ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 17-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (17.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.10.12-2026.10.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.10.2026
Ընդունող մարմին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ

ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«13» հոկտեմբերի 2026 թվական

ք. Երևան

N 17-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով․

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում /այսուհետ՝ Աղյուսակ/ կատարել հետևյալ լրացումները.

1) Աղյուսակի 4-րդ` «ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ, ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՓՈՔՐ ՇԱՌԱՎՂՈՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ» բաժնի 2-րդ կետի «Հաճախականությունների ցանկ փոքր շառավղով գործողության սարքավորումների համար» աղյուսակում 27-րդ ենթակետից հետո լրացնել նոր 27.1-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«

27.1

3100-4800 ՄՀց

Ultra-Wideband (UWB) տեխնոլոգիայով աշխատող սարքավորումներ

 
»:

 

2) Աղյուսակի 4-րդ` «ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ, ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՓՈՔՐ ՇԱՌԱՎՂՈՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ» բաժնի 2-րդ կետի «Հաճախականությունների ցանկ փոքր շառավղով գործողության սարքավորումների համար» աղյուսակում 29-րդ ենթակետից հետո լրացնել նոր 29.1-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«

29.1

6000-8500 ՄՀց

Ultra-Wideband (UWB) տեխնոլոգիայով աշխատող սարքավորումներ

 
»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Դ. ԹադևոսՅԱՆ

 

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հոկտեմբերի 2026 թվական: