ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1098-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1519-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (23.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.10.12-2026.10.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.10.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 2026 թվականի N 1519-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1098-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 525-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1098-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 2-րդ կետում «հետբուհական մասնագիտական» բառերը փոխարինել «բարձրագույն ռազմական կրթության երրորդ մակարդակի» բառերով.

2) 3-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետը «կրթություն» բառից հետո լրացնել «(համապատասխանում է բարձրագույն կրթության առաջին մակարդակին)» բառերով,

բ. 2-րդ ենթակետը «կրթություն» բառից հետո լրացնել «(համապատասխանում է բարձրագույն կրթության երկրորդ մակարդակին)» բառերով, իսկ «վերաորակավորմամբ» բառից հետո լրացնել «մարտավարական կամ» բառերով,

գ. 3-րդ ենթակետը «կրթություն» բառից հետո լրացնել «(համապատասխանում է բարձրագույն կրթության երկրորդ մակարդակին)» բառերով, իսկ «որակավորմամբ» բառից հետո լրացնել «ռազմավարական կամ» բառերով,

դ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) բարձրագույն ռազմական կրթության երրորդ մակարդակ՝ ռազմական կրթական ծրագրերով ուսումնառություն՝ համապատասխան ոլորտում գիտական աստիճանի շնորհմամբ.».

3) 5-րդ կետի`

ա. 1-ին ենթակետում «40» թիվը փոխարինել «45» թվով,

բ. 2-րդ ենթակետում «37» թիվը փոխարինել «45» թվով.

4) 6-րդ կետի 1-ին ենթակետում «մասնագիտական» բառը հանել.

5) 10-րդ կետի՝

ա. առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Բարձրագույն ռազմական կրթության երրորդ մակարդակում ընդունելությանը (ընտրությանը) կարող են մասնակցել բարձրագույն ռազմամասնագիտական, բարձրագույն ռազմական կամ բարձրագույն ռազմավարական կրթական կամ դոկտորի (գիտությունների թեկնածուի) գիտական աստիճան և ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանք ունեցող, իսկ կլինիկական ռեզիդենտուրա (կլինիկական օրդինատուրա)՝ բժշկական ծառայության սպայական պաշտոններում ոչ պակաս, քան 2 տարվա ծառայության ստաժ ունեցող՝ մինչև 50 տարեկան սպայական կազմի զինծառայողները:»,

բ. երկրորդ նախադասությունում «Հետբուհական կրթական ծրագրով» բառերը փոխարինել «Բարձրագույն ռազմական կրթության երրորդ մակարդակում» բառերով.

6) 14-րդ կետում «հետբուհական» բառը փոխարինել «բարձրագույն ռազմական կրթության երրորդ մակարդակի» բառերով.

7) 27-րդ կետում «դատարան՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «դատական կարգով» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

22.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան