ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի նոյեմբերի 12-ին
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» 2019 թվականի հունիսի 28-ի ՀՕ-113-Ն օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Սույն օրենքը չի կիրառվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 3.1-ին հոդվածով նախատեսված՝ միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերությունների նկատմամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. նոյեմբերի 13 Երևան ՀՕ-471-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2026 թվական: