ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 715-Ա
«ՎԻՎԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել անհատ բարերար Համլետ Միրզոյանի կողմից «Վիվա» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված մեկ հատ շարժական վիրաբուժական ռենտգեն համակարգի և երկու հատ անեսթեզիոլոգիական աշխատանքային կայանի (20,569 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,000 եվրոյին համարժեք դրամ, ապրանքների բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Վիվա» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու անհատույց բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
03.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 715-Ա որոշման |
«ՎԻՎԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ՆՈՐ) ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
|
NN ը/կ |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Արժեքը (եվրո) |
Շահառուն |
|
1. |
Շարժական վիրաբուժական ռենտգեն համակարգ («C»-աձև կամարով, Ziehm Solo Compact, արտադրված Ziehm Imaging GmbH-ի կողմից, սերիական համարը՝ 50619) |
հատ |
1 |
10,285 |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, «Արթիկի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
|
2. |
Անեսթեզիոլոգիական աշխատանքային կայան (անեսթեզիոլոգիական ապարատ` ներառյալ Դրագեր պացիենտի, Medec Caelus Lite, սերիական համարը՝ 50811) |
հատ |
1 |
5,142 |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, «Արթիկի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
|
3. |
Անեսթեզիոլոգիական աշխատանքային կայան (անեսթեզիոլոգիական ապարատ՝ ներառյալ Դրագեր պացիենտի մոնիթոր, Medec Caelus Lite, սերիական համարը՝ 50748) |
հատ |
1 |
5,142 |
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, «Վարդենիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
03.11.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|