ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 2026 թվականի N 1540-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Մերիդիան Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքվող ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին թույլտվություն տալու մասին» N 1308-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ`
«Պետական մարմինները սկսած 2026 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համաձայնության արժանացած միջոցառումներ՝ կոմիտեի հայտի հիման վրա ընկերությանը տրամադրված 3,000․0 միլիոն ՀՀ դրամ կանխավճարի շրջանակներում։»
2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) և «Մերիդիան Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) միջև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի N 1308-Ն որոշման շրջանակում կնքված ծառայությունների մատուցման պետական գնման N COP 17-ԾՁԲ-26/01 պայմանագրում փոփոխություններ և լրացում կատարելու մասին համաձայնագրին՝ համաձայն հավելվածի:
3. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10-օրյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետով սահմանված համաձայնագիրը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
|
Երևան |
|
23.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 22-ի N 1540-Ն որոշման |
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ N 3
«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ» N COP 17-ԾՁԲ-26/01 ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
| ք. Երևան |
« ___» « _________» 2026 թ. |
Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն ի դեմս՝ կոմիտեի նախագահ Դավիդ Թավադյանի, որը գործում է Կոմիտեի կանոնադրության հիման վրա (այսուհետ՝ Պատվիրատու), մի կողմից, և «Մերիդիան հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերությունը ի դեմս՝ տնօրեն Սամվել Մանուկյանի, որը գործում է Ընկերության կանոնադրության հիման վրա (այսուհետ՝ Կատարող), մյուս կողմից (միասին հիշատակելիս այսուհետ՝ Կողմեր), ղեկավարվելով 2025 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված N COP 17-ԾՁԲ-26/01 «Ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրի» (այսուհետ՝ Պայմանագիր) 12.1–ին կետով, Կողմերը կնքեցին սույն համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր N 3) հետևյալի մասին.
1. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Պայմանագրի 1.3.1. կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․ «Պետական մարմինները սկսած 2026 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համաձայնության արժանացած միջոցառումներ՝ Կոմիտեի հայտի հիման վրա Ընկերությանը տրամադրված 3,000․0 միլիոն ՀՀ դրամ կանխավճարի շրջանակներում։»
1.2. Պայմանագրի 4.15․ կետում՝ «Կողմերի» բառը փոխարինել «,5 աշխատանքային օրվա ընթացքում Կատարողի և Ծառայությունն ընդունող պետական մարմնի» բառերով։
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Համաձայնագիր N 3-ով չփոփոխված մասով Պայմանագրի բոլոր դրույթները մնում են ուժի մեջ և կիրառելի են անփոփոխ՝ ներառյալ, մասնավորապես, Պայմանագրի միակողմանի լուծման և կանխավճարի վերադարձի կանոնները, որոնք համապատասխանաբար կիրառվում են նաև Համաձայնագիր N 3-ով ավելացված գումարի և oրերի նկատմամբ:
Համաձայնագիր N 3-ը հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մասը:
Համաձայնագիր N 3-ն ուժի մեջ է մտնում նոտարական վավերացման պահից:
Համաձայնագիր N 3-ի նոտարական վավերացման և դրանից բխող՝ սահմանափակումների պետական գրանցման փոփոխության հետ կապված ծախսերն իրականացվում են Կատարողի միջոցների հաշվին՝ Պայմանագրի 14.2 կետին համապատասխան:
Համաձայնագիր N 3-ը կազմված էջից և կնքված է հայերեն լեզվով՝ րինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:
ԿՈՂՄԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Պատվիրատու
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե
ՀՎՀՀ՝ 02528489
բանկը՝ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն
հաշվեհամարը՝ 900011059814
հասցեն՝ ք. Երևան, Տիգրան Մեծի պող., 4
անուն, ազգանուն՝ Դավիդ Թավադյան
ստորագրություն՝ _____________
Կատարող
Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ
հասցեն՝ ք. Երևան, 0015, Կենտրոն, Ոսկերիչների փողոց հ. 1
ՀՎՀՀ՝ 02621409
բանկը՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ
հաշվեհամարը՝ 1930097169890100
անուն, ազգանուն՝ Սամվել Մանուկյան
ստորագրություն՝__________________
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
23.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հոկտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|