ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
13 հոկտեմբերի 2026 թ. |
N 656-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 458-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան համայնքում տեղական տուրքերի 2026 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» N 458-Ն որոշման հավելվածի 24-րդ և 25-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«24. Երևանի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար տեղական տուրքը՝ մեկ քառակուսի մետրի համար, սահմանվում է 40000 /քառասուն հազար/ դրամ:
25. Երևանի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ձմեռային սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար տեղական տուրքը՝ մեկ քառակուսի մետրի համար, սահմանվում է 20000 /քսան հազար/ դրամ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային և ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տրամադրվող թույլտվությունների վրա:
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
|
2026 թ. հոկտեմբերի 13 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|