խոսք և երաժշտ.՝ Հռիփսիմե Խրիմյանի, «Նոր տարի» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Փաթիլներ» Խոսք և երաժշտ.՝ Ա․ Հովաննիսյանի, «Լավաշ» խոսք՝ Հասմիկ Միտոյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Աշուն» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի «Աշուն» խոսք՝ Ա․ Ստեփանյանի, երաժշտ.՝ Ա․ Հովհաննիսյանի, «Նռան երգը» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ՝. Նարինե Սահակյանի, «Ծիածան» խոսք և երաժշտ.՝ Լիլիա Զալինյանի, «Մայրիկն այսօր ուշացել է» խոսք՝ Սուրեն Մուրադյանի, երաժշտ.՝ Հռիփսիմե Խրիմյանի, «Տիկնիկ ծաղրածուն» խոսք՝ Լյուդվիգ Դուրյանի, երաժշտ.՝ Լիլիթ Համբարձումյանի, «Ձյունը» խոսք՝ Սիլվա Կապուտիկյանի, երաժշտ.՝ Լիլիթ Համբարձումյանի, «Տեսեք, ձյունը գալիս է» խոսք և երաժշտ.՝ Ալվարդ Մանդակունյանի, «Այ, իմ սոխակ» խոսք՝ Մարիետա Սահակյանի, երաժշտ.՝ Ալվարդ Մանդակունյանի, «Անձրև, անձրև» խոսք և երաժշտ.՝ Ալվարդ Մանդակունյան, «Իմ քաղաքը» խոսք և երաժշտ.՝ Լ.Պողոսյանի, «Գարուն» խոսք և երաժ.՝ Ա. Մանդակունյանի, «Ձյուն-ձմեռ» խոսք և երաժշտ.՝ Հ. Ասատրյանի, «Տերևաթափ» խոսք՝ Յու. Սահակյանի, երաժշտ.՝ Լ. Համբարձումյանի «Ուրախ աշուն» խոսք՝ Ն. Ենգիբարյանի, երաժշտ.՝ Եվ. Գևորգյանի),
3) Երաժշտառիթմիկ շարժումներ, պար, խաղ` («Հոյ, Նազան» Ժողովրդական, «Նորվեգական պար» երաժշտ՝. Էդվարդ Գրիգի, «Հայկական շուրջպար» Ժողովրդական, «Ջան ծաղիկ» Ժողովրդական, «Մեզ հյուր են եկել», «Ճանաչիր նվագարանը», «Տաք և սառը», «Արձագանք», «Ու՞ր է գնում տիկնիկը», «Աքլորը» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Արեգ Լուսինյանի, բեմականացումը՝ Կարինե Ղազարյանի, «Գնդակով խաղ» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Արեգ Լուսինյանի, բեմականացումը՝ Կարինե Ղազարյանի):
110. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝
1) հետաքրքրություն ցուցաբերի ունկնդրվող երաժշտության նկատմամբ,
2) ունկնդրի և ընկալի ստեղծագործությունը,
3) ունկնդրի և որոշի երաժշտության բնույթը, արտահայտչամիջոցները՝ դինամիկան, տեմպը,
4) ճանաչի ծանոթ երաժշտական ստեղծագործությունները, կռահի ստեղծագործությունը նախանվագից, տարբեր հատվածներից,
5) նկարագրի երաժշտական ստեղծագործություններից ստացած տպավորությունները՝ հուզականորեն արձագանքելով դրանց, նկարագրի իր զգացողությունները,
6) տարբերի երաժշտական հնչյունները ըստ բարձրության (բարձր, ցածր),
7) ճանաչի և տարբերի երաժշտության տեսակները՝ (երգ, պար, քայլերգ),
8) դրսևորի սեր, հետաքրքրություն տարբեր բնույթի և տեսակի երաժշտության ունկնդրման հանդեպ,
9) երգի ճիշտ շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության, մաքուր ինտոնացիայով, հստակ արտասանելով երգի բառերը,
10) որոշի երգի բնույթը, տեմպը, ուժգնությունը, տեսակը,
11) ճանաչի ծանոթ երգերը նախանվագից, մեղեդուց, երգի տարբեր հատվածներից,
12) սկսի և ավարտի երգը երաժշտության դաստիարակի և հասակակիցների հետ միաժամանակ,
13) երգի գործիքային նվագակցությամբ, կամ առանց նվագակցության, որպես մենակատար կամ խմբով,
14) իմանա, թե ինչ է երգչախումբը,
15) դրսևորի հետաքրքություն ընկերների կատարումների նկատմամբ և արձագանքի,
16) շարժվի երաժշտության բնույթին, տեմպին և ռիթմին համապատասխան,
17) ինքնուրույն փոխի շարժումները երաժշտության փոփոխությանը համապատասխան,
18) կատարի քայքի տեսակները՝քայլի զույգերով, կազմի շրջան՝ մեծացնելով և փոքրացնելով, քայլի տարբեր ուղղություններով,
19) սկսի և կանգ առնի երաժշտության սկզբին և ավարտին համապատասխան,
20) կատարի տարբեր պարային տարրեր և պարեր,
21) կատարի պարային տարբեր շարժումներ՝ (պտույտներ մենակ, զույգերով, շուրջպար), պտտվի ձեռքերը ճոճելով, դաստակով կատարի պտույտներ, տիրապետի պարային քայլքի տարբեր տեսակներին,
22) օգտագործի ծանոթ պարային շարժումները և պարային քայլքի տեսակները ազատ պարերում,
23) պարի, օգտագործելով պարին համապատասխան պարագաներ՝ ժապավեն, փուչիկ, գնդակ, օղակ,
24) տարբերի բնույթով հակադիր երաժշտությունը և համապատասխանաբար փոփոխի պարային շարժումները,
25) արտահայտիչ կերպով փոխանցի կենդանիներին բնորոշ նմանողական շարժումները, օգտագործի դիմախաղը,
26) խաղի ընթացքում հուզականորեն արձագանքի երաժշտությանը՝ օգտագործելով դիմախաղը, արտահայտի իր հույզեր բառերով, արձագանքի նաև ընկերների հույզերին,
27) բեմականացնի երգը, պարը, խաղը,
28) իմանա նվագարանների անվանումները, ճանաչի նվագարանները հնչերանգներով (հարվածային, փողային, լարային, ստեղնաշարային),
29) բնական և ռիթմական նվագարաններով կատարի պարզ ռիթմական պատկերներ,տարբերակի երկար և կարճ երաժշտական հնչունները,
30) նվագի մանկական նվագարաններով (գդալ, դափ, չխչխկան),
31) ներկայացնի, թե ինչ է նվագախումբը,
32) հորինի պարային և խաղի հերոսներին բնորոշ շարժումներ և ռիթմական նվագակցություն,
33)կատարի մատների մարզանք՝ երաժշտության բնույթին, տեմպին համապատասխան,
34) բնական և ռիթմական նվագարաններով նվագակցի ունկնդրվող կամ կատարվող ստեղծագործությանը,
35)կարողանա միաժամանակ երգի պարելով, պարի նվագելով,
36)ունկնդրի կամ կատարի երաժշտությունը և շարժումների միջոցով արտահայտի իր հույզերը:
119. «Երաժշտություն» ծրագրային բովանդակությունը ներառում է հետևյալը՝
1) ունկնդրում՝ ուրախ, տխուր ինտոնացիաներ, տարբեր բնույթի ստեղծագործություններ, ռիթմ, ռեգիստր, տեմպ, ուժգնություն, հնչերանգ, մեղեդի, կոմպոզիտորների ստեղծագործությունները, ազգային տոներ, ավանդույթներ, ծեսեր,
2) ձայնավարժություն, երգեցողություն՝ ճիշտ կեցվածք և շնչառություն, բնական ձայն, մաքուր ինտոնացիա, արտահայտիչ դիմախաղ, երգչային առոգանություն, հնչյունների անվանումները, երգչախումբ, երգի տեսակները,
3) երաժշտաշարժական վարժություններ՝ երաժշտառիթմական գործունեության հմտություններ, կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ,
4) պար՝ քայլքի տեսակներ, պարային դիրքեր, պարային շարժումներ, թռիչքներ, պտույտներ, ծափեր,պարի բեմադրում,
5) խաղ՝ երաժշտադիդակտիկ խաղեր, հեքիաթի հերոսների նմանակում երաժշտության ներքո,
6) նվագ բնական, մանկական նվագարաններով՝ բնական, մանկական նվագարաններ, դրանց անվանումները, հնչերանգները, նվագախմբի ստեղծում,
7) հորինում (իմպրովիզացիա)՝ երաժշտառիթմական պատկերների, պարզ մեղեդու, պարային շարժումների, երաժշտական խաղի հորինում,
8) մատների մարզանք՝ մատների մարզանք երաժշտության բնույթին, տեմպին, ռիթմին համապատասխան,
9) երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում) - երգել պարելով, պարել նվագելով, երգել նվագելով, երգել ռիթմական պատկերին համապատասխան ծափերով, դոփյուններով,
10) երաժշտական թերապիա՝ առողջական համակարգի խթանում, լարվածության թուլացում:
120.«Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ պարապմունք (ունկնդրում,
ձայնավարժություն, երգեցողություն, երաժշտաշարժական վարժություններ, պար, խաղ, նվագ մանկական նվագարաններով, հորինում (իմպրովիզացիա), մատների մարզանք, երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում), երաժշտական թերապիա), տոներ և զվարճալիք, զբոսանք, էքսկուրսիա, մշակութային այցեր:
121. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ` (ա), (է), (թ), ԽՀ` (ե), (զ), (ը), (թ), Ի` (բ), (գ), (ը), (թ), ՀՍԱ` (ա), (բ), (գ),(դ), (ե), (է), ԻԱԱԱ` (ա), (ե), (զ):
X. ԿԵՐՊԱՐՎԵՍՏ ԵՎ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
122. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչը (Հապավում՝ ԿԿԱ) նպատակաուղղված է`
1) զարգացնելու 4-5 տարեկան սաների գեղագիտական ընկալումը, գեղագիտական ճաշակը,
2) մշակելու երևույթների ու առարկաների նկատմամբ հուզական վերաբերմունք,
3) զարգացնելու գեղարվեստաստեղծագործական ունակությունները,
4) ձևավորելու պատկերացումներ կերպարվեստի ստեղծագործությունների վերաբերյալ,
5) զարգացնելու գեղագիտական պատկերացումները:
123. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են՝
1) ձևավորել առանձին առարկաներ, դրանցով այլ պատկերներ, թեմատիկ կոմպոզիցիաներ ստանալու կարողություններ,
2) սովորեցնել նկարել տարբեր առարկաներ, կատարել համեմատական վերլուծություն առարկայի ձևի (շրջան, ձվածիր, քառակուսի, եռանկյուն, ուղղանկյուն) մեծության, դիրքի, կառուցվածքի վերաբերյալ,
3) սովորեցնել երեք հիմնական գույներից ստանալ նոր գույներ և նրբերանգներ,
4) ամրապնդել բնօրինակից, մտահղացմամբ և երևակայությամբ պարզ թեմաներ պատկերելու կարողությունը՝ ընդգծելով առարկաների հիմնական հատկանիշները` կառուցվածքը, գույնը, ձևը,
5) ձևավորել երկրաչափական ձևերի, գծերի, կետերի, հպումների, վրձնահարվածների միջոցով բազմաձև նախշեր, պատկերներ և կոմպոզիցիաներ կառուցելու կարողություններ,
6) ամրապնդել ոչ ավանդական նկարչական տեխնիկաներով՝ կնիքով, տերևներով, կափարիչով, թելերով և այլ հասանելի միջոցներով աշխատելու կարողությունը,
7) ծանոթացնել կերտաձողի օգտագործման եղանակներին և հնարներին,
8) զարգացնել պարզ կառուցվածք ունեցող առարկաներ ծեփելու կարողություններ,
9) ձևավորել ըստ նմուշի ծեփելու կարողությունները,
10) սովորեցնել գնդի տափակեցման միջոցով ստանալ շրջանաձև բլիթ և այլն,
11) զարգացնել դետալներ ծեփելու, միմյանց միացնելու և ստացված հատվածը հարթեցնելու միջոցով տարբեր առարկաներ («սունկ», «ծաղիկ», «մարդուկ», «նապաստակ») ստանալու կարողություններ,
12) զարգացնել ծեփակերտման միջոցով դեկորատիվ կիրառական արվեստի պարզագույն նմուշներ ստանալու կարողություն,
13) ձևավորել ծեփելու և սպասքը զարդանախշելու կարողություններ,
14) զարգացնել երկրաչափական պատկերները լրացուցիչ և օժանդակ նյութերով զարդանախշելու կարողությունը,
15) զարգացնել ծեփակերտման միջոցով տարբեր առարկաներ ստեղծելու կարողությունը՝ միավորելով դրանք ընդհանուր կոմպոզիցիայում, օգտվելով արդեն ծանոթ ծեփակերտման եղանակներից և հնարներից,
16) զարգացնել մկրատը ճիշտ բռնելու և դրանից օգտվելու կարողություններ, ուսուցանել մկրատով թուղթ կտրելու տեխնիկան. ձևավորել թուղթը ուղիղ, կարճ, երկար զոլակներ կտրելու հմտություններ,
17) սովորեցնել զոլակներից կազմել տարբեր պատկերներ (ցանկապատ, նստարան, աստիճան, ծառ, թուփ և այլն),
18) սովորեցնել սոսնձել փոքր դետալները հիմնական մասերին,
19) զարգացնել ապլիկացիայի եղանակով պատկերներ ստանալու (թռչուններ, կենդանիներ, ծաղիկներ, միջատներ, տնակներ) կարողությունը,
20) զարգացնել ծալման եղանակով պատրաստի երկրաչափական ձևերից տարբեր պատկերներ ստանալու կարողությունները՝ դրանք բաժանելով երկու, չորս մասերի (շրջանը բաժանել կիսաշրջանների, քառակուսին` եռանկյունների, ուղղանկյունը՝ քառակուսիների),
21) ձևավորել շինարարական նյութերը ճանաչելու, անվանելու կարողություններ (աղյուս, խորանարդ)՝ հաշվի առնելով դրանց հատկանիշները (ամրություն, ձև, չափ),
22) զարգացնել կառույցը վերլուծելու կարողություններ` առանձնացնելով հիմնական մասերը, տարբերել դրանց հարաբերական չափը և ձևը, որոշել տարածության մեջ դրանց դասավորվածությունը, մեկը մյուսի նկատմամբ հարաբերությունը (պատեր, տանիք, ծածկ, մեքենայում` խցիկ, թափք և այլն),
23) սովորեցնել ինքնուրույն չափել կառույցն ըստ երկարության, բարձրության, լայնության` պահպանելով դաստիարակի կողմից ներկայացված պահանջը («Կառուցի՛ր այսպիսի տուն, բայց ավելի բարձր»),
24) զարգացնել ինչպես մանր, այնպես էլ խոշոր շինարարական նյութերով կառույցներ ստանալու կարողությունը՝ օգտագործելով տարբեր գույների դետալներ,
25) սովորեցնել աշխատել բնական նյութերով (չոր ճյուղեր, աշնանային տերևներ, կոներ, շագանակ, ընկույզի կեղև, ծղոտ և այլն),
26) կատարել թափոններով աշխատանք՝ ծեփոն, թելերից մնացած կոճեր, տարբեր տեսակի փոքր տուփեր և այլ առարկաներ,
27) զարգացնել թղթով աշխատելու կարողությունները․ ուղղանկյուն թուղթը ծալել երկտակ` համադրելով կողմերն ու անկյունները և ստանալ տարբեր կերպարներ` կենդանիներ, ծաղիկներ և այլն,
28) նպաստել կոկիկ աշխատելու մշակույթի ձևավորմանը,
29) զարգացնել աշխատելու ընթացքում համագործակցային կարողությունները։
124. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝
1) պատկերի առանձին առարկաներ և այդ առարկաների պատկերներին ավելացնելով այլ պատկերներ` ստանա թեմատիկ կոմպոզիցիաներ,պարզ նատյուրմորտ,
2) պատկերի տարբեր առարկաներ, կատարի համեմատական վերլուծություն առարկայի ձևի, մեծության, դիրքի, կառուցվածքի վերաբերյալ,
3) պատկերի առարկան ըստ նմուշօրինակի և բնօրինակի (1-3 առարկա),
4) կատարի աշխատանքներ ուրվանկարներով և ստվերագծերով,
5) պատկերի բնօրինակից, մտահղացմամբ և երևակայությամբ պարզ թեմաներ` ընդգծելով առարկաների հիմնական հատկանիշները` կառուցվածքը, գույնը, ձևը,
6) նկարի բնության երևույթներ, մարդ, կենդանի, նախշազարդի հագուստը, սպասքը,
7) բուսական, կենդանական և երկրաչափական պատկերների համադրությամբ ստանա տարբեր զարդանախշեր,
8) ստանա նոր գույներ և նրբերանգներ,
9) օգտագործի մի քանի ներկանյութ միաժամանակ` մոմամատիտ և ջրաներկ, գունավոր մատիտներ, յուղամատիտ և ջրաներկ,
10) օգտագործի գծամատիտը և ռետինը,
11) կիրառի ոչ ավանդական նկարչական տեխնիկաներ (ծեփոն, թելեր, ճմռթված թուղթ և այլն),
12) պատկերի առարկաներ երկրաչափական ձևերով /եռանկյուն, շրջան, ձվածիր, ուղղանկյուն, քառակուսի/,
13) նկարելիս կիրառի տարբեր գույներ,
14) օգտագործի տարբեր նկարչական նյութեր,
15) բացահայտի և գնահատի գեղեցիկը,
16) ավարտին հասցնի սկսած աշխատանքը,
17) համագործակցի խմբային աշխատանքում, դրսևորի ճանաչողական հետաքրքրություն և ակտիվություն առաջադրանքներ կատարելիս,
18) պահպանի ճիշտ կեցվածք նկարելու ընթացքում,
19) խնամքով օգտագործի նկարչական նյութերը, կոկիկ պահի աշխատասեղանը,
20) իմանա և կիրառի ծեփակերտման պարզ տեխնիկաներ,
21) ծեփակերտի պարզ կառուցվածք ունեցող առարկաներ՝ ըստ նմուշօրինակի, բնօրինակի, հիշողությամբ,
22) ստեղծի տարբեր առարկաներ՝ միավորելով դրանք ընդհանուր կոմպոզիցիայի մեջ,
23) ծեփակերտի ըստ նմուշօրինակի,
24) ստանա դետալներ ծեփելու, միմյանց միացնելու և ստացված հատվածը հարթեցնելու միջոցով տարբեր առարկաներ (սունկ, ծաղիկ, մարդուկ, նապաստակ),
25) ծեփակերտման միջոցով ստանա դեկորատիվ-կիրառական արվեստի պարզագույն նմուշներ՝ սափոր, ծաղկաման, սպասք,
26) զարդանախշի կերտաձողի օգնությամբ,
27) ներկայացնի իր և ընկերների աշխատանքները,
28) օգտագործի ծեփատախտակը, կերտաձողը, անձեռոցիկը՝ ըստ անհրաժեշտության,
29) օգտագործի մկրատ՝ թղթից կտրելով ուղիղ, կարճ, երկար զոլակներ,
30) օգտագործի մկրատ՝ կտրելով ուղիղ գծով և անկյունագծով,
31) զոլակներից ստանա տարբեր պատկերներ (ցանկապատ, նստարան, աստիճան, ծառ, թուփ և այլն),
32) սոսնձի տարբեր պատկերներ,
33)երկրաչափական մի պատկերից ստանա մեկ այլ պատկեր, կտրելով անկյունները (քառակուսի պատկերից՝ շրջան, ուղղանկյունից՝ ձվաձև և այլն),
34) մկրատով կորացնելով թղթի անկյունները՝ ստանա օվալաձև պատկերներ (բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ, ծաղիկներ),
35) ստանա, փակցնի պատկերներ՝ թռչուններ, կենդանիներ, ծաղիկներ, միջատներ, տնակներ,
36) մկրատով ինքնուրույն կտրված պատկերներից կազմի պարզ կոմպոզիցիաներ,
37) պատկերի ՀՀ դրոշը,
38) ստանա զարդանախշ՝ պահպանելով գույնի և նախշի ռիթմիկ դասավորվածությունը,
39) աշխատի մաքուր և կոկիկ,
40) դրսևորի համատեղ գործելու պատրաստակամություն,
41) ճանաչի, անվանի շինարարական նյութերը (աղյուս, խորանարդ), դրանց հատկությունները (ամրություն, ձև, չափ),
42) վերլուծի կառույցը` առանձնացնելով հիմնական մասերը, տարբերի դրանց հարաբերական չափը և ձևը, որոշի տարածության մեջ դրանց դասավորվածությունը, մեկը մյուսի նկատմամբ հարաբերությունը,
43) կառուցի ինչպես մանր, այնպես էլ՝ խոշոր շինարարական նյութերով,
44) կառուցի շինություն տարբեր եղանակներով (ըստ օրինակի, ցուցադրման, խոսքային հրահանգի),
45) տարբերի շինության մասերն ըստ չափերի (մեծ-փոքր, երկար-կարճ, բարձր- ցածր, լայն-նեղ),
46) օգտագործի բնական նյութեր (չոր ճյուղեր, աշնանային տերևներ, կոներ, շագանակ, ընկույզի կեղև, ծղոտ, ավազ և այլն),
47) կատարի աշխատանք թափոններով՝ ծեփոն, թելերից մնացած կոճեր, տարբեր տեսակի փոքր տուփեր և այլ առարկաներ,
48) օրիգամի տեխնիկայով՝ թղթի ծալադրման միջոցով, պատրաստի պարզ մոդելներ՝ կենդանիներ, թռչուններ, միջատներ,
49) թղթե գլաններից պատրաստի պարզ մոդելներ,
50) մաքուր պահի շրջապատը և աշխատանքային սեղանը:
124. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների, մշակութային այցերի, կենտրոններում կազմակերպվող աշխատանքի, զբոսանքների, էքսկուրսիաների ինքնուրույն գործունեության միջոցով:
125. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի չափորոշչի հետ՝ Շ՝ (ժա), ԽՀ՝ (բ), (ե), (ը), (թ), Ի՝ (բ), (գ), (դ), (ե), (զ), (ը), (թ), ՀՍԱ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (է), ԻԱԱԱ՝ (ա), (բ), (ե), (զ)։
XI. ԶԱՐԳԱՑՆՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
126. Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպումը, գործընթացին յուրաքանչյուր սանի ներգրավվածությունը, մասնակցությունը և ակտիվությունը պայմանավորված է զարգացնող առարկայական միջավայրի առկայությամբ։
127. Ծրագրի լիարժեք իրականացման և ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է պահպանել զարգացնող միջավայրին ներկայացվող հետևյալ պահանջները՝
1) հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների գեղագիտական զարգացման համար. առկա են գեղագիտական ձևավորումներ. նկարներ, վերատպություններ, ժողովրդական ստեղծագործության նմուշներ, սաների, մեծերի աշխատանքների ցուցահանդեսներ և այլն.
2) ստեղծված են պայմաններ սաների խոսքի զարգացման համար, առկա է մանկական գրադարան.
3) առկա են նկարների հավաքածուներ և խոսքի զարգացմանն ուղղված սեղանի խաղեր.
4) ստեղծված են պայմաններ սաների երաժշտական գործունեության համար.
5) առկա են երաժշտական գործիքներ, նվագարաններ և երաժշտադիդակտիկ խաղեր.
6) ստեղծված են պայմաններ բնության, հասարակության, պատմության, մշակույթի մասին սաների պատկերացումների զարգացման համար.
7) հաստատությունում առկա է պետական խորհրդանիշների անկյուն (դրոշ, զինանշան, օրհներգ).
8) առկա են ազգային կենցաղային առարկաների նմուշներ, ազգային տարազներով տիկնիկներ.
9) ստեղծված են պայմաններ սաների էկոլոգիական դաստիարակության համար, առկա են դիտողական պարագաներ, բնական նյութեր, բնության երևույթները նկարագրող պաստառներ.
10) հաստատությունում առկա են կանաչապատման անկյուններ (սենյակային բույսեր), ստեղծված են պայմաններ բույսերի խնամքի և աճեցման համար (այգի, բանջարանոց, ծաղկանոց և այլն).
11) առկա է առանձին տարածք կենդանի բնության համար (ձմեռային այգի, կենդանական անկյուն և այլն).
12) ստեղծված են պայմաններ սաների թատերական գործունեության համար. առկա են թատերական բեմականացումների կազմակերպման համար անհրաժեշտ պարագաներ, օժանդակ հարմարություններ.
13) ստեղծված են պայմաններ սաների կառուցողական գործունեության զարգացման համար. առկա են մանր (սեղանային) և խոշոր (հատակի) կառուցողական նյութեր, տարբեր տեսակի հավաքածուներ (կոնստրուկտորներ, մոզաիկաներ), կտրվածքներով նկարներ, բնական նյութեր.
14) առկա են նյութեր և սարքավորումներ սաների մոտ թվի, մեծության, տարածական և ժամանակային պատկերացումների ձևավորման համար (թվանշաններ, կշեռքներ, չափման միավորներ գրատախտակ, օրացույց, ժամացույց, ավազի, արևային ժամացույց և այլն).
15) առկա է համակարգիչ՝ մեդիագրագիտության և մեդիաանվտանգության կանոններին տիրապետելու համար անհրաժեշտ հավելվածներով.
16) առկա են նյութեր և սարքավորումներ սաների փորձարարական աշխատանքների համար (գլոբուս, քարտեզ, մակետներ, նկարների հավաքածուներ, մագնիս, սեղանային տպագիր խաղեր և այլն).
17) հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների ֆիզիկական զարգացման համար. առկա են ֆիզիկական ակտիվության համար անհրաժեշտ սարքավորումներ, մարզական գույք, դեկորատիվ կամ իսկական լողավազան.
18) առկա են երթևեկության կանոններին ծանոթացնող դիդակտիկ խաղեր և խաղալիքներ, ստեղծված են պայմաններ՝ երթևեկության կանոնները կիրառելու համար.
19) գործունեության տարբեր տեսակների ընթացքում սաների զարգացման համար (մտավոր, զգայաշարժողական, հուզակամային) առկա են սյուժետային խաղային հավաքածուներ, դիդակտիկ խաղեր (լոտո, դոմինո, շախմատ, նկարների հավաքածուներ) և խաղալիքներ.
20) ստեղծված են անվտանգ պայմաններ սաների անհատական և համատեղ ակտիվության դրսևորման համար.
21) ստեղծված են պայմաններ սաների առողջության պահպանման և ամրապնդման համար.
22) առկա են հատուկ տարածքներ սաների հետ տարվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման համար.
23) ստեղծված են ֆիզիկական հարմարեցումներ սաների զարգացման առանձնահատկություններին համապատասխան.
24) ստեղծված են պայմաններ շարժունակության խանգարումներ ունեցող սաների համար.
25) առկա են հարմարեցված աթոռ սեղանով, կանգնակ, սայլակ, քայլակ, տարբեր չափսերի բարձեր, աթոռակներ՝ նստելու ճիշտ դիրք ապահովելու համար, հարմարեցված սպասք (սպասքի ադապտացիաներ), հարմարեցված գրենական պիտույքներ.
26) բակային տարածքում և հողամասում առկա են խաղային սարքավորումներ.
27) առկա է ծրագրամեթոդական գրականության անկյուն աշխատողների և ծնողների համար»։
Հաստատությունում առկա են խելամիտ հարմարեցումներ սաների կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան:
Հաստատություններում կիրառվող խաղալիքները պետք է համապատասխանեն սաների տարիքին, ինչպես նաև «Խաղալիքների անվտանգության մասին» մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
128. Գրականության ցանկ՝
1) «Նախադպրոցական կրթության մասին» օրենք։
2) «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ», 2021թ․։
3) Առաքելյան Ռ․ Շարժախաղեր, -Երևան, 2009 թ.։
4) Զիմինա Ա.Ն. Երաժշտական դաստիարակության և զարգացման հիմքերը, -Մոսկվա, «Վլադոս», 2000թ.:
5) Լուսինյան Ա․Կ., Ղազարյան Երաժշտությունը մանկապարտեզում, -Երևան, 2009թ.։
6) Հարությունյան Հ․ Ս., Չիբուխչյան Մաթեմատիկայի իմ այբուբենը, մաս 1, 2, -Երևան, 2007թ.:
7) Հարությունյան Հ. Ս. Խաղալով սովորենք մաթեմատիկա, -Երևան, 2003 թ.։
8) Հովեյան Ս․ Հայկական ազգային շարժախաղերը նախադպրոցական կրթական համակարգում, -Երևան, 2010թ.։
9) Ղազարյան Կ․ Երաժշտադիդակտիկ խաղեր, -Երևան, 2007թ։
10) Մանկապարտեզի միջին խմբի (4-5տարեկանների) կրթական համալիր ծրագիր, խմբ․ Հ․ Միտոյանի և ուրիշներ, ՀՀ ԿԳՆ, Կրթ․ ազգ․ ինստ․, -Երևան, 2011թ․ -168 էջ։
11) Մանուչարյան Ս․ Նախադպրոցական տարիքի երեխաների խոսքի հնչյունային կուլտուրայի դաստիարակությանն ուղղված աշխատանքների առանձնահատկությունները, -Երևան, 2003թ․։
12) Մարության Ս.Ա., Դալլաքյան Ա. Մ. Նախադպրոցական մանկավարժություն, -Երևան, 2008, -288 էջ,
13) Մարտիրոսյան Գ. Էկոլոգիական դաստիարակությունը նախադպրոցական տարիքում, -Երևան, 2002թ.։
14) Միտոյան Հ. Սմբատյան Լ. Ուսումնական ձեռնարկ մանկապարտեզի համար, Երևան, 2010թ.։
15) Միտոյան Հ. Ուսումնական ձեռնարկ մանկապարտեզի համար, -Երևան, 2020թ.։
16) Արտեմևա Ա. Ա., Գավրիլովա Վ. Վ. Դեկորատիվ նկարչություն։-Վոլգոգրադ, 2011։
17) Բելոշիստա Ա. Վ. Նախադպրոցականների մաթեմատիկական ընդունակությունների ձևավորումն ու զարգացումը։-Մոսկվա․ «Վլադոս», 2004։
18) Դավիդովա Գ. Ն. Նկարչության ոչ ավանդական տեխնիկաները մանկապարտեզում։-Մոսկվա, 2007։
19) «Ծնունդից մինչև դպրոց» նորարարական ծրագիր / Ն. Վերակսայի և ուրիշների խմբագրությամբ։-2019։
20) Կոլդինա Դ. Ն. Նկարչություն 3-4 տարեկան երեխաների հետ։-Մոսկվա․ «Մոզաիկա-Սինտեզ», 2008։
21) Կուցակովա Լ. Վ. Կառուցողական նյութերով կառուցման պարապմունքներ։-Մոսկվա, 2007։
22) Լիկովա Ի. Ա. Ծեփակերտման այբուբենը։-Մոսկվա, 2005։
23) Լիկովա Ի. Ա. Կերպարվեստային գործունեությունը մանկապարտեզում։-Մոսկվա, 2009։
24) Մալիշևա Ա. Ն., Երմոլովա Ն. Վ. Ապլիկացիան մանկապարտեզում։-Յարոսլավլ, 2002։
25) Մարկովսկայա Մ. Մ. Բնության անկյունը մանկապարտեզում։-Մոսկվա, 2006։
26) Նովիկովա Ի. Վ. Բնական նյութերով կառուցողական աշխատանքը մանկապարտեզում։-Յարոսլավլ, 2009։
27) Նախադպրոցական կրթության «Ծնունդից մինչև դպրոց» հանրակրթական ծրագիր։-Մոսկվա, 2010։
28) «Մանկությունից դեպի պատանեկություն» ծրագիր ծնողների և դաստիարակների համար։-Մոսկվա, 2006։
29) «Մանկություն»՝ մանկապարտեզում երեխաների զարգացման և դաստիարակության ծրագիր։-Սանկտ Պետերբուրգ, 2004։
30) Ուզորովա Օ., Նեֆյոդովա։ 1000 վարժություն՝ դպրոցին նախապատրաստվելու համար։-Մոսկվա, 2002։
31) Ուշակովա Օ., Ստրունինա Ե. Երեխաների խոսքի զարգացման մեթոդիկան։-Մոսկվա, 2004։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 նոյեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|