ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 1992 թ. N 602
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎԱԾ ԿԱՆԽԻԿ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ներկա լարված իրավիճակում պարենային որոշ կարևորագույն ապրանքների նկատմամբ բնակչության պահանջմունքի բավարարման համար հանրապետություն ներմուծվող ապրանքների ձեռքբերման հետ կապված կանխիկ ծախսերի փոխհատուցման և այդ գործում շահագրգռվածության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ընդունել Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության, Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության ու Հայկոոպի վարչության առաջարկությունը և նրանց թույլատրել հանրապետություն մսի, կարագի, հացահատիկի, ալյուրի, շաքարի, չոր կաթի և ձվի ներմուծման հետ կապված կանխիկ ծախսերը վեց ամիս ժամկետով վերագրել շրջանառության ծախսերի «Այլ ծախսեր» հոդվածին, առանց փաստաթղթային հիմնավորման, ներմուծված ապրանքի ձեռքբերման արժեքի մինչև 1 տոկոսի չափով, կատարված կանխիկ ծախսերը վճարելով ապրանքների իրացումից հետո՝ հասույթի գումարներից, աշխատավարձի վճարման համար սահմանված կարգով։
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 11.01.2000, N 4 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|