ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 1992 թ. N 493
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական ապահովագրական գլխավոր վարչությունը վերակազմավորել Հայկական փակ բաժնետիրական պետական ապահովագրական ընկերության (Հայբաժնետերպետապ):
2. Սահմանել, որ`
ա) որպես Հայկական փակ բաժնետիրական պետական ապահովագրական ընկերության բաժնետերեր կարող են հանդես գալ միայն Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունները և կազմակերպությունները.
բ) Հայբաժնետերպետապը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական ապահովագրական գլխավոր վարչության իրավահաջորդը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և առաջարկել Հայբաժնետերպետապին`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության կանոնադրական ֆոնդին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մասնակցության վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության հիմնադիրների և նրանց բաժնեմասերի վերաբերյալ, նկատի ունենալով, որ բաժնեմասերի ձեռքբերման նպատակով կատարվող ներդրումները պետք է իրականացվեն հիմնականում դրամական տեսքով:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայբաժնետերպետապի հետ համատեղ մեկամսյա ժամկետում`
ա) լուծել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության նախկին պետական ապահովագրական գլխավոր վարչության և ընկերության ակտիվների ու պասսիվների, հիմնական և շրջանառու միջոցների հետ կապված բոլոր հարցերը.
բ) մշակել Հայկական փակ բաժնետիրական պետական ապահովագրական ընկերության կանոնադրության նախագիծը և ներկայացնել հիմնադիրների հաստատմանը:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 29.02.1996, N 67 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|