ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի Հ.910-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 5177-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (29.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 28.10.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
23.10.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 5177-Ա

«23» հոկտեմբերի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի Հ.910-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի 04/09/2026թ. «Գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» հ.Կ-04092026-01-0020 որոշումը, քաղաքացի Թաթուլ Գևորգյանի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումը (15.09.2026թ. հ.Դ-99694-26).

1․Երևանի քաղաքապետի 2025 թվականի մարտի 13-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.910-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ լրացումը․

1) Որոշումը լրացնել 2.1 կետով, հետևյալ բովանդակությամբ.

«2.1 Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ․204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Երևան, Դավթաշեն, Դավթաշեն 10-րդ փողոց, հ․25/3 հասցեում գտնվող 64,9քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն (օգտագործման նպատակը)՝ բնակելի կառուցապատման:»։

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի վրա։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան