ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 219 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 463
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
(05.09.1992-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1992/8-9, օգոստոս, սեպտեմբեր 1992
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.09.1992
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 սեպտեմբերի 1992 թվականի N 463

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 219 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ընդունել պատգամավորների Կապանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, գյուղատնտեսության նախարարության, արդարադատության նախարարության ու ֆինանսների նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 15-ի «Ծայրամասային լեռնային և լքված գյուղական բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 219 որոշմամբ հաստատված լքված գյուղական բնակավայրերի ցանկը լրացնել Կապանի շրջանի Փուխրուտ և Կաթնառատ, իսկ ծայրամասային լեռնային բնակավայրերի ցանկը` Աջիբաջ ու Փայահան գյուղերով:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ