ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 375
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա
Կարգավիճակ
(15.11.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/6, հունիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.06.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հունիսի 1995 թ. N 375
Քաղ. Երևան

 

«ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սեփականաշնորհել «Մաքուր երկաթի փորձնական արդյունաբերական գործարան» պետական ձեռնարկությունը՝ «Մաքուր երկաթի փորձնական արդյունաբերական գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։

2. «Մաքուր երկաթի փորձնական արդյունաբերական գործարան» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Վան-1» դուստր ձեռնարկությունը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել նրա աշխատավորական կոլեկտիվին։

3. (կետը հանվել է 15.11.96 N 359)

3. «Մաքուր երկաթի փորձնական արդյունաբերական գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց։

(3-րդ կետը փոփ. 15.11.96 N 359)

4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 219 մլն 780 հազ. դրամ, որից ազատ բաժանորդագրության ենթակա մասը՝ 175 մլն 820 հազ. դրամ։

(4-րդ կետը փոփ. 15.11.96 N 359)

5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի ազատ բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 17582 բաժնետոմսի յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով։

(5-րդ կետը փոփ. 15.11.96 N 359)

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին՝

ա) հաստատել «Մաքուր երկաթի փորձնական արդյունաբերական գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

(6-րդ կետը փոփ. 15.11.96 N 359)

7. Սահմանել, որ «Մաքուր երկաթի փորձնական արդյունաբերական գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկամսյա ժամկետում։

(7-րդ կետը փոփ. 15.11.96 N 359)

8. Սահմանել, որ «Մաքուր երկաթի փորձնական արդյունաբերական գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկամսյա ժամկետում։

(8-րդ կետը փոփ. 15.11.96 N 359)

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մաքուր երկաթի փորձնական արդյունաբերական գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

(9-րդ կետը փոփ. 15.11.96 N 359)

10. Գաղտնի։

(10-րդ կետը փոփ. 15.11.96 N 359)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.11.1996, N 359 27.06.1995, N 375
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան