ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1195-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1058-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (29.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1058-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1195-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ու 34-րդ հոդվածի 4-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ կազմավորելու մասին» N 1195-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

 ՀՀ վարչապետի N 1058-Ա

որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի N 1195-Ա

որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

ՀՀ փոխվարչապետ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար (խորհրդի քարտուղար)

ՀՀ էկոնոմիկայի նախարար

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)

Նորարարության հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ (խորհրդի գործադիր մարմնի ղեկավար) (համաձայնությամբ)

 

Ե. Զորյան   - Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Սինոփսիս» կորպորացիայի գլխավոր տեխնոլոգ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ, Էլեկտրական և էլեկտրոնային ինժեներների ինստիտուտի (IEEE) անդամ, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Գ. Իսրայելյան   - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, աստղաֆիզիկոս, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի գիտնական, Սթարմուս (Starmus) փառատոնի հիմնադիր (համաձայնությամբ)
Հ. Սաֆոյան   - «ՍԱԴԱ սիստեմս» ընկերության հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Եսայան   - «Քագնիզ» ՍՊԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն, խորհրդի անդամ, «Ինթելինեյր» ընկերության համահիմնադիր և խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ա. Հովհաննիսյան   - Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի տնօրենների խորհրդի անդամ, «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության հիմնադիր-գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Գյուլբուդաղյան   - «Սթրաթեջիք վելյու վենչուրս» ընկերության հիմնադիր, Բերկլիի համալսարանի Սքայդեք աքսելերատորի խորհրդական դեսպան, «Բիգքընթրոլս» ընկերության խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ա. Փաթափության   - Կենսաբանական գիտությունների դոկտոր՝ մոլեկուլային կենսաբան, Նոբելյան մրցանակակիր, Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի անդամ, ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (համաձայնությամբ)
Ս. Սիմոնյան   - «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր, «Էփիջի Լէբս ԷյԷմ» ընկերության հիմնադիր, «Ինեթ Թեքնոլոջիս» ընկերության համահիմնադիր, Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ (համաձայնությամբ)
Մ. Փափազյան   - Սան Հոզե համալսարանի նախկին ռեկտոր, Նյու Հևենի Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի նախկին ռեկտոր (համաձայնությամբ)
Ս. Մինասյան   - Քիմիական գիտությունների թեկնածու, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Պապոյան   - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ փոխնախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող (համաձայնությամբ)
Ա. Ափրահամյան   - Միջուկային ֆիզիկոս, Նոթր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր, Երևանի Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հիմնադրամի նախկին տնօրեն, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (համաձայնությամբ)
Գարօ Հ Արմեն   - Ամերիկահայ գիտնական, գործարար և բարերար, ֆիզիկական քիմիայի դոկտոր, «Ագենուս» կենսատեխնոլոգիական ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր (համաձայնությամբ)
Ռ. Լեբարեդյան   - «Էնվիդիա» ընկերության վիզուալիզացիայի և տեխնոլոգիական սիմուլյացիայի փոխնախագահ (համաձայնությամբ)
Է. Աքիլյան   - Քինգզայլ Էնթերթեյնմենթի (KingsIsle Entertainment) և ՎԻՄՈ Գեյմսի հիմնադիր ու Այնեթ Թեքնոլոջիզի համահիմնադիր (համաձայնությամբ)
Ա. Կաբլանյան   - Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավար, ձեռներեց, «Ս-յունիք» ֆոնդի գլխավոր գործընկեր
Վ. Պետրոսյան   - «Սուպերանոթեյթ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Ալեքսանյան   - Ինժեներական ասոցիացիայի տնօրեն, «Փրոջեկտ Ինտեգրեշն» ընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Բալդրյան   - Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Բաղդասարյան   - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) խորհրդի անդամ, «Դատաարտ Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն (համաձայնությամբ)»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Լ. Մակունց


28.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

 ՀՀ վարչապետի N 1058-Ա

որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի N 1195-Ա

որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի N 1236-Ա որոշումով, Հայաստանի վերափոխման 2050 ռազմավարությամբ և սույն աշխատակարգով։

2. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Խորհրդի գործադիր մարմնի ղեկավարը նշանակվում է խորհրդի նախագահի կողմից։

3. Խորհրդի անդամների թիվը չի կարող գերազանցել 31-ը։ Խորհրդի անդամները պետք է լինեն պետական կառավարման համակարգի համապատասխան քաղաքականության և ռազմավարության մշակման համար պատասխանատու գերատեսչության ներկայացուցիչներ և պետական կառավարման համակարգից դուրս գտնվող՝ գիտության, տեխնոլոգիայի և նորարարության ոլորտների հեղինակություն վայելող ներկայացուցիչներ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակված:

4. Խորհուրդը քննարկում է ԳՏՃՄ կրթության, կիրառական գիտության և տեխնոլոգիաների զարգացման, նշված ուղղություններով պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման և փոխկապակցված զարգացման մեխանիզմների ներդրման, ինչպես նաև նոր պետական ծրագրերի մշակման, գիտատեխնոլոգիական զարգացման ռազմավարության հետ կապված հարցեր և քննարկված հարցերի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին։

5. Խորհուրդը կարող է ստեղծել ժամանակավոր աշխատանքային խմբեր՝ ներառյալ տեխնիկական խորհրդատվական խմբերը։

6. Խորհրդի անդամների աշխատանքը հասարակական հիմունքներով է՝ առանց որևէ դրամական փոխհատուցման։

7. Խորհրդի նիստերը հրավիրում և վարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ նրա հանձնարարությամբ՝ խորհրդի անդամներից մեկը։ Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների թվի կեսից ավելին:

8. Խորհրդի նիստերի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

9. Խորհրդի գործադիր մարմինը կազմված է գործադիր մարմնի ղեկավարից և խորհրդի ժամանակավոր աշխատանքային խմբերի ղեկավարներից։

10. Գործադիր մարմնի գործունեությունը համակարգում է գործադիր մարմնի ղեկավարը։

11. Գործադիր մարմնի ղեկավարը՝

1) կազմակերպում է «Նորարարության հայկական» հիմնադրամի ծրագրային առաջարկների ներկայացումը խորհրդին․

2) Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում խորհրդի՝ մասնավոր հատվածի անդամների թեկնածություններ.

3) կազմակերպում է խորհրդի ժամանակավոր աշխատանքային խմբերի գործունեությունը, ապահովում է շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ փորձագետների և միջազգային գործընկերների ներգրավումը.

4) խորհրդին է ներկայացնում աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները.

5) ներկայացնում է գործադիր մարմինը պետական և այլ մարմինների հետ հարաբերություններում.

6) իրականացնում է իր իրավասություններից բխող այլ լիազորություններ։

12․ Խորհրդի քարտուղարը`

1) մշակում և Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություններ է ներկայացնում խորհրդի նիստերի օրակարգի վերաբերյալ.

2) նիստերի նախապատրաստման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից իրավասու է գործադիր իշխանության մարմիններից ստանալու անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր, ինչպես նաև այլ տեղեկատվություն.

3) ամփոփում և Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում խորհրդի կողմից քննարկված հարցերի շրջանակը, կազմում է խորհրդի նիստի արձանագրությունը։

13. Խորհուրդը գործում է մինչև 2031 թվականի դեկտեմբերի 1-ը:»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Լ. Մակունց


28.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան