ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի նոյեմբերի 12-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 106-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 3.1-ին հոդվածով նախատեսված՝ միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերությունների նկատմամբ հատուկ կարգավորումներ նախատեսված լինելու դեպքում դրանք ենթակա են կիրառման՝ անկախ սույն օրենսգրքով նախատեսված կարգավորումներից։»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. նոյեմբերի 13 Երևան ՀՕ-468-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|