ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 142
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Չի գործում (03.03.1992-11.01.2000)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ ԺՈՂՈՎԱԾՈՒ 1992/2-3, փետրվար-մարտ 1992 Հոդ.22
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

հայաստանի հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ո ր ո շ ու մ

 

ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ու ֆինանսների նախարարության հետ, և հաստատել հանրապետությունից դուրս օդային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների փոխադրման 1992 թվականի գործող սակագների նկատմամբ սահմանային գործակից (հաշվի առնելով ավելացված արժեքի հարկը)` 3, իսկ հանրապետության ներսում կիրառել ազատ գներ:

Սույն որոշումը կիրարկել 1992 թվականի մարտի 7-ից:

Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և պետական հարկային տեսչությանը` ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության ֆինանսատնտեսական գործունեությունը և արդյունքների մասին մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

 

3 մարտի 1992 թ. N 142

քաղ. Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.01.2000, N 4 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան