ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1570-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (31.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.10.26-2026.11.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.10.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2026 թվականի N 1570-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 595-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը՝

1) որոշման N 1 հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«17. Գույքն անհատույց օգտագործման տրամադրման գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ելակետային տվյալներն են․

1) անհատույց օգտագործողի վերաբերյալ տեղեկատվությունը, այդ թվում՝ իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և գտնվելու վայրի հասցեն, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրի կամ նույնականացման քարտի համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև հաշվառման վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը և հաշվառման վայրի հասցեն․

2) անհատույց օգտագործման տրամադրվող գույքի վերաբերյալ տեղեկատվությունը (հասցեն, մակերեսը)․

3) անհատույց օգտագործման տրամադրման ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը.

4) սույն կարգի 3-րդ կետի 1-5-րդ ենթակետերով նշված սուբյեկտների դեպքում՝ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի կամ գնահատված շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ նշված արժեքների բացակայության դեպքում՝ սկզբնական արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը.

5) սույն կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետով նշված սուբյեկտների դեպքում՝ (բացառությամբ 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող գույքի գնահատված շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ըստ գնահատման վերաբերյալ հաշվետվության.

6) անհրաժեշտության դեպքում՝ օրենսդրությամբ կամ սույն կարգով նախատեսված այլ տեղեկատվություն:».

2) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17․1-ին կետով՝

«17․1․ Գույքն անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկատվությունը՝

1) անհատույց օգտագործման տրամադրվող գույքի գտնվելու վայրը (հասցեն)․

2) անհատույց օգտագործման տրամադրման ժամկետը.

3) անհատույց օգտագործման տրամադրման ձևը․

4) անհատույց օգտագործողի անունը կամ անվանումը։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան