ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 684-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 604-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով «Մաքսային ծառայության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 1-ի «Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը հաստատելու մասին» N 604-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման և որոշման հավելվածի վերնագրերում, որոշման մեջ «մարմնի» բառը փոխարինել «և մաքսային մարմինների» բառերով.
2) որոշման նախաբանում`
ա. «մասը» բառից հետո լրացնել «, «Մաքսային ծառայության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերով,
բ. «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել.
3) որոշման հավելվածից «առաջին տեղակալ կամ» բառերը հանել.
4) որոշման հավելվածը «կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ» բառերից հետո լրացնել «, կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության պետ:» բառերով:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
23.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|