ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 679-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ N 1
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Դոպինգ Սփեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02893152) 2026 թվականի սեպտեմբերի 26-ին կնքված՝ N 26-26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տաղավարի կառուցման ու տեղադրման և հետագայում ապամոնտաժման աշխատանքների իրականացում՝ 20,130,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Դոպինգ Սփեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02893152) 2026 թվականի սեպտեմբերի 26-ին կնքված՝ N 27-26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տաղավարի կառուցման ու տեղադրման և հետագայում ապամոնտաժման աշխատանքների իրականացում՝ 123,076,010 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Կելվին կլիմա հոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01334698) 2026 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված՝ N 10-26-Կ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էկոկրթական կենտրոնի սրահի օդափոխության համակարգի սարքավորումների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 6,299,770 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
22.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |