ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1056-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (29.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1056-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» 28-րդ հոդվածի 8-րդ մասը՝

1. Հաստատել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1414-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


28.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1056-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

Արման Անդրիկյան   - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական
Գագիկ Իսախանյան  

- ՀՀ վարչապետի օգնական

Լուսինե Գրիգորյան  

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ

Դավիթ Բաղումյան  

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ

Ստալ Սարդարյան  

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ

 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

Վաղինակ Գալուստյան

 

- «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Արայիկ Բաղդադյան  

- Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար (համաձայնությամբ)

Խորեն Զարգարյան  

- «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ տնօրեն (համաձայնությամբ)

Սամվել Գասպարյան  

- Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար (համաձայնությամբ)

Եղիա Յայլյան  

- «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Գայանե Ասցատրյան  

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական վերականգնման ամբիոնի դասախոս

Գրիգոր Ամբարյան  

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի դասախոս

Արմեն Գրիգորյան  

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոս

Վահե Հասրաթյան  

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի սպորտային ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոնի դասախոս

Նարինե Մարե-Գասպարյան

 

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի դասախոս

 

Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Աշոտ Խաչատրյան  

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող

Հեղինե Սարկիսյան  

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող

Աշոտ Ղազարյան

 

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող

Ժիրայր Դավեյան

 

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի սովորող

Հովհաննես Ամիրխանյան  

- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի առողջարարական տեխնոլոգիաների և սպորտային տուրիզմի կառավարման ֆակուլտետի սովորող

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Լ. Մակունց


28.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ