ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հոկտեմբերի 2026 թվականի N 1514-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 735-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի «Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» N 735-Ն որոշումը (այսուհետ՝ որոշում):
2․ Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը որոշմամբ նախատեսված սերտիֆիկատի կամ փորձարկման արձանագրության ստացման համար կատարված վճարների նկատմամբ կիրառվում են որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված աջակցության տրամադրման պայմաններն ու ընթացակարգը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 10-ին:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
22.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2026 թվական: