ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 2026 թվականի N 1530-Ն
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էկոպարեկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Սահմանել էկոպարեկային ծառայողի զոհվելու կամ ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում տրվող միանվագ դրամական օգնության չափը և վճարման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
|
Երևան |
|
22.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 22-ի N 1530-Ն որոշման |
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՄ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՐՎՈՂ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով սահմանվում են էկոպարեկային ծառայողի (այսուհետ՝ ծառայող) զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում տրվող միանվագ դրամական օգնության չափերը և վճարման կարգը:
2. Ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում միանվագ դրամական օգնություն տրվում է՝ հիմք ընդունելով տվյալ փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 23-ի N 458-Ն որոշմամբ սահմանված կարգով անցկացված ծառայողական քննության արդյունքում տրված արտադրական դժբախտ դեպքի մասին ակտը և աշխատանքային վնասվածք պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելը:
3. Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում ծառայողի ընտանիքի անդամին միանվագ դրամական օգնություն տրվում է՝ հիմք ընդունելով տվյալ փաստի առթիվ սույն կարգի 2-րդ կետում նշված՝ իրականացված քննության արդյունքները:
4. Ծառայողին կամ ծառայողի ընտանիքի անդամին միանվագ դրամական օգնությունը տրվում է Էկոպարեկային ծառայության պետի անհատական իրավական ակտի հիման վրա:
5. Միանվագ դրամական օգնության չափը որոշվում է անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում սահմանված ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանով՝ միջին, ծանր, խորը:
6. Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում ծառայողի ընտանիքի անդամին տրվող միանվագ դրամական օգնության չափը կազմում է մեկ միլիոն ՀՀ դրամ:
7. Ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում որպես միանվագ դրամական օգնություն տրվում է՝
1) ֆունկցիոնալության սահմանափակման խորը աստիճան ունեցող անձանց դեպքում՝ սույն կարգի 6-րդ կետում նշված գումարի 50 տոկոսի չափով.
2) ֆունկցիոնալության սահմանափակման ծանր աստիճան ունեցող անձանց դեպքում՝ սույն կարգի 6-րդ կետում նշված գումարի 40 տոկոսի չափով.
3) ֆունկցիոնալության սահմանափակման միջին աստիճան ունեցող անձանց դեպքում՝ սույն կարգի 6-րդ կետում նշված գումարի 30 տոկոսի չափով:
8․ Սույն կարգով սահմանված միանվագ դրամական օգնությունը ստանալու նպատակով ծառայողը կամ նրա կողմից լիազորված անձը, իսկ նրա՝ զոհված լինելու դեպքում ընտանիքի անդամը էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնում Էկոպարեկային ծառայություն (այսուհետ՝ ծառայություն)` համաձայն NN 1 և 2 ձևերի։
9․ Սույն կարգի իմաստով՝ ընտանիքի անդամ են համարվում ծառայողի ամուսինը, զավակները, ծնողները, իսկ այդպիսիք չլինելու դեպքում՝ քույրերը և եղբայրները (այսուհետ՝ շահառու):
10․ Սույն կարգի 3-րդ կետով սահմանված դեպքում սույն կարգի 8-րդ կետով սահմանված դիմումին կից ներկայացվում են՝
1) շահառու հանդիսացող անձանց անձնագրերը (կամ նույնականացման քարտը), հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, ինչպես նաև բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք` տրված բնակչության պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից, ամուսնության և ծննդյան վկայականները կամ, առկայության դեպքում, դատական ակտերը (ընտանեկան կամ ազգակցական հարաբերությունների փաստը հաստատող, որդեգրման, հայրության ճանաչման, անձին անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու, ժառանգական բնույթի).
2) շահառու հանդիսացող անձանց համաձայնությունը` դրամական օգնությունը շահառուներից մեկի անունով բացված բանկային հաշվին փոխանցելու կամ շահառուների ցանկությունը` դրամական օգնությունը շահառուների միջև բաժանելու և նրանցից յուրաքանչյուրին առանձին վճարելու վերաբերյալ՝ նշելով յուրաքանչյուրի բանկային վավերապայմանները: Սույն ենթակետի ապահովման նպատակով յուրաքանչյուր շահառու համապատասխան գրառում է կատարում սույն կարգի N 2 ձևում նշված դիմումում: Եթե սույն ենթակետի համաձայն շահառու հանդիսացող անձինք չեն ներկայացնում համաձայնություն` դրամական օգնությունը շահառուներից մեկի անունով բացված բանկային հաշվին փոխանցելու կամ շահառուները չեն հայտնում ցանկություն` դրամական օգնությունը շահառուների միջև բաժանելու և նրանցից յուրաքանչյուրին առանձին վճարելու վերաբերյալ, ապա սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան գումարը ենթակա է հավասարաչափ բաժանման՝ շահառու հանդիսացող անձանց միջև՝ փոխանցելով նրանց բանկային հաշվին.
3) զոհված ծառայողի մահվան վկայականը․
4) շահառուի անվամբ բացված բանկային հաշվի համարը։
11. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված դեպքում սույն կարգի 8-րդ կետով սահմանված դիմումին կից հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված ծառայողը կամ նրա կողմից լիազորված անձը ներկայացնում է անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը ու ստացած վնասվածքի կամ ձեռք բերած հիվանդության պատճառական կապի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշմամբ սահմանված՝ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանքը:
12. Դիմումում կամ դիմումին կից անհրաժեշտ փաստաթղթերում անհամապատասխանություններ կամ թերություններ հայտնաբերելու դեպքում ծառայությունը դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք հետ է վերադարձնում ծառայողին կամ նրա լիազորված անձին կամ շահառուին 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ անհամապատասխանությունները կամ թերությունները շտկելու և կրկին ներկայացնելու համար։
13. Սահմանված ժամկետում անհամապատասխանությունները կամ թերությունները չշտկելու կամ կրկին ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ կամ թերություններ լինելու դեպքում դիմումը մերժվում է։
14. Սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերով նշված դիմումը և փաստաթղթերը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը միանվագ դրամական օգնության գումարը վճարում է ծառայողի բանկային հաշվին, իսկ սույն կարգի 6-րդ կետում նշված դեպքում՝ շահառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով, և դրա մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկում է վերջինիս։
Ձև N 1
______________________________________
(Էկոպարեկային ծառայության պետի անունը, ազգանունը)
ԴԻՄՈՒՄ
ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտնում եմ Ձեզ, որ _______________________________________________________________________
____________________________________________________________________________________________
(էկոպարեկային ծառայողի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության հասցեն)
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
|
(ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական որոշման կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման (վարչական ակտի) տրման օրը, ամիսը, տարեթիվը, համարը) |
____________________________________________________________________________________________
|
(ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապի վերաբերյալ իրավասու պետական մարմնի տեղեկանքի տրման օրը, ամիսը, տարեթիվը, համարը) |
2. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը.
------------------------------------------------------------------------------------------------------------------------

Դիմումի դարձերես
3. Խնդրում եմ ինձ հատկացնել դրամական օգնություն` վճարումն իրականացնելով իմ անունով բանկում բացված բանկային հաշվին։
|
Դիմող՝ __________________ (ստորագրությունը) |
_____________ ________________________ (անունը, ազգանունը) |
_______ _________________20 թ.
Ձև N 2
______________________________________
(Էկոպարեկային ծառայության պետի անունը, ազգանունը)
ԴԻՄՈՒՄ
ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտնում եմ Ձեզ, որ _______________________________________________________________________
____________________________________________________________________________________________
(զոհված էկոպարեկային ծառայողի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության հասցեն)
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
(զոհվելու օրը, ամիսը, տարեթիվը, զոհվելու վայրը և պատճառը)
____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
(մահվան վկայականի տրման օրը, ամիսը, տարեթիվը, համարը)
2. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը՝
------------------------------------------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------------------------------------------
Դիմումի դարձերես
3. Դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող շահառուներն են՝
|
Շահառու (ազգակցական կապը) |
Շահառուի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության հասցեն, հեռախոսահամարը (էլեկտրոնային հասցեն) |
Շահառուների համաձայնությունը` դրամական օգնությունը շահառուներից մեկին հատկացնելու կամ ցանկությունը` դրամական օգնության գումարը բաժանելու վերաբերյալ |
Գումարն ստացողի բանկային վավերապայմանները |
Շահառուի (շահառուների) ստորագրու- թյունը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
1) աղյուսակի 3-րդ սյունակում յուրաքանչյուր շահառուի մասով նշվում են`
ա. «Համաձայն եմ գումարը շահառուներից մեկին (նշվում է տվյալ շահառուի անունը, հայրանունը, ազգանունը) հատկացմանը» կամ
բ. «Ինձ հասանելիք գումարն առանձնացնել և հատկացնել ինձ».
2) աղյուսակի 5-րդ սյունակում յուրաքանչյուր շահառու անձամբ ստորագրում է իր մասի դիմաց:
|
Դիմող՝ __________________ (ստորագրությունը) |
_____________ ________________________ (անունը, ազգանունը) |
_______ _________________20 թ.
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
22.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|