ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1795-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1562-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (30.04.2027-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.10.26-2026.11.08 Պաշտոնական հրապարակման օրը 29.10.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2026 թվականի N 1562-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1795-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1795-Ն որոշմամբ հաստատված հավելվածի «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

Ստանդարտի նշագիրը

Ստանդարտի անվանումը

ՀՍՏ 275

Լվացող միջոցներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ՀՍՏ 284

Կենցաղային քիմիայի ապրանքներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 25644

Սինթետիկ փոշեատիպ լվացող միջոցներ.

Ընդհանուր տեխնիկական պահանջներ

ԳՕՍՏ 27076

Օպտիկական սպիտակեցուցիչ. Ջրում լուծելիության որոշման մեթոդ

ԳՕՍՏ 30024

Նյութեր մակերևութաակտիվ և միջոցներ լվացող սինթետիկ. Նմուշի բաժանման մեթոդներ

ԳՕՍՏ 32385

Ապրանքներ կենցաղային քիմիայի. Ջրածնային իոնների ակտիվության ցուցչի (pH) որոշման մեթոդ

ԳՕՍՏ 32386

Կենցաղային քիմիայի ապրանքներ. Ակտիվ քլորի որոշման մեթոդ

ԳՕՍՏ 32419

Քիմիական արտադրանքի վտանգավորության դասակարգում. Ընդհանուր պահանջներ

ԳՕՍՏ 32423

Օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի խառնուրդի ազդեցության վտանգի դասակարգում

ԳՕՍՏ 32443

Կենցաղային քիմիայի արտադրանք. Ամանեղենի մաքրվածության որոշման մեթոդ

ԳՕՍՏ 32444

Կենցաղային քիմիայի արտադրանք. Ֆոսֆոր պարունակող միացությունների որոշման մեթոդ

ԳՕՍՏ 32478

Կենցաղային քիմիայի արտադրանք. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 32481

Կենցաղային քիմիայի ապրանքներ աերոզոլային փաթեթավորմամբ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 33483

Օծանելիքակոսմետիկական արտադրանք. Անվտանգության կլինիկալաբորատոր ցուցանիշների որոշման և գնահատման մեթոդներ

ԳՕՍՏ 32509

Մակերևութաակտիվ նյութեր. Ջրային միջավայրում կենսաքայքայման որոշման մեթոդ

ԳՕՍՏ 32893

Օծանելիքակոսմետիկական արտադրանք. Անվտանգության թունաբանական և կլինիկալաբորատոր ցուցանիշների գնահատման մեթոդներ

ԳՕՍՏ 33506

Օծանելիքակոսմետիկական արտադրանք. Անվտանգության թունաբանական ցուցանիշների որոշման և գնահատման մեթոդներ

ԳՕՍՏ ԻՍՕ 10993-10

Բժշկական արտադրատեսակներ. Բժշկական արտադրատեսակների կենսաբանական ազդեցության գնահատում. Մաս 10. Զգայունացուցիչ ազդեցության հետազոտություն

»:

 

2. Սույն ցանկում ներառված միջպետական (ԳՕՍՏ) և ազգային (ՀՍՏ) ստանդարտների կիրառման դեպքում հիմք է ընդունվում տվյալ ստանդարտի վերջին ինկորպորացված պաշտոնական գործող խմբագրությունը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2026 թվական: