ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 1992 թ. N 531
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 300 ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 19-ի «Անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների պետական գրանցման կարգի մասին» N 300 որոշման հավելվածում լրացումներ կատարելու մասին (կցվում է):
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 19-ի N 300 որոշման հավելվածի լրացումներ
|
Գործունեության տեսակները |
Արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) չափը ռուբլիներով |
|
1 |
2 |
| 1. Տնայնագործական-արհեստագործական զբաղմունքների ոլորտ (պատրաստում) | |
| զուգագուլպաների պատրաստում | 7000 |
| սննդամթերքների պատրաստում (հացաթխում, հրուշակեղենի և մսամթերքների պատրաստում) | 5000 |
| ջահերի և լուսամփոփների պատրաստում և հավաքում | 4000 |
| պոլիէթիլենային տոպրակների, պարկերի, սփռոցների և թղթյա տոպրակների պատրաստում | 4000 |
| ավտոմեքենաների պահեստամասերի պատրաստում | 7000 |
| պլաստմասսայից իրերի պատրաստում | 4000 |
| պիտակների և դրոշմատիպերի պատրաստում | 3000 |
| 2. Բնակչության կենցաղային սպասարկման ոլորտ | |
| զուգագուլպաների և հագուստեղենի գեղարվեստական ձևավորում | 7000 |
| դռների և պատուհանների ապակեպատում, ապակիների գեղարվեստական ձևավորում | 6000 |
| ավտոմեքենաների և կահույքի պաստառապատում | 7000 |
| ավտոմեքենաների վրա հեղուկ գազի սարքավորման տեղադրում | 5000 |
| ակվարիումային ձկների և թռչունների աճեցում | 3000 |
| տեսաձայնագրիչների և տեսաժապավենների վարձույթ | 7000 |
| դիզայն | 3000 |
| իրավաբանական կոնսուլտացիա | 3000 |
| սեփական տրանսպորտային միջոցներով (տրակտոր, բեռնատար և այլ կարգի մեքենաներ) սպասարկում | 7000 |
| սեփական ավտոբուսներով քաղաքացիների սպասարկում | 10000 |
| գազայրիչների լիցքավորում | 3000 |
Ծանոթություն. Երևան, Գյումրի, Էջմիածին, Աշտարակ, Հոկտեմբերյան, Վանաձոր, Արտաշատ, Աբովյան քաղաքների, Մասիս ավանի բնակիչների համար արտոնավճարի (եկամտահարկի նվազագույն վճարի) չափն ավելանում է 20 տոկոսով:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|