ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 493
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
(26.09.1992-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1992/8-9, օգոստոս, սեպտեմբեր 1992
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.09.1992
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 սեպտեմբերի 1992 թ. N 493

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական ապահովագրական գլխավոր վարչությունը վերակազմավորել Հայկական փակ բաժնետիրական պետական ապահովագրական ընկերության (Հայբաժնետերպետապ):

2. Սահմանել, որ`

ա) որպես Հայկական փակ բաժնետիրական պետական ապահովագրական ընկերության բաժնետերեր կարող են հանդես գալ միայն Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունները և կազմակերպությունները.

բ) Հայբաժնետերպետապը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական ապահովագրական գլխավոր վարչության իրավահաջորդը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և առաջարկել Հայբաժնետերպետապին`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության կանոնադրական ֆոնդին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մասնակցության վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության հիմնադիրների և նրանց բաժնեմասերի վերաբերյալ, նկատի ունենալով, որ բաժնեմասերի ձեռքբերման նպատակով կատարվող ներդրումները պետք է իրականացվեն հիմնականում դրամական տեսքով:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայբաժնետերպետապի հետ համատեղ մեկամսյա ժամկետում`

ա) լուծել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության նախկին պետական ապահովագրական գլխավոր վարչության և ընկերության ակտիվների ու պասսիվների, հիմնական և շրջանառու միջոցների հետ կապված բոլոր հարցերը.

բ) մշակել Հայկական փակ բաժնետիրական պետական ապահովագրական ընկերության կանոնադրության նախագիծը և ներկայացնել հիմնադիրների հաստատմանը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ