ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 280-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 95-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (23.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.10.12-2026.10.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.10.2026
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
20.10.2026
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«20» հոկտեմբերի 2026 թ.

N 95-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 280-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 5-ի՝ «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների հանրապետական առարկայական օլիմպիադաների կազմակերպման եվ անցկացման կարգը հաստատելու մասին» N 280-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 5-րդ կետում՝

ա. «16» թիվը փոխարինել «17» թվով.

բ. «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բառերը փոխարինել «Անվտանգ կենսագործունեություն» բառերով.

գ. ««Մայրենի» (ընթերցանություն),» բառերից հետո լրացնել ««Գրականություն» (ընթերցանություն),» բառերը.

2) 7-րդ կետում «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարար) 2023 թվականի մայիսի 12-ի N 52-Ն հրամանով հաստատված կարգի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի N 962-Ն որոշմամբ հաստատված կարգի» բառերով.

3) 10-րդ կետում «Նախարարի» բառը փոխարինել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարար)» բառերով.

4) 27-րդ կետում «մայրենիի (ընթերցանություն) օլիմպիադային՝ 5-րդ և 6-րդ դասարանների սովորողները» բառերից հետո լրացնել «, գրականության (ընթերցանություն) օլիմպիադային՝ 7-8-րդ դասարանների սովորողները» բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Նախարար՝

 

10/20/2026

Ժ. ԱնդրեասՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան