ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2026 թվականի N 1496-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 800-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 800-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման 2.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.4-րդ կետով՝
«2.4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման հավելվածի 3.4-րդ կետում նշված ժամկետում արտահանված ջերմատնային արտադրության առանձին ապրանքների համար փոխհատուցման տրամադրման նպատակով մինչև 2026 թվականի նոյեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։».
2) որոշման 3-րդ և որոշման հավելվածի 2-րդ կետերում «հոկտեմբերի» բառը փոխարինել «նոյեմբերի» բառով.
3) որոշման հավելվածի՝
ա. 3․3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.4-րդ կետով՝
«3.4. Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝
1) ԱՏԳ ԱԱ 0810 10 000 0 ծածկագրին դասվող ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ.
2) ԱՏԳ ԱԱ 0702 00 000 ծածկագրին դասվող լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ.
3) ԱՏԳ ԱԱ 0709 60 100 կամ ԱՏԳ ԱԱ 0709 60 990 0 ծածկագրերին դասվող պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ.
4) ԱՏԳ ԱԱ 0603 11 000 0 ծածկագրին դասվող վարդի յուրաքանչյուր 1 հատի համար 75 ՀՀ դրամ.
5) ԱՏԳ ԱԱ 0603 ծածկագրին դասվող ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 50 ՀՀ դրամ, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետում նշված ծածկագրով արտահանված վարդի։»,
բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Տնտեսավարող սուբյեկտը փոխհատուցման ստացման դիմումը ներկայացնում է ամսական պարբերականությամբ՝ 2026 թվականի հուլիսի 1-ից հետո, բայց ոչ ուշ, քան արտադրանքի արտահանման ամսվան հաջորդող 3-րդ ամսվա 1-ը, իսկ հոկտեմբեր ամսին արտահանված արտադրանքի համար՝ ոչ ուշ, քան մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը։ Տնտեսավարող սուբյեկտը փոխհատուցման ստացման նպատակով յուրաքանչյուր ամսվա համար ներկայացնում է մեկ դիմում՝ բոլոր ապրանքների համար, իսկ էլեկտրոնային եղանակով դիմումը ներկայացվում է նախարարության secretariat@mineconomy.am էլեկտրոնային փոստին։»,
գ. 8-րդ կետի 2-րդ և 2.1-ին ենթակետերը «3․3-րդ» բառերից հետո լրացնել «կամ 3.4-րդ» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա, իսկ 1-ին կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված դրույթը՝ 2026 թվականի հոկտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
15.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|