հայաստանի հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ո ր ո շ ու մ
ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ու ֆինանսների նախարարության հետ, և հաստատել հանրապետությունից դուրս օդային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների փոխադրման 1992 թվականի գործող սակագների նկատմամբ սահմանային գործակից (հաշվի առնելով ավելացված արժեքի հարկը)` 3, իսկ հանրապետության ներսում կիրառել ազատ գներ:
Սույն որոշումը կիրարկել 1992 թվականի մարտի 7-ից:
Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և պետական հարկային տեսչությանը` ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության ֆինանսատնտեսական գործունեությունը և արդյունքների մասին մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարություն:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
|
3 մարտի 1992 թ. N 142 քաղ. Երևան |