ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1642-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (13.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.11.09-2026.11.22 Պաշտոնական հրապարակման օրը 12.11.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.11.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2026 թվականի N 1642-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 23․1-ին հոդվածի 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1796-Ն ու N 1797-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 911-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները․

1) N 1 հավելվածը «Պրոբացիայի ծառայության պաշտոններ» սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ սյունակով.

 

«

Արտաքին հետախուզության ծառայության պաշտոններ

բարձրագույն

գլխավոր

ավագ, միջին

կրտսեր

».

 

2) N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ «Արտաքին հետախուզության ծառայությունում շնորհվող դասային աստիճաններ» 27-րդ սյունակով.

 

«

27․

Արտաքին հետախուզության ծառայությունում շնորհվող դասային աստիճաններ

արտաքին հետախուզության երկրորդ դասի հետախույզ

արտաքին հետախուզության երրորդ դասի հետախույզ

արտաքին հետախուզության չորրորդ դասի հետախույզ

արտաքին հետախուզության հինգերորդ դասի հետախույզ

արտաքին հետախուզության վեցերորդ դասի հետախույզ

արտաքին հետախուզության յոթերորդ դասի հետախույզ

արտաքին հետախուզության ութերորդ դասի հետախույզ

արտաքին հետախուզության իններորդ դասի հետախույզ

-

-

-

-

-

-

-

-

»:

 

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

12.11.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 նոյեմբերի 2026 թվական: