ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 479-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1624-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (19.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.11.09-2026.11.22 Պաշտոնական հրապարակման օրը 09.11.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.11.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 նոյեմբերի 2026 թվականի N 1624-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 479-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի «Բռնության ենթարկված երեխայի՝ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով համապատասխան մարմիններ ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N 479-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) վերնագրում և N 1 հավելվածի վերնագրում «՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ» բառերը փոխարինել «ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ» բառերով, «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ» բառերը փոխարինել «ՆՐԱՆ ՈՒՂՂՈՐԴԵԼՈՒ» բառերով, ինչպես նաև որոշման վերնագիրը «ՁԵՎԵՐԸ ԵՎ» բառերից հետո լրացնել «ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ» բառով.

2) նախաբանում «իրավունքների» բառից հետո լրացնել «և երեխայի պաշտպանության համակարգի» բառերով, իսկ «9» թիվը փոխարինել «7» թվով.

3) 1-ին կետի 1-ին ենթակետում առաջին «՝» կետադրական նշանը փոխարինել «հայտնաբերման և համապատասխան մարմիններ» բառերով, իսկ «համապատասխան մարմիններ ուղղորդման» բառերը փոխարինել «նրան ուղղորդելու» բառերով.

4) N 1 հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Բռնության ենթարկված երեխայի հայտնաբերումն ու ուղղորդումը ներառում է փոխկապակցված հետևյալ գործողությունները՝

1) բռնության ենթարկված երեխայի հայտնաբերում՝ ներառյալ ահազանգով մեկնման դեպքում.

2) բռնության ենթարկված երեխայի կարիքների գնահատում երեխայի պաշտպանության ոլորտում մասնագիտացված սոցիալական աշխատողի (այսուհետ՝ մասնագիտացված սոցիալական աշխատող) կողմից.

3) բռնության ենթարկված երեխայի կամ դեպքի մասին տեղեկության փոխանցում տեղեկատվական համակարգով.

4) անհրաժեշտության դեպքում՝ բռնության ենթարկված երեխայի տեղափոխում խնամատար ընտանիք կամ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն կամ ուղղորդում երեխաների խնամքի ցերեկային կենտրոն (այսուհետ՝ ցերեկային կենտրոն)՝ լրացնելով արձանագրություն՝ N 1 ձևին համապատասխան:».

5) N 1 հավելվածի 2-րդ կետը «երեխայի» բառից հետո լրացնել «հայտնաբերման և» բառերով.

6) N 1 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում «սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները» բառերով.

7) N 1 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը «իրավունքների» բառից առաջ լրացնել «՝ ներառյալ բռնության ենթարկված երեխաների,» բառերով, ինչպես նաև «անհապաղ» բառից առաջ լրացնել «խնամատար ընտանիքում կամ երեխայի և ընտանիքի աջակցության կամ ցերեկային կենտրոնում» բառերով.

8) N 1 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) կազմակերպությունները, որոնք համագործակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, դրանց ենթակայությամբ գործող կազմակերպությունների հետ՝ իրենց գործառույթներն իրականացնելիս, ինչպես նաև ծառայություն են մատուցում երեխային, իսկ, անհրաժեշտության դեպքում, նաև նրա ընտանիքին:».

9) N 1 հավելվածի 3-րդ կետում «հասարակական» բառը փոխարինել «այլ» բառով, «համագործակցությունը» բառից հետո լրացնել «, բացի «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 4-րդ հոդվածում նշված սկզբունքների, նաև» բառերով, իսկ 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

10) N 1 հավելվածը 1-ին գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին գլխով.

«1.1. ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ

3.1. Բռնության ենթարկված երեխայի հայտնաբերումն իրականացնում են «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց կազմակերպությունները կամ դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև բժշկական, ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատությունները, ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունները և երեխաների հետ առնչվող այլ մասնագետները՝ իրենց իրավասությունների շրջանակում։

3.2. Սույն կարգի 3․1-ին կետում նշված մարմինների ու կազմակերպությունների աշխատողները և ծառայողները երեխայի նկատմամբ բռնությունը հայտնաբերելու համար՝

1) ուշադրություն են դարձնում երեխաների վարքագծային, հուզական, ֆիզիկական կամ սոցիալական փոփոխություններին և այլ նախազգուշացնող նշաններին, որոնք հնարավորություն են տալիս ենթադրելու, որ երեխայի նկատմամբ կատարվել է բռնություն․

2) ընտանեկան և կենցաղային բռնության դեպքում՝ ընտանիքում երեխայի առկայության դեպքում վարում են զրույց երեխայի հետ․

3) պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխայի հետ իրականացնում են բացատրական աշխատանքներ՝ կրթության իրավունքը չիրացնելու պատճառները պարզելու համար։

3․3․ Սույն կարգի 3.1-ին կետում նշված մարմիններն ու կազմակերպությունները, ինչպես նաև երեխաների հետ առնչվող մասնագետներն իրենց իրավասությունների և մասնագիտական գործունեության շրջանակում ուշադրություն են դարձնում երեխայի նկատմամբ բռնության հնարավոր նշաններին, այդ թվում՝

1) երեխայի մարմնի վրա առկա վնասվածքներին, արյունազեղումներին, այտուցներին, սպիներին և ֆիզիկական վնասվածքի այլ նշաններին, ինչպես նաև դրանց առաջացման վերաբերյալ երեխայի կամ այլ անձանց ներկայացրած տեղեկություններին կամ բացատրություններին.

2) երեխայի վարքագծային, հուզական կամ սոցիալական վիճակի էական փոփոխություններին, այդ թվում՝ վախին, տագնապին, մեկուսացմանը, շփումից խուսափելուն, ագրեսիվ վարքագծին կամ այլ մտահոգիչ դրսևորումներին.

3) երեխայի նկատմամբ նվաստացնող, սպառնացող, վախեցնող կամ այլ անթույլատրելի վերաբերմունքի, ինչպես նաև վերահսկողության կամ ճնշման հնարավոր դրսևորումներին.

4) երեխայի խնամքի, անվտանգության և հիմնական կարիքների բավարարման հետ կապված այն հանգամանքներին, որոնք կարող են վկայել բռնության հնարավոր այլ ձևերի մասին.

5) երեխայի տարիքին և զարգացման մակարդակին անհամապատասխան վարքագծային դրսևորումներին, եթե դրանք կարող են վկայել բռնության կամ շահագործման հնարավոր դեպքի մասին.

6) թվային հարթակներում կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ երեխայի նկատմամբ շանտաժի կամ երեխայի իրավունքները խախտող բովանդակության տարածման հնարավոր դեպքերը մատնանշող հանգամանքներին, ինչպես նաև այդպիսի դեպքերի վերաբերյալ երեխայի հաղորդումներին կամ մտահոգություններին.

7) երեխայի կողմից բռնության մասին ուղղակի կամ անուղղակի հաղորդումներին, ակնարկներին կամ օգնության դիմելու փորձերին.

8) երեխայի՝ կրթական հաստատություններ կամ մարզական կամ այլ միջոցառումներին հաճախելիության, առաջադիմության, սոցիալական հարաբերությունների կամ ընդհանուր բարեկեցության էական կամ կրկնվող փոփոխություններին։

3.4. Բռնության հնարավոր նշանները դիտարկելիս հաշվի են առնվում դրանց բնույթը, կրկնվող լինելը և երեխայի ընդհանուր վիճակը։ Սույն կարգի 3.2-րդ և 3․3-րդ կետերում նշված հանգամանքների ցանկն սպառիչ չէ, իսկ որևէ առանձին հանգամանքի առկայությունը կամ բացակայությունն ինքնին չի հաստատում կամ բացառում երեխայի նկատմամբ բռնության փաստը։

3.5. Երեխայի նկատմամբ բռնության հնարավոր դեպքի հայտնաբերման հիմք կարող են հանդիսանալ՝

1) երեխայի հետ անմիջական շփման ընթացքում բացահայտված հանգամանքները.

2) երեխայի՝ ցանկացած եղանակով ներկայացված հաղորդումը կամ օգնության դիմելու փորձը.

3) ծնողի, ընտանիքի անդամի կամ այլ անձի ներկայացրած տեղեկությունները.

4) համապատասխան մարմինների և կազմակերպությունների իրավասությունների շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության ընթացքում ստացված տեղեկությունները.

5) այլ տեղեկություններ կամ հանգամանքներ։

3.6. Երեխայի նկատմամբ բռնության հնարավոր դեպքի վերաբերյալ անանուն կամ այլ աղբյուրներից ստացված տեղեկությունները ենթակա են դիտարկման՝ հաշվի առնելով դրանց բովանդակությունը և երեխայի պաշտպանության համար հնարավոր նշանակությունը։ Տեղեկության աղբյուրի անանուն կամ տեղեկության ոչ ամբողջական լինելն ինքնին հիմք չէ այն չդիտարկելու կամ անտեսելու համար։

3.7. Երեխային չպետք է պարտադրել ներկայացնել դեպքի մանրամասները կամ բազմիցս պատմել նույն հանգամանքների մասին։ Երեխայի կարծիքը լսելիս մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի մասնակցությունն ապահովվում է «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված պահանջներին համապատասխան։ Երեխայի հետ հաղորդակցվելիս հաշվի են առնվում նրա տարիքը, հասունության մակարդակը և անհատական այլ առանձնահատկությունները։

3.8. Երեխայի նկատմամբ բռնության հնարավոր նշաններ հայտնաբերելու կամ այդպիսի դեպքի վերաբերյալ տեղեկություն ստանալու դեպքում՝ սույն կարգի 3.1-ին կետում նշված մարմիններն ու կազմակերպությունները, ինչպես նաև երեխաների հետ առնչվող մասնագետներն իրենց իրավասությունների և մասնագիտական գործունեության շրջանակում ապահովում են ստացված տեղեկությունների և հայտնաբերված հանգամանքների պատշաճ արձանագրումը՝ տարանջատելով անմիջականորեն դիտարկված հանգամանքները, երեխայի կամ այլ անձանց հաղորդած տեղեկությունները և մասնագիտական դիտարկումները։ Արձանագրումն իրականացվում է երեխայի արժանապատվության, անձնական տվյալների պաշտպանության և գաղտնիության պահանջների պահպանմամբ։

3․9․ Սույն կարգի 3․1-ին կետում նախատեսված մարմինների ու կազմակերպությունների ղեկավարները կամ նշանակված այլ պատասխանատու անձինք երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին տեղեկատվությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում փոխանցում են ոստիկանություն։

3․10․ Ոստիկանության ծառայողը երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին տեղեկությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում փոխանցում է երեխայի բնակության կամ հայտնաբերման վայրի ԽՀՄ-ին, իսկ հնարավորության դեպքում՝ նաև բռնության ենթարկված երեխային ուղղորդում մասնագիտացված սոցիալական աշխատողին։

3․11․ Եթե այն ընտանիքում, որտեղ ենթադրաբար երեխայի նկատմամբ կատարվել է բռնություն, բնակվում են նաև այլ երեխաներ, ապա նրանցից յուրաքանչյուրի առնչությամբ իրականացվում է պաշտպանություն և կարիքների գնահատում:

3․12․ Երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին տեղեկատվությունը մուտքագրվում է տեղեկատվական համակարգում ոստիկանության ծառայողի, իսկ եթե դեպքը հայտնաբերողը մասնագիտացված սոցիալական աշխատողն է, ապա մասնագիտացված սոցիալական աշխատողի կողմից։ Տեղեկատվական համակարգում տվյալների մուտքագրման ժամանակ պետք է տարանջատվեն բռնության ենթարկված կամ ենթադրյալ բռնության ենթարկված երեխայի կարգավիճակն ընտանիքի մյուս երեխաների կարգավիճակից՝ պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջները:

3.13. Եթե երեխան ենթարկվել կամ ականատես է եղել ընտանեկան և կենցաղային բռնության, ապա երեխայից տեղեկություն ստանալու դեպքում նրա ծնողի ներկայությունը պարտադիր չէ, սակայն պարտադիր է սոցիալական աշխատողի կամ մանկական հոգեբանի մասնակցությունը՝ երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան նրա կարծիքը հաշվի առնելու և լսված լինելու իրավունքն իրացնելու՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի և «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջն ապահովելու համար:

3․14․ Տեղեկատվական համակարգում երեխայի անձնական տվյալների ցանկացած մուտքագրում, դիտում, փոփոխում կամ փոխանցում ավտոմատ կերպով արձանագրվում է համակարգի կողմից՝ նշելով գործողությունը կատարող անձին, գործողության տեսակը, ամսաթիվը և ժամը։ Արձանագրությունները պաշտպանվում են փոփոխումից և հասանելի են բացառապես վերահսկողության և անվտանգության ապահովման նպատակով լիազորված անձանց։».

11) N 1 հավելվածի 2-րդ գլխի վերնագրում «ԴԵՊՔԻ» բառից առաջ լրացնել «ԲՌՆՈՒԹՅԱՆ» բառով, «ԿԵՆՏՐՈՆ» բառից առաջ լրացնել «ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ» բառերով, ինչպես նաև «ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ԿԵՆՏՐՈՆ» բառով.

12) N 1 հավելվածի 4-7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Եթե երեխայի նկատմամբ բռնությունը հայտնաբերում է ոստիկանության ծառայողը, ապա երեխայի նկատմամբ բռնության մասին տեղեկությունն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում կազմակերպում է նրա ուղղորդումը՝ աջակցություն ստանալու նպատակով:

5. Եթե երեխայի մասին տեղեկությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից ներկայացվում է ԽՀՄ, ապա մասնագիտացված սոցիալական աշխատողն այդ տեղեկությունն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում`

1) գրանցում է բռնության մասին տեղեկությունները, իրականացնում է երեխայի լավագույն շահերի ու կարիքների գնահատումը և տեղեկատվական համակարգում ձևավորում է երեխայի պաշտպանության պլան.

2) տեղեկությունը փոխանցում է Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնին՝ ընտանիքի սոցիալական գնահատում իրականացնելու նպատակով.

3) բռնության դեպքի մասին տեղեկությունը փոխանցում է ոստիկանություն:

6. Եթե բռնության դեպքի մասին տեղեկությունը ոստիկանությունն ստացել է այլ մարմիններից՝ ոչ աշխատանքային օրվա ընթացքում և առկա է երեխայի կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող իրավիճակ, ապա անհապաղ երեխային ուղղորդում է երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն՝ տեղեկատվական համակարգի միջոցով դեպքի վերաբերյալ արձանագրությունը ծանուցելով երեխայի գտնվելու վայրի ԽՀՄ-ի մասնագիտացված սոցիալական աշխատողին ու երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնին, որը երեխային ընդունում է՝ հիմք ընդունելով համապատասխան արձանագրությունը։

7․ Սույն հավելվածի 6-րդ կետում նշված դեպքերում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում երեխայի տեղավորմանը հաջորդող աշխատանքային օրը երեխայի գտնվելու վայրի ԽՀՄ-ի մասնագիտացված սոցիալական աշխատողը տեղեկատվական համակարգում ձևավորում է երեխայի անձնական գործը՝ այն հասանելի դարձնելով երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի՝ տվյալ դեպքով զբաղվող պատասխանատու մասնագետներին՝ ապահովելով հասանելիության իրավունքների տարանջատում տեղեկատվական համակար գում՝ երեխայի պաշտպանության պլանի կազմման և երեխայի լավագույն շահերից բխող հետագա գործողությունների իրականացման նպատակով։».

13) N 1 հավելվածի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

14) N 1 հավելվածի 10-րդ կետում «տեղափոխվում է» բառից հետո լրացնել «երեխայի և աջակցության» բառերով, ինչպես նաև հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը.

15) N 1 հավելվածի 11-րդ կետում «Կենտրոն» բառը փոխարինել «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» բառերով, «համայնքի» բառը փոխարինել «մասնագիտացված» բառով, «գնահատում է» բառերից հետո լրացնել «այդ» բառով, իսկ «կենտրոնի» և «կենտրոնին» բառերից առաջ լրացնել «երեխայի և ընտանիքի աջակցության» բառերով.

16) N 1 հավելվածի 12-րդ կետում «հաստատություն» և «հաստատությունում» բառերը համապատասխանաբար փոխարինել «կենտրոն» և «կենտրոնում» բառերով, իսկ «կենտրոն» բառից առաջ լրացնել «երեխայի և ընտանիքի աջակցության» բառերով.

17) N 1 հավելվածի 13-րդ կետի առաջին նախադասությունում «երեխայի կամ» բառերից հետո լրացնել «բռնության» բառով, ինչպես նաև երկրորդ նախադասությունում «երեխայի կամ բռնության» բառերից հետո լրացնել «դեպքի» բառով, իսկ «շահին» բառը փոխարինել «շահերին» բառով.

18) N 1 հավելվածը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին և 13.2-րդ կետերով.

«13.1. Բռնության ենթարկված երեխայի ընտանիքում այլ երեխաների առկայության դեպքում մասնագիտացված սոցիալական աշխատողը գնահատում է այդ երեխաների կարիքները և բռնության կամ այլ վտանգների հայտնաբերման դեպքում իրականացնում այդ երեխաների պաշտպանություն:

13.2. Եթե երեխայի կարիքների գնահատման դեպքում հայտնաբերվում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված հիմքերից մեկը, ապա ԽՀՄ-ն դիմում է դատարան այդ երեխայի ծնողին ծնողական իրավունքներից զրկելու համար:».

19) N 1 հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Բռնության ենթարկված երեխայի կարիքների գնահատումն իրականացնում է երեխայի գտնվելու վայրի ԽՀՄ-ի մասնագիտացված սոցիալական աշխատողը՝ համագործակցելով երեխայի գտնվելու վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի հետ՝ ապահովելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխային սոցիալական աջակցության տրամադրումը: ԽՀՄ-ներն իրենց վերապահված լիազորությունների իրականացման ընթացքում, ելնելով երեխայի լավագույն շահերից, համագործակցում են երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների կամ խնամատար ընտանիքի, խնամակալի կամ հոգաբարձուի հետ՝ երեխայի՝ անվտանգ միջավայրում ապրելու և զարգանալու իրավունքն ապահովելու համար: Այն դեպքերում, երբ երեխայի լավագույն շահերը պահանջում են նրա հրատապ մեկուսացում, երեխան անմիջապես տեղափոխվում է երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն կամ կազմակերպվում է ճգնաժամային խնամատարություն: Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն տեղափոխումը կազմակերպում է ԽՀՄ-ը՝ իր միջոցներով, ըստ անհրաժեշտության՝ ոստիկանության ծառայողի ուղեկցությամբ:».

20) N 1 հավելվածը 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով.

«18․ Երեխայի նկատմամբ բռնության ծանր դեպքերի, բռնությունը երկու կամ ավելի երեխաների նկատմամբ կատարելու, երեխայի նկատմամբ բռնության տևական դեպքերի կամ այլ բարդ իրավիճակներում մասնագիտացված սոցիալական աշխատողը կարող է դիմել աշխատակազմին կից գործող երեխայի պաշտպանության բազմամասնագիտական խորհրդին:».

21) N 1 հավելվածի լրացվող 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ N 1 ձևով.

 

«Ձև N 1

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՅԻՆ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔ ԿԱՄ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԿԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՈՒՂՂՈՐԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1․ Երեխայի տվյալները

անունը, ազգանունը և հայրանունը

ՀԾՀ

ծննդյան ամսաթիվը

բնակության հասցեն

հաշվառման հասցեն, եթե տարբերվում է բնակության հասցեից

2. Դեպքը հայտնաբերողի կամ ահազանգողի տվյալները, եթե առկա են

3. Հայտնաբերման կամ ահազանգի ներկայացման ժամը, օրը, ամիսը, տարին

4. Երեխայի նկատմամբ բռնության տեսակը և դրսևորման ձևը

5. Բռնություն կիրառողի տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, կապը երեխայի հետ, եթե առկա է

6. Երեխայի հիմնական կարիքները

7. Երեխային խնամատար ընտանիք կամ երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն տեղափոխելու կամ երեխաների խնամքի ցերեկային կենտրոն տեղափոխելու հիմքերը

8. Բռնության ենթարկված երեխայի կամ բռնություն կիրառողի մասին այլ տվյալներ

Ամսաթիվ,

Արձանագրությունը կազմողի ստորագրություն»․

22) N 2 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «վերականգնողական» բառը փոխարինել «սոցիալ-վերականգնողական» բառերով.

23) N 2 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում «հաստատությունում ծառայություններ տրամադրելը» բառերը փոխարինել «կենտրոնում խնամքի կազմակերպումը» բառերով.

24) N 2 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետում «իրավական» բառը փոխարինել «իրավաբանական» բառով.

25) N 2 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սոցիալ-վերականգնողական օգնությունը տրամադրվում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակներով:».

26) N 2 հավելվածի 5-րդ կետում «հաստատությունում ծառայություններ տրամադրելը» բառերը փոխարինել «կենտրոնում խնամքը» բառերով.

27) N 2 հավելվածի 7-րդ կետում «Իրավական» բառը փոխարինել «Իրավաբանական» բառով.

28) N 3 հավելվածի 3-րդ կետում «կամ ցերեկային հաստատություններ» բառերը փոխարինել «հաստատություն կամ ցերեկային կենտրոն» բառերով.

29) N 3 հավելվածի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն» բառերը փոխարինել ««Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի, իսկ չապահովագրված անձանց դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն» բառերով.

30) N 3 հավելվածի 5-րդ կետում «հաստատություններում» բառից հետո լրացնել «կամ ցերեկային կենտրոններում կամ ընտանեկան միջավայրին մոտ խնամք տրամադրող կազմակերպություններում» բառերով, իսկ «2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն» բառերը փոխարինել «2025 թվականի նոյեմբերի 14-ի N 1613-Ն» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված դեպքերի:

3. Սույն որոշմամբ նախատեսված՝ մասնագիտացված սոցիալական աշխատողին վերաբերող կարգավորումներն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում 2028 թվականի հունվարի 1-ից, իսկ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2029 թվականի հունվարի 1-ից: Մինչև սույն կետով նախատեսված ժամկետները մասնագիտացված սոցիալական աշխատողի գործառույթն իրականացնում է համայնքը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

09.11.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 նոյեմբերի 2026 թվական: