ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 2198-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1564-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (30.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2026 թվականի N 1564-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 2198-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրում պողպատի գործարանի կառուցման ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Ջի Թի Բի Սթիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին» N 2198-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) 3-րդ կետով հաստատված N 7 հավելվածի «Կողմերի պարտավորությունները» սյունակի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9. Ընկերությունը պարտավոր է ծրագրի իրականացման ընթացքում՝ ծրագրի մեկնարկին հաջորդող երրորդ տարվա ավարտից հետո եռամսյա ժամկետում նվիրաբերողին ներկայացնել նախորդ տարիների ընթացքում ծրագրի իրականացման վերաբերյալ ընթացիկ հաշվետվություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում լրացուցիչ այլ տեղեկատվություն, իսկ ծրագրի ժամկետի ավարտից (հինգ տարի) հետո վեց ամսվա ընթացքում վերջնական հաշվետվություն։ Հաշվետվությունները պետք է կազմված և հաստատված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մասնագիտացված կառույցի անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպության կողմից, որը նախորդ երկու տարիների ընթացքում ունի հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ խոշոր կազմակերպությունների առնվազն հինգ աուդիտի իրականացման փորձ, և որի պատասխանատու աուդիտորն ունի ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) կամ ՍԻ-ՓԻ-ԷՅ (CPA) միջազգային որակավորում և աուդիտորական ծառայությունների մատուցման առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ։ Ներկայացվող հաշվետվությունները պետք է ստորագրված լինեն ԷՅ-ՍԻ-ՍԻ-ԷՅ (ACCA) կամ ՍԻ-ԷՖ-ԷՅ (CFA) կամ ՍԻ-ՓԻ-ԷՅ (CPA) միջազգային որակավորում ունեցող աուդիտորի կողմից: Հաշվետվությունները պետք է հավաստեն ընկերության կողմից ներդրումների իրականացման նպատակով կատարված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը և իրականացրած աշխատանքների ծավալները։ Ընթացիկ հաշվետվությունը ժամկետում չներկայացնելու դեպքում 60-օրյա ժամկետում պետական բյուջե վճարում է տուգանք 5 մլն դրամ, իսկ վերջնական հաշվետվություն չներկայացնելը դիտարկվում է որպես ծրագիրը չկատարել։»։

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավարին՝ ապահովել որոշման 4-րդ կետով նախատեսված պայմանագրում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ