ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1555-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (08.11.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.10.26-2026.11.08 Պաշտոնական հրապարակման օրը 29.10.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2026 թվականի N 1555-Ն

 

ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11.1-ին հոդվածի 6-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

29.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հոկտեմբերի 29-ի N 1555-Ն որոշման

 

Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր

 

ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ

 

1. Սույն պահանջներով սահմանվում են ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու դեպքում տրանսպորտային միջոցին ներկայացվող նվազագույն պահանջները և պայմանները։

2. Ներհամայնքային երթուղիները (բացառությամբ բազմաբնակավայր համայնքների բնակավայրերի միջև) սպասարկող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է մատչելի լինեն տեղաշարժվելու, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց (այսուհետ՝ հաշմանդամություն ունեցող անձ) և համապատասխանեն հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի կամ հարմարեցված ԳՕՍՏ 30478-96 ստանդարտի պահանջներին։

3. Ներհամայնքային երթուղիները սպասարկող բոլոր տրանսպորտային միջոցները պետք է բավարարեն «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ՄՄ 018/2011 տեխնիկական կանոնակարգի պահանջները և կահավորված լինեն տեղորոշման համակարգով։

4. Գնման գործընթացի միջոցով կազմակերպվող ներհամայնքային երթուղիների սպասարկման ծառայությունների ձեռքբերման տեխնիկական բնութագրում տրանսպորտային միջոցների չափորոշիչները սահմանվում են համապատասխան համայնքի կողմից՝ համաձայն N 1 ձևի։

 

Ձև N 1

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN

ը/կ

Անվանումը

1.

Ընդհանուր պահանջներ՝

- Շարժակազմի տիպ

- Շարժակազմի տեսակ

- Արտադրման տարեթիվ

1)

Տեղատարողություն՝

- ընդհանուր տեղատարողություն, ուղևոր

- նստատեղերի քանակ, հատ

- շարժակազմի սրահում հաշմանդամություն ունեցող անձանց համար կահավորված նստատեղերի քանակ, հատ

2)

Տրանսպորտային միջոցի եզրաչափեր

ա.

- երկարություն, մմ

- լայնություն, մմ

- բարձրություն, մմ

3)

Այլ չափեր

ա.

Հատակի բարձրությունը երթևեկելի մասից, մմ

բ.

Թույլատրելի առավելագույն քաշը ոչ ավելի, տոննա

գ.

Մոտեցման և հեռացման անկյուններ ոչ պակաս, աստիճան (՛)

2.

Շարժիչ

1)

Շարժիչի տեսակ

2)

Շարժիչի հզորություն, կՎտ

3)

Բնապահպանական դաս

4)

Օգտագործված վառելիքի տեսակ

5)

Շարժիչի տեղակայման վայրի պահանջներ

6)

Վառելիքի մատակարարման համակարգի պահանջներ

7)

Վառելիքի խնայողության պահանջներ

3.

Փոխանցման տուփ և ղեկային համակարգ

1)

Փոխանցման տուփ

2)

Կամրջակներ

3)

Ղեկային կառավարման համակարգ

4.

Կախոցներ

5.

Անիվներ

1)

Անվադողեր, տեսակ

2)

Անիվներ, չափսեր

6.

Արգելակման համակարգ

1)

Աշխատանքային ռեժիմի պահանջներ

2)

Կայանման ռեժիմի պահանջներ

3)

Պահեստային մասերի պահանջներ

4)

Օժանդակ պահանջներ

7.

Թափք

1)

Դռներ

2)

Բռնակներ և ձողեր

3)

Ուղևորի կողային դռան շարժիչ մեխանիզմ

8.

Սրահ

1)

Հատակ

2)

Ապակիներ՝ դիմապակի, կողային և հետևի ապակիներ

3)

Սրահի միջնորմ, վարորդի նստատեղի տարանջատում և դռների մուտք

4)

Էլեկտրոնային ենթակարգավորման սարքավորումների և տեղակայման համար սահմանված չափորոշիչներ

5)

Դուռը բացելու ազդանշան տալու վարորդի սեղմակոճակ

6)

Հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման-իջեցման մուտքի մատչելիության ապահովում

7)

Ուղևորների տեղեկատվական համակարգ

8)

Ուղևորների նստատեղեր, հատ

9)

Վարորդի խցիկ և աշխատանքային վայր

10)

Նստատեղերի դասավորվածության համապատասխանությունը տվյալ փոխադրմանը

11)

Նստատեղերի համար նախատեսված նյութ

9.

Տաքացման, հովացման և օդափոխության համակարգեր

1)

Նախնական տաքացում և ներքին ջեռուցման համակարգ

2)

Օդորակիչ և ջեռուցման համակարգ

10.

Էլեկտրասարքավորումներ

1)

Ցանցում անվանական լարումը, Վ

2)

Վերալիցքավորվող մարտկոցներ

11.

Արտաքին և ներքին լուսային սարքերի համապատասխանություն

12․

Հակահրդեհային համակարգ

1)

Սրահում

2)

Վարորդի խցիկում

13.

Հետին տեսանելիության հայելի

14.

Քարշակ սարք

15.

Տրանսպորտային միջոցների գույնը՝ ըստ RAL կատալոգի

16.

Տրանսպորտային միջոցների քանակը, այդ թվում՝ պահուստային

17.

Անվտանգությանը ներկայացվող պահանջներ

1)

Տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայական

2)

Արտադրողի կողմից նախատեսված ցուցատախտակ կամ դրա համար նախատեսված հատված

3)

Վթարային ելքերի և նրանց կիրառման անհրաժեշտ միջոցներ

18.

Լրացուցիչ պահանջներ

1)

Տրանսպորտային միջոցի արտաքին դիզայն

2)

Այլ պահանջներ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց

 

29.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2026 թվական: