ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2026 թվականի N 1545-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 89-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» N 89-Ն որոշման հավելվածի՝
1) 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) գիտական աստիճան ունեցող քաղաքացուն կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար նախկինում տարկետում տրված լինելու և քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետությունում գիտական կազմակերպությունում կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում աշխատանքային կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա գիտական աշխատող հանդիսանալու կամ գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնելու հանգամանքները.».
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով՝
«9. Սույն կարգի հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից չեն կարող ազատվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման N 1 հավելվածի համաձայն նպատակային ուսումնառության համար տարկետում ստացած քաղաքացիները՝ բացառությամբ այն քաղաքացու, որին նպատակային ուսումնառության համար տրված տարկետումը դադարեցվել է քաղաքացու առողջական վիճակի պատճառով, իսկ սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ոլորտում Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար տարկետում ստացած քաղաքացիները:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
29.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|