ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 1992 թվականի N 629
Քաղ. Երևան
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների Խաղաղության կորպուսի ծրագրի մասին» համաձայնագրի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Գրանցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Խաղաղության կորպուսի Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը` տալով նրան իրավաբանական անձի կարգավիճակ:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ պաշտոնակատար |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 11.01.2000, N 4 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|