ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2019 թվականի N 1955-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1247-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 11.11.26 N 1118-Ա)
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 5 հավելվածի 2-րդ կետը`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտը գնահատող և ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող` մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1247-Ա որոշումը:
2. Հաստատել ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 11.11.26 N 1118-Ա)
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
2019 թ. դեկտեմբերի 25 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 1955-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը խմբ. 11.11.26 N 1118-Ա)
ՀՀ էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության հարկ վճարողների ընթացիկ հսկողության ոլորտային թիվ 4 բաժնի պետի տեղակալ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության մաքսային գործառնությունների բաժնի պետ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը փոփ. 27.07.20 N 848-Ա, 09.02.21 N 106-Ա, 02.08.21 N 814-Ա, լրաց. 25.05.22 N 577-Ա, փոփ. 09.11.22 N 1334-Ա, 25.03.24 N 274-Ա, 01.10.24 N 877-Ա, 20.11.24 N 1042-Ա, 22.05.25 N 433-Ա, խմբ. 11.11.26 N 1118-Ա)