ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 736-Ա
«ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 49,359,500 դրամ ընդհանուր արժողությամբ «Հատապտղային այգիների հիմնում և դասընթացների կազմակերպում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 01551153) «Անալիտիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 08266786) 2026 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված՝ N AF-26-02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական հաշվառման և հաշվետվությունների պատրաստման ծառայությունների մատուցում՝ 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
11.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 736-Ա որոշման |
«ՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ և Տաթև համայնքներում բնակվող՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, սոցիալապես անապահով ընտանիքների և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչ 105 փոքր ֆերմերների տնամերձ հողատարածքներում նախատեսվում է հիմնել 100 քառ. մ մակերեսով հատապտղային այգիներ՝ կաթիլային ոռոգման համակարգերով, ինչպես նաև Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 750 շահառու ֆերմերների համար նախատեսվում է իրականացնել կարողությունների զարգացման դասընթացներ՝ արդյունավետ գյուղատնտեսական պրակտիկաների, կաթիլային ոռոգման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման վերաբերյալ։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Միավորված ազգերի կազմակերպության Համաշխարհային պարենի ծրագիր World Food Programme (Հայաստանի Հանրապետություն, ք․Երևան, Պետրոս Ադամյան 14, ՀՎՀՀ՝ 02521532) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Ազատության 1/21, ՀՎՀՀ՝ 01551153) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ՝ Գորիս, Սիսիան, Տեղ և Տաթև համայնքներ, ինչպես նաև Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզեր, բնագավառը՝ սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
49,359,500 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
1) 105 փոքր ֆերմերային տնտեսություններ՝ Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ և Տաթև համայնքներում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված և սոցիալապես անապահով և այլ խմբերի ներկայացուցիչներ, որոնք կստանան 100 քառ. մ մակերեսով տնամերձ հատապտղային այգիներ՝ կաթիլային ոռոգման համակարգերով. 2) 750 շահառու ֆերմերներ, այդ թվում՝ վերը նշված 105 շահառուները, Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերից, որոնք կմասնակցեն արդյունավետ գյուղատնտեսական դասընթացների, կաթիլային ոռոգման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման վերաբերյալ մեկօրյա ուսուցումների և դասընթացների։ |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի մայիսի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ և Տաթև համայնքներում 105 փոքր ֆերմերային տնտեսությունների համար հիմնել 100 քառ. մ մակերեսով տնամերձ հատապտղային այգիներ՝ կաթիլային ոռոգման համակարգերով, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի մայիսի 31-ը՝ 41,359,500 դրամի չափով. 2) Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերից 750 շահառու ֆերմերների համար՝ արդյունավետ գյուղատնտեսական պրակտիկաների, կաթիլային ոռոգման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման վերաբերյալ մեկօրյա ուսուցումների և դասընթացների կազմակերպում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի մայիսի 31-ը` 8,000,000 դրամի չափով։ |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Հողի լաբորատոր անալիզի վերլուծության ծառայությունների ձեռքբերում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․ 2) ազնվամորու, մոշի, գոջի բերրի և սև հաղարջի սածիլների ձեռքբերում՝ 6,919,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․ 3) կաթիլային ոռոգման համակարգերի սարքավորումների ձեռքբերում և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 27,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․ 4) հաշվապահական ծառայությունների ձեռքբերում՝ 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․ 5) գրասենյակային ինտերնետ կապի (ֆիքսված և բջջային կապ, ինտերնետային կապ և համակարգչային սպասարկում) ծառայությունների ձեռքբերում՝ 1,350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․ 6) կոմունալ ծառայությունների ձեռքբերում (բնական գազ, էլեկտրաէներգիա և ջուր)՝ 810,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․ 7) դաշտային այցերի համար վառելիքի ձեռքբերում և տեխնիկական սպասարկման ծախսեր՝ 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․ 8) հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում՝ 1,080,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․ |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր՝ 6,840,000 դրամի չափով՝ 1) հաշվապահական ծառայությունների ձեռքբերման ծախսեր՝ 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․ 2) գրասենյակային ինտերնետ կապի (ֆիքսված և բջջային կապ, ինտերնետային կապ և համակարգչային սպասարկում) ծառայությունների ձեռքբերման ծախսեր՝ 1,350,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․ 3) կոմունալ ծառայությունների ձեռքբերման ծախսեր (բնական գազ, էլեկտրաէներգիա և ջուր)՝ 810,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․ 4) դաշտային այցերի համար վառելիքի ձեռքբերման և տեխնիկական սպասարկման ծախսեր՝ 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի․ 5) հյուրանոցային ծառայությունների ձեռքբերման ծախսեր՝ 1,080,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի։ |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Էկոնոմիկայի նախարարության, Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզպետների աշխատակազմերի, Գորիս, Սիսիան, Տեղ և Տաթև համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Միավորված ազգերի կազմակերպության Համաշխարհային պարենի ծրագրի կողմից՝ ծրագրի ամբողջ իրականացման ժամանակահատվածում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
11.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|