ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1195-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, առաջնորդվելով Հայաստանի վերափոխման 2050 ռազմավարությամբ սահմանված՝ Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու նպատակով, Հայաստանի Հանրապետության գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի (այսուհետ՝ ԳՏՃՄ) ուղղությամբ կրթությանը, կիրառական գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը, նշված ուղղություններով իրականացվող պետական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը և փոխկապակցված զարգացման մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև նոր պետական ծրագրերի մշակմանը, գիտատեխնոլոգիական զարգացման ռազմավարության մշակմանը և ներդրմանը նպաստելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) և հաստատել դրա անհատական կազմն ու աշխատակարգը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի ապրիլի 7-ի «Գիտատեխնիկական խորհուրդ ստեղծելու մասին» N 230-Ա որոշումը։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
30.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 1195-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
ՀՀ փոխվարչապետ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար (խորհրդի քարտուղար)
ՀՀ էկոնոմիկայի նախարար
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)
Նորարարության հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ (խորհրդի գործադիր մարմնի ղեկավար) (համաձայնությամբ)
| Ե. Զորյան | - Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Սինոփսիս» կորպորացիայի գլխավոր տեխնոլոգ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ, Էլեկտրական և էլեկտրոնային ինժեներների ինստիտուտի (IEEE) անդամ, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) խորհրդի անդամ (համաձայնությամբ) | |
| Գ. Իսրայելյան | - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, աստղաֆիզիկոս, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի գիտնական, Սթարմուս (Starmus) փառատոնի հիմնադիր (համաձայնությամբ) | |
| Հ. Սաֆոյան | - «ՍԱԴԱ սիստեմս» ընկերության հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ) | |
| Ա. Եսայան | - «Քագնիզ» ՍՊԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն, խորհրդի անդամ, «Ինթելինեյր» ընկերության համահիմնադիր և խորհրդի անդամ (համաձայնությամբ) | |
| Ա. Հովհաննիսյան | - Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի տնօրենների խորհրդի անդամ, «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության հիմնադիր-գործադիր տնօրեն (համաձայնությամբ) | |
| Կ. Գյուլբուդաղյան | - «Սթրաթեջիք վելյու վենչուրս» ընկերության հիմնադիր, Բերկլիի համալսարանի Սքայդեք աքսելերատորի խորհրդական դեսպան, «Բիգքընթրոլս» ընկերության խորհրդի անդամ (համաձայնությամբ) | |
| Ա. Փաթափության | - Կենսաբանական գիտությունների դոկտոր՝ մոլեկուլային կենսաբան, Նոբելյան մրցանակակիր, Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի անդամ, ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (համաձայնությամբ) | |
| Ս. Սիմոնյան | - «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր, «Էփիջի Լէբս ԷյԷմ» ընկերության հիմնադիր, «Ինեթ Թեքնոլոջիս» ընկերության համահիմնադիր, Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ (համաձայնությամբ) | |
| Մ. Փափազյան | - Սան Հոզե համալսարանի նախկին ռեկտոր, Նյու Հևենի Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի նախկին ռեկտոր (համաձայնությամբ) | |
| Ս. Մինասյան | - Քիմիական գիտությունների թեկնածու, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) | |
| Ա. Պապոյան | - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ փոխնախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող (համաձայնությամբ) | |
| Ա. Ափրահամյան | - Միջուկային ֆիզիկոս, Նոթր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր, Երևանի Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հիմնադրամի նախկին տնօրեն, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (համաձայնությամբ) | |
| Գարօ Հ Արմեն | - Ամերիկահայ գիտնական, գործարար և բարերար, ֆիզիկական քիմիայի դոկտոր, «Ագենուս» կենսատեխնոլոգիական ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր (համաձայնությամբ) | |
| Ռ. Լեբարեդյան | - «Էնվիդիա» ընկերության վիզուալիզացիայի և տեխնոլոգիական սիմուլյացիայի փոխնախագահ (համաձայնությամբ) | |
| Է. Աքիլյան | - Քինգզայլ Էնթերթեյնմենթի (KingsIsle Entertainment) և ՎԻՄՈ Գեյմսի հիմնադիր ու Այնեթ Թեքնոլոջիզի համահիմնադիր (համաձայնությամբ) | |
| Ա. Կաբլանյան | - Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավար, ձեռներեց, «Ս-յունիք» ֆոնդի գլխավոր գործընկեր | |
| Վ. Պետրոսյան | - «Սուպերանոթեյթ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն (համաձայնությամբ) | |
| Վ. Ալեքսանյան | - Ինժեներական ասոցիացիայի տնօրեն, «Փրոջեկտ Ինտեգրեշն» ընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) | |
| Ա. Բալդրյան | - Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ (համաձայնությամբ) | |
| Ա. Բաղդասարյան | - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) խորհրդի անդամ, «Դատաարտ Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
(հավելվածը խմբ. 28.10.26 N 1058-Ա)
|
Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 1195-Ա որոշման |
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի N 1236-Ա որոշումով, Հայաստանի վերափոխման 2050 ռազմավարությամբ և սույն աշխատակարգով։
2. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Խորհրդի գործադիր մարմնի ղեկավարը նշանակվում է խորհրդի նախագահի կողմից։
3. Խորհրդի անդամների թիվը չի կարող գերազանցել 31-ը։ Խորհրդի անդամները պետք է լինեն պետական կառավարման համակարգի համապատասխան քաղաքականության և ռազմավարության մշակման համար պատասխանատու գերատեսչության ներկայացուցիչներ և պետական կառավարման համակարգից դուրս գտնվող՝ գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ոլորտների հեղինակություն վայելող ներկայացուցիչներ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակված:
4. Խորհուրդը քննարկում է ԳՏՃՄ կրթության, կիրառական գիտության և տեխնոլոգիաների զարգացման, նշված ուղղություններով պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման և փոխկապակցված զարգացման մեխանիզմների ներդրման, ինչպես նաև նոր պետական ծրագրերի մշակման, գիտատեխնոլոգիական զարգացման ռազմավարության հետ կապված հարցեր և քննարկված հարցերի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին։
5. Խորհուրդը կարող է ստեղծել ժամանակավոր աշխատանքային խմբեր՝ ներառյալ տեխնիկական խորհրդատվական խմբերը։
6. Խորհրդի անդամների աշխատանքը հասարակական հիմունքներով է՝ առանց որևէ դրամական փոխհատուցման։
7. Խորհրդի նիստերը հրավիրում և վարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ նրա հանձնարարությամբ՝ խորհրդի անդամներից մեկը։ Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների թվի կեսից ավելին:
8. Խորհրդի նիստերի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
9. Խորհրդի գործադիր մարմինը կազմված է գործադիր մարմնի ղեկավարից և խորհրդի ժամանակավոր աշխատանքային խմբերի ղեկավարներից։
10. Գործադիր մարմնի գործունեությունը համակարգում է գործադիր մարմնի ղեկավարը։
11. Գործադիր մարմնի ղեկավարը՝
1) կազմակերպում է «Նորարարության հայկական» հիմնադրամի ծրագրային առաջարկների ներկայացումը խորհրդին․
2) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում խորհրդի՝ մասնավոր հատվածի անդամների թեկնածություններ.
3) կազմակերպում է խորհրդի ժամանակավոր աշխատանքային խմբերի գործունեությունը, ապահովում է շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ փորձագետների և միջազգային գործընկերների ներգրավումը.
4) խորհրդին է ներկայացնում աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները.
5) ներկայացնում է գործադիր մարմինը պետական և այլ մարմինների հետ հարաբերություններում.
6) իրականացնում է իր իրավասություններից բխող այլ լիազորություններ։
12․ Խորհրդի քարտուղարը`
1) մշակում և Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություններ է ներկայացնում խորհրդի նիստերի օրակարգի վերաբերյալ.
2) նիստերի նախապատրաստման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից իրավասու է գործադիր իշխանության մարմիններից ստանալու անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր, ինչպես նաև այլ տեղեկատվություն.
3) ամփոփում և Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում խորհրդի կողմից քննարկված հարցերի շրջանակը, կազմում է խորհրդի նիստի արձանագրությունը։
13. Խորհուրդը գործում է մինչև 2031 թվականի դեկտեմբերի 1-ը:
(հավելվածը խմբ. 28.10.26 N 1058-Ա)
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 28.10.2026, N 1058-Ա | 30.11.2023, N 1195-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|