ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1121-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (12.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.11.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1121-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը՝

1. Հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1222-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

11.11.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ վարչապետի

N 1121-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Սուրեն Պապիկյան   - ՀՀ պաշտպանության նախարար
Աննա Բաբաջանյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի
տեղակալ
Աննա Վարդապետյան   - ՀՀ գլխավոր դատախազ
Դավիթ Թադևոսյան   - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և
արհեստական բանականության նախարար
Լիլիթ Մկրտչյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Արմեն Սիմոնյան   - «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Հովհաննես Մովսիսյան   - «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր
տնօրեն (համաձայնությամբ)
Գևորգ Քառյան   - «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա»
հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Գուրգեն Գասպարյան   - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտի ձեռագիր հավաքածուների թվայնացման
բաժնի ղեկավար (համաձայնությամբ)
Աշոտ Սաղյան   - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
(համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Խաչատուր Խաչատրյան   - Երևանի պետական համալսարանի ֆունկցիաների տեսության և
դիֆերենցիալ հավասարումների ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ.
դոկտոր, պրոֆեսոր
Քրիստինե Յախշյան   - Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի
ասիստենտ, պատմ. գիտ. թեկն․
Նարինե Խաչատրյան   - Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի
վարիչ, հոգեբ. գիտ. թեկն., դոցենտ
Աննա Փոլադյան   - Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության
և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենս. գիտ. դոկտոր,պրոֆեսոր
Հայկ Քոչարյան   - Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբիոնի վարիչ,
պատմ. գիտ. թեկն., դոցենտ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Հասմիկ Ափրեյան   - Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և
հոգեբանության ֆակուլտետի ուսանող
Միլենա Փափազյան   - Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի
ուսանող
Բենիկ Բալայան   - Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և
կառավարման ֆակուլտետի ուսանող
Մերի Բագրատյան   - Երևանի պետական համալսարանի միջազգային
հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ
Արթուր Դավթյան   - Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ուսանող

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

11.11.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ