ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-470-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (14.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.11.09-2026.11.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.11.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.11.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի նոյեմբերի 12-ին

 

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 3.1-ին հոդվածով նախատեսված՝ միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերությունների կնքած գործարքները, նրանց բանավոր կամ գրավոր համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, ընդունած որոշումները, եթե դրանք ուղղակիորեն բխում են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով սահմանված նպատակներից։»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «համաձայնեցումը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Տնտեսական գործունեության համակարգում չի համարվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 3.1-ին հոդվածով նախատեսված՝ միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերությունների՝ իրենց հատուկ նպատակի իրականացման շրջանակում կապալառուների, մատակարարների, կոնցեսիոներների և այլ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների գործողությունների համաձայնեցումը, եթե դա ուղղակիորեն բխում է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով սահմանված նպատակներից։»:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն գլխով սահմանված՝ մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման, դրա չարաշահման արգելքի, ինչպես նաև չհիմնավորված բարձր կամ ցածր գների վերաբերյալ դրույթները չեն կիրառվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 3.1-ին հոդվածով նախատեսված՝ միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերությունների՝ իրենց կանոնադրական նպատակների իրականացման շրջանակում իրականացվող գործունեության նկատմամբ, եթե դա ուղղակիորեն բխում է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով սահմանված նպատակներից։»:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն գլխով սահմանված՝ բանակցային ուժեղ դիրքի որոշման, դրա չարաշահման արգելքի վերաբերյալ դրույթները չեն կիրառվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 3.1-ին հոդվածով նախատեսված՝ միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերությունների՝ իրենց կանոնադրական նպատակների իրականացման շրջանակում իրականացվող գործունեության նկատմամբ, եթե դա ուղղակիորեն բխում է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով սահմանված նպատակներից։»:

 

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 3.1-ին հոդվածով նախատեսված՝ միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերությունների գործարքները, գործողությունները, վերակազմակերպումները կամ վարքագիծը։»:

 

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Անբարեխիղճ մրցակցություն չեն համարվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 3.1-ին հոդվածով նախատեսված՝ միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերությունների՝ իրենց կանոնադրական նպատակների իրականացման շրջանակում իրականացվող և այդ նպատակների իրականացման համար անհրաժեշտ գործողությունները կամ դրսևորվող վարքագիծը, եթե դրանք ուղղակիորեն բխում են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով սահմանված նպատակներից:»:

 

Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքի իմաստով՝ պետական օժանդակություն չի համարվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 3.1-ին հոդվածով նախատեսված՝ միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերություններին տրամադրվող օժանդակությունը, եթե դա ուղղակիորեն բխում է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով սահմանված նպատակներից։»:

 

Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողություններ կամ վարքագիծ չեն համարվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 3.1-ին հոդվածով նախատեսված՝ միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերությունների առնչությամբ ընդունվող իրավական ակտերը, իրականացվող գործողությունները կամ դրսևորվող վարքագիծը, եթե դրանք ուղղակիորեն բխում են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով սահմանված նպատակներից։»:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026թ. նոյեմբերի 13

Երևան

ՀՕ-470-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2026 թվական: