ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԿՐՏՍԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 99-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (26.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.11.09-2026.11.22 Պաշտոնական հրապարակման օրը 16.11.2026
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
05.11.2026
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«05» նոյեմբերի 2026 թ.

N 99-Ն

 

«ԿՐՏՍԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Կրտսեր երկրորդ խմբի նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագիրը՝ համաձայն Հավելվածի:

 

Նախարար՝

 

11/5/2026

Ժ. ԱնդրեասՅԱՆ

 

 

 Հավելված

Կրթության, գիտության, մշակույթի և

սպորտի նախարարի 2026 թվականի

նոյեմբերի 5-ի N 99-Ն հրամանի

 

ԿՐՏՍԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԻ ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳԻՐ

 

I. ԲԱՑԱՏՐԱԳԻՐ

 

1. Ծրագիրը հասցեագրված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին: Ծրագրի նպատակն է աջակցել 3-4 տարեկան սաների՝ ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով» (այսուհետ՝ չափորոշիչ) սահմանված կարողունակությունների ձևավորման, առօրյայի կազմակերպման, ընդհանուր զարգացման, դաստիարակության խնդիրների իրականացման, զարգացնող, ներառական միջավայրի ստեղծման, սանի գործունեության տարբեր ձևերի կազմակերպման աշխատանքներին:

2. «Կրտսեր երկրորդ խմբի» (3-4 տարեկանների) կրթական հիմնական ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) կազմված է չափորոշչի պահանջների հիման վրա՝ սաների տարիքային հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ:

3. Ծրագրով սահմանված մակարդակն ապահովվում է ծրագրային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի և նպատակաուղղված են յուրաքանչյուր սանի գիտելիքի, կարողությունների, հմտությունների, դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ու զարգացմանը:

4. Ծրագրի բովանդակությունը ներկայացվում է ոլորտային վերջնարդյունքների ապահովմանը միտված զարգացման հետևյալ ուղղություններով՝

1) սանի ֆիզիկական զարգացում, առողջ ապրելակերպի վերաբերյալ պատկերացումների և առողջ կենսակերպին միտված սովորությունների ձևավորում.

2) խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, մաթեմատիկական տարրական պատկերացումների զարգացում,

3) ճանաչողության զարգացում, փորձարարության և հնարամտության խթանում, խաղային գործունեության խրախուսում.

4) ազգային ինքնության մասին տարրական պատկերացումների ձևավորում.

5) ուսման նկատմամբ վերաբերմունքի ձևավորում.

6) անձնային աճ, հուզակամային ոլորտի զարգացում, համատեղ գործունեության և համագործակցության խթանում, սոցիալականացում․

7) հիգիենիկ և ինքնասպասարկման կարողությունների, անվտանգ կենսագործունեության, կյանքի հմտությունների ձևավորում. [2]։

5. Ֆիզիկական, մտավոր, բարոյական, աշխատանքային, էկոլոգիական, սեռային, գեղարվեստագեղագիտական դաստիարակության խնդիրները բխում են հասարակության զարգացման պահանջներից: Դրանք համակցված իրագործվում են ծրագրային առանձին բաղադրիչներում և միտված են չափորոշչով սահմանված ոլորտային վերջնարդյունքների ապահովմանը:

6. Ծրագրային բովանդակությունն ապահովում է 3-4 տարեկան սաների գիտելիքի, կարողությունների, հմտությունների, դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորումն ու զարգացումը՝ յուրաքանչյուր սանի զարգացման առանձնահատկությունների, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի հաշվառմամբ։

7. Հաշվի է առնվել երեխայակենտրոն ուսուցման ու դաստիարակության, շարունակական կրթության ապահովման պահանջը։

8. Ծրագիրը նպատակաուղղված է սանի`

1) ֆիզիկական ակտիվության և առողջության պահպանմանը միտված վարքագծի ապահովմանը․

2) հաղորդակցական, համագործակցային հմտությունների ձևավորմանը․

3) հետաքրքրասիրության զարգացմանը` որպես նախադպրոցականի ճանաչողական (իմացական) ակտիվության գործոնի.

4) ընդունակությունների զարգացմանը.

5) ստեղծագործական երևակայության, քննադատական մտածողության, հույզերի զարգացմանը [2]։

9. Ծրագիրը սահմանում է կրթության բովանդակության ընդհանրական կառուցվածքը, ուսումնական տարվա սկիզբը, ավարտը, սաների գործունեության տարբեր ձևերի հերթագայումը, խաղային և ուսումնական գործունեության հարաբերակցությունը տեսանելի դարձնող կանոնակարգը, ծրագրային բաղադրիչներին հատկացվող շաբաթական պարապմունքների քանակը, ակնկալվող վերջնարդյունքները, զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջները [2]։

10. Ծրագրում ներկայացված են թեմաներ միայն «Ինձ շրջապատող աշխարհը» և «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» բաղադրիչներից, ինչն ապահովում է թեմատիկ ուսուցման կազմակերպումը՝ ապահովելով ուսումնասիրվող նյութի վերաբերյալ սաների ամբողջական և համակարգային պատկերացումների ձևավորումը, ծրագրային բաղադրիչների միջև կապերի ապահովումը։

11. Ծրագրին ներկայացվում են հետևյալ պահանջները՝

1) համապատասխանությունը չափորոշչին,

2) կրթության աշխարհիկ բնույթը,

3) սաների և մեծահասակների համատեղ գործունեության անհատակողմնորոշված (երեխայակենտրոն) մոտեցման ապահովումը,

4) ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման դիդակտիկական սկզբունքների ապահովումը,

5) ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը [2]։

 

II. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

12. Ծրագրում ներկայացված են դաստիարակության և ուսուցման նպատակները, խնդիրներն ըստ ծրագրային բաղադրիչների, սաների առօրյայի կազմակերպման առանձնահատկությունները, վերջնարդյունքների ապահովման հիմքերը, սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ:

13. Ծրագրի նպատակներն են՝

1) 3-4 տարեկան սաների տարիքային և անհատական առանձնահատկություններին համապատասխան հոգեկան ու ֆիզիկական ներդաշնակ զարգացման ապահովումը՝ ըստ չափորոշչով սահմանված ոլորտային վերջնարդյունքների,

2) նախադպրոցական կրթության ավարտին սաներից ակնկալվող կարողունակությունների (գիտելիք, կարողություններ, հմտություններ, դիրքորոշում, արժեհամակարգ) ձևավորմանն ուղղված աշխատանքների իրականացումը,

3) ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման գործում նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին` սատարումն ու աջակցումը։

14. Նախադպրոցական տարիքի երեխաների կրթության բովանդակությունը ներառում է զարգացման հետևյալ ոլորտները`

1) շարժողական (Հապավումը՝ Շ).

2) խոսքի և հաղորդակցման (Հապավումը՝ ԽՀ).

3) իմացական (Հապավումը՝ Ի).

4) հուզական, սոցիալ-անձնային (Հապավումը՝ ՀՍԱ).

5) ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի (Հապավումը՝ ԻԱԱԱ) [2]։

15. Ծրագիրը նախատեսում է սանի առօրյայի՝ համատեղ գործունեությամբ կազմակերպվող 3 ձև`

1) խաղային գործունեություն.

2) պարապմունքներ՝ որպես ուսուցման կազմակերպման հատուկ ձև.

3) օրվա ընթացքում սանի ազատ ժամանակի տնօրինում [2]:

16. Չափորոշչով սահմանված ինը կարողունակությունների ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ կրտսեր երկրորդ խմբում սաների հետ օրվա կանոնակարգային պահերին կազմակերպվող աշխատանքն արտացոլվում է ծրագրային 6 բաղադրիչում՝

1) Խոսքի զարգացում

2) Ինձ շրջապատող աշխարհը

3) Մաթեմատիկական տարրական պատկերացումներ

4) Ֆիզկուլտուրա

5) Երաժշտություն

6) Կերպարվեստ և կառուցողական աշխատանք [2]։

17. Ծրագրային բաղադրիչների զատումը պայմանական է, դրանք սերտորեն փոխկապակցված են: Սանի զարգացումը համակողմանի և լիարժեք է ընթանում, եթե բոլոր բաղադրիչներով միաժամանակ և շարունակական աշխատանք է տարվում:

18. Ծրագրային բոլոր բաղադրիչներն ուղղված են ոլորտային վերջնարդյունքների ապահովմանը, որոնք էլ միտված են առանցքային կարողունակությունների ձևավորմանն ու զարգացմանը նախադպրոցական տարիքի ավարտին:

19. Նախադպրոցական տարիքի ավարտին սանից ակնկալվող կարողունակություններն են՝

1) լեզվական և հաղորդակցական կարողունակություն,

2) ճանաչողական և շարժառիթային (մոտիվացիոն) կարողունակություն

3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն

4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն

5) թվային և մեդիա կարողունակություն

6) մշակութային կարողունակություն

7) մաթեմատիկական և տեխնիկական կարողունակություն

8) տնտեսական կարողունակություն

9) ֆիզիկական կուլտուրայի և առողջության պահպանմանը միտված կարողունակություն [2]։

 

 III. ՍԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ

 

20. Շարժողական ոլորտում սանը՝

1) կարողանում է կատարել և զուգակցել հիմնական շարժողական գործողությունները,

2) խաղում է շարժախաղեր՝ հիմնական շարժումների զուգակցմամբ (քայլք, վազք, ցատկ, նետում, սողանցում, մագլցում) առանց առարկաների և առարկաներով,

3) գիտի շարժախաղերի և մարզաձևերի անվանումներ,

4) խաղում է ջրային խաղեր,

5) կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ՝ առանց առարկաների և առարկաներով,

6) կատարում է ճիշտ կեցվածքի ձևավորման, հարթաթաթության կանխարգելման վարժություններ,

7) կատարում է պարզ զուգակցումներով պարային շարժումներ,

8) պահպանում է հիգիենայի հիմնական պահանջները,

9) ֆիզիկական դաստիարակության տարբեր ձևերում դրսևորում է ակտիվություն, համագործակցություն, կարգապահություն,

10) կարողանում է վարել եռանիվ հեծանիվ, ինքնագնաց, սահել սահնակով,

11) ունի մատիտով, վրձնով, ծեփանյութով աշխատելու կարողություններ, փորձում է աշխատել մկրատով.

21. Խոսքի և հաղորդակցման ոլորտում սանը՝

1) ընկալում է ուրիշի բանավոր խոսքը և տալիս համարժեք պատասխաններ,

2) տարբերում է հնչարտասանությամբ նման բառերը (տուն, շուն և այլն),

3) ընկալում է բառի նշանակությունը, դրսևորում բառակազմության տարրական կարողություններ՝ բառերին ավելացնելով փոքրացնող վերջածանցներ (փիսիկ, շնիկ),

4) ինքնուրույն ձևակերպում և արտահայտում է սեփական մտքերը՝ նախադասություններում բառերը կիրառելով ճիշտ հաջորդականությամբ,

5) ձևակերպում է հարցեր՝ կիրառելով «ո՞վ», «ի՞նչ», «որտե՞ղ», «ե՞րբ», «ինչու՞» բառերը,

6) ընկալում է ներկայացված նկարի բովանդակությունը և վերարտադրում այն,

7) իրավիճակից ելնելով՝ իրականացնում է հաղորդակցում մեծահասակների և հասակակիցների հետ,

8) արտաբերում է հայերենի հնչյունները․

22. Իմացական ոլորտում սանը՝

1) ունի տարրական պատկերացումներ շրջապատող միջավայրի, բնության երևույթների, կենդանական ու բուսական աշխարհի և անկենդան բնության մասին,

2) ունի տարրական պատկերացումներ փոխադրամիջոցների, մարդու կյանքում դրանց դերի մասին, տարբերում է մասնագիտությունները, դրանց հիմնական գործառույթները,

3) մտապահում և վերարտադրում է ներկայացվող որոշակի տեղեկատվությունը,

4) կողմնորոշվում է տարածության և ժամանակի մեջ,

5) նկարագրում է առարկաների, երևույթների առանձին կողմերը,

6) ունի առարկաների չափի, ձևի և քանակի վերաբերյալ որոշակի պատկերացումներ, ճանաչում է գույները, երկրաչափական մարմինները և պատկերները,

7) հասկանում է երևույթների միջև պատճառահետևանքային պարզագույն կապերը,

8) դրսևորում է հասակակիցների հետ համատեղ գործելու ցանկություն, մտավոր ակտիվություն, հանդես է գալիս նախաձեռնողի դերում,

9) կենտրոնացնում է ուշադրությունն առաջադրանքի, խաղի կանոնների պահպանման վրա,

10) դրսևորում է տարբեր նյութերով աշխատելու տարրական հմտություններ,

11) ունի տարրական պատկերացումներ ինչպես հայկական, այնպես էլ այլ ազգերի մշակութային տարրերի մասին.

23. Հուզական, սոցիալ-անձնային ոլորտում սանը՝

1) կարողանում է ներկայացնել իր ցանկություններն ու հետաքրքրությունները, դրսևորում է իրավիճակին համապատասխանող հուզականություն,

2) սոցիալական հույզերի միջոցով արտահայտում է իր վերաբերմունքը շրջապատող աշխարհին,

3) հասակակիցների հետ հաղորդակցման դժվարությունները փորձում է լուծել մեծահասակների օգնությամբ, հասակակիցների հետ հարաբերություններում ձգտում է համառությամբ առաջ տանել սեփական ցանկություններն ու պահանջները,

4) հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում ջանքեր է գործադրում սեփական վարքն ու հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, ձգտում է հաճոյանալ մեծահասակներին,

5) կողմնորոշվում է սոցիալական միջավայրում, հարաբերություններում փորձում է պահպանել սոցիալական վարքի պահանջներն ու բարեկիրթ վարվեցողության կանոնները,

6) գիտի իր սեռը, ունի պատկերացումներ իր և ուրիշների մասին, սիրում է պատմել իր հաջողությունների մասին.

24. Ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտում սանը՝

1) դրսևորում է ինքնասպասարկման հմտություններ, հետևում և պահպանում է անձնական հիգիենայի հիմնական կանոնները,

2) մեծահասակի ուղղորդմամբ սկսում է գիտակցել առողջության պահպանման ու առողջապահպան միջոցառումների անհրաժեշտությունը,

3) դրսևորում է առողջ ապրելակերպի տարրական սովորություններ, ունի տարրական պատկերացում առողջ և անառողջ սննդակարգերի վերաբերյալ, նախընտրում է առողջ և օգտակար սնունդը,

4) բարձրաձայնում է կամ վարքով ցույց է տալիս իրեն անհանգստացնող առողջական խնդրի մասին,

5) մեծահասակի հիշեցմամբ հետևում է անվտանգության հիմնական կանոններին[2]:

 

IV. ՍԱՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

25. Կանոնակարգն օրվա ընթացքում գործունեության տեսակների՝ խաղ-պարապմունքների, ուսումնադաստիարակչական աշխատանքների ու գործունեության ազատ ձևերի կազմակերպման, սաների ֆիզիկական, մտավոր աշխատանքի, հանգստի ճիշտ հերթագայման և ծանրաբեռնվածության ներդաշնակ բաշխման նախագծումն է։

26. Կանոնակարգի ճիշտ կառուցվածքի հիմնական սկզբունքը դրա համապատասխանությունն է սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններին՝ չբացառելով անհատական մոտեցման սկզբունքը (քնի տևողություն, գործունեության տեմպ, նախասիրություններ, և այլն)։

27. Ներկայացվում է օրվա կանոնակարգի օրինակելի տարբերակ` հնգօրյա աշխատանքային շաբաթով, 9 ժամյա տևողությամբ աշխատող նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար:

28. Հաստատության օրվա կանոնակարգը կարող է փոփոխվել մանկավարժական խորհրդի որոշմամբ և տնօրենի հրամանով՝ հիմնադրի կողմից սահմանված աշխատանքային ռեժիմին և հաստատությունում սաների գտնվելու տևողությանը համապատասխան:

29. Կրտսեր 2-րդ խմբի (3-4 տարեկանների) օրինակելի կանոնակարգը ներկայացված է աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1.

 

N

Կանոնակարգային պահեր

Հիմնական կանոնակարգ

Ամառային կանոնակարգ

1

Սաների ընդունելություն, խաղեր, ինքնուրույն գործունեություն, առավոտյան մարմնամարզություն

8.30 - 9․30

8.30 - 9․30

2

Նախաճաշի նախապատրաստում, նախաճաշ

9․30-10․00

9․30- 10․00

3

Պարապմունքների նախապատրաստում

10․00-10.15

10․00 -10.15

Պարապմունք առաջին

Պարապմունք երկրորդ

10.15-10․35

10.50 -11․10

10․15 -10․35

4

Զբոսանքի նախապատրաստում, զբոսանք (խաղեր, դիտումներ, աշխատանք, ինքնուրույն գործունեություն)

11․10-11.55

10․35 -12․05

(կոփիչ միջոցառումներ բակում)

5

Ճաշի նախապատրաստում, ճաշ

11․55- 12․25

11․55 -12․25

6

Ազատ գործունեություն

12.25 -12.55

12.25-12.55

7

Ցերեկային քնի նախապատրաստում, քուն

12․55 -14․55

12․55 -14․55

8

Աստիճանական արթնացում, վարժություններ արթնացումից հետո

14․55 -15․30

14․55-15․30

9

Հետճաշիկի նախապատրաստում, հետճաշիկ

 15․30 -16․00

15․30 -16․00

10

Խաղեր, ինքնուրույն գործունեություն

16․00-16․30

16․00-16․30

11

Զբոսանքի նախապատրաստում զբոսանք․ տուն ճանապարհել

16․30 -17․30

16․30 -17․30

30. Դիտարկում՝ շաբաթվա այն օրը, երբ երրորդ պարապմունք է կազմակերպվում, կանոնակարգային պահերը փոփոխվում են 20-30 րոպեով։

31. Կրտսեր երկրորդ խմբի շաբաթական պարապմունքների բաշխման օրինակելի ցանկը ներկայացված է աղյուսակ 2-ում։

 

Աղյուսակ 2.

 

N

Պարապմունքի տեսակները

Պարապմունքների քանակը

1․

Խոսքի զարգացում

2 պարապմունք

2․

Ինձ շրջապատող աշխարհը

1 պարապմունք

3.

Մաթեմատիկական տարրական պատկերացումներ

1 պարապմունք

4․

Նկարչություն

1 պարապմունք

5.

Ծեփակերտում

1 պարապմունք

6.

Կառուցողական աշխատանք/ապլիկացիա

0,5 պարապմունք

0,5 պարապմունք

7.

Ֆիզկուլտուրա

2 պարապմունք

 8.

Երաժշտություն

2 պարապմունք

9․

Ընդամենը՝

11 պարապմունք

32. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում է օգոստոսի 31-ին: Պարապմունքներն անցկացվում են սեպտեմբերի 15–ից մինչև մայիսի 31-ը ներառյալ` 15-20 րոպե տևողությամբ: Խաղ-պարապմունքների միջև ընկած ժամանակահատվածը 15 րոպե է։

33. Սեպտեմբերի առաջին երկու շաբաթը հարմարման փուլ է, ուստի հատուկ պարապմունքներ չեն անցկացվում:

34. Չորրորդ եռամսյակի համար նախատեսված չէ պարապմունքների բաշխման ցանկ, քանի որ պարապմունքներն անցկացվում են միայն ուսուցանված նյութի կրկնության ու ամրապնդման նպատակով:

35. Բաց թողնված ծրագրային ծավալը կարող է լրացվել չորրորդ եռամսյակում:

36.Ամռան ամիսներին անցկացվում են կոփիչ միջոցառումներ:

37. Սաների կողմից ծրագրային նյութի յուրացման համար հաշվետու ժամանակահատված է սահմանվում յուրաքանչյուր եռամսյակը:

 

V. ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

38. Կրտսեր երկրորդ խմբում «Խոսքի զարգացում» (Հապավումը՝ ԽԶ) ծրագրային բաղադրիչի նպատակներն են՝

1) զարգացնել խոսքային լսողությունը, մաքուր հնչարտաբերումը,

2) ձևավորել մեծահասակների և հասակակիցների հետ խոսքային հաղորդակցման պահանջմունք,

3) նպաստել դաստիարակի և հասակակիցների հետ անկաշկանդ շփմանը, խոսքային միջոցներով ինքնաարտահայտմանը, ինքնադրսևորմանը,

4) նպաստել խոսքի արտահայտչականության ձևավորմանը:

39.Հիմնական խնդիրներն են՝

1) նպաստել բառապաշարի հարստացմանն ու ակտիվացմանը,

2) նպաստել խոսքի հնչյունային մշակույթի դաստիարակմանը,

3) ձևավորել խոսքի քերականական կողմը,

4) զարգացնել կապակցված խոսքը,

5) ծանոթացնել գեղարվեստական գրականությանը:

40.Սաների բառապաշարի հարստացման և ակտիվացման համատեքստում անհրաժեշտ է՝

1) սովորեցնել ընկալել բառի իմաստը,

2) դրսևորել բառակազմության տարրական կարողություններ՝ բառերին ավելացնելով «փոքրացնող» վերջածանցներ (փիսիկ, շնիկ),

3) ակտիվացնել բառապաշարը խոսքի տարբեր մասերով` ածականներ, բայեր, մակբայեր,

4) հստակեցնել հագուստի, կոշկեղենի, սպասքի պարագաների, կահույքի, տրանսպորտի միջոցների և այլ առարկաների անվանումները և նշանակությունը,

5) սովորեցնել հասկանալ ընդհանրացնող բառեր (հագուստ, սպասք, կահույք, բանջարեղեն, միրգ, գազան, թռչուն), անվանել օրվա մասերը (առավոտ, կեսօր, երեկո, գիշեր), անվանել ընտանի կենդանիներին և նրանց ձագերին, մրգերը և բանջարեղենը,

6) սաներին սովորեցնել տարբերել և անվանել առարկաների առանձին մասերը (զգեստի թևքերը, օձիքը, գրպանները, կոճակները), որակը, գույնը ձևը, չափսը, արտաքին մակերևույթի առանձնահատկությունը (խորդուբորդ, հարթ, թավշյա), ճանաչել մի քանի նյութեր և դրանց հատկությունները (թուղթը հեշտորեն պատռվում և թրջվում, ապակե իրերը ջարդվում են, ռետինե իրերը սեղմվելուց հետո ընդունում են իրենց նախկին ձևը), որոշել առարկայի գտնվելու տեղը (պատուհանից այն կողմ, բարձր, հեռու, պահարանի տակ և այլն):

7) Սաների ուշադրությունը հրավիրել նշանակությամբ իրար մոտ իրերին (բաժակ-գավաթ, աթոռ-նստարան, մուշտակ-վերարկու):

41. Տարիքային այս խմբում սանի բառապաշարում պետք է լինի 1500-2000 բառ:

42. Խոսքի հնչյունային մշակույթի դաստիարակում- Կրտսեր նախադպրոցական տարիքում ճիշտ հնչարտասանությունը հանդիսանում է խոսքի զարգացման առաջատար ուղղությունը: Խոսքի հնչյունային մշակույթի մեջ առանձնացվում են հետևյալ բաղադրիչները`

1) խոսքաշարժողական ապարատի զարգացում,

2) հնչարտաբերման զարգացում,

3) խոսքային լսողության զարգացում,

4) խոսքային շնչառության զարգացում:

43. Կրտսեր երկրորդ խմբում սաներն աստիճանաբար յուրացնում են մայրենի լեզվի հնչյունները. արտասանում են ձայնավոր և համեմատաբար պարզ բաղաձայն հնչյունները. դժվարություններն արտահայտվում են դրանք բաց թողնելով կամ այլ հնչյուններով փոխարինելով: Բառի արտասանության ընթացքում ընդգծելով այս կամ այն հնչյունը` սանը սկսում է յուրացնել նաև «հնչյուն» և «բառ» տերմինները:

44. Խոսքի հնչյունային մշակույթի դաստիարակման համար անհրաժեշտ է՝

1) զարգացնել խոսքաշարժողական ապարատը, խոսքային լսողությունը և խոսքային շնչառությունը: Ճշտել և ամրապնդել հնչյունների արտաբերումը: Մշակել խոսքի արտասանության ճիշտ տեմպ, հնչերանգային արտահայտչականություն:

2) Սովորեցնել հստակ արտաբերել բառերը և կարճ արտահայտությունները, խոսել հանգիստ, բնական արտահայտչականությամբ, տրված հնչյուններն արտասանել երկարացնելով, ավելի բարձր, հստակ, քան արտասանվում է առօրյա խոսակցության ժամանակ:

3) Ճշտել և ամրապնդել ս, զ, ց, շ, ժ, չ, ձ ,ց, լ, ր, ռ, մ, ն, գ, կ, ք, դ, տ, թ հնչյունների արտասանությունը: Հասնել մայրենի լեզվի հնչյունների ճիշտ արտասանությանը:

4) Շարունակել սաներին սովորեցնել` բառերի մեջ հստակ արտասանել ձայնավոր (է, ա, ի, ու, օ, ը,) և որոշ բաղաձայն (բ-փ, դ-թ, գ-ք, վ-ֆ, զ-ս) հնչյունները:

5) Սովորեցնել տարբերակել հնչարտասանությամբ նման բառերը (տուն, շուն և այլն):

45. Խոսքի քերականական կողմի ձևավորում- Այս տարիքային խմբում խոսքի զարգացման գործընթացում ծանրակշիռ դեր ունի քերականական կողմի ձևավորումը: Անհրաժեշտ է՝

1) սաներին սովորեցնել շարահյուսորեն ճիշտ կազմել նախադասությունները,

2) սաներին սովորեցնել բայերը թվով, դեմքով, ժամանակով համաձայնեցնել գոյականների հետ, ճիշտ կիրառել օժանդակ բայերը,

3) օգնել սաներին` խոսքում կիրառել գոյական անուններ եզակի և հոգնակի թվով, փաղաքշական մասնիկների միջոցով անվանել կենդանիների ձագերին (բադ- բադիկ, շուն- շնիկ և այլն),

4) սովորեցնել պարզ նախադասություններից (ենթակա, ստորոգյալ) կազմել պարզ ընդարձակ նախադասություններ` ավելացնելով շաղկապներ, մակբայեր և այլն/: Օգնել պարզ նախադասությունը վերածել պարզ ընդարձակ նախադասության, (նույն խոսքի մասին պատկանող) բառերով կազմել նախադասություն,

5) սովորեցնել ձևակերպել հարցեր՝ կիրառելով «ո՞վ», «ի՞նչ» «որտե՞ղ», «ե՞րբ», «ինչու՞» բառերը.

6) սովորեցնել խոսքում կիրառել տեղի մակբայեր` տակ, վրա, մեջ,մոտ հետևում,առջևում և այլն։

46. Կապակցված խոսքի զարգացում - Խոսքի զարգացման խնդիրների միասնությամբ է պայմանավորված կապակցված խոսքի զարգացման հաջող գործընթացը: Այն իրենից ենթադրում է մենախոսության և երկխոսության զարգացում: Այս համատեքստում անհրաժեշտ է՝

1) զարգացնել սաների նախաձեռնողական խոսքը,

2) ձևավորել հասակակիցների և ծանոթ մեծահասակների հետ տպավորությունները կիսելու պահանջմունք («ի՞նչ է», «որտե՞ղ է տեսել», «ինչպիսի՞ն էր» և այլն),

3) ձևավորել հասակակիցների և մեծահասակների հետ հաղորդակցության մեջ մտնելու, երկխոսելու կարողություն՝ կիրառելով բարեկիրթ դիմելաձևեր միմյանց,

4) սովորեցնել լսել և հասկանալ տրված հարցը, հասկանալի կերպով դրան պատասխանել, խոսել հանգիստ տոնով` չընդհատելով զրուցակցին,

5) սովորեցնել սաներին վերապատմել ծանոթ հեքիաթից տպավորիչ ու հետաքրքրական դրվագներ, սկզբում դաստիարակի հարցերով, այնուհետև` ինքնուրույն,

6) սովորեցնել սաներին լսել փոքրիկ պատմվածքներ՝ դրսևորելով համապատասխան հուզական արձագանք,

7) սովորեցնել հուշող հարցերի օգնությամբ վերարտադրել լսածը,

8) սովորեցնել ընկալել նկարի բովանդակությունը և ուղղորդմամբ 3-4 նախադասությամբ վերարտադրել այն:

47. Գեղարվեստական գրականության ծանոթացմամբ սանը ձեռք է բերում աշխարհաճանաչման առաջին փորձը, որի ընթացքում լուծվում են գեղագիտական, բարոյական, մտավոր, աշխատանքային, սեռական դաստիարակության մի շարք խնդիրներ: Անհրաժեշտ է՝

1) դաստիարակել հետաքրքրություն գեղարվեստական գրականության, գրքի, նկարազարդումների հանդեպ,

2) զարգացնել տարբեր ժանրերի ստեղծագործությունները մինչև վերջ լսելու, ամբողջական ընկալելու, հարցերին պատասխանելու ունակություն,

3) ապահովել ստեղծագործության բովանդակության յուրացումը, զարգացնել դրան հուզականորեն արձագանքելու կարողություն,

4) զարգացնել բանաստեղծություններ, քառյակներ հիշելու և արտահայտիչ արտասանելու ունակություն։

48. Սաների խոսքի զարգացման պարապմունքների կազմակերպման համար, ինչպես նաև առօրյա գործունեության ընթացքում առաջարկվում է գեղարվեստական ստեղծագործությունների հետևյալ ցանկը: Այն ուղեցույց է դաստիարակի համար և ենթակա է լրացման՝ ելնելով երեխաների զարգացման մակարդակից և իրականացվող միջոցառումների բովանդակությունից:

1) Պատմելու և ընթերցելու համար՝ «Ուլիկը» (հեղ.՝ Հովհ. Թումանյան), «Նապաստակը առյուծի պալատում» (հեղ.՝ Ս. Մուրադյան), «Նապաստակն ու բադը» (հեղ.՝ Ս.Մուրադյան), «Գայլն ու աղվեսը» (հեղ.՝ Ս.Մուրադյան), «Թե ինչպես փղիկը ճիշտ շնչել սովորեց» (հեղ.՝ Ն. Սարգսյան), «Խաղալիքները» (հեղ.՝ Ա.Բարտո), «Շնիկ, այն էլ ի՞նչ շնիկ» (հեղ.՝ Հ. Մելյան), «Մաշան ճաշում է» (հեղ.՝ Ս. Կապուտիկյան), «Տոնածառն անտառում» (հեղ.՝ Ա. Մովսիսյան), «Թե ինչպես Ձմեռ պապիկը հալվեց» (հեղ.՝ Ս. Մուրադյան), «Մեր բանակը» (հեղ.՝ Ա. Մովսիսյան), «Թե ինչ պատահեց, երբ իշուկը չուզեց վերարկու հագնել» (գերմանական ժող., հեքիաթ), «Այոն ու ոչը» (հեղ.՝ Հ.Հայրապետյան), «Աղջիկն ու արջը» (ռուսական.ժող.հեքիաթ), «Ձեռնոցները» (հեղ.՝ Ս.Մարշակ), «Երեք արջի հեքիաթը» (հեղ.՝ Լ.Տոլստոյ), «Աղջիկն ու սունկերը» (հեղ.՝ Լ.Տոլստոյ), «Աղվեսը, նապաստակը և աքլորը» (ռուս. ժող. հեքիաթ), «Փիսիկի գնդակը» (հեղ.՝ Ռ.Ղարիբյան), «Լալկան աղջիկը» (հեղ.՝ Ա. Բարտո), «Աղջիկն ու ծաղիկները» (հեղ.՝ Ա. Մովսիսյան), «Գյուլնազ տատի թոռները» (հեղ.՝ Ղ.Աղայան), «Ոսկեմազիկը» (հեղ.՝ Մ.Կլոկովա), «Ծիվծիվն ու ճիվճիվը» (հեղ.՝ Հ.Հայրապետյան), «Ուլիկը» (հեղ.՝ Ա. Ճուղուրյան), «Ես արդեն մեծ եմ» (հեղ.՝ Լ․ Պողոսյան), «Գայլն ու կոշկակար նապաստակը» (հեղ.՝ Ս.Մուրադյան), «Թե ինչու կատուն միայն նախաճաշից հետո է լվացվում» (լիտվական ժող. հեքիաթ), «Ով աշխատի, նա կուտի» (ռուսական ժող. հեքիաթ), «Բարև, արջու՛կ» (հեղ.՝ Էդ. Ավագյան), «Ինչու եմ փոքրիկ, չգիտեմ» (հեղ.՝ Լ. Պողոսյան), «Օրոր» (ժողովրդական):

2) Արտահայտիչ արտասանություն՝ «Սագիկ», (հեղ.՝ - Ղ. Աղայան), «Բկլիկ ձկնիկ» (հեղ.՝ Ա. Խնկոյան), «Այս բոլորին» (հեղ.՝ Հ. Հայրապետյան), «Բադիկ» (հեղ.՝ Ռ.Պատկանյան), «Ընկերասերը» (հեղ.՝ Ս. Մուրադյան), «Իմ գնդակը» (հեղ.՝ Ս. Մուրադյան), «Իմ շնիկը» (հեղ.՝ Ավ. Ճուղուրյան), «Գնացքը» (հեղ.՝ Ս. Կապուտիկյան), «Մուկն ու կատուն» (հեղ.՝ Հ. Աղաբաբ), «Արև-արև ե՛կ, ե՛կ» (հեղ.՝ Ղ. Աղայան), «Արի անձրև» (հեղ.՝ Մ. Թարյան), «Աղվեսն ու սագը» (մշակումը` Ս. Կապուտիկյանի), «Համոն» (մշակումը` Էդ. Ավագյանի), «Նավակը» (հեղ.՝ Գ. Մովսիսյան), «Թիթեռ» (հեղ.՝ Վ․Վարդունի), «Մեծացել եմ» (հեղ.՝ Ե․ Պետրոսյան), «Ձմեռ պապի» (հեղ.՝ Ա. Խնկոյան), «Ձյունը» (հեղ.՝ Հ. Հայրապետյան), «Ձմեռ» (հեղ.՝ Աթ.Խնկոյան), «Մեծ և փոքր» (հեղ.՝ Լ.Պողոսյան), «Հացթուխը» (հեղ.՝ Ս.Մուրադյան), «Ժամացույցը» (հեղ.՝ Ս.Կապուտիկյան), «Իմ տիկնիկը» (հեղ.՝ Վ. Վարդանյան), «Ոսկե ձվիկը» (ռուսական հեքիաթ), «Որ մեծանամ» (հեղ.՝ Ս.Կապուտիկյան), «Կատուն» (հեղ.՝ Էդ. Միլիտոնյան), «Խնդիր» (հեղ.՝ Գ․Գաբրիելյան), «Բողբոջը» (հեղ.՝ Է․ Ավագյան), «Արտուտիկ» (հեղ.՝ Հովհ.Թումանյան), «Մանուշակ» (հեղ.՝ Ղ. Աղայան), «Մեղու» (հեղ.՝ Ներսես Շնորհալի), «Ծաղիկներ» (հեղ.՝ Հովհ. Թումանյան), «Ծիծեռնակին» (հեղ.՝ Աթ. Խնկոյան), «Ձնծաղիկ» (հեղ.՝ Ն.Հովնաթան), «Ձնծաղիկ» (հեղ.՝ Հ.Հայրապետյան), «Իմ տատին» (հեղ.՝ Ս.Կապուտիկյան), «Մանուկներն ու սագը» (հեղ.՝ Հովհ. Շիրազ), «Պարտեզ» (հեղ.՝ Ս.Կապուտիկյան), «Ես թիթեռ եմ» (հեղ.՝ Հ.Պողոսյան), «Մայիս» (հեղ.՝ Վ. Վարդանյան), «Գարուն» (հեղ.՝ Վ. Վարդանյան), «Ջուր տվեք ինձ» (հեղ.՝ Պ Խաչատրյան)։

3) Վերապատմում՝ «Թե ինչու կատուն միայն նախաճաշից հետո է լվացվում» (լիտվական ժող. հեքիաթ), «Ուլիկը» (հեղ.՝ Հովհ. Թումանյան), «Նապաստակը առյուծի պալատում» (հեղ.՝ Ս.Մուրադյան), «Նապաստակն ու բադը» (հեղ.՝ Ս.Մուրադյան), «Գայլն ու կոշկակար նապաստակը» (հեղ.՝ Ս.Մուրադյան), «Գայլն ու աղվեսը» (հեղ.՝ Ս.Մուրադյան), «Թե ինչպես Ձմեռ պապիկը հալվեց» (հեղ.՝ Ս. Մուրադյան), «Թե ինչ պատահեց, երբ իշուկը չուզեց վերարկու հագնել» (գերմանական ժող.), «Ով աշխատի, նա կուտի» (ռուսական ժող. հեքիաթ), «Ծիվծիվն ու ճիվճիվը» (հեղ.՝ Հ.Հայրապետյան), «Ուլիկը» (հեղ.՝ Ա.Ճուղուրյան), «Բարև, արջու՛կ» (հեղ.՝ Էդ. Ավագյան):

4) Ստեղծագործական պատմումներ՝ «Իմ սիրելի խաղալիքը», «Աշուն», «Իմ շնիկը», «Ձմեռ», «Նոր տարի», «Իմ մանկապարտեզը», «Գարուն է», «Մայրիկների տոնը», «Կենդանաբանական այգում», «Ես ապրում եմ Երևանում»։

5) Լրացուցիչ գրականություն՝ «Լավաշը» (հեղ.՝ Հ․ Խաչատրյան), «Ծիտը» (հեղ.՝ Հ․ Թումանյան), «Հացը» (հեղ.՝ Պ․ Խաչատրյան), «Աշխատասեր հավիկը» (ռուսական ժողովրդական հեքիաթ), «Գնդիկ բոքոնիկը» (ռուսական ժողովրդական հեքիաթ)։

49. Զարգացնող խոսքային միջավայր․

1) Խոսքի ակտիվացմանը նպաստում է մանկավարժական պահանջներին համապատասխան զարգացնող խոսքային միջավայրը՝ հաղորդակցական իրադրությունների ստեղծմամբ, ինչն ապահովում է շփումը հասակակիցների և մեծահասակների հետ: Այն օժանդակում է սաների խոսքի՝ որպես հաղորդակցման միջոցի կատարելագործմանը:

50. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝

1) մաքուր արտասանի մայրենի լեզվի հնչյունները` պահպանելով խոսքի ուժգնությունը, հնչերանգը,

2) տարբերակի նույն հնչողությամբ կամ հանգավորմամբ բառեր,

3) տիրապետի բառակազմության տարրական կարողություններին,

4) ճիշտ օգտագործի խոսքի տարբեր մասերը,

5) ճիշտ ձևակերպի հարցեր,

6) պատասխանի հարցերին,

7) արտաբերի թեմային համապատասխան նոր բառեր, ընկալի դրանց իմաստը։

8) տարբերակի և խոսքում կիրառի ընդհանրացնող բառեր (հագուստ, սպասք, կահույք, բանջարեղեն, միրգ, գազան, թռչուն),

9) լրացնի նախադասության մեջ բաց թողնված բառը,

10) ընտրի համապատասխան բառեր անավարտ միտքը լրացնելու համար,

11) կիրառի խոսքում պարզ ընդարձակ և համառոտ նախադասություններ,

12) ներկայացնի կիսատ թողած պատմության շարունակությունը,

13) 3-4 նախադասությամբ վերապատմի հեքիաթը, փոքրիկ պատմվածքը,

14) արտահայտիչ արտասանի բանաստեղծություններ, քառյակներ,

15) նկարագրի նկարի բովանդակությունը որոշակի ուղղորդմամբ,

16) ձևակերպի և արտահայտի սեփական մտքերը,

17) դրսևորի հետաքրքրություն գրքի, գրենական պիտույքների նկատմամբ,

18) հասկանա գրքի նշանակությունը,

19) կատարի պարզ հրահանգներ և առաջադրանքներ,

20) հաղորդակցվի ծանոթ մեծահասակների հետ,

21) զրուցի իրեն ծանոթ հասակակիցների հետ,

22) օգտագործի գրելու կամ նկարելու պարագաներ,

23) բացատրի առարկաների նշանակությունը,

24) հետևի վարքի կանոններին,

25) մասնակցի խաղերին և խաղային իրավիճակներին,

26) մասնակցի 15-20 րոպե տևողությամբ տարբեր աշխատանքներին:

51. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի բովանդակությունը ներառում է՝ հեքիաթներ, պատմվածքներ, հանելուկներ, շուտասելուկներ, սուտասելուկներ, ոտանավորներ, առակներ, ասացվածքներ, խոսքային, հաղորդակցական իրավիճակներ:

52. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների (զրույց, ոտանավորի ուսուցում և ամրապնդում, դիդակտիկ խաղ, պատմումների տեսակներ` ցուցումով, դաստիարակի օրինակով, նկարով, ստեղծագործական պատմումներ, վերապատմում, գեղարվեստական գրականության ունկնդրում, քննարկումներ, բանավեճ) մշակութային այցերի, Էքսկուրսիաների, զբոսանքների, տոների, միջոցառումների, բեմականացումների, թատրոնների, զվարճալիքների, ինքնուրույն գործունեության և աշխատանքային կենտրոններում իրականացվող աշխատանքի ընթացքում:

53. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ՝ (ա), (գ), (թ), ԽՀ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է),(ը) Ի՝ (ա), (գ), (ե), (է),(ը), (թ), (ժ), (ժա), ՀՍԱ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), ԻԱԱԱ՝ (ա), (բ), (դ), (ե):

 

VI. ԻՆՁ ՇՐՋԱՊԱՏՈՂ ԱՇԽԱՐՀԸ

 

54. Ծրագրում առանձնակի տեղ է հատկացված «Ինձ շրջապատող աշխարհը» (Հապավում՝ ԻՇԱ) ծրագրային բաղադրիչին, որի նպատակներն են՝

1) նպաստել իմացական գործընթացների, ճանաչողական հետաքրքրությունների զարգացմանը,

2) զարգացնել հաղորդակցական հմտությունները,

3) հաղորդել տարրական գիտելիքներ սեփական անձի, ընտանիքի, հայրենի երկրի, իրեն շրջապատող առարկաների, կենդանական, բուսական աշխարհի, անկենդան բնության, բնության մեջ տեղի ունեցող եղանակային փոփոխությունների մասին,

4) դաստիարակել սեր և հոգատար վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ,

5) ձևավորել համապատասխան վերաբերունք շրջակա միջավայրի հանդեպ:

55. Ծրագրային այս բաղադրիչի խնդիրներն են՝

1) զարգացնել սեփական անձի, ընտանիքի անդամների, ընկերների մասին պատկերացումները,

2) ընդլայնել սեփական մարմնի մասին պատկերացումները,

3) ձևավորել անձնական հիգիենայի պահպանման, ինքնասպասարկման կարողություններ,

4) ձևավորել պատկերացումներ զգայարանների մասին,

5) ընդլայնել հիմնական հույզերի մասին պատկերացումները,

6) ձևավորել պատկերացումներ նախադպրոցական ուսումնական հաստատության, աշխատակիցների մասին,

7) զարգացնել հաստատության տարածքում կողմնորոշվելու կարողություն,

8) ընդլայնել պատկերացումները սաներին շրջապատող իրերի (խաղալիքներ, կահույք, սպասք, հագուստ, հիգիենիկ պարագաներ, տրանսպորտ) մասին,

9) ծանոթացնել ընտանի և վայրի կենդանիներին և նրանց ձագերին, միջատներին, դրանց սնվելու և վարքի առանձնահատկություններին, բնության անկյան բնակիչներին, ակվարիումի բնակիչներին, թռչուններին,

10) ծանոթացնել շրջապատում հանդիպող ծառերին, ծաղիկներին սենյակային բույսերին,

11) հաղորդել գիտելիքներ բույսերի աճման համար անհրաժեշտ պայմանների մասին,

12) սովորեցնել՝ արտաքին տեսքով տարբերել և անվանել բանջարեղենը, մրգերը, հատապտուղները,

13) ընդայներ սաների պատկերացումները հիմնական և բաղադրյալ գույների վերաբերյալ,

14) ձևավորել առողջ ապրելակերպի տարրական սովորություններ,

15) ձևավորել տարրական պատկերացում առողջ և անառողջ սննդակարգերի վերաբերյալ,

16) հաղորդել տարրական գիտելիքներ տարվա եղանակների, դրանց հերթագայությամբ պայմանավորված բնության սեզոնային փոփոխությունների և մարդկանց կյանքում կատարվող փոփոխությունների մասին,

17) պատկերացում տալ ջրի, հողի, անձրևի, ձյան, քամու հատկությունների մասին,

18) ձևավորել բնության տարրերի պատճառահետևանքային տարրական կապերը հասկանալու կարողություն,

19) ձևավորել բնության մեջ ճիշտ վարքագիծ դրսևորելու կարողություն,

20) ձևավորել պատկերացումներ որոշ մասնագիտությունների մասին,

21) ընդլայնել պատկերացումները լուսակրի, դրա նշանակության մասին, ձևավորել պատկերացումներ երթևեկության որոշ կանոնների, փոխադրամիջոցների մասին,

22) ձևավորել անվտանգ վարքագիծ դրսևորելու կարողություն,

23) հաղորդել տարրական պատկերացումներ որոշ ազգային և այլազգի մշակույթային տարրերի մասին, մասնակից դարձնել դրանց։

56. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքներնի համաձայն սանը պետք է՝

1) Իմանա իր անունն ու ազգանունը, իր մասին խոսի առաջին դեմքով,

2) ունենա պատկերացումներ ուրիշների մասին, ճանաչի ընտանիքի անդամներին,հասակակիցներին, ընկերներին,

3) իմանա իր սեռը,

4) խոսի իր նվաճումների մասին,

5) անվանի իր մարմնի մասերը,

6) ճանաչի և անվանի որոշ հիգիենիկ պարագաներ,

7) ինքուրույն կիրառի հիգիենիկ պարագաները,

8) ճանաչի և անվանի զգայարանները,

9) ուսումնասիրի շրջապատող միջավայրը զգայարանների միջոցով,

10) ճանաչի հիմնական հույզերը,

11) դրսևորի իրավիճակին համապատասխան հուզականություն (ուրախություն, տխրություն, զայրույթ և այլն),

12) կողմնորոշվի նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքում,

13) ճանաչի և անվանի խաղալիքների տեսակներ,

14) նկարագրի առարկաների առանձին կողմերը,

15) ճանաչի և անվանի հագուստի որոշ տեսակներ,

16) ինքնուրույն հանի և հագնի հագուստի որոշ տեսակներ,

17) ճանաչի և անվանի սպասքի որոշ տեսակներ,

18) օգտվի սպասքից,

19) ճանաչի և անվանի կահույքի որոշ տեսակներ,

20) ճանաչի և անվանի որոշ վայրի և ընտանի կենդանիների, նրանց ձագերին,

21) ներկայացնի կենդանիների օգտակարությունն ու նշանակությունը մարդու համար,

22) ճանաչի որոշ ընտանի և վայրի թռչունների, տարբերի` ըստ իրենց արտաքին տեսքի,

23) ճանաչի և անվանի որոշ միջատների,

24) ճանաչի և անվանի որոշ ծաղիկներ,

25) ճանաչի ծառերի որոշ տեսակներ և դրանց կառուցվածքը,

26) ճանաչի և անվանի որոշ մրգեր,

27) ճանաչի և անվանի որոշ հատապտուղներ,

28) ճանաչի և անվանի մի քանի բանջարեղեն,

29) ըստ արտաքին տեսքի և համի տարբերակի միրգը, բանջարեղենը,

30) ունենա տարրական պատկերացում առողջ և անառողջ սննդի վերաբերյալ,

31) նախընտրի առողջ և օգտակար սնունդը,

32) ճանաչի տարվա եղանակները և բնության որոշ երևույթներ,

33) անվանի և ճանաչի բնության տարրերը՝ ջուր, օդ, արև և այլն,

34) ընկալի բնության երևույթների պատճառահետևանքային տարրական կապերը,

35) նկատի բնության գեղեցկությունը,

36) դրսևորի հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ,

37) դրսևորի ճիշտ վարքագիծ բնության գրկում,

38) տարբերի և անվանի հիմնական և մի քանի բաղադրյալ գույներ,

39) իմանա որոշ մասնագիտություններ,

40) ունենա պատկերացումներ լուսակրի մասին, ճանաչի երթևեկության որոշ կանոններ,

41) մեծահասակի հիշեցմամբ պահպանի անվտանգության կանոնները,

42) ճանաչի և անվանի փոխադրամիջոցների որոշ տեսակներ,

43) ունենա պատկերացումներ տոների մասին, մասնակցի դրանց,

44) ունենա տարրական պատկերացումներ հայկական և այլ ազգերի մշակութային տարրերի մասին,

45) մասնակցի 10-15 րոպե տևողությամբ աշխատանքներին:

57. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի բովանդակությունը ներառում է հետևյալ թեմաները՝

1) «Ես և իմ ընտանիքը»,

2) «Ես և իմ ընկերները»,

3) «Իմ մարմինը»,

4) «Անձնական հիգիենա»,

5) «Զգայարաններ»,

6) «Ուրախ, տխուր և բարկացած մարդուկներ»,

7) «Մանկապարտեզում»,

8) «Խաղալիքների աշխարհում»,

9) «Հագուստ»,

10) «Սպասք»,

11) «Կահույք»,

12) «Կենդանիներ»,

13) «Թռչուններ»,

14) «Միջատներ»,

15) «Ծաղիկներ»,

16) «Ծառեր»,

17) «Մրգեր, հատապտուղ»,

18) «Բանջարեղեն»,

19) «Առողջ, անառողջ սնունդ»,

20) «Բնության երևույթներ»,

21) «Արև»,

22) «Գույների աշխարհում»,

23) «Մասնագիտություն»,

24) «Փողոց, լուսակիր, փոխադրամիջոց»,

25) «Անվտանգ վարքագիծ»,

26) «Տոներ»:

58.«Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են պարապմունքների, մշակութային այցերի, նախագծային աշխատանքի, փորձարարության, էքսկուրսիաների, զբոսանքների, տոների, միջոցառումների, ինքնուրույն գործունեության և աշխատանքային կենտրոններում իրականացվող աշխատանքի ընթացքում։

59. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ՝(գ), (ը), (թ), ԽՀ՝ (ա),(դ),(ե),(է), Ի՝ (ա),(բ), (գ), (դ), (ե), (է ),(ը),(թ), (ժ), (ժա), ՀՍԱ՝(ա),(բ), (գ), (դ), (ե), (զ ), ԻԱԱԱ՝ (ա),(բ), (գ), (դ), (ե):

 

VII. ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐ

 

60. Այս տարիքային խմբում «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» (Հապավումը՝ ՄՏՊ) ծրագրային բաղադրիչի նպատակներն են՝

1) զարգացնել մաթեմատիկական հետաքրքրասիրություն,

2) նպաստել իմացական գործընթացների, ճանաչողական հետաքրքրությունների զարգացմանը,

3) հաղորդել մաթեմատիկական նախաթվային և թվային նախագիտելիքներ,

4) զարգացնել հաղորդակցական հմտությունները,

5) խրախուսել մաթեմատիկական պատկերացումների կիրառումը խաղերում, առօրյայում,

6) զարգացնել ինքնուրույն փորձարկելու և բացահայտումներ կատարելու կարողություններ։

61. Ծրագրային բաղադրիչն իր մեջ ընդգրկում է առարկաների ձևի, չափի, քանակի, առարկաների միջև գոյություն ունեցող հիմնական տարածական, ժամանակային և քանակական հասկացությունների մասին տեղեկություններ:

62. Ծրագրային բաղադրիչն իր մեջ ներառում է հետևյալ բաժինները.

1) Նախաթվային՝ ձև, չափ, տարածական հասկացություններ, ժամանակային հասկացություններ:

2) Թվային՝ քանակ:

63. Ծրագրի յուրաքանչյուր բաժնում ընդգրկված են տարբեր բնույթի և բարդության ծրագրային խնդիրներ՝

1) ձևավորել մաթեմատիկական տարրական նախաթվային պատկերացումներ` չափ, ձև, տարածության ու ժամանակի մեջ կողմնորոշում՝

ա․ սովորեցնել տարբերել և խմբավորել առարկաների խմբերն ըստ ընդհանուր հատկանիշների` գույնի, ձևի, չափի,

բ․ սովորեցնել կազմել միատեսակ առարկաների խմբեր, խմբից առանձնացնել մեկ առարկա,

գ․ ձևավորել առարկաների 2 խմբերը համեմատելու հմտություն,

դ․ ձևավորել տարածության և ժամանակի մեջ կողմնորոշվելու կարողություն,

ե․ սովորեցնել համեմատել առարկաները՝ ըստ մեկ հատկանիշի,

2) ձևավորել մաթեմատիկական տարրական թվային պատկերացումներ` քանակ՝

ա․ շրջապատում գտնել միատեսակ, շատ և մեկ առարկա,

բ․ ձևավորել «շատ», «քիչ», «մեկ», «ոչ մի», բառերի և «որքա՞ն է» հարցադրման իմաստը հասկանալու կարողություն,

գ․ սովորեցնել կատարել ուղիղ և հետ համրանք 3-ի սահմանում,

դ․ ծանոթացնել 1-3 թվանշաններին:

3) ձևավորել դիդակտիկ նյութերով աշխատելու ցանկություն,

4) նպաստել ուսումնական գործընթացի նկատմամբ հետաքրքրության ձևավորմանը,

5) զարգացնել սաների ինքնուրույն գործունեությունը:

64. «Մեծություն» բաժնի նպատակն է սաներին ծանոթացնել «մեծ», «փոքր», «հավասար» հասկացություններին, սովորեցնել տարբերել առարկաները ըստ չափի։ Տարբեր եղանակներով համեմատել 2 առարկա:

65. Առարկաների միջև հարաբերությունները ցույց տալու համար օգտագործել հետևյալ հասկացությունները` մեծ, փոքր, չափով հավասար,երկար, կարճ, երկարությամբ հավասար, բարձր, ցածր, բարձրությամբ հավասար, լայն, նեղ, լայնությամբ հավասար, հաստ, բարակ, հաստությամբ հավասար:

1) «Երկարություն»-Ծանոթացնել «երկար» «կարճ» «երկարությամբ հավասար» հասկացություններին։ Տարբեր եղանակներով համեմատել 2 առարկաների երկարությունը:

2) «Բարձրություն» -Ծանոթացնել «բարձր», «ցածր», «բարձրությամբ հավասար» հասկացություններին։ Տարբեր եղանակներով համեմատել 2 առարկաների բարձրությունը:

3) «Լայնություն»-Ծանոթացնել «լայն», «նեղ», «լայնությամբ հավասար» հասկացություններին։ Տարբեր եղանակներով համեմատել 2 առարկաների լայնությունը:

4) «Հաստություն»- Ծանոթացնել «հաստ» «բարակ», «հաստությամբ հավասար» հասկացություններին։ Տարբեր եղանակներով համեմատել 2 առարկաների հաստությունը:

66. «Ձև» բաժնի նպատակն է ձևավորել տարրական պատկերացումներ երկրաչափական մարմինների և պատկերների մասին՝ խորանարդ, գունդ, բուրգ , քառակուսի, եռանկյուն և շրջան:

67. «Տարածական հասկացություններ» բաժնի նպատակն է սաներին ծանոթացնել տարածական հիմանական հասկացություններին՝ կողմնորոշվելով սեփական մարմնի դիրքով՝ աջ, ձախ, վերև, ներքև, առաջ, հետ, հեռու, մոտ, վրա, տակ:

68. «Ժամանակային հասկացություններ» բաժնի նպատակն է սաներին ծանոթացնել օրվա մասերին՝ «առավոտ», «գիշեր»:

69. «Քանակ» բաժնի նպատակն է իրականացնել աշխատանքներ՝ ուղղված բազմությունների համեմատմանը, համադրմանը, խմբավորմանը` օգտագործելով «շատ է», «քիչ է», «այնքան, որքան» արտահայտությունները: Սաներին սովորեցնել միատեսակ և տարբեր առարկաներից կազմել խմբեր: Սովորեցնել տարբերել «շատ», «մեկ», «ոչ մի» բառերի իմաստը, պատասխանելիս օգտվել համապատասխան բառերից, հասկանալ «որքա՞ն է» հարցադրման իմաստը: Ձևավորել շրջապատում միատեսակ, շատ և մեկ առարկա գտնելու կարողություն: Սովորեցնել կատարել առարկաների համրանք 3-ի սահմանում։

70. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝

1) Ընկալի շատ, քիչ, մեկ, այնքան, որքան, մեծ, փոքր, չափով հավասար, երկար, կարճ, երկարությամբ հավասար, բարձր, ցածր, բարձրությամբ հավասար, լայն, նեղ, լայնությամբ հավասար, հաստ, բարակ, հաստությամբ հավասար հասկացությունների իմաստը,

2) ճանաչի երեք հիմնական գույները (կարմիր, կապույտ, դեղին) և մի քանի բաղադրյալ գույն (կանաչ, շագանակագույն, նարնջագույն, վարդագույն, մանուշակագույն),

3) ճանաչի և անվանի պարզ երկրաչափական մարմիններ և պատկերներ (գունդ, խորանարդ, բուրգ, շրջան, քառակուսի, եռանկյուն)

4) համեմատի առարկաներն առդրման և վերդրման ճանապարհով,

5) համեմատի և համադրի առարկաները՝ ըստ 1 հատկանիշի (գույնի, չափի կամ ձևի),

6) խմբավորի միատեսակ առարկաներ,

7) տարբերակի աջ, ձախ, առաջ, հետ, վերև, ներքև, հեռու, մոտ, վրա, տակ բառերի իմաստը,

8) հասկանա առավոտ, գիշեր հասկացությունները՝ կապելով դրանք իր գործողությունների հետ,

9) ճանաչի և անվանի 1-3 թվանշանները,

10) կատարի համրանք 3-ի սահմանում,

11) կատարի ուղիղ և հետ հաշիվ 3-ի սահմանում,

12) ընտրի շրջապատում միատեսակ շատ և մեկ առարկա,

13) առանձնացնի խմբից մեկ առարկա,

14) ցուցաբերի հետաքրքրություն մաթեմատիկական խաղերի նկատմամբ,

15) մտապահի և վերարտադրի ներկայացված որոշակի տեղեկատվությունը,

16) տիրապետի տարբեր նյութերով աշխատելու տարրական հմտություններին:

71. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բովանդակությունը ներառում է հետևյալ թեմաները՝

1) «Երկրաչափական մարմիններ, պատկերներ»,

2) «Մեծություն»,

3) «Ժամանակային հասկացություններ»,

4) «Տարածական հասկացություններ»,

5) ««Մեկ», «շատ», «ոչ մի» քանակական հասկացություններ»,

6) «Ուղիղ և հետ հաշիվ՝ 1-3 սահմանում»,

7) «1-3 թվանշաններ»։

72. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների, էքսկուրսիաների, զբոսանքների, մշակութային այցերի, ինքնուրույն գործունեության, հերթապահության և աշխատանքային կենտրոններում իրականացվող աշխատանքների միջոցով:

73. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ ` Շ՝ (թ), ԽՀ՝ (ա), (դ), (է), Ի՝ (գ), (դ), (ե),(զ), (է), (ը), (թ), (ժ), ՀՍԱ՝ (ա), (բ), (գ),(դ), (ե), ԻԱԱԱ՝ (ե):

 

VIII. ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ

 

74. Անձի տարիքային զարգացման ոչ մի շրջանում ֆիզիկական դաստիարակությունն այնպես ցայտուն չի ներգործում առողջության, ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստվածության, ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնման և սոցիալականացման վրա, ինչպես նախադպրոցական տարիքում։

75. Ֆիզիկական դաստիարակության բազմազան միջոցներն արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է կիրառել համակողմանի մոտեցում, կանոնավոր համագործակցել ծնողների հետ։

76. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում պետք է լուծվեն հետևյալ խնդիրները`

1) առողջության ամրապնդումն ու պահպանումը, օրգանիզմի կոփումը և դիմադրողականության բարձրացումը, հենաշարժողական ապարատի ամրապնդումը, ճիշտ կեցվածքի ձևավորումը և հարթաթաթության կանխարգելումը, ֆիզիկական ներդաշնակ զարգացումը, օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգի բարելավումը,

2) կենսականորեն անհրաժեշտ շարժողական կարողությունների և հմտությունների /քայլք, ցատկ, սողանցում, մագլցում, նետում/ ձևավորում ինչպես նաև դրանց տեխնիկայի ճիշտ կատարում,

3) շարժողական ընդունակությունների /արագաշարժության, դիմացկունության, մկանային ուժի, ճարպկության, հավասարակշռության,կոորդինացիայի/ մշակում,

4) շարժախաղերի և մարզախաղերի տարրերի ուսուցում, խաղային գործողությունների ձևավորում, զարգացում,

5) շնչառական և մանր մոտորիկայի զարգացման վարժությունների ուսուցում,

6) տեսական գիտելիքների հաղորդում ֆիզիկական վարժությունների օգտակարության, ֆիզկուլտուրայի պատմության, օլիմպիական խաղերի, առողջ ապրելակերպի վերաբերյալ,

7) անձի բարոյակամային դրական գծերի` ինքնուրույնության, ակտիվության, ընկերասիրության, համագործակցության դաստիարակում,

77. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում ֆիզիկական դաստիարակության խնդիրների լուծումը պայմանավորված է սանի օրգանիզմի վրա տարբեր միջոցների միասնական ներգործությամբ, որոնց զուգակցումը կախված է նախադպրոցական ուսումնական հաստատության սաների առողջական վիճակից, ընտանեկան-կենցաղային պայմաններից, էկոլոգիայի, սեռի, անհատական և տարիքային առանձնահատկություններից:

78. Ֆիզիկական դաստիարակության խնդիրների լուծման գործում էական նշանակություն ունեն նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունում հիգիենիկ բարենպաստ պայմանների ստեղծումը, բավարար չափով բաց օդում լինելը և, ամենակարևորը, սաների նկատմամբ դրսևորվող բարեխիղճ վերաբերմունքը, հոգատարությունն ու խնամքը:

79. Սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրներն իրականացվում են ռեժիմի, սննդի, կուլտուր-հիգիենիկ ունակությունների ու հմտությունների, ինչպես նաև կոփման միջոցառումների փոխկապակցությամբ։

80. Սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրներն իրականացվում են հիմնականում շարժողական նպատակային ռեժիմի պայմաններում, որի հիմքում ընկած են տարբեր ձևերով կազմակերպվող ֆիզկուլտուրային ամենօրյա միջոցառումները, սանի ազատ, ինքնուրույն շարժողական գործողությունը։

81. Սաները սովորում են վարքի կուլտուրա և այդ բոլորին պետք է տիրապետեն ու պարբերաբար կրկնեն, ամրապնդեն տարիքային հաջորդ խմբերում` որակական նոր կատարելությամբ։

82. Օրվա ընթացքում դաստիարակը կազմակերպում է խաղեր և վարժություններ տարբեր առարկաներով:

83. Ծրագրում տրված են նաև շարժողական ընդունակությունների մշակման, մարմնի ճիշտ կեցվածքի ձևավորման, հարթաթաթության կանխման և շնչառությունը կարգավորող վարժություններ, որոնք պետք է իրականացվեն նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական ամբողջ աշխատանքի ընթացքում:

84. Օրվա ընթացքում շարժողական ռեժիմը ապահովվում է մարմնամարզական վարժությունների և երաժշտառիթմիկ պարապմունքների միջոցով, ըստ որի առաջադրվող նյութը բովանդակում է սպորտային վարժությունների պարզ ձևեր, նմանողական շարժումներ, ազգային պարային շարժումների տարրեր և այլն:

85. Շարժողական ընդունակությունների մշակման և շարժողական կարողությունների ու հմտությունների զարգացման համար վարժություններն ընտրվում են` հաշվի առնելով սաների անհատական և տարիքային հնարավորությունները, պարապմունքների և առօրյա աշխատանքների կազմակերպման համար հաստատությունում ստեղծված պայմանները։

86. Ծրագրով նախատեսվում է ամեն օր, մինչև նախաճաշ անցկացնել առավոտյան մարմնամարզություն, որի համալիրները պետք է կառուցվեն ծանոթ, պարզ, մատչելի, դինամիկ, ուշադրությունը կենտրոնացնող, համազարգացնող, նմանողական խաղային վարժություններից և պարային շարժումներից:

87. Ցերեկային քնից հետո սաներին արթնացնելու, օրգանիզմը թարմացնելու, ակտիվ գործունեության նախապատրաստելու նպատակով առաջարկվում է ամեն օր անցկացնել մարմնամարզական վարժություններ` սաներին ծանոթ խաղ- վարժություններից, պարային շարժումներից, որոնք զուգակցվում են օդալոգանքով (տևողությունը` 10-15 րոպե):

88. Շարժողական ռեժիմում սաների ինքնուրույն շարժողական գործունեությանը մեծ տեղ է հատկացված: Սանն ազատ ընտրում է իր նախասիրություններին համապատասխանող գործունեություն, որտեղ զարգանում է նրա ստեղծագործական ակտիվությունը: Սանն ինքնահաստատման հնարավորություն է ձեռք բերում: Դառնալով իրերի, գործողությունների, հարաբերությունների տեր, նա ինքնաճանաչողության որակ է ձեռք բերում, մշակվում են հասակակիցների հետ համագործակցելու ունակություններ:

89. Սաների ինքնուրույն շարժողական գործունեությունը պայմանավորված է ակտիվությունը խթանող բազմազան պարագաների առկայությամբ՝ բակում և շենքի ներսում: Առաջարկվում է լայնորեն օգտագործել ծանոթ, ժողովրդական շարժախաղեր, մարզական տարրերով խաղեր ու սպորտային վարժություններ: Սաների ֆունկցիոնալ հնարավորություններն ընդլայնելու, շարժողական կարողությունները զարգացնելու նպատակով անհրաժեշտ է կիրառել արշավներ, հեռավոր զբոսանքներ օգտվելով բնական արգելքներից:

90. Ֆիզիկական դաստիարակության աշխատանքներն ամփոփելու նպատակով ծրագրով առաջարկվում է անցկացնել ժամանցներ, մարմնամարզական հանդեսներ, մարզական-մասսայական, առողջության օր, տասնօրյակներ։

91. Ծրագրային նյութը բարդանում է տարիքային մի խմբից մյուսին անցնելիս: Ընդ որում, կարևորվում է նոր շարժումների տեխնիկայի յուրացումը և մանկական օրգանիզմի ֆիզիկական բեռնվածության աստիճանական բարձրացումը։

92. Յուրացված կարողությունների ամրապնդման ու կատարելագործման, մարզական ընդունակությունների և աշխատունակության բարձրացման համար նախատեսվում է սպորտային վարժությունների և խաղերի, խաղային վարժությունների պարբերական կրկնություն՝ տարիքային բոլոր հաջորդող խմբերում, որակական նոր բարձրությամբ:

93. Ծրագիրն իրականացնելիս անհրաժեշտ է կարևորել հետևյալ հանգամանքները․

1) նպատակաուղղված մշակել շարժողական ընդունակությունները, որոնք էականորեն կնպաստեն հիմնական շարժողական գործողությունների արագ և տեխնիկապես ճիշտ տիրապետմանը,

2) հնարավորինս հաճախ ֆիզկուլտուրային պարապմունքները անցկացնել բացօթյա,

3) անհրաժեշտ է սովորեցնել երեխաներին գիտակցաբար հսկել սեփական շարժողական գործողությունների կատարման ընթացքը,

4) արձակուրդների ընթացքում, տոն օրերին անհրաժեշտ է պահպանել շարժողական ռեժիմը, մշտապես հանձնարարել տնային առաջադրանքներ, որում պետք է ընդգրկված լինեն շնչառական և ընդհանուր դիմացկունությունը մշակող վարժություններ,

5) առանձնահատուկ ուշադրություն դարձնել տեսական գիտելիքների հաղորդմանը և դրանց գործնականում կիրառմանը։

94. Կրտսեր երկրորդ խմբում «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի (Հապավումը՝ Ֆ) խնդիրներն են՝

1) նպաստել սաների առողջության պահպանմանը և ամրապնդմանը, օրգանիզմի կոփմանը,

2) ձևավորել ճիշտ կեցվածք, հարթաթաթության կանխարգելում,

3) ամրապնդել շարժական կարողությունները և հմտությունները,

4) դաստիարակել դրական վերաբերմունք ֆիզիկական վարժությունների նկատմամբ,

5) սովորեցնել գտնել իր տեղը խմբային վարժությունների կատարման ժամանակ,

6) երեխաներին ծանոթացնել մարզական վարժություններին, նրանց մեջ առաջացնել մարզագույքից օգտվելու ցանկություն,

7) ուշադրություն դարձնել ֆիզիկական վարժությունների առանձին տարրերի կատարման տեխնիկային,

8) շարժումների կատարման ժամանակ երեխայի մեջ զարգացնել վստահություն, համարձակություն,

9) սաների մոտ դաստիարակել ազատ և ինքնուրույն գործելու կարողություն,

10) ֆիզիկական վարժությունների, հիմնական շարժումների, խաղերի, ընդհանուր զարգացնող վարժությունների յուրացման միջոցով ընդլայնել, հարստացնել սաների շարժողական փորձը,

11) նպատակաուղղված մշակել սաների շարժողական ընդունակությունները (արագաշարժություն, ճարպկություն, ուժ, դիմացկունություն),

12) նպաստել ժամանակի և տարածության մեջ կողմնորոշմանը, հավասարակշռության պահպանմանը,

13) ուսուցանել ձեռքերով և դաստակներով կատարվող վարժությունները՝ գնդակով, օղով, մարզափայտով, դրոշակով,

14) դաստիարակել ընկերասիրություն, համագործակցություն, կամք,

15) խթանել սաների շարժողական ակտիվությանը (օրվա ընթացքում այն պետք է կազմի 10-ից 11 հազար քայլ)։

95. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի ուղղությամբ իրականացվող աշխատանքի ձևերն են՝ ֆիզկուլտուրայի պարապմունքներ, ֆիզկուլտ-առողջարարական աշխատանքներ, առավոտյան մարմնամարզություն, քնից հետո վարժանքներ, օդային, ջրային և արևային կոփիչ արարողակարգեր, ֆիզկուլտ-րոպեներ /դադարներ/, ֆիզիկական վարժություններ, շարժախաղեր, զբոսանքներ, արշավներ, ինքնուրույն շարժողական գործունեություն, ակտիվ հանգիստ, ֆիզկուլտուրային ժամանցներ, տոներ, առողջության օրեր։

96. Ֆիզիկական զարգացման տարիքային բնութագրիչներ- Յուրաքանչյուր տարիքային խումբ ունի ֆիզիկական զարգացման որոշակի մակարդակ, հետևաբար ֆիզիկական դաստիարակության աշխատանքներ կազմակերպելիս անհրաժեշտ է հաշվի առնել սաների տարիքային առանձնահատկությունները և ֆիզիկական զարգացման բնութագրիչները։

97. Կրտսեր երկրորդ խմբում ընդգրկված սաների մոտ շարունակվում են օրգանիզմի աճն ու զարգացումը, կատարվում են կառուցվածքային փոփոխություններ։ Սակայն ոսկրամկանային համակարգը դեռևս լիովին ձևավորված չէ, այդ պատճառով չի կարելի հանձնարարել այնպիսի վարժություններ, որոնք պահանջում են երկարատև, անհարմար դիրք, ուժեղ մկանային լարում։ Դրանք կարող են պատճառ հանդիսանալ բնական զարգացման խախտումների համար և առաջացնել կեցվածքի շեղումներ, հոդերի դեֆորմացիա, հարթաթաթություն։ Այս տարիքում սաները որոշակի պատկերացում ունեն իրենց մարմնի մասին, ավելի ակտիվորեն են արձագանքում արտաքին միջավայրի փոփոխություններին, սակայն նրանց շարժումները դեռևս անվստահ են, անհավասար և անհամաչափ։ Այստեղ կարևոր խնդիր է համարվում ձևավորել սաների մարմնի կայուն դիրքը, ճիշտ կեցվածքը, պահպանելու տարածության մեջ կողմնորոշվելու կարողությունները։

98. Հիմնական շարժումներով վարժություններն են՝

1) Շարում և շարափոխում` շարասյան, շրջանի, շարքի կազմում՝ ենթախմբերով և ամբողջ խմբով (դաստիարակի օգնությամբ, ցուցումով և ինքնուրույն)։ Շարքում իր տեղը գտնել։

2) Քայլք` ծնկները վեր բարձրացնելով, ոտնաթաթերի վրա, կից քայլերով՝ առաջ, կողմ։ Քայլք շարասյունով և շրջանում՝ միմյանց հետևից, զույգերով։ Քայլել դաստիարակի առաջադրանքով՝ դադարներով, կքանստելով, առարկաները շրջանցելով, «զիգզագաձև»։

3) Վազք` շարասյունով՝ պահպանելով տարածությունը, փոխելով ուղղությունը, փոքր խմբերով և ամբողջ խմբով՝ հրապարակի մի ծայրից մյուսը։ Արագ վազք մինչև 10-20 մ։ Բռնել վազողին։ Անընդմեջ վազք 50-60 վրկ։

4) Ցատկ` եռանդուն վերցատկեր՝ ձգտել ձեռքերով հասնել առարկային, որը կախված է։ Ցատկել 4-6 զուգահեռ գծերի վրայով (դրանց միջև տարածությունը 25-30 սմ)։ Ցատկել մի շրջանից մյուսը։ Ցատկել զույգ ոտքի վրա՝ առաջ շարժվելով (2-3 մ)։ Տեղից հեռացատկ՝ 40 սմ։ Ցատկեր մեկ ոտքի վրա։ Ցատկել 5 սմ բարձրությամբ առարկայի վրայով։ Ցատկել 15-20 սմ բարձրությունից։

5) Նետում` գնդակը գլորել առարկաների միջով, նշան բռնելով (հեռավորությունը՝ 1,5 մ)։ Գնդակը նետել հատակին և որսալ հետցատկից հետո (2-3 անգամ)։ Գնդակը նետել հորիզոնական նշանակետին (հեռավորությունը՝ 1,5-2 մ) երկու ձեռքով ցածից և կրծքից, ձախ և աջ ձեռքով։ Գնդակը նետել 1,2 մ բարձրությամբ ուղղահայաց թիրախին ձախ և աջ ձեռքով 1,5-2 մ հեռավորությունից։

6) Սողանցում և մագլցում` չորեքթաթ սողալ գետնին դրված առարկաների միջով, դրանց շուրջը։ Սողանցել 40 սմ բարձրությամբ առարկաների տակով։ Քայլել հատակին դրված գերանի վրայով: Մագլցել սանդուղքով, մարզապատով։

7) Հավասարակշռություն` քայլել ուղիղ, նեղ «ճանապարհով» (լայնությունը՝ 15-20 սմ, երկարությունը՝ 2-2,5 մ)։ Քայլելով անցնել հատակին դրված աստիճանի ձողերի վրայով, միջով։ Վազքի ժամանակ, համաձայն տրվող ազդանշանի, կանգ առնել (կքանստել) և այնուհետև շարունակել վազքը, բարձրանալ մարզանստարանին, ձեռքերը բարձրացնել վեր, նայել ձեռքերին։ Փորձել կատարել «Ծիծեռնակ»։ Պտտվել երկու կողմերով՝ թափահարելով թաշկինակը, ժապավենը։

8) Պարային վարժություններ` շարժումները սկսել և ավարտել երաժշտության հետ մեկտեղ։ Նվագակցությամբ քայլել և վազել ռիթմիկ։ Փոխել շարժումները երաժշտության բնույթին համապատասխան։

99. Ընդհանուր զարգացնող վարժություններ`

1) Ձեռքերի և ուսագոտու համար` ձեռքերը դնել գոտկատեղին։ Ձեռքերը կողմերից բարձրացնել վեր, հաջորդաբար իջեցնել մեկ ձեռքը, ապա մյուսը, երկու ձեռքերը միասին։ Առարկան մեկ ձեռքից փոխանցել մյուսը՝ առջևում, մեջքի ետևում, գլխավերևում։ Ծափ տալ առջևում և ձեռքերը «թաքցնել» մեջքի ետևում։

2) Ոտքերի համար` բարձրանալ ոտնաթաթերին։ Ոտքը թաթով դնել առաջ, ետ, կողմ։ Կատարել 2-3 կիսակքանիստ՝ իրար ետևից։ Կքանստել՝ ձեռքերը տանելով առաջ, ձեռքերով հենվելով ծնկներին, ձեռքերով գրկելով ծնկները և գլուխը հպելով ծնկներին։ Հերթականությամբ բարձրացնելով ծնկում ծալված ոտքը, ծափ տալ ծնկատակում։ Քայլել հատակին դրված ձողի վրայով։

3) Իրանի համար` գնդակը միմյանց փոխանցել գլխի վրայով (առաջ և ետ)։ Ձեռքերն առաջ ուղղված դառնալ աջ և ձախ։ Նստել՝ հենվելով ձեռքերի վրա դեպի ետ, ծալելով ծնկները, ոտքերը ձգել դեպի կուրծքը և տարածել (ոտքերը կրծքին մոտեցրած պահին գրկել ծնկները)։ Նստած դիրքով թեքվել առաջ։ Ծնկներին հենված թեքվել առաջ։ Մեջքին պառկած դիրքով երկու ոտքերը միաժամանակ բարձրացնել վեր, իջեցնել, ոտքերով նմանակել հեծանիվ վարելու շարժումներին։ Մեջքի վրայից շրջվել փորի վրա և հակառակը։ Փորի վրա պառկած արտակորվելով բարձրացնել ուսերը՝ ձեռքերը կողմ տանելով։

100. Շարժախաղերն են՝

1) Վազքով` «Վազեք ինձ մոտ», «Թռչունը և թռչնակը», «Մկներն ու կատուն», «Վազեք դրոշակի մոտ», «Գտիր քո գույնը», «Գնացք», «Բրդոտ շունը», «Թռչունները բնում»։

2) Ցատկերով` «Ցատկել պահպանելով հանձնարարված ուղղությունը» , «Բռնիր մոծակը», «Ճնճղուկներն ու կատուն», «Թփից թուփ»։

3) Սողանցումով և մագլցելով` «Թուփը և ճուտիկները», «Մկները նկուղում», «Ճագարները», «Կապիկները»։

4) Նետելով և բռնելով` «Ով ավելի հեռու կնետի պարկը», «Շրջանի մեջ», «Խփիր կեգլիին», «Պահպանիր առարկան»։

5) Տարածության մեջ կողմնորոշվելով` «Գտիր քո տեղը», «Գուշակիր՝ ով որտեղից է կանչում», «Պահպանիր առարկան»։

101. Շարժողական գործողությունների կատարմանը ներկայացվող պահանջները տրված են աղյուսակ 4-ում։

 

Աղյուսակ 4.

 

N

Շարժողական գործողություն

Տղաներ

Աղջիկներ

Տարվա սկիզբ

Տարվա վերջ

Տարվա սկիզբ

Տարվա վերջ

1.

Վազք 10 մ ընթացքից

3.4 վրկ․

2.6 վրկ

3.5 վրկ

2.7 վրկ

2.

30 մ վազք բարձր մեկնարկից

10.7 վրկ

9.7 վրկ

10.7 վրկ

9.7 վրկ

3.

Տեղից հեռացատկ

51.5 սմ

70.6 սմ

50.5 սմ

70.2 սմ

4.

Ավազապարկի նետում (150 գրամ) աջ ձեռքով

2.1 մ

4.0 մ

2.0 մ

3.7 մ

5.

Ավազապարկի նետում (150 գրամ) ձախ ձեռքով

1.5 մ

3.0 մ

1.9 մ

2.7 մ

102. Կրտսեր երկրորդ տարիքային խմբում իրականացվում են կոփման հետևյալ միջոցառումները՝

1) օդային լոգանքները պետք է անցկացնել ամբողջ տարվա ընթացքում: Օդային լոգանքը զուգակցվում է հիգիենիկ մարմնամարզության հետ 10-15 րոպե է։

2) արևային լոգանքների ընդունման օգտակարությունն ավելի բարձր է առավոտյան ժամը 9.00-11.00-ն ընկած ժամանակահատվածում: Արևային արարողությունները պետք է սկսել 5-6 րոպեից, ապա այն անհարժեշտ է մեծացնել աստիճանաբար և հասցնել մինչև 10-15 րոպեի:

3) ջրային արարողությունների մեջ են մտնում՝ ջրցանումը, ջրշփումը, մինչև գոտկատեղը լվացվելը, լողը:

4) ընդհանուր ջրցանում կամ ցնցուղ. նախ պետք է ջերմաստիճանը լինի 340C, ապա այն աստիճանաբար իջեցնել և հասցնել մինչև 24 0C-ի։ Ջրցողումը նույնպես պետք է կատարել 34 0C ջրով: Նախապես պետք է կազմակերպել երեխաների ջրաշփումը, ապա՝ ջրցանումը, և վերջում անցնել լողի: Ջրային լոգանքները պետք է անցկացնել այն ժամանակ, երբ արտաքին միջավայրի ջերմաստիճանը 21 0C-ից ցածր չէ։

103. Ջրային կոփման վերաբերյալ ցուցումները տրված են աղյուսակ 5-ում։

 

Աղյուսակ 5.

 

N

Կոփման օրը

Ջրի սկզբնական ջերմաստիճանը

1.

1-3

37-34 0C

2.

4-7

33-32 0C

3.

8-11

31-30 0C

4.

12-15

29-28 0C

5.

16-20

27-26 0C

6.

21-25

25-24 0C

7.

26-30

23-22 0C

104. Ավագ տարիքային խմբի ֆիզիկական դաստիարակության համար անհրաժեշտ գույքի ցանկը տրված է աղյուսակ 6-ում.

 

Աղյուսակ 6.

 

N

Գույքի անվանումը

1.

Մոմլաթե ուղի (220.35սմ)

2.

Սայլակներ, կառքեր

3.

Ճոճանակներ-սանդուղքներ

4.

Զամբյուղներ՝ առարկաների նետման համար

5.

Կարճ գունավոր ժապավեններ (երկարությունը 50-60 սմ)

6.

Ավազով լցված պարկեր (քաշը՝ 400 գրամ)

7.

Ավազով լցված պարկեր (քաշը՝ 150 - 200 գրամ)

8.

Ռետինե գնդակներ (տրամագիծը՝ 20 — 25 սմ)՝

9.

Ռետինե գնդակներ (տրամագիծը 6-8 սմ)

10.

Հողմաղացներ-պտուտաններ

11.

Մարմնամարզական փայտիկներ (երկարությունը 75 -80 սմ)`

12.

Օղակներ (տրամագիծը 55-65 սմ)

13.

Օղակներ (տրամագիծը 100 սմ)`

14.

Օղակներ (տրամագիծը 40 սմ)

15.

Սահնակներ

16.

Դրոշակներ

17.

Կարճ հյուսված քուղ (Երկ. 75 սմ)

18.

Քուղ (երկարությունը 15-20սմ)

105. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝

1) անվանի շարժախաղեր,

2) պահպանի մաքրություն,

3) կատարի վարժություններ առարկաներով և առանց առարկաների,

4) քայլի և վազի ռիթմիկ,

5) քայլի և վազի շարասյունով՝ պահպանելով տարածությունը, ըստ հրահանգի փոխելով շարժման ուղղությունը,

6) արագ վազի 20 մ,

7) ցատկի զույգ ոտքով տեղում և առաջ շարժվելով.

8) տեղից հեռացատկի 40սմ և ավելին,

9) գնդակը նետի հորիզանական նշանակակետին,

10) մագլցի մարզապատի վրա՝ մեծահասակի օգնությամբ և հսկողությամբ,

11) սողանցի արգելքների տակով և մարզանստարանի վրայով,

12) պահպանի հավասարակշռությունը տարբեր իրավիճակներում,

13) խաղա շարժախաղեր քայլով, վազքով, ցատկով, նետումներով, սողանցումով, նետելով-բռնելով,

14) շարժախաղի ընթացքում կողմնորոշվի տարածության մեջ,

15) մասնակցի շարժախաղերին,

16) դրսևորի արագաշարժություն, ցատկունակություն, ճարպկություն,

17) դրսևորի համագործակցություն, ընկերասիրություն,

18) վարի եռանիվ հեծանիվ՝ ըստ համապատասխան առաջադրանքի,

19) վարի ինքնագնաց,

20) սահի սահնակ,

21) դրսևորի նախաձեռնություն, ակտիվություն և ինքնուրույնություն՝ ֆիզիկական դաստիարակության տարբեր ձևերում,

22) կատարի ջրընտելացման վարժություններ, քայլի և վազի ջրում,

23) պահպանի ռեժիմային պահերին ներկայացվող պահանջները:

106. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (ը), (թ), (ժ), ԽՀ՝ (ա), (դ), (ե), (է), Ի՝ (գ), (դ), (է), (ը), (թ), ՀՍԱ՝ (ա), (բ), (գ), (դ), ԻԱԱԱ՝ (ա), (բ), (գ), (դ), (ե):

 

IX. ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

 

107. Երաժշտությունն առանձնահատուկ տեղ է գրավում նախադպրոցական տարիքի սաների գեղարվեստագեղագիտական դաստիարակության գործում: Իսկ զգացմունքը երաժշտության հիմնական բովանդակությունն է, սաների հուզական ոլորտը ձևավորելու արդյունավետ միջոցներից մեկը։

108. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի (Հապավումը՝ Ե) նպատակն է՝

1) զարգացնել սաների երաժշտագեղագիտական ճաշակը,

2) երաժշտության միջոցով շարունակել ընդլայնել նրանց նախագիտելիքները շրջակա միջավայրի մասին,

3) սեր և հետաքրքրություն առաջացնել երաժշտության նկատմամբ:

109. Երաժշտական ստեղծագործությունների զգացմունքային ընկալման շնորհիվ սանը բացահայտում է իրեն շրջապատող աշխարհը, տարբերում է չարն ու բարին, տեսնում գեղեցիկը: Երաժշտությունն արտացոլվում է սանի զարգացման բոլոր ոլորտներում և կարևոր նշանակություն ունի նրա մտավոր, անձնային և գեղագիտական զարգացման գործում: Երաժշտության հուզականությունը, ելևէջները այնպիսին են, որ հնարավորություն են ընձեռում համադրելու ծրագրում տեղ գտած բոլոր պարապմունքների հետ:

110. Գործունեության ձևերի խնդիրները՝

1) Ունկնդրում`

ա․ ձևավորել և զարգացնել երաժշտությունը ուշադիր ունկնդրելու, ընկալելու, մտապահելու և դրան հուզականորեն արձագանքելու ունակություն,

բ․ ձևավորել երաժշտության բնույթը զգալու, ծանոթ ստեղծագործությունները ճանաչելու և ստացած տպավորությունները ներկայացնելու կարողություն,

գ․ ձևավորել հնչյունները ըստ բարձրության տարբերակելու կարողություն,

դ․ ձևավորել և զարգացնել տեմբրային լսողությունը, ռիթմը, տեմպը, դինամիկան զգալու և տարբերելու կարողություն:

2) Ձայնավարժություն, երգեցողություն`

ա․ ձևավորել երգը ճիշտ կեցվածքով, շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության, մաքուր ինտոնացիայով, առոգանությամբ, մենակ կամ խմբով երգելու կարողություն,

բ․ ձևավորել արտահայտիչ երգեցողության կարողություն՝ փոխանցելով երաժշտության բովանդակությունը,

գ․ ձևավորել և զարգացնել երգը երաժշտության դաստիարակի հետ սկսելու և ավարտելու կարողություն,

դ․ ձևավորել ընկերների կատարումը սկզբից մինչև վերջ ունկնդրելու ցանկություն,

ե․ ձևավորել և զարգացնել ծանոթ երգերը նախանվագից, մեղեդուց, երգի տարբեր հատվածներից ճանաչելու կարողություն:

3) Երաժշտաշարժական վարժություններ՝

ա․ Ձևավորել երաժշտության ռիթմին և բնույթին համապատասխան շարժվելու կարողություն,

բ․ ձևավորել շրջանով, զույգերով շարժվելու և երաժշտության մասերի փոփոխությանը համապատասխան շարժումներ փոփոխելու կարողություն,

գ․ բարելավել քայլքի տեսակները, վազքը՝ մեկը մյուսի ետևից, բոլոր ուղղություններով,

դ․ ձևավորել շարժման սկիզբը և ավարտը երաժշտության սկզբին ու ավարտին համապատասխանեցնելու կարողություն։

4) Պար`

ա․ ձևավորել երաժշտությանը համապատասխան պարագաներով պարային շարժումներ կատարելու, զույգերով պարելու կարողություն,

բ․ բարելավել պարային շարժումները՝ թեթև վազել ձեռքերը ճոճելով պտտվել, կատարել դաստակի պտույտներ՝ երաժշտության ռիթմին համապատասխան,

գ․ ձևավորել ծանոթ պարային շարժումներն ազատ պարերում օգտագործելու կարողություն:

5) Խաղ`

ա․ ձևավորել արտահայտիչ կերպով կենդանիներին բնորոշ շարժումները փոխանցելու կարողություն,

բ․ ձևավորել և զարգացնել երգը, պարը, խաղը բեմադրելու կարողությունը,

գ․ ձևավորել և զարգացնել թատերական, մանկական ներկայացումների ընկալման և հուզական արձագանք տալու մշակույթ՝ օգտագործելով դեմքի արտահայտությունները (դիմախաղը)։

6) Նվագ բնական, մանկական նվագարաններով`

ա․ ձևավորել և զարգացնել բնական, մանկական, նվագարաններ նվագելու կարողություն՝ իմանալով դրանց անվանումները, ճանաչելով հնչերանգները,

բ․ զարգացնել սանի ռիթմի զգացողությունը ռիթմական նվագարանների միջոցով,

գ․ ձևավորել պատկերացում նվագախմբի մասին։

7) Հորինում (իմպրովիզացիա)`

ա․ ձևավորել և զարգացնել երաժշտության ներքո պարային և խաղի հերոսներին բնորոշ շարժումներ կատարելու կարողություն։

8) Մատների մարզանք`

ա․ երաժշտության ներքո ամրացնել սաների ափերի և մատների մկանները՝ նպաստելով նվագելու, նկարելու, պարելու և այլ կարողությունների զարգացմանը։

9) Երաժշտառիթմական շարժում (Ռիթմիկ զգացողության զարգացում)`

ա․ զարգացնել երաժշտության ներքո, պարագաներով կամ առանց պարագաների, ռիթմիկ շարժումների միջոցով սաների ռիթմն ու լսողությունը, ուշադրության կենտրոնացումը, հիշողությունը, ճարպկությունը։

10) Երաժշտական թերապիա`

ա․ երաժշտության միջոցով նպաստել սաների առողջական համակարգի խթանմանը, լարվածության թուլացմանը։

111. Ստորև ներկայացվում է «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի նյութերի ցանկը՝

1) Ունկնդրում

ա․ ժողովրդական («Հայկական շուրջպար», «Համոն», «Ջան ծաղիկ», «Հոյ, իմ նազան» ժողովրդական, մշակումը՝ Կոմիտասի)

բ․ կոմպոզիտորական («Փոքրիկ ձիավորը» երաժշտ.՝ Դմիտրի Կաբալևսկու, «Ցատկապարան» երաժշտ.՝ Արամ Խաչատրյանի, «Աշնանային վալս» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Թզուկների երթը» երաժշտ՝. Էդվարդ Գրիգի, «Քայլերգ», երաժշտ.՝ Արամ Խաչատրյանի, «Փայտե ձիուկ» ժողովրդական, մշակումը՝ Կոմիտասի, «Փաթիլների պար» երաժշտ.՝ Դմիտրի Շոստակովիչի, «Ծաղրածու» երաժշտ.՝ Դմիտրի Կաբալևսկու),

2) Երգեցողություն

ա․ ժողովրդական («Հավիկ», «Սար-սար» մշակումը՝ Կոմիտասի, «Վարդի ծառ», «Համոն»)

բ․ կոմպոզիտորական («Հեյ, աշուն», խոսք և երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Ձմռան» երգ, խոսք՝ Գ. Բորյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Թռչունները», խոսք՝ Աղաբաբի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Ես թիթեռ եմ», խոսք՝ Մ. Վշտունու, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Գարուն եկավ», խոսք՝ ժող. երաժշտ.՝ Ռ. Մելիքյանի, «Մայրիկիս տոնը», խոսք՝ Ա. Մարաշյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, «Փիսիկ», խոսք՝ Ա. Խնկոյանի, երաժշտ.՝ Ա. Լուսինյանի, «Մեղու», խոսք.՝ Ա. Խնկոյանի, Մ. Մազմանյանի, «Սագիկ», խոսք՝ Ա. Հայրապետյանի, երաժշտ.՝ Մ. Մազմանյանի, «Փոս ենք փորում», խոսք՝ Հ. Հայրապետյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Նոր տարի», խոսք՝ Հ. Հայրապետյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Թիթեռ», խոսք՝ Մ. Վշտունու, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Բկլիկ ձկնիկ», խոսք՝ Ա. Խնկոյանի, երաժշտ.՝ Ս. Գալիկյանի, «Խաղաղություն» խոսք՝ Պատվական Խաչատրյանի, երաժշտ.՝ Հռիփսիմե Խրիմյանի, «Վերելակ» խոսք՝, Հասմիկ Միտոյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Սևանա թագուհի» խոսք՝, Հասմիկ Միտոյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Սկյուռիկի երգը» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ՝. Նարինե Սահակյանի, «Ծիլը, ծիտը մեկ Էլ ես» խոսք՝ Պատվական Խաչատրյանի, երաժշտ.՝ Հռիփսիմե Խրիմյանի, «Թիթեռ» խոսք և երաժշտ.՝ Լիլիա Զալինյանի, «Զատիկ» խոսք՝ Հասմիկ Միտոյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Սիրելի ձմեռ» խոսք և երաժշտ.՝ Անահիտ Մովսիսյանի, «Անձրև» խոսք ՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Նոր տարվա երգ» խոսք և երաժշտ՝. Հռիփսիմե Խրիմյանի, «Ծաղկազարդ» խոսք և երաժշտ.՝ Հռիփսիմե Խրիմյանի, «Տոնածառ» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Շլդիկ նապաստակ» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Գորտ» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Ջրաշուշան» խոսք՝ Հասմիկ Միտոյանի երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Հեքիաթների աշխարհում» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Աշուն» խոսք և երաժշտ.՝ Հռիփսիմե Խրիմյանի, «Աշուն» խոսք՝ Ա․ Ստեփանյանի, երաժշտ.՝ Ա․ Հովհաննիսյանի, «Ծիածան» խոսք և երաժշտ.՝ Լիլիա Զալինյանի, «Մայրիկն այսօր ուշացել է» խոսք՝ Սուրեն Մուրադյանի, երաժշտ.՝ Հռիփսիմե Խրիմյանի, «Հովանոց» խոսք՝ Հասմիկ Միտոյանի երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Իմ ձիուկը» խոսք և երաժշտ.՝ Ալվարդ Մանդակունյանի, «Ունեմ խոսք» խոսք՝ Մարիետա Սահակյանի, երաժշտ.՝ Ալվարդ Մանդակունյանի, «Ձմեռ պապի, շուտ արի» խոսք և երաժշտ.՝ Ալվարդ Մանդակունյանի, «Զատիկ» խոսք՝ Մարիետա Սահակյանի, երաժշտ.՝ Ալվարդ Մանդակունյանի, «Բարև, տերև» խոսք՝ Մարիետա Սահակյանի, երաժշտ.՝ Ալվարդ Մանդակունյանի, «Անձրևից մի վախեցեք» խոսք և երաժշտ.՝ Ալվարդ Մանդակունյանի, «Գարնան գույները» խոսք՝ Տ. Զաքարյանի, երաժշտ.՝ Ալվարդ Մանդակունյանի, «Ես և շնիկը» խոսք և երաժշտ.՝ Ալվարդ Մանդակունյանի, «Աշուն է» խոսք՝ Արևշատ Ավագյանի, երաժշտ.՝ Լիլիթ Համբարձումյանի, «Տիկնիկ ծաղրածուն» խոսք՝ Լյուդվիգ Դուրյանի, երաժշտ.՝ Լիլիթ Համբարձումյանի, «Նունիկի փիսիկը» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Նարինե Սահակյանի, «Տեսեք, ձյունը գալիս է» խոսք և երաժշտ.՝ Ալվարդ Մանդակունյանի, «Ձյուն-ձմեռ» խոսք և երաժշտ.՝ Հասմիկ Ասատրյանի, «Տերևաթափ» խոսք՝ Յու. Սահակյանի, երաժշտ.՝ Լիլիթ Համբարձումյանի, «Իմ մանկության խաղալիքները» խոսք՝ Վ. Երոյանի, երաժշտ.՝ Եվա Գևորգյանի, «Մայրիկի տոնը» խոսք՝ Մ. Դավթյանի, երաժշտ.՝ Եվա Գևորգյանի),

3) Երաժշտառիթմական շարժումներ, պար, խաղ («Հո՛յ, Նազան» ժողովրդական, «Նորվեգական պար» երաժշտ՝. Էդվարդ Գրիգի, «Հայկական շուրջպար» ժողովրդական, «Ջան, ծաղիկ» ժողովրդական, «Մեզ հյուր են եկել», «Ճանաչի՛ր նվագարանը», «Տաք և սառը», «Արձագանք», «Ու՞ր է գնում տիկնիկը», «Աքլորը» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Արեգ Լուսինյանի, բեմականացումը՝ Կարինե Ղազարյանի, «Գնդակով խաղ» խոսք՝ Լաուրա Պողոսյանի, երաժշտ.՝ Արեգ Լուսինյանի, բեմականացումը՝ Կարինե Ղազարյանի)։

112. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝

1) ունկնդրի և որոշի երաժշտության բնույթը,

2) արտահայտի երաժշտական ստեղծագործություններից ստացած տպավորությունները՝ հուզականորեն արձագանքելով դրանց,

3) որոշի երաժշտական ստեղծագործությունների բնույթը, արտահայտչամիջոցները՝ դինամիկան, տեմպը,

4) տարբերի երաժշտական հնչյունները ըստ բարձրության (բարձր, ցածր),

5) ճանաչի երաժշտության տեսակները (երգ, պար, քայլերգ),

6) դրսևորի սեր և հետաքրքրություն երաժշտության ունկնդրման հանդեպ,

7) երգի ճիշտ շնչառությամբ, բնական ձայնով, առանց լարվածության,

8) որոշի երգի բնույթը, տեմպը, ուժգնությունը,

9) ճանաչի ծանոթ երգերը մեղեդուց, երգի տարբեր հատվածներից,

10) սկսի և ավարտի երգը երաժշտության դաստիարակի հետ,

11) երգի գործիքային նվագակցությամբ, մենակ կամ խմբով,

12) դրսևորի հետաքրքրություն ընկերների կատարումների նկատմամբ,

13) շարժվի երաժշտության բնույթին և ռիթմին համապատասխան,

14) երաժշտության փոփոխությանը համապատասխան ինքնուրույն փոխի շարժումները,

15) կատարի քայքի տեսակները՝ քայլի զույգերով, կազմի շրջան՝ մեծացնելով և փոքրացնելով,

16) կանգ առնի երաժշտության ավարտին,

17) կատարի տարբեր բնույթի պարերի տարրերը,

18) կատարի պարային շարժումներ՝ (պտույտներ մենակ, զույգերով, շուրջպար), պտտվի ձեռքերը ճոճելով, դաստակով կատարի պտույտներ,

19) օգտագործի ծանոթ պարային շարժումները ազատ պարերում,

20) պարի՝ օգտագործելով պարին համապատասխան պարագաներ՝ ժապավեն, փուչիկ,

21) արտահայտիչ կերպով փոխանցի կենդանիներին բնորոշ շարժումները,

22) հուզականորեն արձագանքի երաժշտությանը՝ օգտագործելով դիմախաղը,

23) բեմականացնի երգը, պարը, խաղը,

24) անվանի մանկական նվագարաններ, ճանաչի նվագարանները հնչերանգներով (հարվածային, փողային),

25) բնական նվագարաններով կատարի պարզ ռիթմական պատկերներ,

26) նվագի մանկական նվագարաններով պարզ ռիթմական պատկերներ (գդալ, դափ, չխչխկան),

27) հորինի պարային և խաղի հերոսներին բնորոշ շարժումներ,

28) կատարի մատների մարզանք՝ երաժշտության բնույթին համապատասխան,

29) ծափերով կամ դոփյուններով նվագակցի ունկնդրվող կամ կատարվող ստեղծագործությանը,

30) կարողանա միաժամանակ երգի պարելով,

31) ունկնդրի երաժշտությունը և շարժումների միջոցով արտահայտի իր հույզերը:

113. «Երաժշտություն» ծրագրային բովանդակությունը ներառում է հետևյալը՝

1) ունկնդրում` ուրախ, տխուր ինտոնացիաներ, հակադիր բնույթի երաժշտության փոփոխություն, ռիթմ, ռեգիստր, տեմպ, ուժգնություն, հնչերանգ, մեղեդի:

2) Երգեցողություն` ճիշտ կեցվածք և շնչառություն, բնական ձայն, երգի բառերի հստակ արտասանություն, մեղեդու ճիշտ վերարտադրում:

3) Երաժշտաշարժական վարժություններ` երաժշտառիթական շարժում, կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ:

4) Պար` քայլքի տեսակներ, շրջանի կազմում, քայլք շրջանով՝ մեծացնելով և փոքրացնելով այն, պարային շարժումներ՝ պարագաներով և առանց պարագաների, թռիչքներ, պտույտներ՝ մենակ, զույգերով, խմբով, դաստակների պտույտներ, ծափեր,պարի բեմադրում:

5) Խաղ` երաժշտական դիդակտիկ խաղերգեր, հեքիաթի հերոսների նմանակում երաժշտության ներքո:

6) Նվագ բնական, մանկական նվագարաններով` բնական, մանկական նվագարաններ, դրանց անվանումները, հնչերանգները:

7) Հորինում (իմպրովիզացիա)` ռիթմական պատկերների, պարզ մեղեդու, պարային շարժումների, երաժշտական խաղի հորինում:

8) Մատների մարզանք` մատների մարզանք երաժշտության բնույթին, տեմպին, ռիթմին համապատասխան:

9) Երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում)` երգել պարելով, պարել նվագելով,երգել նվագելով:

10) Երաժշտական թերապիա` առողջական համակարգի խթանում, լարվածության թուլացում:

114. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ պարապմունք (ունկնդրում, ձայնավարժություն, երգեցողություն, երաժշտաշարժական վարժություններ, պար, խաղ, նվագ մանկական նվագարաններով, հորինում (իմպրովիզացիա), մատների մարզանք, երաժշտառիթմական շարժում (ռիթմիկ զգացողության զարգացում), երաժշտական թերապիա), տոներ, զվարճալիք, զբոսանք:

115. «Երաժշտություն» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ՝ (ա), (է), ԽՀ՝ (ա), (դ), (է), Ի՝ (գ), (դ), (ե), (է), (ը), (թ), (ժա), ՀՍԱ՝ (ա), (բ), (գ),(դ), (ե), ԻԱԱԱ՝ (ա), (ե):

 

X. ԿԵՐՊԱՐՎԵՍՏ, ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

 

116. «Կերպարվեստ, կառուցողական աշխատանք» (Հապավումը՝ ԿԿԱ) ծրագրային բաղադրիչը նպաստում է կրտսեր նախադպրոցականի հուզական ոլորտի զարգացմանն և զգայական փորձի հարստացմանը: Այն ուղղված է սանի ստեղծագործելու ցանկության խթանմանը և ստեղծագործական ունակությունների զարգացմանը: Ծրագրային այս բաղադրիչը նախապատրաստում է սանին արվեստի ստեղծագործությունների ընկալմանը: Նրանք ծանոթանում են արվեստի տարրական արտահայտչամիջոցներին (գույն, ձև, շարժում), զարգանում է հետաքրքությունը ժողովրդական դեկորատիվ կիրառական արվեստի նկատմամբ:

117. Ծրագրային այս բաղադրիչի խնդիրներն են՝

1) Ծանոթացնել սաներին նկարչական, ծեփակերտման, ապլիկացիայի և կառուցողական աշխատանքի հիմնական նյութերին՝ մատիտ, ֆլոմաստեր, մարկեր, մոմամատիտ, ջրաներկ, գուաշ, վրձին, ծեփամածիկ, ծեփատախտակ, կերտաձողը, անձեռոցիկ, սոսինձ, գունավոր թուղթ և այլն, սովորեցնել դրանք կիրառել նպատակային։

2) Ձևավորել սանի պատկերացումները կերպարվեստի տարբեր տեսակների մասին (օգտագործել նկարազարդ գրքեր, գեղանկարչական, գծանկարչական նմուշների պատճեններ, փոքր քանդակներ, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ և այլն):

3) Զարգացնել բնության երևույթների, շրջապատող առարկաների զգայական ընկալման և դրական հույզերի արտահայտման կարողությունները։

4) Զարգացնել պատկերացումներ առարկաներին բնորոշ հատկությունների՝ ձևի, չափի, գույնի նկատմամբ։

5) Ձևավորել պատկերացումներ թղթի կենտրոն, վերևի անկյուն, ներքևի անկյուն հասկացությունների վերաբերյալ։

6) Սովորեցնել սաներին գնահատել հասակակիցների աշխատանքները, դրսևորել բարեհամբույր վերաբերմունք ուրիշների աշխատանքները գնահատելիս։

7) Ստեղծել բարենպաստ պայմաններ սանի գեղագիտական ճաշակի զարգացման համար:

8) Ծանոթացնել սաներին նկարչական նյութերին՝ մատիտ, ֆլոմաստեր, մարկեր, մոմամատիտ, ջրաներկ, գուաշ, վրձին, անձեռոցիկ, թուղթ և այլն, սովորեցնել դրանք կիրառել նպատակային։

9) Սովորեցնել նկարել նմուշօրինակից։

10) Սովորեցնել նկարել ուղիղ, թեք, հորիզոնական, ալիքաձև, գծեր, շրջանաձև, քառակուսի, ուղղանկյունաձև պատկերներ, մեծ ու փոքր, երկար ու կարճ առարկաներ:

11) Ձևավորել բնության երևույթներ նկարելու կարողությունները։

12) Զարգացնել ուրվանկարներով, ստվերագծերով և կետագծերով ներկելու կարողությունները։

13) Սովորեցնել , երկու գույն խառնելով, ստանալ նոր գույներ։

14) Ծանոթացել ոչ ավանդական նկարչական տեխնիկաներին՝ կնիքով, տերևներով, կափարիչով, թելերով, ճմռթված թղթով և ալյ հասանելի միջոցներով։

15) Ծանոթացնել սաներին ծեփակերտման համար անհրաժեշտ նյութերին՝ ծեփամածիկ, ծեփատախտակ, կերտաձող, անձեռոցիկ, և այլն: Սովորեցնել դրանք կիրառել նպատակային։

16) Զարգացնել ծեփակերտման միջոցով դեկորատիվ կիրառական արվեստի պարզագույն նմուշներ ստանալու կարողություն:

17) Ձևավորել գնդաձև, գլանաձև և տափակ պարզ առարկաներ ծեփելու կարողությունը։

18) Ձևավորել ըստ բնօրինակի մի քանի մասերից բաղկացած առարկա ծեփելու կարողություն։

19) Ձևավորել մեկ ամբողջական կտորով մարդ կամ կենդանի ծեփելու կարողություն։

20) Ծանոթացնել սաներին կառուցողական աշխատանքի հիմնական նյութերին՝ խորանարդ, աղյուս, սալիկ, բնական նյութեր, սովորեցնել դրանք կիրառել նպատակային։

21) Զարգացնել ինչպես մանր, այնպես էլ խոշոր շինարարական նյութերով կառույցներ ստանալու կարողությունը՝ օգտագործելով տարբեր գույների դետալներ:

22) Պատրաստել աշխատանք բնական նյութերով (չոր ճյուղեր, աշնանային տերևներ, կոներ, շագանակ, ընկույզի կեղև, ծղոտ և այլն)։

23) Ծանոթացնել սաներին ապլիկացիայի հիմնական նյութերին՝ սոսինձ, գունավոր թուղթ և այլն, սովորեցնել դրանք կիրառել նպատակային։

24) Զարգացնել ապլիկացիայի եղանակով նախապես կտրված պատկերներից պարզ պատկերներ (թռչուններ, կենդանիներ, ծաղիկներ, միջատներ, տնակներ) և կոմպոզիցիաներ ստանալու կարողություն։

25) Ձևավորել պատրաստի երկրաչափական պատկերներից զոլակի վրա պարզ նախշեր (օրինաչափությունններ) ստանալու կարողություն։

118. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է՝

1) Ճանաչի և անվանի նկարչական նյութերը, միջոցները և նպատակային կիրառի դրանք,

2) ճիշտ բռնի և օգտագործի մատիտը և թուղթը,

3) նկարի՝ օգտագործելով թղթի ամբողջ մակերեսը,

4) աշխատի վրձնահպումներով, վրձնահարվածներով,

5) մատիտով տանի ուղիղ, թեք, հորիզոնական, ալիքաձև, շրջանաձև գծեր (խոտեր, ճանապարհ, ցանկապատ, ծառեր և այլն),

6) նկարի շրջանաձև, քառակուսի, ուղղանկյունաձև պատկերներ (գունավոր վագոններ, դրոշակներ, արև, գնդակ…),

7) նկարի մեծ ու փոքր, երկար ու կարճ առարկաներ,

8) բնօրինակից նկարի 1 առարկա,

9) նկարի բնության երևույթներ, մարդ կամ կենդանի՝ գլուխ և մեկ գծով պատկերված վերջույթներ, հեքիաթից իրեն դուր եկած պատկերը,

10) կատարի աշխատանքներ ուրվանկարներով և ստվերագծերով (ալիքաձև գծերով զարդարել կամ նախշազարդել հագուստը, ներկել տնակը, արևը, ամպերը, միրգը...),

11) գունավորի պատկերը` չանցնելով սահմանները,

12) նկարի ըստ կետագծերի, ըստ օրինակի,

13) ներկայացնի նկարած կերպարի արտահայտչականությունը (արևը փայլում է, Գնդիկ Բոքոնիկը ծիծաղում է),

14) կիրառի ոչ ավանդական նկարչական տեխնիկաներ (ծեփոն, թելեր, ճմռթված թուղթ, սպունգ, մատներ, ափ և այլն),

15) տարբերի և անվանի հիմնական (կարմիր, դեղին, կապույտ) և մի քանի բաղադրյալ գույներ (կանաչ, շագանակագույն, նարնջագույն, վարդագույն, մանուշակագույն), տարբերի սևն ու սպիտակը,

16) երկու գույն խառնի իրար և ստանա նոր գույն,

17) ավարտին հասցնի սկսած աշխատանքը,

18) պահպանի ճիշտ կեցվածք նկարելու ընթացքում, խնամքով օգտագործի նկարչական նյութերը, պահպանի հիգիենայի կանոնները,

19) իմանա ծեփանյութի հատկությունները (փափուկ է, կարելի է բաժանել մասերի, մասնատել, միացնել),

20) ճիշտ օգտագործի ծեփատախտակը, կերտաձողը, անձեռոցիկը (լաթը),

21) կիրառի ծեփակերտման պարզ տեխնիկաներ, կատարի տարբեր գործողություններ ծեփամածիկով, խմորով՝ մասից առանձնացնի փոքր մասեր, ափերով տափակեցնի ծեփանյութը, տեղադրի իրար վրա, միացնի առանձին մասերը, հարթեցնի, միացնի գլանի եզրերը,

22) ծեփի պարզ առարկաներ՝ գնդաձև (գնդակ, միրգ, արև...), գլանաձև (ձողիկներ, պարան, բլիթ, կոնֆետ), տափակ (լոշիկ, ափսե),

23) բնօրինակից ծեփի մի քանի մասերից բաղկացած առարկա կամ կենդանի՝ նմանեցնելով երկրաչափական մարմինների կամ պատկերների,

24) ծեփի մի ամբողջական կտոր ծեփոնից մարդու և կենդանու մարմին ու վերջույթներ (գլուխը՝ առանձին),

25) կոկիկ պահի սեղանը, աշխատանքի ավարտին մաքրի անձեռոցիկով ձեռքերը, ծեփատախտակը, կերտաձողը,

26) ավարտին հասցնի աշխատանքը,

27) տարբերի և անվանի կառուցողական, շինարարական նյութերը (խորանարդ, աղյուս, սալիկ),

28) համեմատի նյութերը, իմանա բնորոշ հատկանիշները,

29) կառուցի շինություն տարբեր եղանակներով՝ ըստ օրինակի, ըստ խոսքային հրահանգի,

30) տարբերի շինության մասերն ըստ չափերի (մեծ-փոքր, երկար-կարճ, բարձր- ցածր, լայն-նեղ),

31) կիրառի իր կառուցած շինությունները խաղի մեջ,

32) օգտագործի բնական նյութեր (չոր ճյուղեր, աշնանային տերևներ, կոներ, շագանակ, ընկույզի կեղև, ծղոտ, ավազ և այլն),

33) ճանաչի և անվանի օգտագործվող նյութերը՝ գունավոր թուղթ, սոսինձ, անձեռոցիկ,

34) աշխատի թղթով (կտրի, պատռի, սոսնձի),

35) օգտագործի թղթի ամբողջ մակերեսը,

36) ճանաչի թղթի կենտրոնը, վերևի, ներքևի անկյունները,

37) ընտրի գույներ՝ պատկերվող առարկաներին համապատասխան,

38) նախապես կտրված պատկերներից կազմի պարզ պատկերներ, կոմպոզիցիաներ ըստ նմուշօրինակի,

39) պատրաստի երկրաչափական պատկերներից զոլակի վրա կազմի պարզ նախշեր (օրինաչափություն) և կոկիկ սոսնձի,

40) կտրտված դետալները ճիշտ սոսնձի թղթի մակերեսին (ծաղիկ, գնդակ, տերևաթափ, ձնեմարդ),

41) մեծահասակի հիշեցմամբ հետևի անվտանգության պահպանման հիմնական կանոններին,

42) նյութերն օգտագործի խնամքով:

119. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են՝ խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների, զբոսանքների, կենտրոններում կազմակերպվող աշխատանքի, ինքնուրույն գործունեության միջոցով:

120. «Կերպարվեստ և կառուցողական աշխատանք» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ՝ Շ՝ (ը), (ժա), ԽՀ- (ա), (դ), (ե), (է), Ի՝ (ա), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), (ժ), (ժա), ՀՍԱ՝ (ա), (բ),(գ), (դ), (ե), ԻԱԱԱ՝ (ա), (ե):

 

XI. ԶԱՐԳԱՑՆՈՂ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

121. Ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպումը պայմանավորված է զարգացնող առարկայական միաջավայրի առկայությամբ։ Ծրագրի լիարժեք իրականացման և ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է պահպանել զարգացնող միջավայրին ներկայացվող հետևյալ պահանջները՝

1) հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների գեղագիտական զարգացման համար. առկա են գեղագիտական ձևավորումներ. նկարներ, վերատպություններ, ժողովրդական ստեղծագործության նմուշներ, սաների, մեծերի աշխատանքների ցուցահանդեսներ և այլն.

2) ստեղծված են պայմաններ սաների խոսքի զարգացման համար, առկա է մանկական գրադարան.

3) առկա են նկարների հավաքածուներ և խոսքի զարգացմանն ուղղված սեղանի խաղեր.

4) ստեղծված են պայմաններ սաների երաժշտական գործունեության համար.

5) առկա են երաժշտական գործիքներ, նվագարաններ և երաժշտադիդակտիկ խաղեր.

6) ստեղծված են պայմաններ բնության, հասարակության, պատմության, մշակույթի մասին սաների պատկերացումների զարգացման համար.

7) հաստատությունում առկա է պետական խորհրդանիշների անկյուն (դրոշ, զինանշան, օրհներգ).

8) առկա են ազգային կենցաղային առարկաների նմուշներ, ազգային տարազներով տիկնիկներ.

9) ստեղծված են պայմաններ սաների էկոլոգիական դաստիարակության համար, առկա են դիտողական պարագաներ, բնական նյութեր, բնության երևույթները նկարագրող պաստառներ.

10) հաստատությունում առկա են կանաչապատման անկյուններ (սենյակային բույսեր), ստեղծված են պայմաններ բույսերի խնամքի և աճեցման համար (այգի, բանջարանոց, ծաղկանոց և այլն).

11) առկա է առանձին տարածք կենդանի բնության համար (ձմեռային այգի, կենդանական անկյուն և այլն).

12) ստեղծված են պայմաններ սաների թատերական գործունեության համար. առկա են թատերական բեմականացումների կազմակերպման համար անհրաժեշտ պարագաներ, օժանդակ հարմարություններ.

13) ստեղծված են պայմաններ սաների կառուցողական գործունեության զարգացման համար. առկա են մանր (սեղանային) և խոշոր (հատակի) կառուցողական նյութեր, տարբեր տեսակի հավաքածուներ (կոնստրուկտորներ, մոզաիկաներ), կտրվածքներով նկարներ, բնական նյութեր.

14) առկա են նյութեր և սարքավորումներ սաների մոտ թվի, մեծության, տարածական և ժամանակային պատկերացումների ձևավորման համար (թվանշաններ, կշեռքներ, չափման միավորներ գրատախտակ, օրացույց, ժամացույց, ավազի, արևային ժամացույց և այլն).

15) առկա է համակարգիչ՝ մեդիագրագիտության և մեդիաանվտանգության կանոններին տիրապետելու համար անհրաժեշտ հավելվածներով.

16) առկա են նյութեր և սարքավորումներ սաների փորձարարական աշխատանքների համար (գլոբուս, քարտեզ, մակետներ, նկարների հավաքածուներ, մագնիս, սեղանային տպագիր խաղեր և այլն).

17) հաստատությունում ստեղծված են պայմաններ սաների ֆիզիկական զարգացման համար. առկա են ֆիզիկական ակտիվության համար անհրաժեշտ սարքավորումներ, մարզական գույք, դեկորատիվ կամ իսկական լողավազան.

18) առկա են երթևեկության կանոններին ծանոթացնող դիդակտիկ խաղեր և խաղալիքներ, ստեղծված են պայմաններ՝ երթևեկության կանոնները կիրառելու համար.

19) գործունեության տարբեր տեսակների ընթացքում սաների զարգացման համար (մտավոր, զգայաշարժողական, հուզակամային) առկա են սյուժետային խաղային հավաքածուներ, դիդակտիկ խաղեր (լոտո, դոմինո, շախմատ, նկարների հավաքածուներ) և խաղալիքներ.

20) ստեղծված են անվտանգ պայմաններ սաների անհատական և համատեղ ակտիվության դրսևորման համար.

21) ստեղծված են պայմաններ սաների առողջության պահպանման և ամրապնդման համար.

22) առկա են հատուկ տարածքներ սաների հետ տարվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման համար.

23) ստեղծված են ֆիզիկական հարմարեցումներ սաների զարգացման առանձնահատկություններին համապատասխան.

24) ստեղծված են պայմաններ շարժունակության խանգարումներ ունեցող սաների համար.

25) առկա են հարմարեցված աթոռ սեղանով, կանգնակ, սայլակ, քայլակ, տարբեր չափսերի բարձեր, աթոռակներ՝ նստելու ճիշտ դիրք ապահովելու համար, հարմարեցված սպասք (սպասքի ադապտացիաներ), հարմարեցված գրենական պիտույքներ.

26) բակային տարածքում և հողամասում առկա են խաղային սարքավորումներ.

27) առկա է ծրագրամեթոդական գրականության անկյուն աշխատողների և ծնողների համար։

Հաստատությունում առկա են խելամիտ հարմարեցումներ սաների կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքին համապատասխան:

122. Գրականության ցանկ՝

1) «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք, 2020թ.։

2) Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ, ՀՀ կառավարության 13 մայիսի 2021թ. N 744-Ն որոշում։

3) Առաքելյան Ռ․, Շարժախաղեր, Երևան, 2009 թ.:

4) Հարությունյան Հ, Չիբուխչյան Կ, Մաթեմատիկայի իմ այբուբենը, 1-ին, 2-րդ մասեր, «ՎաՀա», Երևան, 2008թ.։

5) Հովեյան Ս․, Հայկական ազգային շարժախաղերը նախադպրոցական կրթական համակարգում, Երևան, 2010 թ.:

6) Հովհաննիսյան Ա․ և Մարության Ս․ «Պարտեզ», նախադպրոցական կրթական ծրագիր, Երևան, 2008թ.:

7) Հովհաննիսյան Ա․, Փոքրիկ բնասեր, Երևան, 2003թ.:

8) Հովհաննիսյան Ա․, Նախադպրոցական դաստիարակության հարցեր,Երևան, 2005թ․։

9) Հովհաննիսյան Ա․, Ս․ Մարության և ուրիշներ -Մանկապարտեզի կրտսեր երկրորդ խմբի կրթական համալիր ծրագիր Երևան 2011թ․։

10) Լուսինյան Ա, Ղազարյան Կ, Երաժշտությունը մանկապարտեզում, «Զանգակ-97»,- Երևան, 2009թ.:

11) Ծառուկյան Ռ․ և ուրիշներ, Այլընտրանքային մոդելներով 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության կազմակերպումը, Երևան, 2010թ.։

12) Ծառուկյան Ռ․ և ուրիշներ, «Ծնողական կրթություն», Վերապատրաստողների ուղեցույց, Երևան, 2005թ.:

13) Կոստինա Պ․ ,Կամերտոն, Պրոսվեշչենիե, Մոսկվա, 2004թ.:

14) Ղազարյան Կ․ Երաժշտադիդակտիկ խաղեր, Երևան, 2007թ.:

15) Մարության Ս․, Դալլաքյան Ա․, Նախադպրոցական մանկավարժություն, Երևան, 2008թ.:

16) Մարտիրոսյան Գ․ Էկոլոգիական դաստիարակությունը նախադպրոցական տարիքում, Երևան, 2007թ.:

17) Միտոյան Հ․, Սմբատյան Լ․, Ուսումնական ձեռնարկ մանկապարտեզի համար, Երևան, 2010թ.:

18) Միտոյան Հ․, Ուսումնական ձեռնարկ մանկապարտեզի համար, Երևան, 2020թ.:

19) Մուկոյան Հ․ Երեխայի գեղարվեստական դաստիարակության ժամանակակից և տեղեկատվական տեխնոլոգիաներ, Երևան, 2016 թ․։

20) Բոժովիչ Լ. Ի. Անձը և նրա ձևավորումը մանկական տարիքում։ — Սանկտ Պետերբուրգ․ «Պիտեր», 2009։ — 400 էջ։

21) Վասիլևա Մ. Ա. և ուրիշներ։ Մանկապարտեզում դաստիարակության և ուսուցման ծրագիր։ — Մոսկվա, 2008։

22) Վասիլևա Մ. Ա. Մանկապարտեզում դաստիարակության և ուսուցման ծրագիր։ — Մոսկվա, 2005։

23) Վենգեր Լ. Ա. Պատրա՞ստ է արդյոք երեխան դպրոցին։ — Մոսկվա․ «Զնանիե», 1994։ — 192 էջ։

24) Գավրիլովա Տ. Վ. Վ., Արտեմևա Ա. Ա. Դեկորատիվ նկարչություն։ — Վոլգոգրադ, 2011։

25) Գերբովա Վ. Վ. Խոսքի զարգացումը մանկապարտեզում։ — Մոսկվա, 2010։

26) Ապլիկացիայի պարապմունքները մանկապարտեզում։ — Մոսկվա, 1988։

27) Կառուցողական նյութերով կառուցման պարապմունքներ։ — Մոսկվա, 2007։

28) Իվանովա Ա. Ի. Էկոլոգիական դիտարկումներ և փորձեր մանկապարտեզում։ — Մոսկվա․ «ՏՑ Սֆերա», 2004։

29) Կոլդինա Դ. Ն. Նկարչություն 3–4 տարեկան երեխաների հետ։ — «Մոզաիկա-Սինտեզ», 2008։

30) Լիկովա Ի. Ա. Ծեփակերտման այբուբենը։ — Մոսկվա, 2005։

31) Մալիշևա Ա. Ն., Երմոլովա Ն. Վ. Ապլիկացիան մանկապարտեզում։ — Յարոսլավլ, 2002։

32) Նովիկովա Ի. Վ. Բնական նյութերով կառուցողական աշխատանքը մանկապարտեզում։ — Յարոսլավլ, 2009։

33) Օբուխովա Լ. Ֆ. Տարիքային հոգեբանություն․ դասագիրք բակալավրների համար։ — Մոսկվա, 1999։ — 442 էջ։

34) Նախադպրոցական կրթության «Ծնունդից մինչև դպրոց» հանրակրթական ծրագիր։ — Մոսկվա, 2010։

35) «Ակունքներ» ծրագիր։ — Մոսկվա, 2003։

36) Մանկապարտեզում դաստիարակության և ուսուցման «Ծիածան» ծրագիր։ — Մոսկվա, 2006։

37) «Մանկությունից դեպի պատանեկություն» ծրագիր ծնողների և դաստիարակների համար։ — Մոսկվա, 2006։

38) «Մանկություն»՝ մանկապարտեզում երեխաների զարգացման և դաստիարակության ծրագիր։ — Սանկտ Պետերբուրգ, 2004։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 նոյեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան